Հայտարարություն

Collapse
No announcement yet.

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԺԱՄԱՆԱԿՅԱ ՈՒՍՈՒՑՈՒՄ <<ԻՄ ՍԵՓԱԿԱՆ ՓՈՐՁԸ>>

Collapse
X
  •  
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
new posts

  • ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԺԱՄԱՆԱԿՅԱ ՈՒՍՈՒՑՈՒՄ <<ԻՄ ՍԵՓԱԿԱՆ ՓՈՐՁԸ>>

    Արդի աշխարհում պատմության բովանդակության հիմնախնդիրը ձեռք է բերել միջազգային նշանակություն: Հայոց պատմությունը կազմում է համաշխարհային պատմության մի օղակը, ուստի այն պետք է ուսումնասիրվի ընդհանուր պատմության հետ միասնության մեջ: Այդ միասնությունը կարելի է ապահովել

  • #2
    Հռիփսիմե Հարությունյան-ի խոսքերից Նայել գրառումը

    1. Միևնույն դարաշրջանի պատմական դեպքերի ու երևույթների համաժամանակյա ուսուցման միջոցով
    2. Ընդհանուր պատմական հասկացությունների ու գաղափարների յուրացման միջոցով, որոնք կկոնկրետացվեն հայոց պատմության փաստական նյութի վրա:
    3. Համաշխարհային դեպքերի և իրադարձությունների` համաշխարհային պատերազմներ, մշակույթ և այլն, միացյալ ուսումնասիրման միջոցով
    4. Ներառարկայական կապերի մշտական իրականացման միջոցով
    5. Ներածական դասերի, ընդհանրացնող և ամփոփիչ կրկնությունների միջոցով:
    Last edited by Հռիփսիմե Հարությունյան; d.m.Y, H:i.

    Comment

    • #3
      Հռիփսիմե Հարությունյան-ի խոսքերից Նայել գրառումը
      1. Միևնույն դարաշրջանի պատմական դեպքերի ու երևույթների համաժամանակյա ուսուցման միջոցով
      2. Ընդհանուր պատմական հասկացությունների ու գաղափարների յուրացման միջոցով, որոնք կկոնկրետացվեն հայոց պատմության փաստական նյութի վրա:
      3. Համաշխարհային դեպքերի և իրադարձությունների` համաշխարհային պատերազմներ, մշակույթ և այլն, միացյալ ուսումնասիրման միջոցով
      4. Ներառարկայական կապերի մշտական իրականացման միջոցով
      5. Ներածական դասերի, ընդհանրացնող և ամփոփիչ կրկնությունների միջոցով:
      Պատմական երկու դասընթացների կապն ու հիմնական գծերի համեմատումը հնարավորություն է ստեղծում ձևավորելու գիտելիքների ամբողջական համակարգ համաշխարհային պատմության վերաբերյալ, պարզելու մարդկության պատմության ճակատագրի ընդհանուր կողմերը և առանձնահատկությունները, որոշելու մեր երկրի տեղն ու դերը համաշխարհային պատմության մեջ նրա ավանդը մարդկային քաղաքակրթության ստեղծման ու զարգացման գործում:

      Comment

      • #4
        Հռիփսիմե Հարությունյան-ի խոսքերից Նայել գրառումը
        Պատմական երկու դասընթացների կապն ու հիմնական գծերի համեմատումը հնարավորություն է ստեղծում ձևավորելու գիտելիքների ամբողջական համակարգ համաշխարհային պատմության վերաբերյալ, պարզելու մարդկության պատմության ճակատագրի ընդհանուր կողմերը և առանձնահատկությունները, որոշելու մեր երկրի տեղն ու դերը համաշխարհային պատմության մեջ նրա ավանդը մարդկային քաղաքակրթության ստեղծման ու զարգացման գործում:
        Հայոց և համաշխարհային պատմության համաժամանակյա ուսուցման մասին իմ սեփական փորձով հանգել եմ այն եզրակացության, որ թեմատիկ պլանով համաժամանակյա ուսուցում չի ստացվում, մեկը ետ է ընկնում, մյուսը առաջ:

        Comment

        • #5

          Այդուհանդերձ պատմության ուսուցիչը պարտավոր է թեմայի արդյունավետ ուսուցման համար պարտադիր կիրառի միջառարկայական և ներառարկայական կապեր, հայոց և համաշխարհային պատմության գործընթացները վերլուծի և ներկայացնի մեկ պատմական ամբողջության մեջ` միասնական հայեցակարգի շրջանակում, ինչը չի հակասում դրանք տարբեր առարկաներով դասավանդելու իրողությանը: Այդ ամենը օգնում է սովորողներին գիտակցված յուրացնել դասը, ինչն էլ նպատում է ուսուցչին արդյունավետ ղեկավարելու սովորողների ուսումնական գործունեությունը:

          Comment

          • #6

            Հարգելի գործընկերներ առաջարկում եմ արտահայտեք ձեր կարծիքը թեմայի վերաբերյալ

            Comment

            • #7
              Հռիփսիմե Հարությունյան-ի խոսքերից Նայել գրառումը
              Պատմական երկու դասընթացների կապն ու հիմնական գծերի համեմատումը հնարավորություն է ստեղծում ձևավորելու գիտելիքների ամբողջական համակարգ համաշխարհային պատմության վերաբերյալ, պարզելու մարդկության պատմության ճակատագրի ընդհանուր կողմերը և առանձնահատկությունները, որոշելու մեր երկրի տեղն ու դերը համաշխարհային պատմության մեջ նրա ավանդը մարդկային քաղաքակրթության ստեղծման ու զարգացման գործում:
              Հայոց և համաշխարհային պատմության համաժամանակյա ուսուցման մասին իմ սեփական փորձով հանգել եմ այն եզրակացության, որ թեմատիկ պլանով համաժամանակյա ուսուցում չի ստացվում, մեկը ետ է ընկնում, մյուսը առաջ:

              Comment

              • #8
                Դաստիարակչական բաղադրիչի ներմուծումը դասի պլանում

                Դաստիարակությունը հանրակրթության կարևոր բաղադրիչներից մեկն է:
                Դպրոցին և ուսուցչին է բաժին ընկնում դաստարակչական գործընթացի զգալի բաժինը:
                Դասի պլան կազմելիս պետք է հասնել դասի նպատակի, ուսումնական նյութի բովանդակության, կրթական մեթոդների, աշակերտների ճանաչողական գործունեության ձևերի համապատասխանությանը: Ինչքան բարձր է այդ համապատասխանությունը, այնքան ազդեցիկ է դասի վերջնական արդյունքը:

                Comment

                • #9
                  Դասի նախապատրաստությունը նպատակաուղղված է աշակերտների մտածողությունը ղեկավարելու համար: Ուսուցչի համար կարևոր է նախoրոք հարցերը ձևակերպել այնպես, որ նրանք խթանեն աշակերտների մտածողությունը: Դասի նպատակն այն կետն է, որին ոսուցիչը պետք է հասնի իր դաստիարակչական գործունեության միջոցով: Նպատակադրումը գործողությանը մասնակից սուբյեկտների` ուսուցիչ – աշակերտ նպատակների բացահայտումն է, մեկը մյուսի նկատմամբ դրանց դերաբաշխումը, փոխհամաձայնությունը և ձեռքբերումները:

                  Comment

                  • #10

                    • Դասի դաստիարակչական նպատակները պետք է կոնկրետ ձևակերպել` հետաքրքրություն առաջացնել, աշակերտներին մղել ակտիվության, աշակերտներին մոտիվացնել, աշխարհայացքի ձևավորում…
                    Դաստիարակչական նպատակները նպաստում են գիտելիքների, ուսուցման գործընթացի նկատմամբ դրական վերաբերմունքի ձևավորմանը, մտահանգումներին, հայացքների ու տեսակետների անձնային որակների, ինքնագնահատման և ինքնուրույնության ձևավորմանը, ցանկացած հասարակության մեջ պատշաճ վարքագծի, փորձի ձեռքբերմանը:

                    Comment

                    • #11

                      Դաստիարակչական բաղադրիչն իր մեջ ներառում է.

