Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Հայկական հարց

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • barseghyan1977@bk.ru
    replied
    Հարգելի գործընկերներ ,ինչպես եք գտնում, ճիշտ էր արդյո՞ք ընտրված հայկական պատվիրակության կազմը Բեռլինի վեհաժողովին մասնակցելու համար:Այս առիթով Լեոն սխալ էր համարում Խրիմյան Հայրիկի ընտրությունը:,,Եթե կար մի պաշտոն ,-գրում էր Լեոն -որ ամենևին չէր գալիս Խրիմյանին ,այդ հենց դիվանագիտական առաքելությունն էր,որովհետև բացի հոգևորականի հատկություններից ,նա ուներ և ժողովրդական մարդու դյուրահավատությունը ,բանաստեղծի երազուն հակումներ ,մի խոսքով ՛ մեծ չափերով ուներ այն ամենը ,ինչ չպիտի ունենար մի դիպլոմատ,,:

    Թողնել հաղորդագրություն:


  • Tatev83
    replied
    Դիանա Հակոբյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայկական հարցի բովանդակությունը նրա միջազգայնացումից ի վեր կրել է զգալի փոփոխություններ: Կապելով ժամանակակից իրադարձությունների հետ` փաստենք, որ 1988 թվականից սկսած` Արցախյան շարժման իրադարձությունները նշանավորեցին Հայկական հարցի զարգացման նոր շրջափուլ: Արդի պայմաններում այն ձեռք է բերել նոր բովանդակություն` պատմական արդարության վերականգնման, հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման , հայերի` իրենց պատմական հայրենիքում համախմբման եւ Հայաստանի միավորման հիմնադրույթներով:
    Շնորհակալություն հարգելի Դիանա, թեմային արձագանքելու համար:

    Թողնել հաղորդագրություն:


  • Դիանա Հակոբյան
    replied
    Հայկական հարցի բովանդակությունը նրա միջազգայնացումից ի վեր կրել է զգալի փոփոխություններ: Կապելով ժամանակակից իրադարձությունների հետ` փաստենք, որ 1988 թվականից սկսած` Արցախյան շարժման իրադարձությունները նշանավորեցին Հայկական հարցի զարգացման նոր շրջափուլ: Արդի պայմաններում այն ձեռք է բերել նոր բովանդակություն` պատմական արդարության վերականգնման, հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման , հայերի` իրենց պատմական հայրենիքում համախմբման եւ Հայաստանի միավորման հիմնադրույթներով:

    Թողնել հաղորդագրություն:


  • Tatev83
    replied
    Tatev83-ի խոսքերից Նայել գրառումը
    1960-1980-ական թվականներին հայ պատմաբանները ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում զգալի թվով ուսումնասիրություններ են նվիրել հայկական հարցին, հայերի ցեղասպանությանը։ Նրանցում դիտարկվել են Արևմտյան Հայաստանի տեղը պետությունների զավթողական ծրագրերում (Ս. Հակոբյան, Ս. Ստեփանյան), արևմտահայերի սոցտնտեսական և հասարակական-քաղաքական կացությունը 19-րդ դարի 2-րդ կեսին և 20-րդ դարի սկզբին (Հ. Ղազարյան, Ս. Մարկոսյան, Հ. Վարդանյան, Ա. Համբարյան, Մ. Արզումանյան և ուրիշներ), թուրք ազգային բուրժուազիայի քաղաքականությունն ու գաղափարախոսությունը (Հ. Ինճիկյան, Հ. Սիմոնյան), իրադարձությունները Կիլիկիայում (Ռ. Սահակյան, Շ. Թորոսյան), հայ ժողովրդի կռիվը թուրք զավթիչների դեմ (Հ. Թուրշյան, Ա. Հարությունյան), Թուրքիայում քաղաքական իրադրության և հայ ժողովրդի ազատագրական շարժման ընղհանուր հարցերը (Հ. Պողոսյան, Ս. Պողոսյան, Մ. Քոչար և ուրիշներ), Խորհրդային Ռուսաստանի վերաբերմունքը հայկական հարցին (Լ. Խուրշուդյան, Է. Զոհրաբյան և ուրիշներ)։ Սփյուռքահայ հեղինակների աշխատությունները (հուշագրական, պատմագրական և այլն) պարունակում են հարուստ փաստական նյութ, իրադարձությունների ականատեսների ճշմարիտ հաղորդումներ, տեղեկություններ ազգային-ազատագրական պայքարի հերոսների, ֆիդայիների մասին և այլն։ Սփյուռքահայ հեղինակների աշխատությունները քննարկվում են համապատասխանաբար այն երկրների պատմագրության մեջ, որտեղ նրանք ստեղծագործել կամ ստեղծագործում են. ԱՄՆ (Տ. Բոյաջյան, Ս. Գաբրիելյան, Շ. Թորիկյան, Ռ. Հովհաննիսյան, Վ. Տատրյան, ժ. Լիպարիտյան, Մ. Հուսեփյան, Լ. Նալբանդյան, Հ. Դոքմեջյան, Գ. Բարղակչյան, Ռ. Սյունի, Ռ. Ադալյան), Կանադա (Գ. Բաղջյան, Հ. Կապրիելյան), Արգենտինա (Պ. Օհանյան, Ն. Բուլղուրճյան), Ֆրանսիա (Ս. Աֆանասյան, Ա. Բեյլերյան, ժ. Շալյան, Ա. Տեր-Մինասյան, Կ. Մուրադյան), Գերմանիա (Ժ. Քոչարյան), Եգիպտոս (Ա. Ալպոյաճյան), Լիբանան (Զ. Մսըրլյան, Ա. Բուջիկանյան), Սիրիա (Ռ. Պողոսյան), Կիպրոս (Ա. Նասիբյան) և այլն։

    Հայ պատմաբանները մշակել են հարցի աշխարհայացքային դրույթները, և ապացուցվել է հայ ազգային-ազատագրական շարժման օրինաչափությունը, որը բնական պատասխանն էր թուրքական իշխանությունների քաղաքական, սոցիալական, ազգային և կրոնական ճնշմանը, հայկական հարցը և ցեղասպանությունը դիտվել են օսմանյան սուլթանության ներքին և արտաքին համալիր խնդիրների շարքում, պանթյուրքիզմի և պանիսլամիզմի գաղափարախոսության տեսանկյունից, որը զենք էր դարձել հետադիմական թուրք ազգային բուրժուազիայի ձեռքին, ցույց է տրվել Հայկական հարցի տեղը Օսմանյան կայսրության շուրջ միջազգային հակասությունների ընդհանուր հանգույցում և եվրոպական տերությունների դիրքորոշումները այդ հարցում։

    Այս ամենի հետ հայկական հարցի և հայերի ցեղասպանության պատմագրության մեջ կան էական բացթողումներ։ Նախ և առաջ բացահայտորեն անբավարար է ուսումնասիրված հայ ազգային քաղաքական կուսակցությունների գործունեությունը, որոնք ծնունդ էին հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի և ծառայում էին նրան։ Շատ ուսումնասիրողներ հայդուկային շարժումը դիտել են ազգային կուսակցություններից անջատ և վերջիններիս գործողությունները լավագույն դեպքում համարել «անհեռատես», «անզգույշ», իսկ վատագույն դեպքում նույնիսկ՝ «հակաժողովրդական»: Սոսկ վերջին տարիներին Հայաստանում սկսեց վերանայվել հայ կամավորական շարժումը առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, որը նախկինում որակվում էր որպես ցարիզմի կազմակերպածը և նրան ի շահ, ընդ որում անտեսվում էր հազարավոր հայ կամավորների ազնիվ հայրենասիրությունը, որոնք ռուսական բանակի կազմում կռվում էին թուրքական լծից իրենց արևմտահայ եղբայրներին ազատագրելու հույսով։
    Գերմանական հետազոտողնհրը զգալի աշխատանք են կատարել հայկական հարցին և հայերի ցեղասպանությանը վերաբերող փաստագրական նյութերի հրատարակման ուղղությամբ։ Այդ կարևոր գործը սկզբնավորել է Յոհաննես Լեփսիուսը:

    1916 թվականին Բեռլինում հրատարակվեց ժողովրդական վրիժառու Սողոմոն Թեհլերյանի դատավարության սղագրությունը, որտեղ մեծ հետաքրքրություն են ներկայացնում վկաների ցուցմունքներն ու Յո. Լեփսիուսի փորձագիտական եզրակացությունը, որոնք նպաստեցին Թեհլերյանի արդարացմանը։ 1980 թվականին Գյոթինգենում լույս տեսավ դատավարության արձանագրությունների նոր հրատարակությունը («Հայերի ցեղասպանությունը դատարանի առջև: Թալեաթ փաշայի դատավարությունը», ներածությունը՝ Թ. Հոֆմանի)։

    Թողնել հաղորդագրություն:


  • Tatev83
    replied
    Tatev83-ի խոսքերից Նայել գրառումը
    Ջոն Կիրակոսյան

    Հայկական հարցի դիվանագիտական պատմությունն առավել ամբողջական ուսումնասիրել է Ջոն Կիրակոսյանը (1929-1985) «Բուրժուական դիվանագիտությունը և Հայաստանը 19-րդ դարի 70-ական թվականներին» (1978), «Բուրժուական դիվանագիտությունը և Հայաստանը 19-րդ դարի 80-ական թվականներին» (1980), «Երիտթուրքերը պատմության դատաստանի առաջ» (1982-1983) աշխատություններում խոր վերլուծությամբ բացահայտել է հակասությունների մեջ միասնական և միասնության մեջ խիստ հակասական եվրոպական մեծ տերությունների դիվանագիտական ողջ անբարոյությունը, ցույց տվել, որ երբևէ ոչ մի ազատագրական շարժման ավելի մեծ դաժանությամբ չեն դավաճանել և որպես գոհ թողել բռնությանը, որքան հայկական շարժմանը: Եվրոպայից ակնկալվող օգնության փոխարեն հայերը հանդիպեցին բոլոր մեծ տերությունների ակնհայտ անբարյացակամությանը և հայկական հարցի «խաղաղ» զարգացման ժամանակաշրջանում, և ցեղասպանությանն անմիջապես նախորդող ու հաջորդող տարիներին, և այժմ, երբ թուրքական պատմագրությունը կեղծում է կատարված վայրագությունների իրողությունը։ Հայ ժողովրդի ապրած ողբերգությունը 1915-1916 թվականներին Ջ. Կիրակոսյանը տվել է «Առաջին համաշխարհային պատերազմը և արևմտահայությունը» (1965) մենագրության մեջ։
    1960-1980-ական թվականներին հայ պատմաբանները ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում զգալի թվով ուսումնասիրություններ են նվիրել հայկական հարցին, հայերի ցեղասպանությանը։ Նրանցում դիտարկվել են Արևմտյան Հայաստանի տեղը պետությունների զավթողական ծրագրերում (Ս. Հակոբյան, Ս. Ստեփանյան), արևմտահայերի սոցտնտեսական և հասարակական-քաղաքական կացությունը 19-րդ դարի 2-րդ կեսին և 20-րդ դարի սկզբին (Հ. Ղազարյան, Ս. Մարկոսյան, Հ. Վարդանյան, Ա. Համբարյան, Մ. Արզումանյան և ուրիշներ), թուրք ազգային բուրժուազիայի քաղաքականությունն ու գաղափարախոսությունը (Հ. Ինճիկյան, Հ. Սիմոնյան), իրադարձությունները Կիլիկիայում (Ռ. Սահակյան, Շ. Թորոսյան), հայ ժողովրդի կռիվը թուրք զավթիչների դեմ (Հ. Թուրշյան, Ա. Հարությունյան), Թուրքիայում քաղաքական իրադրության և հայ ժողովրդի ազատագրական շարժման ընղհանուր հարցերը (Հ. Պողոսյան, Ս. Պողոսյան, Մ. Քոչար և ուրիշներ), Խորհրդային Ռուսաստանի վերաբերմունքը հայկական հարցին (Լ. Խուրշուդյան, Է. Զոհրաբյան և ուրիշներ)։ Սփյուռքահայ հեղինակների աշխատությունները (հուշագրական, պատմագրական և այլն) պարունակում են հարուստ փաստական նյութ, իրադարձությունների ականատեսների ճշմարիտ հաղորդումներ, տեղեկություններ ազգային-ազատագրական պայքարի հերոսների, ֆիդայիների մասին և այլն։ Սփյուռքահայ հեղինակների աշխատությունները քննարկվում են համապատասխանաբար այն երկրների պատմագրության մեջ, որտեղ նրանք ստեղծագործել կամ ստեղծագործում են. ԱՄՆ (Տ. Բոյաջյան, Ս. Գաբրիելյան, Շ. Թորիկյան, Ռ. Հովհաննիսյան, Վ. Տատրյան, ժ. Լիպարիտյան, Մ. Հուսեփյան, Լ. Նալբանդյան, Հ. Դոքմեջյան, Գ. Բարղակչյան, Ռ. Սյունի, Ռ. Ադալյան), Կանադա (Գ. Բաղջյան, Հ. Կապրիելյան), Արգենտինա (Պ. Օհանյան, Ն. Բուլղուրճյան), Ֆրանսիա (Ս. Աֆանասյան, Ա. Բեյլերյան, ժ. Շալյան, Ա. Տեր-Մինասյան, Կ. Մուրադյան), Գերմանիա (Ժ. Քոչարյան), Եգիպտոս (Ա. Ալպոյաճյան), Լիբանան (Զ. Մսըրլյան, Ա. Բուջիկանյան), Սիրիա (Ռ. Պողոսյան), Կիպրոս (Ա. Նասիբյան) և այլն։

    Հայ պատմաբանները մշակել են հարցի աշխարհայացքային դրույթները, և ապացուցվել է հայ ազգային-ազատագրական շարժման օրինաչափությունը, որը բնական պատասխանն էր թուրքական իշխանությունների քաղաքական, սոցիալական, ազգային և կրոնական ճնշմանը, հայկական հարցը և ցեղասպանությունը դիտվել են օսմանյան սուլթանության ներքին և արտաքին համալիր խնդիրների շարքում, պանթյուրքիզմի և պանիսլամիզմի գաղափարախոսության տեսանկյունից, որը զենք էր դարձել հետադիմական թուրք ազգային բուրժուազիայի ձեռքին, ցույց է տրվել Հայկական հարցի տեղը Օսմանյան կայսրության շուրջ միջազգային հակասությունների ընդհանուր հանգույցում և եվրոպական տերությունների դիրքորոշումները այդ հարցում։

    Այս ամենի հետ հայկական հարցի և հայերի ցեղասպանության պատմագրության մեջ կան էական բացթողումներ։ Նախ և առաջ բացահայտորեն անբավարար է ուսումնասիրված հայ ազգային քաղաքական կուսակցությունների գործունեությունը, որոնք ծնունդ էին հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի և ծառայում էին նրան։ Շատ ուսումնասիրողներ հայդուկային շարժումը դիտել են ազգային կուսակցություններից անջատ և վերջիններիս գործողությունները լավագույն դեպքում համարել «անհեռատես», «անզգույշ», իսկ վատագույն դեպքում նույնիսկ՝ «հակաժողովրդական»: Սոսկ վերջին տարիներին Հայաստանում սկսեց վերանայվել հայ կամավորական շարժումը առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, որը նախկինում որակվում էր որպես ցարիզմի կազմակերպածը և նրան ի շահ, ընդ որում անտեսվում էր հազարավոր հայ կամավորների ազնիվ հայրենասիրությունը, որոնք ռուսական բանակի կազմում կռվում էին թուրքական լծից իրենց արևմտահայ եղբայրներին ազատագրելու հույսով։

    Թողնել հաղորդագրություն:


  • Tatev83
    replied
    Tatev83-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայկական հարցի արծարծման և արևմտահայերի ծանր կացության, հայերի ցեղասպանության վերաբերյալ «Զեյթունյան հերոսապատում» (1899), «Գ. Ա. Տանշիևը և Հայկական հարցը» (1901), «Թուրքական Հայաստանի ապագան» (1911) աշխատություններում Ալեքսեյ Տիվելեգովը (1875-1952) մերկացրել է սուլթան Աբդուլ Համիդ II-ի և երիտթուրքերի մոլեռանդ ազգայնամոլությունը, եվրոպական մեծ տերությունների նենգ քաղաքական էությունը։

    Արևմտահայերի սոցիալ-տնտեսական ծանր գոյատևման, հասարակական շարժումների և հայկական հարցի մասին արժեքավոր փաստական նյութ և օբյեկտիվ գնահատականներ է պարունակում Առաքել Սարուխանի (1863-1949) «Հայկական խնդիրը և Ազգային սահմանադրությունը Թուրքիայում (1860-1910)» աշխատությունը (1912)։ Հայկական հարցին հոդվածներ է նվիրել Նիկողայոս Ադոնցը (1871-1942)։ Նա խստորեն քննադատել է 1918 թվականի Բրեստի հաշտությունը՝ գտնելով, որ հենց այդ ժամանակ է Խորհրդային Ռուսաստանը հրաժարվել Արևմտյան Հայաստանից: «Հայկական հարցը Սևրում» հոդվածում պատմաբանը ցույց է տվել եվրոպական տերությունների քաղաքականության անհետևողականությունը հայկական հարցում՝ պատերազմում Թուրքիայի պարտությունից հետո էլ։ Հաղթող տերությունները չկարողացան պարտադրել Թուրքիային կատարել Սևրի հաշտության պայմանագիրը (1920)։

