Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Զորավար Անդրանիկի կերպարը հայոց պատմության մեջ

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Զորավար Անդրանիկի կերպարը հայոց պատմության մեջ

    Հայոց պատմության մեջ կան անհատներ ,որոնք հավերժական հիշելի են: Նման երևույթների թվին է պատկանում Զորավար Անդրանիկը, նրա կյանքը, գործն ու սխրանքը:Զորավար Անդրանիկի կերպարը մեզանում ունի համազգային և համաժողովրդական բնույթ: Այլ կերպ պարզապես հնարավոր չէ պատկերացնել:
    Հարգելի' ընկերներ, եկեք միասին բացահայտենք Անդրանիկի հերոսական կերպարը:

  • #2
    Tatev83-ի խոսքերից Նայել գրառումը

    Հարգելի՛ Tatev83, սիրով կհետևեմ Ձեր թեմայի զարգացմանը և հաճույքով կմասնակցեմ քննարկումներին։
    Կարծում եմ , որ այն օգտակար կլինի ոչ միայն պատմության մասնագետներին , այլև՝ գրականություն դասավանդող ուսուցիչներին , դասղեկներին։
    Վերջին խմբագրողը՝ Անահիտ Բարխուդարյան; 18-01-19, 18:19.

    Comment

    • #3
      Հայ մեծանուն զորավարին որպես այդպիսին ընդունում է նաև համաշխարհային հանրությունը, միջազգային պատմագիտական միտքը։ Շատ փաստերից բերենք միայն մեկ խոսուն օրինակ։ Ռուս հանրահայտ ռազմական պատմաբան Ալեքսեյ Շիշովը երկարատև ուսումնասիրությունների արդյունքում 2005 թ. հրապարակեց հանրագիտարանային բնույթի մի աշխատություն՝ «100 մեծ հերոսները» վերնագրով (А.Шишов, 100 великих героев, М.,2005)։ Այդ գրքում տեղ են գտել ողջ մարդկությանը քաջ հայտնի հարյուր առավել երևելի անուններ, որոնց գործերն ու գործունեությունը բախտորոշ ու ճակատագրական է եղել ոչ միայն սեփական ժողովրդի, այլև համաշխարհային պատմական ընթացքի համար։px2haminvg1zeux8u9ff.jpg20190118_172956.jpg20190118_173326.jpg
      Կցված ֆայլեր
      Վերջին խմբագրողը՝ Անժելա Ալավերդյան; 18-01-19, 18:38.

      Comment

      • #4
        «Ես իմ կյանքում երբեք չեմ ձգտել անձնական երջանկության ու բարօրության։ Ես մշտապես ձգտել եմ միայն մի բանի և պայքարել եմ միայն մի բանի՝
        իմ հարազատ ժողովրդի ազատության և բարեկեցության համար։ Ես չեմ փնտրում իմ վաստակի գնահատականը և ցանկանում եմ միայն այն, որ երջանիկ լինի այն ժողովուրդը,
        որին ես ծառայում եմ ամբողջ կյանքում»։

        «Ամեն հայ եթէ միմիայն իրեն համար ապրելու մասին չմտածէր, մեր աղէտներու մեծ մասը պակաս կ'ըլլար»։

        «Ամէն օր ձեր գլուխը բարձին դնելէ եւ քնանալէ առաջ յիշեցէք, թէ այդ օրը ի՛նչ էք ըրած ձեր ազգին համար»։

