Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Զորավար Անդրանիկի կերպարը հայոց պատմության մեջ

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #46
    Զարինե Ամիրյան-ի խոսքերից Նայել գրառումը
    «Անդրանի՛կն է այդ առանորդը. եւ եթէ անգամնա մեռած լինի, իր դիա՛կը մեր դրօշին հետ պետք է տարուի մեր առջեւէն - դէպի կռի՛ւ եւ ազատութիւն...»։
    Սեբաստացի Մուրադ,
    Այս պարտավորեցնող խոսքերը Սեբաստացի Մուրադն ասել է Սուրբ Առաքելոց վանքի կռվից առաջ, որը տեղի է ունեցել 1901թ-ին , Անդրանիկի թերևս ամենահերոսկան կռիվներից մեկը:

    Comment

    • #47
      Զարինե Ամիրյան-ի խոսքերից Նայել գրառումը
      «Ես իմ կյանքում երբեք չեմ ձգտել անձնական երջանկության ու բարօրության։ Ես մշտապես ձգտել եմ միայն մի բանի և պայքարել եմ միայն մի բանի՝ իմ հարազատ ժողովրդի ազատության և բարեկեցության համար։ Ես չեմ փնտրում իմ վաստակի գնահատականը և ցանկանում եմ միայն այն, որ երջանիկ լինի այն ժողովուրդը, որին ես ծառայում եմ ամբողջ կյանքում»։
      «…Եթե կուզեն ինձ պատիվ մը անել, ես իմ արձանս չեմ ուզեր, փառավոր թաղում չեմ ուզեր: Թող հայ ժողովուրդը կանգնեցնի ավերակ դարձած Առաքելոց վանքը և
      այնտեղ փոքրիկ ուսումնարան մը շինե հայ մանուկների համար:
      Այս է իմ ամբողջ բաղձանքս և բարոյական պահանջս հայ ժողովուրդեն»:

      Զորավար Անդրանիկի կտակից
      Վերջին խմբագրողը՝ Անահիտ Բարխուդարյան; 20-01-19, 21:45.

      Comment

      • #48
        Զարինե Ամիրյան-ի խոսքերից Նայել գրառումը
        «Ամէն օր ձեր գլուխը բարձին դնելէ եւ քնանալէ առաջ յիշեցէք, թէ այդ օրը ի՛նչ էք ըրած ձեր ազգին համար:»։ «Եթէ այս անգամ ցաւը զիս տանի, մարմինս օտար հողի վրայ չթողո՛ւս...անպայման Հայաստան փոխադրէք:Նուարդին փղձկումին վրայ, եթե կարելի չըլլայ փափաքս իրագործել, մարմինս Վառնա տարէք եւ թաղեցէք քրոջս՝ Նազելիի, գերեզմանին քով»։
        «Գործս կիսատ մնաց...» (օգոստոսի 31, 1927, Անդրանիկի վերջին խոսքերը մահվանից առաջ)։
        Ըստ Անդրանիկի կյանքը ուսումնասիրած որոշ պատմագիրների, Զորավարը մահվանից որոշ ժամանակ առաջ կնոջն ասել է հետևյալը.

        «Մահվան համար չեմ ցավիր, կցավիմ, թե որքան ուրախ պիտի ըլլան թուրքերը: Մահս չեմ հոգար այլ գործս, որ կիսատ մնաց:
        Եթե այս անգամ ցավը զիս տանի, մարմինս օտար հողի վրա չթողուս, անպայման Հայաստան փոխադրեք։
        Եթե զիս հայրենիք չընդունին, ձեռքիս ցուցամատը կտրել կուտաս եւ հոն կղրկես, տեղ մը թող թաղեն:
        Աս մատս շատ աշխատած է հայրենիքի համար եւ շատ հոգնած է, թող հայրենի հողին մեջ հանգստանա»։

        Comment

        • #49
          Tatev83-ի խոսքերից Նայել գրառումը
          Հայոց պատմության մեջ կան անհատներ ,որոնք հավերժական հիշելի են: Նման երևույթների թվին է պատկանում Զորավար Անդրանիկը, նրա կյանքը, գործն ու սխրանքը:Զորավար Անդրանիկի կերպարը մեզանում ունի համազգային և համաժողովրդական բնույթ: Այլ կերպ պարզապես հնարավոր չէ պատկերացնել:
          Հարգելի' ընկերներ, եկեք միասին բացահայտենք Անդրանիկի հերոսական կերպարը:
          «Մայր բնութիւնից և բախտից պարգևատրուած բացառիկ անհատներից էր Անդրանիկը և բացառիկ վիճակի արժանացաւ նա հայոց պատմութեան մէջ: Եթէ ժողովրդական կամ ազգային հերոս բառը որոշ իմաստ ունի, Անդրանիկը եղաւ բառիս ամենալայն մտքով ազգային հերոս, որի ճակատը դափնէ պսակով զարդարեցին «Հայոց Կուսանք» և հայ աշուղները փառքի երգեր ձօնեցին նրան»:
          Սիմոն Վրացյան

