Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Հայաստանի առաջին Հանրապետության արտաքին քաղաքականությունը և Արցախը 1918-1921թթ.

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #16
    1918 թ. մայիսի 28-ին՝ երկարատև ընդմիջումից հետո, Հայաստանի անկախության վերականգնումը հայ ժողովրդի կյանքում ունեցավ ոչ միայն քաղաքական, այլև պատմամշակութային խոշոր նշանակություն։ Աշխուժացավ հասարակական - քաղաքական կյանքը, սկսեց բուռն ծաղկում ապրել պարբերական մամուլը, լրագրական ու ստեղծագործական կյանքը։ ՀՀ կարճատև՝ ընդամենը 2.5 տարվա գոյության ընթացքում, տարբեր հաճախականությամբ լույս են տեսել, ընդհանուր հաշվով, 60 անուն պարբերականներ։ Դրանց ճնշող մեծամասնությունը հրատարակվում էին մայրաքաղաք Երևանում։

    Զգալի թվաքանակով թերթեր էին լույս ընծայվում Ալեքսանդրապոլում, Կարսում, Էջմիածնում, Գորիսում և այլուր։ ՀՀ պարբերական մամուլը կարելի է բաժանել 3 տիպի՝ պաշտոնական, կուսակցական և անկախ (անկուսակցական)։ Պաշտոնական պարբերականների ընդհանուր թիվը կազմում էր 14 անուն թերթ, կուսակցականը՝ 38, իսկ անկախ մամուլինը՝ 8 անուն թերթ։

    Comment


    • #17
      Վարչապետներ
      1 Հովհաննես Քաջազնունին (Իգիթխանյան) պաշտոնավարել է 07.06.1918 - 07.08.1919 թթ.
      2 Ալեքսանդր Խատիսյանը պաշտոնավարել է 07.08.1919 - 05.05.1920 թթ.
      3 Համազասպ (Համո) Օհանջանյանը պաշտոնավարել է 05.05.1920 - 23.11.1920 թթ.
      4 Սիմոն Վրացյանը պաշտոնավարել է 23.11.1920 - 02.12.1920 թթ.
      Անդամներ (նախարարներ)
      1918 թ. հուլիսի 24-ին Հայոց ազգային խորհուրդը հրապարակեց կառավարության կազմը՝ Վարչապետ՝ Հովհաննես Քաջազնունի (1868-1937) Ներքին գործերի նախարար՝ Արամ Մանուկյան (1879-1919) Արտաքին գործերի նախարար՝ Ալեքսանդր Խատիսյան (1874-1945) Ֆինանսների նախարար՝ Խաչատուր Կարճիկյան (1882-1918) Պաշտպանության նախարար՝ գեներալ Հովհաննես Հախվերդյան (1873-1937) Արդարադատության նախարար՝ Գրիգոր Տեր-Պետրոսյան։

      Comment


      • #18
        Հայաստանի Հանրապետութիւն (Հայաստանի Հանրապետություն), ստեղծվել է 1918 թվականի մայիսի 28-ին՝ մայիսյան հերոսամարտերից՝ Սարդարապատից, Բաշ-Ապարանից և Ղարաքիլիսայից հետո[1]։ Առաջին հանրապետությունը հիմնադրվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակահատվածում, երբ երիտթուրքական բնաջնջման ծրագրից խուսափած բազմահազար հայ գաղթականներն ու սովը, տրանսպորտային ուղիների շրջափակումները, Քեմալական Թուրքիայի 1920 թվի հարձակումը[2], ինչպես նաև Խորհրդային Ռուսաստանի նվաճողական քաղաքականությունը հնարավորություն չէին ընձեռելու պետության ղեկավարներին ստեղծել կայուն պետություն։ Առաջին հանրապետությունը գոյատևեց մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Հայաստանի Հանրապետության դեմ ռուս–թուրքական համատեղ ագրեսիայի արդյունքում Հայաստանի հանրապետության արևմտյան և հարավ–արևմտյան գավառները՝ այդ թվում Կարսը, Արդահանը, Կաղզվանը, Սուրմալու–Իգդիրը՝ սրբազան Արարատ լեռով, անցան քեմալական Թուրքիային, իսկ արևելյան գավառները՝ խորհրդայնացան ու բաժանվեցին մի քանի մասի՝ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Նախիջևանի երկրամաս, Արցախ, Գարդման–Գանձակ՝ Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կազմում և այլն։ Չնայած կարճ կյանքին Առաջին Հանրապետության դերը անգնահատելի է պետականությունը վերագտնելու գործում[3]։
        120px-Flag_of_the_First_Republic_of_Armenia.svg.png Coat_of_Arms_of_the_First_Republic_of_Armenia.jpg The_First_Armenian_Republic_1918-1920.jpg

