Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Զորավար Անդրանիկի կերպարը հայոց պատմության մեջ

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #16
    Անժելա Ալավերդյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Անդրանիկի «Կոչը» հայ ժողովրդին

    1917 թվականի դեկտեմբերի 22-ին հայկական մամուլում տպագրվում է Զորավար Անդրանիկի` հայ ժողովրդին ուղղված «Կոչը», որտեղ նա դիմում էր բոլոր նրանց, ովքեր կարող էին զենք պահել՝ գալ և կռվել հայրենիքի փրկության համար: Ներկայացնում եմ այդ «Կոչից» մի հատված.



    «Կոչ կընեմ բոլոր զենքի ընդունակ՝ առանց
    դասակարգերու խտրության, գյուղացիեն, արհեստավորեն մինչև բարձր դասու մտավորականությունն ու հարուստը: Ես կոչ կընեմ բոլոր չափահաս դպրոցականներուն, որոնք կը բաղձան ծաղկավետ տեսնել վաղվան մշակույթի դաշտը, թող դիմեն զենքի, թող վազեն դեպի ճակատ: Ուղղելով իմ խոսքս մեր բոլոր մայրերուն և քույրերուն՝ կը հորդորեմ, որ չընդունեն իրենց սրբազան հարկի տակ հուդաներն ու դավաճաններն, թող թքեն անոնց երեսին և ղրկեն դեպի զորանոց: Դավաճան է այն մայրը, որ կքաջալերե իր զավակը, ամուսինը կամ եղբայրը մնալու տունը, իբրև կորովազուրկ, որբացած ազատության սերեն…»:
    Հովհաննես Թումանյանը Հայաստանի համար այդ օրհասական պահին հայրենասիրական իր բացառիկ կեցվածքով առաջինն օրինակ ծառայեց բոլորի համար` անմիջապես արձագանքելով Անդրանիկի կոչին: Մեկ օր անց նա վերը նշված բաց նամակն ուղղեց Զորավար Անդրանիկին, որը մեծ արձագանք ունեցավ և ոգևորության ալիք բարձրացրեց հայ հասարակության շրջանում:

    Comment


    • #17
      Անժելա Ալավերդյան-ի խոսքերից Նայել գրառումը
      Հովհաննես Թումանյանը Հայաստանի համար այդ օրհասական պահին հայրենասիրական իր բացառիկ կեցվածքով առաջինն օրինակ ծառայեց բոլորի համար` անմիջապես արձագանքելով Անդրանիկի կոչին: Մեկ օր անց նա վերը նշված բաց նամակն ուղղեց Զորավար Անդրանիկին, որը մեծ արձագանք ունեցավ և ոգևորության ալիք բարձրացրեց հայ հասարակության շրջանում:
      ...Հայ ժողովուրդ, եթե հավաքական կերպով չպատասխանես այս կոչիս, եթե պայծառ գիտակցությունը չունենաս հայրենիքի և փախստական ժողովրդի, բզկտված մայրերու,թաղված փոսերն դուրս գալով տղամարդկանց, եթե չգիտակցես այն մահվան սև երազին,որ կսավառնի մեր բովանդակ հայ ժողովրդի վրա, եթե դուն հասկացությունը չունենաս ստեղծված ծանր րոպեին , ետ առ ինձմե հորս անունը,զոր դուն ես տված և իրավունք մի ունենար վերցնելու իմ դիակը, իրավունք մի ունենար իմ վրա արտասվելու ,թող թաղե զիս այն կոզակը,որ երեկ իմ կողքին կուրծքը կուտար մեր թշնամուն և ձորերը մնացած հայ որբուկները կգրկեր և կգգվեր...

      Comment


      • #18
        Անժելա Ալավերդյան-ի խոսքերից Նայել գրառումը
        Հովհաննես Թումանյանի նամակը Զորավար Անդրանիկին


        Երբ վտանգված է հայրենիքը

        [ATTACH=CONFIG]9129[/ATTACH]

        Հայրենիքը չի կարող միայն բոցաշունչ ճառերի ներշնչանք և վերացական զգացմունքների միջավայր լինել: Երբ գալիս է վճռական պահը և հայրենիքը վտանգված է, պետք է պատրաստ լինել հայրենիքի փրկության համար զոհասեղանին դնել բառացիորեն ամեն ինչ:

        «Ես չորս տղա ունեմ, չորսն էլ՝ երկրի կառավարության, Ազգային խորհրդի և քո տրամադրության տակ են, իսկ չորս աղջիկս էլ պատրաստակամ գնում են թիկունքի աշխատանքներին՝ ինչի որ ընդունակ կլինեն»,- գրում էր հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանը 1917 թվականի դեկտեմբերին Զորավար Անդրանիկին: Այդպես արձագանքելով հայրենիքը վերահաս վտանգից փրկելու Անդրանիկի կոչին` Թումանյանն առանց վարանելու նրա տրամադրության տակ դրեց իր ութ չափահաս երեխաներին. չորս որդիներին՝ իբրև զինվոր, չորս դուստրերին՝ իբրև գթության քույր:
        Թումանյանը, Հայաստանի համար այդ օրհասական պահին, հայրենասիրական իր բացառիկ կեցվածքով օրինակ ծառայեց բոլորի համար:

        Comment


        • #19
          Lusya-ի խոսքերից Նայել գրառումը
          Հայոց ազգային-ազատագրական պայքարի պատմությունը հարուստ է բազմաթիվ փառավոր անուններով, որոնց շարքում, որպես անզուգական ազգային հերոս, առանձնանում է Անդրանիկը: Նա, իրապես, մեր պատմության բոլոր ժամանակների մեծագույն, չգերազանցված կոթողն է:
          Անդրանիկի կյանքը ինքնին մի փառահեղ, աներևակայելի հերոսապատում է. նրա լեգենդային կերպարը գրական ներշնչումների է տարել բազմաթիվ հայ գրողների (Վ.Թոթովենց, Համաստեղ, Կ.Զարյան, Ա.Ահարոնյան, Ա.Յարճանյան, Ս.Սիմոնյան, Խ.Դաշտենց, Հ.Շիրազ, Ս.Խանզադյան և ուրիշներ), որոնք ազատագրական պայքարի ընդհանուր ֆոնի վրա կամ առանձին դիմանկարային շեշտադրումներով անդրադարձել են այդ մեծահամբավ հայորդուն ու նրա պատմական վիթխարի դերակատարության արժևորմանը:
          «Իբրև արծիվ սավառնում ես լեռ ու ժայռ
          Թնդացնում ես երկինք,երկիր տենչավառ, Սուրբ անունդ պիտի հիշվի դարեդար, Հսկա լերինք քեզ ապաստան, Անդրանիկ»:

          Comment


          • #20
            Tatev83-ի խոսքերից Նայել գրառումը
            «Իբրև արծիվ սավառնում ես լեռ ու ժայռ
            Թնդացնում ես երկինք,երկիր տենչավառ, Սուրբ անունդ պիտի հիշվի դարեդար, Հսկա լերինք քեզ ապաստան, Անդրանիկ»:


            Comment


            • #21
              Lusya-ի խոսքերից Նայել գրառումը
              «Հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում
              նվաճած է 4 գագաթներ. Սուրբ Մեսրոպ,
              Կոմիտաս, Կաթողիկե և Անդրանիկ։
              Ասոնցմե դուրս ոչինչ ունինք որ ըլլա ճշմարիտ
              հաղթանակ և անվիճելի նվաճում»....
              Շահան Շահնուրը` Զորավար Անդրանիկի մասին:
              Կյանքի ծովն է ալեկոծվում խելագար, Վերը ` փրփուր, մարգարիտը վարն է հար, Իմ ազգի ծով, հրաբխվիր անդադար, Գոնե բացվե մաքուր մի լույս ,Անդրանիկ:

              Comment


              • #22
                Անդրանիկ Օզանյան
                Անդրանիկ Թորոսի Օզանյան (Զորավար Անդրանիկ, փետրվարի 25, 1865 — օգոստոսի 31, 1927), հայ ազգային ազատագրական շարժման (19-րդ դարի վերջ - 20-րդ դարի սկիզբ) առաջնորդներից, հայ ժողովրդի ազգային հերոս, Ռուսական կայսրության գեներալ-մայոր։

                Comment


                • #23
                  «Մարդ կարող է հարյուր տուն ունենալ, բայց միայն մի Օջախ»։

                  Comment


                  • #24
                    «Ես իմ կյանքում երբեք չեմ ձգտել անձնական երջանկության ու բարօրության։ Ես մշտապես ձգտել եմ միայն մի բանի և պայքարել եմ միայն մի բանի՝ իմ հարազատ ժողովրդի ազատության և բարեկեցության համար։ Ես չեմ փնտրում իմ վաստակի գնահատականը և ցանկանում եմ միայն այն, որ երջանիկ լինի այն ժողովուրդը, որին ես ծառայում եմ ամբողջ կյանքում»։

                    Comment


                    • #25
                      «Ամեն հայ եթէ միմիայն իրեն համար ապրելու մասին չմտածէր, մեր աղէտներու մեծ մասը պակաս կ'ըլլար»։
                      «...Ես ուր, Օսմանեան փարլամէնթի անդամ ըլլալը ուր: Այդ ոճրագործներու վոհմակները, որոնք հոդ նստած են, ես անոնց չեմ հաւատար...»։

                      Comment


                      • #26
                        «-Ցարը ե՛ւ մեզի հետ է ե՛վ թաթարին, անոր եւ անոր ճուտերուն նպատակն է մեզ իրար կոտորել տալ եւ մեր մէջ բանալ ատելութեան վիհ մը» (1905 թ.)։

                        Comment


                        • #27
                          «Իմ կուսակցութիւնն իմ ազգն է»;

                          Comment


                          • #28
                            «Ամէն օր ձեր գլուխը բարձին դնելէ եւ քնանալէ առաջ յիշեցէք, թէ այդ օրը ի՛նչ էք ըրած ձեր ազգին համար:»։ «Եթէ այս անգամ ցաւը զիս տանի, մարմինս օտար հողի վրայ չթողո՛ւս...անպայման Հայաստան փոխադրէք:Նուարդին փղձկումին վրայ, եթե կարելի չըլլայ փափաքս իրագործել, մարմինս Վառնա տարէք եւ թաղեցէք քրոջս՝ Նազելիի, գերեզմանին քով»։
                            «Գործս կիսատ մնաց...» (օգոստոսի 31, 1927, Անդրանիկի վերջին խոսքերը մահվանից առաջ)։

                            Comment


                            • #29
                              Հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում նվաճած է 4 գագաթներ. Սուրբ Մեսրոպ, Կոմիտաս, Կաթողիկե և Անդրանիկ։ Ասոնցմե դուրս ոչինչ ունինք որ ըլլա ճշմարիտ հաղթանակ և անվիճելի նվաճում։
                              Շահան Շահնուր

                              Comment


                              • #30
                                Հայ ժողովրդի երկար դարերու ստրկական լռությունը ա՜ն (Անդրանիկն) է, որ խզեց, դյուցազնականորեն կանգնելով Սասնո երկնամուխ լեռներուն վրա, կոչ անելով հայ ժողովրդին ըմբոստության և ժողովուրդն արթնացավ։
                                Սմբատ Շահնազարյան

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X

                                Debug Information