Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Արամ Մանուկյանը Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #16
    Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը
    Արամ Մանուկյանի և Անդրանիկ Օզանյանի հակասության մասին

    Ազգերի գոյատևման ամենակատարյալ գործիքը անկախ պետականությունն է և պատմությունն ապացուցել է, որ այն ազգերն ու ժողովուրդները ովքեր ուժեղ պետություն չեն ունեցել ենթարկվել են հալածանքների և մեր դեպքում նաև ցեղասպանության, իսկ առավել խելացի ազգերը հանուն անկախ պետականության զոհել են շատ և շատ թանկ ու կարևոր արժեքներ սեփական պետության, այսինքն` սեփական ազգի ճակատագրի համար:
    Հայոց մեծ եղեռնից հետո հաջողվեց վերականգնել Հայաստանի անկախությունը և առաջին հանրապետության գաղափարական և ռազմական դիկտատոր Արամ Մանուկյանն իր բոլոր ռեսուրսները ներդրեց պետությունը կայունացնելու և զարգացման ռելսերի վրա դնելու գործում: Նրա հիմնական հակասությունները Զորավար Անդրանիկի հետ կայանում էին նրանում, որ պետական մտածելակերպ ունեցող Արամ Մանուկյանը կոչ էր անում Զորավարին դադարեցնել պարտիզանական մարտերը Թուրքական բանակի դեմ և լծվել պետականաշինության աշխատանքին: Նրանց հակասությունները եղել են նաև քաղաքական և անձնական մակարդակում, բայց ակնհայտորեն Արամ Մանուկյանի որոշումները եղել են պետության շահերից բխող, այլ ոչ զգացական մակարդակի:
    Թեև դժվարին աշխարհաքաղաքական և ներքին խնդիրների, Արամ Մանուկյանին հաջողվեց կարճ ժամանակահատվածում կարգի բերել նորանկախ պետությունը և մեն մենակ հայ ժողովուրդը կարողացավ Սարդարապատում աներևակայելի հաղթանակ տոնել Թուրքական հզոր բանակի դեմ: Դրանից հետա Անդրանիկը հանձնեց զենքերը Հայոց Վեհափառին և հեռացավ, բայց դրանից նրա հերոսական և ազգանվեր կերպարաը երբեք չի խամրել մեր ժողովրդի սրտերում:
    Խոսելով այս հերոսների մասին` պետք է արձանագրենք, որ գործ ունենք երկու մեծ հայրենասերների, երկու ազգանվեր մեծ գործիչների հետ, որոնցից մեկը պետականամեդ դիրքորոշում է ցուցաբերել, մյուսը` թեև ազգային, բայց զգացմունքային մակարդակում և այսօր, երբ մենք մեծ դժվարությամբ վերականգնել ենք մեր անկախ պետությունը և մեկի փոխարեն երկու անկախ պետություններ` եկեք քայլենք պետական շահի արահետով, այն այլև երբեք չկորցնելու նպատակով:

    Քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյան:
    Հարգելի՛ Նաիրա, շնորհակալություն, թեման ուսանելի բովանդակությամբ լրացնելու համար։

    Comment

    • #17
      Անահիտ Բաղդասարյան-ի խոսքերից Նայել գրառումը
      Հարգելի՛ Նաիրա, շնորհակալություն, թեման ուսանելի բովանդակությամբ լրացնելու համար։
      1918 թվական․․․ապրիլ-մայիս ամիսներ․․․

      Գաղթականների անթիվ քարավաններ, թուրքական անհաշիվ զորքեր, որոնք կուտակվել էին Շիրակի դաշտում, Լոռվա հովիտներում, Արագածի ստորոտում և Արաքսի ափերին։ Արագածի լանջերին, Գուգարքում ավերի ու թալանի էին սպասում թուրք-թաթարական ոհմակները՝ խանգարելով հայկական զորամասերին ազատ տեղաշարժվելու դեպի ռազմաճակատ։ Բարոյալքված ու արնաքամ հայկական զորամասերը ամիսներ շարունակ նահանջում և լքում էին հայկական դիրքերը։ Դիվանագետները, ապահով նստած Թիֆլիսում ու Բաքվում, խարդավանքներով ու դավերով ծվատում էին արնաքամ Հայաստանը։ Այն շրջափակման մեջ էր, կտրված աշխարհից։ Տերությունները արդեն Հայաստան բառը ջնջել էին աշխարհի քարտեզից։ Եթե ինչ-որ մի ուժ, ավելի ճիշտ՝ հրաշք, չհամախմբեր հային, ապա կրկնվելու էին 1915 թվականի արհավիրքները։ Համատարած հուսալքումի այս օրերին Արամը մնում է միշտ հուսադրող, ոգևորող, հավատ ներշնչող։

