Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Արամ Մանուկյանը Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • #31
    Անահիտ Բաղդասարյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Արամ Մանուկյանը Հայաստանի Առաջին Հանրապետության պետական, հասարակական գործիչ է, հայոց նորագույն պետականության հիմնադիր, ներքին գործերի նախարար, Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ։ Ղեկավարել է Վանի ինքնապաշտպանությունը, եղել է Վանի նահանգապետ, Հայաստանի հանրապետության կառավարության անդամ։
    Երևանի նահանգի իշխանության հետագա ուժեղացման նպատակով 1918 թվականի մարտի 24-ին Երևանի բնակչությունը, զորքը և Հայոց Ազգային խորհուրդը Արամին իր կամային հատկանիշների շնորհիվ ընտրեցին Երևանի նահանգի դիկտատոր` նրան օժտելով անսահմանափակ լիազորություններով։
    Գրականագետ, քաղաքական գործիչ Նիկոլ Աղբալյանը բարձր է գնահատել նրա գործունեությունը․<< Երբ գիշերը գա, մտնեք ձեր հոգու սենյակը, խոսեք ձեր խղճի հետ և ասեք, արդյո՞ք աշխատել եք հայ ժողովրդի համար այնպես, ինչպես Արամը, եղե՞լ եք այնքան անձնազոհ, որքան Արամը, տվե՞լ եք ձեր ամբողջ կյանքը հայ ժողովրդին, ինչպես Արամը>>։
    Արամ Մանուկյանը ցանկացել է ցույց տալ աշխարհին, որ հայն ազատ ապրելու իրավունք ունի։
    Նա, որպես պետական-քաղաքական գործիչ, ուժեղ և կամային անհատականություն, որպես նվիրյալ, օրինակելի պետք է լինի սերունդների համար, քանի որ հայ ժողովրդի համար ճակատագրական օրերին իր անձը մոռացած գործում էր, զգաստության էր կոչում նաև մյուս քաղաքական գործիչներին ազգի համար բախտորոշ և ճակատագրական պահերին ճիշտ քայլեր կատարելու համար։
    Թեման արդիական է քանի որ այժմ էլ այդպիսի խելացի,վճռական, անհրաժեշտության պահին կողմնորոշվող, ճկուն միտք ու գործելակերպ ունեցող պետական քաղաքական գործչի կարիքը կա, և նա իր կերպարով օրինակ կարող է լինել շատերի համար։

    Հարգելի՛ գործընկերներ, խնդրում եմ միանալ քննարկմանը՝ արտահայտելով ձեր կարծիքները, հարստացնելով թեման ձեր ունեցած նյութերով։

    Հայ ժողովրդի 1918 թ. մայիսյան հերոսամարտերի բոցերում ծնվեց Հայաստանի առաջին հանրապետությունը: Հանրապետության վարած արտաքին քաղաքականությունը նոր էջ բացեց հայկական հարցի դիվանագիտական պատմության մեջ: Այդ օրվանից անցել է մեկ դար, և հետադարձ հայացք հառելով` հետաքրքրիր է կրկին անդրադառնալ Հայաստանի առաջին հանրապետության արտաքին քաղաքականությանն ու դիվանագիտական պատմությանը, քանզի մինչ օրս շարունակվում է անավարտ մնալ հայկական հարցը:
    Մինչ օրս շարունակվում է պայքարը հայրենի հողի համար. ԼՂՀ -ի պաշտոնական ճանաչումը միջազգային ասպարեզում ձգձգվում է , չնայած, որ այն կայացած պետություն է:

    Comment

    • #32
      Անահիտ Բաղդասարյան-ի խոսքերից Նայել գրառումը
      «Մենակ ենք և պետք է ապավինենք միայն մեր ուժերին՝ թե՜ ճակատը պաշտպանելու և թե՜ երկրի ներսում կարգ հաստատելու»:

      Արամ Մանուկյան
      Հարգելի Անահիտ, ես համամիտ եմ ձեզ հետ և ուզում եմ անդրադառնալ Նժդեհի հետևյալ խոսքերին.<< Աղետավոր չէ կորուստներ ունենալը, շատ ավելի աղետավոր է վերագնահատումների անընդունակ լինելը: Առանց վերագնահատումների անիմաստ է որոնումը, իսկ առանց որոնման մեռնում է ոչ միայն ժողովրդի միտքը, այլ նաև ինքը` ժողովուրդը…
      Պիտի որոնենք, փնտրենք, գտնենք,մեր դժբախտությունների իրական պատճառները, ճանաչենք մեր իսկական վերքերը, ախտորոշենք մեր ժողովրդի հոգին, որից հետո միայն խոսքը կարող է լինել բուժումի մասին:>>
      Գ. Նժդեհ

