Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Հայաստանի առաջին Հանրապետության արտաքին քաղաքականությունը և Արցախը 1918-1921թթ.

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Հայաստանի առաջին Հանրապետության արտաքին քաղաքականությունը և Արցախը 1918-1921թթ.

    Հայ ժողովրդի 1918 թ. մայիսյան հերոսամարտերի բոցերում ծնվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը: Հանրապետության վարած արտաքին քաղաքականությունը նոր էջ բացեց հայկական հարցի դիվանագիտական պատմության մեջ: Այդ օրվանից անցել է գրեթե մեկ դար, և հետադարձ հայացք հառելով` հետաքրքրիր է կրկին անդրադառնալ Հայաստանի առաջին հանրապետության արտաքին քաղաքականությանն ու դիվանագիտական պատմությանը, քանզի մինչ օրս շարունակվում է անավարտ մնալ հայկական հարցը:
    Մինչ օրս շարունակվում է պայքարը հայրենի հողի համար. ԼՂՀ -ի պաշտոնական ճանաչումը միջազգային ասպարեզում ձգձգվում է , չնայած, որ այն կայացած պետություն է:
    << Աղետավոր չէ կորուստներ ունենալը, շատ ավելի աղետավոր է վերագնահատումների անընդունակ լինելը: Առանց վերագնահատումների անիմաստ է որոնումը, իսկ առանց որոնման մեռնում է ոչ միայն ժողովրդի միտքը, այլ նաև ինքը` ժողովուրդը…
    Պիտի որոնենք, փնտրենք, գտնենք,մեր դժբախտությունների իրական պատճառները, ճանաչենք մեր իսկական վերքերը, ախտորոշենք մեր ժողովրդի հոգին, որից հետո միայն խոսքը կարող է լինել բուժումի մասին:>>
    Գ. Նժդեհ
    Վերջին խմբագրողը՝ Հռիփսիմե Հարությունյան; 08-07-19, 14:40.

  • #2
    Բաթումի պայմանագիրը
    Հայ ժողովրդի 1918թ-ի մայիսյան հերոսամարտի բոցերում ծնվեց Հայաստանի առաջին հանրապետությունը, որի շնորհիվ վերականգնվեց հայական կորսված պետականությունը: Հայաստանի հանրապետությունը թուրքերի կամ ռուսերի նվերը չէր, այլ Սարդարապատի ծնունդ;
    Նորաստեղծ հանրապետության արտաքին քաղաքականության առաջին միջազգային փաստափուղթը եղավ 14 հոդվածից բաղկացած Բաթումի պայմանագիրը: Դեռևս 1918թ-ի ապրիլին Տրապիզոնում ընդհատված թուրք-անդրկովկասյան բանակցությունները սկսվեցին Բաթումում մայիսի 11-ին վերսկսվեցին Բաթումում: Թուրքական պատվիրակութ- յունը գլխավորում էր արդարադատության և պետական խորհրդի նախագահ Խալիլ բեյը, իսկ անդրկովկասյան պատւվիրակությունը` կառավարության նաղագահ Չխենկելին: Պատվիրակության կազմում էին նաև խնամատարության Հովհաննես Քաջազնունին և Ա.Խատիսյանը:
    1918թ-ի մայիսի 30-ին Հայոց ազգային խորհրդի պատվիրակները հասան Բաթումև դիմեցին Խալիլ բեյին` առաջարկելով սկսել բանակցությունները Հայաստանի և Թուրքիայի միջև: Հայ պատվիրակները տեղեկացրին, որ իրենք հանդես են գալիս հայկական գավառների նկատմամբ գերագույն իշխանություն հաստատած հայոց ազգային խորհրդի անունից: Եթե մայիսի27-ին Խալիլ բեյը հայտարարում էր, որ այդպիսի մարմին չի ճանաչում, ապա մայիսյան հերոսամարտերում հայկական սխրանքի ու Հայաստանի փաստացի անկախության մասին գրավոր հավաստացում ստանալուց հետո անցավ բանակցությունների:
    1918թ-ի մայիսի 30-ին Հայոց ազգային խորհրդի պատվիրակները հասան Բաթումև դիմեցին Խալիլ բեյին` առաջարկելով սկսել բանակցությունները Հայաստանի և Թուրքիայի միջև: Հայ պատվիրակները տեղեկացրին, որ իրենք հանդես են գալիս հայկական գավառների նկատմամբ գերագույն իշխանություն հաստատած հայոց ազգային խորհրդի անունից: Եթե մայիսի27-ին Խալիլ բեյը հայտարարում էր, որ այդպիսի մարմին չի ճանաչում, ապա մայիսյան հերոսամարտերում հայկական սխրանքի ու Հայաստանի փաստացի անկախության մասին գրավոր հավաստացում ստանալուց հետո անցավ բանակցությունների:
    1918թ-ի հունիսի 4-ին ստորագրվեց Բաթումի հաշտության պայմանագիրրը,որով Թուրքիան ընդունեց ու ճանաչեց Հայաստանի անկախությունը: Բաթումի հաշտության պայմանները չափազանց ծանր էին Հայաստանի համար:
    Պայմանագրի համաձայն Հայաստանն ունենալու էր սահմանափակ թվով զորք:Երկաթուղիների վերահսկողությունը անցնելու էր Թուրքիային,որպեսզի կարողանար Հայաստանի վրայով զորք տեղափոխեր Ադրբեջան: Պայմանագրից բացի ստորագրվեց նրան կից 3 փաստաթուղթ .
    1. Տարանցման մասին
    2. Սահմանակից շրջանների միջև առևտրի մասին

    1. Կրոնի և կրոնական հաստատությունների հանդեպ փոխադարձ հարգանքի մասին և մեկ լրացուցիչ համաձայնագիր հայկական զորքի զորացրման ,գերիների փոխանակման և երկաթուղու շահագործման մասին:
    Տարանցման մասին հավելվածի համաձայն թուրքերն իրավունք էին ստանում պատերազմի ժամանակ Հայաստանով զորք զինամթերք և այլ բեռներ անարգել փոխադրելու երկաթուղային և խճուղային ճանապարհներով:Թուրքական զորքը գրավել էր Հայաստանի Հանրապետության գրեթե ամբողջ երկաթուղին. Մինչև Քոլագիրան կայարանը, ինչի հետևանքով Հայաստանը զրկվել էր ելքի ու մուտքի հմարավորությունից:
    Բաթումիպայմանագիրը չէր շոշափում հայ-վրաց-ադրբեջանական խնդիրները:
    Այսպիսով Բաթումի պայմանագրով Թուրքիային էին անցնում ոչ միայն Արևմտյան Հայաստանը,այլ Արևելյան Հայաստանի տարածքների զգալի մասը`Կարսը,Կաղզվանը,Արդահանը, Ախալքալաքը, Սուրմալուն,Նախիջևանը, ինչպես նաև Ալեքսանդրապոլի քաղաքը և Ալեքսանդրապոլի ու Էջմածնի գավառների երեք քառորդը, Երևանի գավառի մեկ հինգերորդը: Հայաստանի Հանրապետությունը փաստացի մնում էր ընդամենը 10,3 հազար քառ. կմ տարածք, որն ընդգրկում էր Սևանա լճի ավազանը և Արարատյան դաշտի մի մասը: Լեոյի պատկերավոր արտահայտությամբ <<Տասը հազար քառակուսի վերստ էր այդ Հայաստանը, մեծ մասամբ լեռ ու անապատ` Սևանա լճի չորս կողմը , հայ ժողովրդի ոչ թե բնակության տեղ, այլ գերեզման>>:1 Իսկ ըստ Կոստանդնուպոլսում Գերմանիայի դեսպան Բերնսդորֆ Բերնսդորֆի `<<թուրքերը հայերին տեղ տվեցին Սևանում լողանալու համար, բայց դուրս գալու,լողանալու համար տեղ չտվեցին>>:
    Ընդհանուր հաշվով Թուրքիան Արևելյան Հայաստանից , չհաշված Ախալքալաքը և Ախալցխան, խլում էր 28 հազար, իսկ Անդրկովկասից` 38հազար քառ. վերստ տարածք: Ինչպես վկայում է Ս. Վրացյանը <<Հայաստանի Հանրապետություն>> գրքում <<…Արցունքի ու տառապանքի ծովից ծնվեց Հայաստանի անկախությունը… ծանրաբեռնված գաղթականներով ու որբերով, շրջապատված ատամ կրճտացնող թշնամիներով, անհաց, անդեղ, անօգնական…>> :
    Վերջին խմբագրողը՝ Հռիփսիմե Հարությունյան; 11-06-19, 01:42.

