Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Հայկական մշակույթը Ք.ա. 9-րդ դարից մինչև Ք.ա 7-րդ դարը

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #16
    Լաուրա Աթանեսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Իհարկե՞ , յուրաքանչյուր պատմության դասի կարևոր նպատակներից է ինքնուրույն մտածողության ձևավորումը: Իսկ թեման էլ այնպիսին է, որ հնարավորություն է տալիս ճանաչոական գործունեության ընթացքում գիտելիքներ ձեռք բերել::
    Հարգելի Լաուրա Աթանեսյան, այո պատմություն դասավանդելիս ավելի առաջնահերթ կիրառումեմ այնպիսի մեթոդներ, որոնք նպաստում են աշակերտի ինքնուրուն մտածողության, վերլուծության, հռետորական արվեստի ձևավորմանը և արդյունքում նորը ստեղծելու, արարելու ձգտմանը:Դրա համար էլ վերջում հանձնարարվեցին գործնական աշխատանքներ: Չնայած` դասապրոցեսին կիրառվեցին նաև այլ մեթոդներ ևս` հարց եւ պատասխանի, խաղի, պատմողական , ճանաչողական, զննողական, նորնյութի հաղորդման, որոնք էլ իրենց հերթին նպաստեցին նյութի ամբողջական լիարժեք ընկալմանը`փաստերով , թվականներով , անուններով և իմաստով:

    Comment

    • #17
      Լաուրա Աթանեսյան-ի խոսքերից Նայել գրառումը
      Հիրավի, Ք ա 9-7-րդ դարերում ունեցել ենք զարգացած մշակույթ: Ինչպես գրում է Նիկոայոս Ադոնցը. ուրարտացիները մեգալիթիկ կառուցումների խոշոր վարպետներ էին: Մեզ հետաքրքրող վավերագրերում այս նյութի վերաբերյալ առկա տվյալները, հակառակ ճոռոմ ոճին, արժեքավոր են և իրականությանը համապատասխան: Ըստ այդ տվյալների`ուրարտական քաղաքները «կառուցված էին լեռների վրա»: Տարօրինակ է թվում քաղաքները տեսնել լեռների վրա: Որոշ քաղաքներ «փայլում էին աստղերի նման, և 240 արմնկաչափ բարձրության վրա երևում էին նրանց հիմքերը»:
      Շնորհակալ եմ այսչափ կարևոր և հետաքրքիր ինֆորմացիայի համար: Որպես պատմաբան` Վանի թագավորությունն իմ տարերքն է և, յուրաքանչյուր նյութ նրա ցանկացած ժամանակաշրջանի վերաբերյալ ինձ համար շատ կարևոր է:

      Comment

      • #18
        Բեջանյան Վիոլետտա-ի խոսքերից Նայել գրառումը
        Որպես պատմության ուսուցչուհի` ես կողմնակից եմ դասի վարման այնպիսի մեթոդների, որոնք նպաստում են աշակերտների ճանաչողական և պրակտիկ գործունեության ընթացքում գիտելիքների և հմտությունների ինքնուրույն ձեռքբերմանը: Ահա այսպիսի մի դաս անցկացվեց վերոհիշյալ թեմայով 10-րդ դասարանցիների հետ հենց Էրեբունի պատմահնագիտական արգելոց- թանգարանում, որտեղ աշակերտները ոչ միայն ներկայացրեցին դասագրքի տեսական հատվածը, ոչ միայն պատասխանեցին տարատեսակ հարցերի ամբողջ ուրարտական ժամանակաշրջանի վերաբերյալ, ոչ միայն ակտիվ մասնակցեցին պատմական փաստերի հիման վրա կազմակերպված մրցույթին ( նախօրոք կազմվել էին հավասար քանակությամբ և նույն բարդության աստիճանի հարցատոմսեր: Թանգարանի բացօթյա հատվածում անցկացվեց մրցույթ, որտեղ հաղթեց « Էրեբունի» թիմը), այլ նաև գործնականում ծանոթացան Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող երեք նշանավոր հնավայրերի` Արին բերդ, Կարմիր բլուր և Շենգավիթ, և այդ հնավայրերից հայտնաբերված նյութական մշայույթի մնացորդների և գտածոների հիման վրա հավաքված ավելի քան 12758 հնագիտական առարկաներին,որոնք խմբավորված են 161 հավաքածուներում: Դասապրոցեսն անցավ շատ հագեցած ու ակտիվ աշխատանքային մթնոլորտում, իսկ աշակերտների պատկերավոր գիտելիքներն այնքան շատ էին, որ ես, այդ գիտելիքներն ավելի կայուն ու մնայուն դարձնեկու նպատակով, դասարանը բաժանեցի երկու խմբի:Առաջին խմբին հանձնարարեցի կազմել պրեզենտացիա «Վանի քագավորության նյութական մշակույթը» թեմայով, իսկ երկրորդ խմբին` « Վանի թագավորության հոգևոր մժակույթը» թեմայով:Բացատրեցի աշխատելու կարգն ու ձևը, տրամադրեցի համապատասխան գրակաության ցանկ: Այս աշխատանքի միջոցով փորձեցի ոչ միայն մնայուն դարձնել աշայերտների ստացած գիտելիքները, այլ նաև նրանց մեջ արթնացնել ստեղծագործ, մտածող, վերլուծող, պրպտող տեսակը, քանզի այս կյանքում ցանկացած ոլորտում հաջողոըթհան հասնելու բանալիները հենց դրանք են:
        Հարգելի Վիոլետտա, ինձ դուր եկավ Ձեր ընտրած մեթոդների համադրությունը: Վստահ եմ, որ ակտիվ, իմաստալից դաս է ստացվել: Բայց հատկապես դուր եկան այն մեթոդների կիրառումը, որոնք միտում ունեին զարգացնելու աշակերտի ստեղծող, արարող միտքը, քանզի ներկայիս շտեմարանային համակարգի պայմաններում կարծես դա ետին պլան է մղվում:

        Comment

        • #19
          Բաղրյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը

          Այո, հարգելի՛ Բաղրյան Նաիրա,բազմիցս նշել եմ, որ պատմության դասից աշակերտը, հատկապես ավագ դպրոցի աշակերտը առաջին հերթին պետք է վերցնի դիվանագիտական ինքնուրույն մտքի ճկունութնուն, և, հետևաբար, դրան հասնելու համար նախնտրում եմ առացելապես էդպիսի մեթոդներ:

          Comment

          • #20
            Բաղրյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը
            Հարգելի Վիոլետտա, ինձ դուր եկավ Ձեր ընտրած մեթոդների համադրությունը: Վստահ եմ, որ ակտիվ, իմաստալից դաս է ստացվել: :
            Անչափ շնորհակալ եմ դրական կարծիքի համար:

            Comment

            • #21
              Բաղրյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը
              Բայց հատկապես դուր եկան այն մեթոդների կիրառումը, որոնք միտում ունեին զարգացնելու աշակերտի ստեղծող, արարող միտքը, քանզի ներկայիս շտեմարանային համակարգի պայմաններում կարծես դա ետին պլան է մղվում:
              Ինչ վերաբերում է շտեմարանային համակարգին, դա , որպես պատմության ուսուցիչ,կարծում եմ վերափոխման, վերամշակման շուտափույթ լուծում է պահանջում,քանզի այստեղ շատ հարցեր թերի են մնում, և, այո,ետին պլան է մղվում աշակերտի մտածող , վերլուծող կարողությունները,տուժում է նաև հռետորականությունն ու գեղեցիկ պատմողական խոսքը:

              Comment

              • #22
                Բեջանյան Վիոլետտա-ի խոսքերից Նայել գրառումը
                Ինչ վերաբերում է շտեմարանային համակարգին, դա , որպես պատմության ուսուցիչ,կարծում եմ վերափոխման, վերամշակման շուտափույթ լուծում է պահանջում,քանզի այստեղ շատ հարցեր թերի են մնում, և, այո,ետին պլան է մղվում աշակերտի մտածող , վերլուծող կարողությունները,տուժում է նաև հռետորականությունն ու գեղեցիկ պատմողական խոսքը:
                Այ հետաքրքիր է` որպես պատմության մասնագետ, եթե ոչ շտեմարանային, ապա ինչպես, ըստ Ձեզ, առավել ճիշտ կլիներ անցկացնել պետական ավարտական և միասնական քնությունները:

                Comment

                • #23
                  Եվ կապված Ձեր կողմից անցկացրած, ըստ իս ,շատ հետաքրքիր և արդյունավետ դասի հետ, հետաքրքիր է արդյոք հարմար էր թանգարանի շենքային պայմաններում իրականացնել էսպիսի հագեցվածության դաս:

                  Comment

                  • #24
                    3483c.jpg
                    Երբ խոսքը մշակույթի մասին է, հիշեցի իմ նախորդ օրերի այս հրապարակումը:

                    Գանձասարի վանքի հարակից տարածքում ենք, որտեղ տեղակայված է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի արցախյան մասնաճյուղը: Խորին ակնածանքով ենք մտնում այդ ձեռագրատունը, իսկ այդտեղ գիտական ուսումնասիրությունների բաժին կա և թանգարանային համալիր, որի մասին ներկայացնում է Ֆլորա Ահարոնյանը: Պատմական Հայաստանի Արցախ և Սյունիք նահանգներում գրչագրված ձեռագիր մատյաններ են, Արցախի պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերի բնագրեր ու ընդօրինակություններ, հնատիպ գրքեր, ինչպես նաև պատմական հանգամանքների բերումով Արցախի վանքերում և եկեղեցիներում այլ շրջաններից բերված կամ փրկագնված ձեռագրեր, Երևանի Մատենադարանում պահվող ձեռագրերի կրկնօրինակներ...

                    Այստեղ պատմություն կար, որ անաղարտ հայերենով բացատրվում էր ամեն մի ձեռագրի մասին: Մենք գիտենք, որ Գանձասարը հայ գրչության հին և նշանավոր կենտրոններից մեկն է, որտեղ շատ բարձրարժեք ձեռագրեր են ստեղծվել, բայց համոզվում ենք նաև, որ հայագիտության զարգացման համար նոր հնարավորություներ կան այդտեղ. ուսումնասիրություններ կատարելու, կոնֆերանսներ, գիտաժողովներ կազմակերպելու բոլոր պայմաններն ապահովված են:

                    Քանի որ Գանձասարը նաև կաթողիկոսանիստ է եղել, ժամանակին հենց այս համալիրում են բազմաթիվ մատյաններ ստեղծվել ու նկարազարդվել: Հասան-Ջալալյան տոհմի իշխանների հոգածության շնորհիվ` Գանձասարը երկար ժամանակ պահպանել է նաև հոգևոր կենտրոնի իր դերը։ Վանքն ունեցել է հարուստ ձեռագրատուն, դպրանոց, այստեղ կրթվել են հոգևոր և աշխարհիկ շատ գործիչներ: Այդ մասին են վկայում նաև եկեղեցու որմերին ու խաչքարերի վրա պահպանված վիմագիր արձանագրությունները: Վանքի շուրջ երկու հարյուր արձանագրությունների մեծ մասը գրված է վարպետ գրիչների ձեռքով:

                    Ժամանակի պատմիչները` հատկապես Կիրակոս Գանձակեցին, հիացմունքով են պատմել վանքի շինարարության և նրա օծման արարողության մասին: Պատմական աղբյուրներից հայտնի է, որ Գանձասարի հինավուրց եկեղեցին քաղաքական ու կրոնական հավաքատեղի էր Արցախի և շրջակա հայկական գավառների համար: Իսկ 1701 թ.-ին այստեղ է գրվել ռուսական կայսր Պետրոս Առաջինին ուղղված առաջին նամակը, որով Ղարաբաղի հայերը ռուսական պետությունից օգնություն են խնդրել` արևելքի բարբարոսներից ազատագրվելու համար: Խորհրդային տարիներին Գանձասարը չի գործել և այն հնարավոր է եղել նորոգել միայն 1993-97 թ.-ին: Այս օրերին էլ բարեկարգվում էր շենքի հարակից տարածքը:

                    Հայոց պատմության էջերը թերթած այս երեխաները գիտեն, որ իր անկրկնելի գեղեցկությամբ, շրջապատի չքնաղ բնության հետ` Գանձասարի վանքը ողջ աշխարհին ներկայանում է իր լիարժեք շքեղությամբ ու հմայքով, այն հայ ժողովրդի հազարամյա բազմահարուստ ճարտարապետական ժառանգության ամենահոյակապ գանձերից մեկն է: Այստեղ գլխավոր տեսարժան վայրը համարվում է Ս. Հովհաննես Մկրտչի եկեղեցին, որտեղից խորին ակնածանքով դուրս եկանք:

                    Ամեն մի օր իր ավարտն ունի... Այդ օրն ուրիշ էր: Վանք գյուղում գտնվող հյուրանոց նավի մոտ էլ նկարվեցինք: Երեկոն իջել էր, երբ հասանք Մարտակերտ:

                    /Նկարում՝ իմ դասղեկական 8-րդ դասարանը/:

                    Նատաշա Պողոսյան

                    http://www.usarmenianews.com/am-n-9013.html
                    Վերջին խմբագրողը՝ Նատաշա Պողոսյան; 17-04-19, 09:25.

                    Comment

                    • #25
                      Նատաշա Պողոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                      [ATTACH=CONFIG]10168[/ATTACH]

                      Հարգելի Նատաշա Պողոսյան, Ձեր գրառման մեջ ներկայացրել եք Հայոց աշխարհի մի այնպիսի պատմամշակութային արժեք, ինչպիսին Գանձասարն է իր Սուրբ Հովհաննես Մկրտչի եկեղեցիով:Իսկապես աշակերտներին մեր պատմամշակութային արժեքների հետ ծանոթացնելն ունի մեծ կարևորոթյուն ապագա սերնդի ոչ միայն գիտելիքների ամբարման համար, քանզի սա ամենապատկերավոր մեթոդն է գիտելիքի ընկալման և մտապահման համար, այլ նաև մի շարք այլ դաստիարակչահոգեբանական, հայրենասիրական, աշխարհագրական հմտություններ ձեռք բերելու բացառիկ հնարավորություն:

                      Comment

                      • #26

                        Այդ օրը մտա եկեղեցի: Որմերին պահպանված վիմագիր արձանագրություններին էի նայում, այդ սուրբ խորանից դուրս գալիս հիշեցի, որ ձեռքիս փոքրիկ պայուսակ կար, մոռացել, թողել էի ներսում գտնվող նստարանին. նորից հետ դարձա...Հայացքս ընկավ Բարձրյալի պատկերին, ինձ թվաց նա լսում էր մրմունջներս, ձեռքս ինքնակամ նորից բարձրացավ...Ես խաչակնքում էի...Մարդասիրություն էի ուզում, որ ամենուր մարդասիրություն փռի, որից կկանխվեն բոլոր չարիքները, անգամ այն պատերազմները, որ մարդն է հրահրում, և սպառնալիք են դարձել մարդկության համար:
                        Նատաշա Պողոսյան
                        http://www.usarmenianews.com/am-n-9047.html