        Comment


        • #19
          Հայաստանի զինված ուժեր

          Մովսես Սիլիկյան

          Թովմաս Նազարբեկյան
          Ստեղծված աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում առավել կարևոր էր զինված ուժերի վերակազմավորումը և ազգային բանակի ստեղծումը։ 1917 թվականի վերջին և 1918 թվականի սկզբին կազմավորված հայկական առանձին բանակային կորպուսն արմատապես վերակառուցվել է 1918 թվականի սեպտեմբերին այն լուծարվել է, և կազմավորվել է դիվիզիա՝ գեներալ Մովսես Սիլիկյանի հրամանատարությամբ։ 1919 թվականի ապրիլի 25-ին ստեղծվել է զինվորական խորհուրդ՝ գեներալ Թովմաս Նազարբեկյանի գլխավորու թյամբ, որն ստանձնել է նաև բանակի սպարապետությունը։ 1919 թվականին հայկական բանակը վերակառուց վել է զորքերի կառավարման համար ավելի հարմար միավորների՝ բրիգադների և գնդերի։

          Հուլիսին ՀՀ զինված ուժերը բաղկացած էին 2-ական գունդ ունեցող 3 հետևակային բրիգադներից, դեռևս ձևավորվող 2 հեծյալ գնդերից, տեղական նշանակության և առանձին զորամասերից, հրետանային մարտկոցներից և 1 զրահագնացքից։ Զորքի քանակը հասնում էր 18 հազարի։ Հայկական բանակում ծառայել են ավելի քան 400 այլազգի սպաներ (հիմնականում՝ ռուսախոս)։ Կարսում ստեղծվել է ռազմական օդանավակայան, որտեղ տեղակայվել են Ֆրանսիայից բերված առաջին օդանավերը։ 1920 թվականի սեպտեմբերին Սևանա լճում ջրարկվել է «Աշոտ Երկաթ» ռազմանավը։ 1919 թվականի մայիսի 26-ին ՀՀ Կառավարության որոշմամբ հաստատվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանը, 1920 թվականի հունիսի 2-ին՝ «Սուրբ Վարդան Զորավար» ու «Մեծն Տրդատ» շքանշանները։
          220px-Tovmas_Hovhannesi_Nazarbekyan.jpg MovsesSilikyan.jpg Hovhannes_Hakhverdyan.jpg
          Վերջին խմբագրողը՝ Հռիփսիմե Հարությունյան; 21-05-19, 13:46.

          Comment


          • #20
            Հայ ժողովրդի կյանքում եղած բազմաթիվ պատերազմներից հետո ստեղծվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Պետականության հիմնասյուների իսպառ բացակայությամբ, բայց անհրաժեշտ էր տեղ զբաղեցնել աշխարհի՝ բզկտվող քարտեզի վրա։

            1918 թվականի մայիսի 28-ին մայիսյան հերոսամարտներից` Սարդարապատից, Բաշ-Ապարանից, Ղարաքիլիսայից հետո ծնունդ առավ Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Հայ ժողովուրդը կարողացավ 543 տարի անց վերականգնել պետականությունը: Մայիսի 28-ին Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդն ընդունեց հռչակագիր, որում ասված է.

            «Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով եւ Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր դրության հանդեպ Հայոց ազգային խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն եւ միակ իշխանություն»:

            Հունիսի սկզբին հրապարակվեց այսպիսի հաղորդագրություն.

            «Հայոց ազգային խորհուրդը՝ այն իրավունքների հիման վրա, որով նրան լիազորել է հայ ժողովուրդը, մայիսի 28-ին որոշեց հռչակել Հայկական պետության անկախությունը, հիմնեց Հայաստանի Ժողովրդավարական Հանրապետությունը»:

            Հանրապետություն, որը հիմնադրվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակներում. բազմահազար գաղթականներ ու սով: 1918 թվականի հուլիսի 24-ին հրապարակվեց Հայաստանի Առաջին Հանրապետության անդրանիկ կառավարության կազմը. վարչապետ` Հովհաննես Քաջազնունի, արտաքին գործերի նախարար` Ալեքսանդր Խատիսյան, ներքին գործերի նախարար` Արամ Մանուկյան, զինվորական նախարար` գեներալ Հովհաննես Հախվերդյան: Հայաստանի ազգային դրոշ ընդունվեց եռագույնը` կարմիր, կապույտ, նարնջագույն: Անկախության տարեդարձի օրը` մայիսի 28-ին, կառավարությունը, որն արդեն գլխավորում էր Ալեքսանդր Խատիսյանը, Հայաստանը հռչակեց Անկախ եւ Միացյալ Հանրապետություն

            Comment


            • #21
              Հայաստանի Հանրապետութիւն (Հայաստանի Հանրապետություն), ստեղծվել է 1918 թվականի մայիսի 28-ին՝ մայիսյան հերոսամարտերից՝ Սարդարապատից, Բաշ-Ապարանից և Ղարաքիլիսայից հետո[1]։ Առաջին հանրապետությունը հիմնադրվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակահատվածում, երբ երիտթուրքական բնաջնջման ծրագրից խուսափած բազմահազար հայ գաղթականներն ու սովը, տրանսպորտային ուղիների շրջափակումները, Քեմալական Թուրքիայի 1920 թվի հարձակումը[2], ինչպես նաև Խորհրդային Ռուսաստանի նվաճողական քաղաքականությունը հնարավորություն չէին ընձեռելու պետության ղեկավարներին ստեղծել կայուն պետություն։ Առաջին հանրապետությունը գոյատևեց մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Հայաստանի Հանրապետության դեմ ռուս–թուրքական համատեղ ագրեսիայի արդյունքում Հայաստանի հանրապետության արևմտյան և հարավ–արևմտյան գավառները՝ այդ թվում Կարսը, Արդահանը, Կաղզվանը, Սուրմալու–Իգդիրը՝ սրբազան Արարատ լեռով, անցան քեմալական Թուրքիային, իսկ արևելյան գավառները՝ խորհրդայնացան ու բաժանվեցին մի քանի մասի՝ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Նախիջևանի երկրամաս, Արցախ, Գարդման–Գանձակ՝ Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կազմում և այլն։ Չնայած կարճ կյանքին Առաջին Հանրապետության դերը անգնահատելի է պետականությունը վերագտնելու գործում[3]։