      Comment

      • #33
        ՄԵԾ ԵՂԵՌՆԻՑ ԵՎ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ԴԵՌ ԼԻՈՎԻՆ ՈՒՇՔԻ ՉԵԿԱԾ ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ 1918թ. ԳԱՐՆԱՆ ՎՃՌԱԿԱՆ ՕՐԵՐԻՆ ԿԱՐՈՂԱՑԱՎ ԱԶԳՈՎԻՆ ԻՆՔՆԱԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ:
        ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԶԱՎԱԿՆԵՐԸ ՀԱՄԱԽՄԲՎԵԼՈՎ ԿՌՎԵՑԻՆ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ:
        ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐՍՏԱՑԱՎ ՆՈՐ ՍԽՐԱՆՔՆԵՐՈՎ ՈՒ ԱՆՈՒՆՆԵՐՈՎ:
        ՄԱՅԻՍՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐԻ ԲՈՑԵՐՈՒՄ ԾՆՎԵՑ
        ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
        ԵՎ
        1918Թ. ՄԱՅԻՍԻ 28 – ԻՆ
        ՀՌՉԱԿՎԵՑ
        ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ :
        Կցված ֆայլեր

        Comment

        • #34
          Վանի նահանգապետ եղած ժամանակ Արամ Մանուկյանը գործել է իբրև խելացի, զգաստ և աչալուրջ քաղաքական գործիչ։ Նա աշխատել է մեծ նվիրումով և սրտացավությամբ։ Այդ մասին են վկայում նաև նրա գրագրությունները, օրինակ, նամակը, որն ուղղված էր գեներալ -մայոր Նիկոլաևին, որը կարգադրել էր, որ քրդերը վերադառնան և բնակվեն իրենց նախկին բնակավայրերում, բայց դա մի շարք վտանգներ էր պարունակում թե՛ ռուս զորքի համար, թե՛ ավարառված ու կողոպտված հայ բնակչության համար։
          Արամ Մանուկյանը գիտեր, որ այդ կարգադրությունը հուսահություն էր առաջացնելու հայերի մեջ, քանի որ ստեղծվելու էր այն տպավորությունը, որ խաղաղ հայ ազգաբնակչությանը կոտորողներն ու կողոպտիչները պետք է մնան անպատիժ՝ մեծապես թուլացնելով նրանց դիմադրության կորովը։
          Նամակը գրելով և խելացի փաստարկումներով ներկայացնելով իրավիճակը՝ Ա․Մանուկյանը փորձում է կանխել քուրդ ավարառուների և կողոպտիչների վերադարձը, քանի որ Վանի շրջանի խաղաղությունն ապահովողն ու պաշտպանողը նա էր, խնդրում է չիրագործել հրամանը, ոչ միայն չիրագործել, այլև պատժել այն անհատներին, որոնք կոտորել են Վանի շրջանի հայերին։ Արամը նաև նշում է, որ այդ վտանգավոր կլինի հայ խաղաղ ազգաբնակչության համար։ Անցյալ աշնանը այդ ցեղերը կոտորել և կողոպտել էին Աղբակի, Սարայի, Արճակի և Սալմասարի հայ գյուղացիներին։ Արամ Մանուկյանը պատճառաբանում է, որ ռուս զորքի նահանջից հետո քրդերն էին կոտորել Բաշկալայի ողջ հայությանը՝ ավարելով և հրդեհելով նրանց տները։ Քրդերը, Բազ, Վիս, Ալաս, Ալալեան, Սորան, Ռասուլան և ուրիշ հայ գյուղերի տղամարդկանց հավաքելով Առակ գյուղը և ապա հանելով դաշտ, կոտորել էին 500 մարդու, այնուհետև առևանգել ու բռնաբարել կանանց ու երեխաներին՝ շատերին բռնի իսլամացնելով։ Արամ Մանուկյանը մի շարք փաստեր է բերում և ապացուցում, որ քուրդ ցեղերը անվստահելի են վտանգավոր տարր են թե՛ ռուս զորքի ռազմական հաջողությունների տեսակետից, թե՛ հայերի համար չափից ավել մեծ վտանգ է ներկայացնելու առումով, քանի որ քրդերի վերադարձից հետո խաթարվելու էր Վանի շրջանի խաղաղությունը։ Քրդերը կոտորել էին 28000 հայերի և նրանց վերադարձը առաջ էր բերելու վրիժառության դեպքեր։ Քրդերի մոտ էին դեռևս հայերից հափշտակված գույքերը, առևանգած հարուստներն ու աղջիկները և նրանք կոտորում են նրանց, որ ազատվեն ոճիրների կենդանի վկաներից։