        Անդրանիկ Օզանյան

        10181_large.jpg

        Comment

        • #5
          Անժելա Ալավերդյան-ի խոսքերից Նայել գրառումը
          Հայ մեծանուն զորավարին որպես այդպիսին ընդունում է նաև համաշխարհային հանրությունը, միջազգային պատմագիտական միտքը։ Շատ փաստերից բերենք միայն մեկ խոսուն օրինակ։ Ռուս հանրահայտ ռազմական պատմաբան Ալեքսեյ Շիշովը երկարատև ուսումնասիրությունների արդյունքում 2005 թ. հրապարակեց հանրագիտարանային բնույթի մի աշխատություն՝ «100 մեծ հերոսները» վերնագրով (А.Шишов, 100 великих героев, М.,2005)։ Այդ գրքում տեղ են գտել ողջ մարդկությանը քաջ հայտնի հարյուր առավել երևելի անուններ, որոնց գործերն ու գործունեությունը բախտորոշ ու ճակատագրական է եղել ոչ միայն սեփական ժողովրդի, այլև համաշխարհային պատմական ընթացքի համար։[ATTACH=CONFIG]9121[/ATTACH][ATTACH=CONFIG]9122[/ATTACH][ATTACH=CONFIG]9124[/ATTACH]
          Հարգելի Անժելա,համամիտ եմ , Անդրանիկի հերոսական կերպարը հայտնի է նաև հայկական սահմաններից դուրս: Ռուս հայտնի զորավար Յուդենիչը Անդրանիկի մասին ասել է,որ նա « խենթի պես քաջ է»:

          Comment

          • #6
            Անահիտ Բարխուդարյան-ի խոսքերից Նայել գրառումը
            «Ես իմ կյանքում երբեք չեմ ձգտել անձնական երջանկության ու բարօրության։ Ես մշտապես ձգտել եմ միայն մի բանի և պայքարել եմ միայն մի բանի՝
            իմ հարազատ ժողովրդի ազատության և բարեկեցության համար։ Ես չեմ փնտրում իմ վաստակի գնահատականը և ցանկանում եմ միայն այն, որ երջանիկ լինի այն ժողովուրդը,
            որին ես ծառայում եմ ամբողջ կյանքում»։

            «Ամեն հայ եթէ միմիայն իրեն համար ապրելու մասին չմտածէր, մեր աղէտներու մեծ մասը պակաս կ'ըլլար»։

            «Ամէն օր ձեր գլուխը բարձին դնելէ եւ քնանալէ առաջ յիշեցէք, թէ այդ օրը ի՛նչ էք ըրած ձեր ազգին համար»։

            Անդրանիկ Օզանյան

            [ATTACH=CONFIG]9125[/ATTACH]
            Հարգելի' Անահիտ Բարխուդարյան,համամիտ եմ , որ յուրաքանչյուր հայի պարտքն է մտածել իր հայրենիքի մասին:
            Հիրավի,շատ դիպուկ բնութագրում է տվել անվանի գրող Ավետիս Ահարոնյանը.«Անդրանիկը հայ ժողովրդի համար անհատ չէ,այլ մարմնացումն է մի հզոր ու անսասան գաղափարի: Եվ իբրև այդպիսին, նա ժողովրդի երևակայության մեջ առանձնացած,դյուցազնացած է: Կուռք է Անդրանիկը,որ մեր ժողովուրդն է կռել,կոփել ու քանդակել համապատասխան իր դարավոր իղձերի ,ձգտումների, ամբողջ իր իդեալին , արդարության և իրավունքի ծարավ իր հոգու պահանջներին»:

            Comment

            • #7

              1919 թվականի դեկտեմբերին «Վաշինգտոն Փոսթ»ամերիկյան թերթը գրել է. «Զորավար Անդրանիկը կանգնած է հայկական հերոսականության գագաթին։
              Հայերն ամենուր նրան ցնծությամբ են դիմավորում։ Նրանք մեծ ուշադրությամբ ու հիացմունքով են ունկնդրում նրա յուրաքանչյուր խոսքը։
              Իսկ նա՝ այդ զինվորը, որը ցարական Ռուսաստանի կործանումից հետո անհավասար մարտեր էր վարում թուրքական բանակի դեմ, ունի ասելիք։
              Այժմ նրա խոսքերը նույնքան հատու են, որքան՝ նրա սուրը»։