              Comment


              • #22
                Հռիփսիմե Հարությունյան-ի խոսքերից Նայել գրառումը
                Հայ ժողովրդի 1918 թ. մայիսյան հերոսամարտերի բոցերում ծնվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը: Հանրապետության վարած արտաքին քաղաքականությունը նոր էջ բացեց հայկական հարցի դիվանագիտական պատմության մեջ: Այդ օրվանից անցել է գրեթե մեկ դար, և հետադարձ հայացք հառելով` հետաքրքրիր է կրկին անդրադառնալ Հայաստանի առաջին հանրապետության արտաքին քաղաքականությանն ու դիվանագիտական պատմությանը, քանզի մինչ օրս շարունակվում է անավարտ մնալ հայկական հարցը:
                Մինչ օրս շարունակվում է պայքարը հայրենի հողի համար. ԼՂՀ -ի պաշտոնական ճանաչումը միջազգային ասպարեզում ձգձգվում է , չնայած, որ այն կայացած պետություն է:
                << Աղետավոր չէ կորուստներ ունենալը, շատ ավելի աղետավոր է վերագնահատումների անընդունակ լինելը: Առանց վերագնահատումների անիմաստ է որոնումը, իսկ առանց որոնման մեռնում է ոչ միայն ժողովրդի միտքը, այլ նաև ինքը` ժողովուրդը…
                Պիտի որոնենք, փնտրենք, գտնենք,մեր դժբախտությունների իրական պատճառները, ճանաչենք մեր իսկական վերքերը, ախտորոշենք մեր ժողովրդի հոգին, որից հետո միայն խոսքը կարող է լինել բուժումի մասին:>>
                Գ. Նժդեհ
                Հայ ժողովրդի մայիսյան հերոսամարտերը` Սարդարապատը, Բաշ-Ապարանը, Ղարաքիլիսան, հայ ժողովրդի աննկուն կամքի , անկախության համար ազգովին մինչև վերջ պայքարելու պատրաստակամության և վճռականության վկաները եղան: Հայրենիքի պաշտպանությունը համաժողովրդական գործ էր, այն կուսակցական պատկանելություն և սոցիալական շերտավորում չէր ճանաչում: Դա հայ ժողովրդի հայրենական պատերազմն էր, քանզի նրա գլխին կախված էչր ֆիզիկական բնաջնջման վրտանգը:
                Հայերի կատարած սխրանքը սթափեցրեց նաև թուրք հրամանատար Վեհիբ փաշային: Բաթումում նա հայտարարեց. <<Հայերը Ղարաքիլիսայի մոտ մարտով ցույց տվեցին, որ նրանք կարող են լինել աշխարհի լավագույն զինվորները: Դա հազվագյուտ մարտ էր այս ասպարեզում>>: Հայ ժողովրդի մայիսյան հաղթանակները դարձան պետականության վերականգնման, Հայաստանի Հանրապետության ստեղծման նախադրյալ:
                Հայաստանի անկախ հանրապետությունը հռչակվեց Անդրկովկասյան դաշնային հանրապետության փլուզումից հետո, 1918թ. մայիսի 28-ին: Այն հայ ժողովրդի մեծագույն հաղթանակն էր, որը ձեռք բերվեց ազատագրական պայքարով, արյունով և զոհերով...

                Comment


                • #23
                  Հայաստանի Առաջին Հանրապետությունը ծնունդ առավ 1918 թվականի մայիսի 28-ին՝ մայիսյան հերոսամարտերից՝ Սարդարապատից, Բաշ-Ապարանից և Ղարաքիլիսայից հետո և գոյատևեց երկու տարի:

                  Հայաստանն այսօր նշում է Հանրապետության տոնը: Մայիսի 26-ին Սարդարապատում հաղթանակ տանելով թուրքական բանակի նկատմամբ` հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքերի ներխուժումն Անդրկովկաս և փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից:


                  Ղարաքիլիսայի ճակատամարտից հետո թուրքը խոստովանեց` հայերը լավագույն զինվորներն են
                  Մայիսի 29-ին ՀՅԴ արևմտյան և արևելյան բյուրոյի նիստը Հովհաննես Քաջազնունուն նշանակեց անկախ Հայաստանի առաջին վարչապետ, մայրաքաղաքը դարձավ Երևանը, ՀՀ տարածքը հռչակման պահին 12 հզ. քառ. կմ էր, բնակչությունը՝ 700 հազար:

                  Առաջին հանրապետությունը հիմնադրվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակահատվածում, երբ բնաջնջման ծրագրից խուսափած բազմահազար գաղթականները, սովը և ռուսական կայսրության նվաճողական քաղաքականությունը հնարավորություն չէին ընձեռելու պետության ղեկավարներին ստեղծել կայուն պետություն:

                  Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունեցավ ընդամենը երկու տարի` մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Երևան մտան 11-րդ Կարմիր բանակի զորամասերը և հանրապետությունը խորհրդայնացվեց:

                  1991 թվականին Հայկական ԽՍՀ-ն անկախություն հռչակեց, և խորհրդարանը մայիսի 28-ը սահմանեց որպես ոչ աշխատանքային օր:

                  Comment


                  • #24
                    Շնորհավորում եմ Հայաստանի առաջին հանրապետության 101 տարին, ամբողջ հայ ժողովրդին:

                    Այս հաղթական ճանապարհի սկիզբը դրվեց Մայիսյան հերոսամարտերում. այն մեծ շրջադարձ էր Մեծ եղեռնից հետո...Փրկվեց Հայաստանը լիակատար ոչնչացումից: Դա մեր լինելությունն էր, մեր ազատ ու անկախ ապրելու իրավունքը, որ շարունակվեց 101 տարի ու ձգվեց Սարդարապատից մինչև Արցախ:

                    Այն կարճ կյանք ունեցավ, շուտով Հայաստանը խորհրդայնացվեց, միայն յոթ տասնամյակ հետո Արցախյան շարժումն իր հետ մի նոր զարթոնք բերեց՝ մայր Հայաստանի պետականության ու անկախության հռչակմամբ, ու այն նորից մայիսի 28-ին էր, որ դարձավ հայ ժողովրդի հավաքականության, հավերժ ապրելու իրավունքի, մի նոր զարթոնքի ու հաղթանակի օր:

                    Նոր օրերում մայիսին հայ ժողովուրդը նորից իր միասնականությամբ մի նոր հաղթանակ ազդարարեց՝ ամրագրելով ազատ, արդար ու անկախ երկրում իր ապրելու իրավունքը՝ հաստատակամորեն ազդարարելով, որ երբեք չմոռանանք Սարդարապատը, այն մայիսյան բոլոր հերոսամարտերը, որ մայր երկրի պետականության ծնունդը հասցրին 101 տարվա, դարձրին տոնական օր՝ ի լուր աշխարհի, որ հայ ժողովրդի ամրակուռ ոգին դարերի խորքից է եկել ու հար դարեր հավերժության մեջ պիտի թևածի:
                    Ն. Պողոսյան

                    Comment


                    • #25
                      Վարչապետներ
                      Խմբագրել
                      1 Հովհաննես Քաջազնունին (Իգիթխանյան) պաշտոնավարել է 07.06.1918 - 07.08.1919 թթ.
                      2 Ալեքսանդր Խատիսյանը պաշտոնավարել է 07.08.1919 - 05.05.1920 թթ.
                      3 Համազասպ (Համո) Օհանջանյանը պաշտոնավարել է 05.05.1920 - 23.11.1920 թթ.
                      4 Սիմոն Վրացյանը պաշտոնավարել է 23.11.1920 - 02.12.1920 թթ.