          Comment

          • #35
            Արմենակ Եկարյանի և այլ ազգային գործիչների հետ միասին Արամ Մանուկյանը կազմակերպել և ղեկավարել է 1915 թվականի Վանի ապրիլյան ինքնապաշտպանությունը, որի հաղթական ավարտից հետո նշանակվել է Վանի նահանգապետ (նահանգապետությունը գոյատևել է 72 օր՝ անկում ապրելով ռուսական զորքերի անակնկալ հեռանալուց հետո)։
            Վանի նահանգապետ եղած ժամանակ Արամ Մանուկյանը գործել է իբրև խելացի, զգաստ և աչալուրջ քաղաքական գործիչ։ Նա աշխատել է մեծ նվիրումով և սրտացավությամբ։ Այդ մասին են վկայում նաև նրա գրագրությունները, օրինակ, նամակը, որն ուղղված էր գեներալ -մայոր Նիկոլաևին, որը կարգադրել էր, որ քրդերը վերադառնան և բնակվեն իրենց նախկին բնակավայրերում, բայց դա մի շարք վտանգներ էր պարունակում թե՛ ռուս զորքի համար, թե՛ ավարառված ու կողոպտված հայ բնակչության համար։
            Արամ Մանուկյանը գիտեր, որ այդ կարգադրությունը հուսահություն էր առաջացնելու հայերի մեջ, քանի որ ստեղծվելու էր այն տպավորությունը, որ խաղաղ հայ ազգաբնակչությանը կոտորողներն ու կողոպտիչները պետք է մնան անպատիժ՝ մեծապես թուլացնելով նրանց դիմադրության կորովը։
            Նամակը գրելով և խելացի փաստարկումներով ներկայացնելով իրավիճակը՝ Ա․Մանուկյանը փորձում է կանխել քուրդ ավարառուների և կողոպտիչների վերադարձը, քանի որ Վանի շրջանի խաղաղությունն ապահովողն ու պաշտպանողը նա էր, խնդրում է չիրագործել հրամանը, ոչ միայն չիրագործել, այլև պատժել այն անհատներին, որոնք կոտորել են Վանի շրջանի հայերին։ Արամը նաև նշում է, որ այդ վտանգավոր կլինի հայ խաղաղ ազգաբնակչության համար։ Անցյալ աշնանը այդ ցեղերը կոտորել և կողոպտել էին Աղբակի, Սարայի, Արճակի և Սալմասարի հայ գյուղացիներին։ Արամ Մանուկյանը պատճառաբանում է, որ ռուս զորքի նահանջից հետո քրդերն էին կոտորել Բաշկալայի ողջ հայությանը՝ ավարելով և հրդեհելով նրանց տները։ Քրդերը, Բազ, Վիս, Ալաս, Ալալեան, Սորան, Ռասուլան և ուրիշ հայ գյուղերի տղամարդկանց հավաքելով Առակ գյուղը և ապա հանելով դաշտ, կոտորել էին 500 մարդու, այնուհետև առևանգել ու բռնաբարել կանանց ու երեխաներին՝ շատերին բռնի իսլամացնելով։ Արամ Մանուկյանը մի շարք փաստեր է բերում և ապացուցում, որ քուրդ ցեղերը անվստահելի են վտանգավոր տարր են թե՛ ռուս զորքի ռազմական հաջողությունների տեսակետից, թե՛ հայերի համար չափից ավել մեծ վտանգ է ներկայացնելու առումով, քանի որ քրդերի վերադարձից հետո խաթարվելու էր Վանի շրջանի խաղաղությունը։ Քրդերը կոտորել էին 28000 հայերի և նրանց վերադարձը առաջ էր բերելու վրիժառության դեպքեր։ Քրդերի մոտ էին դեռևս հայերից հափշտակված գույքերը, առևանգած հարուստներն ու աղջիկները և նրանք կոտորում են նրանց, որ ազատվեն ոճիրների կենդանի վկաներից։
            Ա․Մանուկյանը խելացի պատճառաբանություններով փորձում է կանխել քուրդ ավարառուների և կողոպտիչների վերադարձը, քանի որ Վանի շրջանի խաղաղությունն ապահովողն ու պաշտպանողը նա էր, խնդրում է չիրագործել հրամանը։ Եվ ոչ միայն չիրագործել, այլև պատժել այն անհատներին, որոնք կոտորել են Վանի շրջանի հայերին։
            Արամ Մանուկյանը Վանի նահանգապետ եղած ժամանակ օգնում էր սովի մատնված գաղթականներին։ Նա օգնություն ստացած հագուստը, ուտելիքը, դեղերը բաժանում էր գավառի կարիքավորներին, քանի որ բոլորը քաղցում էին, չկար ոչ՛ սնունդ, ոչ՛ հիվանդների համար դեղ։
            Արամին էին դիմում նահանգի տարբեր վայրերից՝ խնդրելով սնունդ, երկրագործական գործիքների հավաքման և փոխադրման համար սայլեր, դրամական միջոցներ, լծկան և կթան անասուններ, համաճարակի ընթացքն արգելելու համար բժիշկներ և դարման։
            Այսպես ամեն կողմից Վանի նահանգապետին հղվում էին խնդրանքներ և նա անդադար պետք է հոգ տաներ ամեն ինչի մասին և ապահովեր բնակչության խաղաղությունը։
            Նրան խնդրանքով դիմում էին և՛ անհատ մարդիկ և՛ գավառապետներ, Արամը պետք է կարողանար արձագանքել բոլոր խնդրանքներին։
