Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Հայուհիները հայոց պատմության քառուղիներում

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • #46
    Լաուրա Գրքիկյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Լոլիտա Վարդանովա,Կարինե Գևորգյան,Անուշ Ավագյան,Մարիետա Սարգսյան,Նունե Աբրահամյան,Աղավնի Տեր- Ստեփանյան ....:
    Արցախյան պատերազմի միակ կին հրամանատար Անահիտ Մարտիրոսյան
    Փոխգնդապետ Անահիտ Մարտիրոսյան: Մարտի դաշտում՝ հրամանատար: Անահիտը ծնվել է 1964 թվականի Չարդախլու գյուղում, որը մարշալներ Բաղրամյանի եւ Բաբաջանյանի հայրենիքն է: 1989-ին՝ Բաքվի ջարդերի ժամանակ, ընտանիքի հետ փորձել է գալ Հայաստան, սակայն ադրբեջանական ավազակախումբը կտրել է նրանց ճանապարհն ու ընտանիքի աչքի առջեւ կյանքից զրկել ամուսնուն: Տարիներ անց՝ մարտի դաշտում, Անահիտին վիճակվել է կրկին հանդիպել ամուսնուն կյանքից զրկողին եւ լուծել վրեժը...

    Ղեկավարել է «Անահիտ» հետախուզական ջոկատը:

    Comment


    • #47
      Խոսրովանույշ թագուհի

      Բագրատունյաց Հայաստանի հինգերորդ թագուհին, հայոց թագավոր Աշոտ Ողորմածի (953-977) կինը:
      Խոսրովանույշը հայտնի է իր Հաղպատում և Սանահինում կառուցած վանքերով, որոնք գտնվում են ՀՀ Լոռու մարզում և ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայաստանյան ժառանգության ցանկում
      Աշոտ Ողորմածի (953-977) գահակալության 14-րդ տարում՝ 966 թվականին, Խոսրովանույշ թագուհին կառուցել է տալիս Սանահինի վանքը, ապա՝ 976 թվականին՝ Հաղպատավանքը[1]։ Դրանք միջնադարում դարձել են գիտաուսումնական կենտրոններ, Սանահինում բացվել են համալսարան ու մատենադարան։ Ավելի ուշ, Հաղպատի դպրոցի հիման վրա, կառուցվել է Հաղպատի գրադարանը ու մատենադարանը։
      Խոսրովանույշ թագուհին Սանահինի վանքը կառուցել է Սմբատի ու Գուրգենի արևշատության համար[2]։ Այն հետագայում դարձել է Լոռու թագավորության եկեղեցական թեմի աթոռանիստը։
      Վերջին խմբագրողը՝ Հռիփսիմե Հարությունյան; 10-04-19, 23:50.

      Comment


      • #48
        Նաիրա Բարիկյան-ի խոսքերից Նայել գրառումը
        Ալֆոնս դը Լամարթինը՝ հայուհիների մասին
        «Դամասկոսի հայուհիների տեսքն ակնհայտորեն գերազանցեց Սիրիայի կանանց գեղեցկության մասին իմ ունեցած գաղափարը և ջնջեց իմ կարծիքը Հռոմի և Աթենքի կանանց գեղեցկության մասին: Ամեն կողմ հանդիպում էինք դեմքեր, որոնց նմանը երբեք չի գծել որևէ եվրոպացու վրձինը, աչքեր, որոնք աներևակայելի փայլ ունեն և նուրբ ու ձգողական շողեր են արձակում: Նման նայվածք ոչ մի ոչ մի կնոջ մոտ չեմ տեսել: Ոչ մի վրձին չի կարող պատկերել իրանի այդպիսի վեհություն: Իսկ մաշկը այնքան թափանցիկ է ու հրավառ, որ ամենից նուրբ վարդի թերթիկն անգամ գունատ է թվում նրա հետ համեմատած: Հայուհու այս չքնաղ հատկությունների հետ ներդաշնակություն են կազմում նրա ատամները, ժպիտը, հնչուն, հստակ և արծաթյա ձայնը, շարժումների և ձևերի վայելչությունը: Խոսում է առանց ծեքծեքումի և այնքան բնական, վայելուչ և համեստ են, որ կարծես արդեն վարժված են, որ իրենցով հիանան: Թվում է, թե նրանց գեղեցկությունը պահում են մինչև վերջ հակառակ ընտանեկան աշխատանքների և միջավայրի ու կլիմայի դժվարությունների: Բոլոր մայրերն էլ նույնքան գեղեցիկ են, որքան իրենց 15-16 տարեկան աղջիկները: Չէի կարող հայացքս հեռացնել այդ գեղեցիկ կանանցից: Մեր այցելությունների և զրույցների ժամանակ նրանք նույնքան հաճելի էին, որքան և գեղեցիկ: Երբ խոսում էին արևմտյան կնոջ նորաձևության և սովորությունների մասին, ակամա տարվում էի մտածելով, որ մենք ոչինչ չունենք այս կանանց նախանձը շարժելու: Երբ դիտում էի այդ մանկամարդ և գեղեցիկ կանանց հաճելի զրույցը, խոսքուձևը, լրջությունը, նրանց ընտանեկան կյանքում այնքան հատկանշական սրտի և հոգու խաղաղությունը, ինձ ակամա հարց էի տալիս, թե նրանք ինչո՞վ կարող են նախանձել եվրոպացի կանանց, որ ամեն ինչ գիտեն, բայց որոնք աշխարհիկ կենցաղի թոհուբոհի մեջ վատնում են իրենց հոգին, գեղեցկությունը և կյանքը:
        Ալֆոնս դը Լամարթին «Ուղևորություն դեպի Արևելք»