    20-րդ դարի առաջին երկու տասնամյակին հայ հասարակական մտքի բոլոր ակնառու ներկայացուցիչները հանգել են այն ճշմարիտ գաղափարին, որ անցյալը պետք է նպաստի հասկանալու ժողովրդի ներկան, նրա կարիքներն ու խնդիրները, և՝ ընդհակառակը, հանուն ներկայի ճիշտ գործելակերպի մշակման հարկավոր է անաչառ գնահատել պատմական անցուդարձերը, դեպքերն ու երևույթները։ Այս ելակետից են գնահատել հայ ժողովրդի քաղաքական կողմնորոշումը իրենց աշխատություններում Հ. Առաքելյանը «Թիֆլիսից-Դիլման: Տանջված Հայաստան, ուղևորություն թուրքաց Հայաստանում» (1915), Հ. Աճառյանը «Տաճկահայոց հարցի պատմությունը (սկզբից մինչև 1915 թ.)» (1915), Մ. Սեմերճյանը (Զեյթունցի) «Զեյթունի անցյալեն ու ներկայեն» (հ. 1-2, 1902), Ա. Անտոնյանը «Այն սև օրերուն...» (1915), Ատոմը «Բարենորոգումներու հարցը» (1914), Վ. Ավանեսյանը «Հայ փախստականներին» (1919), Ատրպետը «Ճիվաղը, Քյոռ Հյուսեին փաշա քյուրդը անսահման իշխան. Թրքահայերի ներկա վիճակը» (1911), Բաբկեն Վարդապետը «Հայկական հարցը և Պողոս Նուբար փաշան» (1914), «Բարենորոգումները Հայաստանում. 1912 թ. նոյեմբերի 12-ից մինչև 10 մայիսի 1914 թ. ժողովածու դիպլոմատիքական դոկումենտների» (1915), Սմբատ Բյուրատը «Արևելյան խնդիր և հայկական հարց, պատմական ուսումնասիրություն» (1919), «Արյունի ձորր» (1919), «Արյունի ճամբուն վրա» (1911), Գ. Գապպենջյանը «Դրվագներ Եդեսիո արյունոտ ջարդերին» (1909), Հ. Թերզյանը «Կիլիկիո աղետը. Ականատեսի նկարագրություններ, վավերաթղթեր, պաշտոնական տեղեկագրեր, թղթակցություններ, վիճակագրություններ, ամենեն կարևոր պատկերներով» (1912), Ե. Թոփչյանը «Երիտասարդ Թուրքիան և հայերը» (հ. 1, 1909), «Հարստահարությունները Տաճկահայաստանում. դիվան հայոց պատմության» (գիրք ԺԳ, 1915), «Հիշատակագիր Վանա ինքնապաշտպանության դեպքերուն (1915 թ. ապրիլ-մայիս)» (1919), Ա. Հովհաննիսյանը «Գորդյան հանգույցը (թրքահայոց հարցի վերջին շրջանը)» (1907), Վահան Միրագենցը «Հայկական ջարդերու փաստաթղթերը» (հ. 1, 1920), Թ. Մկրտչյանը «Ոճրապատում», (պր. 1, 1917), «Տիգրանակերտի նահանգին ջարդերը և քյուրտերու գազանությունները (ականատեսի պատմությունը)» (1919), Մուշեղ արքեպիսկոպոսը «Հայկական մղձավանջը. քննական վերլուծումներ» (1916), Լ. Շաթրյանը «Հայկական ջարդերը և թուրք վարիչները», (1919), Ս. Պարթևյանը «Կիլիկյան արհավիրքը» (1910), «Տեղեկագիրք Ա. Թուրքահայ աղետը, պատմական փաստաթղթեր» (1919), Եղիշե Տեր-Պետրոսյանը «Տարոնո ինքնապաշտպանությունն ու ջարդը» (1920) և այլն։ Հավաքելով փաստական ու վավերական նշանակալի նյութ՝ հայ պատմագրությունը փորձեց իմաստավորել ու ընդհանրացնել այն, առաջ քաշեց տարբեր հայեցակետեր ու մոտեցումներ, որոնք արտահայտում էին 19-րդ դարի 2-րդ կեսի և 20-րդ դարի սկզբի հայ հասարակական-քաղաքական մտքի որոշակի հոսանքների շահերը։ Շատ աշխատություններ հիմք դրեցին հիմնահարցի գիտական ուսումնասիրման և ունեն մշտամնա արժեք։
    Ջոն Կիրակոսյան

    Հայկական հարցի դիվանագիտական պատմությունն առավել ամբողջական ուսումնասիրել է Ջոն Կիրակոսյանը (1929-1985) «Բուրժուական դիվանագիտությունը և Հայաստանը 19-րդ դարի 70-ական թվականներին» (1978), «Բուրժուական դիվանագիտությունը և Հայաստանը 19-րդ դարի 80-ական թվականներին» (1980), «Երիտթուրքերը պատմության դատաստանի առաջ» (1982-1983) աշխատություններում խոր վերլուծությամբ բացահայտել է հակասությունների մեջ միասնական և միասնության մեջ խիստ հակասական եվրոպական մեծ տերությունների դիվանագիտական ողջ անբարոյությունը, ցույց տվել, որ երբևէ ոչ մի ազատագրական շարժման ավելի մեծ դաժանությամբ չեն դավաճանել և որպես գոհ թողել բռնությանը, որքան հայկական շարժմանը: Եվրոպայից ակնկալվող օգնության փոխարեն հայերը հանդիպեցին բոլոր մեծ տերությունների ակնհայտ անբարյացակամությանը և հայկական հարցի «խաղաղ» զարգացման ժամանակաշրջանում, և ցեղասպանությանն անմիջապես նախորդող ու հաջորդող տարիներին, և այժմ, երբ թուրքական պատմագրությունը կեղծում է կատարված վայրագությունների իրողությունը։ Հայ ժողովրդի ապրած ողբերգությունը 1915-1916 թվականներին Ջ. Կիրակոսյանը տվել է «Առաջին համաշխարհային պատերազմը և արևմտահայությունը» (1965) մենագրության մեջ։

    Թողնել հաղորդագրություն:


  • Tatev83
    replied
    Tatev83-ի խոսքերից Նայել գրառումը
    Մաղաքիա Օրմանյան

    1896-1908 թվականների դժնդակ տարիներին, երբ եվրոպական տերությունների գործուն հովանավորությամբ Թուրքիայում խաթարված էր հայերի ոչ միայն խաղաղությունը, այլև ֆիզիկական գոյությունը, հայ պահպանողականության ինքնատիպ և խոհուն ներկայացուցիչ Մաղաքիա Օրմանյանը (1841-1918), քննադատելով ցարական իշխանությունների ուխտադրժությունը, ռուսական տիրապետությունը հայերի նկատմամբ ըստ էության համարում էր ընդունելի։ Նա իրատեսորեն էր գնահատում պատմաքաղաքական իրադարձությունները։ Քիչ չեն դեպքերը, գրում էր նա, երբ ռուսական տիրապետության ներքո սաստկացել են հայության նկատմամբ ճնշումներն ու հալածանքները, փակվել մշակութային հաստատություններն ու դպրոցները, բռնագրավվել եկեղեցական գույքը։ Այնուամենայնիվ «Ազգապատումի» հեղինակը նախընտրում էր ռուսական տիրապետությունը, որովհետև այն համատարած մեռելություն չէր սփռում և երբեք «երեք հարյուր հագարներու խողխողում», «մոլեռանդ խուժանի մը ձեռքով խաղաղ ապրող տարրին վրա հարձակում և ջարդ», «երեսուն հազար անմեղ կյանքերու անողորմ կոտորած» չէր ստեղծում։
    Հայկական հարցի արծարծման և արևմտահայերի ծանր կացության, հայերի ցեղասպանության վերաբերյալ «Զեյթունյան հերոսապատում» (1899), «Գ. Ա. Տանշիևը և Հայկական հարցը» (1901), «Թուրքական Հայաստանի ապագան» (1911) աշխատություններում Ալեքսեյ Տիվելեգովը (1875-1952) մերկացրել է սուլթան Աբդուլ Համիդ II-ի և երիտթուրքերի մոլեռանդ ազգայնամոլությունը, եվրոպական մեծ տերությունների նենգ քաղաքական էությունը։

    Արևմտահայերի սոցիալ-տնտեսական ծանր գոյատևման, հասարակական շարժումների և հայկական հարցի մասին արժեքավոր փաստական նյութ և օբյեկտիվ գնահատականներ է պարունակում Առաքել Սարուխանի (1863-1949) «Հայկական խնդիրը և Ազգային սահմանադրությունը Թուրքիայում (1860-1910)» աշխատությունը (1912)։ Հայկական հարցին հոդվածներ է նվիրել Նիկողայոս Ադոնցը (1871-1942)։ Նա խստորեն քննադատել է 1918 թվականի Բրեստի հաշտությունը՝ գտնելով, որ հենց այդ ժամանակ է Խորհրդային Ռուսաստանը հրաժարվել Արևմտյան Հայաստանից: «Հայկական հարցը Սևրում» հոդվածում պատմաբանը ցույց է տվել եվրոպական տերությունների քաղաքականության անհետևողականությունը հայկական հարցում՝ պատերազմում Թուրքիայի պարտությունից հետո էլ։ Հաղթող տերությունները չկարողացան պարտադրել Թուրքիային կատարել Սևրի հաշտության պայմանագիրը (1920)։