            Արամ Մանուկյանը կոչ է անում հայրենակիցներին սովից փրկելու համար գավառներում հանգանակություն սկսելու մասին։ Նա նշում է, որ հազիվ են ազատվել թուրքական յաթաղանից, տվել և շատ զոհեր, իսկ այժմ տարածված են սովն ու հիվանդությունը։ Նա ազդարարում է բոլորին, որ անտանելի դրության մեջ է Ոստանը, Գավաշն ու Կարճկանը, քանի որ հիվանդությունն ու սովը հնձում են ժողովրդին։ Սովյալներին օգնության հասնելու համար անհրաժեշտ են միջոցներ ձեռնարկել՝ հայթայթելով դեղորայք, սնունդ, բժշկություն։ Նա փոխադարձ օգնության կոչ էր անում․ <<Եթե մեկը չօգնէ միւսին, մենք կորած ենք։ Մեկը ամէնքին, ամէնքը մէկին․ հոս է մեր փրկության խարիսխը։ Հայրենակիցներ, հրահանգած եմ բոլոր շրջաններու կառավարիչներուն, որ լայն հանգանակություն կենդանիներու և մանավանդ հացի, սովամահ եղող վայրերու համար>>։
            Վանի հայկական նահանգապետության 72-օրյա գոյության ընթացքը, ինչպես նաև Ռուսական կայսրության նախկին Երևանի նահանգի տարածքում 1917 թվականի դեկտեմբերից 1918 թվականի մայիսի 28-ը Արամի ծավալած գործունեությունը պետական որակելը հարաբերական է, քանի որ երկու դեպքում էլ պետական միավորներ որպես այդպիսիք, չկային։ Նրանցից առաջինը Ռուսական կայսրությանը ենթակա սահմանափակ ինքնուրույնություն ունեցող վարչական միավոր էր, իսկ երկրորդը՝ Ռուսական կայսրության քայքայումից հետո բախտի քմահաճույքին թողնված, դեպքերի բերումով նրանից փաստորեն անկախացած, բայց իրականում անորոշ կարգավիճակ ունեցող երկրամաս էր։ Սակայն Արամ Մանուկյանի գործունեությունը պետականությանը բնորոշ մակարդակ և բնույթ էր կրում։
            Այնուամենայնիվ, նա միակ մարդն էր, որ հեղինակություն ուներ ամենքի մոտ՝ թե՛ հակառակորդների, թե՛ կողմնակիցների։ Հայ ժողովուրդը բուռն ոգևորություն էր ապրում, քանի որ անկախ պետականության կորստից դարեր անց (թեկուզ ռուսական զինվորական իշխանության ենթակայության ներքո), թեկուզ փոքր տարածքում, հայ ժողովուրդը որոշակի ինքնուրույնություն էր ստացել։
            Ռուսական կառավարությունը Արամի նշանակմամբ ակնկալում էր, որ «նա ամբողջովին կենթարկվի զինվորական իշխանությանը ի դեմս Վանի կայազորի պետի, և որ նրա միջոցով փոխանցվեն զինվորական իշխանության բոլոր կարգադրությունները»։ Մանուկյանը, ողջունելով ռուսական զորքերի մուտքը Վան, Ռուսաստանի միապետին հեռագրով խնդրել էր իրենց որպես ինքնավար Հայաստան ընդունել ռուսական հովանու ներքո։ Այդպես մտածելու տեղիք է տալիս նաև նահանգապետի պաշտոնում նրա անդրանիկ ելույթը, որտեղ նա կոչ է արել համախմբվել ձևավորվելիք «կառավարութեան շուրջը, վերակազմակերպելու համար կեանքը քաղաքի եւ ամբողջ շրջանի մէջ»:
            Նորաստեղծ նահանգը շատ ծանր վիճակում էր. շրջափակում, ավերված տնտեսություն, ցեղասպանությունից մազապուրծ 10.000 գաղթականներ, պարենամթերքի սուր պակաս, համաճարակային հիվանդություններ և այլն։ Արամ Մանուկյանից մեծ ջանքեր էին պահանջվում հայկական շահերից բխող քաղաքականություն վարելու համար։ Նա ձեռնամուխ եղավ նահանգի իշխանության մարմինների ձևավորման, նահանգի հայության անվտանգության ապահովման, տնտեսության վերականգնման, սովի կանխման, օրինականության ապահովման և այլն անհրաժեշտ խնդիրների լուծմանը։ Նրա ղեկավարությամբ ստեղծվեցին իշխանության օրենսդիր ու գործադիր մարմիններ։ Նահանգի կառավարության ձևավորման ժամանակ նրա դրսևորեց ապակուսակցական, անաչառ մոտեցման շնորհիվ կառավարության մեջ ընդգրկեց բոլոր կուսակցությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև անկուսակցականներ` հիմք ընդունելով բացառապես նրանց բանիմացությունը։
            Նահանգի հայության անվտանգությունը, նախ և առաջ քրդերից ապահովելը, առաջնային նշանակություն ուներ։ Այդ նպատակով շուրջ հազար մարդ ընդգրկվեց ինքնապաշտպանական խմբերում։ Քրդական վտանգի չեզոքացմանը մասնակցում էին նաև գավառների ոստիկանության ուժերը։ Ռուսական կառավարությունն ընդդիմանում էր դրան. ոչ միայն թույլ էր տալիս, որ քրդերը նահանգի տարածք վերադառնան, այլև հայությունից պահանջում էր չխոչընդոտել դրան, դեռ ավելին, նահանգապետից էլ պահանջում էր ապահովել նրանց անվտանգությունը։ Հայության շահերից ելնելով` Արամ Մանուկյանը ռուսական բանակի հրամանատարությանն ուղղված գրություններով հիմնավորում էր հայերի գործողությունների դրդապատճառները` մատնանշելով 1914 թվականի աշնանը և ձմռանը հայերի նկատմամբ քրդերի ոճրագործությունները և թուրքերի հետ համատեղ գործողությունները ռուսական զորքերի դեմ։ Նա գրում էր, որ քրդերին պետք է վերաբերել որպես ռազմագերիների, քանի որ նրանք սովորական հանցագործներ են և նրանց վերադարձով կխախտվի Վանի անդորրը. ջարդված և կողոպտված հազարավոր հայերի հարազատները չէին կարող անտարբեր մնալ իրենց թշնամիների հանդեպ։ Արամ Մանուկյանը, հայ ժողովրդի շահերից ելնելով, հանդգնել է ցարական միապետությանը զգուշացնելով, մատնանշելով, որ քրդերի վերադարձի դեպքում ինքը չի կարող իր վրա պատասխանատվություն վերցնել Վանի շրջանում հանդարտության և օրինակարգի համար։ Արամ Մանուկյանն այդ շրջանում նաև զենքի արտոնագրեր է տրամադրել այն հայերին, ովքեր քրդերից (նաև ռուս զինվորների ապօրինություններից) պաշտպանության կարիք էին զգում։
