Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ուսումնառության ակտիվ մեթոդները որպես աշակերտների ներգրավածության բարձրացման միջոց

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • #16
    Առաջարկվող մեթոդները լիարժեք արտացոլում են ժամանակի պահանջները։
    Տիկին Անահիտ,ճիշտ եք նկատել,որ կիրառած մեթոդներն արտացոլում են ժամանակի պահանջները,քանի որ այսօր միայն ավանդական ու հնացած մեթոդներով դասավանդելն ապարդյուն է ու անարդյունք:

    Եթե ավանդական ուսուցման ժամանակ ուսուցիչը խաղում էր ուսումնական տեղեկույթն իր միջով անցկացնող «զտիչի» դեր, ապա այսօր օգնականի, աջակցողի, ուղղորդողի, շտկողի դեր։ ՈՒսուցչակենտրոն ուսուցումից անցում է կատարվում աշակերտակենտրոն ուսուցման։ ՈՒսուցիչը ոչ թե պատրաստի գիտելիքներ է տալիս աշակետին, այլ խթանում է սովորողների ինքնուրույն որոնումը։ Ա․ Դիստերվերգն ասել է, որ վատ ուսուցիչը ճշմարտությունը մատուցում է, լավը՝ սովորեցնում գտնել այն։

    https://lib.armedu.am/download/18014/080a44fcbbc6c64f66a57a0bfdcea51e
    Վերջին խմբագրողը՝ Լաուրա Գրքիկյան; 25-12-18, 13:39.

    Comment


    • #17
      Շատ հետաքրքիր է, կցանկանայի որ բոլոր դպրոցներում այն կիրառվեր։
      Հետաքրքիրը հետաքրքիր է ,Լիլիթ ջան,ցանկալի է ,որ ժամանակակից մեթոդները կիրառվեն բոլոր դպրոցներում ու բոլորի կողմից ,բայց պարտադրել չեմ կարող:

      <<Խճանկար>> մեթոդը գերազանց գործիք է խմբերի միավորման, հասարակական հմտությունների զարգացման, համագործակցության և հավասար հնարավորությունների խթանման համար»։ Խճանկար մեթոդը իմ կիրառած մեթոդներից ամենաշատն է ընդունված աշակերտների կողմից :Կիրառելի է հիմականում ծավալով փոքր դասերի ժամանակ իմաստի ընկալման փուլում օր. ՝ 12_րդ դասարան Համաշխարհային պատմություն <<Ազգերի ինքնորոշման հիմնախնդիրն ու չճանաչված պետությունները>>,<<Հռոմեական կայսրությունը I-IV դդ. >> 10_րդ դասարան, << Սառը պատերազմ>>-11_րդ դաս.:

      Հետագայում կներկայացնեմ իմ թվարկած դասերից <<Սառը պատերազմը>>:
      Վերջին խմբագրողը՝ Լաուրա Գրքիկյան; 25-12-18, 13:45.

      Comment


      • #18
        Տիկին Գրքիկյան, հոդվածում խոսում եք «խճանկար» մեթոդի մասին: Այս մեթոդի ցանկացած ենթատեսակի կիրառում բավական ժամանակատար է, իսկ մայր և դուստր խմբերով «խճանկարը»՝ առավել ևս: Իսկապե՞ս կարողանում եք 45 րոպեում ամբողջությամբ կիրառել այս մեթոդը, ավարտել դասը և անդրադարձ կատարել: Իսկ «դերային քարտերի բնութագրիչներ» մեթոդի մասին խնդրում եմ ավելի մանրամասն խոսել: Շնորհակալություն:

        Comment


        • #19
          Տիկին Գրքիկյան, հոդվածում խոսում եք «խճանկար» մեթոդի մասին: Այս մեթոդի ցանկացած ենթատեսակի կիրառում բավական ժամանակատար է, իսկ մայր և դուստր խմբերով «խճանկարը»՝ առավել ևս: Իսկապե՞ս կարողանում եք 45 րոպեում ամբողջությամբ կիրառել այս մեթոդը, ավարտել դասը և անդրադարձ կատարել: Իսկ «դերային քարտերի բնութագրիչներ» մեթոդի մասին խնդրում եմ ավելի մանրամասն խոսել: Շնորհակալություն:
          Զիլֆիմյան ջան ,շնորհակալություն հարցադրման համար:,,Խճանկար,, մեթոդը ,եթե կիրառում ես առաջին անգամ ու երեխաները չունեն իրենց մայր խմբերը,առավել ևս չգիտեն դուստր խմբերի բաժանվել,պարզ է,որ 45ր. բավարար չէ:Բնական է,որ նման մեթոդներով աշխատելու համար փորձ պիտի ունենա և' ուսուցիչը, և' աշակերտը:Ես շատ հաճախ եմ կիրառում այս մեթոդը իմաստի ընկալման փուլում ,ծավալով փոքր թեմաների ժամանակ ու փորձ ունեցող դասարանում:Հասցնում եմ և' անդրադարձ անել,և'գնահատել:Սիրով հրավիրում եմ եմ փորձի փոխանակման:
          Վերջին խմբագրողը՝ Լաուրա Գրքիկյան; 25-12-18, 13:27.

