Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Զորավար Անդրանիկի կերպարը հայոց պատմության մեջ

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • #76
    Ըստ պատմաբանի` Անդրանիկի մահվանից հետո փորձելով նրան վարկաբեկել ` որոշ պատմաբաններ փաստերը խեղաթյուրել են. «Փաստեր են մոգոնվում զորավարի դեմ` իբր ինքիշխան էր, գոռոզ էր, ըմբոստ էր, ոչ մի հեղինակություն չի ընդունում: Իհարկե, չէր ենթարկվում: Այդ ո՞ւմ պետք է ենթարկվեր Անդրանիկի պես այդ վիթխարի ուժը: Երանի լիներ այնպիսի մեկը, որին ենթարկվեր Անդրանիկը: Եթե այդպիսին մեկը լիներ թուրքերը այսօր կլինեին ոչ թե Կարսի պատի տակ, այլ իրենց Անկարայում: Ասում են նաև` խռովեց, Հայաստանից գնաց: Սա պարզապես մի հերյուրանք է, որով փորձում են նսեմացնել զորավարի հիշատակը, որը 30 տարի անընդմեջ եղավ մարտական գործողությունների մեջ»,-նշեց պատմաբանը` հույս հայտնելով, որ երիտասարդ սերունդը կկարողանա ճշմարտությունը զատել կեղծիքից:

    Comment


    • #77
      Լրագրող Թաթուլ Հակոբյանը Գյումրիում ներկայացրեց Եղիշէ Քաջունու “Զօրավար Անդրանիկ – Հայկական առանձին հարուածող զօրամասը” օրագրության իր մշակումը: Այս գրքի վերահրատարակությունը նվեր է զորավարի 150-ամյակին: Գրքի շնորհանդեսը Գյումրիում կազմակերպելը բնավ էլ պատահական չէ. հենց այստեղ 1918-ի գարնանը կազմավորվեց Հայկական առանձին հարվածող զորամասը, որի հրամանատար նշանակվեց Անդրանիկը: Զորամասը, որ կազմված էր շուրջ 1.500 արևմտահայերից, իր առաջին զորահանդեսը անցկացրեց Ալեքսանդրապոլում:

      Comment


      • #78
        Զորավար Անդրանիկի մասին գրվել են բազմաթիվ հատորներ, սակայն Եղիշե Քաջունու այս օրագրությանը ծանոթ չէ Հայաստանի բնակչության բացարձակ մեծամասնությանը: Զորավարը իր զինվորների և շուրջ 20.000 արևմտահայ գաղթականության հետ մեկ տարվա ընթացքում անցավ Գյումրի (Ալեքսանդրապոլ)-Տաշիր (Վորոնցովկա)-Ստեփանավան (Ջալալ Օղլի)-Դսեղ-Դիլիջան-Սևան (Ելենովկա)-Գավառ (Նոր Բայազետ)-Մարտունի (Ղարանլուղ)-Վարդենյաց լեռներ (Սելիմ) -Եղեգնաձոր (Քեշիշքենդ)-Նախիջևան-Ջուղա (Ջուլֆա)-Խոյ-Ջուղա-Նախիջևան-Քաջարան-Կապան-Գորիս-Բերձոր (Աբդալլար)-Գորիս-Սիսիան-Արարարտ (Դավալու)-Մասիս-Էջմիածին ճանապարհը։ Դա տառապանքի, զրկանքների, հիասթափությունների, բայց նաև հավատի ու նվիրումի ճանապարհ էր։ Զենքերը հանձնելով Ամենայն Հայոց կաթողիկոսին, նա հեռացավ Հայաստանից՝ նստելով Էջմիածին կայարանի գնացքը։

