Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Բաց դասի պլանի օրինակելի ձև (XI դաս,Հայոց Պատմություն)

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #16
    Հայոց հինավուրց Արցախի մասին վկայությունները ձգվում են մինչև վաղ միջնադար:Այն , ինչ տեղի ունեցավ 20-րդ դարասկզբին հայոց աշխարհի պատմական Արցախ նահանգում , ոչ թե առասպել է, այլ իրական մի եղելություն, որտեղ կա հերոսական մի ազգ, մարդկային մտքի և հոգու աներևակայելի մի թռիչք, որը վեր է հառնում որպես մի առասպել:

    Comment


    • #17
      Կարելի է օգտվել Հայերեն Վիքիպեդիայում Արցախի Հանրապետության վերաբերյալ հոդվածից.
      https://hy.wikipedia.org/wiki/%D4%B1...B8%D6%82%D5%B6

      Comment


      • #18
        Տեսե՞լ եք իմ հայրենիքը...

        «Մտքերս շարադրում եմ, բայց, չգիտեմ, կհավանե՞ք այն…»,-ինձ դիմելով` կասկածամտություն հայտնեց նա: Հաջորդ օրը 11-րդ դասարանում սովորող իմ աշակերտուհին կարդաց իր գրածը: Հիացմունքի արժանի տողեր կային, բայց կարևորը` նրա ոգին է, հայրենիքի հանդեպ ունեցած սերը, որ նրան ուր էլ տանում, նորից բերում է իր հարազատ քաղաքը: Մի բնակավայր, որ ապրիլյան պատերազմ տեսավ, հերոսացած տղաներ, տարհանված ժողովուրդ, հրետակոծված տներ, դպրոցի լռված զանգ, դատարկված դասարաններ...

        Կենսախինդ է նա, գեղեցկատես, ծիծաղկոտ ու ժպտերես: Շատերի նման այս դեռահաս հայուհուն պատերազմը հեռացրեց հայրենիքից, բայց նորից եկավ, եկավ` աշխարհով մեկ ազդարարելու, որ անհայրենիք մարդը անթև թռչուն է, ոչինչ հայրենիք չի դառնա, այն օտարը չի փոխարինի երբեք հայրենի եզերքին, ինչքան էլ այն քաղցր ու գեղեցիկ լինի: Ու տողերը շարված էին անկեղծ սրտի մորմոքով:

        «Տեսե՞լ եք իմ հայրենիքը….Մի բարձրաբերձ Մռավ, նրանից ձգվող լեռներ, ձյունափառ կատարներ, ժայռեր: Ու հետո` ձորակներ, վիհեր: Ամեն ձորում` սառնորակ մի աղբյուր, ամեն ժայռի վրա` հինավուրց մի վանք` դարերի փոշին քարերի վրա: Ու հետո` մի գիժ Թարթառ, որ դարերով ծեծում է ժայռերի կուրծքը: Սարալանջերին փռված մի քաղաք` երկնասլաց բարդիներով, թթենիներով, խաղաղ ծխացող երդիկներով: Իմ հայրենիքն է այս փոքրիկ քաղաքը, այս ժայռերը, այս սարերը: Իմ հայրենիքն է հայոց երկիրը, այս մի կտոր Արցախը` իմ Մարտակերտը»:

        Եվ նրա տողերում հայոց հինավուրց երկրի պատմությունն է, արարող մի ժողովուրդ, որ այսօր էլ դիմակայում է հարևան երկրի խարդավանքներին: «Աստված մեզ բաժին հանեց քարը, արարեց մեզ քարեղեն երկրում: Ու մենք էլ նմանվեցինք մեր քարերին, նրանք էլ հոգի ունեն, պատմություն, մեր քարերն էլ խոսել գիտեն ու հրաշքներ գործել: Իսկ ավելի ճիշտ, մեր ժողովուրդն է հրաշագործ, որ մեր երկիրը քարե դրախտի վերածեց: Մենք քարերից հաց ենք քամում, արվեստ արարում, հոգի ու սիրտ ենք դնում քարի մեջ ու մարտիրոսվում մեր քարե երկրի համար: Աստված մեզ բաժին հանած թշնամու սրտի փոխարեն էլ քար դրեց: Ու դարերով մենք մեր գոյությունը պսակեցինք քարսիրտ թշնամու դեմ մաքառելով: Բայց մեր քարե երկրում մենք զարմանալի փխրուն սիրտ ունենք, և թշնամին այն խոցեց հազար ու մեկ անգամ, բայց մնացինք մենք անսասան»:

        Օտարության շունչը հոգում զգացած հայուհու խոսք էր սա, որ հայրենիքը հեռուներում իր համար դարձել էր վշտոտ հուշերի կծիկ ու վերադարձել էր` շենացնելու այն հայրենիքը, որ դարձել էր իր համար ամենաթանկ կարոտը: Եվ ես ուրախ եմ, որ հայրենիքի կարոտով ապրող Արցախի դուստրը իմ աշակերտուհին է, ով նորից նստած է իմ առջև` դպրոցական նստարանին, և իր հայրենաբաղձության խոսքն է հղում աշխարհին…

        Նատաշա Պողոսյան

        http://usarmenianews.com/am-n-5735.html
        Վերջին խմբագրողը՝ Նատաշա Պողոսյան; 21-03-19, 00:24.

        Comment


        • #19
          Արցախում Մարտակերտի մեր միջնակարգ դպրոցը կոչվում է Վլադիմիր Բալայանի անունով: Պատերազմական օրերին նրա անունով էինք երդվում: Նա «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ է, «Ազատագրական բանակի» «Արցախ ճակատի» հրամանատարն էր:

          Վլադիմիր Բալայանը ծնվել է 1958 թվականի փետրվարի 14-ին Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ գյուղում: Նախնական կրթությունը ստացել է Աղաբեկալինջի տարրական դպրոցում, ապա Մարտակերտի թիվ 2 ութամյա դպրոցում: Միջնակարգ կրթություն ստացել է Ներքին Հոռաթաղ գյուղում: Աշխատել է Մարտակերտի շրջանային թերթի խմբագրությունում՝ որպես տպագրիչ: Խորհրդային բանակից զորացրվելուց հետո ընդունվել է Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումը, որն ավարտել է 1983թ. և աշխատանքի անցել հայրենի գյուղում՝ որպես գյուղատնտես: 1985թ. աշխատել է Մարտակերտի անտառատնտեսությունում:
          Ամուսնացել էր, ուներ երեք երեխա:
          Երբ Ղարաբաղյան շարժման խաղաղ ցույցերին փոխարինեց զինված պայքարը, Վլադիմիրն առաջին գծում էր՝ որպես ջոկատի հրամանատար: Վաճառել էր սեփական ավտոմեքենան, զենք էր գնել եւ ինքնապաշտպանական ջոկատ կազմավորել, որը պատրաստ էր դիմակայել թշնամուն:
          Վլադիմիրը ղեկավարում էր Մարտակերտի շրջանի պաշտպանությունը, սակայն որևէ այլ շրջանի դրության վատթարացման դեպքում, նա իր զինվորների հետ անմիջապես հասնում էր օգնության:
          1991 թվականի ձմռանը Շահումյանում կայացավ Վլադիմիր Բալայանի եւ Լեոնիդ Ազգալդյանի հանդիպումը: Այն զորամիավորումը, որ հիմնեցին Լեոնիդը եւ Վլադիմիրը, 1990-1991թթ. կոչվեց «Ազատագրական բանակ», որը նմանը չի ունեցել բոլոր ժամանակների հայկական զորամիավորումների պատմության մեջ: «Ազատագրական բանակի» «Արցախ ճակատի» հրամանատարը Վլադիմիր Բալայանն էր:
          Ազատագրական բանակը փայլուն հաղթանակներ էր տոնում: Երկու տարվա ընթացքում անընդմեջ մասնակցելով մարտական գործողությունների՝ ազատագրեց 24 գյուղ՝ պաշտպանելով մի ամբողջ շրջան եւ տալով ընդամենը 7 զոհ: Վլադիմիրը 6-րդն էր. նա զոհվեց 1992թ. հունիսի 9-ին Չայլու գյուղի պաշտպանական դիրքերում: Բալայանի զոհվելու լուրն առնելուն պես Լեոնիդ Ազգալդյանն ասես մեկ օրում ծերացավ: Լեոնիդի աչքերում իր մարտիկները միայն մեկ անգամ արտասուք տեսան … Վլադիմիրի գերեզմանի առջև: «Նա ցույց տվեց մեզ բոլորիս, որ մենք զենքով կարող ենք երկիրը մեր պահել: Էն մակարդակը, որ ինքը ուներ կամ ունի, էդ մակարդակի մարդ ամեն ժողովուրդ ծնում է երևի մի 3-4 դարը մեկ: Էդ պետք ա պարզ մենք հասկանանք: Եվ արմատը, որ ինքը դրել ա էս երկրի վրա, չթողնենք ոչ մի կաթիլ հետքը նահանջի: Դա է ամենակարևորը մեզ բոլորիս համար, որովհետև ինչ արել ա էս մարդը, դա ամեն մեկը չի կարա անի: Իրոք, մեզ բոլորիս նա տվել ա մակարդակ, դուխ, հասկանո՞ւմ եք, զինվորի՛ մակարդակ: Նա զոհվել է, նա գնացել է դեպի աստվածներ, որովհետև էնտեղ իր պահանջը կա, հավանաբար այդ է իմաստը: Ուրեմն պետք ա երկիրը պահենք, որ նա չլինի նահատակ, նա զո՛հ է, ոչ նահատակ: Էս մարդը ոչինչ չի ափսոսացել, ոչի՛նչ. ո՛չ ընտանիք, ո՛չ առողջություն, ո՛չ միտք, ո՛չ էներգիա, ո՛չ ժամանակ, ոչ մի բան չի ափսոսացել ձեզ համար, էս հողի համար…»,- ասում էր Լեոնիդը ազգի զինվորի սուրբ աճյունի մոտ:
          Մարտական ընկերոջը հուղարկավորելուց հետո նա երկար կանգնեց հողաթմբի մոտ ու ասաց. «Մեկ է, ես շուտով գնալու եմ՝ երկնքում հանդիպեմ Վլադիմիրին»: Ապա դառնալով իր զինվորներին' դիմեց. «Գիտեմ, դժվար է, սակայն փորձության ժամին չզլանաք, կանչեք Վլադիմիրին, և նա կհասնի օգնության»:
          Վլադիմիր Բալայանը մասնակցել է Շահումյանի, Շահբուլաղի, Աղդաբանի, Լաչինի, Մարտակերտի ազատագրական մարտերին: Նրա լոկ ներկայությունը լիուլի բավարար էր ապահովելու Մարտակերտի բնակչության արժանի դիմակայությունը:
          Հետմահու արժանացել է ԼՂՀ «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանի:

          Հ.Գ. Վլադիմիրի հուղարկավորությանը ես մասնակցել եմ, ԼԵոնիդ Ազգալդյանի ելույթի խոսքերն առայսօր հիշողությանս մեջ են: Վլադիմիրի մահվանից օրեր անց զոհվեց նաև ԼԵոնիդը:

          Այս տեսանյութում Ազգալդյանի խոսքն է Վլադիմիր Բալայանի մասին: https://www.youtube.com/watch?v=VYyRRVpeSc0
          Կցված ֆայլեր
          Վերջին խմբագրողը՝ Նատաշա Պողոսյան; 24-03-19, 21:12.

