Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Հայուհիները հայոց պատմության քառուղիներում

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • #31
    Նաիրա Բարիկյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Սակայն հայուհիների միայն գեղեցկությանը չէ , որ կուզենայի անդրադառնանք սույն քննարկման մեջ: Եկեք վերհիշենք, արժևորենք պատմական տարբեր ժամանակներում իրենց կամային , մարդկային, ազգային, քաղաքացիական որակներով աչքի ընկած հայ կանանց:
    Հայ կին կերպարներից իր վեհությամբ, քաջությամբ առանձնանում է Փառանձեմ թագուհին:

    Comment


    • #32
      Նինա Այվազյան-ի խոսքերից Նայել գրառումը
      Հայ կին կերպարներից իր վեհությամբ, քաջությամբ առանձնանում է Փառանձեմ թագուհին:
      Թագուհիների թեման շարունակելով ՝ խոսենք նաև Զապել թագուհու մասին: Լևոն Ռուբինյանի դուստրը հմուտ է եղել կրթության և գիտության մեջ, Սիսում կառուցել էԿաթողիկե և Սբ. Մարինե եկեղեցիները: Նրա ամենակարևոր գործերից է համարվում առողջապահության կազմակերպումն ու հովանավորումը:Սահմանել է բժիշկների խրախուսման կարգ,, վերահսկել է համաճարակների, հիվանդությունների կանխարգելման գործընթացները, դրանց վերաբերյալ օրենդրական կարգ մտցրել երկրում:
      Այն, որ հայոց թագուհին նաև հասարակական ակտիվ կյանքով էր ապրում, վկայում է հայ իրականության մեջ այն եզակի հանգամանքը, որ Հեթում Ա-ի դրամներում պատկերված էր նաև հայոց թագուհին:
      215830_213581135319675_8044869_n.jpg
      Վ.Սուրենյանց. Զաբել թագուհու վերադարձը գահին

      Comment


      • #33
        Փառանձեմ թագուհի
        Նախքան Արշակ Բ-ի հետ ամուսնանալը, Փառանձեմ Սյունին կնության էր տրվել վերջինիս եղբորորդուն՝ Գնել Արշակունուն: Արշակ Բ-ի մյուս եղբոր՝ Արտաշեսի որդին՝ Տիրիթը սիրահարվել էր իր հորեղբորորդի Գնելի կնոջը, գեղեցկուհի Փառանձեմին: Որպեսզի իրենով անի Փառանձեմին, գրգռում է Արշակ Բ-ին, որ իբր թե Գնելը ուզում է նրան սպանել և գահը հափշտակել: Գնելը հրավիրվում է Շահապիվան, Նավասարդի տոներին մասնակցելու և այստեղ՝ 359 թվականի օգոստոսի 29-ին, Արշակ Բ-ի հրամանով դահճապետը սպանում է Գնելին: Բայց հետո հայտնի է դառնում, որ անմեղ Գնելի մահվան պատճառը Տիրիթն է, և թագավորը հրամայում է սպանել նաև նրան[1]: Ազատվելով իր վտանգավոր մրցակիցներից՝ թագավորն ամուսնանում է Գնելի այրի Փառանձեմի հետ՝ փորձելով սիրաշահել նրա հորը՝ Անդովկ Սյունուն: Փառանձեմը հռչակվել է «Մեծ Հայքի թագուհի» և «տիկնանց տիկին»: Շատ չանցած՝ ծնվել է թագաժառանգ Պապը:
        Հայոց պատմիչ Փավստոս Բյուզանդի հաղորդմամբ՝ հետագայում, երբ Արշակը քաղաքական նկատառումով ամուսնացել է Բյուզանդիաից ուղարկված Ողիմպիայի հետ, վերջինիս դարձել է իր առաջին տիկինը: Փառանձեմ թագուհին դրդել է արքունական պալատի երեց ոմն Մրջյունիկին թունավորել թագուհուն: Որոշ ուսումնասիրողներ կասկածելի են համարում այս տեղեկությունը:

