Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Հայկական մշակույթը Ք.ա. 9-րդ դարից մինչև Ք.ա 7-րդ դարը

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #76
    anushmark-ի խոսքերից Նայել գրառումը
    ։Մեթոդներց առավել հետաքրքիր էր ԳՈՒՍ աղյուսակները։Կներկայացնեք դրանց արդյունավետությունը Ձեր փորձով։
    Հարգելի Անուշ,ուսուցիչը կարող է ունենալ շատ տարբեր նպատակներ ԳՈՒՍ աղյուսակը օգտագործելիս:Առաջինը` այնակտիվացնում է սովորողների նախնական գիտելիքները տվյալ թեմայի վերաբերյալ:Հաջորդը ` այս աղյուսակը սահմանում է տվյալ դասի նպատակը և աշակերտները կարաող են իրենց սեփական ներդրումն ունենալ թեմայի քննարկման մեջ` ասելով թե ինչ են ուզում իմանալ: Բացի այդ աշակերտներին տրվում է հստակ նպատակ թեմայի մեջ ներգրավվելու և մասնակցելու համար:Ես շատ հաճախ այն օգտագործոմ եմ նաև կիսամյակը սկսելիս և ավարտելիս` ստուգելու համար նրանց նախնական և ավարտուն գիտելիքները:

    Comment

    • #77
      Բեջանյան Վիոլետտա-ի խոսքերից Նայել գրառումը
      Հարգելի Լաուրա Աթանեսյան, շնորհակալ եմ արձագանքի համար:Դասը նույնությամբ, բոլոր օգտագործվող մեթոդներով, որոնք ներկայացվել են վերևում կարելի է կիրառել դասարանում: Թեման հենց դրանով եմ առանձնացնում, որ մշակութաին կենտրոնում կարելի է անցկացնել նույն դասը, բայց իհարկե ավելի պատկերավոր, քան դասարանում հենց թանգարանում, այլ ոչ թե միայն այցելել, տեսնել ցուցադրությունը և մոռանալ: Դասարանում բացը լրացնելու համար կավելացնեմ տեսաֆւլմի, սլայդների դիտումը, և , քանի որ առահասարակբոլոր մշակութային դասերը լի են անուններով և աշակերտները դժվարանում են մտապահել դրանք, կավելացնեմ նաև Լոկկի մեթոդի կիրառությունը դասի կշռադատման փուլում
      Հարգելի Վիոլետտա իհարկե Լոկկի մեթոդը կիրառելի է բոլոր դասաժամերին, քանի որ լինելով «Հիշողության ամրոցի մեթոդ» զարգացնում է հիշողությունը, որը շատ կարևոր է պատմության ժամերին: Բոլոր դասարաններում մշակույթ թեմային անդրադառնում ենք, այն իհարկե լավագույն թեմաներից է, որը նպաստում է աշակերտների ընդհանուր զարգացվածութանը, բայց նշենք նաև որ դժվարամարս է քանի որ անունները, ստեղծագործությունները բավականին շատ են և աշակերտները դժվարանում են: Ինչ մեթոդներ ուրիշ կառաջարկեիք թեման ուսումնասիրելիս: Իհարկե հավելեմ, որ Վանի թագավորության մշակույթը տարբերվում է մշակութային մյուս թեմաներից: Նկատի ունեմ այլ մշակութային թեմաներ ուսումնասիրելիս:

      Comment

      • #78
        Լաուրա Աթանեսյան-ի խոսքերից Նայել գրառումը

        Հարգելի Լաուրա մշակույթն ինքն ին մտածելու, ստեղծագործելու, պատկերացնելու լայն հնարավորություններ է տակիս, իսկ դրանք աշակերտի մոտզարգացնելու համար անհրաժեշտ է կիրառել հատկապես ակտիվ մեթոդներ, որոնցից են օևինակ խաի մեթոդը, դեսադասերից, պրեզենտացիաներից և այլ դիտակտիկ նյութերից օգտվելու մեթոդները, որոնք մանրամասն ներկայացվածեն վերևում: Դրանց էլ կարելւ է գումարել ավանդական դասի պատմելու, մտագրոհիև դասախոսութհան մեթոդները: Շատ համահունչ են լինում նաև խճանկարը, ԳՈՒՍ-ը, Մտածիր- զույգ կազմիր- քննարկիր մեթոդները:Հիշողության ամրապնդման համար բացի Լոկկի մեթոդից էֆեկտիվ է նաև գործնական աշխատանքի և կրկնությանմեդոդները:

        Comment

        • #79
          Լաուրա Աթանեսյան-ի խոսքերից Նայել գրառումը
          Հարգելի Վիոլետտա իհարկե Լոկկի մեթոդը կիրառելի է բոլոր դասաժամերին, քանի որ լինելով «Հիշողության ամրոցի մեթոդ» զարգացնում է հիշողությունը, որը շատ կարևոր է պատմության ժամերին: Բոլոր դասարաններում մշակույթ թեմային անդրադառնում ենք, այն իհարկե լավագույն թեմաներից է, որը նպաստում է աշակերտների ընդհանուր զարգացվածութանը, բայց նշենք նաև որ դժվարամարս է քանի որ անունները, ստեղծագործությունները բավականին շատ են և աշակերտները դժվարանում են: Ինչ մեթոդներ ուրիշ կառաջարկեիք թեման ուսումնասիրելիս: Իհարկե հավելեմ, որ Վանի թագավորության մշակույթը տարբերվում է մշակութային մյուս թեմաներից: Նկատի ունեմ այլ մշակութային թեմաներ ուսումնասիրելիս:
          Հարգելի Լաուրա Աթանեսյան, ուրախ կլինեմ լսել նաև Ձեր առաջարկած մեթոդները, որոնք կիրառել եք Ձեր դասերի ընթացքում և հաջողության եք հասել:

          Comment

          • #80
            Բեջանյան Վիոլետտա-ի խոսքերից Նայել գրառումը
            Հարգելի Լաուրա Աթանեսյան, ուրախ կլինեմ լսել նաև Ձեր առաջարկած մեթոդները, որոնք կիրառել եք Ձեր դասերի ընթացքում և հաջողության եք հասել:
            Հարգելի Վիոլետտա հիմնականում ես ևս կիրառում եմ Ձեր նշած մեթոդները, հատկապես նախընտրում եմ գործնական աշխատանքի կիրառումը՝ աղյուսակների լրացումը:

            Comment

            • #81
              Հարգելի ֆորումի մասնակիցներ, ինչպես տեսաք, թեմայի շրջանակներում օգտագործված ամենագլխավոր մեթոդի շնորհիվ, այն է `օրինակելի դաս հենց մշակութայինկենտրոնում, իմ կողմից ներկայացվեց նաև ևս մեկ օրինակելի դասղեկական դասի պլան և դաս Սերգեյ Փարաջանովի թանգարանում, որի ընթացքում օգտագործված մեթոդներն արժանացավ Ձեր բուռն քննարկմանը, ինչի համար անչափ շնորհակալ եմ: Այժմ կփորձեմ ներկայացնել այդ դասից բխող ամփոփման դասի նկարագիրը:

              Comment

              • #82
                Ամփոփման դաս «Սերգեյ Փարաջանովի գաղտնիքները»

                ԹԵՄԱ` Ամփոփման դաս « Սերգեյ Փարաջանովի գաղտնիքները» թեմայով
                ՆՊԱՏԱԿԸ`Ամրապնդել նախորդ դասին ստացած գիտելիքները:Ի մի բերել տպավորությունները: Զարգացնել աշակերտների մշակութային մտածելակերպը:Ստուգել հանձնարարված գործնական աշխատանքները:: ԴԱՍՂԵԿԱԿԱՆ ԺԱՄԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎԵՑԻՆ ՀԵՏԵՎՅԱԼ ՄԵԹՈԴՆԵՐԸ` Ֆիլմի դիտում,դասախոսություն, ԳՈՒՍ աղյուսակ, հարց ու պատասխան, գործնական աշխատանք, ԼոԿիի մեթոդ:
                Վերջին խմբագրողը՝ Բեջանյան Վիոլետտա; 07-05-19, 00:48.

