Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ուսումնառության ակտիվ մեթոդները որպես աշակերտների ներգրավածության բարձրացման միջոց

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Ուսումնառության ակտիվ մեթոդները որպես աշակերտների ներգրավածության բարձրացման միջոց

    Հարգելի գործընկերներ, ներկայացնում իմ փորձը, որը կայանում է հետևյալում․

    Պատմության դասաժամերին ուսումնառության ակտիվ մեթոդները և առարկայական խաղերը կիրառելով կարելի է հասնել աշակերտների ներգրավվածության բարձրացմանը։
    Վերջին խմբագրողը՝ Լաուրա Գրքիկյան; 23-12-18, 02:50.

  • #2
    Այս փորձը ներկայացված է նաև Ուսումնառության ակտիվ մեթոդները որպես աշակերտների ներգրավվածության բարձրացման միջոց հոդվածում, որը տեղադրված է Պաշարների շտեմարանում, հղումը՝ https://lib.armedu.am/resource/26324 ։

    Հարգելի գործընկերներ, հոդվածին կից տեղադրված է նաև սահիկաշարը։
    Վերջին խմբագրողը՝ Լաուրա Գրքիկյան; 23-12-18, 02:50.

    Comment


    • #3
      Շատ հետաքրքիր հոդված է, կիրառելի դասերին:

      Comment


      • #4
        Առաջարկվող մեթոդները լիարժեք արտացոլում են ժամանակի պահանջները ։

        Comment


        • #5
          Մեթոդները շատ հետաքրքիր էին , ցանկալի է <<Դերային քարտերի բնութագրիչներ>> մեթոդը նկարագրել ավելի մանրամասնորեն ։

          Comment


          • #6
            Ո՞րքան հաճախականությամբ եք կիրառում տվյալ մեթոդները և արդյոք կիրառելի է բոլոր դասարաններում։

            Comment


            • #7
              Շնորհակալություն: Շատ հետաքրքիր հոդված էր, ամբողջությամբ կիրառելի:

              Comment


              • #8
                Մովսիսյան ԱՆահիտ-ի խոսքերից Նայել գրառումը
                Առաջարկվող մեթոդները լիարժեք արտացոլում են ժամանակի պահանջները ։
                Շնորհակալություն

                Comment


                • #9
                  Ուզում եմ կրկին անգամ շնորհակալություն հայտնել բոլորից:

                  Ասեմ որ,հոդվածը գրելու համար, ինձ որպես աղբյուր ծառայել են հիմնականում
                  Լ.Պ.Բորզովայի,,Խաղեր պատմության դասին,, և
                  Ջ.Փեթի ,,Առանց պատմելու դասավանդման 25 եղանակ,,աշխատությունները:

                  Բորզովան նկարագրել է մոտ 60 խաղեր,որոնք փորձել է դասերի, միջոցառումների, խմբակների ժամանակ: Ես ևս փորձել եմ այդ խաղերից մի քանիսը կիրառել իմ դասաժամերին ,որոնք տվել են սպասվածից մեծ արդյունք: Երեխաներն արդեն դասին նստում են ավելի հաճույքով,քանի որ բոլորն էլ ներգրավվում են դասապրոցեսին ,դասաժամն անցնում է ավելի արագ,իսկ զանգի ձայնը լսելուց ասում են ,որ երևի սխալ է հնչել: Աշակերտների մոտ հատկապես հետաքրքրութուն է առաջացրել Բորզովայի ,,Բլեֆ կլուբ,, խաղը,որը եթե ձեզ էլ է հետաքրքրում, կնկարագրեմ ավելի ուշ:
                  Վերջին խմբագրողը՝ Լաուրա Գրքիկյան; 25-12-18, 13:21.

                  Comment


                  • #10
                    Շնորհակալություն հարցադրման համար,տիկին Թադևոսյան, :Նկարագրված մեթոդներն ամենակիրառվածն են իմ դասաժամերին:Կարելի է ասել համարյա ամեն օր դրանցից մեկը պարտադիր կիրառում եմ:Դասարաններն էլ կապ չունեն, եթե առաջին անգամ մի փոքր չընդունվի երեխաների կողմից,ապա հաջորդ անգամ իրենք աշակերտները կառաջարկեն մեթոդը կամ խաղը:
                    Վերջին խմբագրողը՝ Լաուրա Գրքիկյան; 23-12-18, 02:36.

