Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Հայուհիները հայոց պատմության քառուղիներում

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • #16
    Հայոց պատմության ընթացքում դրամներ հատվել են երկու հայ թագուհիների պատկերով՝ Էրատո և Զաբել:

    photo_170691_cb955adc8.jpg Հեթումը-կնոջ՝-Զաբելի-հետ.jpeg

    Comment


    • #17
      Նաիրա Բարիկյան-ի խոսքերից Նայել գրառումը
      «Այդ շարադրութիւնները (դպրոցում հանձնարարվող) կը մարզէին աշակերտուհիները կեղծ ռոմանթիզմի մէջ եւ պիտակուած էին «ա՜հ»երով եւ «ո՜հ»երով, բնութեան շաբլոն նկարագրութիւններով ու թխմուած էին գերադրական ածականներով։ Այդ բոլորը ինձ չէր հրապուրեր եւ մազաչափ չէր ազդեր իմ վրաս։ Ես ու միւս «անկարգ» աշակերտուհին, որ Հրանուշ կը կոչուէր, նոյնիսկ երբեմն բացայայտ կը ծաղրէինք ուսուցիչին տուած պատուէրները։ Մեր դիմադրութիւնը «գեղեցիկ դպրութեան» դասերուն եւ ծաղրանքը յաճախ սուղի կը նստէին մեզ, բայց կը շարունակէինք։» / հատված «Սիլիհտարի պարտեզները» գործից:
      Կարծում եմ «Ինչու՞ են մարդու իրավունքները կարևոր. իմ ապրած իրականությունը և Զաբել Եսայանի փորձառությունը» թեմայով շարադրություն գրելը հրաշալի գաղափար է, ուսանելի ու առանց «ա՜հ»երի եւ «ո՜հ»երի:
      Երբ աշակերտուհիս «Սիլիդարի պարտեզները» կարդաց, զուգահեռ անցկացրեց մեր իրականության և գրողի նկարագրած ժամանակաշրջանի միջև, նրա խոսքով՝ այնտեղ օրենքը ոչ թե կարգավորիչ էր, այլ «սարսափելի ու նողկալի հրեշ», որն իր մահազդու շունչն էր փռել ամենուր և սպանում էր կենդանությունը, բնածին ազատությունը, որ տրված էր մարդուն։ Նրա շարադրության վերջին խոսքն էր. «Որքա~ն երջանիկ ենք մենք, որ ապրում ենք 21-րդ դարում, ազատ ու անկախ մի չճանաչված երկրում, որտեղ տեր ու տնօրենը օրենքն է, բայց, ցավոք, պատերազմի սպառնալիքն օրենք չի ճանաչում, որ ազերի օրինազանցներին պատժեն և ապրենք խաղաղ ու բարեկեցիկ կյանքով»:

      Comment


      • #18
        Նատաշա Պողոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
        Երբ աշակերտուհիս «Սիլիդարի պարտեզները» կարդաց, զուգահեռ անցկացրեց մեր իրականության և գրողի նկարագրած ժամանակաշրջանի միջև, նրա խոսքով՝ այնտեղ օրենքը ոչ թե կարգավորիչ էր, այլ «սարսափելի ու նողկալի հրեշ», որն իր մահազդու շունչն էր փռել ամենուր և սպանում էր կենդանությունը, բնածին ազատությունը, որ տրված էր մարդուն։ Նրա շարադրության վերջին խոսքն էր. «Որքա~ն երջանիկ ենք մենք, որ ապրում ենք 21-րդ դարում, ազատ ու անկախ մի չճանաչված երկրում, որտեղ տեր ու տնօրենը օրենքն է, բայց, ցավոք, պատերազմի սպառնալիքն օրենք չի ճանաչում, որ ազերի օրինազանցներին պատժեն և ապրենք խաղաղ ու բարեկեցիկ կյանքով»:
        Կրթական գործընթացներում ամենակարևորը եզրահանգումներն են, արժևորումը այն ամենի ինչը կա: Ձեր աշակերտուհու մտքերում այդ ամենը կա, մնում է միայն որ ապագան էլ լինի նրա և մեր բոլորիս ցանկություններին համապատասխան:

        Comment


        • #19
          Այս նամակը հայտնի հայ գրող, թարգմանիչ ու հրապարակագիր Զապել Եսայանը գրել է իր դստերը ՝Սոֆի Եսայանին 1914-ին՝

          1914, մարտի 20, Սկյուտար

          Շատ սիրելի աղջիկս,

          Դու արդեն փոքրիկ օրիորդ ես հիմա: Դարձել ես տասնչորս տարեկան, իսկ դա քեզ համար ունի հատուկ նշանակություն, քանի որ այս տարի ավարտելու ես տարրական կրթությունդ (Սոֆին ավարտելու էր Փարիզի ֆրանսիական պարտադիր ուսուցման նախակրթարանի չորրորդ դասարանը ):

          Սիրելի Սոֆի, որքա՜ն կուզենայի լինել քո մոտ, Փարիզում, և գրկելով շնորհավորել ծննդյանդ տարեդարձը: Բայց ես Բատիին ( Զապել Եսայանի փոքր քույրը- խմբ ) գրել եմ իմ ուշացման պատճառը, և քեզ կբացատրի, թե ինչու մի քանի շաբաթ հետո եմ գալու: Այդ հետաձգումը առավելապես քո օգտի համար է, թեև իմ աչքում ամենակարևորն այն է, որ հնարավորին չափ շուտ միանամ քեզ: Համենայն դեպս, լավ է այն, ինչ վերջանում է բարեհաջող: Ես ամեն ջանք գործադրում եմ, որպեսզի քո ապագան ապահովված լինի, և դու կարողանաս հետևել այն ասպարեզին, որ ընտրելու ես ըստ քո սեփական հակումների:
          Սիրելի աղջիկս, մենք շուտով միասին կլինենք, և կխոսենք այս ամենի մասին: Այնուամենայնիվ, ուզում եմ քեզ նախօրոք ասեմ, որ առաջին հերթին պետք է սարսափել միջակությունից, այսինքն` անգույն ու նվաստ դիրքից: Հայտնի մարդ դառնալ, անձնական արժանիքներ ցուցաբերել, բարձր նպատակի ծառայել – ահա սրանք պետք է լինեն քո ձգտումները: Ի՜նչ նշանակություն ունի երջանիկ կամ ապերջանիկ լինելը: Ամենադժբախտ մարդը նա է, ով վարում է միջակ ու անօգուտ կյանք, ներքուստ ափսոսալով, որ վրիպել է իր կոչումից: Մի՛ վախեցիր հավակնոտ թվալուց: Վեհ իդեալների ձգտողը չի կարող համեստ մնալ, հեզ ու խոնարհ ապրել: Հարկավոր է, որ հիմիկվանից որոնես քո ուղին, և այն գտնելուց հետո անշեղ քայլես դեպի նպատակակետը, ուշադրություն չդարձնելով այն խորհուրդներին, որոնցով «գործնական» մարդիկ կփորձեն խափանել ճանապարհդ:Դու խելացի ես, հոգով ու մարմնով առողջ: Եվ դու պատկանում ես մի ժողովրդի, որը քանակապես փոքր լինելով հանդերձ, մեծ է իր տառապանքներով, մաքառումներով, հույսերով: Դու կոչված ես մասնակցելու նրա պայքարին, նրա իղձերի իրականացման գործին: Քո ժողովրդի և քո ծագման բերումով դու կոչված ես մեծ դեր խաղալու քո երկրում, որտեղ հարկավոր է ոչ միայն աշխատել, այլև կազմակերպել կյանքը, նույնիսկ ստեղծել այն: Կարելի՞ է պատկերացնել դրանից ավելի հետաքրքրական ու գեղեցիկ ասպարեզ:
          Սոֆի Եսայան
          Սիրելի Սոֆի, քո դպրոցական ընկերուհիները, անկասկած կընտրեն հարմարավետ ասպարեզներ: Եվ ճիշտ կանեն: Որովհետև նրանք ունեն միայն մեկ մտահոգություն. դառնալ լավ քաղաքացիներ, և հետևաբար` ընտանիքի լավ մայրեր: Այնինչ դու պարտավոր ես հայացքդ բարձրացնել ավելի վեր, պարտավոր ես միտքդ լարել` պիտանի և լայնարձակ մի գործողություն ընդգրկելու համար: Դու պետք է արժանի դառնաս քո ճակատագրին, որը վսեմ է և փառաշուք:

          Թե ինչ ճանապարհով ես հասնելու քո ճակատագրին, դա ինքդ պետք է որոշես: Բոլոր ճանապարհները էլ լավ են և «բոլոր ճանապարհները դեպի Հռոմ կտանեն», տվյալ դեպքում` դեպի գերագույն նպատակը: Ես հուսով եմ, որ քո ունակություների և կամքի մասին իմ կարծիքը ամենևին էլ չափազանցված չէ և համընկնում է քո ձգտումներին:
          Ես, մայրիկը և Հրանտը նորից ու նորից համբուրում ենք քեզ: Բոլորս էլ հուսով ենք, սիրելի Սոֆի, որ շուտով կհանդիպենք:
          Քեզ տեսնել տենչացող մայրդ`

          Զապել

          Comment


          • #20
            Պատմաբան Արտակ Մովսիսյանի «10 հայ ականավոր թագուհիներ» գրքում Հայոց թագուհիների շարքում առանձնահատուկ անդրադարձ է կատարվում Արշակունյաց թագավորության Փառանձեմ թագուհուն՝ Արշակ Երկրորդի կնոջը, որը, հեղինակի խոսքով, մեր պատմության ամենակարկառուն դեմքերից է: Նա սերում էր Սյունաց նախարարական տոհմից, որի հարստությունը միայն թագավորականին էր զիջում, իսկ Փառանձեմի մայրը սերում էր Մամիկոնյան տոհմից, որ հետագայում պիտի փառավորվեր սպարապետ Վարդան Մամիկոնյանի տարած հաղթանակներով: Փառանձեմն օժտված էր բացառիկ գեղեցկությամբ ու պարկեշտությամբ: Նա թագուհի հռչակվեց Հայաստանի համար շատ ծանր ժամանակ, երբ երկիրը ստիպված էր գոյատևել պարսկա-բյուզանդական բախումների խաչմերուկում: Շապուհը տեսնելով, որ բռնի ուժով հայերի դեմ հաղթանակ չի կարող տոնել, դիմում է նենգության. իր մոտ է հրավիրում թագավորին ու նետում Անհուշ բերդը, ուր 368 թվականին Արշակը վախճանվեց: Շապուհը փորձեց խաբեությամբ կանչել նաև Փառանձեմին, որը, սակայն, չընդունեց հրավերը, ավելին, հանձն առավ երկրի պաշտպանության պատասխանատվությունը և ամրանալով Արտագերս ամրոցում՝ հերոսական պաշտպանություն կազմակերպեց: Արտագերսի առաջին պաշտպանությունն ավարտվեց հայերի հաղթանակով: Այս լուրը ստանալուն պես պարսից արքան անհապաղ Հայաստան է ուղարկում նոր բանակ: Փառանձեմ սպարապետուհին մեկ տարի և երկու ամիս դիմադրում է թշնամուն: Միայն համաճարակի պատճառով է հերոսական պաշտպանությունը կոտրվում: Փառանձեմը գերվեց, և Շապուհը հրապարակավ մահապատժի ենթարկեց Փառանձեմին: Հենց նա է Հայոց պատմության ամենաերևելի դեմքերից մեկի՝ Պապ թագավորի մայրը, և ինչպես նշում է Մովսիսյանը, պատահական չէր, որ Արցախյան ազատամարտի ժամանակ հայուհիներից կազմավորված ջոկատը ստացավ հայոց թագուհու՝ Փառանձեմի անունը:
            http://ankakh.com/article/?id=43520/...s-thaguhinyere