          Comment


          • #20
            Լեոնիդ Ռուբենի Ազգալդյան՝ ֆիզիկոս, ռազմական գործիչ, Արցախյան ազատամարտի հերոս: Ծնվել է 1942 թ. Թիֆլիսում, Կամոյից տեղափոխված Ռուբեն Ազգալդյանի ընտանիքում։ 1947-1959թթ. սովորել է Երևանի Ա. Մռավյանի անվան դպրոցում։ 1960թ. ընդունվել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ, որտեղից հետագայում տեղափոխվել է Երևանի պետական համալսարանի համապատասխան ֆակուլտետ և այն փայլուն ավարտել է ռադիոֆիզիկա մասնագիտությամբ։ Աշխատել է ժողովրդական տնտեսության տարբեր բնագավառներում, զբաղվել է պլանավորման մեթոդաբանությամբ և կառավարման համակարգերի ավտոմատացման խնդիրներով, գիտական ուսումնասիրությունների ավտոմատացված համակարգերի հարցերով։ Տարբեր ժամանակաշրջաններում զբաղեցրել է Պետպլանի լազերային տեխնիկայի հաշվողական կենտրոնում, Լազերային տեխնիկայի գիտաարտադրական միավորումում, «էներգիա» գիտաարտադրական միավորումում և Ատոմային էլեկտրակայանների համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի Երևանի մասնաճյուղի համակարգային ծրագրավորման և հաշվողական տեխնիկայի գծով բաժնի վարիչի պաշտոններ։

            Ղարաբաղյան շարժման սկզբնավորման օրից Լ. Ազգալդյանը, որպես ռազմական առաջատար գործիչ, մասնակցել է ազգային-ազատագրական պայքարին, գործուն դեր ունեցել ազգի սրբազան իղձերն ու արժանապատվությունը ամեն տեսակի ոտնձգություններից զենքը ձեռքին պաշտպանելու տոգորումներում։ 1990 թ. փետրվարից վարել է «Անկախության բանակի» հրամանատարությունը, կազմակերպել մի շարք շրջանների և հատկապես Վարդենիսի ինքնապաշտպանությունը, մասնակցել ազատագրական մարտերի, այդ թվում հատկապես Նյուվադիի առաջին գրոհին, իսկ մայիսի 27-ի կայարանի և Սովետաշենի արյունալի սադրանքից հետո ծրագրավորել և իրականացրել խորհրդային պատժիչ զորքերի Երևան ներթափանցման խոչընդոտումը։

            Լ. Ռ. Ազգալդյանը հետագայում իր ճակատագիրն ամբողջությամբ և վերջնականապես կապել է Արցախի ազատամարտի հետ, սկզբում գործելով Գետաշենի և Շահումյանի, այնուհետև՝ Մարտակերտի շրջաններում։ Արցախի ազատամարտին նոր թափ հաղորդելու նպատակով էլ 1991 թ. հունիսին, Հովսեփ Հովսեփյանի հետ միասին, նա ստեղծել է «Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպությունը, որը, թեկուզ միայն Հայաստան-Արցախ-Սփյուոք ճիգերի համադրման իմաստով, նոր որակ էր հայ ժողովրդի գոյամարտին ծառայագրված շարժումների շղթայում և որի գլխավոր հրամանատարը մնաց մինչև իր կյանքի վերջը։ Լ. Ազգալդյանը 1992 թ. հունիսի 21-ին, Մարտակերտի շրջանում՝ Տոնաշեն գյուղի մոտ, զոհ գնաց թշնամու դավադիր կրակոցներից։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով։

            Հ.Գ. Ազգալդյանի համար Արցախը Հայաստան էր ու վերջ: Այդ իսկ գիտակցությամբ նա այդ մեծ ճշմարտությունը փոխանցեց սերունդներին, որ ամուր պահեն Արցախի դարպասները ու երբևէ չտարբերակեն այս ցավատանջ հողը:

            Այսպես էի տեսել Ազգալդյանին Վլադիմիրի հուղարկավորության օրը ելույթ ունենալիս:

            hqdefault.jpg
            Կցված ֆայլեր
            Վերջին խմբագրողը՝ Նատաշա Պողոսյան; 24-03-19, 21:27.