          Comment


          • #20
            Սիրելի ընկեր Գրքիկյան ես ինքս եղել եմ ձեր աշակերտուհին ու մինչ օրս մեծ ոգևորությամբ եմ հիշում մեր խմբային աշխատանքները

            Comment


            • #21
              շատ հետաքրքրեց մեթոդը, շնորհակալություն

              Comment


              • #22
                Հարգելի Լաուրա ուսուցման մեթոդների բազմազանությունը շատ օգտակար է, ինձ հատկապես մտահոգում է այն հանգամանքը, որ վերջին տարիներին ուսման հանդեպ աշակերտների հետաքրքրությունը նվազել է և որքան էլ ջանում եմ հետաքրքրություն ստեղծել ուսուցման ընթացքում,կիրառում եմ մի շարք մեթոդներ, այդուհանդերձ, բարձր դասարաններում աշակերտների մեծ մասը տանը չի աշխատում, սահմանափակվում են դասաժամի ընկալածով, որոշներն անգամ տանը գիրք չեն բացում..
                Հարգելի կոլեգաներ, առաջարկում եմ քննարկել.
                -Արդյոք անբավարար թվանշանը աշակերտին պատժելու միջոց է, խնդրում եմ գրեք ձեր կարծիքները...

                Comment


                • #23
                  Հարգելի գործընկերներ,այսօր ես կանրադառնամ Ջ. Փեթիի ,,Առանց պատմելու դասավանդման 25 եղանակներից,, ամենաշատը կիրառած ,,դերային քարտերի բնութագրիչներ,, մեթոդին, որը հետաքրքրել է նաև հոդվածը ընթերցողներից մի քանիսին: Այս մեթոդն ամենաշատն է ապահովում աշակերտների ներգրավվածությունն ուսումնառության ընթացքում:Ոչ մի աշակերտ չի կարող,,գլուխ պահել,, ,քանի որ խմբում յուրաքանչյուրն ունի հստակ դեր: Դերեր ,որոնք աշակերտներն իրենք են բաշխում,որն էլ խիստ բարձրացնում է փոխադարձ պատասխանատվությունը:Դերերը կապված առարկայից և թեմայից կարող են փոփոխվել: Դրանք լավագույնս կաշխատեն այն ժամանակ, երբ ուսուցիչը հավաստիանում է,որ աշխատանքից հետո բոլոր սովորողների գիտելքներն ստուգվելու են: Այն կարելի է անել հետադարձ կապի, թեստային կամ այլ աշխատանքի միջոցով:

                  Մեթոդը կիրառելի է դասի հիմնական կամ իմաստի ընկալման փուլում: Թեման ուսումնասիրելու են խմբերով,յուրաքանչյուրին մի բաժին հատված: Խմբերի ներսում ևս կատարվում է աշխատանքի բաժանում`

                  1.Ուսուցիչ-ուսումնասիրում է հանձնարարված նյութը և այն բացատրում խմբի մյուս անդամներին :Փակուղու առաջ հայտնվելու դեպքում օգնության համար դիմում է դասավանդող ուսուցչին:

                  2. Ստուգող-ստուգում է,թե խմբի անդամներն արդյոք հասկանում են խմբի ուսուցչի բացատրությունները,արդյոք աշխատելիս ճիշտ եզրահանգումներ են անում:

                  3.Գրառող- գրի է առնում և ամփոփում խմբի հիմնական եզրահանգումները և հնչած մտքերը այնպես,որ դրանք կարողանա ներկայացնել մյուս խմբերին:

                  4.Հարցատու-խմբի ուշադրությունը էական կետերի վրա հրավիրելու համար կազմում է բաց`մարտահրավերային հարցեր:

                  5.Բառապաշարի պատասխանատու_ուսումնասիրում և բացատրում է տեքստում եզրույթների նշանակությունը:

                  6.Առաջնորդ-ժողովրդավարական սկզբունքով կառավարում ,առաջնորդում է խմբին` հավաստիանալով,որ բոլորն իրենց աշխատանքը ճիշտ են կատարում և տրված ժամանակահատվածում ավարտին են հասցնում առաջադրանքը:
                  Վերջին խմբագրողը՝ Լաուրա Գրքիկյան; 25-12-18, 13:29.