                      Comment


                      • #26
                        Արցախը 1918-1921թվականներին

                        1918թ մայիսին, երբ Անդրկովկասում ստեղծվեցին 3ազգային հանրապետությունները, մուսավաթի կուսակցությունը հռչակեց, որ ամբողջ Բաքվի և Ելիզավետպոլի նահանգները մտնում են Ադրբեջանի կաղզմի մեջ: Մուսավաթները փորձում Էին գրավել Հայաստանի անբաժանելի մասը կազմող միատար հայ բնակչություն ունեցող Լեռնային Ղարաբաղի և Զանգեզուրի գավառները: Նրանք ձգտում էին սահմանափակել Հայաստանի տարածքը Արարատյան դաշտով, Շիրակով, Սևանի ավազանով: Թուրքիայի օգնությամբ նրանք ձգտում էին իրականացնել Հայաստանի և հայ ժողովրդի ոչնչացման պանթուրքական ծրագիրը: Սակալն Լեռնային Ղարաբաղը և Զանգեզուրը պայքարեցին իրենց անկախության համար: Ադրբեջանցի նվաճողների դեմ զանգեզուրցիների պայքարը գլխավորում էր ոչ միայն Ազգային խորհուրդը, , այլև նշանավոր զորավարներ` սկզբում Անդրանիկը, իսկ 1919թ. օգոստոսից` Գարեգին Նժդեհը:
                        Լեռնային Ղարաբաղը չուներ նման ռազմական գործիչ-ղեկավարներ: Ղարաբաղի հայերի պայքարը ղեկավարում էր Ազգային խորհուրդը: 1919թ. հուլիսի 22-ին Շուշիում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի հայերի առաջին համագումարը, որը Լեռնային Ղարաբաղը հռչակեց անկախ վարչա-քաղաքական միավոր: Այս համագումարից հետո մուսավաթները փորձեցին թուրքական զորքի օգնությամբ Ղարաբաղը մտցնել Ադրբեջանի կազմի մեջ: Թուրքական զորքը Նուրի փաշայի հրամանատարությամբ սկսեց հայերի ջարդերն ու հետապնդումները ` պահանջելով Ազգային խորհրդից մտնել Ադրբեջանի կազմի մեջ: Թուրքական հրամանատարությունը պահանջեց ղարաբաղցիների զինաթափում, թուրքականն և ադրբեջանական զորքերի անցումը Շուշի , ինչպես նաև Ադրբեջանի իշշանության ճանաչում: Սակայն արցախցիները մերժեցին թուրքական հրամանատարության և Ադրբեջանի կառավարության այդ պահանջը: 1918թ. սեպտեմբերի 17-ին հրավիրվեց Ղարաբաղի հայերի 3-րդ համագումարը, որը կտրականապես մերժեց զինաթափման պահանջը և թուրք-ադրբեջանական զորքի Շուշի մտնելու պահանջը: Թուրքական հրամանատարությունը համաձայնվեց չստիպել Ադրբեջանի իշխանության ճանաչումը և պահպանել Ղարաբաղի կարգավիճակը` ստատուս-քվոն: Թուրքերը միայն պնդում էին իրենց զորքի Շուշի մտնելը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գերմանիայի պարտությունը մոտակա օրերի հարց է, Ղարաբաղի կառավարությունը համաձայնվում է, որպեսզի թուրքական զորքը մտնի Շուշի: Թուրքական զորքը առանց դիմադրության հանդիպելու մտնում է Շուշի, զինաթափում քաղաքի հայ բնակչությանը:
                        1918թ. հոկտեմբերի վերջին Թուրքիան ճանաչեց իր պարտությունը Առաջին համաշխարհային պատերազմում: Թուրքական զորքերը դուրս եկան Անդրկովկասից, իսկ նրանց տեղը դեկտեմբերին զբաղեցրին անգլիացիները: Մուսավաթական կառավարությունը այս անգամ փորձեց տիրել Ղարաբաղին անգլիացիների օգնությամբ; Անգլիական հրամանատարությունը հայատարարելով, որ վիճելի տարածքների ճակատագիրը պետք է լուծվի Փարիզի խաղաղության կոնֆերանսում, գործնականում ամեն ինչ անում էր, որ Ղարաբաղը մտնի Ադրբեջանի կազմի մեջ: 1919թ. հունվարի 15-ին Ադրբեջանի կառավարությունը , անգլիական հրամանատարության համաձայնությամբ, անօրինականորեն Լեռնային Ղարաբաղի և Զանգեզուրի գեներալ- նահանգապետ նշանակեց հայտնի կալվածատեր, հայատյաց Խոսրով Բեկ Սուլթանովին` նրա առջև խնդիր դնելով այդ շրջանները ենթարկել Ադրբեջանին: Այս ամենը դԺգոհություն առաջացրեց ոչ միայն Ղարաբաղում, այլ նաև Հայաստանի Հանրապետությունում....
                        Վերջին խմբագրողը՝ Հռիփսիմե Հարությունյան; 08-07-19, 19:48.