    20-րդ դարի առաջին երկու տասնամյակին հայ հասարակական մտքի բոլոր ակնառու ներկայացուցիչները հանգել են այն ճշմարիտ գաղափարին, որ անցյալը պետք է նպաստի հասկանալու ժողովրդի ներկան, նրա կարիքներն ու խնդիրները, և՝ ընդհակառակը, հանուն ներկայի ճիշտ գործելակերպի մշակման հարկավոր է անաչառ գնահատել պատմական անցուդարձերը, դեպքերն ու երևույթները։ Այս ելակետից են գնահատել հայ ժողովրդի քաղաքական կողմնորոշումը իրենց աշխատություններում Հ. Առաքելյանը «Թիֆլիսից-Դիլման: Տանջված Հայաստան, ուղևորություն թուրքաց Հայաստանում» (1915), Հ. Աճառյանը «Տաճկահայոց հարցի պատմությունը (սկզբից մինչև 1915 թ.)» (1915), Մ. Սեմերճյանը (Զեյթունցի) «Զեյթունի անցյալեն ու ներկայեն» (հ. 1-2, 1902), Ա. Անտոնյանը «Այն սև օրերուն...» (1915), Ատոմը «Բարենորոգումներու հարցը» (1914), Վ. Ավանեսյանը «Հայ փախստականներին» (1919), Ատրպետը «Ճիվաղը, Քյոռ Հյուսեին փաշա քյուրդը անսահման իշխան. Թրքահայերի ներկա վիճակը» (1911), Բաբկեն Վարդապետը «Հայկական հարցը և Պողոս Նուբար փաշան» (1914), «Բարենորոգումները Հայաստանում. 1912 թ. նոյեմբերի 12-ից մինչև 10 մայիսի 1914 թ. ժողովածու դիպլոմատիքական դոկումենտների» (1915), Սմբատ Բյուրատը «Արևելյան խնդիր և հայկական հարց, պատմական ուսումնասիրություն» (1919), «Արյունի ձորր» (1919), «Արյունի ճամբուն վրա» (1911), Գ. Գապպենջյանը «Դրվագներ Եդեսիո արյունոտ ջարդերին» (1909), Հ. Թերզյանը «Կիլիկիո աղետը. Ականատեսի նկարագրություններ, վավերաթղթեր, պաշտոնական տեղեկագրեր, թղթակցություններ, վիճակագրություններ, ամենեն կարևոր պատկերներով» (1912), Ե. Թոփչյանը «Երիտասարդ Թուրքիան և հայերը» (հ. 1, 1909), «Հարստահարությունները Տաճկահայաստանում. դիվան հայոց պատմության» (գիրք ԺԳ, 1915), «Հիշատակագիր Վանա ինքնապաշտպանության դեպքերուն (1915 թ. ապրիլ-մայիս)» (1919), Ա. Հովհաննիսյանը «Գորդյան հանգույցը (թրքահայոց հարցի վերջին շրջանը)» (1907), Վահան Միրագենցը «Հայկական ջարդերու փաստաթղթերը» (հ. 1, 1920), Թ. Մկրտչյանը «Ոճրապատում», (պր. 1, 1917), «Տիգրանակերտի նահանգին ջարդերը և քյուրտերու գազանությունները (ականատեսի պատմությունը)» (1919), Մուշեղ արքեպիսկոպոսը «Հայկական մղձավանջը. քննական վերլուծումներ» (1916), Լ. Շաթրյանը «Հայկական ջարդերը և թուրք վարիչները», (1919), Ս. Պարթևյանը «Կիլիկյան արհավիրքը» (1910), «Տեղեկագիրք Ա. Թուրքահայ աղետը, պատմական փաստաթղթեր» (1919), Եղիշե Տեր-Պետրոսյանը «Տարոնո ինքնապաշտպանությունն ու ջարդը» (1920) և այլն։ Հավաքելով փաստական ու վավերական նշանակալի նյութ՝ հայ պատմագրությունը փորձեց իմաստավորել ու ընդհանրացնել այն, առաջ քաշեց տարբեր հայեցակետեր ու մոտեցումներ, որոնք արտահայտում էին 19-րդ դարի 2-րդ կեսի և 20-րդ դարի սկզբի հայ հասարակական-քաղաքական մտքի որոշակի հոսանքների շահերը։ Շատ աշխատություններ հիմք դրեցին հիմնահարցի գիտական ուսումնասիրման և ունեն մշտամնա արժեք։

    Թողնել հաղորդագրություն:


  • Tatev83
    replied
    Tatev83-ի խոսքերից Նայել գրառումը
    Լեո

    Հայ պատմագրության մեջ առավել քան հանգամանորեն Լեոն է զբաղվել արևմտահայության ծանր կացության պատճառների, եվրոպական դիվանագիտության խարդավանքների առարկա հայկական հարցի ուսումնասիրմանը։ Արևելյան ճգնաժամին և հայկական հարցին նվիրված իր աշխատություններում նա կարողացել է լուսաբանել միջազգային իրադրության, Թուրքիայի ներքին ու արտաքին իրավիճակի հանգուցային խնդիրները, այն հիմնական դեպքերի ընթացքն ու դեմքերի գործողությունը, որոնք առավել են առնչվել արևմտահայերի քաղաքական ճակատագրի, հայկական հարցի շուրջ ծավալված դիվանագիտական գործողությունների հետ։ 1878-1914 թվականների ժամանակաշրջանն ընդգրկող «Հայոց հարցի վավերագրերը» (1915) ժողովածուում պարզորոշ երևում են, թե ինչպես մեծ տերությունները հետամուտ էին բոլոր միջոցներով կանխելու 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմում ռուսական բանակների հաղթանակին համապատասխան Ռուսաստանի քաղաքական և դիվանագիտական վերընթացը։ Մեծ տերություններն ամեն կերպ խոչընդոտեցին Ռուսաստանի գործուն մասնակցությամբ արևմտահայության քաղաքական կացության բարելավմանը։ Մեծ տերությունների համար հայկական հարցը սոսկ միջոց էր Օսմանյան կայսրության ներքին գործերին միջամտելու համար։ Կուռ փաստերով Լեոն բացահայտում է այն խարդախությունները, որոնցով նույն այդ տերությունները 1915 թվականին և հետագա տարիներին ոչ միայն չպաշտպանեցին արևմտահայությանը թուրք բարբարոսներից, այլև իրենք ուղղակի և անուղղակի մասնակիցը դարձան 20-րդ դարի առաջին ցեղասպանության իրականացմանը։ «Անցյալից» (1925), «Հայոց պատմություն» (նորագույն շրջան, 1927), «Թուրքահայ հեղափոխության գազափարաբանությունը (հ. 1-2, 1934-1935), «Խոջայական կապիտալ» (1934) և այլ աշխատություններում Լեոն բացասական վերաբերմունք է ցուցաբերել հայ ազատագրական շարժումների և դրանց գործիչների նկատմամբ։ Նրա կարծիքով, հայ ազատագրական շարժման անցանկալի հետևանքների պատճառը Ռուսաստանի անազնիվ, «խարդախ» քաղաքականությունն էր, քանի որ ցարիզմը չկատարեց հայերին տված իր բազում խոստումները։ Մեղադրելով ցարիզմի երկդիմի քաղաքականությունը՝ Լեոն չի բացատրում իր մեղադրանքների հիմքերն ու պատճառները։ Քննադատելով հանդերձ ռուսական ինքնակալության նվաճող քաղաքականությունը՝ Լեոն գտնում էր, որ նվաճվելով և ցարական ծանր վարչակարգին ենթարկվելով Մերձավոր Արևելքի երկրները, այնուամենայնիվ, ակամա ներգրավվում էին Ռուսաստանի հասարակական զարգացման ոլորտը, հնարավորություն ստանում հաղորդակցվելու եվրոպական մշակույթին։


    Մաղաքիա Օրմանյան

    1896-1908 թվականների դժնդակ տարիներին, երբ եվրոպական տերությունների գործուն հովանավորությամբ Թուրքիայում խաթարված էր հայերի ոչ միայն խաղաղությունը, այլև ֆիզիկական գոյությունը, հայ պահպանողականության ինքնատիպ և խոհուն ներկայացուցիչ Մաղաքիա Օրմանյանը (1841-1918), քննադատելով ցարական իշխանությունների ուխտադրժությունը, ռուսական տիրապետությունը հայերի նկատմամբ ըստ էության համարում էր ընդունելի։ Նա իրատեսորեն էր գնահատում պատմաքաղաքական իրադարձությունները։ Քիչ չեն դեպքերը, գրում էր նա, երբ ռուսական տիրապետության ներքո սաստկացել են հայության նկատմամբ ճնշումներն ու հալածանքները, փակվել մշակութային հաստատություններն ու դպրոցները, բռնագրավվել եկեղեցական գույքը։ Այնուամենայնիվ «Ազգապատումի» հեղինակը նախընտրում էր ռուսական տիրապետությունը, որովհետև այն համատարած մեռելություն չէր սփռում և երբեք «երեք հարյուր հագարներու խողխողում», «մոլեռանդ խուժանի մը ձեռքով խաղաղ ապրող տարրին վրա հարձակում և ջարդ», «երեսուն հազար անմեղ կյանքերու անողորմ կոտորած» չէր ստեղծում։

    Թողնել հաղորդագրություն:


  • Tatev83
    replied
    Tatev83-ի խոսքերից Նայել գրառումը
    Գրիգոր Արծրունի





    Իր այս տեսակետով Րաֆֆին ջանում էր ներազդել Գրիգոր Արծրունու վրա, որը հարմարվում էր ցարական կառավարության քաղաքականությանը։ Արծրունին իրավացի էր, որ չէր հավատում եվրոպական տերությունների արևելյան քաղաքականության անկեղծությանը, սակայն մոլորվում էր, երբ մեկ ուրիշ նվաճողի՝ ցարական Ռուսաստանի օգնությամբ էր հնարավոր համարում Թուրքիայի լծից հայ ժողովրդի արևմտահայ հատվածի ազատագրումը։ Նա գտնում էր, որ լավ կլինի, եթե Արևմտյան Հայաստանը միանա Ռուսաստանին, բայց եթե իրավիճակը այլ ընթացք ստանա, և արևմտահայերի ցանկությունը չիրականանա, ապա «որքան և աննպաստ, անընդունակ լիներ Հայաստանը ինքնուրույն կյանքին, ինքնավարությունը, այնուամենայնիվ լավ է, թող ինքնավարություն ստանա, քան թե նորից վերադարձած լինի թուրքաց բարբարոս, ճնշող, ոչնչացնող տիրապետությանը»: Արծրունին այս անգամ էլ հայերի միակ հույսը Ռուսաստանն էր համարում, քանզի Ռուսաստանի համար «ավելի լավ է որպես հարևան ունենալ մի փոքրիկ անկախ Հայաստան, քան թե Անգլիայի պես նենգավոր, եսական, հարստահարող և միշտ թշնամի հարևան»: Պատմությունը, ինչպես հայտնի է, հակառակ ընթացավ Արծրունու կանխատեսումներին և ակնկալություններին։ Թուրքիան պատերազմից հետո մնաց կանգուն, և ցարիզմը բոլորովին բարյացակամ չգտնվեց հայերի նկատմամբ։ Ոչ մի լավ գալիք չգուշակելով «հիվանդ մարդու» համար, առավել ևս նրա գարշապարի տակ հեծող արևմտահայության համար՝ Արծրունին գտնում էր, որ վերջինս Ռուսաստանի հետ կապվելով ոչ միայն հնարավորություն ձեռք կբերի արևելահայության նման հաղորդակից լինելու համաշխարհային քաղաքակրթությանը, այլև կդառնա այդ քաղաքակրթության տարածողը Փոքր Ասիայում:


    Լեո

    Հայ պատմագրության մեջ առավել քան հանգամանորեն Լեոն է զբաղվել արևմտահայության ծանր կացության պատճառների, եվրոպական դիվանագիտության խարդավանքների առարկա հայկական հարցի ուսումնասիրմանը։ Արևելյան ճգնաժամին և հայկական հարցին նվիրված իր աշխատություններում նա կարողացել է լուսաբանել միջազգային իրադրության, Թուրքիայի ներքին ու արտաքին իրավիճակի հանգուցային խնդիրները, այն հիմնական դեպքերի ընթացքն ու դեմքերի գործողությունը, որոնք առավել են առնչվել արևմտահայերի քաղաքական ճակատագրի, հայկական հարցի շուրջ ծավալված դիվանագիտական գործողությունների հետ։ 1878-1914 թվականների ժամանակաշրջանն ընդգրկող «Հայոց հարցի վավերագրերը» (1915) ժողովածուում պարզորոշ երևում են, թե ինչպես մեծ տերությունները հետամուտ էին բոլոր միջոցներով կանխելու 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմում ռուսական բանակների հաղթանակին համապատասխան Ռուսաստանի քաղաքական և դիվանագիտական վերընթացը։ Մեծ տերություններն ամեն կերպ խոչընդոտեցին Ռուսաստանի գործուն մասնակցությամբ արևմտահայության քաղաքական կացության բարելավմանը։ Մեծ տերությունների համար հայկական հարցը սոսկ միջոց էր Օսմանյան կայսրության ներքին գործերին միջամտելու համար։ Կուռ փաստերով Լեոն բացահայտում է այն խարդախությունները, որոնցով նույն այդ տերությունները 1915 թվականին և հետագա տարիներին ոչ միայն չպաշտպանեցին արևմտահայությանը թուրք բարբարոսներից, այլև իրենք ուղղակի և անուղղակի մասնակիցը դարձան 20-րդ դարի առաջին ցեղասպանության իրականացմանը։ «Անցյալից» (1925), «Հայոց պատմություն» (նորագույն շրջան, 1927), «Թուրքահայ հեղափոխության գազափարաբանությունը (հ. 1-2, 1934-1935), «Խոջայական կապիտալ» (1934) և այլ աշխատություններում Լեոն բացասական վերաբերմունք է ցուցաբերել հայ ազատագրական շարժումների և դրանց գործիչների նկատմամբ։ Նրա կարծիքով, հայ ազատագրական շարժման անցանկալի հետևանքների պատճառը Ռուսաստանի անազնիվ, «խարդախ» քաղաքականությունն էր, քանի որ ցարիզմը չկատարեց հայերին տված իր բազում խոստումները։ Մեղադրելով ցարիզմի երկդիմի քաղաքականությունը՝ Լեոն չի բացատրում իր մեղադրանքների հիմքերն ու պատճառները։ Քննադատելով հանդերձ ռուսական ինքնակալության նվաճող քաղաքականությունը՝ Լեոն գտնում էր, որ նվաճվելով և ցարական ծանր վարչակարգին ենթարկվելով Մերձավոր Արևելքի երկրները, այնուամենայնիվ, ակամա ներգրավվում էին Ռուսաստանի հասարակական զարգացման ոլորտը, հնարավորություն ստանում հաղորդակցվելու եվրոպական մշակույթին։

    Թողնել հաղորդագրություն:


  • Tatev83
    replied
    Tatev83-ի խոսքերից Նայել գրառումը
    Րաֆֆի

    Հայ ազգային-ազատագրական շարժման և հայկական հարցի առաջ բերած խնդիրների պատասխաններն ու լուծումն է որոնել իր ամբողջ ստեղծագործական կյանքում պատմավիպասան և հրապարակախոս Րաֆֆին (Մելիք-Հակոբյան Հակոբ, 1835-1888)։ Իր բազում հոդվածներում, «Ճանապարհորդություն Թիֆլիսից մինչև Ագուլիս» (1878) ուղեգրությունում, «Ջալալեդդին» (1878) վիպակում, վերլուծելով ազատագրական շարժման իրական հանգամանքները և անհեռանկար դիտելով հայկական հարցի լուծման եվրոպական դիվանագիտության ուղին, Րաֆֆին աոաջադրել է ազատագրական պայքարի գաղափարը՝ արևմտահայերի գլխավոր խնդիրը համարելով այդ գաղափարի «անդադար և անընդհատ նախապատրաստությունը»: Այդ ծրագրի գեղարվեստական արտահայտությունն են «Խենթը» (1881) և «Կայծեր» վեպերը։ Րաֆֆին մերկացնում է թուրքական քաղաքականության խարդավանքները, հետևողականորեն բացահայտում այն մտայնության պատրանքայնությունը, թե հնարավոր է փրկությունը ապագա «քաղաքակրթված» Թուրքիայում: «Այդ ցնորք է, թուրքը այսօր անկիրթ բարբարոս է, բայց քաղաքակրթվելուց հետո կդառնա կրթյալ ավազակ և այն ժամանակ ավելի վտանգավոր կդառնա... Մենք ունենք պատմություն, 850 տարվա պատմություն, թե ինչպես է վարվել մեզ հետ թուրքը: Նրա ամեն մի տողը արյունով և արտասուքով է գրված: Ով որ ուրանում է պատմությունը, առաջ ինքն է կնքում իր դատավարության դատակնիքը»: 1878 թվականին Բեռլինի կոնգրեսում եվրոպական տերությունները կարողացան դիմակայել ռուս-թուրքական պատերազմում հաղթած Ռուսաստանի հզորացմանը՝ դրանով իսկ մերժելով արևմտահայերի պահանջատիրությունը։ Նման պարագայում Րաֆֆին առաջարկում է քարոզիչներ ուղարկել Արևմտյան Հայաստան, որոնք հայ ժողովրդին կուսուցանեին ազգային մաքառման գիտությունը, կցանեին գաղափարական այն կայծերը, որոնցից կբռնկվեին արևմտահայության ազատագրության համար համազգային պայքարի կրակները։ Այն ժամանակ, երբ հայ քաղաքական շրջանները Բեռլինի կոնգրեսից առաջ և նրանից հետո հաճախ անհետևողականություն էին հանդես բերում, տարուբերվում հարափոփոխ իրավիճակներում, Րաֆֆին շարունակում էր հավատ չընծայել եվրոպական դիվանագիտությանը և, ապավինելով Ռուսաստանի ազատագրական առաքելությանը, միաժամանակ առաջ էր քաշում Հայաստանի ազատագրությունը սրով ու զենքի ուժով ձեռք բերելու համարձակ ծրագիրը։ 1879 թվականին Րաֆֆին գրել է, որ արևմտահայերը «նախապատրաստված չէին ժամանակից մեծ օգուտ քաղելու և այս պատճառով չհասան իրենց նպատակին, թեև ոմանք Բեռլինի վճռի 61-րդ հոդվածի մեջ ոսկու հանք են տեսնում: Այդ հանքը մեզ շատ չի շլացնում: ...Մենք մի հանք ենք ճանաչում, որից կարելի է ստանալ ցանկացած ոսկին, եթե այդ հանքն անդադար և անընդհատ կերպով կբովագործվեր, դա կոչվում է նախապատրաստվածություն: Եվ Տաճկաստահայոց խնդիրը պետք է կայանար այսուհետև անդադար և անընդհատ նախապատրաստության գործի մեջ, որպեսզի նրանք կազմ ու պատրաստ հանդիպեն այն մեծ օրվան, երբ կրկին կզարկե ազատության ժամը»: Այս գաղափարախոսության վրա խարսխվեց 1880-1890-ական թվականների հայ ազգ-ազատագրական պայքարը, ժամանակաշրջան, երբ տակավին հայկական հարցի լուծման, թուրքական բարբարոս տիրապետությունը թոթափելու հիմքում համառորեն դրվում էր Ռուսաստանի գործոնը, ռուս պետականության օգնությամբ փրկվելու հնարավորությունը։ Սակայն 1880-ական թվականներին, հատկապես 1883-1884 թվականներին, երբ ակներև եղավ ցարիզմի բացասական դիրքորոշումը հայկական հարցի լուծման հանդեպ, և բացահայտ դարձավ նրա հալածական քաղաքականությունը հայ ժողովրդի դպրոցական-եկեղեցական ինքնավարության նկատմամբ (1885 թվականին փակվեցին կովկասահայ դպրոցները), Րաֆֆին փոխեց իր վերաբերմունքը պաշտոնական Ռուսաստանի նկատմամբ։ Նա դժգոհ էր, որ Ռուսաստանը հետևողական չէր հայկական հարցի լուծման գործում, ավելին՝ հայերի մոտ մեկդարյա արտակարգ զոհողությունները ռուսական զենքի հաջողության համար ցարական սատրապների կողմից չարժանացան որևէ փոխհատուցման։
    Գրիգոր Արծրունի