        Սակայն հայուհիների միայն գեղեցկությանը չէ , որ կուզենայի անդրադառնանք սույն քննարկման մեջ: Եկեք վերհիշենք, արժևորենք պատմական տարբեր ժամանակներում իրենց կամային , մարդկային, ազգային, քաղաքացիական որակներով աչքի ընկած հայ կանանց:
        Սամվել Անեցի պատմիչը Անեցի Այծեմնիկ կնոջ անձնազոհ քաջագործության մասին վկայում է «Եւ յայսմ պատերազմի առաքինացաւ կին մի ի վերայ պարեսպացս... Այծեմն կոչեցեալ...» Անիի պաշտպանության ժամանակ Այծեմնիկը կռվում էր կատաղի խանդավառությամբ, իր աղաղակներով ոգեշնչելով վերջին մարտնչողներին: Նրա նետերը սլանում էին մեկը մյուսի ետևից և անվրեպ էին:Շեշտակի նետահարությամբ նա մահ էր սփռում թշնամու շարքերում: Մի սելջուկ զինվոր տեսնում է, որ կին էր պարսպի վրա կռվողներին քաջալերողը և լինելով վարպետ նշանառու` նրան է ուղղում իր բոլոր նետերը, մինչև վերջապես խոցում է կնոջ լանջը: Ցավը մի վայրկյան ճկում է կնոջը, սակայն հետևյալ պահին նա շտկվում է, դուրս քաշում նետը կրծքից և արյունաշաղախ նույն նետը դնում է աղեղին... Նետը ետ է սլանում և մխրճվելով նետահարողի կոկորդը, դուրս է ելնում ծոծրակից խրվում հողի մեջ, մահ բերելով սեփական տիրոջը: Լայնալիճը վիրավոր, արյունաքամվող կնոջ ձեռքին լարվեց այնքան... մինչև նրա ընկնելը:
        Հայերը հաղթեցին: Այծեմնիկը «...պատմությունից խլեց հերոսի դափնին...»
        Վերջին խմբագրողը՝ Լաուրա Աթանեսյան; 13-04-19, 17:31.

        Comment


        • #49
          Հայ կանանցից իր խիզախությամբ աչքի է ընկել Շենիկցի Շաքեն, ով Սասունի առաջին ապստամբության ժամանակ մեծ դեր ունեցավ ` կրելով «Մահ կամ ազատություն» կարգախոսը: Նրա գլխավորությամբ դեռևս 1891 թվականին շենիկցի կանայք, տղամարդկանց կողքին կռվելով, քրդական ուժերին ստիպել էին նահանջել: Երբ թշնամին պաշարել էր հայ կանանց, և փախուստը անհնարին էր դարձել, Շաքեն բարձրացել էր քարաժայռի վրա և խոսքն ուղղելով իր քույրերին` հորդորել էր լավ մտածել և գերի չընկնել քրդերի ձեռքը և ընդունել մահմեդական պիղծ օրենքները: Նա վեհ գաղափարի համար նահատակվողի պայծառ ժպիտը դեմքին` զավակին կրծքին սեղմած, ժայռից իրեն նետել էր դեպի անհատակ անդունդը: Նրան հետևել էին հինգ տասնյակի հասնող կանայք:

          Comment


          • #50
            1915թ ինչեր ասես , որ չտեսան հայ կանայք, սակայն նրանցից շատերը չհանձնվեցին դաժան իրողությանը , պայքարեցին կյանքի ու գոյատևման համար:Շատախցի հայ կինը ինքնապաշտպանական մարտերում իր պայքարելու եռանդի և զոհաբերության ոգին է ապացուցել: Հայերի համար ամենակարևոր դիրքը Սողվանց գյուղն էր, որտեղ կենտրոնացած էին բոլոր շրջաններից հասնող նամակներն ու տեղեկագրերը: Ապրիլի 28-ին Սողվանց գյուղը ևս պաշարվել է, և կատաղի կռիվ է սկսվել: Անհրաժեշտ է եղել կապ հաստատել հետզհետե տկարացող ներսի և դրսի գյուղերի միջև, նաև սուրհանդակ ուղարկել, բայց ո՞վ կհամարձակվեր ստանձնել այդ պարտականությունը: Եվ առաջ է եկել Սրբուհի (Սրբո) անունով 12 տարեկան մի աղջնակ: Փոքրիկ հերոսուհին, վերցնելով նամակը, աներկյուղ սլացել է դժվարին վերելքով, թշնամու գնդակների տեղատարափի տակ ընկնելով և ելնելով, սողալով ու վազելով` վերջապես հասել է Սողվանցին և առանց ժամանակ կորցնելու` ետ վերադարձել՝ իր հետ բերելով ճշգրիտ տեղեկություններ:
            Վերջին խմբագրողը՝ Նաիրա Բարիկյան; 24-04-19, 23:06.

            Comment


            • #51
              Խամասը ուսուցչուհի էր: Չնչին աշխատավարձով աշխատում էր
              աղջիկների վարժարանում, սակայն իրականում երդվյալ հեղափոխական գործիչ էր: Հանդուգն էր և կորովի, անվրդով և վճռական, նվիրված էր հեղափոխական գաղտնի ձեռնարկներին: Հայ ժողովրդի ազատագրումը նրա համար սուրբ նպատակ էր, որի համար պատրաստ էր
              նույնիսկ զոհել իր կյանքը:
              Հեղափոխական գործիչ Վարդգեսի բանտարկությունից հետո
              Կոմսը նշանակվել էր նրան փոխարինող Վանում, և Խամասը դարձել
              էր նրա աջ ձեռքը: Կոմսի հրամանով կազմվել էր կանանց և օրիորդների մի խումբ, որը պիտի օգներ ֆիդայիներին՝ գաղտնի աշխատանքների և զենքեր փոխադրելու հարցում: Արդարամիտ և սուր հոտառություն ունեցող Խամասը հատ-հատ ընտրել էր իր ընկերուհիներին և
              նրանց համար դարձել սիրված և հարգված խմբապետուհի: Որպես ղեկավար՝ ուներ մի կարևոր հատկություն շրջապատին խանդավառելու
              և գործի դնելու առումով: Կարճ ժամանակ անց Խամասի խումբը դարձել էր նշանավոր՝ իր կատարած հետախուզական, սուրհանդակային և
              խնամատարական աշխատանքների շնորհիվ:

              Comment


              • #52
                Հիանալի թեմա է, ողջունում եմ , պատմության մեջ շատ քչերն են անդրադառնում կանանց, բայց մենք պատմաբաններս քաջ գիտենք, որ հայ կանայք մեծ ներդրում ունեն հայոց պատմության մեջ:

                Comment


                • #53
                  Ճիշտ ընտրված թեմա է, քանի որ Հայոց պատմության մեջ միանշանակ պետք է բարձրացվի հայ կնոջ դերը և կարևորությունը:

                  Comment


                  • #54
                    Սիրելի Նաիրա, օվկիանոսագիտության ոլորտում ևս հայ կանայք ունեցել են մեծ ձեռքբերումներ.Չնայած, որ Հայաստանը ելք չունի դեպի օվկիանոս:Աշխարհում առաջին կին օվկիանոսագետը ազգությամբ հայ է՝ ֆրանսիացի բնախույզ, լուսանկարիչ Անիտա Կոնտին, նույն ինքը՝ Անիտա Կարագոշյանը: 1939 թվականին նա 3 ամիս ժամանակով՝ ձողաձուկ որսալու համար «Վիկինգ ձկնորսանավով ուղևորվում է Արկտիկա: Եվ այդ ուղևորության ընթացքում էլ գալիս է այն եզրահանգման, որ օվկիանոսում ձկնորսության չարաշահումը կարող է չափազանց ծանր հետևանքների հանգեցնել.1941-1943 թվականներին ձկնորսանավով երթևեկում է Աֆրիկայում՝ ֆրանսիական ծովակալության հանձնարարությամբ կատարելագործելով ձկնորսության մեթոդները, կազմում է քարտեզներ, նկարագրում է ձկների նոր տեսակները։ Ա. Կոնտիի ուսումնասիրությունների հիմնական նպատակն է եղել գտնել ձկների վտառների պաշարներ և ուտելիքի սղության պայմաններում ապահովել զորքին ու խաղաղ բնակչությանը: Անիտա Կոնտին մահացել է կյանքի 99-րդ տարում՝ Քրիստոսի ծննդյան օրը, Ֆրանսիայի Դուարնե քաղաքում: Նրա աճյունը, կտակի համաձայն, սփռել են Միջերկրական ծովում։

                    Comment

                    Sorry, you are not authorized to view this page
                    Working...
                    X