                        Comment


                        • #27
                          Հռիփսիմե Հարությունյան-ի խոսքերից Նայել գրառումը
                          Բաթումի պայմանագիրը
                          Հայ ժողովրդի 1918թ-ի մայիսյան հերոսամարտի բոցերում ծնվեց Հայաստանի առաջին հանրապետությունը, որի շնորհիվ վերականգնվեց հայական կորսված պետականությունը: Հայաստանի հանրապետությունը թուրքերի կամ ռուսերի նվերը չէր, այլ Սարդարապատի ծնունդ;
                          Նորաստեղծ հանրապետության արտաքին քաղաքականության առաջին միջազգային փաստափուղթը եղավ 14 հոդվածից բաղկացած Բաթումի պայմանագիրը: Դեռևս 1918թ-ի ապրիլին Տրապիզոնում ընդհատված թուրք-անդրկովկասյան բանակցությունները սկսվեցին Բաթումում մայիսի 11-ին վերսկսվեցին Բաթումում: Թուրքական պատվիրակութ- յունը գլխավորում էր արդարադատության և պետական խորհրդի նախագահ Խալիլ բեյը, իսկ անդրկովկասյան պատւվիրակությունը` կառավարության նաղագահ Չխենկելին: Պատվիրակության կազմում էին նաև խնամատարության Հովհաննես Քաջազնունին և Ա.Խատիսյանը:
                          1918թ-ի մայիսի 30-ին Հայոց ազգային խորհրդի պատվիրակները հասան Բաթումև դիմեցին Խալիլ բեյին` առաջարկելով սկսել բանակցությունները Հայաստանի և Թուրքիայի միջև: Հայ պատվիրակները տեղեկացրին, որ իրենք հանդես են գալիս հայկական գավառների նկատմամբ գերագույն իշխանություն հաստատած հայոց ազգային խորհրդի անունից: Եթե մայիսի27-ին Խալիլ բեյը հայտարարում էր, որ այդպիսի մարմին չի ճանաչում, ապա մայիսյան հերոսամարտերում հայկական սխրանքի ու Հայաստանի փաստացի անկախության մասին գրավոր հավաստացում ստանալուց հետո անցավ բանակցությունների:
                          1918թ-ի մայիսի 30-ին Հայոց ազգային խորհրդի պատվիրակները հասան Բաթումև դիմեցին Խալիլ բեյին` առաջարկելով սկսել բանակցությունները Հայաստանի և Թուրքիայի միջև: Հայ պատվիրակները տեղեկացրին, որ իրենք հանդես են գալիս հայկական գավառների նկատմամբ գերագույն իշխանություն հաստատած հայոց ազգային խորհրդի անունից: Եթե մայիսի27-ին Խալիլ բեյը հայտարարում էր, որ այդպիսի մարմին չի ճանաչում, ապա մայիսյան հերոսամարտերում հայկական սխրանքի ու Հայաստանի փաստացի անկախության մասին գրավոր հավաստացում ստանալուց հետո անցավ բանակցությունների:
                          1918թ-ի հունիսի 4-ին ստորագրվեց Բաթումի հաշտության պայմանագիրրը,որով Թուրքիան ընդունեց ու ճանաչեց Հայաստանի անկախությունը: Բաթումի հաշտության պայմանները չափազանց ծանր էին Հայաստանի համար:
                          Պայմանագրի համաձայն Հայաստանն ունենալու էր սահմանափակ թվով զորք:Երկաթուղիների վերահսկողությունը անցնելու էր Թուրքիային,որպեսզի կարողանար Հայաստանի վրայով զորք տեղափոխեր Ադրբեջան: Պայմանագրից բացի ստորագրվեց նրան կից 3 փաստաթուղթ .
                          1. Տարանցման մասին
                          2. Սահմանակից շրջանների միջև առևտրի մասին

                          1. Կրոնի և կրոնական հաստատությունների հանդեպ փոխադարձ հարգանքի մասին և մեկ լրացուցիչ համաձայնագիր հայկական զորքի զորացրման ,գերիների փոխանակման և երկաթուղու շահագործման մասին:
                          Տարանցման մասին հավելվածի համաձայն թուրքերն իրավունք էին ստանում պատերազմի ժամանակ Հայաստանով զորք զինամթերք և այլ բեռներ անարգել փոխադրելու երկաթուղային և խճուղային ճանապարհներով:Թուրքական զորքը գրավել էր Հայաստանի Հանրապետության գրեթե ամբողջ երկաթուղին. Մինչև Քոլագիրան կայարանը, ինչի հետևանքով Հայաստանը զրկվել էր ելքի ու մուտքի հմարավորությունից:
                          Բաթումիպայմանագիրը չէր շոշափում հայ-վրաց-ադրբեջանական խնդիրները:
                          Այսպիսով Բաթումի պայմանագրով Թուրքիային էին անցնում ոչ միայն Արևմտյան Հայաստանը,այլ Արևելյան Հայաստանի տարածքների զգալի մասը`Կարսը,Կաղզվանը,Արդահանը, Ախալքալաքը, Սուրմալուն,Նախիջևանը, ինչպես նաև Ալեքսանդրապոլի քաղաքը և Ալեքսանդրապոլի ու Էջմածնի գավառների երեք քառորդը, Երևանի գավառի մեկ հինգերորդը: Հայաստանի Հանրապետությունը փաստացի մնում էր ընդամենը 10,3 հազար քառ. կմ տարածք, որն ընդգրկում էր Սևանա լճի ավազանը և Արարատյան դաշտի մի մասը: Լեոյի պատկերավոր արտահայտությամբ <<Տասը հազար քառակուսի վերստ էր այդ Հայաստանը, մեծ մասամբ լեռ ու անապատ` Սևանա լճի չորս կողմը , հայ ժողովրդի ոչ թե բնակության տեղ, այլ գերեզման>>:1 Իսկ ըստ Կոստանդնուպոլսում Գերմանիայի դեսպան Բերնսդորֆ Բերնսդորֆի `<<թուրքերը հայերին տեղ տվեցին Սևանում լողանալու համար, բայց դուրս գալու,լողանալու համար տեղ չտվեցին>>:
                          Ընդհանուր հաշվով Թուրքիան Արևելյան Հայաստանից , չհաշված Ախալքալաքը և Ախալցխան, խլում էր 28 հազար, իսկ Անդրկովկասից` 38հազար քառ. վերստ տարածք: Ինչպես վկայում է Ս. Վրացյանը <<Հայաստանի Հանրապետություն>> գրքում <<…Արցունքի ու տառապանքի ծովից ծնվեց Հայաստանի անկախությունը… ծանրաբեռնված գաղթականներով ու որբերով, շրջապատված ատամ կրճտացնող թշնամիներով, անհաց, անդեղ, անօգնական…>> :
                          Բաթումի պայմանագրի կապակցությամբ Անդրանիկ Օզանյանը հեռագրում է Հայաստանի կառավարությանը.«Վեց հարյուր տարվա ստրկության շղթան դարձյալ ձեր վիզն ու ոտքը կանցընեք ձեր ձեռքով: Չեմ կըրնար այս պայմաններուն հանդուրժել`մոռանալով մեր երեսուն տարվա զոհերը և երկու միլիոն նահատակները»:

                          Comment


                          • #28
                            Շնորհակալություն, հարգելի Լաուրա, թեմային մասնակցելու համար...