      Comment

      • #18
        նվիրյալ Արամ Մանուկյան

        1879 թ. Սյունյաց լեռներում ծնված Սարգիս Հովհաննիսյանն ապրեց ընդամենը 40 տարի և դարձավ Հայաստանի առաջին Հանրապետության և հայոց անկախության կերտման դարբինը: 1904-ին նա կնքեց իր հեղափոխական անունը` Արամ Մանուկյան և այդպես էլ մնաց պատմության մեջ: Մի մարդ, որի համար «ես» գոյություն չուներ, կար միայն «մենք»: Մի գործիչ, որն իր երկիրն ու ժողովրդին դիտում էր իբրև բարձրագույն արժեք և նրանց անվտանգությունն ու ապահովությունը դարձնում ամենագլխավոր խնդիրը:

        1915-ին, կազմակերպելով և ղեկավարելով Վանի ինքնապաշտպանությունը, մեծ հաղթանակ տարավ` նշանակվելով Վասպուրականի նահանգապետ:

        1916-17 թթ. Մանուկյանը Թիֆլիսի Ազգային բյուրոյի անդամ էր և զբաղվում էր արևմտահայ գաղթականության հարցերով: 1917-ին, որպես Հայոց ազգային խորհրդի լիազոր-ներկայացուցիչ, Թիֆլիսից ժամանում է Երևան, գլխավորում նորաստեղծ Հատուկ կոմիտեն, իսկ 1918-ին Երևանի տարբեր խավերի ներկայացուցիչների ժողովում ընտրվում դիկտատոր (արտակարգ լիազորություններ ունեցող պաշտոնատար անձ):

        1918 թ. մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը

        Նոր կառավարության մեջ Արամը ստանձնում է ներքին գործերի նախարարի պաշտոնը, որի իրավասության տակ էին նաև լուսավորության, հաղորդակցության, պարենավորման ու խնամատարության ոլորտները, տեղական իշխանությունների ձևավորումը:
        Նրա անմիջական մասնակցությամբ երկիրը ձերբազատվում է հայոց պետականությանը վտանգ սպառնացող մահմեդականներից: Նրա ջանքերով մեղմվում է հանրապետությունում պարենային ճգնաժամը, գրագրությունը հայացվում է, հնարավորինս բարելավվում հարյուրհազարավոր փախստականների և որբերի կացությունը:

        Նորանկախ ՀՀ –ը ծանր սոցիալ-տնտեսական դրության մեջ էր: 1-ին աշխարհամարտի և թուրքական արշավանքի հետևանքով ավերված ու քայքայված հանրապետության փոքր տարածքում պատսպարվել էր շուրջ 300 հազար գաղթականներ: Մոլեգնում էր սովը և համաճարակային հիվանդությունները: Երկրում պատսպարվել էին շուրջ 40 հազար որբ և գաղթական երեխաներ: 1918թ. ամռան ընթացքում օրական մահանում էր 2000 մարդ: Վարչապետ Քաջազնունին կացությունը բնութագրում էր որպես «անձև քաոս և ավերակների կույտ»:
        Պատահական չէր, որ 1919 թ. հունվարի 29-ին Արամ Մանուկյանը մահացավ բծավոր տիֆից. նա անձամբ էր հոգ տանում գաղթական հիվանդների մասին, շփվում նրանց հետ՝ վտանգելով իր կյանքը...
        Երբ նրան առաջարկում են հիվանդության դեմ պատվաստանյութ, նա հրաժարվում է` ասելով, որ քանի դեռ Հայաստանում կա մի երեխա, որը դրա կարիքն ունի, ինքը չի կարող այն ընդունել: Նա անձամբ էր գնում հիվանդանոց և սանիտարի դեր կատարում:
        «Նա այն կերպարն է, որը մեզ համար օրինակ է»:

        Comment

        • #19
          Անահիտ Բաղդասարյան-ի խոսքերից Նայել գրառումը
          Արամ Մանուկյանը Հայաստանի Առաջին Հանրապետության պետական, հասարակական գործիչ է, հայոց նորագույն պետականության հիմնադիր, ներքին գործերի նախարար, Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ։ Ղեկավարել է Վանի ինքնապաշտպանությունը, եղել է Վանի նահանգապետ, Հայաստանի հանրապետության կառավարության անդամ։
          Երևանի նահանգի իշխանության հետագա ուժեղացման նպատակով 1918 թվականի մարտի 24-ին Երևանի բնակչությունը, զորքը և Հայոց Ազգային խորհուրդը Արամին իր կամային հատկանիշների շնորհիվ ընտրեցին Երևանի նահանգի դիկտատոր` նրան օժտելով անսահմանափակ լիազորություններով։
          Գրականագետ, քաղաքական գործիչ Նիկոլ Աղբալյանը բարձր է գնահատել նրա գործունեությունը․<< Երբ գիշերը գա, մտնեք ձեր հոգու սենյակը, խոսեք ձեր խղճի հետ և ասեք, արդյո՞ք աշխատել եք հայ ժողովրդի համար այնպես, ինչպես Արամը, եղե՞լ եք այնքան անձնազոհ, որքան Արամը, տվե՞լ եք ձեր ամբողջ կյանքը հայ ժողովրդին, ինչպես Արամը>>։
          Արամ Մանուկյանը ցանկացել է ցույց տալ աշխարհին, որ հայն ազատ ապրելու իրավունք ունի։
          Նա, որպես պետական-քաղաքական գործիչ, ուժեղ և կամային անհատականություն, որպես նվիրյալ, օրինակելի պետք է լինի սերունդների համար, քանի որ հայ ժողովրդի համար ճակատագրական օրերին իր անձը մոռացած գործում էր, զգաստության էր կոչում նաև մյուս քաղաքական գործիչներին ազգի համար բախտորոշ և ճակատագրական պահերին ճիշտ քայլեր կատարելու համար։
          Թեման արդիական է քանի որ այժմ էլ այդպիսի խելացի,վճռական, անհրաժեշտության պահին կողմնորոշվող, ճկուն միտք ու գործելակերպ ունեցող պետական քաղաքական գործչի կարիքը կա, և նա իր կերպարով օրինակ կարող է լինել շատերի համար։

          Հարգելի՛ գործընկերներ, խնդրում եմ միանալ քննարկմանը՝ արտահայտելով ձեր կարծիքները, հարստացնելով թեման ձեր ունեցած նյութերով։
          Տիկին Անահիտ շատ կարևոր թեմա եք առաջադրել, շնորհակալություն: Այնպիսի պատմական կերպար, մեծանուն հայորդի, նվիրյալ քաղաքական գործիչ, ինչպիսին Ա, Մանուկյանն է, ուղղակի անփոխարինելի են մեր պատմության մեջ:

          Comment

          • #20
            Մինասյան Լիլիթ-ի խոսքերից Նայել գրառումը
            Տիկին Անահիտ շատ կարևոր թեմա եք առաջադրել, շնորհակալություն: Այնպիսի պատմական կերպար, մեծանուն հայորդի, նվիրյալ քաղաքական գործիչ, ինչպիսին Ա, Մանուկյանն է, ուղղակի անփոխարինելի են մեր պատմության մեջ:
            Շնորհակալություն, Լիլիթ ջան, որ արձագանքում և քո ներկայացրած նյութի միջոցով նպաստում ես Արամ Մանուկյան գործչի կերպարի լուսաբանմանը։ Այո', նա այն գործիչն է, որի կերպարը, իմ կարծիքով, այսօր պետք է շատ կարևորել, քանի որ անցումային այս շրջանում նմանատիպ գործչի կերպարը ուսանելի է։