                      Comment

                      • #12
                        Դաստիարակչական բաղադրիչն իր մեջ ներառում է.
                        • Բարոյական և էսթետիկական պատկերացումներ, համակարգված աշխարհայացք, վարքի կանոններին հետևելու և օրենքների կատարման կարողություն,
                        • Աշակերտի կարիքները, սոցիալական վարքի մոտիվացիան, արժեքները և արժեքային կողմնորոշումը, աշխարհայացքը:

                        Comment

                        • #13
                          Այսպիսով հայոց պատմության դասընթացի ակտիվ յուրացումը կախված է ուսուցչից, նրա դաստիարակչական գործունեության կազմակերպումից, նրա պատրաստվածության աստիճանից, ուսուցման կազմակերպման ձևերից ու մեթոդներից, ինչպես նաև ուսուցման գործընթացում ուսուցչի ու սովորողների ակտիվ փոխհարաբերություններից:
                          Գիտակցելով իր դերի ու տեղի փոփոխությունն ուսուսցման գործընթացում` ուսուցիչը պետք է կարևորի դաստիարակչական բաղադրիչի ներմուծումը դասի պլանում: Ուսուցիչը պետք է իր ողջ ջանքերը և մեթոդական զինանոցը նպատակամղի սովորողի ճանաչողական ընդունակությունների ստեղծագործական մտածողության զարգացմանը, նրանց ինքնուրույն աշխատանքների կազմակերպմանը: Ուսուցչի գլխավոր խնդիրը պետք է լինի` ճանաչել սովորողին, տեսնել և բացահայտել նրա ընդունակությունները, հակումներն ու հետաքրքրությունները, կարողանալ դրանք ըստ ամենայնի զարգացնել:

                          Comment

                          • #14

                            Սովորողի վերածվելն ուսումնական գործունեության սուբյեկտի պահանջում է ուսուցման կենտրոնում դնել ոչ այնքան գիտելիքների ձեռքբերումը, որքան նրա անձի ձևավորումն ու զարգացումը: Սովորողի անձի ձևավորման ու զարգացման, նրա ի վերուստ շնորհների բացահայտման լավագույն ուղին ներքին ազատությունն է, որը դրսևորվում է ինքնուրույնության, ակտիվության, նախաձեռնության և ազատ գործունեության մեջ: Սովորողն այնքանով է ազատ, որքանով ուսուցչի գործունեությունը չի սահմանափակում գիտելիքների ձեռքբերման ու զարգացման նրա պահանջմունքները և հնարավորությունները:

                            Comment

                            • #15
                              Հռիփսիմե Հարությունյան-ի խոսքերից Նայել գրառումը
                              Հարգելի գործընկերներ առաջարկում եմ արտահայտեք ձեր կարծիքը թեմայի վերաբերյալ
                              Հարգելի՛ Հռիփսիմե Հարությունյան , միջառարկայական կապի ապահովումը ուսուցման գործընթացում նպաստում է, որ ուսումնասիրվող նյութը դառնա ավելի պարզ, մատչելի, տեսանելի ու հասկանալի: Միջառարկայական կապերի մասին Յ.Ա.Կոմենսկին նշում է, որ ուսումնական առարկաների փոխկապակցված ուսուցումը երեխաներին սովորեցնում է բացահայտել ուսումնասիրվող առարկաների և երևույթների միջև եղած կապերը:

                              Comment

                              Sorry, you are not authorized to view this page
                              Working...
                              X