Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ուսումնառության ակտիվ մեթոդները որպես աշակերտների ներգրավածության բարձրացման միջոց

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Լաուրա Գրքիկյան
    replied
    Անյուտա Բասենցյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարև Ձեզ ընկեր Գրքիկյան։
    Ինձ հետաքրքրեց դերային քարտերի բնութագրիչ մեթոդը։ Կփորձեմ այն կիրառել նոր ուստարում։ Կարծում եմ այն իրոք կապահովի աշակերտների ներգրավվածությունը։
    Հարգելի' Բասենցյան,ճիշտ եք նկատել,իրոք,դերային քարտերի բնութագրիչ մեթոդը լիարժեք ապահովում է աշակերտների ներգրավվածությունը:Ոչ մի աշակերտ չի կարող,,գլուխ պահել,,:

    Թողնել հաղորդագրություն:


  • Անյուտա Բասենցյան
    replied
    Բարև Ձեզ ընկեր Գրքիկյան։
    Ինձ հետաքրքրեց դերային քարտերի բնութագրիչ մեթոդը։ Կփորձեմ այն կիրառել նոր ուստարում։ Կարծում եմ այն իրոք կապահովի աշակերտների ներգրավվածությունը։

    Թողնել հաղորդագրություն:


  • Լաուրա Գրքիկյան
    replied
    Հարգելի գործընկերներ,խնդրել էի ,որ գրեք ձեր տեսակետը`ինչ եք հասկանում ներգրավվածություն ասելով:

    Թողնել հաղորդագրություն:


  • barseghyan1977@bk.ru
    replied
    Պատմության դասերին շատ կարևոր է պատմական ժամանակաշրջանի ընկալումը և վերլուծությունը աշակերտների կողմից:

    Թողնել հաղորդագրություն:


  • Լաուրա Գրքիկյան
    replied
    Հարգելի Լիլիթ,ուրախ եմ ,որ նույն խաղով`լոտոյով մենք կարողացել ենք ապահովել աշակերտների ներգրավվածությունը:Կա այլ մեթոդ,հնար,խաղ, որը կիրառում եք նույն նպատակի`ներգրավածության համար ու կուզենայիք ինձ հետ կիսվել:

    Թողնել հաղորդագրություն:


  • Լիլիթ Խաչատրյան
    replied
    Լաուրա Գրքիկյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Որպես աշակերտների ներգրավվածության բարձրացման միջոց,ես կիրառել եմ դերային քարտերի բնութագրիչներ,խճանկար մեթոդները և պատմական լոտո խաղը:Ինձ հետաքրքրում է,թե դուք ինչ
    մեթոդների ու հնարների եք դիմում ներգրավվածությունն ապահովելու համար,հարգելի' գործընկերներ:
    Հարգելի Լաուրա Գրքիկյան ,ես օգտագործել եմ ֆիզիկայի ժամերին տվյալ թեման ուսումնասիրելուց հետո լոտո,որի ընթացքում ամբողջ դասարանը ներգրավված էր բոլորը ուշադիր էին ,իսկ ամենակարևորը ամբողջ թեման կրկնվեց,իսկ աշակերտները թեմատիկ գրավորին արդեն պատրաստ էին:

    Թողնել հաղորդագրություն:


  • Լաուրա Աթանեսյան
    replied
    [QUOTE=Լաուրա Գրքիկյան;81622]
    Լաուրա Աթանեսյան-ի խոսքերից Նայել գրառումը

