Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Հայոց եկեղեցու տոները

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #31
    ԾԱՂԿԱԶԱՐԴ (ԾԱՌԶԱՐԴԱՐ)
    Հնագույն շրջանում հայ ժողովուրդն ունեցել է խնկենու, սոսու, կաղնու, չինարենու,
    ուռենու պաշտամունք` որպես տիեզերքի ներդաշնակության, անմահության,
    պտղաբերության, կենաց ծառի խորհրդանիշ: Մեր նախնիները Ատիս աստվածուհու
    տոնին նվիրված օրը, առավոտյան վաղ, արևից առաջ գնում էին սրբազան անտառ և
    ծիսակատարությամբ ծառից պոկում մի ճյուղ: Ծառը զարդարում էին շորի
    պատառիկներով, պտուղներով: Եղել է տոն, որը ժողովուրդն անվանել է Ծառզարդար,
    որը խորհրդանշել է գարնան գալուստը:
    Աստվածաշնչի մեջ կարդում ենք. «Եվ Տեր Աստված արևելյան կողմը` Եդեմի մեջ,
    պարտեզ տնկեց` «Եդեմի պարտեզը», ու իր շինած մարդը հոն դրեց: Եվ Տեր Աստված
    պարտեզին մեջտեղը Կենաց ծառը` Բարին ու Չարը գիտենալու ծառն էլ բուսցուց»:
    Քրիստոնեության շրջանում վերաիմաստավորված կենաց ծառը նույնացվել է
    Աստվածածնի հետ, այն առնչվում է խաչի, խաչափայտի, դրախտի հետ:
    Զատիկից մեկ շաբաթ առաջ Հիսուսը, ավանակի վրա նստած, իր աշակերտների հետ
    մտավ Երուսաղեմ: Ժողովուրդը նրան ցնծությամբ դիմավորեց. մարդիկ իրենց
    զգեստներն ու արմավենու ճյուղեր էին փռում Հիսուսի ոտքերի տակ և
    գոչում.«Օրհնությու՜ն Դավթի Որդուն, օրհնյա՜լ է Նա, ով գալիս է Տիրոջ անունով:
    Խաղաղությու՜ն երկնքում և փա՜ռք բարձունքներում»:
    Ծաղկազարդը (Ծառզարդար) Մեծ Պասի նախավերջին կիրակնօրյա տոնն է: Այդ օրը
    եկեղեցիներում Ս. Պատարագ է մատուցվում, մարդիկ ուռենու բողբոջած ճյուղերն օրհնել
    են տալիս հոգևորականներին և տանում իրենց տուն: Ինչպես Պաղեստինում ձիթենիներն
    ու արմավենիները, այդպես էլ Հայաստանում տարվա այդ ժամանակ բողբոջում են
    ուռենիները, բարդիները: Ուռենու ճյուղերը խորհրդանշում են այն արմավենու ճյուղերը,
    որոնք հրեաները փռում էին Հիսուսի ոտքերի տակ, երբ նա մտնում էր Երուսաղեմ:
    Նորապսակ երիտասարդները, նշանված տղաները շաբաթ լույս կիրակի կեսգիշերին,
    արմատախիլ էին անում նոր բողբոջած ուռենիները, ճյուղերը զարդարում գույնզգույն
    լաթի կտորներով, թելի վրա շարված չամչահատիկներով, մրգերով, եռասայր մոմերով:
    Նրանք եկեղեցի էին շտապում: Առաջինը տեղ հասնողը խփում էր զանգը, մյուսները
    գնում էին քահանային արթնացնելու: Ողջ եկեղեցին զարդարում էին ուռենու բողբոջած
    ճյուղերով, մի մեծ կույտ ճյուղեր էլ դարսում էին կենտրոնում: Եկեղեցու մուտքը
    ամբողջովին «հավաքում» էին ծաղկե շրջանակով: Նշանված տղաները զարդարված
    ծառերով կանգնում էին իրենց հարսնացուների առաջ: Մերձավոր կանանցից մեկը ծառի
    վրա եռասայր մոմ էր վառում ու ընծաներ տալիս նշանվածներին: Այդ ընթացքում
    անչափահաս տղաներն ու պատանիները, ձեռքերին զանազան ինքնաշեն խաղալիքներ`
    ճեռեր, կարկաչաներ, ճոճանակներ պտտացնելով, աղմուկով էին լցնում եկեղեցին:
    Ճոճանակը ձեռքի թաթի չափ, կոթով մի տախտակ է, որի երկու կողմից թույլ կապած են
    մի-մի տախտակ, որոնք շարժելու, ճոճելու ժամանակ զարկվում են միջին տախտակին:

    Comment


    • #32
      Կարկաչան բռնցքաչափ խորանարդ է, որ տախտակից է պատրաստվում: Տախտակներից
      մեկը կոթավոր է լինում, որից և բռնում էին ցնցելու համար: Մի քանի տախտակները
      վերջանում էին ելուստներով: Մեջը փայտե կամ այլ գնդիկներ էին լցնում, որոնք
      ցնցումների ժամանակ ձայներ էին հանում:
      Ճեռը փայտե ատամնավոր գլան է` երկար կոթով: Գլանի երկու կողմերից տախտակներ
      են անցկացրած, որոնք միանում են ուրիշ երկու տախտակներով, գոտիներով: Մի ուրիշ
      բարակ տախտակ էլ մի ծայրով հենվում է գլանի ատամների վրա, իսկ մյուս ծայրով,
      անցնելով երկրորդ գոտիով, ամրանում է առաջի գոտու վրա: Գլանը պտտեցնելիս
      լեզվակն ընկնում է ատամից ատամ և սուր ձայն բարձրացնում:
      Այդ գիշեր Քեսապում յոթը բուրավետ ծաղիկներ էին դնում ջրի մեջ, որ գիշերվա
      ընթացքում խիստ զորավոր պիտի դառնար: Այդ ջուրը կոչվում էր «Յութնյուս»: Կիրակի
      առավոտյան մի լաթի կտորի վրա յոթ շար շուլալ կար էին անում, յոթը թելերը ծայրում
      յոթ անգամ կապ գցում և լաթը նետում պարտեզ: Առավոտյան լվացվում էին «Յութնյուս»-
      ի ջրով:
      Գալիս էր քահանան, հնչում էին եկեղեցու զանգերը` հրավիրելով ուշացածներին:
      Եկեղեցի եկողները շրջապատում էին ուռենու ծառերը, իրենց հետ բերած մոմերը
      վառելով` կպցնում դրանց ճյուղերին և, հարյուրավոր մոմերի պայծառ լույսի տակ,
      կեսգիշերին սկսվում էր ուռենու ճյուղերն օրհնելու ծեսը: Այդ գիշեր, հաճախ, ողջ Մեծ
      պասի ընթացքում առաջին անգամ, նախնական համաձայնությամբ, նոր զույգերի
      նշանադրություն էր կատարվում: Եկեղեցում տղայի մայրը ընտրած աղջկա մատին
      մատանի էր դնում, գլխին` գլխաշոր գցում, որից հետո վերջինս նշանված էր համարվում:
      Օրհնված ճյուղերով և վառված մոմերով մարդիկ շտապում են գերեզմանատուն, մոմերն
      ամրացնում իրենց հանգուցյալի գերեզմանաքարին, իսկ օրհնված ճյուղերը տանում էին
      տուն: Այդ ճյուղերին վերագրվում էր չարխափան, առատացնող զորություն: Մի մասը
      գցում էին ալյուրի ու ցորենի ամբարների մեջ, իսկ մի մասն էլ` հացահատիկի հորերի մեջ,
      որ այդ տարին առատ բերք լինի, լցվեն ամբարներն ու հորերը: Թեթևակի խփում էին
      անասուններին, դրանցով հյուսված օղակի միջով անցկացնում էին հավերին, որ գեր
      լինեն: Խփում էին միմյանց մեջքին ու ասում. «Մեջքը տեղը, կամքը տեղը», «Քամու տեղ,
      սրտի դեղ»,- հուսալով, որ հիվանդությունները կանցնեն:
      Այդ օրը բոլորը պիտի հատիկ ուտեին, նվիրաբերեին տուն այցելող երեխաներին:
      Տանտիկինները մեծ քանակությամբ խաշած ցորենից, սիսեռից, չամիչից ու
      շաքարահատիկներից «հատիկ» էին պատրաստում: Երեխաները` երկու-երեք հոգով,
      երբեմն` ավելի մեծ խմբով, ճեռեր ճռռացնելով, կարկաչաներ, ճոճանակ շրխկացնելով,
      օղակած ուռենու ճյուղեր, մի-մի դույլ ու տոպրակ առած` շրջում էին տնետուն,
      ծաղկազարդի երգեր երգում և որպես պարգև ձու ու հատիկ ստանում: Բասենում,
      օրինակ, երգում էին.