                Comment

                • #83
                  <<Փարաջանովի գաղտնիքները >> թեմայով ամփոփման դասի ընթացքը

                  Դասի սկզբում դասարանը դիտեց Փարաջանովի Նռան Գույնը ֆիլմից հատվածներ https://www.youtube.com/watch?v=752daY5LZto: Քանի որ թանգարանում բարեխիղճ էքսկուրսավարի կողմից մանրամասն ներկայացվել էր Փարաջանովի ողջ մտքերը ,գաղտնիքները, ուստի նրանք շատ հետաքրքրությամբ դիտեցին, որին հաջորդեց հարց ու պատասխանը,ստացած տպավորությունների արտահայտումը:Այնուհետև ավարտեցին ԳՈՒՍ աղյուսակի ,որոնք նախորոք իրենց բաժանվել էր, վերջին հատվածի՝Ինչ սովորեցինք , բաժնի լրացնելը:Այնուհետև միասին քննարկեցինք արդեն լրացված աղյուսակները,որից հետո հավաքեցի դրանք:Այնուհետև աշակերտները ներկայացրեցին իրենց պատրաստած կոլաժները,արտահայտեցին ողջ միտքը,որ ունեցել են այն պատրաստլուց,որից հետո Լոկկի մեթոդի օգնությամբ կատարեցինք մտքի վարժանք Փարաջանովի կենսագրական տվյալները հիշելու համար:
                  Վերջին խմբագրողը՝ Բեջանյան Վիոլետտա; 22-05-19, 01:52.

                  Comment

                  • #84

                    Շնորհակալ եմ, հարգելի Վիոլետա, այսչափ հագեցած դասղեկական դասն այդքան հետաքրքիր ներկայացնելու համար: Սիրով կօգտվեմ Ձեր դասի վարման մեթոդներից, քանզի շատ կարևորում եմ, որ անպայման ըստ արժանվույնս անցնեն դասղեկական ժամերը, որովհետև դրանք իրենց կարևորությամբ չեն զիջում առարկայական դասերին, բացի այդ Ձեր հղում արած լինքով ևս մեկ անգամ նայեցի այդ խորհրդավոր ֆիլմը:

                    Comment

                    • #85
                      Բաղրյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը
                      Շնորհակալ եմ, հարգելի Վիոլետա, այսչափ հագեցած դասղեկական դասն այդքան հետաքրքիր ներկայացնելու համար: Սիրով կօգտվեմ Ձեր դասի վարման մեթոդներից, քանզի շատ կարևորում եմ, որ անպայման ըստ արժանվույնս անցնեն դասղեկական ժամերը, որովհետև դրանք իրենց կարևորությամբ չեն զիջում առարկայական դասերին, բացի այդ Ձեր հղում արած լինքով ևս մեկ անգամ նայեցի այդ խորհրդավոր ֆիլմը:
                      Շնորհակալ եմ գնահատանքի համար: Այո, շատ կարևոր է, որ դպրոցներում դասղեկական դասերն անցնեն ըստ արժանվույնս, և, որ ուսուցիչները պատրաստվեն այդ դասերին հանգամանորեն:

                      Comment

                      • #86
                        Պետք է նշեմ, որ շատ կարևորում եմ պետական տոների պատշաճ տոնումը Հայատանի Հանրապետությունում,և, քանի որ աշակերտներն այդ հանրապետության սերուցքն են, իսկ ուսուցիչներս `համակարգողը,ապա այստեղ ևս մեր անելիքը շատ է: Էրեբունի թանգարանում «Վանի թագավորության մշակույթը » թեմայով օրինակելի դասի վարումը նպատակ ուներ նաև Երևանի 2800 ամյակի տոնակատարությունն ամբողջացնելու աշակերտների մոտ, նրանց մոտ մեր քաղաքամայր Երևանի նկատմաբ սերը բազմապատկելու, Երևանի նկատմաբ հոգ տանելու զգացողությունը եռապատկելու, իսկ հպարտության զգացողությունը, որ իրենք ապրում են աշխարհի ամենաբարի ու լավ քաղաքում, քառապատկելու: Ստորև Ձեզ կներկայացնեմ այն լուսանկարները, որտեղ երևում են աշակերտների պատրաստած պաստառներն ու դրոշակները պատրաստված մեր քաղաքի տոնի կապակցությամբ:

                        Comment

                        • #87
                          EE732AA5-12CE-48DB-80AE-ADAE1C43146D.jpg9B2AB4C9-7919-4C09-91B7-13CBFC3B772C.jpgD2F4040B-A3A1-45D7-824E-B052BCFDC7B2.jpgE454BDF7-0CBB-462C-8E77-BECCE372FE8E.jpg

                          Էրեբունի- Երևան 2800
                          Վերջին խմբագրողը՝ Բեջանյան Վիոլետտա; 12-05-19, 02:59.