        Comment


        • #79
          Բաքվում առավոտից խուճապ էր տիրում: Բուդապեշտում բնակվող քաղաքագետ և պատմաբան Վուգար Սեիդովը հայտնաբերել է, որ Բաքվի Montinburg ռեստորանի վրա փակցված էր հայ գեներալ Անդրանիկ Օզանյանի լուսանկարը: Հենց նույն Անդրանիկի, ով հազարավոր թուրք ասկյարների է ոչնչացրել և հազարավոր հայ երեխաների կյանք փրկել: Այդ նույն Անդրանիկը, որի անունն անգամ լսելիս ասկյարները խուճապահար փախուստի էին դիմում և ով հաղթականորեն հանդես եկավ Նախիջևանում: Սխալ չէր կարող լինել: Անդրանիկին ճանաչում էր նաև Ադրբեջանի լավագույն պատմաբանը, ով դիպուկ կերպով բնութագրել է դա որպես “գետվերանխանա”: Հենց այդ խորաթափանց քաղաքական գործիչն և պատմաբանն էլ հայտնաբերել է Բաքվում գեներալ Անդրանիկի լուսանկարը Արիֆ Հեյդարովի 23 հասցեում: Բավի լրագրողները միանալով վախեցած “հոտին” ուղևորվել են դեպի Montinburg ռեստորան, որպեսզի համոզվեն, որ քաղաքում իրոք ներկա է թուրք ասկյարներին համար հայտնի “դահիճը”: Սակայն ռեստորանների աշխատակիցները պատրաստված անձինք էին, որոնք հայտարարեցին, որ դա Անդրանիկը չէ, այլ Մոնտին է և ևս մեկ լուսանկար ցուցադրեցին, որը փակցված էր արդեն ռեստորանի մուտքին: Լրագրողները ստիպված էին մեկուսանալ: Ինչպես ժամանակին թուրք ասկյարները կանգնած էին Անդրանիկի առջև, նույն կերպ էլ նրանց ժառանգները որոշել էին խոսքահաչ տալ հեռվից` հայտարարելով, որ հույս ունեն իրենց նյութերի հրապարակումից հետո Montinburg ռեստորանի սեփականատերերն անհապաղ կերպով կուղղեն չարաբախտ սխալը և կփոխեն Մոնտինի իսկական նկարով: Այնուհետև մտորելով` ադրբեջանական վիրտուալ ճակատի հերոսները որոշել են ապահովագրվել. “ Իսկ միգուցե մենք իրոք սխալվում ենք և լուսանկարում պատկերված է “Մոնտին” գործարանի հիմնադիր ընտանիքի անդամներից մեկը: Սակայն նմանությունն իրոք ակնհայտ էր”:

          Comment


          • #80
            Ղարաքիլիսայի ճակատամարտը

            1918 թ. մայիսն ամենաօրհասականն էր հայոց պատմության մեջ: Այդ օրերին Սարդարապատում, Բաշ Ապարանում և Ղարաքիլիսայում հայությունը գոյապայքարի էր ելել թուրքական յաթաղանի դեմ: Առաջին երկու դեպքում հայերը հաղթեցին ու թշնամին նահանջեց: Ղարաքիլիսայում հերոսական ճակատամարտը ողբերգական ավարտ ունեցավ: Բայց հենց Ղարաքիլիսայի ճակատամարտի մասին էր, որ թուրք զորահրամանատար Վեհիբ փաշան օրեր անց ասաց. «Այս պատերազմում Դարդանելից հետո Ղարաքիլիսան ամենալուրջ ճակատամարտն էր, որին ես մասնակցեցի: Ղարաքիլիսայի մոտ հայերը ապացուցեցին, որ կարող են աշխարհի ամենալավ զինվորները լինել»: Անցյալ դարասկզբի հայ քաղաքական, մշակութային գործիչներից մեկը` Ավետիս Ահարոնյանը, Ղարաքիլիսայի ճակատամարտն անվանեց XX դարի Ավարայր:

            Ներխուժելով Արևելյան Հայաստան` թուրքական բանակը երեք մասի բաժանվեց: Առաջին մասը երկաթուղու ուղղությամբ շարժվեց հարավ` Արարատյան դաշտի կողմից մոտենալով Երևանին: Զորքի մյուս մասը Երևանի վրա գրոհեց Բաշ-Ապարանի վրայով: Երրորդ մասի խնդիրն էր Լոռու վրայով շարժվել հյուսիս և գրավել Թիֆլիսը, որի նվաճումը հայությանը կհասցներ անուղղելի հետևանքներ: Թիֆլիսում և շրջակայքում էր կենտրոնացած Անդրկովկասի հայության շուրջ կեսը, բացի այդ, Թիֆլիսում էր գտնվում հայոց քաղաքական, մշակութային միտքը:

            Թուրքերը, շատ լավ հասկանալով Թիֆլիսի նշանակությունը Անդրկովկասի յուրացման գործում, մեծ ուժեր էին կենտրոնացրել Ղարաքիլիսայի ուղղությամբ: Պետք է նշել, որ Ալեքսանդրապոլի անկումից հետո իսկական շփոթ էր սկսվել Լոռու ձորում: Տեղացիների խուճապը բազմապատկվում էր գաղթականների մեծ հոսքով ու նրանց պատմություններով: Խուճապը երբեմն վեր էր ածվում իսկական քաոսի: Զգացվում էր պարենի պակաս, համաճարակն իր սև գործն էր անում: Ղարաքիլիսայի մատույցներում խմբվել էին ավելի քան կես միլիոն փախստականներ, հիմնականում` Կարսի և Ալեքսանդրապոլի գավառներից: Թվում էր` օրհասից փրկություն չկա: Թվում էր` թուրքական արշավող ենիչերին այլևս անպարտելի է, և ոչինչ չի կարող նրան կանգնեցնել: Եվ թուրքական բանակը, չհանդիպելով որևէ դիմադրության, կրնկակոխ հետապնդելով փախչող հայ գյուղացուն, արդեն մայիսի 19-ին հայտնվեց Ղարաքիլիսայի մատույցներում:

            Պետք է նշել, որ համատարած այս քաոսին, փախչելու մոլուցքին չենթարկվեց Լոռու բնակչությունը, որն անդրդվելիորեն մնաց տեղում` պատրաստ դիմագրավելու արհավիրքը: Սակայն կազմակերպված դիմադրություն ցույց տալու համար չկար որևէ զինվորական կամ վարչական մարմին, չկար զորք: Բնակչությունը վատ էր զինված, և գրեթե անիմաստ էր թվում դիմադրությունը: Այս պայմաններում թշնամին արագ երթով մոտենում է Համամլուին:

            Ղարաքիլիսայի բնակչությունը որոշում է բանակցել թուրքերի հետ. անձնատուր լինել թշնամուն անձի և ինչքի ապահովության երաշխիք ստանալու դեպքում: Անգամ պատգամավորություն է ընտրվում` Վանո Արսենյանի ղեկավարությամբ: Պատգամավորությունը շարժվեց դեպի Համամլու` դիմավորելու թուրքերին: Արջուտի մոտ նրանց շրջապատեցին շրջակա թուրքական գյուղերի բնակիչները, և հայերը վտանգը զգալով` հետ գնացին:

            Մի քանի օր Ղարաքիլիսայի հայերն ապրեցին սարսափի ու հուսահատության մեջ: Թվում էր` կործանումն անխուսափելի է: Բայց մայիսի 24-ին եկավ փրկությունը` Նժդեհն իր խմբով, որ Դիլիջանից փութաց Ղարաքիլիսա` փակելու թուրքի ճանապարհը: Լոռեցիները Նժդեհին դիմավորեցին որպես փրկչի:

            Հասնելով Ղարաքիլիսա` Նժդեհն իզուր ժամանակ չկորցրեց: Մինչ այդ ճակատի այս գծի հրամանատարությունը ստանձնել էր գեներալ Արեշյանը, որը, սակայն, հրամանատարությունը հանձնելով գնդապետ Ա. Բեյ-Մամիկոնյանին, մեկնեց Թիֆլիս: Բեյ-Մամիկոնյանին պետք է օգներ գնդապետ Նիկոլայ Ղորղանյանը: Նժդեհն ու Բեյ-Մամիկոնյանը կազմակերպեցին հայոց ցաքուցրիվ ուժերի դիմադրությունը: Տեղում կազմած աշխարհազորը բաժանելով իր զորքի վրա` հրամայեց դիրքեր գրավել Ղշլաղ-Դարպաս ուղղությամբ: Թուրքական բանակը Ղարաքիլիսայի ճակատում կենտրոնացրել էր 10000 զինվոր, 70 թնդանոթ և 40 գնդացիր:

            Մայիսի 25-ին թուրքական բանակը թնդանոթային նախապատրաստությունից հետո հարձակման անցավ: Հայկական ուժերը չընկրկեցին թշնամու առջև և պահեցին պաշտպանական գիծը: Համընդհանուր ոգևորությունը տիրել էր բոլորին: Ընդամենը երկու օր առաջ հուսալքված լոռեցին այլևս բռունցք դարձած հաղթական կռիվ տվեց թուրքական կանոնավոր բանակի դեմ: Հայկական ուժերը ոչ միայն պահեցին գիծը, այլև որոշ վայրերում աշխարհազորը շրջապատման մեջ առավ թուրքական առանձին զորախմբեր: Ամեն դեպքում, եռօրյա մարտերից հետո թուրքական բանակը կարողացավ գրավել Աչաուրթի և Բզովդալի բարձունքները: Հայկական դիրքերն աստիճանաբար օղակվում էին թշնամու ուժերի կողմից: Օրհասական պահին փայլում է գնդապետ Սամարցևը, որ մի քանի հարյուրյակներով անակնկալ հարձակումով գրավում է Մայմեխը և հետ շպրտում թշնամուն ճակատի աջ թևից` փրկելով հայերին շրջապատումից: Այնուամենայնիվ, մեկ օր անց թշնամին կարողանում է հետ մղել հայերին և սեղմել օղակը: Ուժեղ մարտեր են ծավալվում Հաջի-Ղարայի դիրքերում: Թշնամուն հաջողվում է այստեղ ևս ընկճել հայերի դիմադրությունն ու չորս կողմից ակցանի մեջ առնել Ղարաքիլիսան:

            Օրհասական պահին թվում էր` մի հույս կա. թվում էր` միայն մոտակայքում` Դսեղում գտնվող Անդրանիկը կարող էր փրկել հուսահատ պաշարյալներին: Անդրանիկը Դսեղում էր իր մարտունակ զորաբանակով: Դսեղից Ղարաքիլիսա մեկ ժամվա ճանապարհ էր, բայց Անդրանիկը չկար… Անդրանիկը հրաժարվեց կռվի բռնվել:

            Մայիսի 28-ին, երբ հայությունը տոնում էր հայոց անկախության հռչակումը, երբ Սարդարապատում և Բաշ-Ապարանում թշնամին ճողոպրում էր, Ղարաքիլիսան ընկավ: Ղարաքիլիսայում սկսվեց թուրքական նախճիրը:

            Թշնամին, ճիշտ է, հավաստիացրեց քաղաքի անձնատվությունը հաստատող հայ բանբերներին, որ բնակչությունը չի տուժի, սակայն թուրքի խոսքը ե՞րբ է հավաստի: Անձնատվության օրն իսկ` կեսգիշերին, թուրքական բանակը Վարդանլու գյուղի խուժանի առաջնորդությամբ Ղարաքիլիսայում սկսեց թալանը, որ ուղեկցվում էր բռնաբարություններով ու սպանություններով: Ամբողջ մեկ շաբաթ թշնամին չէր կարողանում հագուրդ տալ արյան ծարավին: Քաղաքից դուրս գնդակահարություններ էին կատարվում: Տեղական թուրքերի մատնությամբ ձերբակալվում էին երևելի հայերը, երիտասարդները և տեղում գնդակահարվում: Ավարի, բռնությունների ու կոտորածների ենթարկվեցին Ղարաքիլիսայի շրջակա բոլոր հայկական բնակավայրերը: Հատկապես գազանաբար էին գործում տեղացի թուրքերը, որոնք, մոռացած հարևանության, հայերի հետ դրացիության մասին, հագուրդ էին տալիս իրենց գազանային կրքերին: Թուրք խուժանն ուղղակի գերի էր բռնում հայերին, մատնության սպառնալիքով թալանում նրանց ու հանձնում ասկյարներին:

            Թուրքերը Ղարաքիլիսայի կենտրոնում ժողովում են գերիներին և նրանց խումբ-խումբ քաղաքից դուրս հանելով` գնդակահարում: Երկու օրվա մեջ հազարավոր գերյալներ են գնդակահարվում գյուղաքաղաքի մատույցներում:

            Նախճիրը շարունակվեց մինչև հունիսի 10-ը: Միայն տասն օր անց թուրքական հրամանատարությունը, հագենալով հայերի արյունով, վերջ տվեց սպանություններին ու բռնություններին, որոնց զոհ գնաց մոտ 10000 հայ:

            Սակայն փրկվելով թուրքի յաթաղանից` լոռեցին հայտնվեց սովի ճիրաններում: Երկշաբաթյա կռիվն ու թալանը լրիվ քայքայեցին Ղարաքիլիսայի և շրջակա բնակավայրերի բնակչության տնտեսությունը: Թշնամին ու տեղական թուրք ամբոխը այնպես էին թալանել հայերին, որ հիմա էլ սովը սկսեց իր հունձը հայության շրջանում:

            Սովին հետևեց համաճարակը: Շոգ ամառը, հազարավոր անթաղ դիակները նպաստեցին համաճարակի արագ տարածմանը: Հազարավոր մարդիկ զոհ գնացին սովին ու համաճարակին, իսկ թուրքական իշխանությունները, բնականաբար, ոչինչ չէին ձեռնարկում դրանց դեմն առնելու համար:

            Այս ամենը չէր լինի, եթե Անդրանիկը ժամանակին օգնության հասներ Ղարաքիլիսայի ճակատին: Մինչդեռ նրան Ղարաքիլիսայում սպասում էին անհամբեր, որպես փրկչի: Բայց նա չկար ու չկար: Անգամ գնդապետ Ա.Բեյ-Մամիկոնյանը գրավոր լուր է ուղարկում Անդրանիկին, որում, նկարագրելով իրերի վիճակը, խնդրում է օգնության փութալ: Անդրանիկը, զանց առնելով խնդրանքը, հրաժարվում է ճակատ մտնել` պատճառաբանելով, թե հսկում է երկաթգիծը:

            Իր զորաբանակով նահանջելով առաջացող թշնամու առջև` նա մայիսի վերջին մտավ Լոռու դաշտ` Ջալալօղլի: Սակայն չամրանալով այնտեղ` շարունակեց նահանջը: Հետևելով Անդրանիկի օրինակին` փախուստի դիմեց նաև Ջալալօղլիի բնակչությունը: Վարդաբլուրում պայթեցնելով զինապահեստը` զորավար Անդրանիկը իջավ Լոռու ձոր ու հաստատվեց Դսեղում:

            Առհասարակ Հայկական կորպուսի հրամանատար գեներալ Նազարբեկովն Անդրանիկին չէր վստահում: Դեռևս Էրզրումի անկումից հետո Անդրանիկը Հայոց ազգային խորհրդին էր ներկայացրել իր հրաժարականը: Խորհուրդը մերժեց, և զորավարը պայման դրեց, որ պետք է ենթարկվի միայն Նազարբեկովի հրամանատարությանը:

            Բավական մութ է այս պատմությունը: Հավանաբար ճիշտ կլինի Անդրանիկի վարմունքը մեկնաբանել նրա և Ազգային խորհրդի տարաձայնություններով: Համենայն դեպս, Անդրանիկի վարմունքը երբեք չի արդարացվում որևէ ռազմավարական պատճառաբանությամբ:

            Նախ` Ղարաքիլիսա-Թիֆլիս երկաթուղու հատվածը, որ «հսկում» էր Անդրանիկը, գտնվում էր հայկական ուժերի թիկունքում, և երկաթուղուն ոչ ոք չէր սպառնում: Բացի այդ, Լոռու ձորում երկաթուղու հսկողության կարիք էլ չկար. ուղղակի Ղարաքիլիսայի անկումից հետո երկաթուղով թուրքերի շարժը կասեցնելու համար կարելի էր պայթեցնել Դեբեդի կամուրջներից կամ բազում թունելներից մեկը: Ուստի երկաթուղու պահպանության համար Դսեղում մարտունակ և մեծաքանակ զորաբանակ նստեցնելն ուղղակի անիմաստ էր: Փաստն այն է, որ Ղարաքիլիսայի անկումից հետո Անդրանիկը նահանջեց նաև Դսեղից` բախտի քմահաճույքին թողնելով թե՛ երկաթուղին, թե՛ առհասարակ ճակատը:

            Comment


            • #81
              Աշխարհում չկայ մի հայ, որի սիրտը չթրթռայ՝ արտասանելով այս պաշտելի անունը, Զօր. Անդրանիկ։ Զօր. Անդրանիկը հայ ժողովրդի ազգային հերոսն է։ Նա մեր ժողովրդի պարծանքն է, մեր պատմութեան ամենաթանկագին գոհարներից մէկը։ Հակոբ Անասյան

              Comment


              • #82
                Արևիկ Ոսկանյան-ի խոսքերից Նայել գրառումը
                Աշխարհում չկայ մի հայ, որի սիրտը չթրթռայ՝ արտասանելով այս պաշտելի անունը, Զօր. Անդրանիկ։ Զօր. Անդրանիկը հայ ժողովրդի ազգային հերոսն է։ Նա մեր ժողովրդի պարծանքն է, մեր պատմութեան ամենաթանկագին գոհարներից մէկը։ Հակոբ Անասյան
                Շնորհակալություն հարգելի Արևիկ , թեմային արձագանքելու համար:

                Comment


                • #83
                  Tatev83-ի խոսքերից Նայել գրառումը
                  Շնորհակալություն հարգելի Արևիկ , թեմային արձագանքելու համար:

                  Comment


                  • #84
                    Tatev83-ի խոսքերից Նայել գրառումը
                    ԱՆԴՐԱՆԻԿ ԶՈՐԱՎԱՐԻ ԵՐԳԸ

                    Անդրանիկը Քաջ Ֆիդայիներով,
                    Զինված, պատրաստված Մոսին զենքերով,
                    Անցավ սար ու ձոր յուր տասնյակներով,
                    Սասուն, Խլաթ, Վան դարձան արյան ծով:

                    Շրջում անվեհեր փոքրիկ խմբերով,
                    Ընդդեմ թշնամուն կռիվ մղելով,
                    Կռվում Քաջաբար, խրոխտ երգերով,
                    Վրեժ էր առնում` Հրայր հիշելով:

                    Առավոտ կանուխ երբ որ արթնացան`
                    Չորսհազար դուշմանով պաշարված տեսան,
                    Նրանց դեմ երեսուն Քաջերով միայն,
                    Արձակ – համարձակ կռվել սկսան:

                    Անդոկ, Ծովասար մոսիններն ուսին
                    Նորեն վանեցին դաժան թշնամուն,
                    Եվ շեն ու հպարտ հայոց գյուղերը
                    Քաջ Անդրանիկին տվեցին ողջույն:

                    Comment


                    • #85
                      Tatev83-ի խոսքերից Նայել գրառումը
                      ԱՆԴՐԱՆԻԿ ԶՈՐԱՎԱՐԻ ԵՐԳԸ

                      Անդրանիկը Քաջ Ֆիդայիներով,
                      Զինված, պատրաստված Մոսին զենքերով,
                      Անցավ սար ու ձոր յուր տասնյակներով,
                      Սասուն, Խլաթ, Վան դարձան արյան ծով:

                      Շրջում անվեհեր փոքրիկ խմբերով,
                      Ընդդեմ թշնամուն կռիվ մղելով,
                      Կռվում Քաջաբար, խրոխտ երգերով,
                      Վրեժ էր առնում` Հրայր հիշելով:

                      Առավոտ կանուխ երբ որ արթնացան`
                      Չորսհազար դուշմանով պաշարված տեսան,
                      Նրանց դեմ երեսուն Քաջերով միայն,
                      Արձակ – համարձակ կռվել սկսան:

                      Անդոկ, Ծովասար մոսիններն ուսին
                      Նորեն վանեցին դաժան թշնամուն,
                      Եվ շեն ու հպարտ հայոց գյուղերը
                      Քաջ Անդրանիկին տվեցին ողջույն:
                      Զորավար Անդրանիկի կտակից

                      «...Եթե կուզեն ինձ պատիվ մը անել, ես իմ արձանս չեմ ուզեր, փառավոր թաղում չեմ ուզեր: Թող հայ ժողովուրդը կանգնեցնի ավերակ դարձած Առաքելոց վանքը և այնտեղ փոքրիկ ուսումնարան մը շինե հայ մանուկների համար: Այս է իմ ամբողջ բաղձանքս և բարոյական պահանջս հայ ժողովուրդեն»:

                      Comment


                      • #86
                        Tatev83-ի խոսքերից Նայել գրառումը
                        Զորավար Անդրանիկի կտակից

                        «...Եթե կուզեն ինձ պատիվ մը անել, ես իմ արձանս չեմ ուզեր, փառավոր թաղում չեմ ուզեր: Թող հայ ժողովուրդը կանգնեցնի ավերակ դարձած Առաքելոց վանքը և այնտեղ փոքրիկ ուսումնարան մը շինե հայ մանուկների համար: Այս է իմ ամբողջ բաղձանքս և բարոյական պահանջս հայ ժողովուրդեն»:
                        Մեջբերումներ Զորավար Անդրանիկի մասին

                        «Անդրանիկը մեռաւ իր փափաքին չհասած, որ ազգինն էր միանգամայն, բայց նա երկար ու անձնուիրութեամբ ծառայեց համազգային նպատակին, ուստի իր անունն ու յիշատակը դարձան համազգային: Կամաւոր նահատակների մի ընտիր խումբ, որ պայքարի մտաւ քառորդ դար առաջ և որոնց շարքից էր նաեւ Անդրանիկը, նոյնքան անձնազոհ էր, որքան սա: Նոր մարտական հայութեան առաջին ծիլերն էին, ամէն մէկը ընտրուած հազարի միջից, ամէն մեկը մի զօրաւոր անհատ, բայց ընտիրների եւ զօրաւորների մէջ աչքի ընկաւ Անդրանիկը»: Նիկոլ Աղբալյան
                        «Մայր բնութիւնից և բախտից պարգևատրուած բացառիկ անհատներից էր Անդրանիկը և բացառիկ վիճակի արժանացաւ նա հայոց պատմութեան մէջ: Եթէ ժողովրդական կամ ազգային հերոս բառը որոշ իմաստ ունի, Անդրանիկը եղաւ բառիս ամենալայն մտքով ազգային հերոս, որի ճակատը դափնէ պսակով զարդարեցին «Հայոց Կուսանք» և հայ աշուղները փառքի երգեր ձօնեցին նրան»: Սիմոն Վրացյան
                        «Այս գերեզմանին առջև մեր հոգիի և մտքի աչքերով կը տեսնենք վերջին հարիւր տարիներու ընթացքին մեր ժողովուրդի մղած անհավասար պայքարը իր արժանապատւութեան, իր գոյութեան և ազատութեան համար: Այդ կը կոչուի, ինչպէս գիտէք, հայ ազատագրական շարժում, որուն արիւնոտ ճանապարհին վրայ կը բարձրանայ հերոսական կերպարը զօրավար Անդրանիկի»: Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն 1-ին
                        «Սասունի արծիւը չկայ այլևս... Մանուկները ծնողի մահը չեն ըմբըռնում, ազգերը՝ հերոսի: Առաջնորդ, շէֆ էր ծնուած Անդրանիկ: Ամէն տեղ ու ամէն պարագաներում Անդրանիկ մնում էր տիրական, իշխող ու հրամայող»: Ավետիս Ահարոնյան

