Դասի պլան, թեման` Վերածնունդը
7-րդ դասարան
Հարգելի գործընկերներ, սիրով կընդունեմ ձեր կարծիքներն ու խորհուրդները
Դասի նպատակը և խնդիրները
-Սովորողները պատկերացում կստանանՎերածննդի առաջացման , միջնադարում նրա ունեցած դերի ու նշանակության մասին
-Կգնահատեն Վերածննդի և հումանիստների դերը ոչ միայն մշակութային բարձրարժեք արժեքներ ստեղծելու, այլ նաև Իտալիայի միավորմանը նպաստող կարևոր միջոց:
-Կարժևորեն գեղանկարչության, քանդակագործության, նկարչության, գեղագիտական դրսևորումները որպես կատարելության չափանիշ
-Կըմբռնեն հումանիստների գաղափարները` մարդու հարցերով զբաղվող գիտության, որովհետև մարդն ունի արժանապատվություն, արժեք և ամեն ինչի հասնելու ընդունակություն:
-Կսովորեն և կկարողանան բացատրել նոր բառերը, տերմինները, անունները և հասկացությունները
-Կձևավորեն անհատական և խմբով աշխատելու, սեփական կարծիքն արտահայտելու և խմբի աշխատանքը ներկայացնելու կարողություն:
Դասի ընթացքը
1. Խթանման փուլ 5ր.
Աշակերտների հետ անցկացնել զրույց Վերածննդի առաջացման նախադրյալների, Իտալիայի մասին, քարտեզի վրա ցույց տան Իտալիան, վերածնության գաղափարները կրած եվրոպական մյուս երկրները: Գրատախտակին գծել գծակարգ դասի վերաբերյալ…
1. Իմաստի ընկալման փուլ 25-30ր.
Առաջարկվում եմ կիրառել << Գրական խմբակ>> մեթոդը: Համաձայն դրա դասարանը բաժանվում է խմբերի` ըստ ենթավերնագրերի: Խմբի յուրաքանչյուր անդամ ստանում է անհատական առաջադրանք, հանձնարարվում է ըստ ենթավերնագրերի ներկայացնեն դասը: Հաջորդ խումբը դուրս է գրում նոր հասկացությունները, անունները, տերմինները և փորձում բացատրել դրանք: Մյուս համարներն ուսումնասիրում են վերնագրին կից նկարները և ներկայացնում դրանք: Դասագիրքը հանդիսանում է նկարների ուսումնասիրման սկզնաղբյուր, որոնք ոչ միայն գեղագիտական դաստիարակության աղբյուր են, այլ, որպես դիդակտիկ նյութ, զարգացնում է աշակերտների տեսողական և մեխանիկական հիշողությունը: ՈՒսուցիչը պարտավոր է ապահովել զննականության մեթոդի կիրառման դերը:
Չորրորդ համարները մտածում և նկարում են տվյալ ենթավերնագրին բնորոշ խորհրդանիշ- պատկեր/լոգո/ : Նկարելու ձիրք ունեցող երեխաներին կարելի է հանձնարարել նկարել Վերածննդի որևէ գրրծչի նկար:
2. Կշռադատման փուլ /ամփոփում/, 10-15ր.
Դասի վերջում տրված հարցերի միջոցով ամփոփել նյութը
Ուսուցիչը առաջնորդում է, անհրաժեշտության դեպքում միջամտում է, բացատրում…
Կարելի է ներկայացնել սդալիկահանդեսը/սլայդ շոու/
Գնահատել կարելի է ցանկացած պահի`ելնելով սովորողների ակտիվությունից և յուրացման աստճանից:
Կիրառվող մեթոդները` պրիզմա կամ ուղեղային գրոհ, զրույց-դասախոսություն, <<գրական խմբակ>>, շնորհանդեսի ցուցադրում, այցելություն պատկերասրահ…
Միջառարկայական և ներառարկայական կապեր- աշխարհագրություն, հայոց եկեղեցու պատմություն, հայոց պատմություն, …
Ուսումնական նյութեր-համակարգիչ, տեսասարք, ուսումնական նկարներ/պաստառներ/, նկարազարդումներ, դասագիրք, աշխատանքային տետր
Դասի տիպը-նոր նյութի հաղորդում, համակցված դաս
Այսպիսով Վերածնունդը իր առաքելությամբ կատարելության հասնելու չափանիշ էր, մարդ-անհատին մարդկային վեհ հատկանիշներով և բնատուր օժտված արժանիքներով տեսնելու ձգտումը` բացառելով միջնադարյան տգիտությունը, մարդու շահագործումը, ճորտությունը, անհավասարությունն ու ընչաքաղցությունը: Վերածնունդը դարձավ համաշխարհային պատմության կարևոր իրադարձություն, յուրօրինակ, ինքնատիպ, բայց միաժամանակ ուսանելու արժանի, բոլոր ժամանակներում նրանով հիանալու և դաստիարակվելու երևույթ... Նրա կողքով անհնար է անտարբեր անցնել, չմտածել ու չխորհել...
Վերածննդի գեղագիտական իդեալը բազմակողմանի ունիվերսալ մարդն է, որի մեջ այս դարաշրջանի արվեստագետները տեսնում էին աստվածային արարչագործության պսակը: Բնությունը նույնպես ընկալվում է նորովի, և յուրաքանչյուր բնական թրթիռ դառնում է արվեստագետի կողմից պատկերվելու արժանի երևույթ: Վերածննդի արվեստը համարվում է դասական, որովհետև այն արժանի է համարվել նրանից սովորելու, դաս քաղելու, քանի որ կատարելության է հասել իր բազմաթիվ արտացոլումներում:
Վերածննդի գործիչների ստեղծագործություններում գեղեցիկի ընկալումը այնպես է միահյուսված իրականության ընկալում-իմաստավորման հետ, որ անհանար է այն առանձնացնել: Այդ գործիչները մեծ հումանիստներ էին, քանզի գտնում էին, որ մարդն ունի արժանապատվություն, արժեք և ամեն ինչին հասնելու ընդունակություն...

Comment