            Comment

            • #21
              Ռուզան Գրիգորյան-ի խոսքերից Նայել գրառումը
              «Երբ գիշերը գայ, մտէք ձեր հոգիի սենեակը և խօսեցէք ձեր խղճի հետ և ըսէք, արդեօք աշխատե՞ր էք հայ ժողովրդի համար, ինչպէս Արամը, եղե՞ր էք այնքան անձնազոհ, որքան Արամը, տւե՞ր էք ձեր ամբողջ կեանքը հայ ժողովրդին, ինչպէս Արամը…»:
              Նիկոլ Աղբալյան
              Երևանի Մատենադարանում պահպանվում են Արամ Մանուկյանի ձեռագիր հուշերը, որը գրել է Սաքի առողջարանում բուժվելիս` 1917 թվականին։ Հուշերը Մատենադարանին էր հանձնել Սեդա Մանուկյանը։ Սեդա Մանուկյանը նշում է, որ իր հոր ծննդավայրը Շուշի քաղաքն է։
              Շուշիիում փոքրիկ Արամը ընդունվում է Ագուլյաց ծխական վարժարան, իսկ 1895 թվականին` Հայոց թեմական հոգևոր դպրոց։

              Comment

              • #22
                Ruzanna3-ի խոսքերից Նայել գրառումը
                1915 թվականին Արմենակ Եկարյանի և այլ ազգային գործիչների հետ կազմակերպել և ղեկավարել է Վանի ինքնապաշտպանությունը, որի հաղթական ավարտից հետո կառավարել է Վանի նահանգապետությունը:

                1917 թվականինին որպես Հայոց ազգային խորհրդի լիազոր-ներկայացուցիչ ժամանել է Երևան:

                Ծանոթանալով տեղում ստեղծված ծանր պայմաններին՝ Արամը կտրուկ միջոցներ է ձեռնարկել իրադրությունը կայունացնելու համար, գլխավորել է նոր ստեղծված Հատուկ կոմիտեն, որն օժտել է նրան լայն լիազորություններով, իսկ 1918 թվականի մարտին Երևանի տարբեր խավերի ներկայացուցիչների ժողովում ընտրվել է դիկտատոր: Մանուկյանը բազմաթիվ կոչերով ու հրամաններով դիմել է հայ ժողովրդին՝ կազմակերպված պայքար մղելու, սեփական ուժերին վստահելու, թուրքական հարձակումներից երկրի պաշտպանությունը նախապատրաստելու համար.

                Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո ղեկավարել է երկիրը մինչև 1918 թվականի ի հուլիսի 23-ը, երբ Երևան ժամանեց Թիֆլիսում ստեղծված Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հովհաննես Քաջազնունու գլխավորությամբ։ Նոր կառավարության մեջ Մանուկյանը ներքին գործերի նախարար էր և այդ պաշտոնը վարել է մինչև մահը, իսկ աշխատանքի և խնամատարության նախարար Խաչատուր Կարճիկյանի սպանությունից հետո, մոտ մեկ ամիս՝ 1918 թվականի նոյեմբերի 15-ից 1918 թվականի դեկտեմբերի 13-ը, հանրային խնամատարության և աշխատանքի նախարարի պաշտոնակատարն էր։ Մահացել է 1919 թվականի հունվարի 29-ին բծավոր տիֆից:
                Արամ Մանուկյան. ծնվել է 1879 թ. Զեյվա գյուղում (այժմ՝ Սյունիքի մարզ, գյուղ Դավիթ Բեկ), մահացել է 1919 թ. Երևանում, թաղված է Երևանի Կենտրոնական (Թոխմախի) գերեզմանատանը:

                Արամ Մանուկյանը կազմակերպել և ղեկավարել է 1915 թ. Վանի հերոսամարտը, իսկ հաղթական ավարտից հետո ղեկավարել է Վանի հայկական ինքնավար նահանգապետությունը, որը գոյատևել է 70 օր՝ անկում ապրելով ռուսական զորքերի անակնկալ և չպատճառաբանված հեռանալուց հետո։ Ռուսական զինուժի նահանջի ժամանակ կազմակերպել է Վասպուրականի հայության (ավելի քան 200 հազար մարդ) գաղթը դեպի Արևելյան Հայաստան։