    Comment


    • #3
      2. Դիվանագիտական կապերի հաստատումը

      Հարաբերությունները հարևան պետությունների հետ
      Յուրաքանչյուր նորանկախ պետության առաջնահերթ խնդիրներից է հասնել այլ պետությունների հետ դիվանագիտական կապերի հաստատման և միջազգային
      ճանաչողը Թուրքիան էր,սակայն նրա հետ անմիջական դիվանագիտական կապեր չհաստատվեցին: Հայաստանը դիվանագիտական կապեր հաստատեց ինչպես իր անմիջական հարևանների, այնպես էլ Քառյակ դաշինքի ու Անտանտի մի շարք երկրների հետ: Առաջին աշխարհամարտում Թուրքիայի կրած պարտության շնորհիվ ինքնաբերաբար իր ուժը կորցրեց Բաթումի հաշտության պայմանագիրը: Հայաստասնի Հանրապետությունը` որպես պատերազմում հաղթանակած Անտանտի դաշնակից, սկսեց ամրապնդել իր միջազգային դիրքերը:
      Կ. Պոլսում գտնվող ՀՀ պատվիրակությունը 1918թ. նոյեմբերին վերադարձավ Հայաստան: Թուրքիայում ՀՀ ժամանակավոր ներկայացուցիչ նշանակվեց Ֆ. Թախթաջյանը: Դիվանագիտական ներկայացուցչություններ ու հյուպատոսություններ հաստատվեցին աշխարհի 40-ից ավելի պետությունների մայրաքաղաքներում` Փարիզում, Լոնդոնում, Հռոմում, Բեռլինում, Վաշինգտոնում, Տոկիոյում, Աթենքում, Կահիրեում, Թեհրանում և այլուր: ԱՄՆ_ում Հայաստանի դեսպաննէր Արմեն Գարոն, Հռոմում` Միքայել Վարանդյանը, իսկ Տոկիոյում առաջին հայ կին դիվանագետ Անահիտ Աբգարյանը` Դիանա Աբգար: Երևանում հաստատվեցին Անգլիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Իրանի ևայլ երկրների դիվանագիտական ներկայացուցչություններ:
      ՀՀ դիվանագիտական գործնեության մեջ կարևորվում էր նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցը: Այնտեղ ընթացող քաղաքացիական պատերազմի հետևանքով երկրի հարավում ու արևելքումառաջացել էին ոչ խորհրդային պետական կազմավորումներ, որոնց հետ հաստատվեցին բարեկամակասն սերտ հարաբերություններ: Ակներև է, որ նման պարագայում Խորհրդային Ռուսաստանի բոլշևիկյան կառավարությունը չէրուզենա ճանաչել Դաշնակցություն կուսակցության ղեկավարությամբ կազմված ՀՀ կառավարությունը: Առավել սերտ էին ՀՀ հարաբերությունները գեներալ Դենիկինի գլխավորած Ռուսաստանի հարավի պետական կազմավորման հետ: Դոնում ու Կուբանում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչն էր Սիմոն Վրացյանը, իսկ Հայասստանում Դենիկինի զինվորական ներկայացուցիչն էր Մ. Զինկևիչը:
      Հայաստանի Հանրապետությունն արտաքին քաղաքականության հարցում ջանում էր բարիդրացիական հարաբերություններ հաստատել հարևան պետությունների հետ և ծագած տարածքային- սահմանային հարցերը լուծել խաղաղ ճանապարհով: Պատմականորեն ձևավորված և ցարական տիրապետոթության ժամանակներից ժառանցություն մնացած ազգային, տարածքային- սահմանային և այլ վեճերի պատճառով փոխադարձ անվստահություն կար Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի հետ հարաբերություններում: Հարևան երկրներից
      միակ երկիրը Պարսկաստաննէր, որը Հայաստանի հետ չի ունեցել որևէ լուրջ խնդիր: Շնորհիվ դրա` Հայաստանի և Իրանի միջև, հաստատվեցին դիվանագիտական սերտ հարաբերություններ, Թեհրանում հիմնված դիվանագիտական ներկայացուցչությունը գլխավորում էր խորհրդարանի պատգամավոր Հովսեփ Արղությանը: Թեև , Թուրքիայի զոքերը` Անգլիայի ճնշմամբ, հարկադրված հեռանում են Անդրկովկասից և հետ քաշվում մինչև 1914թ սահմանները, սակայն թուրքական բանակի սպայակուլտը` ազատված տարածքներում, կազմակերպում էր մահմեդական մանր- մունր ջոկատներ` փորձելով նոր ստեղծված հայկական պետության դեմ պարտիզանական շարժում կազմակերպել: Այդ դիմադրությունը շարունակվեց մինչև 1919թ ապրիլ-մայիս անիսները, երբ վերջապես հայկական բանակը անգլիացիների օգնությամբ գրավում է թուրքերի կողմից գրաված հայկական տարածքները և ընդարձակում հանրապետության սահմանները` ներառելով Լոռի- Փամբակը, Ալեքսանդրապոլի գավառը, Էջմիածնի գավառի մնացած մասը, Սուրմալուն, Շարուրը, Նախիջևանը, կարսինահանգը և այլն…Արդեն 1920թ ամռանը Հայաստանի հանրապետության իրավական իշխանության սահմանները ձգվում էին մինչև Օլթիի ածխահանքերը` ներառյալ Ղարաբաղը, շուրջ 70 000 քառ. կմ տարածք:

      Comment


      • #4
        . Հայ- վրացական հարաբերությունները
        ՀՀ անկախացումից հետո` 1918թ. հուլիսի կոեսերին, հհ դիվանագիտական առաքելություն հիմնվեց հարևան Վրաստանի Հանրապետությունում: Այն ղեկավարում էր Արշակ Ջամալյանը: Չնայած նրան, որ հայ ու վրաց ժողովուրդների միջև գոյություն է ունեցել դարավոր բարեկամություն, նրանց միջև ևս առաջացան տարածքային- սահմանային վեճեր, որոնք խոչընդոտում էին բարիդրացիական հարաբերությունների պահպանմանը: Վրաստանը ձգտում էր իր կազմում պահելու Ախալքալաքի և Լոռու հայկական գավառները, որոնք Ռուսաստանի վարչատարածքային ոչ արդարացի բաժանումների հետևանքով հայտնվել էին Թիֆլիսի նահանգի սահմաններում: 1918թ. աշնան վերջերից Լոռուց, Ախալքալաքի և Ախալցխայի գավառներից թուրքական զորքերի հեռանալուց հետո վրացական կողմը որոշեց այդ տարածքներում հաստատել սեփական վարչակարգ: Մինչև դեկտեմբերի սկիզբը Վրաստանի զինված ուժերին հաջողվեց ռազմակալել Բորչալուի ու Ախալքալաքի գավառները և հարձակումներ ձեռնարկել Լոռու մի շաչք բնակավայրերի վրա: Դեկտեմբերի սկզբին վրաց զորքը հասցրեց զավթել 77 տոկոս հայ ազգաբնակչություն ունեցող Ախալքալաքի գավառը, որով փաստացի պատերազմ սկսեց ընդդեմ Հայաստանի: Հայաստանի իշխանությունները ստիպված դիմեցին համապատասխան ռազմական գործողությունների; Հայկական բանակային զորամասերը մինչև դեկտեմբերի կեսերը ազատագրեցին հայկական տարածքների զգալի հատվախը` Ախալքալաքի գավառի հարավային մասը, հյուսիսային Լոռին ու հասան մինչև Բոլնիս-Խաչեն ու Շուլավեր հայկական տարածքները: Դեկտեմբերի 23-ին գրավում են Սադախլուն: Դեկտեմբերի 31-ին դադարեցվեցին ռազմական գործողությունները և անգլո-ֆչանսիական ռազմադիվանագիտական ներկայացուցիչների միջամտությամբ կազմվեց Լոռու չեզոք գոտու վարչություն` մինչև հարցի վերջնական լուծումը Փարիզի խաղաղության համաժողովում: <<Չեզոք գոտու>> մեջ էին մտնում
        Բորչալուի գավառի Ալավեորդու-Թումանյան, ՈՒզունլարի-Օձուն, Վորոնցովկայի- Տաշիր շրջանները` իրենց չորս տասնյակ գյուղերով: Չեզոք գոտում սահմանվում է հատուկ կառավարում, որն իրականացվելու էր Հայաստանի և Վրաստանի լիազոր ներկայացուցիչների համատեղ ղեկավարությամբ և անգլիացի գեներալ- նահանգապետի ընդհանուր վերահսկողությամբ: Գոտում տեղակայվելու էին հայկական և վրացական զորամասեր: Ինչ վերաբերում է Ջավախքին, ապա վերջինս թեև շարունակվում էր համարվել հայկական տարածք, սակայն փաստացի մնում էր Վրացական կողմի վերահսկողության ներքո: Հայաստանի և Վրաստանի միջև կնքված հաշտության պայմանգրով վերականգնվեց դիվանագիտական հարաբերությունները, բացվեցին երկաթուղին, աշխուժացան առևտրատնտեսական կապերը…
        1920թ. աշնանը` թուրք-հայկական պատերազմի ժամանակ` նոյեմբերի 12-ին, Թիֆլիսում ստորագրվեց հայ- վրացական համաձայնագիր Լոռու չեզոք գոտի ժամանկավորապես վրացական զոոքեր մտցնելու մասին: Ըստ համաձայնագրի 2-րդ կետի`չեզոք գոտում վրացական զորքերի գտնվելու փաստը չէր առաջացնելու այդ տարածքների նկատմամբ վրացական կողմի որևէ նոր իրավունք: Համաձայնագիրը կնքվումէր 3ամիս ժամկետով, լրանալուց հետո կարող էր երկարաձգվել, հակառակ դեպքում կորցնելուէր իր ուժը. Զորքերը դուրս էին բերվելու, գոտում վերականգնվելու էր նախկին դրությունից: Օգտվելով այն հանգամանքից, որ հայ ժողովուրդը պարտություն կրեց թուրքերի դեմ պատերազմում, Վրաստանը խախտեց համաձայնագիրը: Նա ավելացրեց զորքերի թվաքանակը չեզոք գոտում, զորք մտցրեց նաև չեզոք գոտու սահմաններից դուրս հայկական այլ բնակավայրերում` Ջալալօղլի, Շահալի կայարան, Փամբակ և այլն: Լոռիում հաստատվեց վրացական գեներալ-նահանգապետություն և Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչը հեռացվեց չեզոք գոտուց:
        Այսպիսով Հայաստանի առաջին Հանարպետության կառավարությունը իր կարճատև գոյատևման ընթացքում չկարողացավ Վրաստանի հետ լուծել Լոռու և Ջավախքի հիմնախնդիրը, որը փոխանցվեց Խորհրդային Հայաստանին:
        Վերջին խմբագրողը՝ Հռիփսիմե Հարությունյան; 11-06-19, 01:40.

        Comment


        • #5
          Բաթումի պայմանագրից հետո` մուսավաթական Ադրբեջանը,ոգևորվելով Անդրկովկասում Թուրքիայի նվաճողական քաղաքականությունից` հավակնություններ դրսևորեց Նախիջևանի, Շարուր-Դարալագյազի, Զանգեզուրի, Ղարաբաղի և հայկական այլ տարածքների նկատմամբ: Թուրք- ադրբեջանական քաղաքականության նպատակն էր շրջափակման միջոցով թուլացնել նորանկախ Հայաստանի Հանրապետությունը և նրանից տարածքային զիջումներ կորզել: Բաթումի պայմանագրով հայկական կողմը պետք է լուծարեր Բաքվում գտնվող հայկական զորամասերը, որոնք երկաթուղու շրջափակման հետևանքով չէին հասել Կովկոսյան ճակատ, որպեսզի միանային հայկական կորպուսին: Բաքվի հայոց ազգային Խորհուրդը,սակայն, անտեսեց հայկական զորքերիլուծարման վերաբերյալ պահանջը և, համագործակցելով Ստեփան Շահումյանի գլղավորած Բաքվի ժողովրդակահունիսի կեսերին: Սկզբնական շրջանում հայկական ուժերին հաջողվեց կասեցնել թուրքական հարձակումը,որի ժամանակ առանձնանում էր Համազասպի բրիգադը: Ինքնապաշտպանության գործում մեծն ավանդ ունեցան Գրիգոր Կորգանովը,գեներալ Հակոբ Բագրատունին, Սեբաստացի Մուրադը, Սեպուհը և այլոք: Օգոստոսի սկզբներին Բաքվի մատույցներում հերոսաբար զոհվեց Սեբաստացի Մուրադը, Բաքվի 100 000-ի հասնող հայ բնակչության կեսին հաջողվեց քիչ թե շատ ապահով վայրեր: Սակայն քաղաք ներխուժած թուրք- թաթարական խաժամուժը կոտորեցին շուրջ 30 000 հայերի: Դաժան ճակատագրի արժանացան նաև Բաքվի 26 կոմիսարները, որոնց թվում էին Ստ. Շահումյանը և Գ. Կորգանովը: 26 կոմիսարները սեպտեմբերի 20-ին գնդակահարվեցին անդրկասպյան էսէռական իշխանությունների և անգլիացիերի կողմից: Բաքվի և Ելիզավետպոլի նահանգի հայկական գավառներում հայերի հալածանքները շարունակվեցին նաև հետագա տարիներին: Ոգևորված թուրքական բանակի հաջողություններով` Ադրբեջանի կառավարությունը նոր ոտնձգությունների դիմեց Ղարաբարի և Զանգեզուրի նկատմամբ: 1922թ. հուլիսի 22-26-ին Շուշիում կայացած արցախահայության առաջին համագումարը երկրամասը հռչակեց անկախ վարչաչաքաղաքական միավոր և կազմեց <<Ղարաբաղի ժողովրդական կառավարություն>>: Քայլեր ձեռնարկվեցին նաև Սյունիքը պաշտպանելու ուղղությամբ: Դեռևս 1918թ. հուլիսի վերջին Նախիջևանից Զանգեզուր էր տեղափոխվել զորավար Անդրանիկը: Գավառի վարչական իշխանությունն ժամանակավորապես իարկանացնող հայոց ազգային խորհուրդը 1919թ. սկզբին վերակազմվեց որպես <<Զանգեզուր- Ղարաբաղի մարզային խորհուրդ>>: Որպես մարզային խորհրդի ներկայացուցիչ` մարտին Գորիս ժամանեց կապիտան Արսեն Շահմազյանը և ստանձնեց գեներալ-կոմիսարի պաժտոնը: 1919թ. նոյեմբերին նրան փոխարինեց Սերգեյ Մելիք-Յոլչանը:Մուդրոսի զինադադարից հետո տարածաշրջանում ամրապնդվեց Անտանտի, մասնավորապես Անգլիայի դիրքերը: Գեերալ Թոմոնը 1918թ. ն ոյեմբերի կեսերին դարձավ Բաքվի գեներալ-նահանգապետ: Անգլիան ամեն կերպ աջակցում էր Ադրբեջանին`հանուն քաղաքական շահի,որը կապված էր Բաքվի նավթի գործոնով: Անգլիական զորքերի հրամանատարությունը ամեն կերպ աջակցում էր Ադրբեջանին, վերջինիս իշխքնությունը, թեկուզ ժամանակավորապես, Ղարաղի վրա տարածելու համար: Թոմսոնի պահանգով է, որ կասեցվեց Անդրանիկի առաջխաղացումը դեպի Շուշի, իսկ 1919թ. հունվարին Բրիտանական զինվորական ներայացուցչությունը Ղարաբաղ-Զանգեզուրի ժամանակավոր գեներալ-նահանգապետ է նշանակում հայատյացությամբ հայտնի Խոսրով բեկ Սուլթանովին: Սակայն վերջինիս այդպես էլ չի հաջողվում Լեռնային Արցախը ենթարկել Ադրբեջանին, որովհետև ն կոիսարների հետ, դիմեց իքնապաշտպանության: Թուրքական զորքերի` դեպի Բաքու ռազմարշավը սկսեց 1918թ. Շարուր-Նախիջևանի հարցում անգլիական զինվորական ներկայացուցչությունը այլ մոտեցում դրսևորեց: Որոշվեց այդ տարածքը թողնել Հայաստանի Հանրապետությանը: 1919թ. մայիսի 3-ին անգլիացի գեներալ Դևին և Դրոն ստորագրեցին համապատասխան հրաման: Սկսվեց հայ գաղթականության վերադարձը հայրենի օջախներ: Սակայն Հայաստանի իշխանություների նկատմամբ թշնաբար տրամադրված մուսուլմանական բնակչությունը Ադրբեջանի և Թուրքիայի հովանավորությամբ ցուցաբերեց անհնազանդություն և ապստամբեց: Շարուր-Նախիջևանի երկրամասի հայությունը ենթարկվեց կոտորածների: 1919թ.վերգին բնաջնջվեցին Գողթան գավառի Վերին ու Ներքին Ագուլիս գյուղերը: Նախիջևանի կորստով ՀՀ-ը կզրկվեր Երևան-Ջուլֆա երկաթգծով հարևան Իրանի հետ կապից, խոցելի կդառնային Զանգեզուրի արևմտյան սահմանները: Ինչ վերաբերում է Զանգեզուրին, այստեղ ևս 1919թ. վերջին և 1920թ. սկզբին հայ-դրբեջանական կռիվները բորբոքվեցին նոր թափով: 1919թ. գարնանամուտին, դարձյալ անգլիացիների սաստմամբ Անդրանիկի Զանգեզուրից հեռանալուց հետո այստեղ դրությունը բարդանում է: 1919թ. ամռանը Ադրբեջանին հաջողվում է իր ու ժերով և զգեստավորված թուրք սպսների և էմիսարների օժանդակությանբ ժամանակավորապես գրավել Շարուր-Նախիջևանը և շրջապատման մեջ առնել Զանգեզուրը: Զանգեզուրի պաշտպանության խնդիրը հրատապ էր, որովհետև այն Արցախի ու Հայաստանի միջև կապող միակ օղակն էր: Կորցնել Զանգեզուրը` նշանակում էր կորցնել Արցախը: Թաթարական զորքերը բազմիցս փորձեցին զավթել Սյունիքը, բայց շնորհիվ տեղացիների քաջարի դիմադրության` մեծ կորուստներով հետ նահանջեցին: Այս ճակատագրական պահին ՀՀԴ բյուրոյի որոշմամբ Սյունիք էգալիս ռազմական ու քաղաքական հմուտ գործիչ, փոխգնդապետ Գարեգին Նժդեհը և շուրջ երկու տարի գլխավորում է Լեռնահայաստանի քաջարի ժողովրդի հերոսական ինքնապաշտպանակամ մարտերը: 1920թ. ապրիլի սկզբին Նժդեհի գլխավորությամբ Որոտանի կիրճում ջախախիչ պարտության մատնեցին Կապանը գրավել ձգտող Նուրի փաշայի զորքերին:
          1918-1921թթ. Լեռնահայաստանի հերոսամարտի հաղթական փորձը լավագույն հաստատումն է այն գախափարի, որ ազատությունը և անկախությունը չեն ստանում, այլ նվաճում են: Շարունակում էր լարված մնալ իրավիճակը Արցախում: 19250թ. մարտի 20-ին ադրբեջանական բանակը և տեղի մուսուլմանների զինված խմբերը անցան լայնածավալ հարձակման: հայկական զինված կազմավորումները հուժկու հակահարված տվեցին թշնամուն և ստիպեցին նահանջել: ծանր պարտության վրեժը թուրք-ադրբեջանցի հրոսակները լուծեցին Շուշիի և շրջակա հայկական գյուղերի անզեն բնակչությանը կոտորելով: Արյունարբու Խ. Սուլթանովի հրահանգով մարտի 22-23ը Շուշիում գազանաբար կոտորեցին մի քանի հազար հայերի, հրկիզեցին քաղաքի հայկական թաղամասերը: Ապրիլի կեսերին Զանգեզուրից Դրոյի և նժդեհի ջոկատները մտան Արցախ: Երկրամասն ազատագրվեց թուրք- ադրբեջանական զորքերից: Արցախահայության` 1920թ. ապրիլի 25-ին կայացած 9-րդ համագումարն Արցախը հռչակեց ՀՀ անբաժանելի մասը:
          Վերջին խմբագրողը՝ Հռիփսիմե Հարությունյան; 08-07-19, 14:27.

