Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Հայաստանի առաջին Հանրապետության արտաքին քաղաքականությունը և Արցախը 1918-1921թթ.

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Դեկտեմբերի 10-ն Արցախի համար եռակի տոն է: Այդ օրը նշանավորվում է նրանով, որ հենց դեկտեմբերի 10-ին անցկացվեց Լեռնային Ղարաբաղի անկախության հանրաքվեն: Այդ նույն օրը տարիներ անց ընդունվեց ԼՂՀ Սահմանադրությունը: Դեկտեմբերի 10-ը նաեւ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է:

    1991թ. դեկտեմբերի 10-ին կայացավ Լեռնային Ղարաբաղի անկախության հանրաքվեն, որի արդյունքում ընտրողների 99,8%-ը կողմ քվեարկեց Արցախի անկախությանը։

    Սակայն մինչեւ 2006 թ. ԼՂՀ-ն Սահմանադրություն չուներ։ Միայն 15 տարի անց Ղարաբաղի խորհրդարանը հաստատեց առաջին Սահմանադրության տեքստը։ Այնտեղ նշված էր, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ինքնավար, ժողովրդավարական, իրավական եւ սոցիալական պետություն է, եւ որ պետական իշխանությունը Ղարաբաղում իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավասության տակ։

    ԼՂՀ նախագահի հրամանագրի համաձայն՝ ԼՂՀ Սահմանադրության ընդունման հանրաքվեի օր նշանակվեց 2006թ. դեկտեմբերի 10-ը՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը եւ ԼՂՀ Անկախության հանրաքվեի օրը։ Այդ օրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցկացվեց ԼՂՀ առաջին Սահմանադրության նախագծի ընդունման համաժողովրդական հանրաքվեն։ ԼՂՀ Սահմանադրության ընդունմանը կողմ քվեարկեց 77 հազ. 279 քաղաքացի։

    ԼՂՀ Սահմանադրությամբ ամրագրվեց հայկական երկրորդ հանրապետության կայացման իրավական փաստը։

    Արցախի անկախությունն ամբողջ հայության հպարտությունն է: Դեկտեմբերի 10-ը տոնական օր է յուրաքանչյուր հայի համար:

    Թողնել հաղորդագրություն:


  • Մինչև 1919թ վերջերը Հայաստան-Թուրքիա սահմանները գրեթե հասել `ին 1914թ. ռուս-թուրքական սահմաններին: Բաթումի համաձայնագրով Հայաստանին տրված 12000քառ. կմ տարածքը դարձել էր շուրջ 70 000քառ. կմ: Հայկական մյուս հողերի կցումը Հայաստանին կախված էր մնում Փարիզում ընթացող խաղաղության խորհրդաժողովից...

    Թողնել հաղորդագրություն:


  • Անհրաժեշտ է, որ աշակերտները կարևորեն այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղը եղել է պատմական Հայաստանի 15 նահանգներից մեկը` Արցախ աշխարհը: կարելի է աշակերտներին , որպես գործնական աշխատանք , հանձնարարել նյութեր հավաքեն Արցախում ստեղծված իշխանությունների պատմության, ազատագրական պայքարի մասին, որը կնպաստի աշակերտների գիտելիքների զարգացմանը, ինչպես նաև հայրենասիրությանը...

    Թողնել հաղորդագրություն:


  • 1920թ. մայիսի 26-ին տեղի ունեցավ Ղարաբաղի հայերի 10-րդ հանագումարը, որը Լեռնային Ղարաբաղը հռչակեց խորհրդային: Կուսակցական մարմինների ղեկավար պաշտոնները << խաղաղ ճանպարհով>> անցան ազերիների ձեռքը: Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը զավթելու քաղաքականությունը իրագործվում էր խորհրդային իշխանության, բոլշևիկյան հեղափոխության թշնամիների դեմ ուժեղացող պայքարի կարգախոսներիի տակ: Պետք է նշել , որ հայ բոլշևիկները խաբված էին և իրենց քաղաքականությամբ նպաստում էին Ադրբեջանի զավթողական քաղաքականությանը: Բայց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը զավթելու քաղաքականությունը վճռական դիմադրության հանդիպեց: 1920թ. հունիսից արցախցիները սկսեցին իրենց պայքարը հանուն հայրենի հողի ազատագրման, անկախության: Այդ պայքարը վերածվեց հզոր համաժողովրդական ապստամբության` Թևան Ստեփանյանի գլխավորությամբ: Օգտվելով առիթից` Ադրբեջանը, արցախցիների ազատագրական պայքարը ներկայացրեց որպես հակախորհրդային, հակահեղափոխական շարժում` <<Թևանյան ավանտյուրա>>: Այսպիսով, Ադրբեջանի կառավարությունը, Կարմիր բանակի օգնությամբ 1921թ. ապրիլին ճնշեց արցախահայերի ազատագրական պայքարը: Այն, ինչ չհաջողվեց իրականացնել մուսավարներին` թուրքերի, գերմանացիների, անգլիացիների օգնությամբ, իրագործեց Նարիմանովը Խորհրդային Ռուսաստանի և նրա Կարմիր բանակի օգնությամբ:

    1921թ. հուլիսի 4-ին տեղի ունեցավ Կովկասյան բյուրոյի պլենումի նիստ, որին մասնակցւոմ էին Ստալինը, Օրջոնիկիձեն, Մախարաձեն, Մյասնիկյանը, Նարիմանովը, Կիրովը, Նազարետյանը...: Կովկասյան բյուրոն որոշում ընդունեց Լեռնային ղարաբաղը միացնել Հայաստանին: Որոշվեց նաև Լեռնային ղարաբաղում անցկացնել հանրաքվե, որով պետք է վճռվեր Լեռանային Ղարաբաղի ճակատագիրը: Բնական է, որ Արցախի բնակչության 95տոկոս կազմող հայերը պետք է քվեարկեին Հաաստանի կազմում լինելու օգտին: Նարիմանովը ամեն ինչ արեց, որ Լեռնային Ղարաբաղի հարցի վերջնական լուծման ճակատագիրը տեղափոխվի ՌԿ/բ/Կ ԿԿ-ն: Հուլիսի 5-ին հրավիրվեց Կովկասյան բյուրոյի պլենումի արտահերթ նիստ, որին մասնակցեցին նրա բոլոր անդամները և Ստալինը: Որոշում ընդունվեց.
    1. Ելնելով մահմեդականների և հայերի միջև ազգային խաղաղության և ադրբեջանի հետ ունեցած տնտեսական կապերից` Լեռնային Ղարաբաղը թողնել Ադրբեջանի կազմում, նրան տալով լայն մարզային ինքնավարություն ...
    2. Ադրբեջանի ԿԿ-ին հանձնարարել որոշել ինքնավար մարզի սահմաններ...
    3. Ադրբեջանի ԿԿ-ին որոշել Լեռնային Ղարաբաղի ինքնավարության ծավալը և այլն:

    Ցավալի է այն հանգամանքը, որ մեկ գիշերվա ընթացքում Նարիմանովը կարողացել էր համոզել Ստալինին ազդել Կովկասյան բյուրոյի անդամների վրա, և չնայած նրան, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության 95 տոկոսը կազմում էին հայերը, Կովկասյան բյուրոն առանց Հայաստանի, առանց արցախցիների կարծիքը հաշվի առնելու, նրանց ազգային շահերը զոհաբերեց հանուն հեղափոխության: Այսպիսով Կովկասյան բյուրոյի այս որոշման պատճառով է, որ մինչև օրս շարունակվում է Լեռնային Ղարաբաղի ազատագրական պայքարը: Չնայած նրան, որ ունենք արյան գնով նվաճած Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, բայց ցավալի է այն փաստը, որ <<քաղաքակիրթ>> աշխարհի կողմից միջազգային ճանաչում չունի: Հանուն հայրենի հողի ազատամարտիկների թափած արյան կոչն է` զենքով ազատագրված հայրենիքը, որը մեր պատմական Հայաստանի մի փոքր հատվածն է միայն, պահել և պահպանել սրբությամբ:
    Վերջին խմբագրող՝ Հռիփսիմե Հարությունյան: Այսօր, 13:30:

    Թողնել հաղորդագրություն:


  • Օգոստոսի 22-ի համաձայնագիրը չփոխեց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, մարզը փաստորեն շարունակում էր մնալ ինքնուրույն քաղաքական միավոր: Սակայն հայերը լավ հասկանում էին, որ Սուլթանովը ամեն ինչ կանի, որպեսզի <<ժամանակավորը >> դարձնի մշտական, վերացնի Արցախի հայերին և այդ տարածքը վերջնականապես միացնի Ադրբեջանին: Լեռնային Ղարաբաղում ստեղծվեց ինքնապաշտպանության մարմին, որը ղեկավարում էր մարզի ռազմական պաշտպանությունը: Երկու կողմերն էլ պատրաստվում էին վճռական ճակատամարտի:
    1920թ. փետրվարի 19-ին Սուլթանովը պահանջեց արցախցիներիրց անհապաղ լուծել մարզի միացման հարցը,որպես մի երկրամասի, որը անխզելի տնտեսական կապերով կապված է Ադրբեջանի հետ: 1920թ. փետրվարի 28-ից մինչև մարտի 4-ը Շոշ գյուղում կայացավ Ղարաբաղի հայերի 8-րդ համագումարը, արցախցիները մերժեցին Սուլթանովի պահանջը: Մուսավաթական կառավարությունը որոշեց արագացնել Ղարաբաղի գրավումը:
    Արցախցիները մարտի 22-ի լույս 23-ի գիշերը դիմեցին զինված ապստամբության: Տեղի ունեցան արյունահեղ մարտեր, օգնությունը Հայաստանից ուշացավ: Ազերիները գրավեցին Շուշին և քաղաքը վերածեցին փլատակների, զոհվեցին հազարավոր հայեր: Շուտով օգնության հասան Երևանից` Դրոն, Ղափանից` Նժդեհը, իրենց զորամասերով: Հայ զորավարների հարվածների տակ թշնամին նահանջեց, Լեռնային Ղարաբաղը ամբողջությամբ ազատագրված էր:
    1920թ. ապրիլի 23-ին ` հայերի 9-րդ համագումարը, Լեռնային Ղարաբաղը հռչակեց որպես Հայաստանի անբաժանելի մաս և ստեղծվեց կառավարություն` Դրոյի գլխավորությամբ:
    Այսպիսով, մեր Արցախ աշխարհը չի եղել մուսավաթական Ադրբեջանի կազմում: 1918թ. մայիսի վերջերից մինչև 1920թ. ապրիլ ամիսը , այսինքն մինչև Ադրբեջանում Խորհրդային իշխանության հաստատումը, Լեռնային Ղարաբաղը եղել է անկախ: Մուսավաթական Ադրբեջանի բոլոր ջանքերը` սեփականացնել այդ տարածքը, անցան ապարդյուն...

    1920թ. ապրիլի 28-ին Ադրբեջանում հաստատվեց խորհրդային իշխանություն: Հաջորդ օրը` ապրիլի 29-ին, Ադրբեջանի արտաքին գործերի կոմիսար Հուսեյնովը Հայաստանի Հանրապետության կառավարությանը ուղարկեց նոտա, որով պահանջում էր դորս բերել հայկական զորքերը Ղարաբաղի և Զանգեզուրի տարածքից: Խորհրդային Ադրբեջանը սպառնում էր Հայաստանին պատերազմով: Այսպիսով երևում է, որ Խորհրդային Ադրբեջանի կառավարությունը շարունակում էր մուսավաթների քաղաքականությունը:
    1920թ. մայիսի 1-ին 11-րդ կարմիր բանակի հրամանատարությունը վերջնագիր ներկայացրեց Հայաստանի Հանրապետության կառավարությանը, որով պահանջւոմ էր անհապաղ դուրս բերել հայկական զորքերը Ադրբեջանի տարածքից 24 ժամվա ընթացքում: վերջնագիրը ստորագրել էին Օրջոնիկիձեն, Կիրովը, Մեխանոշիմը և Լևանդովսկին: Նրանք էլ բանակցություններ սկսեցին Դրոյի հետ` պահանջելով նրանից հեռանալ Ղարաբաղից: Ստեղծված իրավիճակում Դրոն ստիպված հեռացավ Ղարաբաղից:
    Խորհրդային Ռուսաստանի արտաքին գործերի կոմիսար Չիչերինը լավ տեղյակ էր Անդրկովկասում տիրող դրությանը և խիստ դատապարտում էր Խորհրդային Ադրբեջանի զավթողական քաղաքականությունը: Ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը Չիչերինը տեսնում էր նրանում, որ Կարմիր բանակը պոետք է ժամանակավորապես գրավի Լեռնային Ղարաբաղը և թույլ չտա Ադրբեջանին գրավել այդ տարածքը, մինչև բարենպաստ պայմանններում կվճռվի տարածքի ճակատագիրը:
    1920թ. հուլիսի 7-ին կոմկուսի քաղբյուրոյի նիստում, որի նախագահն էր Վլադիմիր Լենինը, որոշվեց ժամանակավոր գրավել վիճելի տարածքները, այնուհետև Ռուսաստանի ներկայացուցչի նախագահությամբ ստեղծել հանձնաժողով, որը վերջնականապես կլուծի հարցը: Տարածքի հայ բնակչությունը հանձնաժողովով պետք է վճռեր իր ճակատագիրը, սակայն, հուիսի 8-ին, Ստալինը Օրջոնիկիձեի անունով հեռագիր տվեց, որով պահանջում էր վիճելի հարցերը լուծել Ադրբեջանի և Թուրքիայի օգտին:
    Նարիմանովը, ունենալով Ստալինի աջակցությունը, չէր ենթարկվում կենտրոնի որոշումներին: Չկարողանալով ռազմական ուժով գրավել Լեռնային Ղարաբաղը, Ադրբեջանի կառավարությունը որոշեց զավթել այն խաղաղ ճանապարհով:

    Թողնել հաղորդագրություն:


  • 1918թ. հունիսի 4-ին կնքված Բաթումի պայմանագրով ինչպես Նախիջևանը և Ղարաբաղը, այնպես էլ Զանգեզուրը դուրս մնացին Հայաստանի նորաստեղծ Հանրապետության սահմաններից` թողնվելով բախտի քմահաճույքին: Զանգեզուրի հայությունը չընդունեց Բաթումի նվաստացուցիչ պայմանները և սեփական ուժերով դիմակայեց թուրք-մուսավաթականներին: Թուրքական հարձակումը Նախիջևանի և Զանգեզուրի ուղղությամբ սկսվեց 1918թ հուլիսին: Այստեղ կռվող հայկական զորքերը Անդրանիկի գլխավորությամբ հուլիսի 23-ին նահանջեցին Զանգեզուր: Անդրանիկի զորքի հետ էին նաև հազարավոր գաղթականներ, որոնց մի մասը Գորիսից շարժվեց Շուշի, մյուսը` Սիսիան և Երևան: խալիլ բեյի զորքերը գրավելով Նախիջևանը` սպառնում էին Զանգեզուրին: Նուրի փաշան էլ հարձակվելով Ղարաբաղի վրա` արևելքից էր սպառնալիք ստեղծել Գորիսի և ողջ Զանգեզուրի գավառի համար: Թուրքական բանակի մյուս թևը Մուղանի դաշտավայրի կողմից շարժվելով դեպի Ղափանի սահմանակից Զանգելանի շրջանը` սպառնում էր ներխուժել Ղափան: Անդրանիկի կազմակերպեց գավառի ռազմական պաշտպանությոն գործը: Անդրանիկը որոշեց իր հիմնական ուժերը տեղափոխել Սիսիան, որի բնակչությունը օգնություն էր խնդրել: 1918թ. օգոստոսի 17-ին Անդրանիկը հաստատվում է Անգեղակոթ գյուղում: Սիսիան անցնելուց հետո 4000-ոց զորամասից Անդրանիկին հավատարիմ մնացին 1300-ը` հիմնականում Շուշիի և Գանձակի գնդերի զինվորները: 1918թ. սեպտեմբերի 12-ին Անգեղակոթում տեղի ունեցած ժողովում որոշվեց, որ Անդրանիկն իր զորամասով մնա Սիսիանում: Բաքուն գրավելուց հետո թուրքերը կարևոր նշանակություն են տալիս Ղարաբաղի և Զազանգեզուրի նվաճմանը: Տեղեկություններ էի հասել, որ թուրքերը նպատակ ունեն 20 հազար զորքով հարձակում սկսել Սիսիան, Գիմրի և Մարտիրոս գյուղերի ուղղութամբ: Նախիջևանը հետ կապը կտրված էր, միայն սեպտեմբերի 25-ին Նախիջևանի Աստապատ գյուղի մի բնակչի հաջողվում է ծպտյալ կերպով անցնել իրենց գյուղը և տեղեկություններ բերել: Նա պատմում է, որ թուրքերը Նախիջևանի շրջանում հայություն չեն թողել, մեծ մասին կոտորել են, գեղեցիկ աղջիկներին տարել: Գյուղերի մեջ շատ տներ լցված էին դիակներով...
    Այս իրավիճակում Անդրանիկն աշխատում էր լուրջ միջոցների դիմել, հրամայում է 25-31տարեկանների զորահավաք կազմակերպել և օգնության է գնում գորիսցիներին: Մինչ այդ` սեպտեմբերի կեսերին, թուրքերը մի քանի անգամ փորձ արին հարձակվելու Գորիսի վրա, բայց պարտություն կրելով և Կոռնիձորի մոտ 250 դիակ թողնելով` հետ նահանջեցին:
    1918թ. հոկրեմբերի 11-ին Շուշիից 3 հոգուց բաղկացած մի հանձնախումբ է գալիս և հայտնում, որ թուրքերը սեպտեմբերի 25-ին գրավել են Շուշին: Պատվիրակությունը բերել էր նաև Նուրի փաշայի` Անդրանիկին ուղղված վերջնագիրը, որով առաջարկում էր անձնատուր լինել` 24ժամվա ընթացքում հայտնելով այդ մասին:
    Պատվիրակությունը ներկայացնում էր նաև այլ պաշտոնագրեր` Շուշիի և Ղարաբաղի զորապետներ հայերից նշանակելու մասին, ինչպես նաև մուսավաթական կառավարությանը ենթարկվելու վերաբերյալ Նուրի փաշայի կոչը, որտեղ սպառնում էր չհնազանդվող հայերին: Շուշիի անկումը բարդացրեց իրավիճակը: Հոկտեմբերրի 13-ին Գորիսում հրավիրված ժողովի ժամանակ լուր ստացվեց, որ թուրքերը հարձակում են սկսել Գորիսի վրա և հասել են Ղարաղշլաղ, հիմնահատակ ավերել այն, սպանել 217 մարդ:Անդրանիկը հայտարարում է, որ <<միակ միջոցը կռվելն ու պատվով մեռնելն է>>: 27կողմով, 21դեմով և 13 ձեռնպահությամբ որոշվեց <<ամեն գնով դիմադրել>>:Անցկացվում է 20-50տարեկանների զորահավաք: Արդեն հոկտեմբերի 19-ին ինքնապաշտպանության զորքի կազմակերպումն ավարտվել էր: Անդրանիկը մեկնում է Տեղ գյուղ, որը կարևոր նշանակություն ուներ ինքնապաշտպանության համար: Պարզվում է, որ Ագուլիսի հայկական Նասրվան, Փառակա, Ռամիս գյուղերն ընդունել են թուրքերի տիրապետությունը: Դրությունը ցավալի էր նաև Գողթն գավառում: Թուրքերը պաշարել էին գյուղերը և պահանջում էին պարեն , տուգանք, աղջիկ...Անդրանիկն անմիջապես օգնության ջոկատներ է ուղարկում և գյուղացիներին կոչ անում վճռական հարված տալ թշնամուն:
    Թուրքերը պարտվում են առաջին համաշխարհային պատերազմում և Մուդրոսի զինադադարի համաձայն հեռանում Կովկասից: Զանգեզուրցիները որոշում են օգնության գնալ Ղարաբաղին: Լուրջ նախապատրաստություններից հետո, 1918թ. նոյեմբերի 28-ին, դուրս գալով Տեղ գյուղից, Անդրանիկի զորամասը շարժվում է դեպի Շուշի: Անդրանիկն արդեն մոտենում էր Շուշիին, երբ դեկտեմբերի 1-ին դաշնակիցների զորքերի ընդհանուր հրամանատար, անգիական գեներալ Թոմսոնը, նրանից պահանջեց դադարեցնել առաջխաղացումը, հակառակ դեպքում դա կարող է դիտվել որպես դաշնակից երկրների դեմ ուղղված գործողություն: Անդրանիկն ստիպված ընդունեց այդ առաջակը և իր զորամասով կրկին վերադարձավ Գորիս: Այսպիսով, Անգլիան և Ֆրանսիան, խափանեցին Անդրանիկի զորրքերի մուտքը Շուշի:

    Թողնել հաղորդագրություն:


  • 1919թ. հունվարի 26-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը Ադրբեջանի կառավարությանը բողոքի հեռագիր ուղարկեց, որում ասվում էր, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մասն է կազմում: Իսկ անգլիական հրամանատարությունը , հակառակ արցախցիների ցանկության, շարունակում էր օգնել Ադրբեջանին: Բաքվում անգլիական զորքերի հրամանատար գեներալ Շատելվորդը հայերին հետևյալ արտահայտությունն էր արել. << Ձեր ճանապարհները փակ են, ձեր սովից մահացողները հաց չեն ստանա, ոթչնչով չենք օգնի ձեզ, մինչև չճանաչեք մուսավաթական Ադրբեջանի իշխանութունը....>>: Չկարողանալով ոչ սպառնալիքներով, ոչ զորքի օգնությամբ ծնկի իջեցնել արացախցիներին, Շատելվորդը 1919թ. ապրիլի վերջին անձամբ եկավ Շուշի, որպեսզի ստիպի Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդին կատարելու իր պահանջը: Գումարվեց ղարաբաղցիների հերթական համագումարը, որտեղ իր պահանջով ելույթ ունեցավ Շատելորդը: Արցախցիները մերժեցին այդ պահանջը:
    Մուսավաթական Ադրբեջանի համարյա ամբողջ բանակը ` մոտ 10 000զինվոր, կենտրոնացվեց Լեռնային Ղարաբաղի սահմանների մոտ: Զորքը սկասեց ավերել հայկական գյուղերը, կոտորել ու թալանել հայ բնակչությանը: 1919թ հունիսի 12-ին անգլիական զորքը հեռացավ Լեռնային Ղարաբաղից, որպեսզի գործողությունների ազատություն տա ազերիներին:
    1919թ. հունիսի 28-30-ը կայացացավ Ղարաբաղի հայերի 6-րդ համագումարը, որի կենտրոնական հարցը Լեռնային Ղարաբաղի ճակատագիրն էր: Ծանր պայմաններում, երբ Արցախը շրջապատված էր ազերական զորքով, և երկու կողմերն էլ պատրաստվում էին վճռական բախման, օգոստոսի 13-ին Շոշ գյուղում կայացավ 7-րդ համագումարը, որտեղ վեճերից հետո որոշվեց մինչև Փարիզի կոնֆերանսում հարցի վերջնական լուծումը, ժամանակավորապես ճանաչեն Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, հույս ունենալով, որ Փարիզի կոնֆերանսում Ղարաբաղի հարցը արդարացի լուծում կստանա: Օգոստոսի 22-ին համագումարն ընդունեց այդ համաձայնագիրը, և ազերական զորքերը չմտան Լեռնային Ղարաբաղ: Պահպանվեցին Ազգային խորհուրդը և հայկական ազգային համագումարը: Համաձայնագրում ասվում էր, որ երկու կողմերն էլ այդ իրավիճակը համարում են ժամանակավոր, մինչև Փարիզի կոնֆերանսում հարցի վերջնական որոշումը, որը պարտադիր կլինի երկու կողմերի համար:

    Թողնել հաղորդագրություն:


  • Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, թեմային արձագանքելու համար
    Վերջին խմբագրողը՝ Հռիփսիմե Հարությունյան; 22-07-19, 00:23.

    Թողնել հաղորդագրություն:


  • Լաուրա Աթանեսյան
    replied
    Հռիփսիմե Հարությունյան-ի խոսքերից
    1918թ. հունիսի 4-ին կնքված Բաթումի պայմանագրով ինչպես Նախիջևանը և Ղարաբաղը, այնպես էլ Զանգեզուրը դուրս մնացին Հայաստանի նորաստեղծ Հանրապետության սահմաններից` թողնվելով բախտի քմահաճույքին: Զանգեզուրի հայությունը չընդունեց Բաթումի նվաստացուցիչ պայմանները և սեփական ուժերով դիմակայեց թուրք-մուսավաթականներին: Թուրքական հարձակումը Նախիջևանի և Զանգեզուրի ուղղությամբ սկսվեց 1918թ հուլիսին: Այստեղ կռվող հայկական զորքերը Անդրանիկի գլխավորությամբ հուլիսի 23-ին նահանջեցին Զանգեզուր: Անդրանիկի զորքի հետ էին նաև հազարավոր գաղթականներ, որոնց մի մասը Գորիսից շարժվեց Շուշի, մյուսը` Սիսիան և Երևան: խալիլ բեյի զորքերը գրավելով Նախիջևանը` սպառնում էին Զանգեզուրին: Նուրի փաշան էլ հարձակվելով Ղարաբաղի վրա` արևելքից էր սպառնալիք ստեղծել Գորիսի և ողջ Զանգեզուրի գավառի համար: Թուրքական բանակի մյուս թևը Մուղանի դաշտավայրի կողմից շարժվելով դեպի Ղափանի սահմանակից Զանգելանի շրջանը` սպառնում էր ներխուժել Ղափան: Անդրանիկի կազմակերպեց գավառի ռազմական պաշտպանությոն գործը: Անդրանիկը որոշեց իր հիմնական ուժերը տեղափոխել Սիսիան, որի բնակչությունը օգնություն էր խնդրել: 1918թ. օգոստոսի 17-ին Անդրանիկը հաստատվում է Անգեղակոթ գյուղում: Սիսիան անցնելուց հետո 4000-ոց զորամասից Անդրանիկին հավատարիմ մնացին 1300-ը` հիմնականում Շուշիի և Գանձակի գնդերի զինվորները: 1918թ. սեպտեմբերի 12-ին Անգեղակոթում տեղի ունեցած ժողովում որոշվեց, որ Անդրանիկն իր զորամասով մնա Սիսիանում: Բաքուն գրավելուց հետո թուրքերը կարևոր նշանակություն են տալիս Ղարաբաղի և Զազանգեզուրի նվաճմանը: Տեղեկություններ էի հասել, որ թուրքերը նպատակ ունեն 20 հազար զորքով հարձակում սկսել Սիսիան, Գիմրի և Մարտիրոս գյուղերի ուղղութամբ: Նախիջևանը հետ կապը կտրված էր, միայն սեպտեմբերի 25-ին Նախիջևանի Աստապատ գյուղի մի բնակչի հաջողվում է ծպտյալ կերպով անցնել իրենց գյուղը և տեղեկություններ բերել: Նա պատմում է, որ թուրքերը Նախիջևանի շրջանում հայություն չեն թողել, մեծ մասին կոտորել են, գեղեցիկ աղջիկներին տարել: Գյուղերի մեջ շատ տներ լցված էին դիակներով...
    Այս իրավիճակում Անդրանիկն աշխատում էր լուրջ միջոցների դիմել, հրամայում է 25-31տարեկանների զորահավաք կազմակերպել և օգնության է գնում գորիսցիներին: Մինչ այդ` սեպտեմբերի կեսերին, թուրքերը մի քանի անգամ փորձ արին հարձակվելու Գորիսի վրա, բայց պարտություն կրելով և Կոռնիձորի մոտ 250 դիակ թողնելով` հետ նահանջեցին:
    1918թ. հոկրեմբերի 11-ին Շուշիից 3 հոգուց բաղկացած մի հանձնախումբ է գալիս և հայտնում, որ թուրքերը սեպտեմբերի 25-ին գրավել են Շուշին: Պատվիրակությունը բերել էր նաև Նուրի փաշայի` Անդրանիկին ուղղված վերջնագիրը, որով առաջարկում էր անձնատուր լինել` 24ժամվա ընթացքում հայտնելով այդ մասին:
    Պատվիրակությունը ներկայացնում էր նաև այլ պաշտոնագրեր` Շուշիի և Ղարաբաղի զորապետներ հայերից նշանակելու մասին, ինչպես նաև մուսավաթական կառավարությանը ենթարկվելու վերաբերյալ Նուրի փաշայի կոչը, որտեղ սպառնում էր չհնազանդվող հայերին: Շուշիի անկումը բարդացրեց իրավիճակը: Հոկտեմբերրի 13-ին Գորիսում հրավիրված ժողովի ժամանակ լուր ստացվեց, որ թուրքերը հարձակում են սկսել Գորիսի վրա և հասել են Ղարաղշլաղ, հիմնահատակ ավերել այն, սպանել 217 մարդ:Անդրանիկը հայտարարում է, որ <<միակ միջոցը կռվելն ու պատվով մեռնելն է>>: 27կողմով, 21դեմով և 13 ձեռնպահությամբ որոշվեց <<ամեն գնով դիմադրել>>:Անցկացվում է 20-50տարեկանների զորահավաք: Արդեն հոկտեմբերի 19-ին ինքնապաշտպանության զորքի կազմակերպումն ավարտվել էր: Անդրանիկը մեկնում է Տեղ գյուղ, որը կարևոր նշանակություն ուներ ինքնապաշտպանության համար: Պարզվում է, որ Ագուլիսի հայկական Նասրվան, Փառակա, Ռամիս գյուղերն ընդունել են թուրքերի տիրապետությունը: Դրությունը ցավալի էր նաև Գողթն գավառում: Թուրքերը պաշարել էին գյուղերը և պահանջում էին պարեն , տուգանք, աղջիկ...Անդրանիկն անմիջապես օգնության ջոկատներ է ուղարկում և գյուղացիներին կոչ անում վճռական հարված տալ թշնամուն:
    Թուրքերը պարտվում են առաջին համաշխարհային պատերազմում և Մուդրոսի զինադադարի համաձայն հեռանում Կովկասից: Զանգեզուրցիները որոշում են օգնության գնալ Ղարաբաղին: Լուրջ նախապատրաստություններից հետո, 1918թ. նոյեմբերի 28-ին, դուրս գալով Տեղ գյուղից, Անդրանիկի զորամասը շարժվում է դեպի Շուշի: Անդրանիկն արդեն մոտենում էր Շուշիին, երբ դեկտեմբերի 1-ին դաշնակիցների զորքերի ընդհանուր հրամանատար, անգիական գեներալ Թոմսոնը, նրանից պահանջեց դադարեցնել առաջխաղացումը, հակառակ դեպքում դա կարող է դիտվել որպես դաշնակից երկրների դեմ ուղղված գործողություն: Անդրանիկն ստիպված ընդունեց այդ առաջակը և իր զորամասով կրկին վերադարձավ Գորիս: Այսպիսով, Անգլիան և Ֆրանսիան, խափանեցին Անդրանիկի զորրքերի մուտքը Շուշի:
    1918թվականի սեպտեմբերի 25-ին, երբ թուրքական զորքերը գրեթե առանց կռվի գրավեցին Շուշին, քաղաքի բնակչության զինվզծ մասը՝ Սոկրատ Բեկ Մելիք- Շահնազարյանցի գլխավորությամբ անցավ գյուղերը և գլխավորեց թշնամու դեմ մղվող համաժողովրդական պայքարը: Ժողովրդի մեջ սարսափ տարածելու պատրվակով թուրք ջարդարարները Շուշի քաղաքում երկու կախաղան պատրաստեցին, մեկը՝ հայկական, մյուսը՝ թուրքական: Կայկական մասում կախեցին թուրքերի դեմ բողոքի ցույցին մասնակցած մի ադրբեջանցու, իսկ թուրքական մասում՝ ռուսական եկեղեցու բակում՝ երկու հայի: Շուտով ձերբակալվում և բանտ են նետվում բոլոր հայ գործիչները: 1918թ հոկտեմբերի 1-ին թուրքերը ներխուժեցին Շուշիի մտավորականության տուն և ձերբակալեցին 60-ից ավելի հայ մտավորականների: Թուրք ջարդարարների բռնություններն ու դաժանությունները միայն Շուշիով չեն սահմանափակվում: 1918թ սեպտեմբերի 30-ին Վարանդայի գավառամաս է ներխուժում Քյազիմ բեյի ջոկատը, որը սակայն պարտվում է Հաղորդի գյուղի աշխարհազորայիններից և հետ փախչում: 1918թ հոկտեմբերի 18-ին Քյազիմ բեյի համալրված զորաջոկատը, 4 հրանոթով և 6 ծանր գնդացիրով զինված, կրկին ներխուժում է Վարանդայի գավառամաս և Հաղորդի և Մսմնա գյուղերի մոտ ընկնում Սոկրատ Մելիք-Շահնազարյանցի և Ասլանիկ Մուրադխանյանի աշխարհազորայինների կրակի տակ: Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 19-ին, Մսմնա գյուղի մոտ տեղի ունեցած ճակատամարտում, թշնամին ընկնելով շրջապատման մեջ, գլխովին ջախջախվում է: Քյազիմ բեյն իր թիկնապահներով փախուստի է դիմում, և հակառակորդն ստիպված նահանջում է:

    Թողնել հաղորդագրություն:


  • Շնորհակալություն, հարգելի Լաուրա, թեմային մասնակցելու համար...

    Թողնել հաղորդագրություն:


  • Լաուրա Աթանեսյան
    replied
    Հռիփսիմե Հարությունյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Բաթումի պայմանագիրը
    Հայ ժողովրդի 1918թ-ի մայիսյան հերոսամարտի բոցերում ծնվեց Հայաստանի առաջին հանրապետությունը, որի շնորհիվ վերականգնվեց հայական կորսված պետականությունը: Հայաստանի հանրապետությունը թուրքերի կամ ռուսերի նվերը չէր, այլ Սարդարապատի ծնունդ;
    Նորաստեղծ հանրապետության արտաքին քաղաքականության առաջին միջազգային փաստափուղթը եղավ 14 հոդվածից բաղկացած Բաթումի պայմանագիրը: Դեռևս 1918թ-ի ապրիլին Տրապիզոնում ընդհատված թուրք-անդրկովկասյան բանակցությունները սկսվեցին Բաթումում մայիսի 11-ին վերսկսվեցին Բաթումում: Թուրքական պատվիրակութ- յունը գլխավորում էր արդարադատության և պետական խորհրդի նախագահ Խալիլ բեյը, իսկ անդրկովկասյան պատւվիրակությունը` կառավարության նաղագահ Չխենկելին: Պատվիրակության կազմում էին նաև խնամատարության Հովհաննես Քաջազնունին և Ա.Խատիսյանը:
    1918թ-ի մայիսի 30-ին Հայոց ազգային խորհրդի պատվիրակները հասան Բաթումև դիմեցին Խալիլ բեյին` առաջարկելով սկսել բանակցությունները Հայաստանի և Թուրքիայի միջև: Հայ պատվիրակները տեղեկացրին, որ իրենք հանդես են գալիս հայկական գավառների նկատմամբ գերագույն իշխանություն հաստատած հայոց ազգային խորհրդի անունից: Եթե մայիսի27-ին Խալիլ բեյը հայտարարում էր, որ այդպիսի մարմին չի ճանաչում, ապա մայիսյան հերոսամարտերում հայկական սխրանքի ու Հայաստանի փաստացի անկախության մասին գրավոր հավաստացում ստանալուց հետո անցավ բանակցությունների:
    1918թ-ի մայիսի 30-ին Հայոց ազգային խորհրդի պատվիրակները հասան Բաթումև դիմեցին Խալիլ բեյին` առաջարկելով սկսել բանակցությունները Հայաստանի և Թուրքիայի միջև: Հայ պատվիրակները տեղեկացրին, որ իրենք հանդես են գալիս հայկական գավառների նկատմամբ գերագույն իշխանություն հաստատած հայոց ազգային խորհրդի անունից: Եթե մայիսի27-ին Խալիլ բեյը հայտարարում էր, որ այդպիսի մարմին չի ճանաչում, ապա մայիսյան հերոսամարտերում հայկական սխրանքի ու Հայաստանի փաստացի անկախության մասին գրավոր հավաստացում ստանալուց հետո անցավ բանակցությունների:
    1918թ-ի հունիսի 4-ին ստորագրվեց Բաթումի հաշտության պայմանագիրրը,որով Թուրքիան ընդունեց ու ճանաչեց Հայաստանի անկախությունը: Բաթումի հաշտության պայմանները չափազանց ծանր էին Հայաստանի համար:
    Պայմանագրի համաձայն Հայաստանն ունենալու էր սահմանափակ թվով զորք:Երկաթուղիների վերահսկողությունը անցնելու էր Թուրքիային,որպեսզի կարողանար Հայաստանի վրայով զորք տեղափոխեր Ադրբեջան: Պայմանագրից բացի ստորագրվեց նրան կից 3 փաստաթուղթ .
    1. Տարանցման մասին
    2. Սահմանակից շրջանների միջև առևտրի մասին