                          Comment

                          • #88
                            Շարունակելով թեման և զարգացնելով գաղափարը կազմակերպվեց մեկ այլ այցեկություն մեկ այլ դասարանի հետ: Այն է`այցելություն այս անգամ արդեն Երևանի պատմության թանգարան: Պետք է նշեմ, որ թանգարանը հագեցած է ժամանակակից պահնջներին համապատասխանող միջոցներով, ինչիարդյունքում ընդունելությունը բավականին պրոֆեսիոնալ և օգտակար է ստացվում: Դասի խթանման փուլում դիտեցինք լուսային էֆեկտներով և անիմացիոն 3D համակարգով ցուցադրվող Երևանի հին քարտեզը, զուգահեռներտանելով ներկայիս քարտեզի հետ: Ներկայացվեցին բոլոր այն կառույցները, որոնք այժմ չկան, կամ վերածվել են այլ նշանակության կառույցների: Այնուհետև ցուցադրությունը դիտելուն զուգահեռ հարց ու պատասխանի շնորհիվ քաղեցինք աշակերտների գիտելիքները և հարստացրեցինք նոր գիտելիքներով, որից հետո մասնակցեցինք թանգարանի կողմից կազմակերպված խաղ-մրցույթին թանգարանում գտնվող մեկ այլ դպրոցի աշակերտների հետ: Խաղի հարցերը կազմված էին և՛ դասագրքային նյութի, և՛ թանգարանային ցուցադրության ինֆորմացիայի հիմքի վրա:Կշռադատման փուլում աշակերտները լրացրեցին ԳՈՒՍ աղյուսակները և ներկայացրեցին դրանք: Ստորև կներկայացնեմ այցի ժամանակ արված լուսանկարները:
                            Վերջին խմբագրողը՝ Բեջանյան Վիոլետտա; 12-05-19, 02:54.

                            Comment

                            • #89
                              DB9A9800-4548-4BBB-9D0B-9EF4B8D6513D.jpgD7448D69-78F6-4AD9-8D3F-3DEE5055ED2C.jpgFA36855B-0F0A-4596-B4C5-E0D0D6196DB2.jpg

                              Էրեբունի-Երևան 2800

                              Comment

                              • #90
                                Բեջանյան Վիոլետտա-ի խոսքերից Նայել գրառումը
                                Դասի սկզբում դասարանը դիտեց Փարաջանովի Նռան Գույնը ֆիլմից հատվածներ https://www.youtube.com/watch?v=752daY5LZto: Քանի որ թանգարանում բարեխիղճ էքսկուրսավարի կողմից մանրամասն ներկայացվել էր Փարաջանովի ողջ մտքերը ,գաղտնիքները, ուստի նրանք շատ հետաքրքրությամբ դիտեցին, որին հաջորդեց հարց ու պատասխանը,ստացած տպավորությունների արտահայտումը:Այնուհետև ավարտեցին ԳՈՒՍ աղյուսակի ,որոնք նախորոք իրենց բաժանվել էր, վերջին հատվածի՝Ինչ սովորեցինք , բաժնի լրացնելը:Այնուհետև միասին քննարկեցինք արդեն լրացված աղյուսակները,որից հետո հավաքեցի դրանք:Այնուհետև աշակերտները ներկայացրեցին իրենց պատրաստած կոլաժները,արտահայտեցին ողջ միտքը,որ ունեցել են այն պատրաստլուց,որից հետո Լոկկի մեթոդի օգնությամբ կատարեցինք մտքի վարժանք Փարաջանովի կենսագրական տվյալները հիշելու համար:
                                Հարգելի Վիոլետտա շատ օրինակելի են Ձեր դասերը։Հետաքրքիր է , իսկ գնահատումն ինչպես եք իրականացրել։

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X