          Comment


          • #6
            3.ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ:
            ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ
            Հայաստանի հանրապետության արտաքին քաղաքականության հիմնական նպատակը եղել է Հայկական հարցի լուծումը: 1918թ.հոկտեմբերի 30-ի Մուդրոսի զինադադարով Թուրքիան պարտավորվեց իր զորքերը դուրս բերել նաև Անդրկովկասից ու Հայաստանից: Առաջին աշխարհամարտի արդյունքները ամփոփելու,պարտված երկրների հետ հաշտության պայմանագրեր կնքելու նպատակով 1919թ.հունվարի 18-ին Փարիզում բացվեց Խաղաղության վեհաժողովը: Հայկական հարցը սերտորեն առնչվում էր պատերազմում պարտված Թուրքիայի հետ պայմանագրի կնքման խնդրին: Որոշվեց որպես հաղթանակած Անտանտի <<փոքրիկ դաշնակից>>` Հայաստանի պատվիրակություն ուղարկել Եվրոպա` ներկայացնելուհամար հայկական պահանջները: ՀՀ կառավարությունը և արևմտահայերը իրենց պատվիրակություններն ուղարկեցին Փարիզ:Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր Ավետիս Ահարոնյանը: Արևմտահայերի շահերի ներկայացնող հայոց ազգային պատվիրակությունը ղեկավարում էր եգիպտահայ մեծահարուստ Պողոս Նուբար փաշան: Հայերը հույս ունեի, որ իրենց ռազմական հավատարմությունը դաշնակիցների տարած հախթանակում կգնահատվի, իսկ հաղթած տերությունները իրենց ուշադրությունը կբևեռեն Հայկական հարցի արդարացի լուծմանը: ՀՀ պատվիրակությանը հանձնարարությանը հանձնարարություն տրվեց համագործակցելԱրևմտահայ Ազգային պատվիրակության ղեկավար պողոս Նուբար ձաշայի հետ: Հենց սկզբից հայկական երկու պատվիրակությունների միջև առաջացան տարբեր մոտեցումներ ապագա Հայաստանի տարածքների ու ստեղծվող կառավարության վերաբերյալ, որոնք էլորոշակիչափով բացասական ազդեցություն ունեցան դեպքերի հետագա ընթացքի վրա: Արևմտահայերի այն ժամանակվա տրամադրությունն արտահայտող Անդրանիկը, Բաթումի դաշնագրից հետո իր զորամասով ու 25000 գաղթականներով հեռացել էր հանրապետությունի ցու ամրացել Զանգեզուրում` թշնամական դիրք բռնելով <<թուրքերի ձեռքով ստեղծված հանրապետության>> նկատմամբ:
            Արևմտահայության համար ավելի մեծ հեղինակություն էր Պողոս Նուբարը, քան ՀՀ կառավարությունը: Այս մտայնության մեջ 1919թ. փետրվարի 6-13-ը Երևանում հրավիրվեց արևմտահայերի 2-րդ համագումարը,որի պատգամավորները ընտրվել էին գաղթականներից` ընդամենը 55 մարդ: Համագումարի օրակարգը հիմնականում նվիրված էր արևմտահայ գաղթականության հիմնահարցերին: համագումարումընդունվեց քաղաքական բանաձև Ազատ և Միացյալ Հայաստան ստեղծելու մասին: Պահանջվում էր նաև դատարանով պատժել հայոց Մեծ եղեռնի դահիճներին:” Այդ համագումարում զարգացվեց արևելահայ և արևմտահայ հատվածների միավորմամբ մեկմիասնական պետության գաղափարը:
            1919թ. մայիսի 28-ին, անկախության հռչակման տարեդարձի օրը, հանրապետության վարչապետի պաշտոնակատար Ալ.Խատիսյանը հանդիսավոր պայմաններում հայտարարեց <<Հայաստանի բաժան-բաժան մասերի միացման մասին>>, որի դեմ բողոքեցին ռամկավարներն ու ժողովրդականները, թրքահայերը և գաղութահայերը` համարելով, որ այն չի համաձայնեցվել Պողոս Նուբար փաշայի հետ և վտանգում է թրքահայ դատը: Ի նշան բողոքի ժողովրդականները դուրս եկան կառավարությունից և դրանով վերջ տրվեց կոալիցիային:
            Նկատի ունենալով, որ 1919թ.սկզբներին Փարիզում բացված խաղաղության վեհաժողողովում Մեծ տերություններից Հայաստանի նկատմամբ առավել մեծ հետաքրքրություն էր հանդես բերում ԱՄՆ-ը, Հայաստանի պատվիրակությունները ցանկություն հայտնեցին Մացյալ, Անկախ և Ազատ Հայաստանի հովանավորությունը հանձնել ԱՄՆ_ին կամ էլնոր կազմվելիք Ազգերի լիգային: ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնը շատ էր հետաքրքվում էր Հայաստանով և հույս կար,որ ԱՄՆ-ը կստանձնի Հայաստանի մանդատը: 1919թ.մայիսի 14-ին Չորսի խորհուրդը որոշեց Հայաստանի մանդատը տալ ԱՄՆ-ին: Ազգերի լիգան որոշում էևս Հայաստանի մանդատը հանձնելԱՄՆ-ին: Տերություների նախնական համաձայնությամբ Թուրքիան պետք է մասնատվեր երեք մասի` Հայաստանի,Թուրքիայի և Կ.պոլսի` որևէմի պետության խնամակալության ներքո:
            Այսպիսով, ինչպես երևում է, բանակցությունների սկիզբը խոստումնալից էր, և Հայկական հարցի լուծումը վեհաժողովում որևէ կասկախ չէր հարուցում: Նույնիսկ Ահարոնյանի պատվիրակությունն էլ է ոգևորվում և 1919թ. գարնանը Փարիզում, գաղութահայերի ճնշմամբ, շրջանցելով Երևանի իշխանությունների համեստ հրահանգները` ստորագրում է ծովից-ծով Հայաստանի դաշնակից տերություններին ներկայացվող պահանջների հուշագրի, հայերը պահանջում էին` բացի Արևելյան Հայաստանից ու Կարսի մարզից , Թուրքահայաստանի յոթ վիլայեթները և Կիլիկիայի չորս սանջակները, մի խոսքով պահանջվում էր մի լայնածավալ պետություն` Սև ծովից մինչև Միջերկրական ծով: 1919թ.Փարիզի կոնֆերնսի 10-ի խորհրդի որոշմամբ,Հայաստանի գերագույն կոմիսար է նշանակվում ամերիկացի գնդապետ ՈՒիլյամ Հասկելը: 1919թ.տարածաշրջան գործուղվեց ամերիկյան 50 փորձագետների փաստահավաք խումբ` գեներալ Ջեյմս Հարբորդի գլխավորությամբ: Ըստ նրա ուսումնասիրությունների արդյունքում կազմած զեկուցագրի` առաջարկումէջ Կ.պոլիսը, Փոքր Ասիան, Հայաստանը և Անդրկովկասը միավորել ԱՄՆ-ի երկարաժամկետ հովանավարության ներքո: Քրդերը միևնույն ժամանակ հայերի պահանջած նույն հողերն էին ուզում Քրդստանի համար` պնդելով,որ բոլշևիկյան Ռուսաստանի դեմ Քրդստանն ավելի զորեղ պատնեշ կարող է լինել, քան Հայաստանը: Եվրոպական տերություններից և ոչ մեկը Հայաստան զորք ուղարկելու մտդրություն չուներ, իսկ հայերը համապատասխան ռազմական ուժ չունեին: 1920թ.հունվարի 19-ին Փարիզում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի և Ճապոնիայի ղեկավարների նիստը փաստացի ճանաչեց Հայաստանի կառավարությունը: Այդ սպասված իրադարձությունը Երևանում տոնվեց մեծ հանդիսավորությամբ և նշվեց 101 թնդանոթային համազարկով:
            Վերջին խմբագրողը՝ Հռիփսիմե Հարությունյան; 31-07-19, 23:33.