        368 թվականին, Արշակ Բ-ի՝ Տիզբոն մեկնելուց և ձերբակալվելուց հետո, երբ Մեծ Հայքի վրա ծանրացել է պարսկական ներխուժման վտանգը, Փառանձեմ թագուհին իր ձեռքն է վերցրել երկրի կառավարումը: Ռազմական օգնության և բյուզանդական արքունիքում պահվող որդուն՝ Պապին, Հայոց թագավոր ճանաչելու խնդրանքով պատվիրակություն է ուղարկել Կոստանդնուպոլիս, իսկ ինքը 11 հազարանոց ընտիր զորքով ու արքունի գանձերով ապաստանել է Արտագերս ամրոցում: Ըստ հույն պատմիչ Ամմիանուս Մարցելինուսի, Պապը նույնպես սկզբում Արտագերսում է եղել և հետո նրա պաշարումից հետո է հեռացել Բյուզանդիա: Շապուհ Բ-ի մեծաքանակ պարսկական զորքերի դեմ 14-ամսյա հերոսական պաշտպանությունից հետո Փառանձեմը ստիպված է եղել անձնատուր լինել: Գերեվարվել է Պարսկաստան, որտեղ անարգվել և սպանվել է Շապուհ Բ-ի հրամանով:

        Comment


        • #34
          Գոհար Վարդանյան
          Պատմության մեջ արդեն իսկ իր անունն է կերտել նաև ականավոր խորհրդային ընդհատակյա հետախույզ, Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության վետերան Գոհար Վարդանյանը: Դեռեւս 16 տարեկան հասակում նա մտել Է իր ապագա ամուսին եւ զինակից Գևորգ Վարդանյանի հակաֆաշիստական խումբը, որի հետ մեկտեղ ակտիվ հետախուզական աշխատանք Է կատարել: Ի դեպ, 1943 թվականին այդ խմբի կազմում մասնակցել Է Թեհրանի կոնֆերանսի ընթացքում «մեծ եռյակի» ղեկավարների անվտանգության ապահովման գործողությանը: Այդ ժամանակ կանխվել Է «մեծ եռյակի» ղեկավարների՝ Ստալինի, Ռուզվելտի եւ Չերչիլի դեմ հիտլերյան հատուկ ծառայությունների մահափորձը:

          Գոհար և Գևորգ Վարդանյաններն «Անիտա» և «Անրի» օպերատիվ կեղծանուններով ընդհատակյա վիճակում հաջողությամբ աշխատել են աշխարհի շատ երկրներում: Մասնագետների կարծիքով՝ նրանց աշխատանքի արդյունքներն այնքան նշանակալից են, որ երբեք չեն գաղտնազերծվի: Գոհար Վարդանյանն արժանացել է Կարմիր դրոշի, Երկորդ աստիճանի Հայրենական պատերազմի շքանշաններով և բազմաթիվ մեդալներով:

          Comment


          • #35
            Օրհասական պահերին հայ կինը երբեք կրավորական համբերություն ցույց չի տվել, ընդհակառակը՝ գիտակցելով մարտնչել է: Նշված իրողության ակնառու ապացույցներից է Ռուբինյանց Հեթում սպարապետի կնոջ՝ Զարմանուհու օրինակը: 1363 թվականին, երբ Սիս մայրաքաղաքը պաշարվեց, նա իր ամուսնու կողքին Ադանայի դաշտում կռվելու ժամանակ իր ձեռքով սպանեց մամլուք զորավար Էոմերին: Ռուբինյանների անկումից հետո, երբ ամուսինը դավադրաբար սպանվեց, Զարմանուհի տիկինը իր զավակի՝ Գևորգի հետ ապաստանեց Կոկիսոնի և Ուլնիայի լեռներում: Հինգ տարի աստանդական կյանք վարելուց հետո ի վերջո հաջողվեց 300 քաջ լեռնականների հավաքել իր դրոշի ներքո: Ապա գլխավորելով նրանց՝ հերոս հայուհին հարձակվեց թուրքերի վրա, խլելով Կապանը` ամրացավ այնտեղ՝ ցույց տալով, որ ազատատենչ հայ կնոջ ոգին երբեք չի կարող ընկճվել:

            Մինասյան Էդիկ Գարեգինի, Մինասյան Տաթևիկ Էդիկի

            Comment


            • #36
              Խոսրովանույշը հայտնի է իր Հաղպատում և Սանահինում կառուցած վանքերով, որոնք գտնվում են ՀՀ Լոռու մարզում և ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայաստանյան ժառանգության ցանկում։


              Թագուհու նախնիների և տոհմի մասին տեղեկությունները քիչ են, սակայն զավակների և թոռների անունները պահպանվել են։ Ունեցել է 3 որդի՝ Սմբատ, Գագիկ և Գուրգեն։ Սմբատը ժառանգել է հոր գահը և դարձել հայոց թագավոր (977-990), ում հաջորդել է Գագիկը (990-1020)։ Գուրգենը առանձին թագավորական ճյուղ է հիմնադրել Լոռիում (Կյուրիկյաններ), դարձել Լոռու թագավոր, ապա իր տոհմի իշխանությունը հաստատվել է Տավուշում, Գարդմանում, Փառիսոսում, Կախեթի մարզում։

              Comment


              • #37
                Խոսրովիդուխտ (ծննդյան և մահվան թվականները անհայտ), VIII դարի կին երաժիշտ, Գողթնի իշխան Վահան Գողթնացու քույրը։ Ըստ ավանդության, եղբոր նահատակության առթիվ (737 թ.) հորինել է «Զարմանալի է ինձ» գովքը, որը Հայոց եկեղեցին կանոնացրել և ներմուծել է Շարակնոցի մեջ։ Գովքն օժտված է գեղարվեստական բարձր արժանիքներով։
                Խոսրովիդուխտի ստեղծագործությունը հայ հոգևոր երգարվեստի առաջին նմուշներից է, որտեղ առկա է յուրահատուկ երաժշտական ձևը, մեղեդու անկաշկանդ և ծավալուն զարգացումը

                Comment


                • #38
                  Հարգելի Նաիրա, Խոսրովիդուխտ թե Սահակդուխտ, որովհետև Խոսրովիդուխտը III դարի վերջի - IV դարի սկզբի սրբուհի է համարվում, ճգնակյաց, Հայոց թագավոր Խոսրով Բ-ի դուստրն է, Տրդատ Գ Մեծի քույրը: Սահակդուխտը Դվին քաղաքի (այն ժամանակ՝ մայրաքաղաք) կաթողիկոսարանի ավագ երեցի աղջիկն էր, 8-րդ դարի նշանավոր գործիչներից, որն էլ համարվում է առաջին հայ կին բանաստեղծ երաժիշտը:

                  Comment


                  • #39
                    Դավ-ի խոսքերից Նայել գրառումը
                    Հարգելի Նաիրա, Խոսրովիդուխտ թե Սահակդուխտ, որովհետև Խոսրովիդուխտը III դարի վերջի - IV դարի սկզբի սրբուհի է համարվում, ճգնակյաց, Հայոց թագավոր Խոսրով Բ-ի դուստրն է, Տրդատ Գ Մեծի քույրը: Սահակդուխտը Դվին քաղաքի (այն ժամանակ՝ մայրաքաղաք) կաթողիկոսարանի ավագ երեցի աղջիկն էր, 8-րդ դարի նշանավոր գործիչներից, որն էլ համարվում է առաջին հայ կին բանաստեղծ երաժիշտը:
                    Հարգելի Դավ, մենք տարբեր Խոսրովիդուխտերի հետ գործ ունենք տվյալ դեպքում: Գողթն գավառից իշխան Վահանի քրոջ մասին է տեղեկությունը, երբեմն հիշատակում են նաև որպես Խոսրովիդուխտ Երաժիշտ: Իսկ ինչ վերաբերում է Սահականդուխտին, ճիշտ եք , այս անունով երաժիշտ, երգահան ունեցել ենք 8րդ դարում:

                    Comment


                    • #40
                      Դավ-ի խոսքերից Նայել գրառումը
                      Հարգելի Նաիրա, Խոսրովիդուխտ թե Սահակդուխտ, որովհետև Խոսրովիդուխտը III դարի վերջի - IV դարի սկզբի սրբուհի է համարվում, ճգնակյաց, Հայոց թագավոր Խոսրով Բ-ի դուստրն է, Տրդատ Գ Մեծի քույրը: Սահակդուխտը Դվին քաղաքի (այն ժամանակ՝ մայրաքաղաք) կաթողիկոսարանի ավագ երեցի աղջիկն էր, 8-րդ դարի նշանավոր գործիչներից, որն էլ համարվում է առաջին հայ կին բանաստեղծ երաժիշտը:
                      Ահա և վերը նշված ստեղծագործությունը:
                      https://www.youtube.com/watch?v=ELu2_Msb9Sw

                      Comment


                      • #41
                        Պատմությունից հայտնի է, որ Աքեմենյան պետության հիմնանդիր Կյուրոս Մեծը ﴾մ.թ.ա. 550-529﴿ եղել է Երվանդ Սակավակյացի ավագ որդու՝ Տիգրան Երվանդյանի մտերիմն ու որսակիցը:
                        Այնպես է պատահում, որ Հայոց արքան հանուն ազատատենչ ձգտումների՝ դրժում է տված խոստումները, ինչի համար Կյուրոսը նրան դատում է: Այդ դրվագը, որ երկու պատվարժան այրերի իմաստախոսության անկրկնելի մրցահանդես է, իր «Կյուրոպեդիա» գրքում անմահացրել է Քսենոփոնը:
                        Երբ Կյուրոսը Տիգրանին հարցնում է, թե նա որքան կվճարի իր կնոջ ազատագրության համար՝ հայոց արքայազնը պատասխանում է.
                        «Ես, ո՜վ Կյուրոս, իմ անձը գլխովին կտամ, որպեսզի իմ կինը երբեք ծառա չլինի»:
                        Կյուրոսը աշխարհին հայտնի է իր մեծագործություններով, այս անգամ ևս նա մնում է իր բարձունքին՝ առանց վճարի թե հայոց թագուհուն է ազատ արձակում, թե մյուս գերիներին, այդ թվում՝ Տիգրանի երիտասարդ կնոջը և բոլորին հրավիրում է արքայական խնջույքի:
                        Տունդարձի ճանապարհին բոլորը խոսում ու դրվատում են Աքեմենյան հզոր արքայի խոսքերն ու վեհ արարքները:
                        Տիգրանը հարցնում է իր տիկնոջը. «Իսկ քեզ, ո՜վ Արմենուհի, թվո՞ւմ է նույնպես, որ Կյուրոսը գեղեցիկ է»:
                        «Վկա է աստված, որ ես նրան չէի նայում»,-պատասխանում է Արմենուհին ﴾ըստ Խորենացու՝ Զարուհին﴿:
                        «Հապա ո՞ւմ էիր նայում»:
                        Կինը պատասխանում է.

                        «Վկա է Արամազդը, ես նրան էի նայում, ով ասաց, թե իր անձը գլխովին կտա, որպեսզի ծառա չդառնամ»:
                        Այս պատմությունը հեռագնա խորհուրդ ունի՝ այսպիսի իմաստուն ու հավատարիմ հայուհիների համար են հայ տղամարդիկ իրենց անձը նվիրաբերել:
                        Երկրորդը հավերժական իրողություն է՝ միմյանց կարողանում են գնահատել հավասար մեծությունները:

                        Հրաչուհի ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ
                        http://www.magaghat.am/archives/19844

                        Comment


                        • #42
                          Բիթլիսցի հարուստ ընտանիքի զավակ էր Շողերը, որի առաքելությունն ազգի ազատագրության սուրբ գործին զինվորագրվելն էր: Բիթլիսցի քաջ հայդուկ Մուշեղի հետ ամուսնանալուց հետո ավելի ոգևորված էր գործում: Հայ մատնիչ Խաչոյին սպանած Մուշեղի մասին տեղեկություն ստանալու համար ոստիկանները Շողերին ծեծում են, սակայն ոչինչ չկարողանալով կորզել նրանից՝ բանտարկում են: Անսասան Շողերը, ժամանակակցի վկայությամբ, որպես «...էգ առիւծի մը խրոխտ կեցուածքով» քաջաբար պատասխանում էր. «Եթէ ֆէտային կը փնտռեք, ան, մատնիչ Խաչօն սպաննելով փախաւ...»