            Սովը կանխելու նպատակով Արամ Մանուկյանը ոչ միայն գյուղատնտեսական աշխատանքները վերսկսելու միջոցներ ձեռնարկեց, այլև հեռատեսություն ցուցաբերելով` օգնության խնդրանքներով դիմեց նահանգի ժողովրդին, Կովկասի և գաղութների հայությանը, ինչպես նաև առանձին գրությամբ Ամենայն Հայոց կաթողիկոս Գեւորգ Ե.-ի աջակցությունը խնդրեց։
            Ռուս-թուրքական Կովկասյան ռազմաճակատից 1915 թվականին հուլիսի 11-ից ռուսական զորքերի սկսած նահանջի մասին տեղեկանալով Արամ Մանուկյանը հայրենիքն աղետից փրկելու նպատակով կազմակերպեց ժողովրդի ինքնապաշտպանության ծանր և պատասխանատու գործը։ Ապրիլյան հերոսամարտի ավելի քան 1000 մասնակիցների հետ խորհրդակցությունից հետո հայտարարեց 17-45 տարեկան տղամարդկանց հավաքագրում, փորձեց զենք-զինամթերք ստանալ ռուսական հրամանատարությունից` թուրքերին դիմադրություն կազմակերպելու նպատակով։ Արամ Մանուկյանը Վանում հայ կամավորական ջոկատները կենտրոնացնելու համար ցանկանում էր Կովկասից խնդրել նաև, որ կամավորական նոր ջոկատների ուղարկելն արագանցնեն։ Սակայն հնարավոր չեղավ գաղթի կասեցումից խուսափել և նա կազմակերպեց Վասպուրականի հայության (շուրջ 200 հազար մարդ) գաղթը դեպի Արևելյան Հայաստան։
            Նահանգապետության շրջանում ձեռք բերած փորձը Արամ Մանուկյանը կիրառեց հետագայում` Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծման և ամրապնդման գործում։ 1915 թվականին Վանից հարկադրաբար հեռանալով` Արամը մինչև 1917 թվականի դեկտեմբերն ակտիվորեն մասնակցեց Կովկասում եռացող ազգային-քաղաքական կյանքին:
            1916-1917 թվականներին Արամ Մանուկյանն աշխատել է Թիֆլիսի հայոց Ազգային բյուրոյում և ՀՅԴ բյուրոյում (զբաղվել հիմնականում արևմտահայ գաղթականության հարցերով)։ Մեծ դեր է խաղացել արևմտահայերի առաջին համագումարի կազմակերպման գործում։ 1917 թվականին ռուսական հեղափոխությունների հետևանքով ռուսական Կովկասյան ռազմաճակատի քայքայումը թուրքական ներխուժման սպառնալիքի տակ դրեց ոչ միայն Արևմտյան, այլև Արևելյան Հայաստանը։ Երևանի նահանգում ուժեղ իշխանություն ստեղծելու, Հայկական կորպուս ձևավորելու, 100 հազարավոր արևմտահայ փախստականների խնամքը հոգալու նպատակով 1917 թվականի դեկտեմբերի 18-ին Ա. Մանուկյանը, որպես Հայոց ազգային խորհրդի լիազոր-ներկայացուցիչ, ժամանեց Երևան։
            Այդպիսով, սկսվեց Արամ Մանուկյանի` որպես պետական գործիչ լինելու երկրորդ փուլը։ Այս շրջանից Արամը ձեռնամուխ եղավ պետականաշինության բարդ գործին` որոշակի հիմքեր դնելով Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծման համար։
            Ծանոթանալով տեղում ստեղծված ծանր պայմաններին՝ Արամը կտրուկ միջոցներ է ձեռնարկել իրադրությունը կայունացնելու համար։
            Նրա առաջարկությամբ ստեղծվում է Հատուկ կոմիտե` Երևանի նահանգի իշխանության նոր մարմին, որն օժտում է նրան լայն լիազորություններով։ Ապակուսակցական ոգու շնորհիվ 1918 թվականի մարտին Երևանի տարբեր խավերի ներկայացուցիչների ժողովում նա ընտրվեց դիկտատոր։ Մանուկյանը բազմաթիվ կոչերով ու հրամաններով դիմում էր հայ ժողովրդին կազմակերպված պայքար մղելու, սեփական ուժերին վստահելու, թուրքական հարձակումներից երկրի պաշտպանությունը նախապատրաստելու համար։ Հետեւողական քայլերի շնորհիվ 1918 թվականի մարտի սկզբին հիմնականում կազմակերպված էր Հայկական կորպուսի երկրորդ դիվիզիան։Կարգուկանոնի հաստատման տեսակետից անչափ կարեւոր էր թաթարական (ներկայումս` ադրբեջանցիներ) հակապետական խռովությունների ճնշումը։ 1918 թվականի սկզբին Արամի եւ Դրոյի գլխավորած վճռական եւ անզիջում պայքարի շնորհիվ հնազանդեցվեցին 50-ից ավելի թաթարական գյուղեր։ Արամն իր հեռատեսությամբ եւ պետա կան մտածողությամբ շարունակեց խռովարար տարրից, նաև այսպես կոչված մաուզերիստներից երկիրը մաքրելու քաղաքականություն։ Այդպիսով լուծելով նաև ցեղասպանությունից մազապուրծ հայ փախստականների տեղավորման հարցերը։