    Հարգելի Աթանեսյան,Դուք ճիշտ եք, իրոք որ պատմությունը պետք է նպաստի աշակերտի բանավոր խոսքի զարգացմանը,որի վրա ես շատ մեծ ուշադրություն եմ դարձնում:Գնահատելիս էլ որպես չափանիշ մշակում և գնահատում ենք աշակերտի գրագետ ,սահուն , բանավոր խոսքը:Թեման ամրապնդելիս պարտադիր է,որ աշակերտը ներկայացնի օր.`պայմանագիր,որևէ իրադարձության նախադրյալ,պատճառ, հետևանք,գնահատի քաղաքական գործչի և այլն :Այսինքն , ոչ մի աշակերտ չի գնահատվի միայն փակ հարցի պատասխանելով,պատմությունը քննարկումների ,բանավեճերի ,ստեղծագործելու,քննադատական մտածողությունը զարգացնելու դասաժամ է և ոչ թե միայն հարց ու պատասխանի ....
    Իհարկե շատ ճիշտ եք հարգելի Լաուրա, պատմության ժամերին շատ կարևոր է աշակերտների մտածողության հմտությունների զարգացումը. ինչպես նշել եք քննադատական, ավելացնեմ նաև ստեղծագործական, տրամաբանական, նաև կարևորում եմ պատմական մտածելակերպի զարգացումը, որին անդրադարձել եմ բազմիցս իմ «իմ մտածողության զարգացումը պատմության ժամերին» թեմայում: Եթե աշակերտը կարողանա խմբավորել նույնանման և տարաբնույթ փաստերը, ցույց տա դրանց միջև բազմակողմ կապերը` պատճառ, հետևանք, արդյունք, համադրություն, հակադրություն և այլն, ապա այդպիսի կարողությունների ձեռքբերումը, կլինի պատմության դասի հաջողության գրավականներրից և հիմք կդնի աշակերտների պատմական մտածողության ձևավորմանը:

    Թողնել հաղորդագրություն:


  • Լաուրա Գրքիկյան
    replied
    [QUOTE=Լաուրա Աթանեսյան;81448]
    Լաուրա Գրքիկյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Հռիփսիմե, շնորհակալություն արձագանքելու համար: Ես շատ վաղուց արդեն չեմ էլ պարտադրում տանը դաս սովորել:
    • Մենք դասը սովորում ենք դասարանում` խմբային աշխատանքով, կիրառելով նշված մեթոդները: Դասն սկսում եմ նախորդ թեմայի ամրապնդմամբ:
    • Հետո ներկայացնում եմ նոր նյութը, նպատակը, խնդիրները, մշակում ենք գնահատման չափանիշներ, դասարանը բաժանում եմ խմբերի և սկսում ենք աշխատել:
    • Ամփոփումը կատարում եմ ևս հետաքրքիր մեթոդով/օր. պատմական լոտո/:
    • Կատարում ենք անդրադարձ, գնահատում:
    • Տանը հանձնարարում եմ արդեն, ոչ թե դաս սովորել, այլ լրացուցիչ աղբյուրից հետաքրքիր տեղեկություններ: Կամ թեմայի հետ կապված գրել որևէ իրադարձության նշանակությունը, գնահատել գործչին, գրել հետևանքը, համեմատել, նկարել և այլն:
    • Հաջորդ դասն սկսում եմ նույն հերթականությամբ:



    Ստացվեց, որ դասը սովորեցինք դասարանում: Բնական է, որ այս դեպքում աշակերտն անբավարար չի ստանա, քանի որ նա խմբում հաստատ ,,գլուխ չի պահել,,: Թեկուզ ընկերոջը կրկնելու համար Դուք կարող եք աշակերտին բավարար գնահատել:

    Հարգելի Լաուրա իհարկե շատ լավ է, որ դասը սովորեցնում եք դասարանում, սակայն իմ փորձից ելնելով ասեմ, որ եթե աշակերտները տանը դասը չեն կարդում դասարանում սովորածն էլ են մոռանում: Հաջորդ դասին, երբ հարցնում ես, եթե տանը դասը չի կարդացել, ապա նա ընդամենը կարող է դասից մի քանի կցկտուր նախադասություններ ասել: Չէ, որ պատմության դասաժամերին մենք պետք է զարգացնենք նաև աշակերտի պատմելու կարողությունները: Պատմությունը դա միայն հարց ու պատասխան չէ: Կցանկանայի արտահայտեիք Ձեր կարծիքը:
    Հարգելի Աթանեսյան,Դուք ճիշտ եք, իրոք որ պատմությունը պետք է նպաստի աշակերտի բանավոր խոսքի զարգացմանը,որի վրա ես շատ մեծ ուշադրություն եմ դարձնում:Գնահատելիս էլ որպես չափանիշ մշակում և գնահատում ենք աշակերտի գրագետ ,սահուն , բանավոր խոսքը:Թեման ամրապնդելիս պարտադիր է,որ աշակերտը ներկայացնի օր.`պայմանագիր,որևէ իրադարձության նախադրյալ,պատճառ, հետևանք,գնահատի քաղաքական գործչի և այլն :Այսինքն , ոչ մի աշակերտ չի գնահատվի միայն փակ հարցի պատասխանելով,պատմությունը քննարկումների ,բանավեճերի ,ստեղծագործելու,քննադատական մտածողությունը զարգացնելու դասաժամ է և ոչ թե միայն հարց ու պատասխանի ....

    Թողնել հաղորդագրություն:


  • Լաուրա Աթանեսյան
    replied
    [QUOTE=Լաուրա Գրքիկյան;70473]Հարգելի Հռիփսիմե, շնորհակալություն արձագանքելու համար: Ես շատ վաղուց արդեն չեմ էլ պարտադրում տանը դաս սովորել:
    • Մենք դասը սովորում ենք դասարանում` խմբային աշխատանքով, կիրառելով նշված մեթոդները: Դասն սկսում եմ նախորդ թեմայի ամրապնդմամբ:
    • Հետո ներկայացնում եմ նոր նյութը, նպատակը, խնդիրները, մշակում ենք գնահատման չափանիշներ, դասարանը բաժանում եմ խմբերի և սկսում ենք աշխատել:
    • Ամփոփումը կատարում եմ ևս հետաքրքիր մեթոդով/օր. պատմական լոտո/:
    • Կատարում ենք անդրադարձ, գնահատում:
    • Տանը հանձնարարում եմ արդեն, ոչ թե դաս սովորել, այլ լրացուցիչ աղբյուրից հետաքրքիր տեղեկություններ: Կամ թեմայի հետ կապված գրել որևէ իրադարձության նշանակությունը, գնահատել գործչին, գրել հետևանքը, համեմատել, նկարել և այլն:
    • Հաջորդ դասն սկսում եմ նույն հերթականությամբ:



    Ստացվեց, որ դասը սովորեցինք դասարանում: Բնական է, որ այս դեպքում աշակերտն անբավարար չի ստանա, քանի որ նա խմբում հաստատ ,,գլուխ չի պահել,,: Թեկուզ ընկերոջը կրկնելու համար Դուք կարող եք աշակերտին բավարար գնահատել:

    Հարգելի Լաուրա իհարկե շատ լավ է, որ դասը սովորեցնում եք դասարանում, սակայն իմ փորձից ելնելով ասեմ, որ եթե աշակերտները տանը դասը չեն կարդում դասարանում սովորածն էլ են մոռանում: Հաջորդ դասին, երբ հարցնում ես, եթե տանը դասը չի կարդացել, ապա նա ընդամենը կարող է դասից մի քանի կցկտուր նախադասություններ ասել: Չէ, որ պատմության դասաժամերին մենք պետք է զարգացնենք նաև աշակերտի պատմելու կարողությունները: Պատմությունը դա միայն հարց ու պատասխան չէ: Կցանկանայի արտահայտեիք Ձեր կարծիքը:
    Վերջին խմբագրողը՝ Լաուրա Աթանեսյան; 27-04-19, 15:24.