    1. Կրոնի և կրոնական հաստատությունների հանդեպ փոխադարձ հարգանքի մասին և մեկ լրացուցիչ համաձայնագիր հայկական զորքի զորացրման ,գերիների փոխանակման և երկաթուղու շահագործման մասին:
    Տարանցման մասին հավելվածի համաձայն թուրքերն իրավունք էին ստանում պատերազմի ժամանակ Հայաստանով զորք զինամթերք և այլ բեռներ անարգել փոխադրելու երկաթուղային և խճուղային ճանապարհներով:Թուրքական զորքը գրավել էր Հայաստանի Հանրապետության գրեթե ամբողջ երկաթուղին. Մինչև Քոլագիրան կայարանը, ինչի հետևանքով Հայաստանը զրկվել էր ելքի ու մուտքի հմարավորությունից:
    Բաթումիպայմանագիրը չէր շոշափում հայ-վրաց-ադրբեջանական խնդիրները:
    Այսպիսով Բաթումի պայմանագրով Թուրքիային էին անցնում ոչ միայն Արևմտյան Հայաստանը,այլ Արևելյան Հայաստանի տարածքների զգալի մասը`Կարսը,Կաղզվանը,Արդահանը, Ախալքալաքը, Սուրմալուն,Նախիջևանը, ինչպես նաև Ալեքսանդրապոլի քաղաքը և Ալեքսանդրապոլի ու Էջմածնի գավառների երեք քառորդը, Երևանի գավառի մեկ հինգերորդը: Հայաստանի Հանրապետությունը փաստացի մնում էր ընդամենը 10,3 հազար քառ. կմ տարածք, որն ընդգրկում էր Սևանա լճի ավազանը և Արարատյան դաշտի մի մասը: Լեոյի պատկերավոր արտահայտությամբ <<Տասը հազար քառակուսի վերստ էր այդ Հայաստանը, մեծ մասամբ լեռ ու անապատ` Սևանա լճի չորս կողմը , հայ ժողովրդի ոչ թե բնակության տեղ, այլ գերեզման>>:1 Իսկ ըստ Կոստանդնուպոլսում Գերմանիայի դեսպան Բերնսդորֆ Բերնսդորֆի `<<թուրքերը հայերին տեղ տվեցին Սևանում լողանալու համար, բայց դուրս գալու,լողանալու համար տեղ չտվեցին>>:
    Ընդհանուր հաշվով Թուրքիան Արևելյան Հայաստանից , չհաշված Ախալքալաքը և Ախալցխան, խլում էր 28 հազար, իսկ Անդրկովկասից` 38հազար քառ. վերստ տարածք: Ինչպես վկայում է Ս. Վրացյանը <<Հայաստանի Հանրապետություն>> գրքում <<…Արցունքի ու տառապանքի ծովից ծնվեց Հայաստանի անկախությունը… ծանրաբեռնված գաղթականներով ու որբերով, շրջապատված ատամ կրճտացնող թշնամիներով, անհաց, անդեղ, անօգնական…>> :
    Բաթումի պայմանագրի կապակցությամբ Անդրանիկ Օզանյանը հեռագրում է Հայաստանի կառավարությանը.«Վեց հարյուր տարվա ստրկության շղթան դարձյալ ձեր վիզն ու ոտքը կանցընեք ձեր ձեռքով: Չեմ կըրնար այս պայմաններուն հանդուրժել`մոռանալով մեր երեսուն տարվա զոհերը և երկու միլիոն նահատակները»:

    Թողնել հաղորդագրություն:


  • Արցախը 1918-1921թվականներին

    1918թ մայիսին, երբ Անդրկովկասում ստեղծվեցին 3ազգային հանրապետությունները, մուսավաթի կուսակցությունը հռչակեց, որ ամբողջ Բաքվի և Ելիզավետպոլի նահանգները մտնում են Ադրբեջանի կաղզմի մեջ: Մուսավաթները փորձում Էին գրավել Հայաստանի անբաժանելի մասը կազմող միատար հայ բնակչություն ունեցող Լեռնային Ղարաբաղի և Զանգեզուրի գավառները: Նրանք ձգտում էին սահմանափակել Հայաստանի տարածքը Արարատյան դաշտով, Շիրակով, Սևանի ավազանով: Թուրքիայի օգնությամբ նրանք ձգտում էին իրականացնել Հայաստանի և հայ ժողովրդի ոչնչացման պանթուրքական ծրագիրը: Սակալն Լեռնային Ղարաբաղը և Զանգեզուրը պայքարեցին իրենց անկախության համար: Ադրբեջանցի նվաճողների դեմ զանգեզուրցիների պայքարը գլխավորում էր ոչ միայն Ազգային խորհուրդը, , այլև նշանավոր զորավարներ` սկզբում Անդրանիկը, իսկ 1919թ. օգոստոսից` Գարեգին Նժդեհը:
    Լեռնային Ղարաբաղը չուներ նման ռազմական գործիչ-ղեկավարներ: Ղարաբաղի հայերի պայքարը ղեկավարում էր Ազգային խորհուրդը: 1919թ. հուլիսի 22-ին Շուշիում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի հայերի առաջին համագումարը, որը Լեռնային Ղարաբաղը հռչակեց անկախ վարչա-քաղաքական միավոր: Այս համագումարից հետո մուսավաթները փորձեցին թուրքական զորքի օգնությամբ Ղարաբաղը մտցնել Ադրբեջանի կազմի մեջ: Թուրքական զորքը Նուրի փաշայի հրամանատարությամբ սկսեց հայերի ջարդերն ու հետապնդումները ` պահանջելով Ազգային խորհրդից մտնել Ադրբեջանի կազմի մեջ: Թուրքական հրամանատարությունը պահանջեց ղարաբաղցիների զինաթափում, թուրքականն և ադրբեջանական զորքերի անցումը Շուշի , ինչպես նաև Ադրբեջանի իշշանության ճանաչում: Սակայն արցախցիները մերժեցին թուրքական հրամանատարության և Ադրբեջանի կառավարության այդ պահանջը: 1918թ. սեպտեմբերի 17-ին հրավիրվեց Ղարաբաղի հայերի 3-րդ համագումարը, որը կտրականապես մերժեց զինաթափման պահանջը և թուրք-ադրբեջանական զորքի Շուշի մտնելու պահանջը: Թուրքական հրամանատարությունը համաձայնվեց չստիպել Ադրբեջանի իշխանության ճանաչումը և պահպանել Ղարաբաղի կարգավիճակը` ստատուս-քվոն: Թուրքերը միայն պնդում էին իրենց զորքի Շուշի մտնելը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գերմանիայի պարտությունը մոտակա օրերի հարց է, Ղարաբաղի կառավարությունը համաձայնվում է, որպեսզի թուրքական զորքը մտնի Շուշի: Թուրքական զորքը առանց դիմադրության հանդիպելու մտնում է Շուշի, զինաթափում քաղաքի հայ բնակչությանը:
    1918թ. հոկտեմբերի վերջին Թուրքիան ճանաչեց իր պարտությունը Առաջին համաշխարհային պատերազմում: Թուրքական զորքերը դուրս եկան Անդրկովկասից, իսկ նրանց տեղը դեկտեմբերին զբաղեցրին անգլիացիները: Մուսավաթական կառավարությունը այս անգամ փորձեց տիրել Ղարաբաղին անգլիացիների օգնությամբ; Անգլիական հրամանատարությունը հայատարարելով, որ վիճելի տարածքների ճակատագիրը պետք է լուծվի Փարիզի խաղաղության կոնֆերանսում, գործնականում ամեն ինչ անում էր, որ Ղարաբաղը մտնի Ադրբեջանի կազմի մեջ: 1919թ. հունվարի 15-ին Ադրբեջանի կառավարությունը , անգլիական հրամանատարության համաձայնությամբ, անօրինականորեն Լեռնային Ղարաբաղի և Զանգեզուրի գեներալ- նահանգապետ նշանակեց հայտնի կալվածատեր, հայատյաց Խոսրով Բեկ Սուլթանովին` նրա առջև խնդիր դնելով այդ շրջանները ենթարկել Ադրբեջանին: Այս ամենը դԺգոհություն առաջացրեց ոչ միայն Ղարաբաղում, այլ նաև Հայաստանի Հանրապետությունում....
    Վերջին խմբագրողը՝ Հռիփսիմե Հարությունյան; 08-07-19, 19:48.