            Comment


            • #7
              Սևրի պայնմանագիրը

              1920թ. ապրիլի 19-26-ը Իտալիայի Սան-Ռեմո քաղաքում կայացած տերությունների գերագույն խորհրդի խորհրդաժողովում վերջնական տեսքիբերվեց Թուրքիայի հետ կնքվելիք հաշտության պայմանագրի նախագիծը: Սան-Ռեմո էին հրավիրվել Ավ. Ահարոնյանը և Պ. Նուբարը: Դաշնակիցները, սակայն, հարցը շարունակում էին կապել ԱՄՆ-ի կողմից Հայաստանի մանդատը ստանձնելու հետ, ուստի նման առաջարկով դիմեցին ԱՄՆ-ի կառավարությանը և նախագահ Վուդրո Վիլսոնին` առաջարկելով, << որպես անկախ և անաչառ >> իրավարար` որոշել հայ-թուրքական սահմանի հարցը:
              1920թ. ապրիլի 23-ին ԱՄՆ-ը փաստացի ճանաչեց ՀՀ-ը, իսկ նախագահ Վիլսոնը համաձայնեվեց ստանձնելու Հայաստանի սահմանները որոշելու իրավարարի առաքելությունը: Սակայն Հայաստանի մանդատը ստանձնելու և այնտեղ ամերիկյան զորքեր ուղարկելու խնդրի շուրջ ԱՄՆ-ում թեժ քննարկումներ ծավալվեցին 1920թ.մայիսի վերջերից, երբ նախագահ Վիլսոնը հարցը պաշտոնապես մտցրեց կոնգրես: Սակայն հունիսի 1-ին սենատը մերժեց Վիլսոնի առաջարկը:
              1920թ. օգոստոսի10-ին Փարիզի արվարձան Սևրում պարտված Թուրքիայի հետ կնքվեց հաշտության պայմանագիր: Այդ պայմանագիրը հայաստանի կողմիցոսկյա գրիչով ստորագրել է Ա. Ահարոնյանը: Նա իր քաղաքական օրագրում գրել է,որ այդ օրըեղել էիրկյանքի ամենաերջանիկօրը: Այդ պայմանագրով ստեխծվում էր Միացյալ, անկախ, Ազատ Հայաստան: Հայաստանի մեջ էին ներառվելու Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի նահանգները ոչ ամբողջությամբ` ելքով դեպի Սև ծով: Թուրքիայի և Հայաստանի պետական սահմանները որոշելու էր ԱՄՆ-ի նախագահը: 1920թ. նոյեմբերին Վիլսոնի գծած սահմանով Հայաստանին անցնելու էր Վանի, Էրզրումի, և Բաղեշի վիլայեթների տարածքների մեծ մասը և ծով դուրս գալու նպատակով` Տրապիզոնի վիլայեթի մի մասը` ընդամենը 90 000կմ քառակուսի: Այսինքն Արևելյան Հայաստանի 70 000կմ քառ. Հետ կազմելու էր 160 հազար կմ քառակուսի` ելքով դեպի Սև ծով: Ցավոք, այս փաստաթուղթը մնաց որպես հուշ և չիրագործվեց կյանքում: Թուրքիայում դրության տերը քեմալականներն էին,որոք ոչ միայն չճանաչեցին Սևրի պայմանագիրը, և ոչ միայն չդատարկեցին հայկական վիլայեթները, այլև արշավեցին դեպի Հայաստան:

              Comment


              • #8
                ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

                Չի կարելի ասել,որ Անդրկովկասյան հանրապետությունները չեն ընդհանրություն: Սակայն այդ ընդհանրությունը վնասել են մի կողմից անլուծելի թվացող տարածքային վեճերը, իսկմյուս ողմից, նրանց քաղաքական տարամերժ կողմնորոշումները: Հարկ է նշել, որ հայ քաղաքական գործիչներից շատերը գտնում էին, որ 1920 թ. ամռանը, Սևրի պայմանագրից անմիջապես հետո և թուրք-հայկական պատերամզից առաջ,հնարավոր էր լեզու գտնել թուրքերի հետ և նույնիսկ որոշ լրացուցիչ տարածքներ (Բայազետը և Ալաշկերտը) ձեռք բերելով կնքել հաշտության պայմանագիր: Այդ ժամանակ նույնիսկ գտնվեցին այնպիսի հայ գործիչներ,որոնք անարդար համարեցին Սևրի պայմանագիրը դժգոհելով թե նրանումընդգրկված չեն հայկական մնացած վիլայեթները:
                Ինչպես տեսնում ենք, պատերազմում պարտված Թուրքիան կարողացավ Ռուսաստանի և Արևմուտքի միջև տիրող քաղաքական իրավիճակից օգտվել: Քեմալական Թուրքիան ստանալով բոլշևիկյան Ռուսաստանի ռազմաքաղաքական աջակցությունը, սկսեց ավելի ու ավելի համարձակ խոսել մեծ տերությունների հետ: Իսկ այն բանից հետո, երբ 1920 թ.աշնանը դաշնակից երկրները համոզվեցին ,որ Հայաստանը չկարողացավ սեփական ուժերվ պաշտպանել իրեն և խորհրդայնացվեց, փոխեցին իրենց վերաբերմունքը Հայաստանի և հայկական հարցի նկատմամբ : Շուտով Թուրքիան փոխեց իր քաղաքական կողմնորոշումը և դաշնակցեց Անգլիայի ու Ֆրանսիայի հետ, որոնք էլ սկսեցին վարել Թուրքիայի շահերից բխող քաղաքականություն:
                Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության արձանագրությունում (1937 թ. դեկտեմբերի 28) նշված է, որ <<… Ազգակիցներին սպանելուց բացի ուրիշ ոչինչ չեն կարող անել դաշնակցականները` աշխարհում իրենց ներկա կացության մեջ, և չեմ կարծում թե մենք կամ թուրքերը պետք է մտահոգվենք իրենցով>>:

                Comment


                • #9
                  ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒն
                  Չի կարելի ասել,որ Անդրկովկասյան հանրապետությունները չեն ունեցել շահերի ընդհանրություն: Սակայն այդ ընդհանրությունը վնասել են մի կողմից անլուծելի թվացող տարածքային վեճերը, իսկ մյուս կողմից, նրանց քաղաքական տարամերժ կողմնորոշումները: Հարկ է նշել, որ հայ քաղաքական գործիչներից շատերը գտնում էին, որ 1920 թ. ամռանը, Սևրի պայմանագրից անմիջապես հետո և թուրք-հայկական պատերազմից առաջ,հնարավոր էր լեզու գտնել թուրքերի հետ և նույնիսկ որոշ լրացուցիչ տարածքներ (Բայազետը և Ալաշկերտը) ձեռք բերելով` կնքել հաշտության պայմանագիր: Այդ ժամանակ նույնիսկ գտնվեցին այնպիսի հայ գործիչներ,որոնք անարդար համարեցին Սևրի պայմանագիրը` դժգոհելով, թե նրանում ընդգրկված չեն հայկական մնացած վիլայեթները:
                  Ինչպես տեսնում ենք, պատերազմում պարտված Թուրքիան կարողացավ Ռուսաստանի և Արևմուտքի միջև տիրող քաղաքական իրավիճակից օգտվել: Քեմալական Թուրքիան ,ստանալով բոլշևիկյան Ռուսաստանի ռազմաքաղաքական աջակցությունը, սկսեց ավելի ու ավելի համարձակ խոսել մեծ տերությունների հետ: Իսկ այն բանից հետո, երբ 1920 թ.աշնանը դաշնակից երկրները համոզվեցին ,որ Հայաստանը չկարողացավ սեփական ուժերվ պաշտպանել իրեն և խորհրդայնացվեց, փոխեցին իրենց վերաբերմունքը Հայաստանի և հայկական հարցի նկատմամբ : Շուտով Թուրքիան փոխեց իր քաղաքական կողմնորոշումը և դաշնակցեց Անգլիայի ու Ֆրանսիայի հետ, որոնք էլ սկսեցին վարել Թուրքիայի շահերից բխող քաղաքականություն:
                  Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության արձանագրությունում (1937 թ. դեկտեմբերի 28) նշված է, որ <<… Ազգակիցներին սպանելուց բացի ուրիշ ոչինչ չեն կարող անել դաշնակցականները` աշխարհում իրենց ներկա կացության մեջ, և չեմ կարծում թե մենք կամ թուրքերը պետք է մտահոգվենք իրենցով>>:

                  Comment


                  • #10
                    Հռիփսիմե Հարությունյան-ի խոսքերից Նայել գրառումը
                    ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒն
                    Չի կարելի ասել,որ Անդրկովկասյան հանրապետությունները չեն ունեցել շահերի ընդհանրություն: Սակայն այդ ընդհանրությունը վնասել են մի կողմից անլուծելի թվացող տարածքային վեճերը, իսկ մյուս կողմից, նրանց քաղաքական տարամերժ կողմնորոշումները: Հարկ է նշել, որ հայ քաղաքական գործիչներից շատերը գտնում էին, որ 1920 թ. ամռանը, Սևրի պայմանագրից անմիջապես հետո և թուրք-հայկական պատերազմից առաջ,հնարավոր էր լեզու գտնել թուրքերի հետ և նույնիսկ որոշ լրացուցիչ տարածքներ (Բայազետը և Ալաշկերտը) ձեռք բերելով` կնքել հաշտության պայմանագիր: Այդ ժամանակ նույնիսկ գտնվեցին այնպիսի հայ գործիչներ,որոնք անարդար համարեցին Սևրի պայմանագիրը` դժգոհելով, թե նրանում ընդգրկված չեն հայկական մնացած վիլայեթները:
                    Ինչպես տեսնում ենք, պատերազմում պարտված Թուրքիան կարողացավ Ռուսաստանի և Արևմուտքի միջև տիրող քաղաքական իրավիճակից օգտվել: Քեմալական Թուրքիան ,ստանալով բոլշևիկյան Ռուսաստանի ռազմաքաղաքական աջակցությունը, սկսեց ավելի ու ավելի համարձակ խոսել մեծ տերությունների հետ: Իսկ այն բանից հետո, երբ 1920 թ.աշնանը դաշնակից երկրները համոզվեցին ,որ Հայաստանը չկարողացավ սեփական ուժերվ պաշտպանել իրեն և խորհրդայնացվեց, փոխեցին իրենց վերաբերմունքը Հայաստանի և հայկական հարցի նկատմամբ : Շուտով Թուրքիան փոխեց իր քաղաքական կողմնորոշումը և դաշնակցեց Անգլիայի ու Ֆրանսիայի հետ, որոնք էլ սկսեցին վարել Թուրքիայի շահերից բխող քաղաքականություն:
                    Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության արձանագրությունում (1937 թ. դեկտեմբերի 28) նշված է, որ <<… Ազգակիցներին սպանելուց բացի ուրիշ ոչինչ չեն կարող անել դաշնակցականները` աշխարհում իրենց ներկա կացության մեջ, և չեմ կարծում թե մենք կամ թուրքերը պետք է մտահոգվենք իրենցով>>:
                    1918 թվականի մայիսի 28-ին վերականգնվեց Հայաստանի անկախությունը. ստեղծվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը, որով նշանավորվում է Արամ Մանուկյանի պետական գործունեության երրորդ փուլը, արդեն պետական` եզրաբանական առումով նույնպես։ 1918 թվականի մայիսի 30-ին Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդը իրեն հռչակել էր նորանկախ Հայաստանի գերագույն իշխանություն, սակայն Հ. Քաջազնունու կողմից ձեւավորվող ՀՀ կառավարությունը մոտ երկու ամիս հետո ժամանեց Երեւան[19]։

                    Պետական իշխանությանը ու ժողովրդի ճակատագրին տեր կանգնելով` Արամ Մանուկյանն անմիջապես սկսեց Հայաստանի անկախությունը պետականության հիմքերի վրա դնելու գործը։ 1918 թվականի հունիսի կեսերին Արամը նախաձեռնեց Հայաստանի ժամանակավոր կառավարության` Երեւանի Ազգային խորհրդի վարչության ստեղծումը, մինչև Հովհաննես Քաջազնունու գլխավորությամբ Երևան կժամաներ Թիֆլիսում ստեղծված Հայաստանի կառավարությունը (1918 թվականի հուլիսի 20)[20]։ Արամ Մանուկյանը Վարչության նախագահն էր եւ զինվորական բաժնի վարիչը։

                    Արամն էր, որ փաստօրէն կառավարում էր երկիրը։ Իբրեւ լիազօր Ազգային Խորհրդի, նա կազմակեր*պել էր վարչութիւնները եւ սպասում էր նորընտիր կառավարութեան եւ Ազգային Խորհր*դի Երեւան տեղափոխուելուն
                    - Ա. Բաբալէան, «Էջեր Հայաստանի անկախութեան պատմութիւնից»