                        Comment


                        • #87
                          Անահիտ Բարխուդարյան-ի խոսքերից Նայել գրառումը
                          «Ես իմ կյանքում երբեք չեմ ձգտել անձնական երջանկության ու բարօրության։ Ես մշտապես ձգտել եմ միայն մի բանի և պայքարել եմ միայն մի բանի՝
                          իմ հարազատ ժողովրդի ազատության և բարեկեցության համար։ Ես չեմ փնտրում իմ վաստակի գնահատականը և ցանկանում եմ միայն այն, որ երջանիկ լինի այն ժողովուրդը,
                          որին ես ծառայում եմ ամբողջ կյանքում»։

                          «Ամեն հայ եթէ միմիայն իրեն համար ապրելու մասին չմտածէր, մեր աղէտներու մեծ մասը պակաս կ'ըլլար»։

                          «Ամէն օր ձեր գլուխը բարձին դնելէ եւ քնանալէ առաջ յիշեցէք, թէ այդ օրը ի՛նչ էք ըրած ձեր ազգին համար»։

                          Անդրանիկ Օզանյան

                          [ATTACH=CONFIG]9125[/ATTACH]
                          Անդրանկը հաճախ էր կրկնում. «Իմ կուսակցությունն իմ ազգն է»։ Ու չնայած դրան, 1920-ականներին Հայաստանում տեղի ունեցող քաղաքական վերադասավորումների հետևանքով Անդրանիկն ստիպված եղավ հեռանալ Հայաստանից` կյանքի վերջին տարիներն անցկացնելով հայրենիքից հեռու ու հայրենիքի կարոտը սրտում։ «Մահս չեմ հոգար, այլ գործս, որ կիսատ մնաց». կյանքի վերջալույսն այս մտայնությամբ է դիմավորել կյանքը հայրենիքին նվիրած մեծ զորավարը։
                          Վերջին խմբագրողը՝ Արմինե Հովհ․; 19-02-19, 00:52.

                          Comment


                          • #88
                            Կյանքի ծովն է ալեկոծվում խելագար,
                            Վերը՝ փրփուր, մարգարիտը վարն է հար,
                            Իմ ազգի ծով, հրաբխվի՜ր անդադար,
                            Գոնե բացվե մաքուր մի լույս, Անդրանիկ։
                            Հովհաննես Շիրազ
                            Իբրեւ արծիւ սաւառնում ես լեռ ու ժայռ,
                            Թնդացնում ես երկինք-գետին տենչավառ,
                            Սուրբ անունդ պիտի յիշուի դարէդար,
                            Հսկայ լերինք քեզ ապաստան Անդրանիկ։
                            Աշուղ Շերամ

                            Comment


                            • #89
                              Հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում նվաճած է 4 գագաթներ. Սուրբ Մեսրոպ, Կոմիտաս, Կաթողիկե և Անդրանիկ։ Ասոնցմե դուրս ոչինչ ունինք որ ըլլա ճշմարիտ հաղթանակ և անվիճելի նվաճում։
                              Շահան Շահնուր
                              Հայ ժողովրդի երկար դարերու ստրկական լռությունը ա՜ն (Անդրանիկն) է, որ խզեց, դյուցազնականորեն կանգնելով Սասնո երկնամուխ լեռներուն վրա, կոչ անելով հայ ժողովրդին ըմբոստության և ժողովուրդն արթնացավ։
                              Սմբատ Շահնազարյան
                              Աշխարհում չկայ մի հայ, որի սիրտը չթրթռայ՝ արտասանելով այս պաշտելի անունը, Զօր. Անդրանիկ։ Զօր. Անդրանիկը հայ ժողովրդի ազգային հերոսն է։ Նա մեր ժողովրդի պարծանքն է, մեր պատմութեան ամենաթանկագին գոհարներից մէկը։
                              Հակոբ Անասյան
                              «Պալքաններու մէջ ան կը համարուի ամէնէն լաւ ռազմագէտներէն մէկը: Թրքահայաստանը լաւ կը ճանչնայ եւ կը սիրէ Անդրանիկին: Ան ժողովրդային երգերու հերոսն է: Այդ երգերուն մէջ կ’երգուին Անդրանիկի եւ իր ընկերներուն բոլոր հերոսութիւնները: Ան մեծ ժողովրդականութիւն կը վայելէ նաեւ կովկասահայութեան մէջ»[13]։
                              «Կավկազսկի վեստնիկ» թերթ, 1912 թվական, [արևմտհայերեն]