                          Comment


                          • #43
                            Թուրքական մի շարք էլեկտրոնային լրատվամիջոցներում հրապարակվել է ամերիկացի լրագրող Արթուր Բրիսբանի «1 լուսանկարը երբեմն 1000 բառ արժե» պատմական լուսանկարների շարքը:
                            Դրանցում տեղ է գտել նաև արցախցի կնոջ լուսանկարը` զենքը ձեռքին: Նշյալ լուսանկարը վերնագրված է հետևյալ գրությամբ. «Իր տունը պաշտպանող 106-ամյա հայ կին»:
                            Հ.Գ. Մի աղբյուրում հանդիպեցի որ տատիկը Գորիսի շրջանի Տեղ գյուղից էր: Նշվում էր , որ Սիմա տատիկը հաճախ էր ձեռքը վերցնում Արցախի ազատագրման համար պայքարած ծոռան զենքը և այդպես ժամերով նստում տան շեմին՝ ասելով. «Թող թշնամին հլը փորձվի ոտք դնել այստեղ»:

                            mda.jpg

                            Comment


                            • #44
                              Էդիկ Մինասյանի մեծ տատի՝ հայտնի Ռպեի (Հռիփսիմե Հակոբյան) մասին

                              Ահա թե ինչ է գրում Սասունցի Մուշեղն իր հուշերում. «Ռպեն իշխանական ընտանիքից էր, Գրքեի Վարդանի հեղինակավոր ծանոթ տնից, Շաքեի քույրը: Այս տունը տարիների ընթացքում հեղափոխական իսկական օջախ էր, ուր Մ. Տամատյանը, Հրայր Դժոխքը, Գևորգ Չաուշը և Ռուբենը ապաստանում էին տարիներ ի վեր»: 1915 թվականին, չնայած ամուսնացած էր, զավակների տեր, միջին տարիքի կին էր, իր ուժն ու կորովը պահելով՝ Ռպեն կանանց խմբեր էր կազմակերպում և մասնակցում Ռուբենի գլխավորությամբ Սասունի մոտակա քրդական գյուղերի վրա կազմակերպված արշավանքներին՝ մեծ մասամբ ուտելիք ճարելու համար, մանավանդ որ փախստականների թիվը գնալով աճում էր: Ռպեն վիրավորների համար դեղեր էր պատրաստում մեղրով, անանուխով ու աղով, հոգատար մոր պես խնամում վիրավորներին ու հիվանդներին, քաջալերում ու հույս ներշնչում բոլորին: Անդոքի կռիվների ժամանակ դիրքից դիրք էր անցնում և իր հանդուգն ու խիզախ կռիվներով հետ մղում թշնամու գրոհները, հաճախ ինքն էլ կանանց խմբով գրոհում էր և ստիպում թշնամուն փախչել: Ցավոք, Սասունի վերջին ծանր կռիվների ընթացքում նա նահատակվում է:

                              http://www.ankakh.com/article/63581/...y-knvodj-masin

                              Comment


                              • #45
                                Նաիրա Բարիկյան-ի խոսքերից Նայել գրառումը
                                Ալֆոնս դը Լամարթինը՝ հայուհիների մասին
                                «Դամասկոսի հայուհիների տեսքն ակնհայտորեն գերազանցեց Սիրիայի կանանց գեղեցկության մասին իմ ունեցած գաղափարը և ջնջեց իմ կարծիքը Հռոմի և Աթենքի կանանց գեղեցկության մասին: Ամեն կողմ հանդիպում էինք դեմքեր, որոնց նմանը երբեք չի գծել որևէ եվրոպացու վրձինը, աչքեր, որոնք աներևակայելի փայլ ունեն և նուրբ ու ձգողական շողեր են արձակում: Նման նայվածք ոչ մի ոչ մի կնոջ մոտ չեմ տեսել: Ոչ մի վրձին չի կարող պատկերել իրանի այդպիսի վեհություն: Իսկ մաշկը այնքան թափանցիկ է ու հրավառ, որ ամենից նուրբ վարդի թերթիկն անգամ գունատ է թվում նրա հետ համեմատած: Հայուհու այս չքնաղ հատկությունների հետ ներդաշնակություն են կազմում նրա ատամները, ժպիտը, հնչուն, հստակ և արծաթյա ձայնը, շարժումների և ձևերի վայելչությունը: Խոսում է առանց ծեքծեքումի և այնքան բնական, վայելուչ և համեստ են, որ կարծես արդեն վարժված են, որ իրենցով հիանան: Թվում է, թե նրանց գեղեցկությունը պահում են մինչև վերջ հակառակ ընտանեկան աշխատանքների և միջավայրի ու կլիմայի դժվարությունների: Բոլոր մայրերն էլ նույնքան գեղեցիկ են, որքան իրենց 15-16 տարեկան աղջիկները: Չէի կարող հայացքս հեռացնել այդ գեղեցիկ կանանցից: Մեր այցելությունների և զրույցների ժամանակ նրանք նույնքան հաճելի էին, որքան և գեղեցիկ: Երբ խոսում էին արևմտյան կնոջ նորաձևության և սովորությունների մասին, ակամա տարվում էի մտածելով, որ մենք ոչինչ չունենք այս կանանց նախանձը շարժելու: Երբ դիտում էի այդ մանկամարդ և գեղեցիկ կանանց հաճելի զրույցը, խոսքուձևը, լրջությունը, նրանց ընտանեկան կյանքում այնքան հատկանշական սրտի և հոգու խաղաղությունը, ինձ ակամա հարց էի տալիս, թե նրանք ինչո՞վ կարող են նախանձել եվրոպացի կանանց, որ ամեն ինչ գիտեն, բայց որոնք աշխարհիկ կենցաղի թոհուբոհի մեջ վատնում են իրենց հոգին, գեղեցկությունը և կյանքը:
                                Ալֆոնս դը Լամարթին «Ուղևորություն դեպի Արևելք»

                                Սակայն հայուհիների միայն գեղեցկությանը չէ , որ կուզենայի անդրադառնանք սույն քննարկման մեջ: Եկեք վերհիշենք, արժևորենք պատմական տարբեր ժամանակներում իրենց կամային , մարդկային, ազգային, քաղաքացիական որակներով աչքի ընկած հայ կանանց:
                                Լոլիտա Վարդանովա,Կարինե Գևորգյան,Անուշ Ավագյան,Մարիետա Սարգսյան,Նունե Աբրահամյան,Աղավնի Տեր- Ստեփանյան ....:Կարելի է թվարկել էլի շատ- շատերին,ովքեր իրենց կյանքը զոհեցին Արցախյան պատերազմի ժամանակ,կյանք տալով մեզանից յուրաքանչյուրին,բայց զրկելով սեփական երեխաներին մայրական սիրուց ու գուրգուրանքից:Մարիետա Սարգսյանը ծնվել է 1965 թ.Մասիսի շրջանի Նոր Խարբերդ գյուղում:Սկսվեց Արցախյան պատերազմը : Շատերի հետ հայենիքը պաշտպանելու համար զորակոչվեց բանակ: 1992թ.Լաչին...Հերթական հրետակոծության ժամանակ փորձեց փրկել վիրավոր մարտական ընկերոջը:Երբ հասավ վիրավորին ,նորից մի արկ պայթեց`բոլորովին մոտիկ:Մարիետան մայրական բնազդով կռացավ` իր մարմնով պաշտպանելու վիրավոր զինվորին,բայց ընկավ խոցված արկի բեկորից:Տեղափոխեցին հիվանդանոց,սակայն վերքը ծանր էր և մահացու:Բժիշկները երկար պայքարեցին մահվան դեմ, բայց չկարողացան փրկել Մարիետայի կյանքը:1992թ. ապրիլի 22-ին նա հեռացավ կյանքից `թողնելով որբ երկու երեխաներին:

                                Comment

                                Sorry, you are not authorized to view this page
                                Working...
                                X