    Իր այս տեսակետով Րաֆֆին ջանում էր ներազդել Գրիգոր Արծրունու վրա, որը հարմարվում էր ցարական կառավարության քաղաքականությանը։ Արծրունին իրավացի էր, որ չէր հավատում եվրոպական տերությունների արևելյան քաղաքականության անկեղծությանը, սակայն մոլորվում էր, երբ մեկ ուրիշ նվաճողի՝ ցարական Ռուսաստանի օգնությամբ էր հնարավոր համարում Թուրքիայի լծից հայ ժողովրդի արևմտահայ հատվածի ազատագրումը։ Նա գտնում էր, որ լավ կլինի, եթե Արևմտյան Հայաստանը միանա Ռուսաստանին, բայց եթե իրավիճակը այլ ընթացք ստանա, և արևմտահայերի ցանկությունը չիրականանա, ապա «որքան և աննպաստ, անընդունակ լիներ Հայաստանը ինքնուրույն կյանքին, ինքնավարությունը, այնուամենայնիվ լավ է, թող ինքնավարություն ստանա, քան թե նորից վերադարձած լինի թուրքաց բարբարոս, ճնշող, ոչնչացնող տիրապետությանը»: Արծրունին այս անգամ էլ հայերի միակ հույսը Ռուսաստանն էր համարում, քանզի Ռուսաստանի համար «ավելի լավ է որպես հարևան ունենալ մի փոքրիկ անկախ Հայաստան, քան թե Անգլիայի պես նենգավոր, եսական, հարստահարող և միշտ թշնամի հարևան»: Պատմությունը, ինչպես հայտնի է, հակառակ ընթացավ Արծրունու կանխատեսումներին և ակնկալություններին։ Թուրքիան պատերազմից հետո մնաց կանգուն, և ցարիզմը բոլորովին բարյացակամ չգտնվեց հայերի նկատմամբ։ Ոչ մի լավ գալիք չգուշակելով «հիվանդ մարդու» համար, առավել ևս նրա գարշապարի տակ հեծող արևմտահայության համար՝ Արծրունին գտնում էր, որ վերջինս Ռուսաստանի հետ կապվելով ոչ միայն հնարավորություն ձեռք կբերի արևելահայության նման հաղորդակից լինելու համաշխարհային քաղաքակրթությանը, այլև կդառնա այդ քաղաքակրթության տարածողը Փոքր Ասիայում:

    Թողնել հաղորդագրություն:


  • Tatev83
    replied
    Tatev83-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայկական հարց
    POSTED ON JANUARY 2, 2013
    Հայկական հարց հասկացությունը ունի տարբեր ձևակերպումներ: Կարծիքները հակասում են, մանավանդ, եթե մարդիկ այլազգի են: Բայց հայկական հարց գոյություն ունի՝ վաղուց:

    Այսպես, Հայկական հարցը ունի նույնիսկ ուղղվածություններ.

    1. Հայկական պետականության վերականգնում

    2. Հայկական պետականության շուրջ հայոց հողերի միավորում:

    Լեոն այն տեսակետն է զարգացրել, որ հայկական հարցը հին է այնքան, որքան հին է հայ ժողովուրդը: Եթե ընդունենք, որ հայկական հարցը գոյություն է ունեցել հայ ժողովրդի ծագման պահից մինչև Լեոյի ապրած ժամանակաշրջանը, ապա տրամաբանորեն կարելի է զարգացնել այն կարծիքը, որ մինչև տվյալ ժամանակաշրջանը հայկական հարցը չի լուծվել:

    Մյուս տեսակետը, որին հակված էին խորհրդային պատմաբանները, այն է, որ հայկական հարցը ծագել է 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմից հետո Բեռլինի կոնգրեսում: Այս պատմաբանները ընկել են այն շփոթմունքի մեջ, որ հայկական հարցի միջազգայնացումը խառնել են հայկական հարցի ծագման հետ, քանզի Բեռլինի կոնգրեսում հայկական հարցը ոչ թե առաջացել է, այլ ստացել է միջազգային բնույթ:

    Պատմաբանների մեկ այլ խմբի կարծիքով էլ հայկական հարցը ծագել է այն ժամանակ, երբ կործանվել է հայկական պետականությունը (1375թ.):

    Հայկական պետականության կորստից հետո, թե հոգևոր, թե աշխարհիկ գործիչները ձգտում էին վերականգնել այն: Ինքնաբերաբար ստացվում է, որ նրանք փորձել են լուծել հայկական հարցը:

    Այս ժամանակահատվածում հայկական հարցի վերականգնման խնդիրը կախյալ էր համարվում մեծ տերություններից: Սկսած 15-16-րդ դարերից հայ` հիմնականում հոգևոր գործիչները, իսկ այնուհետև 16-17-րդ դարերում աշխարհիկ գործիչները ձգտում էին Հայաստանը ազատագրված և հայկական պետականությունը վերականգնված տեսնել եվրոպական քրիստոնյա պետությունների օժանդակությամբ: Հայերին թվում էր, թե իրենց քրիստոնյա լինելը բավարար հիմք է Եվրոպական տերություններից օգնություն ստանալու համար: Եվ սա ունեցավ այն վատ հետևանքը, որ հայության մեջ սերմանվեց սեփական ուժերով հաջողության չհասնելու և պետականությունը չվերականգնելու համոզմունքը:

    Հայկական հարց եզրույթը առաջին անգամ իրավական փաստաթղթերի մեջ է մտել Սան Ստեֆանոյի դաշնագրի 16-րդ և Բեռլինի կոնգրեսի 61-րդ հոդվածներով: Սան Ստեֆանոյի դաշնագրում հայկական հարցը իր արտացոլումը գտավ 16-րդ հոդվածում, որը ուներ հետևյալ բովանդակությունը. <<Բարձրագույն դուռը պարտավորվում է Թուրքիայի հայաբնակ վայրերում իրականացնել բարեփոխումներ և ապահովել հայերի անվտանգությունը քրդերից ու չերքեզներից: Բայց մինչև այս բարեփոխումների իրականացումը պահանջվում էր այդ նահանգներում ռուսական զորքերի ներկայություն>>: Սան Ստեֆանոյի դաշնագրից հետո հայկական պատվիրակությունը Մկրտիչ Խրիմյանի գլխավորությամբ մեկնեց Բեռլին` մասնակցելու Բեռլինի վեհաժողովին: Այստեղ ևս որոշվեց բարեփոխումներ

    իրականացնել Թուրքիայի հայաբնակ նահանգներում և ապահովել հայերի անվտանգությունը քրդերից ու չերքեզներից, բայց չէր պահանջվում ռուսական զորքերի ներկայությունը: Հայկական պատվիրակությունը վերադարձավ ձեռնունայն, ապա եկավ եզրակացության. Իրենց ազատությունը կախված է միայն սեփական խելքից, զենքից, ուժից և միջոցներից:

    Այսօր Հայկական հարցի անխզելի մաս է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: 1921 թ-ին Նախիջևանի գավառը և Լեռնային Ղարաբաղը հանձնվեցին Ադրբեջանին: Վերջինիս կազմում 1923 թ-ին կազմավորվեցին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզն ու Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը:

    Այսպիսով, հայկական հարց ասելով հասկանում եմ ոչ միայն պատմական Հայաստանի հողերի վերադարձը, Հայաստանի տարածքի հստակ սահմանումը, այլ նաև հայերի պատմական անցյալի, մշակութային ու բարոյական արժեքների գնահատումը, որը թույլ կտա ներկա և ապագա սերունդներին հասկանալ իրենց ազգի անցած ճանապարհը, իրական ինքնությունը, հարգել ու շարունակել նրանց ուղին:


    Րաֆֆի

    Հայ ազգային-ազատագրական շարժման և հայկական հարցի առաջ բերած խնդիրների պատասխաններն ու լուծումն է որոնել իր ամբողջ ստեղծագործական կյանքում պատմավիպասան և հրապարակախոս Րաֆֆին (Մելիք-Հակոբյան Հակոբ, 1835-1888)։ Իր բազում հոդվածներում, «Ճանապարհորդություն Թիֆլիսից մինչև Ագուլիս» (1878) ուղեգրությունում, «Ջալալեդդին» (1878) վիպակում, վերլուծելով ազատագրական շարժման իրական հանգամանքները և անհեռանկար դիտելով հայկական հարցի լուծման եվրոպական դիվանագիտության ուղին, Րաֆֆին աոաջադրել է ազատագրական պայքարի գաղափարը՝ արևմտահայերի գլխավոր խնդիրը համարելով այդ գաղափարի «անդադար և անընդհատ նախապատրաստությունը»: Այդ ծրագրի գեղարվեստական արտահայտությունն են «Խենթը» (1881) և «Կայծեր» վեպերը։ Րաֆֆին մերկացնում է թուրքական քաղաքականության խարդավանքները, հետևողականորեն բացահայտում այն մտայնության պատրանքայնությունը, թե հնարավոր է փրկությունը ապագա «քաղաքակրթված» Թուրքիայում: «Այդ ցնորք է, թուրքը այսօր անկիրթ բարբարոս է, բայց քաղաքակրթվելուց հետո կդառնա կրթյալ ավազակ և այն ժամանակ ավելի վտանգավոր կդառնա... Մենք ունենք պատմություն, 850 տարվա պատմություն, թե ինչպես է վարվել մեզ հետ թուրքը: Նրա ամեն մի տողը արյունով և արտասուքով է գրված: Ով որ ուրանում է պատմությունը, առաջ ինքն է կնքում իր դատավարության դատակնիքը»: 1878 թվականին Բեռլինի կոնգրեսում եվրոպական տերությունները կարողացան դիմակայել ռուս-թուրքական պատերազմում հաղթած Ռուսաստանի հզորացմանը՝ դրանով իսկ մերժելով արևմտահայերի պահանջատիրությունը։ Նման պարագայում Րաֆֆին առաջարկում է քարոզիչներ ուղարկել Արևմտյան Հայաստան, որոնք հայ ժողովրդին կուսուցանեին ազգային մաքառման գիտությունը, կցանեին գաղափարական այն կայծերը, որոնցից կբռնկվեին արևմտահայության ազատագրության համար համազգային պայքարի կրակները։ Այն ժամանակ, երբ հայ քաղաքական շրջանները Բեռլինի կոնգրեսից առաջ և նրանից հետո հաճախ անհետևողականություն էին հանդես բերում, տարուբերվում հարափոփոխ իրավիճակներում, Րաֆֆին շարունակում էր հավատ չընծայել եվրոպական դիվանագիտությանը և, ապավինելով Ռուսաստանի ազատագրական առաքելությանը, միաժամանակ առաջ էր քաշում Հայաստանի ազատագրությունը սրով ու զենքի ուժով ձեռք բերելու համարձակ ծրագիրը։ 1879 թվականին Րաֆֆին գրել է, որ արևմտահայերը «նախապատրաստված չէին ժամանակից մեծ օգուտ քաղելու և այս պատճառով չհասան իրենց նպատակին, թեև ոմանք Բեռլինի վճռի 61-րդ հոդվածի մեջ ոսկու հանք են տեսնում: Այդ հանքը մեզ շատ չի շլացնում: ...Մենք մի հանք ենք ճանաչում, որից կարելի է ստանալ ցանկացած ոսկին, եթե այդ հանքն անդադար և անընդհատ կերպով կբովագործվեր, դա կոչվում է նախապատրաստվածություն: Եվ Տաճկաստահայոց խնդիրը պետք է կայանար այսուհետև անդադար և անընդհատ նախապատրաստության գործի մեջ, որպեսզի նրանք կազմ ու պատրաստ հանդիպեն այն մեծ օրվան, երբ կրկին կզարկե ազատության ժամը»: Այս գաղափարախոսության վրա խարսխվեց 1880-1890-ական թվականների հայ ազգ-ազատագրական պայքարը, ժամանակաշրջան, երբ տակավին հայկական հարցի լուծման, թուրքական բարբարոս տիրապետությունը թոթափելու հիմքում համառորեն դրվում էր Ռուսաստանի գործոնը, ռուս պետականության օգնությամբ փրկվելու հնարավորությունը։ Սակայն 1880-ական թվականներին, հատկապես 1883-1884 թվականներին, երբ ակներև եղավ ցարիզմի բացասական դիրքորոշումը հայկական հարցի լուծման հանդեպ, և բացահայտ դարձավ նրա հալածական քաղաքականությունը հայ ժողովրդի դպրոցական-եկեղեցական ինքնավարության նկատմամբ (1885 թվականին փակվեցին կովկասահայ դպրոցները), Րաֆֆին փոխեց իր վերաբերմունքը պաշտոնական Ռուսաստանի նկատմամբ։ Նա դժգոհ էր, որ Ռուսաստանը հետևողական չէր հայկական հարցի լուծման գործում, ավելին՝ հայերի մոտ մեկդարյա արտակարգ զոհողությունները ռուսական զենքի հաջողության համար ցարական սատրապների կողմից չարժանացան որևէ փոխհատուցման։

    Թողնել հաղորդագրություն:


  • Tatev83
    replied
    Tatev83-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայկական հարցն ու իր լուծումը

    Հովհաննես Թումանյան



    Երևակայեցեք թե քսան տարի է, ինչ որ դուք ծանոթ եք մի նշանավոր մարդու, դրա համար էլ ձեզ համարում են քսան տարեկան, մինչդեռ 50 կամ 60 տարեկան եք դուք։
    Սրա նման մի բան է, որ սովորաբար ասում են 35 տարի է, ինչ գոյություն ունի հայկական հարցը, որովհետև 35 տարի է, որ դրված է եվրոպական դիվանագիտության առջև և էդ էլ հաշվում են Բեռլինի դաշնադրության օրից։

    Մի հիմնական սխալ, որ մարդկանց մտածողությունը սահմանափակելով

    էս 35 տարվա ժամանակի ու դեպքերի շրջանակում, պատճառ է դառնում շատ սխալների։
    Սակայն եթե ազատվենք էդ մեծ սխալից, հարցին նայենք ավելի մեծ տարածության վրա, հեշտ էլ կճանաչենք նրա բնավորությունը, ավելի հաջող էլ կմոտենանք նրա բանական ու բնական լուծման հնարավորությանը։

    Եվրոպական դիվանագիտության համար, այո՛, 35 տարի է, ինչ որ գոյություն ունի հայկական հարցը, բայց մեզ համար էլ հո էդպես չի, 35 տարի չի, ինչ որ գոյություն ունի նա։

    Երկրորդն էլ մեր հարցը Բեռլինից չի սկսվում և եվրոպական պետությունները չեն դրել, այլ Սան-Ստեֆանոյից է սկսվում, և ռուսներն են առաջին անգամ հայկական հարցը մտցրել միջազգային խնդիրների շարքը։

    Էս երկու ճշմարտության մշտապես հիշելը շատ է կարևոր և շատ բան են ասում սրանք։

    Հայկական հարցը շատ է հին։ Իր ամբողջությամբ նրան մեզանում քչերն են ծանոթ ու տեղյակ։ Նա իր սկզբնական շրջանում զուտ քաղաքական խնդիր էր և հետամուտ էր ձեոք բերելու հայի կորցրած քաղաքական անկախությունը։ Բայց ժամանակի ընթացքում ջախջախվեց ինքը― հայ ժողովուրդը, ջախջախվեցին նրա ուժերն ու հույսերը ու իջնելով, իջնելով պարսկական ու տաճկական բռնակալության տակ՝ պահանջը հասավ մինիմումի։ Եվ էսօր նա հանդես է գալիս արդեն լոկ որպես քաղաքացիական ազատության խնդիր, որ իր պահանջը վերջ ի վերջո ձևակերպում է էսպես. կյանքի, գույքի պատվի և կուլտուրական զարգացման ապահովություն։
    Հայկական հարց
    POSTED ON JANUARY 2, 2013
    Հայկական հարց հասկացությունը ունի տարբեր ձևակերպումներ: Կարծիքները հակասում են, մանավանդ, եթե մարդիկ այլազգի են: Բայց հայկական հարց գոյություն ունի՝ վաղուց:

    Այսպես, Հայկական հարցը ունի նույնիսկ ուղղվածություններ.

    1. Հայկական պետականության վերականգնում

    2. Հայկական պետականության շուրջ հայոց հողերի միավորում:

    Լեոն այն տեսակետն է զարգացրել, որ հայկական հարցը հին է այնքան, որքան հին է հայ ժողովուրդը: Եթե ընդունենք, որ հայկական հարցը գոյություն է ունեցել հայ ժողովրդի ծագման պահից մինչև Լեոյի ապրած ժամանակաշրջանը, ապա տրամաբանորեն կարելի է զարգացնել այն կարծիքը, որ մինչև տվյալ ժամանակաշրջանը հայկական հարցը չի լուծվել:

    Մյուս տեսակետը, որին հակված էին խորհրդային պատմաբանները, այն է, որ հայկական հարցը ծագել է 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմից հետո Բեռլինի կոնգրեսում: Այս պատմաբանները ընկել են այն շփոթմունքի մեջ, որ հայկական հարցի միջազգայնացումը խառնել են հայկական հարցի ծագման հետ, քանզի Բեռլինի կոնգրեսում հայկական հարցը ոչ թե առաջացել է, այլ ստացել է միջազգային բնույթ:

    Պատմաբանների մեկ այլ խմբի կարծիքով էլ հայկական հարցը ծագել է այն ժամանակ, երբ կործանվել է հայկական պետականությունը (1375թ.):

    Հայկական պետականության կորստից հետո, թե հոգևոր, թե աշխարհիկ գործիչները ձգտում էին վերականգնել այն: Ինքնաբերաբար ստացվում է, որ նրանք փորձել են լուծել հայկական հարցը:

    Այս ժամանակահատվածում հայկական հարցի վերականգնման խնդիրը կախյալ էր համարվում մեծ տերություններից: Սկսած 15-16-րդ դարերից հայ` հիմնականում հոգևոր գործիչները, իսկ այնուհետև 16-17-րդ դարերում աշխարհիկ գործիչները ձգտում էին Հայաստանը ազատագրված և հայկական պետականությունը վերականգնված տեսնել եվրոպական քրիստոնյա պետությունների օժանդակությամբ: Հայերին թվում էր, թե իրենց քրիստոնյա լինելը բավարար հիմք է Եվրոպական տերություններից օգնություն ստանալու համար: Եվ սա ունեցավ այն վատ հետևանքը, որ հայության մեջ սերմանվեց սեփական ուժերով հաջողության չհասնելու և պետականությունը չվերականգնելու համոզմունքը:

    Հայկական հարց եզրույթը առաջին անգամ իրավական փաստաթղթերի մեջ է մտել Սան Ստեֆանոյի դաշնագրի 16-րդ և Բեռլինի կոնգրեսի 61-րդ հոդվածներով: Սան Ստեֆանոյի դաշնագրում հայկական հարցը իր արտացոլումը գտավ 16-րդ հոդվածում, որը ուներ հետևյալ բովանդակությունը. <<Բարձրագույն դուռը պարտավորվում է Թուրքիայի հայաբնակ վայրերում իրականացնել բարեփոխումներ և ապահովել հայերի անվտանգությունը քրդերից ու չերքեզներից: Բայց մինչև այս բարեփոխումների իրականացումը պահանջվում էր այդ նահանգներում ռուսական զորքերի ներկայություն>>: Սան Ստեֆանոյի դաշնագրից հետո հայկական պատվիրակությունը Մկրտիչ Խրիմյանի գլխավորությամբ մեկնեց Բեռլին` մասնակցելու Բեռլինի վեհաժողովին: Այստեղ ևս որոշվեց բարեփոխումներ