    Թողնել հաղորդագրություն:


  • Լաուրա Գրքիկյան
    replied
    Մեթոդը, ինչպես արդեն ներկայացվեց, աշակերտի և ուսուցչի համատեղ գործունեություն է`միտված ուսումնական նպատակների իրականացմանը:Ուստի ,ելնելով ուսուցման նպատակներից , շատ կարևոր է մեթոդների ճիշտ ընտրությունը:Պատահում է,որ չնախատեսված հանգամանքներն ուսուցչին թելադրում են փոխել նախապես ընտրված մեթոդը`իրավիճակը շտկելու նպատակով:Այսինքն չկա դեպի նպատակը տանող միակ ճանապարհ,այն կարող է փոխվել կախված իրավիճակից:Չի կարող նաև ինքնանպատակ լինել մեթոդի կամ մեթոդական հնարի կիրառումը:Ուսուցչի նպատակը պետք է լինի ոչ թե գործընկերներին զարմացնել իր մանկավարժական վարպետությամբ,այլ մեթոդների ճիշտ ընտրությամբ հասնել ուսուցման նպատակներին:Մի խոսքով ,պետք է ոչ թե տեխնիկա ցուցադրել ,այլ հասնել դասի նախապես ծրագրված նպատակին:Իսկ եթե մեթոդները չեն ծառայում դրան ,ուրեմն պետք է փոխել կամ կատարելագործել:Այսպիսով ,ուսուցչի մասնագիտական, առարկայական գիտելիքների կարողությունների մաս են կազմում մեթոդների իմացությունը ,դրանք կիրառելու ,համադրելու հմտությունը ,որոնք ուսուցման գործընթացի արդյունավետությունն ու ներգրավվածությունն ապահովող կարևոր ուղիներից են:

    Թողնել հաղորդագրություն:


  • Լաուրա Գրքիկյան
    replied
    Աշակերտների ներգրավվածությունը բարձրացնելու համար ես կիրառել եմ մեթոդներից ,,Դերային քարտերի բնութագրիչներ,,և ,,Խճանկար ,,, իսկ խաղերից ,,Պատմական լոտո,,:Նկարագրել եմ և մեթոդները, և խաղը:Իսկ ինչ է մեթոդը, Քանի տեսակի կարելի է այն բաժանել:Ինչպես գիտենք մեթոդը հունարեն բառ է,որը նշանակում է ինչ-որ տեղ տանող ճանապարհ,ուղի:Մեթոդը ուսուցչի և աշակերտի հետևողական փոխկապակցված գործողությունների համակարգ է,որն ապահովում է կրթության բովանդականացումը:Ուսուցման մեթոդներն այսօր կարելի է բաժանել երեք տեսակի`պասիվ, ակտիվ, ինտերակտիվ:
    Պասիվ,երբ հիմնական գործող դեմքը ուսուցիչն է,աշակերտը հանդես է գալիս պասիվ լսողի դերում:Սա ուսուցչակենտրոն ուսուցումն է:
    Ակտիվը աշակերտ-ուսուցիչ փոխգործակցությունն է:Ուսումնառության ժամանակ սովորողները հանդոս են գալիս ոչ միայն լսողի դերում, այլ ուսուցիչ-աշակերտ փոխազդեցությունը հավասար մակարդակի վրա է գտնվում:Սա արդեն աշակերտակենտրոն ուսուցումն է:Միմյանց հետ,միմյանցից սովորելն էլ ավելի մեծ հնարավորություն է ընձեռում ակադեմիական գիտելիքներն ընդլայնելու և խորացնելու համար/Վիգոտսկի,Պիաժիե/:Որքան ավելի շատ են խոսում, այնքան ավելի լավ են սովորում:
    Ինտերակտիվ- փոխներգործուն մեթոդ է,երբ աշակերտն ստեղծագործում է, զարգացնում է քննադատական մտածողությունը,հնարավորություն է ստանում աշխատել խմբերում`ձեռք բերելով համագործակցություն,փոխզիջում,հաղորդակցման կարողություն:

    Թողնել հաղորդագրություն:


  • Լաուրա Գրքիկյան
    replied
    Աշակերտների ներգրավվածությունն ապահովելու համար կարելի է կիրառել նաև հարցադրումների մեթոդներից անվանական հարցումը: Առանձին թերթիկների կամ փոքրիկ փայտիկների վրա գրվում են դասարանի աշակերտների անունները:Աշակերտների թվին համապատասխան թերթիկների վրա էլ գրվում են փակ և բաց հարցերը :Սկզբում ընթերցվում է հարցը ,հետո պատահական սկզբունքով` փայտիկի վրա գրված աշակերտի անունը,ով չէր էլ սպասում ,որ կհնչի իր անունը:Եթե նա չկարողանա պատասխանել,ապա հաջորդ փայտիկի վրա գրված աշակերտն է պատասխանում` անունը հնչելուց հետո: Պատասխանը կրկնում է նախորդ աշակերտը :Այսպես հնչում է հարցը `աշակերտի անունը ,մինչև սպառվում են բոլոր հարցերն ու բոլոր փայտիկները :Արդյունքում բոլորն էլ մասնակցում են դասապրոցեսին` անկախ իրենց ցանկությունից կամ ձեռք բարձրացնելուց:Մեթոդը շատ համար է դասի 1-ին փուլում /խթանման/ կամ ներածական մասում`նախորդ թեման ամրապնդելու և աշակերտին ակտիվացնելու համար:Այն բացառիկ մեթոդ է աշակերտին կենտրոնացնելու,ուշադրությունը բևեռելու ,թեմայի մեջ պահելու ,ինչպես նաև աղմուկից խուսափելու/ ես ասեմ ..ես ասեմ/ համար:

    Թողնել հաղորդագրություն:


  • Լաուրա Գրքիկյան
    replied
    Որպես աշակերտների ներգրավվածության բարձրացման միջոց,ես կիրառել եմ դերային քարտերի բնութագրիչներ,խճանկար մեթոդները և պատմական լոտո խաղը:Ինձ հետաքրքրում է,թե դուք ինչ
    մեթոդների ու հնարների եք դիմում ներգրավվածությունն ապահովելու համար,հարգելի' գործընկերներ:

    Թողնել հաղորդագրություն:


  • Լաուրա Գրքիկյան
    replied
    Լիլիթ Աբաջյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Уважаемая Лаура Гркикян, одним из факторов эффективности и успешности обучения является вовлечённость ученика в сам процесс обучения. Вовлечённость — вот главный девиз образования. В свою очередь, для обеспечения вовлечённости школьника в процесс обучения нужно, чтобы выполнялось как минимум два условия: обеспечение чувства безопасности и личная заинтересованность самого учащегося. Дополнительными условиями, но не менее важными, являются ощущение комфорта и удовлетворение текущих физиологических потребностей ученика.
    Հարգելի' Լիլիթ Աբաջյան,շնորհակալություն արձագանքելու համար:Շատ հետաքրքիր ու կարևոր գործոններ եք առանձնացրել աշակերտների ներգրավվածությունն ապահովելու համար:

    Թողնել հաղորդագրություն:


  • Լիլիթ Աբաջյան
    replied
    Լաուրա Գրքիկյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Լիլիթ Ալեքսանյան ,շնորհակալություն արձագանքելու համար:Իմ ընտրած մեթոդներն իրոք այնպիսինն են,որ կարելի է կիրառել բոլոր առարկանեիր համար:Ուրախ եմ ,որ լինելով ռուսաց լեզվի մասնագետ ցանկություն եք հայտնել մասնակցել քննարկմանը:Ուզում եմ իմանալ,թե Դուք ինչ եք հասկանում ներգրավվածություն ասելով:
    Уважаемая Лаура Гркикян, одним из факторов эффективности и успешности обучения является вовлечённость ученика в сам процесс обучения. Вовлечённость — вот главный девиз образования. В свою очередь, для обеспечения вовлечённости школьника в процесс обучения нужно, чтобы выполнялось как минимум два условия: обеспечение чувства безопасности и личная заинтересованность самого учащегося. Дополнительными условиями, но не менее важными, являются ощущение комфорта и удовлетворение текущих физиологических потребностей ученика.
    Վերջին խմբագրողը՝ Լիլիթ Աբաջյան; 26-02-19, 02:08.

    Թողնել հաղորդագրություն:

Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
Working...
X

Debug Information