Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Հայկական հարցի ծագումն ու էությունը

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Հայկական հարցի ծագումն ու էությունը

    1914թ. օգոստոսի 1-ինսկսվեց Առաջի համաշխարհային պատերազմը, որը Թուրքիայի համար անպաշտպան արևմտահայությանը ոչնչացնելու ամենահարմար ժամանակն էր: 1915-16թթ. իրականացվեց արևմտահայության ցեղասպանության պանթուրքիստական ծրագիրը: Ոչնչացվեց մեկուկես միլիոն հայ, Արևմտյան Հայաստանը հայաթափվեց:
    Արևմտահայության բնաջնջումից հետո Թալեաթը հայտարարեց. << Հայկական հարցն այլևս գոյություն չունի, որովհետև հայերն այլևս գոյություն չուեն>> : Իսկ ի՞նչ ենք հասկանում Հայկական հարց ասելով, արդյո՞ք Հայկական հարցը վերաբերվում էր միայն արևմտահայերին:
    << Հայկական հարց>> ասելով հասկանում ենք միջազգային դիվանագիտության ասպարեզ քաշված այն արծարծումները, որոնք վերաբերում էին թուրքական լծից հայ ժողովրդի ազատագրման և իր պատմական հայրենիքում անկախ պետության ստեղծման խնդիրներին: Հայկական հարցը որպես միջազգային դիվանագիտական խնդիր ծագեց 1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմի հետևանքով և դարձավ Արևելյան հարցի բաղկացուցիչ մասը:

    Հայկական հարցի ծագման մասին գոյություն ունի երեք հիմնական տեսակետ: Պատմաբաններից ոմանք, այդ թվում՝ Լեոն, գտնում էին, թե <<Հայոց հարցը նույնքան հին է, որքան ինքը՝ հայ ազգը>> , որովհետև << Հայոց հարցը>> հայ ժողովրդի ազգային գոյության հարցն է : Մյուս տեսակետի կողմնակիցները, նրանց թվում՝ Լենդրուշ Խուրշուդյանը, գտնում էին, որ Հայկական հարցը ծագել է Կիլիկիայի Հայկական թագավորության անկումից հետո, երբ հայ ժողովուրդը կորցրեց իր անկախ պետականությունը: Այսօրվա հայագիտության մեջ ընդունված է Հայկական հարցի ծնունդը կապել Սան- Ստեֆանոյում կնքված պայմանագրի հետ:

  • #2
    Արևմտահայ գործիչները` այդ թվում, Կ.Պոլսի հայոց պատրիարք Ներսես Վարժապետյանը Հայկական հարցի լուծման ակնկալությամբ համդիպումներ ունեցան ռուսական կողմի ղեկավար Իգնատևի հետ և խնդրեցին հաշտության պայմանագրում տեղ հատկացնել արևմտահայության արդարացի ձգտումներին: 1878թ փետրվարի 19-ին Սան Ստեֆանո ավանում կնքված ռուս-թուրքական պայմանագրի 16-րդ հոդվածով Ռուսաստանին էին անցնում արևմտյան Հայաստանի տարածքներից Կարսը, Արդահանը, Ալաշկերտը, Բայազետը: Սակայն եվրոպական տերությունների պահանջով 1878թ. հունիսին հրավիրվեց Բեռլինի վեհաժողովը, որը մեկամսյա աշխատանքների ընթացքում վերանայեց Սան Ստեֆանոյի պայմանագրի բոլոր հոդվածները: Բեռլինի վեհաժողովում Հայկական հարցին վերաբերվող խնդիրը տեղ գտավ պայմանագրի 61-րդ հոդվածի ներքո, որից հանվեց Հայաստան անվանումը, թողնվեց միայն <<Հայաբնակ մարզեր>> անորոշ արտահայտությունը: 61-րդ հոդվածը մեծ տերությունների համար դարձավ շահարկման առարկա: Թուրքիայից պահանջ ունենալու դեպքում նրանք բարձրացնում էին արևմտահայության համար բարենորոգումներ կատարելու խնդիրը: Զգալով այդ վտանգը՝ Աբդուլ Համիդը և նրան հաջորդող երիտթուրքերը վճռեցին հայկական հարցը լուծել կոտորածների միջոցով. << Չեն լինի հայերը, չի լինի նաև Հայկական հարցը>>:

    Comment

    • #3
      Հայկական հարցի քաղաքական և պատմական առնչությունները գալիս են դարերի խորքից։ Տարակարծություններ կան, որ այն առաջացել է հայկական պետականության անկումից հետո՝ 1375թ-ին, երբ եգիպտական զորքերը գրավեցին Սիսը և կործանեցին Կիլիկիայի հայկական պետությունը: Որոշ պատմագետների և ուսումնասիրողների կարծիքով այն բաժանվում է զարգացման տարբեր փուլերի:
      Առաջին փուլը ընդգրկում է 15-րդ դարի երկրորդ կեսից մինչև 1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմը, երբ հայ ազատագրական շարժման գործիչները դիվանագիտական բանակցությունների միջոցով փորձում էին եվրոպական որևէ պետության կամ պետությունների խմբի զինված միջամտությամբ ազատագրել Հայաստանը և վերականգնել նրա պետականությունը: Հայկական հարցի երկրորդ փուլն ընդգրկում է 1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմից մինչև Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը, այս փուլը նշանավորվեց Հայկական հարցի միջազգայնացմամբ, երբ այն դարձավ միջազգային դիվանագիտության քննարկման առարկա:

      Comment

      • #4
        Նաիրա Բարիկյան-ի խոսքերից Նայել գրառումը

        Հայկական հարց հասկացությունը, տերմինը/եզրույթ/ լայն հասկացություն է և օգտագործվել է ուշ, բայց կարելի է ասել, որ այն առաջացել է հայ ժողովրդի ձևավորման և կազմավորման հետ: Որովհետև հայ ժողովուրդը կազմավորումից և ձևավորումից առայսօր մաքառումների, պայքարի մեջ է:

        Comment

        • #5
          Հարգելի գործընկերներ, կարծում եմ Հայկական հարցի պատմությունը այնքան հին է, որքան հայ ժողովուրդը, այն ծագել է Հայկի և Բելի պատերազմից: Հայկական հարցի պատմությունը հայ ժողովրդի պատմությունն է: Այն առանձնակի խորությամբ և տարբեր բովանդակությամբ ուղեկցել մեր ժողովրդին դարերի ընթացքում և այսօր էլ շարունակվում է՝ ցավոք:

          Comment

          • #6
            Եթե քննարկու ենք հայկական հարցի ծագումն ու էությունը , պետք է հաշվի առնենք մոտեցումների բազմազանությունը: Կարծում եմ եմ ծագման հետ կապված բազմազան մոտեցումներից ոչ մեկը մյուսին չի հակասում:Եթե ընդունված սահմանումն այն է, որ Հայկական հարցը օտարերկրյա տիրապետություններից Հայաստանի ազատագրման և հայկական պետականության
            վերականգնման համար մղված պայքարի հարց է , ապա բոլոր վերը նշված տարբերակներն էլ կարելի է ընդունելի համարել: Իսկ ինչ վերաբերում է սահմանմանը՝ այն ևս միանշանակ քարացած չէ:

            Comment

            • #7
              Հռիփսիմե Հարությունյան-ի խոսքերից Նայել գրառումը
              Արևմտահայ գործիչները` այդ թվում, Կ.Պոլսի հայոց պատրիարք Ներսես Վարժապետյանը Հայկական հարցի լուծման ակնկալությամբ համդիպումներ ունեցան ռուսական կողմի ղեկավար Իգնատևի հետ և խնդրեցին հաշտության պայմանագրում տեղ հատկացնել արևմտահայության արդարացի ձգտումներին: 1878թ փետրվարի 19-ին Սան Ստեֆանո ավանում կնքված ռուս-թուրքական պայմանագրի 16-րդ հոդվածով Ռուսաստանին էին անցնում արևմտյան Հայաստանի տարածքներից Կարսը, Արդահանը, Ալաշկերտը, Բայազետը: Սակայն եվրոպական տերությունների պահանջով 1878թ. հունիսին հրավիրվեց Բեռլինի վեհաժողովը, որը մեկամսյա աշխատանքների ընթացքում վերանայեց Սան Ստեֆանոյի պայմանագրի բոլոր հոդվածները: Բեռլինի վեհաժողովում Հայկական հարցին վերաբերվող խնդիրը տեղ գտավ պայմանագրի 61-րդ հոդվածի ներքո, որից հանվեց Հայաստան անվանումը, թողնվեց միայն <<Հայաբնակ մարզեր>> անորոշ արտահայտությունը: 61-րդ հոդվածը մեծ տերությունների համար դարձավ շահարկման առարկա: Թուրքիայից պահանջ ունենալու դեպքում նրանք բարձրացնում էին արևմտահայության համար բարենորոգումներ կատարելու խնդիրը: Զգալով այդ վտանգը՝ Աբդուլ Համիդը և նրան հաջորդող երիտթուրքերը վճռեցին հայկական հարցը լուծել կոտորածների միջոցով. << Չեն լինի հայերը, չի լինի նաև Հայկական հարցը>>:
              Հայկական հարցը , նեղ առումով, 1878 թվականի Սան Ստեֆանոյի և Բեռլինի պայմանագրերով ծնունդ առած ու միջազգային դիվանագիտության սեղանին դրված, Օսմանյան կայսրության հայկական նահանգներում անցկացվելիք բարենորոգումների, հայերի անձի, գույքի, պատվի ապահովության ու պաշտպանության հարցն էր: Լայն առումով` Հայկական հարցն հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարն է ` հանուն ազգային պետականության վերականգնման, հանուն ազատ ու անկախ ստեղծագործ կյանքի:

              Comment

              • #8
                Հետաքրքիր է, այս առումով մեծ գրող Րաֆֆու տեսակետը,նա հետևողականորեն ապավինում էր ազատագրական պայքարին:Հայերը արդյունքի չհասան ո՛չ Սան Ստեֆանոյում և ո՛չ էլ Բեռլինում, որովհետև «նախապատրաստված չէին ժամանակից մեծ օգուտ քաղելու», ընդգծում էր նա ազատագրական կռվի նշանակությունը : Բեռլինի վեհաժողովից հետո ևս Րաֆֆին աներեր մնաց ազգերի ազատագրությունը զինված պայքարով ձեռք բերելու իր հավատամքի մեջ:

                Comment

                Sorry, you are not authorized to view this page
                Working...
                X