                        Comment

                        • #27

                          Հարգելի կոլեգա, այնքան գեղեցիկ եք նկարագրում, որ մի պահ մտովի տեղափոխվեցի Արցախ աշխարհի այդ հրաշագեղ վայրը և սկսեցի Ձեզ հետ միասին աղոթել երկրիս խաղաղության համար: Ինչպես վերևում Բեջանյան Վիոլետտան` այս հետաքրքիր թեմայի հեղինակն էր նշել, այսպիսի դասի մեթոդով բարձրացնում ենք նաև աշակերտների բարոյահոգեբանական և էթիկայի նորմերի արժեհամակարգը, իսկ Ձեր` հարգելի Նատաշա, կերպարը, համոզված եմլավագույն դասի մեթոդն է եղել Ձեր աշակերտների համար:
                          Վերջին խմբագրողը՝ Բաղրյան Նաիրա; 17-04-19, 23:08.

                          Comment

                          • #28
                            Բաղրյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը
                            Հարգելի կոլեգա, այնքան գեղեցիկ եք նկարագրում, որ մի պահ մտովի տեղափոխվեցի Արցախ աշխարհի այդ հրաշագեղ վայրը և սկսեցի Ձեզ հետ միասին աղոթել երկրիս խաղաղության համար: Ինչպես վերևում Բեջանյան Վիոլետտան` այս հետաքրքիր թեմայի հեղինակն էր նշել, այսպիսի դասի մեթոդով բարձրացնում ենք նաև աշակերտների բարոյահոգեբանական և էթիկայի նորմերի արժեհամակարգը, իսկ Ձեր` հարգելի Նատաշա, կերպարը, համոզված եմլավագույն դասի մեթոդն է եղել Ձեր աշակերտների համար:
                            Լիովին համամիտ եմ Ձեր գրած գրառման հետ, հարգելի կոլեգա:

                            Comment

                            • #29

                              Շնորհակալությունս ձեզ, հարգելի՛ Նաիրա և Վիոլետտա: Ասեմ, որ այս տողերը. «....իսկ Ձեր` հարգելի Նատաշա, կերպարը, համոզված եմ լավագույն դասի մեթոդն է եղել Ձեր աշակերտների համար», ինձ հիշեցրին անցած օրերի մի դեպք, որը չնայած թեմայի հետ կապ չունի, բայց մանկավարժական մեր գործունեության ընթացքում միշտ էլ առնչվում ենք, ուղղակի տարբեր են լինում մոտեցումները տվյալ իրավիճակին:

                              Այդ օրը 11-րդ դասարանում աղաչական հայացքով, թևաթափ եղած` ինձ մոտեցավ աշակերտուհիս, զգացի, որ անհանգիստ է, օրեր առաջ նա հարազատ էր կորցրել: Թվաց` փորձում էր փրկության մի ելք գտնել ինձնից: Իմ հարցական հայացքին ի պատասխան` ինձ տվեց թղթին հանձնած մի քանի տողեր և ասաց. «Աշնան մասին եմ գրել, ուզում էի թեթևանալ, այդ թախծոտ օրերի մեջ փորձում էի մեղմացնել հոգուս ցավը, բայց չստացվեց»:

                              Հայացքս հառեցի տողերին. «Թվում է` ուրվականի պես հետապնդում է ինձ ինչ-որ մեկը: Աշնանային քամին հետևիցս շոյում է վարսերս, մի փոքր շուրջս պտույտ տալիս, ապա կանգ առնում ճաքճքած ու սառած շուրթերիս: Նայում եմ փողոցով քայլող պատահական անցորդներին և փորձում նրանց մեջ իմ կյանքը վերաիմաստավորել, բայց քամին նորից ինչ-որ բան է շշնջում ականջիս` խլացնելով փողոցի աղմուկը... Միակ ընկերս աշունն է, բայց նրան էլ կորցնում եմ, իսկ այն վերքը, որ ապրում է իմ մեջ, նորից արթնանում ու շարունակում է բորբոքել հոգիս...»/Սաիյան Դիանա /:

                              Անհագ սպասումով նա հետևում էր իմ արձագանքին, իսկ ես արտաքուստ չերևացող անհանգստությամբ ուզում էի օգնել նրան: Անսպասելի հնչեցին խոսքերս. «Եթե աշունը քեզ չօգնեց, ապա գրի՛ր. «Ինչ եմ զգում ես», այդ վերնագրի տակ շարադրի՛ր մտքերդ...»:

                              Մինչ նա գրում էր, ես մտովի խոսում էի իմ ամաչկոտ և հուզված աշակերտուհու հետ. «Դու վստահեցիր ինձ, իսկ ես ուզում եմ անհանգիստ հոգուդ թարգմանը դառնալ, մեղմացնել ցավդ և ասել քեզ, որ հոգիդ դատարկես ու թեթևանաս, մտքերդ գրի՛ր, գուցե դրանով կարողանաս ազատվել քո մեջ աղաղակող ցավից: Թախիծդ գրկած` շարունակի՛ր ապրել, կյանքն իր ստվերոտ կողմերն ունի, ու միայն մարդն է, որ կարողանում է այն հաղթահարել, դու պիտի դիմակայես հոգուդ տառապանքին, գրի՛ր, որ հնարավորինս կարողանամ քեզ նորից գտնել »:

                              Հապճեպ գրված նրա մի քանի տողերում արև փնտրող իմ աշակերտուհուն տեսա... Հաջորդ օրը շատ հանգիստ էր նա, և նորից ու նորից համոզվեցի, որ երբեմն անհատական ճիշտ մոտեցումն աշակերտի անձին ուսումնադաստիարակչական գործունեության ընթացում ապրեցնում է դեռահասին, թեթևացնում նրանց հոգին, և նման իրավիճակներում թղթին հանձնված գրավոր խոսքի միջոցով հոգին դատարկելն ու սփոփանքը դառնում են փրկության միջոց: Զգում եմ նաև, որ դրանով ուսուցիչ-աշակերտ հարաբերության մի նոր գեղեցիկ միություն է ամրագրվում, որտեղ կա փոխադարձ հասկացվածություն, ձևավորված հարգանք, կայուն վստահություն: Իսկ ուսուցչուհուս ուղղված «վարձատրությունը» նրա անկեղծ խոսքերն էին. «Դուք ուրիշ եք. այն, ինչ անում եք ինձ ու մյուսների համար, ուրիշ է...Հետևաբար ուրիշ է իմ` Ձեր նկատմամբ ունեցած վերաբերմունքը»:

                              Ն. Պողոսյան «Մանկավարժի օրագիր»

                              Comment

                              • #30
                                1BC7F10A-BA75-4905-9ABD-8A53D45F8019.jpgA8337F16-5BE0-4C9C-9A1F-75C2F618C268.jpg
                                Բաղրյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը
                                Եվ կապված Ձեր կողմից անցկացրած, ըստ իս ,շատ հետաքրքիր և արդյունավետ դասի հետ, հետաքրքիր է արդյոք հարմար էր թանգարանի շենքային պայմաններում իրականացնել էսպիսի հագեցվածության դաս:
                                Հարելի՛ Նաիրա, քանի որ Էրեբունի արգելոց թանգարան բաղկացած է փակ և բաց հատվածներից, շատ հարմար էր հենց դաս անցկացնելու համար: Դասի խթանման փուլն անցկացվեց թանգարանի փակ հատվածում, որտեղ նրանք ամբարեցին տեսողական, ճանաչողական գիտելիքներ, իսկ ահա բացօթյա հատվածում անցկացվեց ընկալման և վերարտադրության հատվածները, ինչպես նաև ամրապնդման փուլը:Պետք է նշեմ , որ մեզ հետ եկել էին նաև դպրոցի պատմության մեթոդմիավորման նախագահը և դասարանի դասղեկը:
                                Վերջին խմբագրողը՝ Բեջանյան Վիոլետտա; 18-04-19, 10:33.

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X