            Comment


            • #21
              Հայտնի է, որ հայդուկային կռիվներին հայ կանանց մասնակցությունը հայդուկային կանոններով ընդունված չի եղել. հայ տղամարդիկ դա համարել են անթույլատրելի: Հայ կնոջ մասնակցությունը մշտապես բարձր է գնահատվել, սակայն վեհանձն հայ տղամարդը թույլատրելի չի համարել վտանգի ենթարկել իր օջախի պահապանին: «Այնուամենայնիվ օրհասական պահերին հայ կինը երբեք կրավորական համբերություն ցույց չի տվել, ընդհակառակը՝ գիտակցելով մարտնչել է: Նշված իրողության ակնառու ապացույցներից է Ռուբինյանց Հեթում սպարապետի կնոջ՝ Զարմանուհու օրինակը: 1363 թ., երբ Սիս մայրաքաղաքը պաշարվեց, նա իր ամուսնու կողքին Ադանայի դաշտում կռվելու ժամանակ իր ձեռքով սպանեց մամլուք զորավար Էոմերին: Ռուբինյանների անկումից հետո, երբ ամուսինը դավադրաբար սպանվեց, Զարմանուհի տիկինը իր զավակի՝ Գևորգի հետ ապաստանեց Կոկիսոնի և Ուլնիայի լեռներում: Հինգ տարի աստանդական կյանք վարելուց հետո ի վերջո հա-ջողվեց 300 քաջ լեռնականների հավաքել իր դրոշի ներքո: Ապա գլխավորելով նրանց՝ հերոս հայուհին հարձակվեց թուրքերի վրա, խլելով Կապանը` ամրացավ այնտեղ՝ ցույց տալով, որ ազատատենչ հայ կնոջ ոգին երբեք չի կարող ընկճվել»:

              Comment


              • #22
                19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հայ ազատագրական պայքարում աչքի է ընկել կին զինատար հայդուկ Ծաղիկը (Սաթենիկ Արղությանը): Նա զինակցել է Դերիկի վանքի հայդուկների հետ, մասնակցել է նաև Դերիկի 1894 թ. ինքնապաշտպանական կռիվներին և զենքի փոխադրմանը: Զենքի փոխադրման գործում մեծ դեր է խաղացել նաև Ուզունլուծի (Յոզղաթ) հերոսուհի Գոհարիկ Մարգարյանը: 1890-1908 թթ. Գոհարիկն ամենատարբեր միջոցներով և մեթոդներով զենք ու զինամթերք է տեղափոխել Արևմտյան Հայաստան՝ անգամ ջահերի մեջ թաքցնելով դրանք: Այդ ջահ-թաքստոցներից մեկը պահպանվել է և այժմ Երևանի Զորավար Անդրանիկի անունը կրող ֆիդայական շարժման թանգարանում է: Կին հայդուկներից հայտնի են եղել նաև Հայո-Հայաստանը, Սաթո Օհանջանյանը, Սատան Սիմեյանը, Գայլ Շահենը, Խազալը, Մավին, Աղավնի Վարպետյանը, Սրբոն, Սևոն, Իսմոն և ուրիշներ, որոնց գործունեության մասին, ցավոք, դարձյալ քիչ բան է մեզ հասել: Փոքր Հայքի ֆիդայիներից և Արամի մտերիմ գործընկերներից էր Սեբաստիայի Թոտորակ գյուղից Էլմաս Դարբինյանը (Մալեմզյան), որին կոչել են «Հորքուր». «Հնչակյան բոլոր խմբապետները գիտեին, թե ով է Հորքուրը, և ինչ է անոր դերը»,-փաստագրել է ժամանակակիցը:

                Comment


                • #23
                  «Դեռևս 19-րդ դարի 70-80-ական թվականներին Թիֆլիսում մի շարք հայ օրիորդներ հանդես են եկել իրենց զորեղ անհատականությամբ և քաջություն ունեցել ոչ միայն արհամարհելու այն ժամանակվա հայ հասարակական նեղմիտ հայացքները, այլև մի կողմից կարողացել են պայքարել կնոջ իրավունքների համար, մյուս կողմից հայ տղամարդու կողքին և նրա հետ համահավասար մասնակցել մշակութային աշխատանքներին, նաև հայ հասարակական-հեղափոխական գործերին, ազգային ազատագրական պայքարին»,- գրքի առաջաբանում գրում են հեղինակները: Այդ հայրենասեր օրիորդների մեջ հեղափոխական, հայոց ազատագրական շարժման աշխատանքների կազմակերպման ասպարեզում առաջնության պատիվը պատկանում էր Թամարա Ադամյանին (1862-1889): Նրա որդեգրած գաղափարները ունեցան իրենց հետևորդները, որոնց թիվը աստիճանաբար ավելի ու ավելի շատացավ: Թ. Ադամյանը և նրա հեղափոխական ընկերները ևս համոզված էին, որ Արևմտյան Հայաստանի ազատագրումը միայն զենքի ուժով է հնարավոր ձեռք բերել: Եվ քանի որ բոլորն էլ պետք է հայրենիք վերադառնային՝ էապես նվիրվելու ազատագրական պայքարին, ուստի անհրաժեշտ էր, որ զինավարժությամբ զբաղվեին: Թամարան առաջնակարգ զինավարժ էր և մեծ եռանդով էր մասնակցում խմբային զինավարժության փորձերին, որոնք ընթանում էին Թիֆլիս քաղաքից դուրս` Ստացմինդա կոչված լեռան մոտակայքում:

                  Comment


                  • #24
                    ԳԱԼՖԱՅԱՆ ՍՐԲՈՒՀԻ ՆՇԱՆԻ

                    Ծնվել է 1822թ. փետրվարի 2-ին Կոստանդնուպոլսից քիչ հեռու գտնվող Գալթար գյուղում:
                    Տասներկու տարեկանում զրկվելով հորից` փորձել է մտնել կուսանոց:
                    1837թ. ծանր հիվանդացել է ժանտախտով, ապաքինվելուց հետո մոր հետ տեղափոխվել է Կ. Պոլիս, հորեղբոր` նշանավոր գյուղատնտես, Թուրքիայի փոստ-հեռագրատան, ապա և հասարակական շինությունների նախարար Աղաթոն Գրիգորի մոտ:
                    1840թ., նախօրոք ունենալով մոր համաձայնությունը, դարձել է մայրապետ- միանձնուհի:
                    Սրբուհի Գալֆայանը ճանաչված էր որպես ձեռագործի, մասնավորապես այդ արվեստի օյա, տիվա, սըմա տեսակների անզուգական վարպետ, որն էլ փոխանցում էր հայ աղջիկներին:
                    Նա իր աշխատանքով Խասագյուղում տուն է գնում և 1850 թ. այդտեղ բացում արհեստանոց` երկսեռ երեխաների կրթության և դաստիարակության համար:
                    1868թ. մայրապետն իր գործերն ուղարկել է Անտվերպենի (Բելգիա) ցուցահանդես, որտեղ դրանք արժանացել են առաջին կարգի վկայականի:
                    Նա վեց անգամ հրավիրվել է Եգիպտոս` գոհացնելու արքունական տիկինների նուրբ ճաշակը, ապա Իտալիա (Նեապոլ, Հռոմ, Ֆլորենցիա, Միլան), Երուսաղեմ, Աթենք, որտեղ Հունաստանի թագուհին հրավիրել է պալատ, ծանոթացել աշխատանքներին և հիացմունք արտահայտել:
                    1858թ. Յուսուֆյան Գեորգ բեյի կնոջ հետ ուղևորվել է Իտալիա, հաջորդ տարի երկու անգամ ուխտի Երուսաղեմ, վերադարձին հրավիրվել Աթենք` կատարելու Հունաստանի թագուհու և պալատական կանանց պատվերները:
                    1865թ. խոլերիայի համաճարակից հետո հավաքել է հավաքել է ծնողազուրկ հայ երեխաներին և իր տանը սենյակներ տրամադրել նրանց խնամելու համար:
                    1866թ. հիմնել է Գալֆայան վարժարանը, 1871 թ. հանգանակած գումարներով վարժարանի համար գնել է շենք:
                    Մահացել է 1899թ. հունիսի 4-ին Կ. Պոլսում և թաղվել է հայոց եկեղեցու բակում:
                    Աղբյուր` Հայուհիներ հանրագիտարան

