Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Հայկական հարց

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • #16
    Tatev83-ի խոսքերից Նայել գրառումը
    Ձեռնունայն վերադառնալով Բեռլինի կոնգրեսից և հասկանալով եվրոպական խոշոր տերությունների երկդիմի քաղաքականությունը, համընդհանուր հիասթափության մթնոլորտում, Մկրտիչ Խրիմյանը դառնացած արձանագրեց, որ անտեղի, իգուր էին հայերի հույսն ու հավատը՝ թե եվրոպական քաղաքակիրթ տերությունները թույլ չեն տա հերթական անգամ ոտնահարելու արդարությունը, որ քաղաքակրթությունն ու մարդասիրությունը ավելի շպար, դիմակ են՝ քողարկելու համար դիվանագետների հոգեկան ամլությունը: Ուրիշ ժողովուրդներ, նկատեց նա, «այնտեղ ապուրը» երկաթե շերեփով էին ճաշակում, այնինչ Հայաստանի շերեփը թղթից էր
    9-2-1-4-638.jpg 9-2-1-2-638.jpg
    Վերջին խմբագրողը՝ Tatev83; 25-01-19, 11:08.

    Comment


    • #17
      Սիամանթոն և հայկական հարցը


      Հայրենի Ակնից եկող չարագուշակ լուրերի «զարհուրանքով» ձևավորվեցին Սիամանթոյի (Ատոմ Յարճանյան, բանաստեղծական մտապատկերները։ Մղձավանջային տեսիլներում հառնում է հոշոտված ծննդավայրը և զարհուրելի ճիչը փոխակերպում բանաստեղծության՝


      Կոտորած, կոտորած, կոտորած...
      Եվ բարբարոսներն ավարով և արյունով կը դառնան...



      Մտնելով ՀՀԴ շարքերը նա կուսակցության գաղափարներով է կազմավորում ազգ-ազատագրական իր ըմբռնումները և հանդես գալիս որպես գաղափարի բանաստեղծ։ «Դյուցազնորեն» (1902) շարքում պատգամախոսելով վրեժի, ըմբոստացման, հաղթանակի ու խաղաղության արշալույսների ծագումը Սիամանթոն «Հայորդիներ» (1905, 1906, 1908) շարքը ներբողում է հայ հեղափոխությանն ու նրա հերոսներին՝ վրեժի, մաքառման և ազատության բարոյականը խորհրդանշելով Գաղափարի ու Կամքի մի հզոր Ես-ով, որի անունը Պայքար է, իսկ վախճանը Հաղթանակ։ Սիամանթոն այն բացառիկներից էր, որ զգաց երիտթուրքերի ազգայնական տրամադրությունների ընդերքում թաքնված մութ դիտավորությունները հայ ժողովրդի նկատմամբ։ Այդ նախազգացումների մտապատկերներից նա կառուցեց «Կարմիր լուրեր բարեկամես» (1909) շարքը, որ Վարուժանն անվանեց «Տաղանդավոր ոճրերգություն»:
      Վերջին խմբագրողը՝ Lusya; 28-01-19, 01:20.

      Comment


      • #18
        Դանիել Վարուժան


        Հայոց ազգային ճակատագրի խոհերով կազմավորվեցին Դանիել Վարուժանի (1884-1915) բանաստեղծական նախասիրությունները։ Տակավին Գենտի համալսարանի ուսանող՝ հավաստելով, թե «համոզմունքով հեղափոխական եմ» և «պաշտումով կը վերաբերվեմ կռվողներուն հանդեպ», նա այսպես է մեկնաբանում «Ցեղին սիրտը» (1Ց0Ց) բանաստեղծական շարքի գաղափարը՝


        Սակայն 1904-1907 շրջանն էր. երբ հայությունը կը խեղդվեր սուրի և սովի մղձավանջին մեջ ու ես չուզեցի տեղ տալ իմ անհատական ցավերուս... Հայությունը կու լար և կը մռնչեր իմ մեջս...»