                    Comment


                    • #11
                      Tatev83-ի խոսքերից Նայել գրառումը
                      1918 թվականի մայիսի 28-ին վերականգնվեց Հայաստանի անկախությունը. ստեղծվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը, որով նշանավորվում է Արամ Մանուկյանի պետական գործունեության երրորդ փուլը, արդեն պետական` եզրաբանական առումով նույնպես։ 1918 թվականի մայիսի 30-ին Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդը իրեն հռչակել էր նորանկախ Հայաստանի գերագույն իշխանություն, սակայն Հ. Քաջազնունու կողմից ձեւավորվող ՀՀ կառավարությունը մոտ երկու ամիս հետո ժամանեց Երեւան[19]։

                      Պետական իշխանությանը ու ժողովրդի ճակատագրին տեր կանգնելով` Արամ Մանուկյանն անմիջապես սկսեց Հայաստանի անկախությունը պետականության հիմքերի վրա դնելու գործը։ 1918 թվականի հունիսի կեսերին Արամը նախաձեռնեց Հայաստանի ժամանակավոր կառավարության` Երեւանի Ազգային խորհրդի վարչության ստեղծումը, մինչև Հովհաննես Քաջազնունու գլխավորությամբ Երևան կժամաներ Թիֆլիսում ստեղծված Հայաստանի կառավարությունը (1918 թվականի հուլիսի 20)[20]։ Արամ Մանուկյանը Վարչության նախագահն էր եւ զինվորական բաժնի վարիչը։

                      Արամն էր, որ փաստօրէն կառավարում էր երկիրը։ Իբրեւ լիազօր Ազգային Խորհրդի, նա կազմակեր*պել էր վարչութիւնները եւ սպասում էր նորընտիր կառավարութեան եւ Ազգային Խորհր*դի Երեւան տեղափոխուելուն
                      - Ա. Բաբալէան, «Էջեր Հայաստանի անկախութեան պատմութիւնից»
                      Եթե չլիներ Հայաստանի Առաջին Հանրապետությունը, երևի թե, չէին լինի ոչ Հայաստանի Երկրորդ, ոչ էլ Երրորդ Հանրապետությունները:
                      900 տարի այս տարածքում Հայաստանը չէր ունեցել պետականություն: 900 տարի անց պետականության վերականգնումը հսկայական նշանակություն ունեցավ հայ ժողովրդի համար: Եվ հենց Առաջին Հանրապետությունն է, որ հայկական պետական մտածողության, հայապահպանության և ազգի ամրապնդման սկիզբ դրեց: Գուցե և այլ հնագույն ազգերի պես կվերանար հայությունը, սակայն մայիսի 28-ն, իսկապես, փոխեց մեր բոլորի ճակատագիրը` տալով հնարավորություն մեծանալ սեփական Երկրում, կերտել սեփական Պետություն…

                      Հարգելի Տաթև, շնորհակալություն
                      Վերջին խմբագրողը՝ Հռիփսիմե Հարությունյան; 21-05-19, 13:44.

                      Comment


                      • #12
                        Հայաստանի Հանրապետութիւն (Հայաստանի Հանրապետություն), ստեղծվել է 1918 թվականի մայիսի 28-ին՝ մայիսյան հերոսամարտերից՝ Սարդարապատից, Բաշ-Ապարանից և Ղարաքիլիսայից հետո։ Առաջին հանրապետությունը հիմնադրվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակահատվածում, երբ երիտթուրքական բնաջնջման ծրագրից խուսափած բազմահազար հայ գաղթականներն ու սովը, տրանսպորտային ուղիների շրջափակումները, Քեմալական Թուրքիայի 1920 թվի հարձակումը, ինչպես նաև Խորհրդային Ռուսաստանի նվաճողական քաղաքականությունը հնարավորություն չէին ընձեռելու պետության ղեկավարներին ստեղծել կայուն պետություն։ Առաջին հանրապետությունը գոյատևեց մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Հայաստանի Հանրապետության դեմ ռուս–թուրքական համատեղ ագրեսիայի արդյունքում Հայաստանի հանրապետության արևմտյան և հարավ–արևմտյան գավառները՝ այդ թվում Կարսը, Արդահանը, Կաղզվանը, Սուրմալու–Իգդիրը՝ սրբազան Արարատ լեռով, անցան քեմալական Թուրքիային, իսկ արևելյան գավառները՝ խորհրդայնացան ու բաժանվեցին մի քանի մասի՝ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Նախիջևանի երկրամաս, Արցախ, Գարդման–Գանձակ՝ Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կազմում և այլն։ Չնայած կարճ կյանքին Առաջին Հանրապետության դերը անգնահատելի է պետականությունը վերագտնելու գործում։

                        Comment


                        • #13
                          1918 թվական
                          1918 թ. հուլիսի 24-ին հրապարակվեց ՀՀ անդրանիկ կառավարության կազմը. վարչապետ՝ Հովհաննես Քաջազնունի (Իգիթխանյան), արտաքին գործերի նախարար՝ Ալեքսանդր Խատիսյան, ներքին գործերի նախարար՝ Արամ Մանուկյան, ֆինանսների նախարար՝ Խ. Կարճիկյան, զինվորական նախարար՝ գեներալ Հովհաննես Հախվերդյան, արդարադատության նախարար՝ Գ. Պետրոսյան։
                          1918 թ. հուլիսին Հայաստանի ազգային դրոշ ընդունվեց եռագույնը (կարմիր, կապույտ, նարնջագույն)։
                          1918 թ. օգոստոսի 1-ին Երևանի քաղաքային ակումբի դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի խորհրդի անդրանիկ նիստի հանդիսավոր բացումը՝ հյուրերի և 46 պատգամավորի մասնակցությամբ, որի կազմը ձևավորվել էր Ազգային խորհրդի եռապատկումով ու այլազգիների ներգրավումով. 38 հայ, 6 թուրք-թաթար, մեկ ռուս և մեկ եզդի։
                          1918 թ. հոկտեմբերի 30-ին Մուդրոսում կնքվեց զինադադար Անտանտի և Օսմանյան կայսրության միջև, որով Օսմանյան կայսրությունը ճանաչեց իր պարտությունը և դուրս եկավ Առաջին համաշխարհային պատերազմից:
                          1918 թ. նոյեմբերին ՀՅԴ-ն և ՀԺԿ-ն կազմեցին կոալիցիոն կառավարություն։
                          1918 թ. դեկտեմբերին Վրաստանը գրավեց Ախալքալաքը և Լոռին:
                          1918 թ. դեկտեմբերի 5-ին սկսվեց հայ-վրացական պատերազմը: Հայկական բանակը Դրոյի գլխավորությամբ կարճ ժամանակում Վրաստանին հասցրեց ծանր հարված։
                          1918 թ. դեկտեմբերի 23-ին հայկական զորքերն ամրացան Սադախլոում:
                          1918 թ. դեկտեմբերի 31-ին կողմերի միջև կնքվեց համաձայնագիր զինադադարի մասին։
                          1918 թ. աշնանից մինչև 1919 թ. գարուն սովի և համաճարակների հետևանքով մահացավ մոտ 150.000 մարդ։

                          Comment


                          • #14
                            1919 թվական
                            1919 թ. փետրվարին երկրի ծանր դրությունը Հայաստանի խորհրդին ստիպեց դիմել Եվրոպայի և ԱՄՆ-ի օգնությանը։

                            Անկախության օրվա միջոցառում, Մայիսի 28, 1919
                            *1919 թ. մայիսի 16-ին ՀՀ նախարարների խորհուրդը Երևանում համալսարան հիմնելու վերաբերյալ որոշում ընդունեց։

                            1919 թ. հունիսի 21-23-ը Հայաստանում կայացան առաջին և միակ խորհրդարանական ընտրությունները։ Ընտրվեցին խորհրդարանի 80 անդամներ (այդ թվում՝ 3 կին), որոնցից 72-ը ՀՅԴ անդամներ էին, 4-ը՝ էսեռներ, 1-ը՝ անկուսակցական, 2-ը՝ թուրք-թաթարներ և 1-ը՝ եզդի:
                            1919 թ. հուլիսին Հայաստանում բռնկվեց թուրք-թաթարական ընդհանուր խռովություն, որի համար Թուրքիան և Ադրբեջանը ջանք չէին խնայել։
                            1919 թ. աշնանը հայ-ադրբեջանական ընդհարումներ են տեղի ունեցել Զանգեզուրի համար։ Միայն Անդրանիկի, ապա՝ Դրոյի ձեռնարկած համառ ջանքերի շնորհիվ հաջողվեց պահպանել Զանգեզուրը:
                            1920 թվական