                    Comment


                    • #25
                      Հայաստանի առաջին կին պատգամավորները.
                      1.Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյանը ծնվել է 1886 թ. Էդիրնեում: Ընդամենը 16 տարեկան էր, երբ հանդիպեց ապագա ամուսնուն՝ հայ հեղափոխական շարժման գործիչ Սարգիս Բարսեղյանին: Ամուսնու նախաձեռնությամբ նա ստեղծում է «Հայ կանանց միություն» կազմակերպությունը: Այնուհետև Պերճուհին մեկնում է Ժնև` ուսանելու գրականություն և մանկավարժություն: Այս շրջանում էլ սկսում է ստեղծագործել Էտնա կեղծանունով և հրատարակում «Փոթորիկեն վերջ» պատմվածքների ժողովածուն: Պերճուհու և Սարգսի ամուսնական կյանքը կարճ է տևել. 1915-ին Սարգիսը նահատակվում է: Նրա մահից հետո Պերճուհին տեղափոխվում է Թիֆլիս, հետո` Երևան: Ընտրվելով խորհրդարանի պատգամավոր` նա համակարգել է Ամերիկյան խնամատարական կոմիտեի հետ տարվող աշխատանքները և փաստացի հանդիսացել առաջին սոցիալական նախագծերի հեղինակը երկրում: Առաջին Հանրապետության անկումից հետո Պերճուհին շատերի պես բռնեց գաղթի ճամփան: Հաստատվել է Փարիզում, որտեղ պաշտոնավարել է Նանսենյան գրասենյակում և շարունակել գրական գործունեությունը: Մահացել է 1940 թ.:
                      Վերջին խմբագրողը՝ Նաիրա Բարիկյան; 26-03-19, 19:51.

                      Comment


                      • #26
                        Հայաստանի առաջին կին պատգամավորները
                        2.Կատարինե Զալյան-Մանուկյանը Հայաստանի Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի այրին էր: Կատարինեն մասնագիտությամբ բժշկուհի էր և, դառնալով խորհրդարանի պատգամավոր, աշխատանքներ է իրականացրել առողջապահական ոլորտում: Կատարինեն ամբողջությամբ նվիրված էր գաղթականների ու որբերի օգնությանը՝ զօրուգիշեր պայքար մղելով համաճարակների դեմ: Որբանոցներից մեկում էլ հանդիպել էր իր ապագա ամուսնուն` Արամ Մանուկյանին: Նրանք ամուսնացան 1917-ին Երևանում, և այդ ամուսնությունից ծնվեց նրանց միակ ժառանգը` Սեդան: 1919-ին, երբ դուստրն ընդամենը չորս ամսական էր, Արամը վարակվում է բծավոր տիֆով և վախճանվում: Առաջին Հանրապետության անկումից հետո Կատարինեի զրկանքներին գումարվում են նաև բոլշևիկյան իշխանության քաղաքական հետապնդումները: Մահացել է 1965 թ. Մոսկվայում, իսկ մահվանից առաջ ասել էր դստերը. «Ես չտեսա, բայց դու վաղ թե ուշ անպայման կտեսնես այն օրը, երբ մարդիկ կհիշեն ու կգնահատեն քո հերոս հայրիկին»:

                        Comment


                        • #27
                          Հայաստանի առաջին կին պատգամավորները
                          3.Վարվառա Սահակյանը խորհրդարանի առաջին նախագահ Ավետիք Սահակյանի կինն էր: Ընտրվելով խորհրդարանի պատգամավոր` համակարգել է կրթական ոլորտը և փաստացի հանդիսացել երկրում առաջին կրթական նախագծերի հեղինակը: 1920 թ. դեկտեմբերին՝ խորհրդային բանակի ռազմակալումից հետո, Վարվառայի ամուսինն այլ հայ ազգային գործիչների հետ բանտարկվում է Երևանում: 1921-ի փետրվարյան հեղափոխության անկումից հետո նա ամուսնու և իր երկու զավակների հետ անցնում է Թավրիզ: Այստեղ վեց տարի ապրելուց հետո Սահակյանները փոխադրվում են Իրաք: Սակայն կլիման վատ անդրադարձավ Վարվառայի առողջության վրա, և ընտանիքը ստիպված եղավ տեղափոխվել արդեն Լիբանան: Բեյրութում Վարվառան նորից ակտիվ ներգրավվում է հասարակական գործունեության մեջ՝ մասնակցելով «Հայ օգնության խաչ» կազմակերպության աշխատանքներին: Մահացել է 1934 թ.:

                          Comment


                          • #28
                            Գլեդիս Բերեջիկյան

                            Ավստրալահայ քաղաքական գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը Նոր Հարավային Ուելս նահանգում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում հաղթանակ է տոնել՝ դառնալով այդ նահանգի առաջին ընտրված կին վարչապետը: Հայուհին 2017-ից արդեն իսկ զբաղեցնում էր Նոր Հարավային Ուելսի վարչապետի պաշտոնը: Այդ ժամանակ Լիբերալ կուսակցության առաջնորդ Մայք Բայրդը հրաժարական էր տվել, և կուսակցության անդամները միաձայն նոր առաջնորդի և նահանգի ղեկավարի պաշտոնում ընտրել էին հենց Գլեդիսին:

                            «Ես անասելիորեն հպարտ եմ այն վայրի համար, որտեղ մենք ապրում ենք: Եվ ամենակարևորն ինձ համար այն է, որ անկախ նրանից, թե ինչ ծագում ունես, որտեղ ես ապրում ու ինչ պայմաններում՝ այս նահանգում յուրաքանչյուրն ունի հնարավորություն լինելու լավագույնը»,- ասել է Բերեջիկլյանը հաղթանակից հետո իր կողմնակիցների առջև ունեցած ելույթում: Նշենք, որ Գլեդիսն ազատ խոսում է հայերեն և սերտ կապեր է պահպանում Ավստրալիայի հայ համայնքի հետ:

                            Comment


                            • #29
                              Դիանա Աբգար (Անահիտ Աղաբեկյան) (1859-1937 թթ.):

                              Գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ, ազգությամբ հայ Դիանա Աբգարը, որի նախնիները եղել են Նոր Ջուղայից, ծնվել է Արևելյան Հնդկաստանի բրիտանական գաղութ Բիրմայի մայրաքաղաք Ռանգունում (այժմ` Յանգոն): Նա համաշխարհային պատմության մեջ իր տեղը գտավ՝ լինելով աշխարհում առաջին կին հյուպատոսը: Դ. Աբգարը Հայաստանի Առաջին Հանրապետության դեսպան է նշանակվել Ճապոնիայում և Հեռավոր Արևելքում՝ 1919-1920 թթ.-ին: Տիկին դեսպանի ժամանակակիցները պնդում են, որ նա այնքան տպավորիչ արտաքին ու հմայք է ունեցել, որ երբ մտել է պաշտոնական վայրեր և դահլիճներ, բոլորը միանգամից ոտքի են կանգնել: Դիանա Աբգարի օրիորդական անուն-ազգանունը Անահիտ Աղաբեկյան է եղել, սակայն 1890-ին Հոնկոնգում ամուսնանալով ծնունդով նորջուղայեցի Միքայել Աբգարյանի (Մայքլ Աբգար) հետ` նա այլևս ներկայացել է որպես Դիանա Աբգար:

                              Հավելենք, որ Դ. Աբգարը թողել է գրական մեծ ժառանգություն, այդ թվում՝ գրքեր, պոեմներ և
                              նամակներ։ Նա իր գրիչը ծառայեցրել է իր ազգակիցներին բաժին ընկած անարդարությունն ու դժբախտությունը ներկայացնելուն: Ուշագրավ է այն, որ Դիանա Աբգարը իր ստեղծագործություններում խոսել է մարդու իրավունքների մասին և պետական պաշտոն զբաղեցրել մի շրջանում, երբ անգամ ավելի զարգացած երկրների մեծ մասում կանայք նույնիսկ քվեարկելու իրավունք դեռևս չունեին։

                              Comment


                              • #30
                                Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը
                                Դիանա Աբգար (Անահիտ Աղաբեկյան) (1859-1937 թթ.):