                Արամ Մանուկյանը հանդիսանում է Հայաստանի անկախ պետականության հիմնադիրը: Հայրենիքի համար օրհասական պահին ստանձնելով դիկտատորի պարտականությունները, նա արտակարգ իրավիճակ է հայտարարում երկրում և կարճ ժամանակամիջոցում կարողանում է միավորել հայկական ցաքուցրիվ զորախմբերը Երևանի շուրջը՝ մեծագույն ջանքերի շնորհիվ կազմակերպելով Սարդարապատի հերոսամարտի հաղթանակ ավարտը: 1918 թ. մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո Արամ Մանուկյանը փաստացի ղեկավարել է երկիրը մինչև 1918 թ. հուլիսի 23-ը, երբ Երևան ժամանեց Թիֆլիսում ստեղծված Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հովհաննես Քաջազնունու գլխավորությամբ։

                Ռուբեն Շուխյան

                Comment

                • #23
                  Անահիտ Բաղդասարյան-ի խոսքերից Նայել գրառումը
                  Երևանի Մատենադարանում պահպանվում են Արամ Մանուկյանի ձեռագիր հուշերը, որը գրել է Սաքի առողջարանում բուժվելիս` 1917 թվականին։ Հուշերը Մատենադարանին էր հանձնել Սեդա Մանուկյանը։ Սեդա Մանուկյանը նշում է, որ իր հոր ծննդավայրը Շուշի քաղաքն է։
                  Շուշիիում փոքրիկ Արամը ընդունվում է Ագուլյաց ծխական վարժարան, իսկ 1895 թվականին` Հայոց թեմական հոգևոր դպրոց։
                  Արամ Մանուկյանը Հայոց թեմական հոգևոր դպրոցում, երբ ընդամենը 3-րդ դասարանի աշակերտ էր, հարում է Հայ Հեղափոխական դաշնակցությանը։ 1900-1901 ուստարում նա հեռացվում է Շուշիի թեմական դպրոցից։ 20-րդ դարի սկզբներին Երևանի թեմական դպրոցում Արամն արդեն իրադարձությունների կենտրոնում էր։ Պատրաստում էր դասխոսություններ, հրատարակություններ, կապ պահպանում ուրիշ քաղաքների աշակերտական միությունների հետ և մասնակցում էր կուսակցության ընդհանուր գործունեությանը։ Դարձել էր ուսուցիչներիի և, մասնավորապես, Արշակ Չիլինկարյանի ամենից սիրելի աշակերտը։ Այս մասին նշում է Սիմոն Վրացյանը 1919 թվականին Երևանում։ 1917 թվականի փետրվարին Արամ Մանուկյանը գրում է․ <<Իմ դպրոցական ընկերների փայլուն գործունեությունը, իմ համեստ հասարակական գործունեությունը եթե որևէ արժեք ունի, մենք պարտավոր ենք սիրելի Արշակին>> (1917 թ․)։ Բաքվում, Գանձակում և Ալեքսանդրապոլում կուսակցական, քաղաքական աշխատանքներ կատարելուց հետո Արամ Մանուկյանը առաջիններից էր, որ կոչ արեց պայքարել ռուսական կայսրության հակահայկական քաղաքականության դեմ և պաշտպանել արևելահայ շահերը։

                  Comment

                  • #24

                    Արամ Մանուկյանի միջոցով կազմակերպվում էին զինված խմբեր, որոնք Խեչոյի և դաշնակցական այլ գործիչների գլխավորությամբ զբաղվում էին զինավարժությամբ։
                    http://www.historyofarmenia.am/am/En..._Aram_Manukyan

                    Comment

                    • #25
                      Արամ Մանուկյան. «Մենակ ենք եւ պետք է ապավինենք միայն մեր ուժերին»

                      Comment

                      • #26
                        Արամի գործունեության չորրորդ փուլը սկսվում է 1918 թվականի հուլիսի 26-ին ՆԳ նախարարի պաշտոնի ստանձնումով։ Ըստ Սիմոն Վրացյանի` այդ խառնակ օրերին Արամը միակն էր, որ ընդունակ էր կարգ ու անդորրություն պահել երկրում և պետական շինարարություն սկսել։ ՀՅԴ-ն նույնպես այդ է խոստովանել ՀՀ երկրորդ` կոալիցիոն կառավարություն ձևավորելու ժամանակ։