        - Վարուժան Դ., ԵԼԺ, հ. 3, 1987, էջ 464

        Comment


        • #19
          Ցեղասպանության արհավիրքը և ազատագրական մաքառումը մղում են հայ գազափարաբանությանը որոնելու ազգապահպանության ուղիներ։ Հայոց ոգու ինքնության ճանաչումը դառնում է ազգային մտածողության գլխավոր ուղղություններից մեկը։

          Հովհաննես Թումանյանը գրում է՝



          Ո՞րն է Էս ժողովրդի պատմական ճանապարհը, նրա գոյության խորհուրդը, ինչ է կամենում սա, սրա ոգին...: Եվ ուր որոնենք Էդ ոգին...» և դարերով երկնած մեր խորունկ հոգու անգին ու ծով գանձերի հավերժությունը խորհրդանշում հայոց լեռներում ծագող առավոտների սպասումով

          Comment


          • #20
            Lusya-ի խոսքերից Նայել գրառումը
            Ցեղասպանության արհավիրքը և ազատագրական մաքառումը մղում են հայ գազափարաբանությանը որոնելու ազգապահպանության ուղիներ։ Հայոց ոգու ինքնության ճանաչումը դառնում է ազգային մտածողության գլխավոր ուղղություններից մեկը։

            Հովհաննես Թումանյանը գրում է՝



            Ո՞րն է Էս ժողովրդի պատմական ճանապարհը, նրա գոյության խորհուրդը, ինչ է կամենում սա, սրա ոգին...: Եվ ուր որոնենք Էդ ոգին...» և դարերով երկնած մեր խորունկ հոգու անգին ու ծով գանձերի հավերժությունը խորհրդանշում հայոց լեռներում ծագող առավոտների սպասումով
            Հովհաննես Թումանյանը հոգեհանգիստ կարդաց նահատակված զոհերին՝ «Հանգեք իմ որբեր... Իզուր են հուզմունք. իզուր և անշահ... Մարդակեր գազան՝ մարդը դեռ երկար էսպես կը մնա...», և ի լուր աշխարհի ազդարարեց պատգամը, թե


            Հայաստանը պետք է խոսի»: «Եվ պետք է խոսին էնքան լուրջ ու զգաստ, ինչքան լուրջ ու զգաստ է լինելու ամենից մեծ վշտավորն ու ամենից շատ վտանգվածը ժողովուրդների մեջ, այլև էնքան հաստատուն ու բաց ճակատով կարող է խոսել մի ժողովուրդ, որ ապրել է մարդկային լավագույն ձգտումներով և ամեն ինչ տվել է ու կտա ազատ կյանքի համար»:

            Comment


            • #21
              Չես ընկրկելու, ո'վ ա'րդար գալիք,
              Չե°ս սփոփելու իմ սիրտը տանջված,
              Ա~խ, պի'տի դատես, ո'վ մեծ դատախա'զ,
              Թե մնա°լու է վրեժս երա'զ,
              Դու դեռ ծիծաղես պի'տի, ո'վ դահի'ճ...

              Բայց, ահա ... ան էլ կախված մի կտրի'ճ,
              Լեզուն էր հանել` կախված տեղնով էլ,
              Լեզո'ւն էր հանել ոսոխի վրա,
              Լեզո'ւն` կրա'կե ծիծաղը նրա',
              Անշեջ հրի պես, կախվածի լեզո'ւն,
              Անմիտ կախողի ցե'ղին էր կիզու'մ,
              Քա'նզի... կախողից` բա'րձր է կախվողը:
              ...Ահա, թե ինչու, թաիլաթ ոսոխը
              Խոլ հրամայեց, -Վա'ր, կախախանից
              Ցա'ծ բերե'ք, լեզո'ւն պոկե'ք բերանից:

              Ու ցած բերեցին...լեզուն... պոկեցին...