            Comment

            • #36
              Արամ Մանուկյանը գերագույն ջանքեր է գործադրել այն ժամանակ, երբ դրված էր հայ ժողովրդի լինել-չլինելու հարցը։ Այդ ծայրահեղ, թվում է՝ անհուսալի վիճակում ցուցաբերելով կազմակերպչական մեծ ունակություններ, շրջահայեցություն, թշնամուն հակահարված հասցնելու աներեր վճռականություն, մեծագույն եռանդ ու լավատեսություն՝ կարողացել է անորոշության մատնված և հուսալքված ժողովրդի ու զորքի մեջ ամրապնդել հավատը սեփական ուժերի նկատմամբ։

              Comment

              • #37
                Անահիտ Բաղդասարյան-ի խոսքերից Նայել գրառումը
                Արամ Մանուկյանը Հայաստանի Առաջին Հանրապետության պետական, հասարակական գործիչ է, հայոց նորագույն պետականության հիմնադիր, ներքին գործերի նախարար, Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ։ Ղեկավարել է Վանի ինքնապաշտպանությունը, եղել է Վանի նահանգապետ, Հայաստանի հանրապետության կառավարության անդամ։
                Երևանի նահանգի իշխանության հետագա ուժեղացման նպատակով 1918 թվականի մարտի 24-ին Երևանի բնակչությունը, զորքը և Հայոց Ազգային խորհուրդը Արամին իր կամային հատկանիշների շնորհիվ ընտրեցին Երևանի նահանգի դիկտատոր` նրան օժտելով անսահմանափակ լիազորություններով։
                Գրականագետ, քաղաքական գործիչ Նիկոլ Աղբալյանը բարձր է գնահատել նրա գործունեությունը․<< Երբ գիշերը գա, մտնեք ձեր հոգու սենյակը, խոսեք ձեր խղճի հետ և ասեք, արդյո՞ք աշխատել եք հայ ժողովրդի համար այնպես, ինչպես Արամը, եղե՞լ եք այնքան անձնազոհ, որքան Արամը, տվե՞լ եք ձեր ամբողջ կյանքը հայ ժողովրդին, ինչպես Արամը>>։
                Արամ Մանուկյանը ցանկացել է ցույց տալ աշխարհին, որ հայն ազատ ապրելու իրավունք ունի։
                Նա, որպես պետական-քաղաքական գործիչ, ուժեղ և կամային անհատականություն, որպես նվիրյալ, օրինակելի պետք է լինի սերունդների համար, քանի որ հայ ժողովրդի համար ճակատագրական օրերին իր անձը մոռացած գործում էր, զգաստության էր կոչում նաև մյուս քաղաքական գործիչներին ազգի համար բախտորոշ և ճակատագրական պահերին ճիշտ քայլեր կատարելու համար։
                Թեման արդիական է քանի որ այժմ էլ այդպիսի խելացի,վճռական, անհրաժեշտության պահին կողմնորոշվող, ճկուն միտք ու գործելակերպ ունեցող պետական քաղաքական գործչի կարիքը կա, և նա իր կերպարով օրինակ կարող է լինել շատերի համար։