          Comment

          • #50
            Անահիտ Բարխուդարյան-ի խոսքերից Նայել գրառումը
            Ըստ Անդրանիկի կյանքը ուսումնասիրած որոշ պատմագիրների, Զորավարը մահվանից որոշ ժամանակ առաջ կնոջն ասել է հետևյալը.

            «Մահվան համար չեմ ցավիր, կցավիմ, թե որքան ուրախ պիտի ըլլան թուրքերը: Մահս չեմ հոգար այլ գործս, որ կիսատ մնաց:
            Եթե այս անգամ ցավը զիս տանի, մարմինս օտար հողի վրա չթողուս, անպայման Հայաստան փոխադրեք։
            Եթե զիս հայրենիք չընդունին, ձեռքիս ցուցամատը կտրել կուտաս եւ հոն կղրկես, տեղ մը թող թաղեն:
            Աս մատս շատ աշխատած է հայրենիքի համար եւ շատ հոգնած է, թող հայրենի հողին մեջ հանգստանա»։
            «Անդրանիկը մեռաւ իր փափաքին չհասած, որ ազգինն էր միանգամայն, բայց նա երկար ու անձնուիրութեամբ ծառայեց համազգային նպատակին, ուստի իր անունն ու յիշատակը դարձան համազգային: Կամաւոր նահատակների մի ընտիր խումբ, որ պայքարի մտաւ քառորդ դար առաջ և որոնց շարքից էր նաեւ Անդրանիկը, նոյնքան անձնազոհ էր, որքան սա: Նոր մարտական հայութեան առաջին ծիլերն էին, ամէն մէկը ընտրուած հազարի միջից, ամէն մեկը մի զօրաւոր անհատ, բայց ընտիրների եւ զօրաւորների մէջ աչքի ընկաւ Անդրանիկը»:

            Նիկոլ Աղբալյան

            Comment

            • #51
              Անահիտ Բարխուդարյան-ի խոսքերից Նայել գրառումը
              Ըստ Անդրանիկի կյանքը ուսումնասիրած որոշ պատմագիրների, Զորավարը մահվանից որոշ ժամանակ առաջ կնոջն ասել է հետևյալը.

              «Մահվան համար չեմ ցավիր, կցավիմ, թե որքան ուրախ պիտի ըլլան թուրքերը: Մահս չեմ հոգար այլ գործս, որ կիսատ մնաց:
              Եթե այս անգամ ցավը զիս տանի, մարմինս օտար հողի վրա չթողուս, անպայման Հայաստան փոխադրեք։
              Եթե զիս հայրենիք չընդունին, ձեռքիս ցուցամատը կտրել կուտաս եւ հոն կղրկես, տեղ մը թող թաղեն:
              Աս մատս շատ աշխատած է հայրենիքի համար եւ շատ հոգնած է, թող հայրենի հողին մեջ հանգստանա»։
              Անդրանիկի հիշատակին աշխարհի ամենատարբեր երկրներում կանգնեցվել են նրա արձանները և հուշարձանները, այդ թվում, Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում (1936 թվական)[18], Պեր Լաշեզ գերեզմանատուն Փարիզ (1945 թվական), Մելգոնեան կրթական հաստատութիուն, Նիկոսիա, Կիպրոս (1990), Պլեսի-Ռոբենսոն, Փարիզ (2005)[19][20], Վարնա, Բուլղարիա (2011)[21], և Ռուսաստանի Արմավիր քաղաքում[22][23]։ Մի հուշահամալիր էլ գոյություն ունի Ռիչարդսոն Սփրինգսում, Կալիֆորնիա, որտեղ Անդրանիկն մահացել է[24]։ 2011 թվականի մայիսին Անդրանիկի արձանը կանգնեցվել է նաև Վոլոնկա գյուղում, Սոչի[25], սակայն, այն հեռացվել է նույն օրը, ըստ երևույթին, Թուրքիայի ճնշման տակ, որն ավելի վաղ հայտարարել է, որ նրանք պետք է բոյկոտեն 2014 թվականի Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերն եթե այդ արձանը մնա կանգնած[26][27]։