      Comment


      • #33
        Կարկաչա, կարին քյաչա,
        Սև եզան սև սամոդա,
        Կարմիր կովը շատ եղ կուտա,
        Ով որ ընձի հավկիթըմ տա`
        Աստված իրեն հազար թող տա:
        Մակվեցիները երգում էին.
        Կարկաջա, կարինկաջա,
        Սև եզան սև սամաթեռ,
        Կարմիր եզան օղն ու կոճակ,
        Ով որ չտա իմ երկու ձուն,
        Մուկն ու կատուն` իրենց թթուն,
        Ով որ կտա իմ երկու ձուն,
        Աստված պահե իր փեսացուն:
        Աշտարակում հայտնի Ծաղկազարդի երգն էր.
        Անակ, անակ, ճոճանակ,
        Աստծո դուռը բանանք,
        Մտնենք ժամ անենք,
        Դուրս գանք, պատարագ անենք,
        Չալ եզը մորթենք, մատաղ անենք,
        Պոզերը չարդախ անենք,
        Միջին նստենք, քյարգահ անենք,
        Մատաղ սիրողը երկու ձու տա,
        Զատկին խաղանք, քեֆ անենք,
        Մինն ինձի, մինն իմ ընկերին,
        Ով որ տա` զիզի բարձին նստի,
        Ով չտա` չոր քարին նստի:
        Շրջում էին այնքան, մինչև դույլերը ձվով լցնեին: Փոխարենը տալիս էին օրհնված ուռենու
        մեկական ճյուղ:
        Ալեքսանդրապոլում երգում էին.
        Ճըռ, ճըռ, ճըչեռնակ.
        Ասծո հալալ պիպեռնակ,
        Ընկերս ընկավ ծովը,
        Ծովեն ելավ ծիրանա,
        Խունկ առեք, մոմ առեք,
        Տասներկու պատարագ արեք,
        Իմ կարմիր հավին հավկիթը դուրս բերեք,
        Ով որ բերե` շեն մնա,
        Ով չբերե` հավի փորին դեմ կենա:

        Comment


        • #34
          Բալուում խաղում էին ծաղկազարդին բնորոշ խաղ: 10 – 12 տարեկան տղաները
          նախապես հավաքում էին ուռենու կամ բարդու երկար ձողեր, կարմիր ներկում դրանք:
          խաղացողներից մեկը իր ձողը շեղակի դեմ էր անում պատին, մյուսն իր ձողով
          հարվածում էր: Կոտրվածը հաղթողին էր բաժին ընկնում: Առավոտից երեկո
          խաղացողների հարվածների ձայնն էր լսվում և հաղթողների հաղթական գոչյունները:
          Կոտրվածները պահում էին Զատիկի թանապուրի տակ այրելու համար:

          Comment


          • #35
            Շատ կարևորում եմ այն հանգամանքը, որ եկեղեցական տոները նշվեն բարձր մակարդակով, պետոթյան և եկեղեցու օժանդակության ներքո: Դրա հետևանքով մնք կունենանք համախմբված, իր արմատներին մոտ կանգնած սերունդ::Օրհնեալ ծաղկազարդ բոլորին:

            Comment


            • #36
              Բեջանյան Վիոլետտա-ի խոսքերից Նայել գրառումը
              Շատ կարևորում եմ այն հանգամանքը, որ եկեղեցական տոները նշվեն բարձր մակարդակով, պետոթյան և եկեղեցու օժանդակության ներքո: Դրա հետևանքով մնք կունենանք համախմբված, իր արմատներին մոտ կանգնած սերունդ::Օրհնեալ ծաղկազարդ բոլորին:
              Շնորհակալություն արձագանքի համար: Ես գտնում եմ, որ կարևորը տոնի խորհուրդը ճիշտ հասկանալն է: Այսօր բոլորն շտապում են եկեղեցի ուռենու ճյուղեր բերելու համր, իսկ թե որտեղից է գալիս այս ավանդույթը, քչերը գիտեն:

              Comment


              • #37
                Հերմինե Խառատյան-ի խոսքերից Նայել գրառումը
                Շնորհակալություն արձագանքի համար: Ես գտնում եմ, որ կարևորը տոնի խորհուրդը ճիշտ հասկանալն է: Այսօր բոլորն շտապում են եկեղեցի ուռենու ճյուղեր բերելու համր, իսկ թե որտեղից է գալիս այս ավանդույթը, քչերը գիտեն:
                Իհարկե, համամիտ եմ Ձեզ հետ, բայց ,նաև , կարծում եմ, որ, եթե տոները մեծ շուքով նշվեն, տարեցտարի ավելի շատ մարդ կիմանա, կհետաքրքրվի տոնի խորհրդով:Թող Աստված պահապան լինի բոլոր մանուկներինD04F1EA0-301A-4187-B696-C7E5B96BE9FD.jpg

                Comment


                • #38
                  Բեջանյան Վիոլետտա-ի խոսքերից Նայել գրառումը
                  Իհարկե, համամիտ եմ Ձեզ հետ, բայց ,նաև , կարծում եմ, որ, եթե տոները մեծ շուքով նշվեն, տարեցտարի ավելի շատ մարդ կիմանա, կհետաքրքրվի տոնի խորհրդով:Թող Աստված պահապան լինի բոլոր մանուկներին[ATTACH=CONFIG]10158[/ATTACH]
                  Համամիտ եմ:
                  Իսկապես, այսօր մանուկների օրհնության օրն է, թող Աստծու աջը լինի աշխարհի բոլոր մանուկների վրա:56852799_342847646358104_8779978554021511168_n.jpg

                  Comment


                  • #39
                    Այսօր Ավագ շաբաթ օրն է, և ավարտվում է մեծ պահքը` ճրագալույցի պատարագով: Քրիստոնյաները գնւոմ են եկեղեցի, ստանում են հաղորդություն և վերադառնալով տուն նշում են զատկական տոնախմբությունը և իրենց հետ տանում են վառված ճրագները, որոնք խորհրդանշում են Քրիստոսի լույը, որը պետք է լուսավերի յուրաքանչյուր մարդու հոգին:

                    Ինչպես է ժողովուրդը դիմավորում Սուրբ Զատիկը: Մեր ժողովրդական մշակույթը շատ հարուստ է եղել թե մինչև քրիստոնեության ընդունումը և թե քրիստոնեության ընդունումից հետո: Մեր ավանդապատումների մեջ նաև աքլորի գաղափարն է եղել, որովհետև աքլորը, ինչպես ասվում է առասպելում, ելավ, կանչեց ննջեցելոց, Քրիստոս հարյավ ի մեռելոց: Այսինքն աքլորը նույնպես իր դերն ունի Քրիստոսին և ժողովրդին արթնացնելու մե:

                    Եթե զատկին նախորդող շաբաթը Եկեղեցին կոչում է ավագ, և շաբաթվա յուրաքանչյուր օրը ևս սկսվում է Ավագ բառով, ապա ժողովրդականը փոքր ինչ տարբերվում է թե անուններով և թե նշանակությամբ:
                    «Երկուշաբթի օրը ջրաղացպանի օրն է: Երեքշաբթի օրը խելոքների և հիմարների օրն է: Չորեքշաբթի օրը չիք օր է` մաքրման օր: Հինգշաբթի օրը կանայք ու աղջիկները հատուկ գնացել են բանջար հավաքելու և կարագը տարել են եկեղեցի օրհնելու: Ուրբաթ օրը հուդդայի օրը բոլորը ձեռագործ են արել: Իսկ շաբաթ օրը՝ արդեն ճրագալույց»:
                    hqdefault.jpg

