Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Արամ Մանուկյանը Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Արամ Մանուկյանը Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր

    Արամ Մանուկյանը Հայաստանի Առաջին Հանրապետության պետական, հասարակական գործիչ է, հայոց նորագույն պետականության հիմնադիր, ներքին գործերի նախարար, Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ։ Ղեկավարել է Վանի ինքնապաշտպանությունը, եղել է Վանի նահանգապետ, Հայաստանի հանրապետության կառավարության անդամ։
    Երևանի նահանգի իշխանության հետագա ուժեղացման նպատակով 1918 թվականի մարտի 24-ին Երևանի բնակչությունը, զորքը և Հայոց Ազգային խորհուրդը Արամին իր կամային հատկանիշների շնորհիվ ընտրեցին Երևանի նահանգի դիկտատոր` նրան օժտելով անսահմանափակ լիազորություններով։
    Գրականագետ, քաղաքական գործիչ Նիկոլ Աղբալյանը բարձր է գնահատել նրա գործունեությունը․<< Երբ գիշերը գա, մտնեք ձեր հոգու սենյակը, խոսեք ձեր խղճի հետ և ասեք, արդյո՞ք աշխատել եք հայ ժողովրդի համար այնպես, ինչպես Արամը, եղե՞լ եք այնքան անձնազոհ, որքան Արամը, տվե՞լ եք ձեր ամբողջ կյանքը հայ ժողովրդին, ինչպես Արամը>>։
    Արամ Մանուկյանը ցանկացել է ցույց տալ աշխարհին, որ հայն ազատ ապրելու իրավունք ունի։
    Նա, որպես պետական-քաղաքական գործիչ, ուժեղ և կամային անհատականություն, որպես նվիրյալ, օրինակելի պետք է լինի սերունդների համար, քանի որ հայ ժողովրդի համար ճակատագրական օրերին իր անձը մոռացած գործում էր, զգաստության էր կոչում նաև մյուս քաղաքական գործիչներին ազգի համար բախտորոշ և ճակատագրական պահերին ճիշտ քայլեր կատարելու համար։
    Թեման արդիական է քանի որ այժմ էլ այդպիսի խելացի,վճռական, անհրաժեշտության պահին կողմնորոշվող, ճկուն միտք ու գործելակերպ ունեցող պետական քաղաքական գործչի կարիքը կա, և նա իր կերպարով օրինակ կարող է լինել շատերի համար։

    Հարգելի՛ գործընկերներ, խնդրում եմ միանալ քննարկմանը՝ արտահայտելով ձեր կարծիքները, հարստացնելով թեման ձեր ունեցած նյութերով։

  • #2
    Անահիտ Բաղդասարյան-ի խոսքերից Նայել գրառումը

    Արամ Մանուկյանի պետական գործունեության մեջ կարելի է առանձնացնել չորս շրջան
    1. Վանի հայկական նահանգապետության շրջան, երբ Վանը որոշակի ինքնուրույնություն ցուցաբերեց, ստեղծվեց պետական-վարչական ապարատ, սահմանվեցին իշխանության գործառույթներ և համակարգվեց նրանց գործունեությունը
    2. Երևանում 1917 թվականի դեկտեմբերից մինչև 1918 թվականի մայիսի 28-ը` Հայաստանի Առա¬ջին Հանրապետության հռչակումն ընկած ժամանակաշրջանը, երբ Արամ Մանուկյանի գլխավորությամբ վարչաքաղաքական, ռազմական, տնտեսական բնագավառներում իրականացվեցին նշանակալից միջոցառումներ
    3. 1918 թվականի մայիսի 28-ից մինչև հուլիսի 24-ը` Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակումից մինչև նրա անդրանիկ կառավարության ձևավորումն ընկած ժամանակահատվածը
    4. Հայաստանի Առաջին Հանրապետության ժամանակաշրջանը, մինչև մահ։