                  Comment


                  • #24
                    Հարգելի Լաուրա ուսուցման մեթոդների բազմազանությունը շատ օգտակար է, ինձ հատկապես մտահոգում է այն հանգամանքը, որ վերջին տարիներին ուսման հանդեպ աշակերտների հետաքրքրությունը նվազել է և որքան էլ ջանում եմ հետաքրքրություն ստեղծել ուսուցման ընթացքում,կիրառում եմ մի շարք մեթոդներ, այդուհանդերձ, բարձր դասարաններում աշակերտների մեծ մասը տանը չի աշխատում, սահմանափակվում են դասաժամի ընկալածով, որոշներն անգամ տանը գիրք չեն բացում..
                    Հարգելի կոլեգաներ, առաջարկում եմ քննարկել.
                    -Արդյոք անբավարար թվանշանը աշակերտին պատժելու միջոց է, խնդրում եմ գրեք ձեր կարծիքները...
                    Հարգելի Հռիփսիմե, շնորհակալություն արձագանքելու համար: Ես շատ վաղուց արդեն չեմ էլ պարտադրում տանը դաս սովորել:
                    • Մենք դասը սովորում ենք դասարանում` խմբային աշխատանքով, կիրառելով նշված մեթոդները: Դասն սկսում եմ նախորդ թեմայի ամրապնդմամբ:
                    • Հետո ներկայացնում եմ նոր նյութը, նպատակը, խնդիրները, մշակում ենք գնահատման չափանիշներ, դասարանը բաժանում եմ խմբերի և սկսում ենք աշխատել:
                    • Ամփոփումը կատարում եմ ևս հետաքրքիր մեթոդով/օր. պատմական լոտո/:
                    • Կատարում ենք անդրադարձ, գնահատում:
                    • Տանը հանձնարարում եմ արդեն, ոչ թե դաս սովորել, այլ լրացուցիչ աղբյուրից հետաքրքիր տեղեկություններ: Կամ թեմայի հետ կապված գրել որևէ իրադարձության նշանակությունը, գնահատել գործչին, գրել հետևանքը, համեմատել, նկարել և այլն:
                    • Հաջորդ դասն սկսում եմ նույն հերթականությամբ:



                    Ստացվեց, որ դասը սովորեցինք դասարանում: Բնական է, որ այս դեպքում աշակերտն անբավարար չի ստանա, քանի որ նա խմբում հաստատ ,,գլուխ չի պահել,,: Թեկուզ ընկերոջը կրկնելու համար Դուք կարող եք աշակերտին բավարար գնահատել:

                    Ասեմ, որ անբավարար գնահատականը աշակերտին պատժելու միջոց չէ: Երբ փորձես իրականացնել ձևավորող գնահատում/ինքնագնահատում, փոխադարձ գնահատում/, տաս հետադարձ կապ ու աշակերտն ինքը հասկանա որտեղ է թերանում, ժամանակ տաս այն վերացնելու, կարծում եմ, որ չես ունենա անբավարար գնահատական:
                    Վերջին խմբագրողը՝ Լաուրա Գրքիկյան; 25-12-18, 13:35.

                    Comment


                    • #25
                      Սառը պատերազմը

                      Թեմա, որը ծավալով հարմար էր խճանկար մեթոդով ուսումնասիրել դասի ընկալման փուլում: Նախորդ թեման հարցերով ամրապնդելուց հետո, մտագրոհով պարզեցի աշակերտների նախնական գիտելքները սառը պատերազմի վերաբերյալ: Դասի թեման և նպատակները ներկայացնելուց հետո աշակերտների հետ միասին մշակեցինք գնահատման չափանիշները և ես դաարանը բաժանեցի հինգ խմբերի :

                      1-ին խումբ ներկայացնելու է սոցիալիստական ճամբարի ձևավորումը։
                      2 – րդ խումբ – Սառը պատերազմ
                      3 –րդ խումբ – Մարշալի պլանը
                      4 – րդ խումբ - ՏՓԽ՝ Տնտեսական փոխօգնության խորհրդի ձևավորումը։
                      5 – րդ խումբ – ՆԱՏՕ – ն և Վարշավյան դաշինքը։
                      Խմբի ներսում աշակերտները կատարեցին աշխատանքի բաժանում, պլանավորեցին աշխատել համագործակցված։
                      Հիմնական խմբերում յուրաքանչյուրը իր սովորածը սովորեցրեց խմբի մյուս անդամներին` հիմք ընդունելով այն հարցադրումները, որոնց շուրջ աշխատեցին փորձագիտական խմբերում։Որպես օրինակ բերենք խմբերից մեկի հարցերը:
                      1.Ի՞նչ է սոցիալիստական ճամբարը,
                      2.Ե՞րբ Գերմանիան մասնատվեց 2 պետությունների,
                      3.Ինչպե՞ս էին կոչվում նոր ձևավորված Գերմանական պետությունները։