                Հարգելի՛ գործընկերներ, խնդրում եմ միանալ քննարկմանը՝ արտահայտելով ձեր կարծիքները, հարստացնելով թեման ձեր ունեցած նյութերով։
                Ցոյց տանք աշխարհին, որ Հայը ազատ անկախ ապրելու իրաւունք ունի: Այժմ կամ երբէք
                - Հայ ժողովրդին ուղղված Արամ Մանուկյանի կոչից

                Comment

                • #38
                  Tatev83-ի խոսքերից Նայել գրառումը
                  Ցոյց տանք աշխարհին, որ Հայը ազատ անկախ ապրելու իրաւունք ունի: Այժմ կամ երբէք
                  - Հայ ժողովրդին ուղղված Արամ Մանուկյանի կոչից
                  Որպես նախարար էլ Արամ Մանուկյանը ժողովրդի սիրելին էր: Նա զուսպ ու համեստ կենցաղով էր ապրում: Նրա նորակազմ ընտանիքը ոչնչով չէր տարբերվում հասարակ ժողովրդից: Նա անմռունչ կրում էր սեփական ժողովրդի ցավերն ու դժվարությունները: Հրաժարվել էր բոլոր արտոնություններից, որոնցից կառավարության անդամները կարող էին օգտվել: Հրաժարվել էր նաև ծառայողական ավտոմեքենայից: Դեռևս Վանում, երբ նրան այցելում է ընկերը` ականավոր գործիչ Ռուբեն Տեր-Մինասյանը, զարմանում էր նրա կենցաղավարության վրա: Հետագայում Ռուբենն իր հուշերում գրեց. «…Չորս պատ, չորս աթոռ, ո՛չ սեղան, ո՛չ էլ մահճակալ…»: Նույնքան անշուք էր և Երևանի բնակարանը: Երբ ընկերներն այդ մասին դիտողություն էին անում, նա պատասխանում էր` «Դատարկ բաներով մի մտահոգվեք»:

                  Comment

                  • #39

                    1919 թ. հունվարի 29-ին ժամը 15-00-ին հայ ժողովրդի մեծագույն զավակը, ազգային հերոսը մահացավ բծավոր տիֆից: Նրա հուղարկավորությունը իսկական համաժողովրդական սուգի վերածվեց: Հանրապետության հիմնադրի հուղարկավորության ժամանակ մեծ մտավորական Նիկոլ Աղբալյանը, արցունքն աչքերին, արտասանեց հետևյալ ճառը. «Երբ գիշերը գա, մտեք ձեր հոգու սենյակն ու խոսեք ձեր խղճի հետ և ասեք` արդյոք աշխատե՞լ եք հայ ժողովրդի համար, ինչպես Արամը, եղե՞լ եք անձնազոհ, որքան Արամը, տվե՞լ եք ձեր ամբողջ կյանքը հայ ժողովրդին, ինչպես Արամը…»

                    Comment

                    • #40

                      Արամի ամենամեծ ծառայությունն իր ժողովրդին, ինչ խոսք, Սարդարապատի հերոսամարտն էր: Երևանի մատույցներում, բաց դաշտում թուրքերի դեմ ճակատամարտ տալու վճռականությունը թվում էր ցնորական: Մինչ այդ պատմության մեջ չէր եղել նման գեթ մի դեպք, որ թուրքական կանոնավոր զորքերին հայկական բանակը միայնակ դիմակայեր, այն էլ` բաց դաշտում, հարթավայրում: Բայց Արամի վճռականությունն ու կամքը հաղթեցին: Նա լավ էր գիտակցում, որ հայ ժողովուրդն այլ ելք չունի: Այլ ելք չունի հաղթական ճակատամարտից բացի: Ուշագրավ փաստ. Սարդարապատի օրերին ոչ ոքի շուրթերից չհնչեց «Մահ կամ ազատություն» կարգախոսը: Հայն այդ օրերին կռվի դաշտ դուրս եկավ միայն ու միայն հաղթելու և ապրելու նշանաբանով: Եվ հաղթեց: Հիրավի, Արամին է պատկանում Սարդարապատի առաջին դափնին: Նրանն է նաև Հայաստանի Հանրապետության ստեղծման պատիվը:

                      Comment

                      • #41
                        Այնքան եմ ուզում, որ Արամի նման անձնվեր, ազգասեր, խելացի ու վճռական մարդիկ այսօր էլ լինեն։