    Comment

    • #3

      «Մենակ ենք և պետք է ապավինենք միայն մեր ուժերին՝ թե՜ ճակատը պաշտպանելու և թե՜ երկրի ներսում կարգ հաստատելու»:

      Արամ Մանուկյան

      Comment

      • #4
        https://www.youtube.com/watch?v=PW3-li3MFSE

        Արամ Մանուկյան. Հայաստանի Հանրապետության հիմնադիր

        Comment

        • #5
          1915 թվականին Արմենակ Եկարյանի և այլ ազգային գործիչների հետ կազմակերպել և ղեկավարել է Վանի ինքնապաշտպանությունը, որի հաղթական ավարտից հետո կառավարել է Վանի նահանգապետությունը:

          1917 թվականինին որպես Հայոց ազգային խորհրդի լիազոր-ներկայացուցիչ ժամանել է Երևան:

          Ծանոթանալով տեղում ստեղծված ծանր պայմաններին՝ Արամը կտրուկ միջոցներ է ձեռնարկել իրադրությունը կայունացնելու համար, գլխավորել է նոր ստեղծված Հատուկ կոմիտեն, որն օժտել է նրան լայն լիազորություններով, իսկ 1918 թվականի մարտին Երևանի տարբեր խավերի ներկայացուցիչների ժողովում ընտրվել է դիկտատոր: Մանուկյանը բազմաթիվ կոչերով ու հրամաններով դիմել է հայ ժողովրդին՝ կազմակերպված պայքար մղելու, սեփական ուժերին վստահելու, թուրքական հարձակումներից երկրի պաշտպանությունը նախապատրաստելու համար.

          Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո ղեկավարել է երկիրը մինչև 1918 թվականի ի հուլիսի 23-ը, երբ Երևան ժամանեց Թիֆլիսում ստեղծված Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հովհաննես Քաջազնունու գլխավորությամբ։ Նոր կառավարության մեջ Մանուկյանը ներքին գործերի նախարար էր և այդ պաշտոնը վարել է մինչև մահը, իսկ աշխատանքի և խնամատարության նախարար Խաչատուր Կարճիկյանի սպանությունից հետո, մոտ մեկ ամիս՝ 1918 թվականի նոյեմբերի 15-ից 1918 թվականի դեկտեմբերի 13-ը, հանրային խնամատարության և աշխատանքի նախարարի պաշտոնակատարն էր։ Մահացել է 1919 թվականի հունվարի 29-ին բծավոր տիֆից:

          Comment

          • #6
            Ruzanna3-ի խոսքերից Նայել գրառումը
            https://www.youtube.com/watch?v=PW3-li3MFSE

            Արամ Մանուկյան. Հայաստանի Հանրապետության հիմնադիր
            Շնորհակալություն հարգելի՛ Ruzanna3, ես էլ առաջարկում եմ նայել այս տեսանյութերը https://www.youtube.com/watch?v=MNh7DefPBJ8
            https://www.youtube.com/watch?v=_B8ecfoOYWY
            Վերջին խմբագրողը՝ Անահիտ Բաղդասարյան; 24-06-18, 16:09.

            Comment

            • #7
              Անահիտ Բաղդասարյան-ի խոսքերից Նայել գրառումը
              Շնորհակալություն հարգելի՛ Ruzanna3, ես էլ առաջարկում եմ նայել այս տեսանյութերը https://www.youtube.com/watch?v=MNh7DefPBJ8
              https://www.youtube.com/watch?v=_B8ecfoOYWY
              Արամ Մանուկյան (Սարգիս Հովհաննիսյան, մարտի 19, 1879, Զեյվա (այժմ՝ գ. Դավիթ Բեկ, Սյունիքի մարզ), ծնվել է հունվարի 29, 1919, Երևան, Հայաստան), հայ ազգային գործիչ է, Վանի ինքնապաշտպանության (ապրիլ-մայիս, 1915 թ.) ղեկավարներից մեկը, Վանի նահանգապետության նահանգապետ (գոյատևել է 70 օր)։ Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակումից (1918թ. մայիսի 28) հետո փաստացի ղեկավարել է երկիրը մինչև հուլիսի 23-ը, երբ Երևան ժամանեց Թիֆլիսում ստեղծված Հայաստանի կառավարությունը։ Նոր կառավարության կազմում զբաղեցրել է ներքին գործերի նախարարի պաշտոնը։ Մահացել է բծավոր տիֆից։