                                Գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ, ազգությամբ հայ Դիանա Աբգարը, որի նախնիները եղել են Նոր Ջուղայից, ծնվել է Արևելյան Հնդկաստանի բրիտանական գաղութ Բիրմայի մայրաքաղաք Ռանգունում (այժմ` Յանգոն): Նա համաշխարհային պատմության մեջ իր տեղը գտավ՝ լինելով աշխարհում առաջին կին հյուպատոսը: Դ. Աբգարը Հայաստանի Առաջին Հանրապետության դեսպան է նշանակվել Ճապոնիայում և Հեռավոր Արևելքում՝ 1919-1920 թթ.-ին: Տիկին դեսպանի ժամանակակիցները պնդում են, որ նա այնքան տպավորիչ արտաքին ու հմայք է ունեցել, որ երբ մտել է պաշտոնական վայրեր և դահլիճներ, բոլորը միանգամից ոտքի են կանգնել: Դիանա Աբգարի օրիորդական անուն-ազգանունը Անահիտ Աղաբեկյան է եղել, սակայն 1890-ին Հոնկոնգում ամուսնանալով ծնունդով նորջուղայեցի Միքայել Աբգարյանի (Մայքլ Աբգար) հետ` նա այլևս ներկայացել է որպես Դիանա Աբգար:

                                Հավելենք, որ Դ. Աբգարը թողել է գրական մեծ ժառանգություն, այդ թվում՝ գրքեր, պոեմներ և
                                նամակներ։ Նա իր գրիչը ծառայեցրել է իր ազգակիցներին բաժին ընկած անարդարությունն ու դժբախտությունը ներկայացնելուն: Ուշագրավ է այն, որ Դիանա Աբգարը իր ստեղծագործություններում խոսել է մարդու իրավունքների մասին և պետական պաշտոն զբաղեցրել մի շրջանում, երբ անգամ ավելի զարգացած երկրների մեծ մասում կանայք նույնիսկ քվեարկելու իրավունք դեռևս չունեին։
                                «Հեռավոր Արևելքում տիկին Աբգարը մի անձ էր դարձել, ով օգնում էր յուրաքանչյուր հայի, ով հայտնվում էր բարդ դրության մեջ, ով չգտեր տեղի լեզուն, սովորությունները։ Նա իր հայրենակիցներին այնպիսի խոշոր նյութական աջակցություն էր ցույց տալիս, որը լուրջ անհանգստություն էր առաջացնում նրա երեխաների մոտ։ Հաճախ ամերիկյան ու անգլիական իշխանությունների ներկայացուցիչները տիկին Աբգարի պահանջով օգնություն էին հատկացնում, որպեսզի փախստականները կարողանան հասնել Ամերիկա կամ Անգլիա։ Հաճախ նրա խնդրանքով շոգենավային ընկերությունները մեծ զեղչերով տոմսեր էին առաջարկում»։


                                «Նրա առևտրական ընկերությունը հարմարեցված էր որպես հայ փախստականների համար դիվանագիտական առաքելություն իրականացնող գրասենյակ, իսկ նրա տունը՝ որպես ժամանակավոր կացարան հայ փախստականների համար։ Նրա պահանջով ինչպես ճապոնական իշխանությունները, այնպես էլ եվրոպական հյուպատոսները հայ փախստականներին անցաքարտեր էին տրամադրում։ Տեղի ոստիկանների համար նրա միայն մի բառը շատ ավելին արժեր, քան որևէ պաշտոնական փաստաթուղթ։ Հայերի հետ կապված թյուրիմացությունների դեպքում դիմում էին տիկին Աբգարին, ու նա իր խոսքով, բարոյական ազդեցությամբ, նյութական միջոցներով աջակցում էր այդ շրջաններում հայտնված հայերին ու ուղղորդում նրանց անհրաժեշտ ուղղություններով»։
                                Դիանան սովորել է կանանց մենաստանում, որտեղ ստացել է անգլերեն լեզվի, սանսկրիտի և հայերենի կրթություն։

                                Comment

                                Sorry, you are not authorized to view this page
                                Working...
                                X