                    Քրիստոսի թափած արյամբ մարդը փրկվեց, և Քրիստոսը ինքը համարվում է զատկական գառ և մատաղ, զատկական ձուն ինչ գույն էլ ներկեն, պարտադիր է ունենալ նաև կարմիր գույնը, որը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Ի վերջո չպետք է մոռանալ, որ տոնի կարևոր բաղադրիչներից մեկն էլ զատկական սեղանն է. ներկած ձվից բացի սեղանին դրվում է նաև ձուկ, տապակած կանաչի, ածիկ, սամիր:

                    Զատիկը ընտանեկան ուրախ տոն է` ինչպես ժողովրդական, այնպես էլ եկեղեցական հարուստ ավանդույթներով :
                    Վերջին խմբագրողը՝ Հերմինե Խառատյան; 20-04-19, 11:56.

                    Comment


                    • #40
                      Սուրբ Զատիկը Քրիստոնեական Եկեղեցու մեծագույն տոնն է: Նրա խորհուրդն անչափ կարեւոր է քրիստոնյա-հավատացյալների համար. այն Քրիստոսի հարության տոնն է:
                      Սուրբ զատիկը ուրախության տոն է: Գրականության մեջ այս տոնն անվանվում է “Հրաշափառ հարության տոն”, “Լուսավոր Զատկի տոն”:
                      Քրիստոսը մարդկանց ցույց տվեց, որ կարելի է հաղթել անհաղթահարելի թվացող ամենասարսափելի մահը: Քրիստոսը հաղթեց մահին, քանի որ նա հավատ ուներ ու լույս: Քրիստոսը հարություն առավ չարչարանքներից, ծաղրանքից, տանջանքից ու մատնությունից հետո վրա հասած մահից, հարություն առավ, որ ցույց տա մարդկությանը հոգու ու հավատի ուժը: Քրիստոսը զոհեց իրեն բոլորիս փոխարեն ու քավեց բոլորիս մեղքերը:
                      Իսկ մենք շարունակում ենք մեղքեր գործել ու ուրանալ Քրիստոսին…Ամենքս մեր մեջ, միայն մեր համար պահենք մեր Քրիստոսին. դա ե´ւ մեզ օգուտ կլինի, ե´վ մեր հարազատներին ու շրջապատին…
                      Աստված բոլորիս պահապան:
                      Վերջին խմբագրողը՝ Լաուրա Աթանեսյան; 20-04-19, 18:11.

                      Comment


                      • #41
                        Քրիստոս հարյավ ի մեռելոց
                        bd80f7a2850141da59c49e3c4c71b43cfb0d7e65c29269c4f08b1a7195a731fc.jpg

                        Comment


                        • #42
                          Զատկի ավանդական միջոցառումը Վանաձորի Ա. Խլղաթյանի անվան թիվ 18 միջնակարգ դպրոցում
                          57456979_1278286682319055_3577312178195136512_n.jpg57775144_596663504151145_1141240486346883072_n (1).jpg57650912_389844414952646_3555187036421881856_n.jpg

                          Comment


                          • #43
                            https://www.facebook.com/anna.simony...9843001338109/

                            Comment


                            • #44
                              58375011_2115508888563114_4343137540362993664_n.jpg57674118_2115509398563063_1569956678655279104_n.jpg

                              Comment


                              • #45
                                Հայերն ամենատարբեր անուններով հաց են թխել, որոնցից է Տոնիկը : Ըստ վկայությունների ` այն բաղարջ է ` անալի հաց, որը թխվել է ջրաղացներում : Իսկ Զատիկը համընկել է Բաղարջակերաց տոնի առաջին օրվան: Զատկական սեղանին տոնական տեսք են տվել արևանման, արևահամ գաթաները, որոնցում զետեղվում էին հուշադրամներ: Ի սրտե ուրախանում էին նրանք, ում բաժին ընկան այդ մետաղադրամները` հավատք ունենալով , որ այս տարում իրենց իղձերը կիրրագործվեն:57821763_2290076321314777_8492022218258120704_n.jpg

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X