            Comment


            • #21
              Բազմադարյան պատմության ընթացքում հայ ժողովուրդը տառապանքներով լի ուղի է անցել։ Բայց հայի ազատատենչ ոգին չի հանդուրժել ոչ թշնամություն, ոչ ճնշում։ Ամեն սերունդ իր ուժերի չափով պահպանել ու մեզ է հասցրել հայրենիքի շունչն, ոգին անթեղած քարերն ու շինությունները: Պատմությունը ինչքան էլ վերուվարել այս մի կտոր հողի վրա , բայց այն նորից վեր է հառել խրոխտ ու նորովի:
              Վեց դար շարունակ հայ ժողովուրդը մտածել, ուղիներ է փնտրել իր կորցրած անկախությունը վերականգնելու համար : Եվ ահա 20-րդ դարասկզբի հերոսամարտերի դասերը ուսանելի էին, երբ մի բուռ քաջեր, նշխար-նշխար հավաքելով ու փրկելով <<ժողովրդի արժանապատվությունը >> վերստեղծեցին հայոց պետականությունը , որն այսօր մեր հայրենիքն է : Նահատակվեցին նրանք, արտաքսվեցին ու աքսորվեցին չվայելելով սեփական հայրենիքի գոյության բերկրանքը :
              Արցախյան ազատամարտին անմնացորդ նվիրումով կերտելու հաղթանակի գրավականը հայրենասիրական ոգով դաստիարակված երիտասարդությունն է, նրա մեջ ներդաշնակորեն միաձուլված էր զինվորականն ու մտավորականը, ագային բարոյախոսն ու քաղաքական գործիչը:
              <<Առանց Ղարաբաղի տերը լինելու անկարելի է պաշտպանել Հայաստանի սիրտը՝Արարատյան դաշտավայրը >> Արցախը երբեք և ոչ մի դարում չի եղել ադրբեջանական հող։
              Վերջին խմբագրողը՝ Lusine.Tserunyan; 03-04-19, 12:04.

              Comment


              • #22
                Ղեկավարել, այլ ոչ թե միջամտել

                Համագործակցային մեթոդով դաս
                Ուսուցիչը պետք է որոշի, թե որն է լինելու իր դերը: Նա պետք է գիտակցի, որ այս դեպքում ուսուցման գլխավոր խնդիրը սովորողներին կոնկրետ գիտելիքներ հաղորդելը չէ, այլ նրանց հետ միասին այդ գիտելիքները ձեռք բերելը:
                Դասարանը բաժանում է ուսումնական խմբերի, սովորողներին մեկնաբանում է քննարկվող թեմային առնչվող հիմնական հասկացություններն ու մեթոդները, ստուգում է, թե ինչպես են աշխատում խմբերը, օգնում է երեխաներին ձեռք բերել խմբային աշխատանքի կարողություններ, հաղթահարել աշխատանքի ընթացքում ծագած բարդությունները, գնահատում է որոշակի չափորոշիչների վերաբերյալ սովորողների գիտելիքները, ապահովում է կոլեկտիվ աշխատանքի արդյունավետությունը: Մնացածն արդեն (առանց ուսուցչի օգնության) անում են սովորողները. Հաղորդակցվում են միմյանց հետ տեղեկատվություն ձեռք բերելու, այն դասակարգելու նպատակով, կարծիքներ են փոխանակում միմյանց հետ , կազմակերպում իրենց աշխատանքը խմբի ներսում:
                Համագործակցային ուսուցմամբ դասերի կազմակերպման ժամանակ ուսուցիչը պետք է լուծի 6 հիմնական խնդիր`
                1. Որոշել դասի նպատակները:
                2. Նախապատրաստական աշխատանքներ կատարելը, որը ներառում է`
                ա) խմբի ձևավորում,
                բ) դասասենյակի նախապատրաստում,
                գ) խմբի ներսում մասնակիցների դերերի որոշում:
                3) Ներկայացնել առաջադրանքը և խմբերին տալ հանձնարարություն:
                4) Օգնել աշակերտներին սկսել աշխատանքը խմբերի ներսում:
                5) Հետևել աշխատանքի արդյունավետությունը, միջամտել միայն ամենաանհրաժեշտ դեպքում:
                6) Գնահատել աշակերտների մասնակցությունը, լսել խմբի անդամների կարծիքները սեփական աշխատանքի և խմբի ներսում ընկերների հետ համագործակցության վերաբերյալ:

                Comment


                • #23
                  Հարգելի՛ Լուսինե, դասի պլանը բավականին ծավալուն եք ներկայացրել, իմ կարծիքով մի քիչ դժվար կլինի տեղավորվել մեկ դասաժամի մեջ

                  Comment

                  Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                  Working...
                  X