              Comment

              • #8
                Առաջին Աշխարհամարտը սկսվելուն պես Անդրանիկը շտապում է Կովկաս։ 1914 թվականի օգոստոսի 12-ին Թիֆլիսում նա հանդիպում է Կովկասյան ռազմական շրջանի զորքերի գերագույն հրամանատար Միշլաևսկուն ու հայտնում է Թուրքիայի դեմ պատերազմին մասնակցելու պատրաստակամության մասին։ Անդրանիկին հանձնարարվեց ձևավորել և գլխավորել առաջին հայկական կամավորական գունդը։ Այդ գնդին գլուխ կանգնած՝ Անդրանիկը անհավասար մարտեր է մղում թուրքական զորքերի դեմ ու հեղինակություն է նվաճում ռուսական ռազմական հրամանատարության շրջանում։ գեներալ-լեյտենանտ Չերնոզուբովը, մասնավորապես, գրում էր.

                Aquote1.png Ես միշտ հանձինս Անդրանիկի տեսնում էի ջերմ հայրենասերին, Հայաստանի ազատության մարտիկին, որ խորապես սիրում է իր Հայրենիքը։ Ես առանձնակի հաճույքով էի միշտ կարդում ռուսերեն թարգմանությամբ քաղվածքները հայկական թերթերի հոդվածներից, որտեղ Անդրանիկին հարգանք էր մատուցվում՝ իբրև ազգային հերոսի, որն իր գլուխը միշտ քաջաբար պահեց Հայաստանի դարավոր թշնամու դեմ պայքարում ազգային իդեալները իրագործելու համար

                Comment

                • #9
                  Tatev83-ի խոսքերից Նայել գրառումը
                  Հայոց պատմության մեջ կան անհատներ ,որոնք հավերժական հիշելի են: Նման երևույթների թվին է պատկանում Զորավար Անդրանիկը, նրա կյանքը, գործն ու սխրանքը:Զորավար Անդրանիկի կերպարը մեզանում ունի համազգային և համաժողովրդական բնույթ: Այլ կերպ պարզապես հնարավոր չէ պատկերացնել:
                  Հարգելի' ընկերներ, եկեք միասին բացահայտենք Անդրանիկի հերոսական կերպարը:
                  Հայոց ազգային-ազատագրական պայքարի պատմությունը հարուստ է բազմաթիվ փառավոր անուններով, որոնց շարքում, որպես անզուգական ազգային հերոս, առանձնանում է Անդրանիկը: Նա, իրապես, մեր պատմության բոլոր ժամանակների մեծագույն, չգերազանցված կոթողն է:
                  Անդրանիկի կյանքը ինքնին մի փառահեղ, աներևակայելի հերոսապատում է. նրա լեգենդային կերպարը գրական ներշնչումների է տարել բազմաթիվ հայ գրողների (Վ.Թոթովենց, Համաստեղ, Կ.Զարյան, Ա.Ահարոնյան, Ա.Յարճանյան, Ս.Սիմոնյան, Խ.Դաշտենց, Հ.Շիրազ, Ս.Խանզադյան և ուրիշներ), որոնք ազատագրական պայքարի ընդհանուր ֆոնի վրա կամ առանձին դիմանկարային շեշտադրումներով անդրադարձել են այդ մեծահամբավ հայորդուն ու նրա պատմական վիթխարի դերակատարության արժևորմանը:
                  Վերջին խմբագրողը՝ Lusya; 18-01-19, 23:26.

                  Comment

                  • #10
                    Հարգելի՛ Անահիտ Բարխուդարյան, Ձեր այս թեման ինձ տարավ դեպի խորհրդային տարիները: Լսել էի, որ կոմունիստական կուսակցությանն անդամագրվածները վախենում էին Անդրանիկի անունը տալ: Մի օր ականատես եղա, թե ինչպես է հարսանյաց հանդեսում մի ձեռքից զրկված երիտասարդը ոգևորությամբ երգում զորավարի մասին: Հարսանքավորներից ոմանք, առանց մի խոսք արտահայտելու, դուրս եկան, կողքից լսվեցին կամաց խոսակցություններ, որ վախենում են տոմսից զրկվեն...Նրանք չհամարձակվեցին հաշմանդամ երգչին արգելել, բայց իրենք թողեցին հարսանիքը, գնացին: Թերևս Արցախյան շարժումը մի նոր զարթոնք էր հայության համար, նաև բոլոր նրանց հիշատակի հանդեպ, որոնց մասին այն ժամանակներում հետմահու խոսելն էլ արգելված էր:

                    Comment

                    • #11
                      Անահիտ Բարխուդարյան-ի խոսքերից Նայել գրառումը
                      «Ես իմ կյանքում երբեք չեմ ձգտել անձնական երջանկության ու բարօրության։ Ես մշտապես ձգտել եմ միայն մի բանի և պայքարել եմ միայն մի բանի՝
                      իմ հարազատ ժողովրդի ազատության և բարեկեցության համար։ Ես չեմ փնտրում իմ վաստակի գնահատականը և ցանկանում եմ միայն այն, որ երջանիկ լինի այն ժողովուրդը,
                      որին ես ծառայում եմ ամբողջ կյանքում»։

                      «Ամեն հայ եթէ միմիայն իրեն համար ապրելու մասին չմտածէր, մեր աղէտներու մեծ մասը պակաս կ'ըլլար»։

                      «Ամէն օր ձեր գլուխը բարձին դնելէ եւ քնանալէ առաջ յիշեցէք, թէ այդ օրը ի՛նչ էք ըրած ձեր ազգին համար»։

                      Անդրանիկ Օզանյան

                      [ATTACH=CONFIG]9125[/ATTACH]
                      «Հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում
                      նվաճած է 4 գագաթներ. Սուրբ Մեսրոպ,
                      Կոմիտաս, Կաթողիկե և Անդրանիկ։
                      Ասոնցմե դուրս ոչինչ ունինք որ ըլլա ճշմարիտ
                      հաղթանակ և անվիճելի նվաճում»....
                      Շահան Շահնուրը` Զորավար Անդրանիկի մասին:

                      Comment

                      • #12
                        Tatev83-ի խոսքերից Նայել գրառումը
                        Հայոց պատմության մեջ կան անհատներ ,որոնք հավերժական հիշելի են: Նման երևույթների թվին է պատկանում Զորավար Անդրանիկը, նրա կյանքը, գործն ու սխրանքը:Զորավար Անդրանիկի կերպարը մեզանում ունի համազգային և համաժողովրդական բնույթ: Այլ կերպ պարզապես հնարավոր չէ պատկերացնել:
                        Հարգելի' ընկերներ, եկեք միասին բացահայտենք Անդրանիկի հերոսական կերպարը:
                        Անդրանիկի խոսքերից.«Ես իմ կյանում երբեք չեմ ձգտել անձնական երջանկության և բարօրության: Ես մշտապես ձգտել եմ միայն մի բանի և պայքարել եմ միայն մի բանի` իմ հարազատ ժողովրդի ազատության և բարեկեցության համար: Ես չեմ փնտրում իմ վաստակի գնահատականը և ցանկանում եմ միայն այն, որ երջանիկ լինի այն ժողովուրդը, որին ես ծառայում եմ ամբողջ կյանքում»:

                        Comment

                        • #13
                          Նատաշա Պողոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                          Հարգելի՛ Անահիտ Բարխուդարյան, Ձեր այս թեման ինձ տարավ դեպի խորհրդային տարիները: Լսել էի, որ կոմունիստական կուսակցությանն անդամագրվածները վախենում էին Անդրանիկի անունը տալ: Մի օր ականատես եղա, թե ինչպես է հարսանյաց հանդեսում մի ձեռքից զրկված երիտասարդը ոգևորությամբ երգում զորավարի մասին: Հարսանքավորներից ոմանք, առանց մի խոսք արտահայտելու, դուրս եկան, կողքից լսվեցին կամաց խոսակցություններ, որ վախենում են տոմսից զրկվեն...Նրանք չհամարձակվեցին հաշմանդամ երգչին արգելել, բայց իրենք թողեցին հարսանիքը, գնացին: Թերևս Արցախյան շարժումը մի նոր զարթոնք էր հայության համար, նաև բոլոր նրանց հիշատակի հանդեպ, որոնց մասին այն ժամանակներում հետմահու խոսելն էլ արգելված էր:

                          Հարգելի՛ Նատաշա Պողոսյան, համամիտ եմ Ձեր գրառման հետ ։ Այդ տարիներին , երբ վախի մթնոլորտն էր տիրում , կոմունիստական կուսակցությանն անդամագրվածները , հոգու խորքում աստվածապաշտ ու աստվածավախ լինելով հանդերձ՝ եկեղեցին էին շրջանցում։

                          Հարգելի՛ Նատաշա Պողոսյան, կցանկանայի նշել , որ ես հաճույքով հետևում եմ այս թեմայի զարգացմանը և կատարում գրառումներ ։ Թեմայի հեղինակը Tatev83-ն է։

                          Comment

                          • #14
                            Հովհաննես Թումանյանի նամակը Զորավար Անդրանիկին

                            Երբ վտանգված է հայրենիքը

                            2097217.jpg

                            Հայրենիքը չի կարող միայն բոցաշունչ ճառերի ներշնչանք և վերացական զգացմունքների միջավայր լինել: Երբ գալիս է վճռական պահը և հայրենիքը վտանգված է, պետք է պատրաստ լինել հայրենիքի փրկության համար զոհասեղանին դնել բառացիորեն ամեն ինչ:

                            «Ես չորս տղա ունեմ, չորսն էլ՝ երկրի կառավարության, Ազգային խորհրդի և քո տրամադրության տակ են, իսկ չորս աղջիկս էլ պատրաստակամ գնում են թիկունքի աշխատանքներին՝ ինչի որ ընդունակ կլինեն»,- գրում էր հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանը 1917 թվականի դեկտեմբերին Զորավար Անդրանիկին: Այդպես արձագանքելով հայրենիքը վերահաս վտանգից փրկելու Անդրանիկի կոչին` Թումանյանն առանց վարանելու նրա տրամադրության տակ դրեց իր ութ չափահաս երեխաներին. չորս որդիներին՝ իբրև զինվոր, չորս դուստրերին՝ իբրև գթության քույր:
                            Վերջին խմբագրողը՝ Անժելա Ալավերդյան; 19-01-19, 11:10.

                            Comment

                            • #15
                              Անդրանիկի «Կոչը» հայ ժողովրդին

                              1917 թվականի դեկտեմբերի 22-ին հայկական մամուլում տպագրվում է Զորավար Անդրանիկի` հայ ժողովրդին ուղղված «Կոչը», որտեղ նա դիմում էր բոլոր նրանց, ովքեր կարող էին զենք պահել՝ գալ և կռվել հայրենիքի փրկության համար: Ներկայացնում եմ այդ «Կոչից» մի հատված.

                              «Կոչ կընեմ բոլոր զենքի ընդունակ՝ առանց
                              դասակարգերու խտրության, գյուղացիեն, արհեստավորեն մինչև բարձր դասու մտավորականությունն ու հարուստը: Ես կոչ կընեմ բոլոր չափահաս դպրոցականներուն, որոնք կը բաղձան ծաղկավետ տեսնել վաղվան մշակույթի դաշտը, թող դիմեն զենքի, թող վազեն դեպի ճակատ: Ուղղելով իմ խոսքս մեր բոլոր մայրերուն և քույրերուն՝ կը հորդորեմ, որ չընդունեն իրենց սրբազան հարկի տակ հուդաներն ու դավաճաններն, թող թքեն անոնց երեսին և ղրկեն դեպի զորանոց: Դավաճան է այն մայրը, որ կքաջալերե իր զավակը, ամուսինը կամ եղբայրը մնալու տունը, իբրև կորովազուրկ, որբացած ազատության սերեն…»:
                              Վերջին խմբագրողը՝ Անժելա Ալավերդյան; 19-01-19, 11:35.

                              Comment

                              Sorry, you are not authorized to view this page
                              Working...
                              X