              Comment

              • #8
                Lil85-ի խոսքերից Նայել գրառումը

                Քաղվածքներ Արամ Մանուկյանի վերաբերյալ

                Դժգոհները չեն ճանաչում Արամին։ Երբ ճանաչեն, կը համոզուեն, որ ներկայումս նա ՄԻԱԿ կարող մարդն էայդ պաշտօնին համար։ Ես ինչո՞ւ եմ հրաժարւում. որովհետեւ մէկ է՝ ես ինքս առանց Արամի ոչինչ չեմ անելու։ Ես այժմ էլ առանց Արամի հետ խորհրդակցելու՝ ոչ մի կարեւոր քայլ չեմ առնում. իսկ վարիչի պաշտօնը յանձն առնելու պարագայում, գրասենեակս տեղափոխելու եմ նրա մօտ։ Ոչ մի զինուորական վերարկու ո՛չ ոքի չի տայ այն՝ ինչ որ ունի Արամը։

                Մովսես Սիլիկյան

                Երբ գիշերը գա, մտեք ձեր հոգու սենյակն ու խոսեք ձեր խղճի հետ և ասեք՝ արդյոք աշխատե՞լ եք հայ ժողովրդի համար, ինչպես Արամը, եղե՞լ եք անձնազոհ, որքան Արամը, տվե՞լ եք ձեր ամբողջ կյանքը հայ ժողովրդին, ինչպես Արամը…

                Նիկոլ Աղբալյանի խոսքը Արամ Մանուկյանի հուղարկավորության ժամանակ

                Արամ Մանուկյանը հայ ժողովրդի բովանդակ պատմության այն սակավաթիվ իրատես դեմքերից մեկն է, որոնց մեծությունը ճիշտ տեսնելու և ճիշտ գնահատելու համար հարկավոր է ժամանակի հեռավորություն։

                Հարություն Թուրշյան, պատմաբան, գրող

                https://www.youtube.com/watch?v=17pE2XaWdRA
                Վերջին խմբագրողը՝ Անահիտ Բաղդասարյան; 24-06-18, 17:24.

                Comment

                • #9

                  Արամ Մանուկյանը կարողացավ իր հաստատակամ բնավորությամբ ամուր պահել ժողովրդի հավատը իր ապագայի նկատմամբ։

                  «Ամեն ոք իր մասին է մտածում։ Իր երկրի սահմաններից այն կողմ եթե նայող կա, նայում է հանուն իր շահերի։ Ոչ ոք ոչ մի մարդ չի ուղարկի տաճկական ճակատ տուն գնացող ռուս զինվորներին փոխարինելու համար։ Եթե ընդհանուր ուժերով ճակատ պահելու խոսք է լինում, դա խոսք է իրական հիմքից ու անկեղծությունից դուրս։ Ոչ ոք չի հետաքրքրվում շոշափելի օգնություն հասցնելու մտքով. դրա հակառակը կա դավադրական վերաբերմունք։ Միայն մենք ենք ու պիտի ապավինենք միայն մեր ուժերին թե' ճակատը պաշտպանելու, թե' երկրի ներսում կարգը պահպանելու համար»։

                  Արամ Մանուկյան
                  Վերջին խմբագրողը՝ Անահիտ Բաղդասարյան; 24-06-18, 20:34.