                            Comment


                            • #29
                              Հռիփսիմե Հարությունյան-ի խոսքերից
                              1918թ. հունիսի 4-ին կնքված Բաթումի պայմանագրով ինչպես Նախիջևանը և Ղարաբաղը, այնպես էլ Զանգեզուրը դուրս մնացին Հայաստանի նորաստեղծ Հանրապետության սահմաններից` թողնվելով բախտի քմահաճույքին: Զանգեզուրի հայությունը չընդունեց Բաթումի նվաստացուցիչ պայմանները և սեփական ուժերով դիմակայեց թուրք-մուսավաթականներին: Թուրքական հարձակումը Նախիջևանի և Զանգեզուրի ուղղությամբ սկսվեց 1918թ հուլիսին: Այստեղ կռվող հայկական զորքերը Անդրանիկի գլխավորությամբ հուլիսի 23-ին նահանջեցին Զանգեզուր: Անդրանիկի զորքի հետ էին նաև հազարավոր գաղթականներ, որոնց մի մասը Գորիսից շարժվեց Շուշի, մյուսը` Սիսիան և Երևան: խալիլ բեյի զորքերը գրավելով Նախիջևանը` սպառնում էին Զանգեզուրին: Նուրի փաշան էլ հարձակվելով Ղարաբաղի վրա` արևելքից էր սպառնալիք ստեղծել Գորիսի և ողջ Զանգեզուրի գավառի համար: Թուրքական բանակի մյուս թևը Մուղանի դաշտավայրի կողմից շարժվելով դեպի Ղափանի սահմանակից Զանգելանի շրջանը` սպառնում էր ներխուժել Ղափան: Անդրանիկի կազմակերպեց գավառի ռազմական պաշտպանությոն գործը: Անդրանիկը որոշեց իր հիմնական ուժերը տեղափոխել Սիսիան, որի բնակչությունը օգնություն էր խնդրել: 1918թ. օգոստոսի 17-ին Անդրանիկը հաստատվում է Անգեղակոթ գյուղում: Սիսիան անցնելուց հետո 4000-ոց զորամասից Անդրանիկին հավատարիմ մնացին 1300-ը` հիմնականում Շուշիի և Գանձակի գնդերի զինվորները: 1918թ. սեպտեմբերի 12-ին Անգեղակոթում տեղի ունեցած ժողովում որոշվեց, որ Անդրանիկն իր զորամասով մնա Սիսիանում: Բաքուն գրավելուց հետո թուրքերը կարևոր նշանակություն են տալիս Ղարաբաղի և Զազանգեզուրի նվաճմանը: Տեղեկություններ էի հասել, որ թուրքերը նպատակ ունեն 20 հազար զորքով հարձակում սկսել Սիսիան, Գիմրի և Մարտիրոս գյուղերի ուղղութամբ: Նախիջևանը հետ կապը կտրված էր, միայն սեպտեմբերի 25-ին Նախիջևանի Աստապատ գյուղի մի բնակչի հաջողվում է ծպտյալ կերպով անցնել իրենց գյուղը և տեղեկություններ բերել: Նա պատմում է, որ թուրքերը Նախիջևանի շրջանում հայություն չեն թողել, մեծ մասին կոտորել են, գեղեցիկ աղջիկներին տարել: Գյուղերի մեջ շատ տներ լցված էին դիակներով...
                              Այս իրավիճակում Անդրանիկն աշխատում էր լուրջ միջոցների դիմել, հրամայում է 25-31տարեկանների զորահավաք կազմակերպել և օգնության է գնում գորիսցիներին: Մինչ այդ` սեպտեմբերի կեսերին, թուրքերը մի քանի անգամ փորձ արին հարձակվելու Գորիսի վրա, բայց պարտություն կրելով և Կոռնիձորի մոտ 250 դիակ թողնելով` հետ նահանջեցին:
                              1918թ. հոկրեմբերի 11-ին Շուշիից 3 հոգուց բաղկացած մի հանձնախումբ է գալիս և հայտնում, որ թուրքերը սեպտեմբերի 25-ին գրավել են Շուշին: Պատվիրակությունը բերել էր նաև Նուրի փաշայի` Անդրանիկին ուղղված վերջնագիրը, որով առաջարկում էր անձնատուր լինել` 24ժամվա ընթացքում հայտնելով այդ մասին:
                              Պատվիրակությունը ներկայացնում էր նաև այլ պաշտոնագրեր` Շուշիի և Ղարաբաղի զորապետներ հայերից նշանակելու մասին, ինչպես նաև մուսավաթական կառավարությանը ենթարկվելու վերաբերյալ Նուրի փաշայի կոչը, որտեղ սպառնում էր չհնազանդվող հայերին: Շուշիի անկումը բարդացրեց իրավիճակը: Հոկտեմբերրի 13-ին Գորիսում հրավիրված ժողովի ժամանակ լուր ստացվեց, որ թուրքերը հարձակում են սկսել Գորիսի վրա և հասել են Ղարաղշլաղ, հիմնահատակ ավերել այն, սպանել 217 մարդ:Անդրանիկը հայտարարում է, որ <<միակ միջոցը կռվելն ու պատվով մեռնելն է>>: 27կողմով, 21դեմով և 13 ձեռնպահությամբ որոշվեց <<ամեն գնով դիմադրել>>:Անցկացվում է 20-50տարեկանների զորահավաք: Արդեն հոկտեմբերի 19-ին ինքնապաշտպանության զորքի կազմակերպումն ավարտվել էր: Անդրանիկը մեկնում է Տեղ գյուղ, որը կարևոր նշանակություն ուներ ինքնապաշտպանության համար: Պարզվում է, որ Ագուլիսի հայկական Նասրվան, Փառակա, Ռամիս գյուղերն ընդունել են թուրքերի տիրապետությունը: Դրությունը ցավալի էր նաև Գողթն գավառում: Թուրքերը պաշարել էին գյուղերը և պահանջում էին պարեն , տուգանք, աղջիկ...Անդրանիկն անմիջապես օգնության ջոկատներ է ուղարկում և գյուղացիներին կոչ անում վճռական հարված տալ թշնամուն:
                              Թուրքերը պարտվում են առաջին համաշխարհային պատերազմում և Մուդրոսի զինադադարի համաձայն հեռանում Կովկասից: Զանգեզուրցիները որոշում են օգնության գնալ Ղարաբաղին: Լուրջ նախապատրաստություններից հետո, 1918թ. նոյեմբերի 28-ին, դուրս գալով Տեղ գյուղից, Անդրանիկի զորամասը շարժվում է դեպի Շուշի: Անդրանիկն արդեն մոտենում էր Շուշիին, երբ դեկտեմբերի 1-ին դաշնակիցների զորքերի ընդհանուր հրամանատար, անգիական գեներալ Թոմսոնը, նրանից պահանջեց դադարեցնել առաջխաղացումը, հակառակ դեպքում դա կարող է դիտվել որպես դաշնակից երկրների դեմ ուղղված գործողություն: Անդրանիկն ստիպված ընդունեց այդ առաջակը և իր զորամասով կրկին վերադարձավ Գորիս: Այսպիսով, Անգլիան և Ֆրանսիան, խափանեցին Անդրանիկի զորրքերի մուտքը Շուշի:
                              1918թվականի սեպտեմբերի 25-ին, երբ թուրքական զորքերը գրեթե առանց կռվի գրավեցին Շուշին, քաղաքի բնակչության զինվզծ մասը՝ Սոկրատ Բեկ Մելիք- Շահնազարյանցի գլխավորությամբ անցավ գյուղերը և գլխավորեց թշնամու դեմ մղվող համաժողովրդական պայքարը: Ժողովրդի մեջ սարսափ տարածելու պատրվակով թուրք ջարդարարները Շուշի քաղաքում երկու կախաղան պատրաստեցին, մեկը՝ հայկական, մյուսը՝ թուրքական: Կայկական մասում կախեցին թուրքերի դեմ բողոքի ցույցին մասնակցած մի ադրբեջանցու, իսկ թուրքական մասում՝ ռուսական եկեղեցու բակում՝ երկու հայի: Շուտով ձերբակալվում և բանտ են նետվում բոլոր հայ գործիչները: 1918թ հոկտեմբերի 1-ին թուրքերը ներխուժեցին Շուշիի մտավորականության տուն և ձերբակալեցին 60-ից ավելի հայ մտավորականների: Թուրք ջարդարարների բռնություններն ու դաժանությունները միայն Շուշիով չեն սահմանափակվում: 1918թ սեպտեմբերի 30-ին Վարանդայի գավառամաս է ներխուժում Քյազիմ բեյի ջոկատը, որը սակայն պարտվում է Հաղորդի գյուղի աշխարհազորայիններից և հետ փախչում: 1918թ հոկտեմբերի 18-ին Քյազիմ բեյի համալրված զորաջոկատը, 4 հրանոթով և 6 ծանր գնդացիրով զինված, կրկին ներխուժում է Վարանդայի գավառամաս և Հաղորդի և Մսմնա գյուղերի մոտ ընկնում Սոկրատ Մելիք-Շահնազարյանցի և Ասլանիկ Մուրադխանյանի աշխարհազորայինների կրակի տակ: Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 19-ին, Մսմնա գյուղի մոտ տեղի ունեցած ճակատամարտում, թշնամին ընկնելով շրջապատման մեջ, գլխովին ջախջախվում է: Քյազիմ բեյն իր թիկնապահներով փախուստի է դիմում, և հակառակորդն ստիպված նահանջում է:

                              Comment


                              • #30
                                Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, թեմային արձագանքելու համար
                                Վերջին խմբագրողը՝ Հռիփսիմե Հարությունյան; 22-07-19, 00:23.

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X