              Առաջին անգամ Անդրանիկի արձանը Հայաստանում կառուցվել է 1967 թվականին Ուջան գյուղում[28][29]։ Այլ արձաններ կանգնեցվել են Հայաստանի Խորհրդային Միության անկախացումից հետո 1991 թ., որոնցից երեքը կարելի է տեսնել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (2000), գրիգոր Լուսավորիչ Եկեղեցու բակում (Արա Շիրազ, 2002 թ.) և Ֆիդայական շարժման թանգարանում (2006)[30]։ Բացի այդ, Հայաստանում Անդրանիկի արձանները կանգնած են Տավուշի մարզի Ոսկեվան և Նավուր գյուղերում, Գյումրիի Հաղթանակի զբոսայգում (1994) Արտենի, Անգեղակոթ, և այլ վայրերում[

              Comment

              • #52
                https://armday.org

                Comment

                • #53

                  Comment

                  • #54
                    Անժելա Ալավերդյան-ի խոսքերից Նայել գրառումը
                    Հովհաննես Թումանյանի նամակը Զորավար Անդրանիկին

                    Երբ վտանգված է հայրենիքը

                    [ATTACH=CONFIG]9129[/ATTACH]

                    Հայրենիքը չի կարող միայն բոցաշունչ ճառերի ներշնչանք և վերացական զգացմունքների միջավայր լինել: Երբ գալիս է վճռական պահը և հայրենիքը վտանգված է, պետք է պատրաստ լինել հայրենիքի փրկության համար զոհասեղանին դնել բառացիորեն ամեն ինչ:

                    «Ես չորս տղա ունեմ, չորսն էլ՝ երկրի կառավարության, Ազգային խորհրդի և քո տրամադրության տակ են, իսկ չորս աղջիկս էլ պատրաստակամ գնում են թիկունքի աշխատանքներին՝ ինչի որ ընդունակ կլինեն»,- գրում էր հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանը 1917 թվականի դեկտեմբերին Զորավար Անդրանիկին: Այդպես արձագանքելով հայրենիքը վերահաս վտանգից փրկելու Անդրանիկի կոչին` Թումանյանն առանց վարանելու նրա տրամադրության տակ դրեց իր ութ չափահաս երեխաներին. չորս որդիներին՝ իբրև զինվոր, չորս դուստրերին՝ իբրև գթության քույր:
                    Հովհաննես Թումանյանը և զորավար Անդրանիկը հասակակիցներ էին։ Թումանյանը ծնվել է 1869 թվականին, Անդրանիկը՝ 1865—ին։
                    Հայ ժողովրդի երկու տարբեր և շատ նման որդիներ։
                    Մեկն իր ժողովրդին ծառայում էր իր սրով ու խիզախությամբ, հայտնի էր որպես հայդուկային ազատագրական պայքարի ղեկավար, մյուսը իր խոսքի ուժով, իր ահեղ գրչով։
                    Երկուսն էլ նույն առաքելությունն էին կատարում՝ փրկում էին իրենց անպաշտպան ժողովրդին ստրկացումից ու բռնությունից։
                    Երկուսն էլ սիրված էին ժողովրդից, որը գնում էր նրանց հետևից և նրանց հետ կապում իր փրկությունը։

                    Նրանց առաջին հանդիպումը տեղի է ունեցել 1904թ. դեկտեմբերին Թիֆլիսում, Հովհաննես Թումանյանի հյուրընկալ օջախում՝ Սևքարեցի Սաքոյի միջոցով։
                    Առաջին իսկ հանդիպումից նրանք սիրեցին ու հասկացան իրար, և մինչև իրենց կյանքի վերջը պահպանեցին այդ սերը։
                    Նրանք լրացնում էին իրար՝ հաճախ քննարկելով հայ ժողովրդի կյանքի ճակատագրական հարցերը։

                    Comment

                    • #55
                      Tatev83-ի խոսքերից Նայել գրառումը
                      Հայոց պատմության մեջ կան անհատներ ,որոնք հավերժական հիշելի են: Նման երևույթների թվին է պատկանում Զորավար Անդրանիկը, նրա կյանքը, գործն ու սխրանքը:Զորավար Անդրանիկի կերպարը մեզանում ունի համազգային և համաժողովրդական բնույթ: Այլ կերպ պարզապես հնարավոր չէ պատկերացնել:
                      Հարգելի' ընկերներ, եկեք միասին բացահայտենք Անդրանիկի հերոսական կերպարը:
                      Բալկաններում հերոսացած,Սասնա տան ճրագ,Հայաստանի ազատության արեգակ,զորավար, ում ձեռքերով փրկվեցին մեր արմատներն ու բողբոջեցին հույսերը:
                      Հերոս,ով անհնար էր համարում հայրենիքի ազատագրումը առանց իր կողքը կանգնած ժողովրդի.
                      ,,Մի ծափահարեք ինձ ,այլ մոտիկ եկեք իմ խոսքերին,ամեն մարդ թող անմիջապես մտնե զորանոց և գիշերը մեկնի ճակատ,ահա ծափահարությունների գեղեցիկ և օգտակար տեսակը... Անդրանիկը ձեզնով է Անդրանիկ,ձեր ուժերով է ,որ մենք պիտի հաղթենք թշնամին...ուստի էրթանք ճակատ` ազատագրելու մեր հայրենիքի մնացած հողամասերն ալ,,