                  Comment

                  • #10
                    Արամ Մանուկյան.jpg
                    Հայաստանի անկախ պետականության հիմնադիր Արամ Մանուկյանի դիմանկարը... Արամ Մանուկյան. ծնվել է 1879 թ. Զեյվա գյուղում (այժմ՝ Սյունիքի մարզ, գյուղ Դավիթ Բեկ), մահացել է 1919 թ. Երևանում, թաղված է Երևանի Կենտրոնական (Թոխմախի) գերեզմանատանը:
                    Արամ Մանուկյանը կազմակերպել և ղեկավարել է 1915 թ. Վանի հերոսամարտը, իսկ հաղթական ավարտից հետո ղեկավարել է Վանի հայկական ինքնավար նահանգապետությունը, որը գոյատևել է 70 օր՝ անկում ապրելով ռուսական զորքերի անակնկալ և չպատճառաբանված հեռանալուց հետո։ Ռուսական զինուժի նահանջի ժամանակ կազմակերպել է Վասպուրականի հայության (ավելի քան 200 հազար մարդ) գաղթը դեպի Արևելյան Հայաստան։
                    Արամ Մանուկյանը հանդիսանում է Հայաստանի անկախ պետականության հիմնադիրը: Հայրենիքի համար օրհասական պահին ստանձնելով դիկտատորի պարտականությունները, նա արտակարգ իրավիճակ է հայտարարում երկրում և կարճ ժամանակամիջոցում կարողանում է միավորել հայկական ցաքուցրիվ զորախմբերը Երևանի շուրջը՝ մեծագույն ջանքերի շնորհիվ կազմակերպելով Սարդարապատի հերոսամարտի հաղթանակ ավարտը: 1918 թ. մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո Արամ Մանուկյանը փաստացի ղեկավարել է երկիրը մինչև 1918 թ. հուլիսի 23-ը, երբ Երևան ժամանեց Թիֆլիսում ստեղծված Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հովհաննես Քաջազնունու գլխավորությամբ։
                    Գրետա Տոնոյան

                    Comment

                    • #11
                      Տոնոյան Գրետա-ի խոսքերից Նայել գրառումը
                      [ATTACH=CONFIG]7547[/ATTACH]

                      Արամ Մանուկյանը պետության ծախսերով հուղարկավորվել է այժմյան Կոմիտասի անվան պանթեոնի տեղում գտնված գերեզմանատանը։ Խորհրդային տարիներին նրա աճյունը տեղափոխվել է Կոզեռնի գերեզմանատուն։ Այժմ մեծ հայրենասերը հանգչում է Երևանի Քաղաքային պանթեոնում։
                      2009 թ.-ի մայիսի 30-ին Երևանում ՀՀ Ոստիկանության շենքի դիմաց հանդիսավորությամբ բացվեց Արամ Մանուկյանի կիսանդրին (հեղինակ՝ Լևոն Թոքմաջյան)։
                      2009 թ.-ի դեկտեմբերի 20-ին Կապանի քաղաքապետարանի մերձակա հրապարակում բացվեց Արամ Մանուկյանի կիսանդրին (հեղինակը կրկին Լևոն Թոքմաջյանն է)։
                      Խորհրդային իշխանության անկումից հետո այն փողոցը, որտեղ ապրել է Արամ Մանուկյանը (Սպանդարյան փողոց) վերանվանվեց նրա անունով (Արամի փողոց)։

                      Comment

                      • #12
                        Անահիտ Բաղդասարյան-ի խոսքերից Նայել գրառումը
                        Արամ Մանուկյանը կարողացավ իր հաստատակամ բնավորությամբ ամուր պահել ժողովրդի հավատը իր ապագայի նկատմամբ։