                        1918 թվականի օգոստոսի 29-ին Հայաստանի խորհուրդն ընդունեց Արամի ներկայացրած «Մասնավոր սեփականութիւն կազմող զենքերի եւ զինամթերքների պետականացման մասին» օրենքը։ Անկախության սկզբնական շրջանում երկրում մեծ չափերի էին հասնում հանցագործությունները, այդ թվում և սպանությունները, մաուզերիզմը։ Գյուղերում բնակիչների մեծ մասը խուսափում էր հարկեր վճարել։ Արամն ամեն կերպ ձգտում էր իր ենթակայության ներքո գտնվողներին զգաստացնել, գործի նկատմամբ պետական մոտեցում սերմանել նրանում։
                        Վերջին խմբագրողը՝ Անահիտ Բաղդասարյան; 28-06-18, 10:31.

                        Comment

                        • #27

                          Հանուն ազգային շահերի նա երբեմն շրջանցում էր օրենքը` իր վրա վերցնելով ողջ պատասխանատվությունը։ Այս կապակցությամբ բնորոշ է ավազակային տարրերի պարագլուխ Չոլախ Գևորգի մահապատիժը։ Այդ որոշումը Ա. Մանուկյանը կայացրեց ավազակային հարձակումները դադարացնելու մասին բազմաթիվ նախազգուշացումները անտեսելու, և ապա իշխանության դեմ ըմբոստանալու համար։
                          Հայրենիքի փրկության ճանապարհին գաղափարական-քաղաքական խոչընդոտների առաջ կանգ չէր առնում։ Թուրքերին դիմակայելու համար գնաց Խորհրդային Ռուսաստանի հետ համագործակցելուն, չնայած իշխող բոլշևիկյան կուսակցությունը ՀՅԴ գաղափարական-քաղաքական հակառակորդն էր։ Արամի ջանքերով ընդունվեց հայ-բոլշևիկյան համագործակցության ծրագիր, ըստ որի Արևմտյան Հայաստանը լինելու էր անկախ, իսկ Արևելյան Հայաստանը ամբողջ Կովկասի հետ միասին հայ-բոլշևիկյան ուժերով խորհրդայնացվելու էր։
                          Կովկասյան ռազմաճակատում 1918 թվականի հունվարի 28-ից հարձակման անցած թուրքական բանակը գրավեց Արևմտյան Հայաստանը ու մոտեցավ Արևելյան Հայաստանին։ Երևանի նահանգի իշխանության հետագա ուժեղացման նպատակով 1918 թվականի մարտի 24-ին Երևանի բնակչությունը, զորքը և Հայոց Ազգային խորհուրդը Արամին` իր կամային հատկանիշների շնորհիվ ընտրեցին Երևանի նահանգի դիկտատոր` նրան օժտելով անսահմանափակ լիազորություններով։