                    Comment


                    • #11
                      հոդվածը շատ հետաքրքիր է, կցանկանայի բոլոր դպրոցներում այն կիրառվեր։

                      Comment


                      • #12
                        Շատ հետաքրքիր է, կցանկանայի որ բոլոր դպրոցներում այն կիրառվեր։

                        Comment


                        • #13
                          Առաջարկվող մեթոդները լիարժեք արտացոլում են ժամանակի պահանջները։
                          Տիկին Անահիտ,ճիշտ եք նկատել,որ կիրառած մեթոդներն արտացոլում են ժամանակի պահանջները,քանի որ այսօր միայն ավանդական ու հնացած մեթոդներով դասավանդելն ապարդյուն է ու անարդյունք:

                          Եթե ավանդական ուսուցման ժամանակ ուսուցիչը խաղում էր ուսումնական տեղեկույթն իր միջով անցկացնող «զտիչի» դեր, ապա այսօր օգնականի, աջակցողի, ուղղորդողի, շտկողի դեր։ ՈՒսուցչակենտրոն ուսուցումից անցում է կատարվում աշակերտակենտրոն ուսուցման։ ՈՒսուցիչը ոչ թե պատրաստի գիտելիքներ է տալիս աշակետին, այլ խթանում է սովորողների ինքնուրույն որոնումը։ Ա․ Դիստերվերգն ասել է, որ վատ ուսուցիչը ճշմարտությունը մատուցում է, լավը՝ սովորեցնում գտնել այն։

                          https://lib.armedu.am/download/18014/080a44fcbbc6c64f66a57a0bfdcea51e
                          Վերջին խմբագրողը՝ Լաուրա Գրքիկյան; 25-12-18, 13:39.

                          Comment


                          • #14
                            Շատ հետաքրքիր է, կցանկանայի որ բոլոր դպրոցներում այն կիրառվեր։
                            Հետաքրքիրը հետաքրքիր է ,Լիլիթ ջան,ցանկալի է ,որ ժամանակակից մեթոդները կիրառվեն բոլոր դպրոցներում ու բոլորի կողմից ,բայց պարտադրել չեմ կարող:

                            <<Խճանկար>> մեթոդը գերազանց գործիք է խմբերի միավորման, հասարակական հմտությունների զարգացման, համագործակցության և հավասար հնարավորությունների խթանման համար»։ Խճանկար մեթոդը իմ կիրառած մեթոդներից ամենաշատն է ընդունված աշակերտների կողմից :Կիրառելի է հիմականում ծավալով փոքր դասերի ժամանակ իմաստի ընկալման փուլում օր. ՝ 12_րդ դասարան Համաշխարհային պատմություն <<Ազգերի ինքնորոշման հիմնախնդիրն ու չճանաչված պետությունները>>,<<Հռոմեական կայսրությունը I-IV դդ. >> 10_րդ դասարան, << Սառը պատերազմ>>-11_րդ դաս.:

                            Հետագայում կներկայացնեմ իմ թվարկած դասերից <<Սառը պատերազմը>>:
                            Վերջին խմբագրողը՝ Լաուրա Գրքիկյան; 25-12-18, 13:45.

                            Comment


                            • #15
                              Տիկին Գրքիկյան, հոդվածում խոսում եք «խճանկար» մեթոդի մասին: Այս մեթոդի ցանկացած ենթատեսակի կիրառում բավական ժամանակատար է, իսկ մայր և դուստր խմբերով «խճանկարը»՝ առավել ևս: Իսկապե՞ս կարողանում եք 45 րոպեում ամբողջությամբ կիրառել այս մեթոդը, ավարտել դասը և անդրադարձ կատարել: Իսկ «դերային քարտերի բնութագրիչներ» մեթոդի մասին խնդրում եմ ավելի մանրամասն խոսել: Շնորհակալություն:

                              Comment

                              Sorry, you are not authorized to view this page
                              Working...
                              X