                              Comment


                              • #90
                                Շատ տպավորիչ է երկու լեգենդների հանդիպումը: Զորավարի հետ Բաղրամյանի հանդիպումը կայանում է 1918 թվականի մարտին՝ Սարիղամիշի մոտ գտնվող Խորասան գյուղում։ Ինչպես Բաղրամյանի կենսագիր Արամայիս Մնացականյանն է նշում, դիվիզիոնի հրամանատար Ամիրխանյանը և ավանգարդային դասակի պետ Բաղրամյանը ներկայանում են Անդրանիկին, զեկուցում դիվիզիոնի ժամանելու մասին: Անդրանիկն ընդունում է զեկույցը, հարցումներ կատարում կազմի, զինվածության, մարտական ուժերի մասին: Նա զայրացած էր և մեղադրանքի խոսքեր էր ասում Անդրկովկասի կոալիցիան կառավարության հասցեին, որոնք կազմալուծել էին ռազմաճակատը, ծանր վիճակի մեջ դրել հայ ժողովրդի վերապրած հատվածը:

                                Այնուհետև Անդրանիկը Ամիրխանյանի և Բաղրամյանի ուղեկցությամբ անցնում է հեծյալների շարքերի առջևով և ողջունում նրանց: Հեծյալ զինվորները «ուռա»-ներով են դիմավորում ազգային հերոսին: Անդրանիկը հրամայում է դիվիզիոնը շարժել դեպի Քյոփրիքեյ բնակավայր, դիրքավորվել այնտեղ, կազմակերպել դիմադրություն թուրքերին և որոշ ժամանակով կասեցնել հակառակորդի առաջապահ ուժերի շարժումը դեպի Խորասան գյուղ, որպեսզի նահանջող գաղթականությունը հասցնի հեռանալ և փրկվի կոտորածից: Դիվիզիոնը, որի կազմում էր նաև Բաղրամյանի դասակը, հաջողությամբ կատարում է Անդրանիկի մարտական կարևոր առաջադրանքը:
                                Անդրանիկի դասը
                                Հովհաննես Բաղրամյանի և զորավար Անդրանիկի հանդիպումից ուշագրավ մեկ այլ դրվագ էլ կա: 1968 թվականին մարշալ Բաղրամյանը Երևանի պետական համալսարանի դահլիճում հանդիպում էր ունեցել բուհի ուսանողների և դասախոսական կազմի հետ, որի ընթացքում մարշալը կիսվել էր իր հիշողություններով և պատասխանել ներկաների հարցերին: Զորավար Անդրանիկի հետ հանդիպման մասին Բաղրամյանը պատմել էր հետևյալը:
                                Մարշալ Բաղրամյանն ու երևանյան մետրոյի ղեկավարը. 1980–ականներ
                                MARTIN SHAKHBAZYAN
                                Մի լուսանկարի պատմություն. Մարշալ Բաղրամյանը չգիտեր, որ մետրոյի կայարանը կոչվելու է իր անունով


                                Խորասան գյուղում Անդրանիկին ներկայանալուց հետո Բաղրամյանի դասակը անցնում է կարճատև հանգստի: Հաջորդ օրը վաղ առավոտյան տեղի է ունենում անսպասելի միջադեպ. Անդրանիկը, ով շատ բուռն խառնվածքի տեր անձնավորություն էր, իր մոտ է կանչում Բաղրամյանին և ապտակում նրան: «Կոռնետ Վանո՛, քո այդ երեսուն զինվորները իմ հույսն են, բայց ինձ լուր տվին, որ նրանց մի մասը հրաժարվում է կռվել։ Սա մեր հայրենիքն է, ինչ կարևոր է, թե ովքեր են ղեկավարում… Հայրենիքը միշտ կապրի նվիրյալ չարքաշների կյանքով… Գնա ու կարգի բեր քո էսկադրոնը…»,- ասում է Անդրանիկը Բաղրամյանին:

                                Համալսարանի հանդիպմանը Բաղրամյանը պատմել էր, որ 1918-ի գարնանը ամենուրեք ցավալի կերպով կարելի էր լսել հետևյալ խոսքերը՝ «թող հիմա էլ աղաների տղաները կռվեն, հերիք է մենք ինչքան կռվեցինք», և դա էլ հենց հարուցել էր Անդրանիկի զայրույթը: «Զորավարի ապտակն ինձ մարշալ դարձրեց։ Ոչ մի պարագայում չի կարելի հայրենիքից նեղանալ…»,- ասել էր համալսարանում Բաղրամյանը:


                                Read more: https://armeniasputnik.am/armenia/20...baxramyan.html

                                Comment

                                Sorry, you are not authorized to view this page
                                Working...
                                X