                        «Ամեն ոք իր մասին է մտածում։ Իր երկրի սահմաններից այն կողմ եթե նայող կա, նայում է հանուն իր շահերի։ Ոչ ոք ոչ մի մարդ չի ուղարկի տաճկական ճակատ տուն գնացող ռուս զինվորներին փոխարինելու համար։ Եթե ընդհանուր ուժերով ճակատ պահելու խոսք է լինում, դա խոսք է իրական հիմքից ու անկեղծությունից դուրս։ Ոչ ոք չի հետաքրքրվում շոշափելի օգնություն հասցնելու մտքով. դրա հակառակը կա դավադրական վերաբերմունք։ Միայն մենք ենք ու պիտի ապավինենք միայն մեր ուժերին թե' ճակատը պաշտպանելու, թե' երկրի ներսում կարգը պահպանելու համար»։

                        Արամ Մանուկյան
                        «Երբ գիշերը գայ, մտէք ձեր հոգիի սենեակը և խօսեցէք ձեր խղճի հետ և ըսէք, արդեօք աշխատե՞ր էք հայ ժողովրդի համար, ինչպէս Արամը, եղե՞ր էք այնքան անձնազոհ, որքան Արամը, տւե՞ր էք ձեր ամբողջ կեանքը հայ ժողովրդին, ինչպէս Արամը…»:
                        Նիկոլ Աղբալյան

                        Comment

                        • #13
                          Տոնոյան Գրետա-ի խոսքերից Նայել գրառումը
                          [ATTACH=CONFIG]7547[/ATTACH]
                          Հայաստանի անկախ պետականության հիմնադիր Արամ Մանուկյանի դիմանկարը... Արամ Մանուկյան. ծնվել է 1879 թ. Զեյվա գյուղում (այժմ՝ Սյունիքի մարզ, գյուղ Դավիթ Բեկ), մահացել է 1919 թ. Երևանում, թաղված է Երևանի Կենտրոնական (Թոխմախի) գերեզմանատանը:
                          Արամ Մանուկյանը կազմակերպել և ղեկավարել է 1915 թ. Վանի հերոսամարտը, իսկ հաղթական ավարտից հետո ղեկավարել է Վանի հայկական ինքնավար նահանգապետությունը, որը գոյատևել է 70 օր՝ անկում ապրելով ռուսական զորքերի անակնկալ և չպատճառաբանված հեռանալուց հետո։ Ռուսական զինուժի նահանջի ժամանակ կազմակերպել է Վասպուրականի հայության (ավելի քան 200 հազար մարդ) գաղթը դեպի Արևելյան Հայաստան։
                          Արամ Մանուկյանը հանդիսանում է Հայաստանի անկախ պետականության հիմնադիրը: Հայրենիքի համար օրհասական պահին ստանձնելով դիկտատորի պարտականությունները, նա արտակարգ իրավիճակ է հայտարարում երկրում և կարճ ժամանակամիջոցում կարողանում է միավորել հայկական ցաքուցրիվ զորախմբերը Երևանի շուրջը՝ մեծագույն ջանքերի շնորհիվ կազմակերպելով Սարդարապատի հերոսամարտի հաղթանակ ավարտը: 1918 թ. մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո Արամ Մանուկյանը փաստացի ղեկավարել է երկիրը մինչև 1918 թ. հուլիսի 23-ը, երբ Երևան ժամանեց Թիֆլիսում ստեղծված Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հովհաննես Քաջազնունու գլխավորությամբ։
                          Շնորհակալություն, հարգելի' Գրետա, շատ հետաքրքիր նյութ եք ներկայացրել։