    Թողնել հաղորդագրություն:


  • Kristine Charchyan
    replied
    Վարչապետներ
    Խմբագրել
    1 Հովհաննես Քաջազնունին (Իգիթխանյան) պաշտոնավարել է 07.06.1918 - 07.08.1919 թթ.
    2 Ալեքսանդր Խատիսյանը պաշտոնավարել է 07.08.1919 - 05.05.1920 թթ.
    3 Համազասպ (Համո) Օհանջանյանը պաշտոնավարել է 05.05.1920 - 23.11.1920 թթ.
    4 Սիմոն Վրացյանը պաշտոնավարել է 23.11.1920 - 02.12.1920 թթ.

    Թողնել հաղորդագրություն:


  • Նատաշա Պողոսյան
    replied
    Շնորհավորում եմ Հայաստանի առաջին հանրապետության 101 տարին, ամբողջ հայ ժողովրդին:

    Այս հաղթական ճանապարհի սկիզբը դրվեց Մայիսյան հերոսամարտերում. այն մեծ շրջադարձ էր Մեծ եղեռնից հետո...Փրկվեց Հայաստանը լիակատար ոչնչացումից: Դա մեր լինելությունն էր, մեր ազատ ու անկախ ապրելու իրավունքը, որ շարունակվեց 101 տարի ու ձգվեց Սարդարապատից մինչև Արցախ:

    Այն կարճ կյանք ունեցավ, շուտով Հայաստանը խորհրդայնացվեց, միայն յոթ տասնամյակ հետո Արցախյան շարժումն իր հետ մի նոր զարթոնք բերեց՝ մայր Հայաստանի պետականության ու անկախության հռչակմամբ, ու այն նորից մայիսի 28-ին էր, որ դարձավ հայ ժողովրդի հավաքականության, հավերժ ապրելու իրավունքի, մի նոր զարթոնքի ու հաղթանակի օր:

    Նոր օրերում մայիսին հայ ժողովուրդը նորից իր միասնականությամբ մի նոր հաղթանակ ազդարարեց՝ ամրագրելով ազատ, արդար ու անկախ երկրում իր ապրելու իրավունքը՝ հաստատակամորեն ազդարարելով, որ երբեք չմոռանանք Սարդարապատը, այն մայիսյան բոլոր հերոսամարտերը, որ մայր երկրի պետականության ծնունդը հասցրին 101 տարվա, դարձրին տոնական օր՝ ի լուր աշխարհի, որ հայ ժողովրդի ամրակուռ ոգին դարերի խորքից է եկել ու հար դարեր հավերժության մեջ պիտի թևածի:
    Ն. Պողոսյան

    Թողնել հաղորդագրություն:


  • Մարգարյան Նաիրա
    replied
    Հայաստանի Առաջին Հանրապետությունը ծնունդ առավ 1918 թվականի մայիսի 28-ին՝ մայիսյան հերոսամարտերից՝ Սարդարապատից, Բաշ-Ապարանից և Ղարաքիլիսայից հետո և գոյատևեց երկու տարի:

    Հայաստանն այսօր նշում է Հանրապետության տոնը: Մայիսի 26-ին Սարդարապատում հաղթանակ տանելով թուրքական բանակի նկատմամբ` հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքերի ներխուժումն Անդրկովկաս և փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից:


    Ղարաքիլիսայի ճակատամարտից հետո թուրքը խոստովանեց` հայերը լավագույն զինվորներն են
    Մայիսի 29-ին ՀՅԴ արևմտյան և արևելյան բյուրոյի նիստը Հովհաննես Քաջազնունուն նշանակեց անկախ Հայաստանի առաջին վարչապետ, մայրաքաղաքը դարձավ Երևանը, ՀՀ տարածքը հռչակման պահին 12 հզ. քառ. կմ էր, բնակչությունը՝ 700 հազար:

    Առաջին հանրապետությունը հիմնադրվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակահատվածում, երբ բնաջնջման ծրագրից խուսափած բազմահազար գաղթականները, սովը և ռուսական կայսրության նվաճողական քաղաքականությունը հնարավորություն չէին ընձեռելու պետության ղեկավարներին ստեղծել կայուն պետություն:

    Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունեցավ ընդամենը երկու տարի` մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Երևան մտան 11-րդ Կարմիր բանակի զորամասերը և հանրապետությունը խորհրդայնացվեց:

    1991 թվականին Հայկական ԽՍՀ-ն անկախություն հռչակեց, և խորհրդարանը մայիսի 28-ը սահմանեց որպես ոչ աշխատանքային օր:

    Թողնել հաղորդագրություն:

Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
Working...
X