Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ուսումնառության ակտիվ մեթոդները որպես աշակերտների ներգրավածության բարձրացման միջոց

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #46
    [QUOTE=Լաուրա Գրքիկյան;81622]
    Լաուրա Աթանեսյան-ի խոսքերից Նայել գրառումը

    Հարգելի Աթանեսյան,Դուք ճիշտ եք, իրոք որ պատմությունը պետք է նպաստի աշակերտի բանավոր խոսքի զարգացմանը,որի վրա ես շատ մեծ ուշադրություն եմ դարձնում:Գնահատելիս էլ որպես չափանիշ մշակում և գնահատում ենք աշակերտի գրագետ ,սահուն , բանավոր խոսքը:Թեման ամրապնդելիս պարտադիր է,որ աշակերտը ներկայացնի օր.`պայմանագիր,որևէ իրադարձության նախադրյալ,պատճառ, հետևանք,գնահատի քաղաքական գործչի և այլն :Այսինքն , ոչ մի աշակերտ չի գնահատվի միայն փակ հարցի պատասխանելով,պատմությունը քննարկումների ,բանավեճերի ,ստեղծագործելու,քննադատական մտածողությունը զարգացնելու դասաժամ է և ոչ թե միայն հարց ու պատասխանի ....
    Իհարկե շատ ճիշտ եք հարգելի Լաուրա, պատմության ժամերին շատ կարևոր է աշակերտների մտածողության հմտությունների զարգացումը. ինչպես նշել եք քննադատական, ավելացնեմ նաև ստեղծագործական, տրամաբանական, նաև կարևորում եմ պատմական մտածելակերպի զարգացումը, որին անդրադարձել եմ բազմիցս իմ «իմ մտածողության զարգացումը պատմության ժամերին» թեմայում: Եթե աշակերտը կարողանա խմբավորել նույնանման և տարաբնույթ փաստերը, ցույց տա դրանց միջև բազմակողմ կապերը` պատճառ, հետևանք, արդյունք, համադրություն, հակադրություն և այլն, ապա այդպիսի կարողությունների ձեռքբերումը, կլինի պատմության դասի հաջողության գրավականներրից և հիմք կդնի աշակերտների պատմական մտածողության ձևավորմանը:

    Comment


    • #47
      Լաուրա Գրքիկյան-ի խոսքերից Նայել գրառումը
      Որպես աշակերտների ներգրավվածության բարձրացման միջոց,ես կիրառել եմ դերային քարտերի բնութագրիչներ,խճանկար մեթոդները և պատմական լոտո խաղը:Ինձ հետաքրքրում է,թե դուք ինչ
      մեթոդների ու հնարների եք դիմում ներգրավվածությունն ապահովելու համար,հարգելի' գործընկերներ:
      Հարգելի Լաուրա Գրքիկյան ,ես օգտագործել եմ ֆիզիկայի ժամերին տվյալ թեման ուսումնասիրելուց հետո լոտո,որի ընթացքում ամբողջ դասարանը ներգրավված էր բոլորը ուշադիր էին ,իսկ ամենակարևորը ամբողջ թեման կրկնվեց,իսկ աշակերտները թեմատիկ գրավորին արդեն պատրաստ էին:

      Comment


      • #48
        Հարգելի Լիլիթ,ուրախ եմ ,որ նույն խաղով`լոտոյով մենք կարողացել ենք ապահովել աշակերտների ներգրավվածությունը:Կա այլ մեթոդ,հնար,խաղ, որը կիրառում եք նույն նպատակի`ներգրավածության համար ու կուզենայիք ինձ հետ կիսվել:

        Comment


        • #49
          Պատմության դասերին շատ կարևոր է պատմական ժամանակաշրջանի ընկալումը և վերլուծությունը աշակերտների կողմից:

          Comment


          • #50
            Հարգելի գործընկերներ,խնդրել էի ,որ գրեք ձեր տեսակետը`ինչ եք հասկանում ներգրավվածություն ասելով:

            Comment


            • #51
              Բարև Ձեզ ընկեր Գրքիկյան։
              Ինձ հետաքրքրեց դերային քարտերի բնութագրիչ մեթոդը։ Կփորձեմ այն կիրառել նոր ուստարում։ Կարծում եմ այն իրոք կապահովի աշակերտների ներգրավվածությունը։

              Comment


              • #52
                Անյուտա Բասենցյան-ի խոսքերից Նայել գրառումը
                Բարև Ձեզ ընկեր Գրքիկյան։
                Ինձ հետաքրքրեց դերային քարտերի բնութագրիչ մեթոդը։ Կփորձեմ այն կիրառել նոր ուստարում։ Կարծում եմ այն իրոք կապահովի աշակերտների ներգրավվածությունը։
                Հարգելի' Բասենցյան,ճիշտ եք նկատել,իրոք,դերային քարտերի բնութագրիչ մեթոդը լիարժեք ապահովում է աշակերտների ներգրավվածությունը:Ոչ մի աշակերտ չի կարող,,գլուխ պահել,,:

                Comment

                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                Working...
                X

                Debug Information