                        Comment

                        • #42
                          Արամ Մանուկյանի կերպարն առաջնորդող է, վստահություն ներշնչող, հայրենիքն, ազգն ու նրա պատմությունը արժևորող ու գնահատող: Արամ Մանուկյանի նման մարդկանց կարիքը մենք այժմ էլ ունենք, քանի որ նա խելացի էր, անձնվեր, հոգատար, սրտացավ: Նա նաև լավ խորհրդատու էր, լավ բարեկամ, նեղության մեջ գտնվողին օգնող ու սատարող: Նա իսկական մարդ էր և ղեկավար:

                          Նրան խնդրանքով դիմում էին և՛ անհատ մարդիկ և՛ գավառապետներ, Արամը պետք է կարողանար արձագանքել բոլոր խնդրանքներին։
                          Արամ Մանուկյանը կոչ է անում հայրենակիցներին սովից փրկելու համար գավառներում հանգանակություն սկսելու մասին։ Նա նշում է, որ հազիվ են ազատվել թուրքական յաթաղանից, տվել և շատ զոհեր, իսկ այժմ տարածված են սովն ու հիվանդությունը։ Նա ազդարարում է բոլորին, որ անտանելի դրության մեջ է Ոստանը, Գավաշն ու Կարճկանը, քանի որ հիվանդությունն ու սովը հնձում են ժողովրդին։ Սովյալներին օգնության հասնելու համար անհրաժեշտ են միջոցներ ձեռնարկել՝ հայթայթելով դեղորայք, սնունդ, բժշկություն։ Նա փոխադարձ օգնության կոչ էր անում․ <<Եթե մեկը չօգնէ միւսին, մենք կորած ենք։ Մեկը ամէնքին, ամէնքը մէկին․ հոս է մեր փրկության խարիսխը։ Հայրենակիցներ, հրահանգած եմ բոլոր շրջաններու կառավարիչներուն, որ լայն հանգանակություն կենդանիներու և մանավանդ հացի, սովամահ եղող վայրերու համար>>։

                          Comment

                          • #43
                            <<Ես ունեմ չարության մի աղբյուր. իմ երկիրը` իմ սիրած երկիրը, իմ կողմից անկախ հռչակած երկիրը կործանում է գնում։ Ամեն տարի Հայաստանի բնակչության 3%-ը Հայաստանը լքում է>>։

                            Հարգելի գործընկերնե'ր, ինչու՞ էր մտահոգ Արամ մանուկյանը։ Կարո՞ղ էր կանխել արտագաղթը, եթե այո, ապա ինչպե՞ս, եթե ոչ, ապա ինչու՞ չէր կարող։ Եթե այս հարցերի վերաբերյալ ձեր կարծիքն ունեք, խնդրում եմ արտահայտեք։

                            Comment

                            • #44
                              Շնորհակալություն, հարգելի Անահիտ, միանշանակ մեծ էր Արամ Մանուկյանի դերը Հայաստանի առաջին Հանրապետության կերտման ճանապարհին: Բայց, ցավոք սրտի, չարիք դարձած արտագաղթը շարունակվում է նաև մեր օրերում: Ունենք <<հացի խնդիր>>, հետևաբար չենք կարող դատել մեր հայրենակիցներին: Կարծում եմ ազգովի պետք է համախմբված և ազնիվ լինենք, միմյանց սիրենք, բարձրացնենք, յուրաքանչյուրս մեր գործը բարեխիղճ կատարենք, նպաստենք մեր երկրի բարգավաճմանը...

                              Comment

                              • #45
                                Հռիփսիմե Հարությունյան-ի խոսքերից Նայել գրառումը
                                Շնորհակալություն, հարգելի Անահիտ, միանշանակ մեծ էր Արամ Մանուկյանի դերը Հայաստանի առաջին Հանրապետության կերտման ճանապարհին: Բայց, ցավոք սրտի, չարիք դարձած արտագաղթը շարունակվում է նաև մեր օրերում: Ունենք <<հացի խնդիր>>, հետևաբար չենք կարող դատել մեր հայրենակիցներին: Կարծում եմ ազգովի պետք է համախմբված և ազնիվ լինենք, միմյանց սիրենք, բարձրացնենք, յուրաքանչյուրս մեր գործը բարեխիղճ կատարենք, նպաստենք մեր երկրի բարգավաճմանը...
                                Հարգելի' Հռիփսիմե, շնորհակալություն արձագանքելու համար, շատ ճիշտ դիտարկում եք արել, ես էլ եմ այդպես կարծում։ Արամի նման մարդիկ մեզ այսօր անհրաժեշտ են։ Անհատը պատմության ընթացքի վրա կարող է ազդել իր ճիշտ գործելակերպով։ Արամի նման խելացի և անձնազոհ մարդիկ մեզ իրոք որ պետք են։

                                Comment

                                Sorry, you are not authorized to view this page
                                Working...
                                X