Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Հայկական հարց

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Հայկական հարց

    Հայկական հարց, Օսմանյան կայսրության տիրապետությունից Արևմտյան Հայաստանի ազատագրման, հայ ժողովրդի ինքնորոշման ու սեփական պետականության վերականգնման, հայ ժողովրդի համախմբման և այդ նպատակներին հասնելու համար հայ ժողովրդի մղված ազգային-ազատագրական պայքարի անվանումը դիվանագիտության պատմության մեջ։ Ասպարեզ է իջել որպես Արևելյան հարցի բաղկացուցիչ մաս 1877-1878 թթ.-ի ռուս-թուրքական պատերազմից հետո։

  • #2
    Tatev83-ի խոսքերից Նայել գրառումը

    Հայկական հարցն Արևելյան հարցին առնչվում էր Օսմանյան կայսրության հետ Ռուսական կայսրության փոխհարաբերությունների միջոցով։ Արևելյան և Հայկական հարցերը ԺԹ դարի ընթացքում և Ի դարի առաջին տասնամյակներին գտնվում էին միջազգային քաղաքականության կիզակետում։ 1877-1878 թթ.-ի ռուս-թուրքական պատերազմը ոտքի հանեց հայ ժողովրդին, որը մեծ հույսեր էր կապում ռուսական զենքի հաղթանակի հետ, և ինչը օբյեկտիվորեն համընկնում էր թուրքական լծից հայ ժողովրդի ազատագրության կենսական շահերին։ Պատերազմն ավարտվեց Ռուսաստանի հաղթանակով։ 1878 թ.-ի փետրվարի 19-ին Սան–Ստեֆանո բնակավայրում կնքվեց հաշտության նախնական պայմանագիր, որի 16-րդ հոդվածով Օսմանյան կայսրությունը պարտավորվում էր բարեփոխումներ անցկացնել հայաբնակ վայրերում։ 16-րդ հոդվածի առավելությունն այն էր, որ Ռուսաստանը հանդես էր գալիս իբրև հայ ժողովրդի պաշտոնական հովանավոր, իսկ Արևմտյան Հայաստանի զգալի մասի միացումը Ռուսաստանին հայերին ազգային համախմբության, տնտեսական և մշակութային զարգացման հնարավորություն էր տալիս։ Սակայն պայմանագիրը կնքվեց միջազգային լարված պայմաններում, Ռուսաստանին հակադրվեց անգլո-ավստրիական ուժեղ դաշինքը։ Մեծ Բրիտանիան և Ավստրո-Հունգարիան նախաձեռնեցին հրավիրել միջազգային նոր համաժողով, որի նպատակն էր խոչընդոտել Ռուսաստանին օգտվելու իր հաղթանակի պտուղներից։ Բեռլինի կոնգրեսի (1878 թ.) հրավիրման նախօրեին Մկրտիչ Խրիմյանի գլխավորությամբ Եվրոպա ուղարկվեց հայ ազգային պատվիրակությունը՝ եվրոպական պետությունների կառավարությունների աջակցությունը հայցելու կոնգրեսում հօգուտ հայերի որոշումներ ընդունելիս։

    Չստանալով իրական երաշխիքներ՝ հայ ազգային պատվիրակությունը, այնուամենայնիվ մեկնեց Բեռլին, սակայն նրան չթույլատրվեց նույնիսկ մասնակցել կոնգրեսի նիստերին։ Բեռլինի կոնգրեսում, Սան Ստեֆանոյի պայմանագրի վերանայման հետևանքով, արևմտա-եվրոպական դիվանագիտությանը հաջողվեց Ռուսաստանին զրկել հայկական գործերը տնօրինելու մենաշնորհից։ Սան Ստեֆանոյի և Բեռլինի պայմանագրերի համապատասխանաբար 16-րդ և 61-րդ հոդվածներով սկզբնավորվեց Հայկական հարցի դիվանագիտական պատմությունը, ինչպես նաև հասարա-քաղաքական կյանքում եվրոպական դիվանագիտության օգնությամբ թուրքական լուծը թոթափելու, հայերի անկախությունն ու ինքնավարությունը ձեռք բերելու մտայնությունն ու գործելակերպը, որը շարունակվեց մինչև Առաջին համաշխարհային պատերազմն ու նրանից հետո