              _Բայց, Հա'յոց Լեզուն մի բերանում չէ',
              Հա'յոց Մա'յր Լեզուն` Գե'տերն են Հա'յոց,
              Հրազդա'նն` հա'վերժ պի'տի ղողա'նջե,
              Պի'տի մը'ռնչա Մա'յր Արաքսն Հա'յոց,
              Հայ Լեզո'ւն` Թո'ւրն է քաջ Անդրա'նիկի,
              Որ պի'տի խոսի` նմա'ն կայածա'կի...

              Հ. Շիրազ «Հայոց Դանթեական»
              Վերջին խմբագրողը՝ Lusya; 28-01-19, 01:41.

              Comment


              • #22
                Որդիս, քեզ ի՞նչ կտակեմ, ի՞նչ կտակեմ, իմ բալիկ,
                Որ ինձ հիշես վշտի մեջ, թե խինդի մեջ քո գալիք.
                Գանձեր չունեմ, բայց գանձն ի՞նչ, գանձը լույսն էր աչքերիս,
                Դու ես միակ իմ գանձը, դու ես գանձը գանձերիս:



                Քեզ այնպիսի գանձ կուզեմ ես կտակել հայրաբար,
                Որ չի կարող կտակել ուրիշ երկրում ոչ մի հայր, -
                Ես քեզ այն եմ կտակում, որին այս մեծ մեր դարում
                Փոքրիկ մարդիկ են բանտել ու շղթայել ամպերում.
                Քեզ մեր սարն եմ կտակում, որ դուրս բերես սև ամպից,
                Որ տուն բերես շալակած արդարությամբ մեր անբիծ,
                ՈՒ կբերես, իմ բալիկ, թեկուզ քո խեղճ թաթիկով
                Մեր սարն այս կողմ շուռ կտաս` արդարությանդ ուժն է ծով,
                ՈՒ երբ բերես, իմ բալիկ, սիրտս էլ շիրմից կհանես,
                Կբարձրանաս ու սիրտս ազատն ի վեր կտանես
                ՈՒ կթաղես իմ սիրտը ձյուների տակ Մասիսի,
                Որ շիրմում էլ` դարավոր հուր կարոտից չմրսի:

                Քեզ Մասիսն եմ կտակում, որ դու պահես հավիտյան,
                Որպես լեզուն մեր հայոց, որպես սյունը քո հոր տան:

                Comment


                • #23
                  ՄԱՍԻՍԻՆ ՄՈՏԻԿ
                  Դու այսօր այնքան մաքո՜ւր ես, Մասի՜ս,
                  Գույներդ այնպես ջի՜նջ են, նրբերա՜նգ,
                  Ասես չես նյութված քար ու ավազից,
                  Այլ ջրաներկով գծված ես բարակ:


                  Այնպես խաղաղ ես աշխարհին նայում,
                  Եվ այնպես մե՛րն ես, մոտի՜կ, մտերի՜մ,
                  Ասես չեն բերել քեզ դավ ու արյուն,
                  Քեզ չեն բաժանել քո որդիներից:

                  Ասես Արաքսը՝ զայրույթից գունատ,
                  Իմ ու քո միջև չի սառել այսպես,
                  Ու թե այս ճամփով մի քի՜չ էլ գնամ,
                  Մի քի՛չ էլ քայլեմ՝ հասնելու եմ քե՜զ…

                  Comment


                  • #24
                    ԸՆԴԴԻՄԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
                    Այն ո վ է ասում
                    Որ Արարատը ձերն է ու ձերը.
                    Անհեթեթ պատրա՜նք.
                    Քարտեզն է ձերը,
                    Քարտեզի վրա չափած-գծա՜ծը,
                    Իսկ ինքը՝ լե´ռը…

                    Նրա ընկալմամբ են, որ հավերժության խորհուրդ են առնում,
                    Նրա պարուրող մշուշն ու ամպը
                    Մեր ընկալմա՜մբ են Եղեգան փողի ծուխ ու բոց դառնում.
                    Նրա ամեն մի անշունչ, անկենդան ավազահատը
                    Մեր արյան կարմիր գնդիկների´ն են կենսահյութ տանում:

                    Մոխի´րն է ձերը,
                    Սարը բաղադրող կոշկոռը քարե.
                    Մեզ համար գործող հրաբուխ է նա,
                    Խառնարա՜ն ոգու,
                    Որ դար ու դարեր
                    Մեր ընդվզումի կրակն է ժայթքում
                    Եվ բորբոքում մեր ցասու՜մը կենաց:

                    Սառու՜յցն է ձերը,
                    Սառը, անհաղորդ սառույցը դեղնած,
                    Իսկ մեզ՝ բյուրավոր արեգակների
                    Ներուժությու՜նն է անդուլ ճառագում նրա կողերից,
                    Որ տաքացնում է մի որջ հողագունդ_
                    Այդ հողագնդին փռված-ծվարած մեր բեկորները:

                    Օ՜, սուրբ առասպել Արա արքայի,
                    Մեր էությունը ցոլացնող պատում,
                    Մեր փնտրումի գյու՜տ,_
                    Որ երեսուն դար ու դեռ ավելին
                    Սոսկ հոլովեցին ու չհասկացան
                    Բոլոր հին ու նոր Շամիրամները:

                    Մարմի´նն է ձերը
                    Արա արքաի-Արարատ լեռան,
                    Սպանված, մեռած մարմի՜նը միայն,
                    Որը չե´ն կարող, չե´ն կենդանացնի
                    ձեր այլաբարբառ հարալեզները…
                    Մեը՝ հոգի´ն է.
                    Սերնդեսերունդ անշեջ թևածնող,
                    Վերջին շնչում իսկ՝ հազար կերպ առած նորի´ց պոռթկացող,
                    Որ չես սպանի զենքով ու դիրքով,
                    Չե´ս խլի երբեք գիր ու կնիքով
                    Եվ սահմանների փշալարերով երբեք չե´ս բանտի
                    Մերը՝ հոգի´ն է….

                    ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ

                    Comment


                    • #25
                      Զարինե Ամիրյան-ի խոսքերից Նայել գրառումը
                      ԸՆԴԴԻՄԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
                      Այն ո վ է ասում
                      Որ Արարատը ձերն է ու ձերը.
                      Անհեթեթ պատրա՜նք.
                      Քարտեզն է ձերը,
                      Քարտեզի վրա չափած-գծա՜ծը,
                      Իսկ ինքը՝ լե´ռը…

                      Նրա ընկալմամբ են, որ հավերժության խորհուրդ են առնում,
                      Նրա պարուրող մշուշն ու ամպը
                      Մեր ընկալմա՜մբ են Եղեգան փողի ծուխ ու բոց դառնում.
                      Նրա ամեն մի անշունչ, անկենդան ավազահատը
                      Մեր արյան կարմիր գնդիկների´ն են կենսահյութ տանում:

                      Մոխի´րն է ձերը,
                      Սարը բաղադրող կոշկոռը քարե.
                      Մեզ համար գործող հրաբուխ է նա,
                      Խառնարա՜ն ոգու,
                      Որ դար ու դարեր
                      Մեր ընդվզումի կրակն է ժայթքում
                      Եվ բորբոքում մեր ցասու՜մը կենաց:

                      Սառու՜յցն է ձերը,
                      Սառը, անհաղորդ սառույցը դեղնած,
                      Իսկ մեզ՝ բյուրավոր արեգակների
                      Ներուժությու՜նն է անդուլ ճառագում նրա կողերից,
                      Որ տաքացնում է մի որջ հողագունդ_
                      Այդ հողագնդին փռված-ծվարած մեր բեկորները:

                      Օ՜, սուրբ առասպել Արա արքայի,
                      Մեր էությունը ցոլացնող պատում,
                      Մեր փնտրումի գյու՜տ,_
                      Որ երեսուն դար ու դեռ ավելին
                      Սոսկ հոլովեցին ու չհասկացան
                      Բոլոր հին ու նոր Շամիրամները:

                      Մարմի´նն է ձերը
                      Արա արքաի-Արարատ լեռան,
                      Սպանված, մեռած մարմի՜նը միայն,
                      Որը չե´ն կարող, չե´ն կենդանացնի
                      ձեր այլաբարբառ հարալեզները…
                      Մեը՝ հոգի´ն է.
                      Սերնդեսերունդ անշեջ թևածնող,
                      Վերջին շնչում իսկ՝ հազար կերպ առած նորի´ց պոռթկացող,
                      Որ չես սպանի զենքով ու դիրքով,
                      Չե´ս խլի երբեք գիր ու կնիքով
                      Եվ սահմանների փշալարերով երբեք չե´ս բանտի
                      Մերը՝ հոգի´ն է….

                      ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ

                      Մեծ տերության քաղաքականության միակ առողջ հիմքը պետական էգոիզմն է, ոչ թե ռոմանտիզմը:

                      Օտտո Բիսմարկ

                      Comment


                      • #26
                        Tatev83-ի խոսքերից Նայել գրառումը
                        Մեծ տերության քաղաքականության միակ առողջ հիմքը պետական էգոիզմն է, ոչ թե ռոմանտիզմը:

                        Օտտո Բիսմարկ

                        Սան Ստեֆանոյի և Բեռլինի դաշնագրերում Հայկական հարցը Արևելյան
                        հարցի համատեքստում և առանձին խոր վերլուծության է ենթարկել Ռ. Հովհաննիսյանը՝ հետստալինյան շրջանի առաջին հայ պատմաբանը, որ բացահայտեց ոչ միայն եվրոպական տերությունների, այլև Ռուսաստանի ծավալապաշտական քաղաքականությունը Բալկաններում ու Արևմտյան Հայաստանում: Նշելով արևմտահայության ռուսական կողմնորոշման ճշմարտացիությունը՝ Ռ. Հովհաննիսյանը, միաժամանակ, հերքում է ցարիզմի քաղաքականությունը բացառապես նվաճողական, ինչպես և անվերապահորեն դրական
                        համարող տեսակետները: 61-րդ հոդվածը նա գնահատում է իբրև եղեռնը նախապատրաստող չարիք, արևմտահայության ծրագրված ոչնչացման խթան:
                        Մյուս կողմից, հիմնահարցը դիտարկելով իր ողջ հակասականության մեջ՝
                        պատմաբանը եզրակացնում է նաև, որ Հայկական հարցի արծարծումը խթանեց հայության մեջ ազատագրական շարժման վերելքը:

                        Comment


                        • #27
                          Գնահատելով Սան Ստեֆանոյի դաշնագրի նշանակությունը` Հայկական
                          հարցի միջազգայնացումն ամրագրելու տեսակետից՝ Ս. Ստեփանյանը իր աշխատության մեջ նշում է բարենորոգումների իրացման գործում Ռուսաստանի
                          վերահսկողության կարևորությունը` ցույց տալով, որ 1878 թ. մայիսի 30-ի
                          անգլո-ռուսական և մյուս կողմից` 1878 թ. հունիսի 4-ի անգլո-թուրքական
                          պայմանագրերը, Ավստրո-Հունգարիայի բացահայտ հակառուսական ու Գերմանիայի երկդիմի դիրքորոշումը միջազգային հարաբերություններում ոչ թե
                          որևէ օգուտ տվեցին հայերին, այլ Հայկական հարցը դարձրեցին ընդամենը
                          հարմար առիթ` միջամտելու Թուրքիայի ներքին գործերին35: Ս. Ստեփանյանը
                          ևս վերհանում է այն իրողությունը, որ տերությունների կոլեկտիվ պարտավորվածությունը, որ նրանք ստանձնեցին Արևմտյան Հայաստանում անցկացվելիք
                          բարենորոգումները վերահսկելու գործում, փաստորեն, դուրս մնաց նրանց
                          անհատական շահագրգռություններից, որով և Հայկական հարցը դատապարտվեց մոռացության ու ձախողման:

                          Comment


                          • #28
                            Հայկական հարցի միջազգայնացման պատճառները, գործընթացը և
                            հետևանքները բավական լայն, ուշագրավ քննարկումների են արժանացել նաև
                            սփյուռքահայ պատմագիտության մեջ: Այստեղ հիմնական շեշտերը դրվում են
                            միջազգային դիվանագիտության և հատկապես Անգլիայի նվաճողական քաղաքականության բացահայտման ուղղությամբ: Դրա կողքին նկատելի է նաև
                            Ռուսաստանի՝ համասլավության օգտին Հայաստանի շահերը զոհաբերելու
                            քաղաքականության առանձնացումը, որ զգալի է մասնավորապես Ա. Ալպոյաճյանի, Խ. Գաբիկյանի, Կ. Իզմիրլյանի, Շ. Թորիկյանի, Լ. Չորմիսյանի և այլոց աշխատություններում:

                            Comment


                            • #29
                              Մարիամ Սարգսյան.-ի խոսքերից Նայել գրառումը
                              Հայկական հարցի միջազգայնացման պատճառները, գործընթացը և
                              հետևանքները բավական լայն, ուշագրավ քննարկումների են արժանացել նաև
                              սփյուռքահայ պատմագիտության մեջ: Այստեղ հիմնական շեշտերը դրվում են
                              միջազգային դիվանագիտության և հատկապես Անգլիայի նվաճողական քաղաքականության բացահայտման ուղղությամբ: Դրա կողքին նկատելի է նաև
                              Ռուսաստանի՝ համասլավության օգտին Հայաստանի շահերը զոհաբերելու
                              քաղաքականության առանձնացումը, որ զգալի է մասնավորապես Ա. Ալպոյաճյանի, Խ. Գաբիկյանի, Կ. Իզմիրլյանի, Շ. Թորիկյանի, Լ. Չորմիսյանի և այլոց աշխատություններում:
                              73B24E6D-83A6-4F65-9558-3AB4B11D6E46-5895-00000A173DEF8B19.jpg 8935D6E8-7B81-4FBC-B365-2D9012DBCE60-5895-00000A17750A9D25.jpg

                              Comment


                              • #30
                                Tatev83-ի խոսքերից Նայել գրառումը
                                Հայկական հարց, Օսմանյան կայսրության տիրապետությունից Արևմտյան Հայաստանի ազատագրման, հայ ժողովրդի ինքնորոշման ու սեփական պետականության վերականգնման, հայ ժողովրդի համախմբման և այդ նպատակներին հասնելու համար հայ ժողովրդի մղված ազգային-ազատագրական պայքարի անվանումը դիվանագիտության պատմության մեջ։ Ասպարեզ է իջել որպես Արևելյան հարցի բաղկացուցիչ մաս 1877-1878 թթ.-ի ռուս-թուրքական պատերազմից հետո։
                                Ամեն անգամ ,երբ խոսք է գնում Հայկական հարցի մասին, ես միշտ հիշում եմ իմ դասախոսի` Լենդրուշ Խուրշուդյանի խոսքերը.,,Հայ ժողովրդի `հայրենիքի ազատագրության , Հայկական լեռնաշխարհում անկախ պետականության վերականգնման և այդ տարածքում ամբողջ հայության համախմբման համար մղած դարավոր պայքարը պատմության մեջ մտել է Հայկական հարց ,Հայ դատ և Պահանջատիրություն անուններով:
                                Սակայն Հայկական հարցը լոկ հայրենիքի ազատագրման պահանջ չէ, այն նաև ազգի գոյատևման գաղափար է,առանց որի ժողովուրդը զրկվում է պատմական հիշողությունից ,վերածվում ազգային դեմք ու ոգի չունեցող ամբոխի և ցրվում աշխարհով մեկ `ղեկավարվելով ,,որտեղ հաց, այնտեղ կաց,, կարգախոսով,,:

                                Comment

                                Sorry, you are not authorized to view this page
                                Working...
                                X