    իրականացնել Թուրքիայի հայաբնակ նահանգներում և ապահովել հայերի անվտանգությունը քրդերից ու չերքեզներից, բայց չէր պահանջվում ռուսական զորքերի ներկայությունը: Հայկական պատվիրակությունը վերադարձավ ձեռնունայն, ապա եկավ եզրակացության. Իրենց ազատությունը կախված է միայն սեփական խելքից, զենքից, ուժից և միջոցներից:

    Այսօր Հայկական հարցի անխզելի մաս է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: 1921 թ-ին Նախիջևանի գավառը և Լեռնային Ղարաբաղը հանձնվեցին Ադրբեջանին: Վերջինիս կազմում 1923 թ-ին կազմավորվեցին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզն ու Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը:

    Այսպիսով, հայկական հարց ասելով հասկանում եմ ոչ միայն պատմական Հայաստանի հողերի վերադարձը, Հայաստանի տարածքի հստակ սահմանումը, այլ նաև հայերի պատմական անցյալի, մշակութային ու բարոյական արժեքների գնահատումը, որը թույլ կտա ներկա և ապագա սերունդներին հասկանալ իրենց ազգի անցած ճանապարհը, իրական ինքնությունը, հարգել ու շարունակել նրանց ուղին:

    Թողնել հաղորդագրություն:


  • Tatev83
    replied
    Մարիամ Սարգսյան.-ի խոսքերից Նայել գրառումը
    Բալկանյան պատերազմների (1912-13) պայմաններում ռուսական դիվանագիտությունը ստանձնում էր «ճնշված հայերի» պաշտպանի դերը։ Մոտ երկու տարի տևած դիվանագիտական քաշքշուկից հետո, որին մասնակցում էին եվրոպական վեց տերությունների՝ Կոստանդնուպոլսի դեսպանությունները, Ռուսաստանին հաջողվում է Թուրքիային պարտադրել բարենորոգումների մի նոր ծրագիր, որով արևմտահայերը պետք է ստանային բավականին լայն ինքնավարություն՝ կառավարչության, դատարանների, լեզվի, զինծառայության և այլ բնագավառներում՝ տերությունների, և, ամենից առաջ, Ռուսաստանի վերահսկողության ներքո։ Ծրագիրը, սակայն նույնպես մնում է թղթի վրա՝ սկսված համաշխարհային պատերազմի պատճառով, այն նույնիսկ հող է նախապատրաստում Ռուսաստանի «հայապաշտպան» դիրքորոշումից զայրացած երիտթուրքական կառավարության համար՝ իրագործելու վաղուց որդեգրած հայասպան քաղաքականությունը։ Սակայն առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիան դառնում է Գերմանիայի դաշնակիցը, ինչը նշանակում էր, որ հայկական հարցում սկսվում է Ռուսաստանի քաղաքականության նոր փուլ։ ռազմական գործողությունները Կովկասյան ճակատում սկսվեցին 1914 թվականի դեկտեմբերին, թուրքական զորքերի հարձակմամբ դեպի Կարս: Սակայն շուտով ռուսական զորքերը կասեցնում են հարձակումը ու անցնում հակահարձակման և 1914-16 թվականների ընթացքում մի շարք հաջող գործողություններից հետո, 1917 թվականին դուրս են գալիս Մոսուլի և Սեբաստիայի մերձակայքը, գրավում արևմտյան Հայաստանի մեծ մասը, որտեղ, սակայն, գրեթե հայ չէր մնացել՝ պատերազմի սկսվելուց հետո թուրքական իշխանությունների կողմից կատարված Մեծ Եղեռնի պատճառով։

    [ATTACH=CONFIG]9251[/ATTACH]


    Հայկական հարցն ու իր լուծումը

    Հովհաննես Թումանյան



    Երևակայեցեք թե քսան տարի է, ինչ որ դուք ծանոթ եք մի նշանավոր մարդու, դրա համար էլ ձեզ համարում են քսան տարեկան, մինչդեռ 50 կամ 60 տարեկան եք դուք։
    Սրա նման մի բան է, որ սովորաբար ասում են 35 տարի է, ինչ գոյություն ունի հայկական հարցը, որովհետև 35 տարի է, որ դրված է եվրոպական դիվանագիտության առջև և էդ էլ հաշվում են Բեռլինի դաշնադրության օրից։

    Մի հիմնական սխալ, որ մարդկանց մտածողությունը սահմանափակելով

    էս 35 տարվա ժամանակի ու դեպքերի շրջանակում, պատճառ է դառնում շատ սխալների։
    Սակայն եթե ազատվենք էդ մեծ սխալից, հարցին նայենք ավելի մեծ տարածության վրա, հեշտ էլ կճանաչենք նրա բնավորությունը, ավելի հաջող էլ կմոտենանք նրա բանական ու բնական լուծման հնարավորությանը։

    Եվրոպական դիվանագիտության համար, այո՛, 35 տարի է, ինչ որ գոյություն ունի հայկական հարցը, բայց մեզ համար էլ հո էդպես չի, 35 տարի չի, ինչ որ գոյություն ունի նա։

    Երկրորդն էլ մեր հարցը Բեռլինից չի սկսվում և եվրոպական պետությունները չեն դրել, այլ Սան-Ստեֆանոյից է սկսվում, և ռուսներն են առաջին անգամ հայկական հարցը մտցրել միջազգային խնդիրների շարքը։

    Էս երկու ճշմարտության մշտապես հիշելը շատ է կարևոր և շատ բան են ասում սրանք։

    Հայկական հարցը շատ է հին։ Իր ամբողջությամբ նրան մեզանում քչերն են ծանոթ ու տեղյակ։ Նա իր սկզբնական շրջանում զուտ քաղաքական խնդիր էր և հետամուտ էր ձեոք բերելու հայի կորցրած քաղաքական անկախությունը։ Բայց ժամանակի ընթացքում ջախջախվեց ինքը― հայ ժողովուրդը, ջախջախվեցին նրա ուժերն ու հույսերը ու իջնելով, իջնելով պարսկական ու տաճկական բռնակալության տակ՝ պահանջը հասավ մինիմումի։ Եվ էսօր նա հանդես է գալիս արդեն լոկ որպես քաղաքացիական ազատության խնդիր, որ իր պահանջը վերջ ի վերջո ձևակերպում է էսպես. կյանքի, գույքի պատվի և կուլտուրական զարգացման ապահովություն։

    Թողնել հաղորդագրություն:


  • Մարիամ Սարգսյան.
    replied
    Բալկանյան պատերազմների (1912-13) պայմաններում ռուսական դիվանագիտությունը ստանձնում էր «ճնշված հայերի» պաշտպանի դերը։ Մոտ երկու տարի տևած դիվանագիտական քաշքշուկից հետո, որին մասնակցում էին եվրոպական վեց տերությունների՝ Կոստանդնուպոլսի դեսպանությունները, Ռուսաստանին հաջողվում է Թուրքիային պարտադրել բարենորոգումների մի նոր ծրագիր, որով արևմտահայերը պետք է ստանային բավականին լայն ինքնավարություն՝ կառավարչության, դատարանների, լեզվի, զինծառայության և այլ բնագավառներում՝ տերությունների, և, ամենից առաջ, Ռուսաստանի վերահսկողության ներքո։ Ծրագիրը, սակայն նույնպես մնում է թղթի վրա՝ սկսված համաշխարհային պատերազմի պատճառով, այն նույնիսկ հող է նախապատրաստում Ռուսաստանի «հայապաշտպան» դիրքորոշումից զայրացած երիտթուրքական կառավարության համար՝ իրագործելու վաղուց որդեգրած հայասպան քաղաքականությունը։ Սակայն առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիան դառնում է Գերմանիայի դաշնակիցը, ինչը նշանակում էր, որ հայկական հարցում սկսվում է Ռուսաստանի քաղաքականության նոր փուլ։ ռազմական գործողությունները Կովկասյան ճակատում սկսվեցին 1914 թվականի դեկտեմբերին, թուրքական զորքերի հարձակմամբ դեպի Կարս: Սակայն շուտով ռուսական զորքերը կասեցնում են հարձակումը ու անցնում հակահարձակման և 1914-16 թվականների ընթացքում մի շարք հաջող գործողություններից հետո, 1917 թվականին դուրս են գալիս Մոսուլի և Սեբաստիայի մերձակայքը, գրավում արևմտյան Հայաստանի մեծ մասը, որտեղ, սակայն, գրեթե հայ չէր մնացել՝ պատերազմի սկսվելուց հետո թուրքական իշխանությունների կողմից կատարված Մեծ Եղեռնի պատճառով։

    Hrono_13_19.07.15_MAIN_640.jpg

    Թողնել հաղորդագրություն:


  • Tatev83
    replied
    Հռիփսիմե Հարությունյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Համամիտ եմ ձեզ հետ, հարգելի Դիանա, Հայկական հարցը յուրաքանչյուր հայի արդարացի պահանջն է, որին մեր օրերում կարող ենք միացնել նաև Լեռնային Ղարաբաղի խնդիրը... Ցավոք պատմությունը նորից կրկնվում է, նորից պայքարում ենք... Երանի~ տեսնենք մեր այդքան երազած պատմական արդարությունը հաղթանակած...

    Թողնել հաղորդագրություն:

Sorry, you are not authorized to view this page
Working...
X