    Comment

    • #3

      1878թ փետրվարի 19-ին Սան-Ստեֆանոյի պայմանագրում իր ձևակերպումը ստացավ Հայկական հարցը
      Դրվագներ Սան-Ստեֆանոյի պայմանագրից.
      Подписание_Сан-Стефанского_договора,_1878.jpg 28071_large.jpg

      Comment

      • #4
        Բեռլինի վեհաժողովում Հայկական հարցի շուրջ բախվեցին երկու տեսակետներ. ռուսական պատվիրակությունը պահանջում էր բարենորոգումներն անցկացնել մինչև ռուսական զորքերի դուրսբերումը Արևմտյան Հայաստանից, իսկ անգլիական պատվիրակությունն աշխատում էր այդ հարցը չպայմանավորել ռուսական զորքի ներկայությամբ: Ի վերջո վեհաժողովն ընդունեց Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածի անգլիական տարբերակը, որը, որպես 61-րդ հոդված, մտավ Բեռլինի պայմանագրի մեջ հետևյալ ձևակերպմամբ. «Բարձր դուռը պարտավորվում է առանց հետագա հապաղման իրագործել հայաբնակ մարզերում տեղական կարիքներից հարուցված բարելավումներն ու բարենորոգումները և ապահովել հայերի անվտանգությունը չերքեզներից ու քրդերից: Բարձր դուռը տերություններին պարբերաբար կհաղորդի այն միջոցների մասին, որոնք ինքը ձեռք է առել այդ նպատակի համար, իսկ տերությունները կհսկեն դրանց կիրառմանը»: Այսպիսով հայերի դրության բարելավման հարցը վերցվում էր Ռուսաստանից (որն ավելի իրական էր) և տրվում եվրոպական 6 տերություններին (Անգլիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան, Ավստրո-Հունգարիա, Իտալիա): Դրանով Արևմտյան Հայաստանի հարցը մտնում էր խոշոր պետությունների հակասությունների ոլորտ և չէր լուծվում: Միաժամանակ Բեռլինի վեհաժողովը շրջադարձային եղավ Հայկական հարցի պատմության մեջ և խթանեց հայ ազգային-ազատագրական շարժումը Թուրքիայում: Եվրոպական դիվանագետությունից հուսախաբ հայ հասարակական-քաղաքական շրջանները որդեգրեցին Արևմտյան Հայաստանը թուրքական լծից զինված պայքարով ազատագրելու գաղափարը:

        Comment

        • #5
          Ժամանակակից պայմաններում Հայկական հարցը ընկալվում է որպես ամբողջ աշխարհի հայության ձգտումը՝ վերականգնել պատմական արդարությունը, ստեղծել իրական պայմաններ հայ ազգի համախմբման, սփյուռքահայերի ազգային ինքնության պահպանման, Պատմական Հայաստանի միավորման համար։

          Comment

          • #6
            «Քանի դեռ Հայկական հարցը լուծված չէ, այն շարունակ, ինչպես դամոկլյան սուր, կճոճվի Թուրքիայի գլխավերևում, մինչև վերջապես ասիական Թուրքիայի համար կդառնա նույնը, ինչ Հունական կամ Բուլղարական հարցն է եղել եվրոպական Թուրքիայի համար»:
            Յոհաննես Լեփսիուս,գերմանացի հոգևորական և հասարակական գործիչ

            Comment

            • #7
              Զարինե Ամիրյան-ի խոսքերից Նայել գրառումը

              Հայկական հարցի միջազգայնացման վերաբերյալ ստեղծվել է պատկառելի
              գրականություն, որ ընդգրկում է ժամանակի հայ հասարակական մտքի արձագանքները, վավերագրերն ու փաստագրական այլևայլ հրապարակումները,
              ինչպես և տարբեր լեզուներով առանձին հեղինակների աշխատությունները:
              Ազատագրական պայքարին շատ ավելի հետևողականորեն ապավինում էր
              Րաֆֆին: Հայերը արդյունքի չհասան ո՛չ Սան Ստեֆանոյում և ո՛չ էլ Բեռլինում,
              որովհետև «նախապատրաստված չէին ժամանակից մեծ օգուտ քաղելու»,
              ընդգծում էր նա ազատագրական կռվի նշանակությունը3
              : Բեռլինի վեհաժողովից հետո ևս Րաֆֆին աներեր մնաց ազգերի ազատագրությունը զինված պայքարով ձեռք բերելու իր հավատամքի մեջ:

              Comment

              • #8
                Lusya-ի խոսքերից Նայել գրառումը
                Հայկական հարցի միջազգայնացման վերաբերյալ ստեղծվել է պատկառելի
                գրականություն, որ ընդգրկում է ժամանակի հայ հասարակական մտքի արձագանքները, վավերագրերն ու փաստագրական այլևայլ հրապարակումները,
                ինչպես և տարբեր լեզուներով առանձին հեղինակների աշխատությունները:
                Ազատագրական պայքարին շատ ավելի հետևողականորեն ապավինում էր
                Րաֆֆին: Հայերը արդյունքի չհասան ո՛չ Սան Ստեֆանոյում և ո՛չ էլ Բեռլինում,
                որովհետև «նախապատրաստված չէին ժամանակից մեծ օգուտ քաղելու»,
                ընդգծում էր նա ազատագրական կռվի նշանակությունը3
                :
                Բեռլինի վեհաժողովից հետո ևս Րաֆֆին աներեր մնաց ազգերի ազատագրությունը զինված պայքարով ձեռք բերելու իր հավատամքի մեջ:
                Հայկական հարցի նկատմամբ տերությունների քաղաքական գծուծ հաշվարկները սպանիչ ծաղրի են արժանացել Հ. Պարոնյանի հրապարակախոսության մեջ: Մեծ երգիծաբանը բացահայտել է և՛ անգլո-ռուսական հակամարտությունները, և՛ Ավստրո-Հունգարիայի նկրտումները Բալկաններում, և՛ Բիսմարկի հաշվենկատ չեզոքությունը վեհաժողովում: Բուն Հայկական հարցի միջազգայնացումը նա համարում էր ոչ թե դրսից թելադրված մի իրողություն, այլ հայության տառապանքների ու բողոքի արդյունք
                Վերջին խմբագրողը՝ Lusya; 23-01-19, 22:44.

                Comment

                • #9
                  Զարինե Ամիրյան-ի խոսքերից Նայել գրառումը
                  «Քանի դեռ Հայկական հարցը լուծված չէ, այն շարունակ, ինչպես դամոկլյան սուր, կճոճվի Թուրքիայի գլխավերևում, մինչև վերջապես ասիական Թուրքիայի համար կդառնա նույնը, ինչ Հունական կամ Բուլղարական հարցն է եղել եվրոպական Թուրքիայի համար»:
                  Յոհաննես Լեփսիուս,գերմանացի հոգևորական և հասարակական գործիչ
                  Բեռլինի կոնգրեսից հետո, որտեղ հայ ժողովրդի հույսերը չարդարացան, Գարեգին Սրվանձտյանն ասել է.

                  Հայաստանի մէջ է բուն հայկական խնդիրը, և Պերլինի մէջ կորոնենք զայն:

                  Comment

                  • #10
                    Դիանա Հակոբյան-ի խոսքերից Նայել գրառումը
                    Բեռլինի վեհաժողովում Հայկական հարցի շուրջ բախվեցին երկու տեսակետներ. ռուսական պատվիրակությունը պահանջում էր բարենորոգումներն անցկացնել մինչև ռուսական զորքերի դուրսբերումը Արևմտյան Հայաստանից, իսկ անգլիական պատվիրակությունն աշխատում էր այդ հարցը չպայմանավորել ռուսական զորքի ներկայությամբ: Ի վերջո վեհաժողովն ընդունեց Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածի անգլիական տարբերակը, որը, որպես 61-րդ հոդված, մտավ Բեռլինի պայմանագրի մեջ հետևյալ ձևակերպմամբ. «Բարձր դուռը պարտավորվում է առանց հետագա հապաղման իրագործել հայաբնակ մարզերում տեղական կարիքներից հարուցված բարելավումներն ու բարենորոգումները և ապահովել հայերի անվտանգությունը չերքեզներից ու քրդերից: Բարձր դուռը տերություններին պարբերաբար կհաղորդի այն միջոցների մասին, որոնք ինքը ձեռք է առել այդ նպատակի համար, իսկ տերությունները կհսկեն դրանց կիրառմանը»: Այսպիսով հայերի դրության բարելավման հարցը վերցվում էր Ռուսաստանից (որն ավելի իրական էր) և տրվում եվրոպական 6 տերություններին (Անգլիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան, Ավստրո-Հունգարիա, Իտալիա): Դրանով Արևմտյան Հայաստանի հարցը մտնում էր խոշոր պետությունների հակասությունների ոլորտ և չէր լուծվում: Միաժամանակ Բեռլինի վեհաժողովը շրջադարձային եղավ Հայկական հարցի պատմության մեջ և խթանեց հայ ազգային-ազատագրական շարժումը Թուրքիայում: Եվրոպական դիվանագետությունից հուսախաբ հայ հասարակական-քաղաքական շրջանները որդեգրեցին Արևմտյան Հայաստանը թուրքական լծից զինված պայքարով ազատագրելու գաղափարը:
                    Շնորհակալություն, հարգելի Դիանա Հակոբյան,թեմային արձագանքելու համար:

                    Comment

                    • #11
                      Ժամանակակից պայմաններում Հայկական հարցը ընկալվում է որպես ամբողջ աշխարհի հայության ձգտումը՝ վերականգնել պատմական արդարությունը, ստեղծել իրական պայմաններ հայ ազգի համախմբման, սփյուռքահայերի ազգային ինքնության պահպանման, Հայաստանի միավորման համար:

                      Comment

                      • #12
                        Հայկական հարցի ստեղծման և հայ ազատագրական պայքարի վերելքի շրջանում (XIX դարի վերջին քառորդ) ավելի խստացան սուլթանական կառավարության ճնշումներն ու հալածանքները, սկսվեցին հայերի զանգվածային ջարդեր (Համիդյան կոտորածներ), որոնց զոհ գնաց ավելի քան 300 հզ. հայ։ Եվրոպական տերությունները, որոնց համար Հայկական հարցը սոսկ միջոց էր միջամտելու Օսմանյան կայսրության ներքին գործերին, փորձեցին ճնշում գործադրել նրա վրա՝ նոր զիջումներ և շահույթներ կորզելու համար։ Սակայն հայկական ջարդերը մեծ արձագանք գտան Եվրոպայում, եվրոպացի մարդասեր հասարակայնությունը պահանջում էր բավարարել հայերի պահանջները բարենորոգումներ անցկացնել Արևմտյան Հայաստանում։ 1895 թ.-ի մայիսի 11-ին Անգլիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի՝ Կոստանդնուպոլսի դեսպանները մշակեցին և թուրքական կառավարությանը ներկայացրին հայկական նահանգներում (Վանի, Էրզրումի, Բիթլիսի, Դիարբեքիրի, Սվասի, Խարբերդի վիլայեթները) բարենորոգումներ անցկացնելու ծրագիր։ Սուլթանական կառավարությունը երկար ձգձգումներից հետո ընդունեց մայիսյան բարենորոգումների ծրագիրը, բայց այս անգամ ևս, օգտվելով մեծ տերությունների միջև եղած հակասություններից, չիրագործեց։ Դեռ ավելին, կատաղի հարձակում սկսեց հայերի դեմ՝ կազմակերպելով նոր զանգվածային ջարդեր Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում։