                            Առաջին աշխարհամարտին մասնակցած հինգ հարյուր հայ վետրանների պատվիրակությունը Վաշինգտոնում (ապրիլ, 1920)

                            Անկախության օրվա միջոցառում (մայիսի 28, 1920)
                            1920 թ. հունվարի 19-ին Անտանտի Գերագույն խորհուրդը փաստացիորեն ճանաչեց Հայաստանի անկախությունը։
                            1920 թ. հունվարի 31-ին Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի) առևտրային դպրոցի շենքում մեծ շուքով կատարվեց Հայաստանի համալսարանի բացման հանդիսավոր արարողությունը։
                            1920 թ. մարտին ստեղծվեց երդվյալ ատենակալների դատարանը։
                            1920 թ. ապրիլին ստեղծվեց ազգային դրամը։
                            1920 թ. ապրիլին խորհրդային զորքերը մտան Ադրբեջան և այնտեղ հաստատեցին խորհրդային կարգեր։
                            1920 թ. մայիսի 1-ին Երևանում և մի շարք այլ քաղաքներում տեղի ունեցան հակակառավարական ցույցեր։
                            1920 թ. մայիսի 5-ին խորհրդարանի արտակարգ նիստում հրաժարական տվեց Ալեքսանդր Խատիսյանի կառավարությունը։ Ընտրվեց նոր կառավարություն Համազասպ (Համո) Օհանջանյանի գլխավորությամբ։
                            1920 թ. հուլիսին ՀՀ կառավարությունը հաստատեց ՀՀ զինանշանը, որը հեղինակել էին Ալեքսանդր Թամանյանը և Հակոբ Կոջոյանը: Օրհներգ ընդունվեց Միքայել Նալբանդյանի «Մեր հայրենիք» երգը, որի երաժշտության հեղինակն էր Բարսեղ Կանաչյանը:
                            1920 թ. օգոստոսի 10-ին Փարիզի արվարձան Սևրում Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած երկրների և սուլթանական Թուրքիայի ներկայացուցիչների միջև կնքվեց հաշտության պայմանագիր: Նրանով Հայաստանը Թուրքիայի կողմից ճանաչվում էր իբրև ազատ և անկախ պետություն։
                            1920 թ. աշնանը հայկական բանակն ուներ 40.000 զինվոր։

                            Անկախության օրվա միջոցառում, Մայիսի 28, 1920
                            *1920 թ. սեպտեմբերին Բաքվում տեղի ունեցավ Արևելքի ժողովուրդների I համագումարը, որտեղ հարց բարձրացվեց Ռուսաստանի ու Թուրքիայի մեջտեղից վերացնել հայկական սեպը։

                            1920 թ. սեպտեմբերի 23-ին սկսվեց հայ-թուրքական պատերազմը։ ՀՀ վրա հարձակված թուրքական բանակի հարվածային ուժը Քյազիմ Կարաբեքիրի 15-րդ կորպուսն էր, որն ուներ 30 հազար զինվոր։
                            1920 թ. հոկտեմբերի 14-ին Խորհրդային Ռուսաստանի ղեկավարությունը որոշում ընդունեց Հայաստանը խորհրդայնացնելու մասին։
                            1920 թ. հոկտեմբերի 30-ին թշնամին գրավեց Կարսը՝ գերելով մոտ 3.000 զինվորների և զինվորական ու քաղաքացիական բարձրաստիճան անձանց։ Երեք օր անընդմեջ թուրքերը Կարսում զբաղված էին իրենց հատուկ վայրագություններով, որոնց զոհ գնացին մոտ 6000 հայեր։
                            1920 թ. նոյեմբերի 18-ին կնքվեց զինադադարի համաձայնագիր, որի պայմանները խիստ ծանր էին ՀՀ համար։
                            1920 թ. նոյեմբերի 23-ին Համազասպ (Համո) Օհանջանյանի կառավարությունը հրաժարական տվեց և կազմվեց նորը՝ Սիմոն Վրացյանի գլխավորությամբ։ Այն կոալիցիոն էր և կազմված էր էսեռների հետ։
                            1920 թ. նոյեմբերի 24-ին Ալեքսանդրապոլում սկսվեցին հայ-թուրքական հաշտության բանակցություններ, որոնք ավարտվեցին դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը, այն բանից հետո, երբ Հայաստանն արդեն խորհրդայնացել էր, իսկ ՀՀ կառավարությունը հրաժարվել էր իշխանությունից։ Ալեքսանդրապոլի պայմանագրով Թուրքիային էր անցնում 1914 թ. դրությամբ Արևելյան Հայաստանի մեջ մտնող ավելի քան 20.000 կմ2 տարածք՝ Կարսը, Սարիղամիշը, Կաղզվանը, Արդահանը, Օլթին, Սուրմալուի գավառը։ Փաստորեն հայ-թուրքական սահմանն անցնելու էր Ախուրյան և Արաքս գետերի հունով։ Իսկ Նախիջևանի, Շարուրի, Շահթախթի շրջանները ժամանակավորապես հանձնվում էին Թուրքիային, մինչև որ այնտեղ կանցկացվեր հանրաքվե, որին Հայաստանը չպետք է մասնակցեր։
                            1920 թ. նոյեմբերի 29-ին խորհրդային բանակը և Բաքվում կազմավորված Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն, որի նախագահն էր բոլշևիկ Սարգիս Կասյանը, մտան Իջևան, որտեղ հայտարարեցին դաշնակցական կառավարության տապալման և Հայաստանի խորհրդայնացման մասին։
                            1920 թ. դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրվեց համաձայնագիր։ Դրանով Հայաստանը հռչակվում էր խորհրդային սոցիալիստական հանրապետություն, իշխանությունը անցնում էր ժամանակավոր ռազմահեղափոխական կոմիտեին:
                            1920 թ. դեկտեմբերին ռուսների կողմից ձերբակալվեցին ՀՀ բանակի 1.000-ից ավելի սպաներ, այդ թվում Թովմաս Նազարբեկյանը, Մովսես Սիլիկյանը և ուրիշներ, որոնց ոտքով քշեցին Ալավերդի՝ ճանապարհին նրանցից ոմանց սպանելով, բոլորին ծաղր ու ծանակի ենթարկելով։ Ապա ձերբակալվածներին ուղարկեցին Բաքվի և Ռուսաստանի բանտեր։ 1921 թ. փետրվարին Դիլիջանի շրջանում գնդակահարվեցին Սարդարապատի ճակատամարտի մեծ թվով հերոսներ, այդ թվում՝ Դանիել Բեկ-Փիրումյանը: Նրա եղբայր Պողոս (Պավել) Բեկ-Փիրումյանը, չդիմանալով կտտանքներին ու նվաստացումներին, ինքնասպանություն գործեց։
                            1921 թվական

                            Comment


                            • #15
                              1921 թվական
                              1921 թ. փետրվարի 13-ին սկսվեց ապստամբություն, որի ազդանշանը տվեցին Արագածի ստորոտում վերաբնակված սասունցիները։ Մինչև փետրվարի 17-ը ապստամբները ազատագրեցին Աշտարակը, Էջմիածինը, Բաշ-Գառնին, Ներքին Ախտան (Հրազդան) և այլ բնակավայրեր։ Փետրվարի 18-ին ապստամբ ուժերը Կուռո Թարխանյանի և Բաշգառնեցի Մարտիրոսի գլխավորությամբ մտան Երևան: Բոլշևիկները և կարմիր զորամասերը հեռացան Ղամարլու (Արտաշատ)։ Բանտերից ազատվեցին Հովհաննես Քաջազնունին, Լևոն Շանթը, Նիկոլ Աղբալյանը և 100-ավոր այլ պետական գործիչներ ու մտավորականներ։
                              1921 թ. մարտի 25-ին սկսվեց բոլշևիկների հուժկու հարձակումը բոլոր ուղղություններով։ Նրանք գրավեցին Ապարանը, Կոտայքը և, աստիճանաբար առաջանալով, ապրիլի 2-ին մտան Երևան: Մայրաքաղաքը ավերածությունից փրկելու և ավելորդ արյունահեղությունից խուսափելու համար որոշվեց Երևանը հանձնել առանց կռվի։

                              Comment

                              Sorry, you are not authorized to view this page
                              Working...
                              X