                          Comment

                          • #14
                            Ռուզան Գրիգորյան-ի խոսքերից Նայել գրառումը
                            Արամ Մանուկյանը պետության ծախսերով հուղարկավորվել է այժմյան Կոմիտասի անվան պանթեոնի տեղում գտնված գերեզմանատանը։ Խորհրդային տարիներին նրա աճյունը տեղափոխվել է Կոզեռնի գերեզմանատուն։ Այժմ մեծ հայրենասերը հանգչում է Երևանի Քաղաքային պանթեոնում։
                            2009 թ.-ի մայիսի 30-ին Երևանում ՀՀ Ոստիկանության շենքի դիմաց հանդիսավորությամբ բացվեց Արամ Մանուկյանի կիսանդրին (հեղինակ՝ Լևոն Թոքմաջյան)։
                            2009 թ.-ի դեկտեմբերի 20-ին Կապանի քաղաքապետարանի մերձակա հրապարակում բացվեց Արամ Մանուկյանի կիսանդրին (հեղինակը կրկին Լևոն Թոքմաջյանն է)։
                            Խորհրդային իշխանության անկումից հետո այն փողոցը, որտեղ ապրել է Արամ Մանուկյանը (Սպանդարյան փողոց) վերանվանվեց նրա անունով (Արամի փողոց)։
                            Շնորհակալություն, հարգելի' Ռուզան։

                            Comment

                            • #15
                              Արամ Մանուկյանի և Անդրանիկ Օզանյանի հակասության մասին

                              Ազգերի գոյատևման ամենակատարյալ գործիքը անկախ պետականությունն է և պատմությունն ապացուցել է, որ այն ազգերն ու ժողովուրդները ովքեր ուժեղ պետություն չեն ունեցել ենթարկվել են հալածանքների և մեր դեպքում նաև ցեղասպանության, իսկ առավել խելացի ազգերը հանուն անկախ պետականության զոհել են շատ և շատ թանկ ու կարևոր արժեքներ սեփական պետության, այսինքն` սեփական ազգի ճակատագրի համար:
                              Հայոց մեծ եղեռնից հետո հաջողվեց վերականգնել Հայաստանի անկախությունը և առաջին հանրապետության գաղափարական և ռազմական դիկտատոր Արամ Մանուկյանն իր բոլոր ռեսուրսները ներդրեց պետությունը կայունացնելու և զարգացման ռելսերի վրա դնելու գործում: Նրա հիմնական հակասությունները Զորավար Անդրանիկի հետ կայանում էին նրանում, որ պետական մտածելակերպ ունեցող Արամ Մանուկյանը կոչ էր անում Զորավարին դադարեցնել պարտիզանական մարտերը Թուրքական բանակի դեմ և լծվել պետականաշինության աշխատանքին: Նրանց հակասությունները եղել են նաև քաղաքական և անձնական մակարդակում, բայց ակնհայտորեն Արամ Մանուկյանի որոշումները եղել են պետության շահերից բխող, այլ ոչ զգացական մակարդակի:
                              Թեև դժվարին աշխարհաքաղաքական և ներքին խնդիրների, Արամ Մանուկյանին հաջողվեց կարճ ժամանակահատվածում կարգի բերել նորանկախ պետությունը և մեն մենակ հայ ժողովուրդը կարողացավ Սարդարապատում աներևակայելի հաղթանակ տոնել Թուրքական հզոր բանակի դեմ: Դրանից հետա Անդրանիկը հանձնեց զենքերը Հայոց Վեհափառին և հեռացավ, բայց դրանից նրա հերոսական և ազգանվեր կերպարաը երբեք չի խամրել մեր ժողովրդի սրտերում:
                              Խոսելով այս հերոսների մասին` պետք է արձանագրենք, որ գործ ունենք երկու մեծ հայրենասերների, երկու ազգանվեր մեծ գործիչների հետ, որոնցից մեկը պետականամեդ դիրքորոշում է ցուցաբերել, մյուսը` թեև ազգային, բայց զգացմունքային մակարդակում և այսօր, երբ մենք մեծ դժվարությամբ վերականգնել ենք մեր անկախ պետությունը և մեկի փոխարեն երկու անկախ պետություններ` եկեք քայլենք պետական շահի արահետով, այն այլև երբեք չկորցնելու նպատակով:

                              Քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյան:

                              Comment

                              Sorry, you are not authorized to view this page
                              Working...
                              X