                        Comment

                        • #13
                          Tatev83-ի խոսքերից Նայել գրառումը
                          Շնորհակալություն, հարգելի Դիանա Հակոբյան,թեմային արձագանքելու համար:
                          Մկրտիչ Խրիմյանը մասնակցում է Բեռլինի կոնգրեսին որպես Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի ներկայացուցիչ։ Խրիմյանը կոնգրես է ներկայացնում Գրիգոր Օտյանի կազմած Հայաստանի «Ինքնավարության ծրագիրը», որի հաստատվելու դեպքում ճանաչվելու էր Հայաստանի անկախությունը Օսմանյան կայսրությունից։ Ավստրո-Հունգարիայի պատվիրակության ղեկավար Անդրաշին առաջարկում է օրակարգում ընդգրկել Հայաստանի ինքնավարության ծրագիրը։ Բեռլինում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար՝ Ալեքսանդր Գորչակովը վետո է դնում Հայաստանի ինքնավարության ծրագիրը կոնգրեսի օրակարգ ընդգրկելու վրա՝ պատճառաբանելով, թե հայերն անկախություն չեն ուզում։ Կոնգրեսի աշխատանքների ընթացքում Գորչակովին փոխարինում է Պյոտր Շուվալովը։ Եվ Խրիմյանի խնդրանքով, Անգլիայի ներկայացուցիչ Սոլսբերին կրկին առաջարկում է օրակարգ մտցնել Հայաստանի Ինքնավարության ծրագիրը, սակայն Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Շուվալովը կրկին վետո է դնում։ Այդ պատճառով Հայաստանի անկախության հարցը չի մտնում Բեռլինի կոնգրեսի օրակարգ, սակայն Սոլսբերիի առաջարկով օրակարգ է մտնում բարենորոգումներ իրականացնելու հարցը, որը ներառվում է դաշնադրության մեջ։

                          Comment

                          • #14

                            Բեռլինի դաշնադրությունում Սան-Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածի փոխարեն մտցվել է նոր հոդված՝ 61-րդը, որտեղ ասված էր հետևյալը. «Բարձր Դուռը հանձն է առնում հայաբնակ վայրերում անհապաղ իրագործել տեղական պահանջներից բխող բարեփոխումներ և ապահովել հայերի անվտանգությունը քրդերից ու չերքեզներից։ Այդ նպատակով ձեռնարկված միջոցառումների մասին նա պարտավոր է պարբերաբար հաղորդել պետություններին, որոնք պետք է հսկեն դրանց գործադրությունը»։ Սակայն այդ հոդվածի իրագործման հսկողությունը դրվում էր վեհաժողովի մասնակից բոլոր պետությունների վրա, ինչը վերջիններիս հնարավորություն էր տալիս միջամտելու Թուրքիայի ներքին գործերին։ Վեհաժողովը պարտավորեցնում էր Ռուսաստանին իր զորքերն անհապաղ դուրս բերել գրավված տարածքներից և ոչ մի երաշխիք չէր տալիս 61-րդ հոդվածի կենսագործման համար։ Բացի այդ, «Հայաստան» բառը փոխարինվում էր «Հայկական մարզեր» և «Հայաբնակ վայրեր» բառակապակցություններով։ Այսինքն՝ օսմանյան կողմն ազատվում էր այդ երկրամասը հայերի հայրենիք ընդունելու Սան-Ստեֆանոյի պայմանագրի ձևակերպումից։

                            Ռուսաստանին էր անցնում Կարսի մարզը, իսկ Ալաշկերտն ու Բայազետը հանձնվում էին Թուրքիային։

                            Comment

                            • #15

                              Ձեռնունայն վերադառնալով Բեռլինի կոնգրեսից և հասկանալով եվրոպական խոշոր տերությունների երկդիմի քաղաքականությունը, համընդհանուր հիասթափության մթնոլորտում, Մկրտիչ Խրիմյանը դառնացած արձանագրեց, որ անտեղի, իգուր էին հայերի հույսն ու հավատը՝ թե եվրոպական քաղաքակիրթ տերությունները թույլ չեն տա հերթական անգամ ոտնահարելու արդարությունը, որ քաղաքակրթությունն ու մարդասիրությունը ավելի շպար, դիմակ են՝ քողարկելու համար դիվանագետների հոգեկան ամլությունը: Ուրիշ ժողովուրդներ, նկատեց նա, «այնտեղ ապուրը» երկաթե շերեփով էին ճաշակում, այնինչ Հայաստանի շերեփը թղթից էր

                              Comment

                              Sorry, you are not authorized to view this page
                              Working...
                              X