                          Comment

                          • #28

                            Արդեն թեմական դպրոցում ուսանելու տարիներին Արամն աչքի է ընկնում կուսակցական մեծ ակտիվությամբ։ Նա քարոզչական-կազմակերպչական աշխատանքներ է ծավալում և՛ թեմականում, և՛ քաղաքներում , և՛ գյուղերում։ Նրա գործունեությունը նկատելի է հատկապես թեմականում։ Այստեղ նա նախաձեռնում է աշակերտական հավաքներ, մի քանի ընկերների հետ հրատարակում է <<Կոկոն>> անունով ձեռագիր թերթիկը՝ քարոզելով հայրենասիրական-հեղափոխական գաղափարներ։ Հեղափոխական գաղափարներ տարածելու համար Արամը և իր մի քանի կուսակցական ընկերներներ 1900-1901 ուստարվա վերջին հեռացվում են Շուշիի թեմականից, որից հետո ուսումը շարունակում են Երևանի թեմական դպրոցում։ Այստեղ ևս եռում էր աշակերտական կյանքը․ աշակերտությանը կրթական հարցերից բացի հուզում էին նաև ազգային–հասարակական խնդիրներ։ Արամը նույնպես անմասն չի մնում այդ շարժումից։ Նա պատրաստում էր <<դասխօսություններ, րեֆերատներ, հրատարակում աշակերտական թերթ, կապ պահպանում ուրիշ քաղաքների աշակերտական միութիւնների հետ և մասնակցում կուսակցական ընդհանուր գործունէութեան>>։
                            Արամը բարեհաջող կերպով Երևանի թեմականն ավարտում է 1903թ․ մայիսին։ Դեռևս 1901 թվականից նա գտնվում էր ՀՀԴ Բաքվի կենտրոնական կոմիտեի տրամադրության տակ, իսկ ուսումն ավարտելուց հետո հաստատվեց Բաքվում, որը 20-րդ դարասկզբին Անդրկովկասի հայ հասարակական-քաղաքական կյանքի խոշորագույն կենտրոններից էր։ Այստեղ հայ քաղաքական ուժերը, առանձնապես ՀՀԴ-ն և հայ սոցիալ-դեմոկրատական, հայ բնակչության շուրջ ծավալել էին աշխատանքներ` ձգտելով իրենց շուրջը համախմբել նրանց։ Քաղաքական հորձանուտ քաշված Արամը շուտով դարռնում է Բաքվի կազմակերպության ճանաչված գործիչներից մեկը3/։ Նա մասնակցում է քաղաքական ցույցերին ու գործադուլներին՝ որպես Դաշնակցության ներկայացուցիչ։ 1903 թվականին նա ընտրվում է գործադուլային բյուրոյի անդամ։ Հավաքների ժամանակ նա ուշադրություն է հրավիրում արևմտահայությանը օգնելու խնդրին։ Արամը, իբրև ՀՀԴ անդամ, ակտիվ մասնակցություն է ունեցել հայ եկեղեցու ունեցվածքը բռնագրավելու մասին ցարական հրամանագիրը չեղյալ հայտարարելու պայքարին Եղել է նաև Գանձակում՝ տեղի ինքնապաշտպանական աշխատանքները կազմակերպելու համար։
                            Վերջին խմբագրողը՝ Անահիտ Բաղդասարյան; 04-07-18, 15:42.

                            Comment

                            • #29
                              1903 թվականի երկրորդ կեսին Կարսում հաստատված Արամը ՀՀԴ Կարսի մարմնի ծավալած աշխատանքներին ակտիվ մասնակցություն է ունենում։ Նրանից ավելի ուշ Կարս է անցնում Ռուբենը, որը նրա քարոզչությունը այսպես է բնորոշում․ <<Երբ ես Կարս եկայ, որպէս փրոփփականտի կեդրոնական դէմք մնացէր էր Սերգէյը՝ շրջապատված ինձ պէսներով, որոնք թէեւ կը տեսնէին, կհասկնային, բայց երբ գործը կու գար հասկցնելու դիմացինին, լեզունին փայտ կը կտրէր, կը ծանրաբար։ Ուստի լավ էր, որ մենք լռեինք եւ փրոփականտի գործը ձգէինք Սերգեյին>>։
                              Ուղղամիտ, զրուցակիցների հետ անմիջական Արամը ժողովների ժամանակ խոր հավատով էր պաշտպանում իր ասածը և ոգևորում բոլորին։ Նա ակտիվորեն մասնակցում էր Երկիր ուղարկվող զինատար խմբերի կազմակերպմանըև, որոնց միջոցով ազգային-քաղաքական ուժերը, ամենից առաջ դաշնակցությունը, հույս ունեին նոր թափ հաղորդել ազգային-ազատագրական պայքարին։ 1903 թվականի սեպտեմբերին նա իր իսկ մասնակցությամբ ստեղծած խմբերից մեկի՝ Խանի (Բարսեղ Թիրեաքյան) և Նևրուզի (Օննիկ) 150 հոգանոց խմբի հետ փորձում է անցնել Արևմտյան Հայաստան, սակայն հիվանդության պատճառով կես ճանապարհից հետ է վերադառնում։

                              Comment

                              • #30
                                Հարգելի Անահիտ ես նույնպես բարձր եմ գնահատել Մովսես Սիլիկյանին, ով հրաժարվեց այդ պաշտոնից գտնելով, որ միակ մարդը ով արժանի է այդ պաշտոնին դա Արամն է, որի խորհուրդները խիստ արժեքավոր էին նրա համար:

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X

                                Debug Information