                      Comment

                      • #56
                        Լաուրա Գրքիկյան-ի խոսքերից Նայել գրառումը

                        Շնորհակալություն հարգելի Լաուրա Գրքիկյան , թեմային արձագանքելու համար:

                        Comment

                        • #57
                          Երբ մի անգամ Անդրանիկին հարցրել են, թե որոնք են եղել իր կյանքի ամենատխուր պահերը, նա պատասխանել է, որ առաջինը զավակի մահվան լուրը լսելն էր, երկրորդը՝ Գևորգ Չաուշի

                          Comment

                          • #58
                            Անդրանիկ Օզանյանը հայ ժողովրդի պատմության ամենասիրված, միաժամանակ ամենահակասական կերպարներից է: Նա ծնվել է 1865 թ. փետրվարի 25-ին, Տրապիզոնի նահանգի Շապին-Գարահիսար գյուղաքաղաքում: Անդրանիկը մահացավ օտարության մեջ` Ֆրեզնոյում, 1927 թ. օգոստոսի 31-ին,: Նրա դին ցանկանում էին տեղափոխել հայրենիք, սակայն խորհրդային կառավարությունը չթույլատրեց նրան ամփոփել Հայաստանում, ուստի հուղարկավորեցին Փարիզի Պեռ Լաշեզ գերեզմանատանը: 2000 թ. Անդրանիկի աճյունը տեղափոխվեց Հայաստան ու ամփոփվեց Եռաբլուրում:
                            Կցված ֆայլեր

                            Comment

                            • #59
                              Ալոյան Գոհար-ի խոսքերից Նայել գրառումը
                              Անդրանիկ Օզանյանը հայ ժողովրդի պատմության ամենասիրված, միաժամանակ ամենահակասական կերպարներից է: Նա ծնվել է 1865 թ. փետրվարի 25-ին, Տրապիզոնի նահանգի Շապին-Գարահիսար գյուղաքաղաքում: Անդրանիկը մահացավ օտարության մեջ` Ֆրեզնոյում, 1927 թ. օգոստոսի 31-ին,: Նրա դին ցանկանում էին տեղափոխել հայրենիք, սակայն խորհրդային կառավարությունը չթույլատրեց նրան ամփոփել Հայաստանում, ուստի հուղարկավորեցին Փարիզի Պեռ Լաշեզ գերեզմանատանը: 2000 թ. Անդրանիկի աճյունը տեղափոխվեց Հայաստան ու ամփոփվեց Եռաբլուրում:
                              Antranik_Ozanian_Div94.jpg

                              Monument_to_General_Andranik.jpg

                              Comment

                              • #60
                                Անդրանիկ Օզանյանը եղել է այն եզակի մարդկանցից մեկը, ովքեր հայրենիքի դժվարին պահին մեծ աջակցություն են ցուցաբերել: Նա իր կյանքը վտանգելով պայքարել է հանուն հայրենիքի: Չնայած թշնամու կողմից բազում հալածանքներ է կրել, սակայն այդ փաստը նրան ոչ մի կերպ չի ազդել իր վճռականության վրա: Շատ հայրենասեր երիտասարդների հետ միասին նա ստեղծել է հայդուկային շարժումը, որն ամեն կերպ փորձում էր օգնել հայ ժողովրդին: Չնայած բազում հալածանքներ կրելուց հետո նա հեռանում է Հայաստանից, սակայն այդ հանգամանքն էլ չի խանգարում նրան: Մենք պե´տք է հպարտ լինենք, որովհետև մեր ազգը բազում չարչարանքներից հետո մնացել է կանգուն: Պե´տք է հպարտ լինենք, որ ունեցել ենք Անդրանիկի, Աղբյուր Սերոբի, Գևորգ Չաուշի նման ազգասեր հայրենակիցներ:

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X

                                Debug Information