                      Խմբերը ներկայացրեցին իրենց համապատասխան հատվածները հիմք ընդունելով նրանց համար նախօրոք մշակաված հարցերը:

                      Comment


                      • #26
                        Մեթոդները շատ ուսանելի են կիրառելի պատմության դասաժամերին:Ինձ համար շատ հետաքրքրություն առաջացրեց պատմական լոտոն և այն կկիրառեմ իմ դասաժամերին:

                        Comment


                        • #27
                          Հարգելի' Գրքիկյան, ցանկալի է Ձեր առավել նախընտրելի մեթոդով կամ մեթոդներով ներկայացնեք պատմության որևէ դասի ուսուցումը, որպեսզի ավելի կոնկրետ բնութագրվիի մեթոդի էությունը և դասի արդյունավետության բարձրացումը նկատելի լինի այդ մեթոդի շնորհիվ։

                          Comment


                          • #28
                            Հարգելի' Գրքիկյան, ինձ հետաքրքրեց, թե դուք ինչպե՞ս և ինչ սկզբունքով մշակեցիք գնահատման չափանիշները։ Եթե կարելի է, մի քիչ մանրամասնեք։

                            Comment


                            • #29
                              Անահիտ Բաղդասարյան-ի խոսքերից Նայել գրառումը
                              Հարգելի' Գրքիկյան, ինձ հետաքրքրեց, թե դուք ինչպե՞ս և ինչ սկզբունքով մշակեցիք գնահատման չափանիշները։ Եթե կարելի է, մի քիչ մանրամասնեք։
                              Շնորհակալություն հարցադրման համար:
                              Գնահատման չափանիշները մշակում ենք աշակերտների հետ միասին:Երբ աշակերտին հարցնում ես, թե ինչն ես գնահատում,նա հստակ պատասխանում է
                              օր`.տարեթվերի ,հասկացությունների իմացությունը
                              համեմատելու,համադրելու կարողությունը
                              պատճառահետևանքային կապերը բացահայտելու հմտությունը
                              հստակ ,սահուն ,գրական խոսքը
                              իրադարձությունը կամ որևէ գործչին գնահատելու ,արժևորելու կարողություն
                              փաստարկը հիմնավորելու կամ ժխտելու ,այլ աղբյուրից օգտվելու հմտությունը
                              կարգապահությունը
                              Այս չափանիշները պատմության դասաժամերին ամենաշատն են կիրառվում:Կախված թեմայից կարելի է օգտագործել նշվածներից մի քանիսը`գնահատելով սկսած 1միավորից:
                              Տարբեր դասարաններում չափանիշներն ու միավորները կարող են տարբեր լինել,բայց պահպաելու են 10 միավորանոց համակարգը:Օր.կարգապահության համար այն կարող է տատանվել
                              1-3 միավոր:Բնական է,որ 1-ին անգամ չափանիշների մշակումը բավականին ժամանակատար է լինելու,բայց հետո աշակերտները հմտանում են դրանում և խիստ հետևողական են դառնում:
                              Մի խորհուրդ,երբ կարգապահության միավորը նման խնդիր ունեցող աշակերտն է ասում,ապա աշխատում է դիտողության չարժանանալ և վաստակել համապատասխան միավորը:

                              Comment


                              • #30
                                Անահիտ Բաղդասարյան-ի խոսքերից Նայել գրառումը
                                Հարգելի' Գրքիկյան, ցանկալի է Ձեր առավել նախընտրելի մեթոդով կամ մեթոդներով ներկայացնեք պատմության որևէ դասի ուսուցումը, որպեսզի ավելի կոնկրետ բնութագրվիի մեթոդի էությունը և դասի արդյունավետության բարձրացումը նկատելի լինի այդ մեթոդի շնորհիվ։
                                Շնորհակալ եմ ,որ հոդվածը հետաքրքրել է Ձեզ Տիկին Բաղդասարյան:Իմ հոդվածում ես նկարագրել եմ նշված մեթոդներով դասեր :Բայց, եթե Ձեզ առավել հետաքրքրող որևէ դաս ու մեթոդ կա,ես մեծ սիրով կարող եմ ներկայացնել:

                                Comment

                                Sorry, you are not authorized to view this page
                                Working...
                                X