Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Մայիսյան հաղթանակների մասին՝ պատմության ուսուցման գործընթացում

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Մայիսյան հաղթանակների մասին՝ պատմության ուսուցման գործընթացում

    Մայիսը հայ մարդու համար ունի մեծ խորհուրդ` դա նրա ազգային դարավոր իղձերի, ազատության, նրա կապույտ երազների իրականացման խորհուրդն է:
    Դեռևս 20-րդ դարասկզբին հայ ժողովրդի միասնականության շնորհիվ սկիզբ դրվեց մայիսյան հաղթանակերին` 1918թ մայիսյան հերոսամարտեր` Սարդարապատ, Բաշ Ապարան, Ղարաքիլիսա, որի արդյունքում ծնվեց Հայաստանի 1-ին Հանրապետությունը, 1945թ մայիսի 9-ին Հայրենական Մեծ պատերազմի հաղթական ավարտով սկիզբ դրվեց խաղաղության մի երկարատև ընթացքի, և վերջապես 1992թ մայիսի 9-ին Արցախի հինավուրց բերդաքաղաք Շուշիի ազատագրմամբ սկիզբ դրվեց ազատ հայրենիքում ապրելու և արարելու հավերժական մի շրջանի:
    Վերջին խմբագրողը՝ manush; 12-06-18, 13:59.

  • #2
    Ազգային երազանք...

    Որքա՜ն փոքր է հայ մարդու երազանքը, որքա՜ն սրբազան. այդ <<փոքրիկ>> երազանքի մեջ ամփոփված են անծայր կարոտ, անշեջ սեր, վիթխարի ցավի և կարոտի զգացողություն: Հոգեկան դրաման դառնում է անհետացած քաղաքների և գյուղերի, կորսված հայրենիքի, բնաջնջված սերունդների ցավալի կյանքի պատմությունը: Հայենիքի պատկերը մնում է միայն բանաստեղծական էջերի վրա: Ողջ տիրեզենքը, սարերն ու հովիտները, գետերն ու քաղաքները բռնված են ցավով, մխում է մարդկային հոգին...

    Comment


    • #3
      Մայիս-հաղթական ամիս

      Այո, սիրելի Լիլիթ, մայիսը հիրավի հայ ժողովուրդի համար հաղթական ամիս է: Եվ մենք հավուր պատշաճի պետք է հիշենք և նշենք այն բոլոր հաղթանակները, որոնք փառք ու պատիվ են բերում մեր երկրին:

      Comment


      • #4
        Khachatryan Narine-ի խոսքերից Նայել գրառումը
        Այո, սիրելի Լիլիթ, մայիսը հիրավի հայ ժողովուրդի համար հաղթական ամիս է: Եվ մենք հավուր պատշաճի պետք է հիշենք և նշենք այն բոլոր հաղթանակները, որոնք փառք ու պատիվ են բերում մեր երկրին:
        Շնորհակալություն հարգելի Նարինե, հաջորդականությամբ կանդրադառնամ բոլոր հաղթանակներին:

        Comment


        • #5
          Հայ ժովովրդի հազարամյակների բազմաշերտ պատմության էջերն ուշադիր թերթելու դեպքում մայիսին տեղի ունեցած շատ նշանավոր իրադարձություններ ու հաղթանակներ կարելի է գտնել: Ճակատագրի բերումով, թե պատմական անքննելի օրինաչափությամբ ստացվել է այնպես, որ շատ բաներ մեզ մայիսին է հաջողվել, հատկապեսՙ հաղթանակներ տոնել ու այն էլՙ ճակատագրական նշանակություն ունեցող հաղթանակներ: Ամենահայտնի հաղթական մայիսների մեր շքահանդեսն սկսվում է Ավարայրով: Մայիսյան հաղթանակների շարքում առանձնանում է նաեւ 1915 թ. Վանի հերոսամարտն ընդդեմ թուրքական ցեղասպանների, որն ավարտվեց մայիսի 16-ին: Մայիսյան հաղթարշավի մյուս հանգրվանը Հայրենական մեծ պատերազմում տարած փառահեղ հաղթանակն էր: Ամեն տարի մայիսին հայ ժողովուրդը նշում է իր համար ճակատագրական մեկ այլ հաղթանակի օր` Արցախի հնագույն մայրաքաղաք Շուշիի ազատագրման օրը, որը բեկումնային դարձավ ղարաբաղյան պատերազմում եւ նախանշեց հետագա հաղթանակների ուղին...

          http://www.azg.am/AM/2017050505

          untitled-600x381.jpg
          Վերջին խմբագրողը՝ Gayane Lachinyan; 14-04-18, 20:50.

          Comment


          • #6
            Մայիսը հայ ժողովրդի պատմության ողջ ընթացքում հատուկ նշանակություն է ունեցել: Մայիսը կարելի է համարել հաղթանակների ամիս՝ Ավարայրի ճակատամարտը, Սարդարապատը, Հայրենական մեծ պատերազմը և, իհարկե, Շուշիի հաղթանակը: Այս վերջինը եկավ հաստատելու, որ հայի հերոսական տեսակը ի վիճակի է վերարտադրվելու:

            Comment


            • #7
              Gayane Lachinyan-ի խոսքերից Նայել գրառումը
              Հայ ժովովրդի հազարամյակների բազմաշերտ պատմության էջերն ուշադիր թերթելու դեպքում մայիսին տեղի ունեցած շատ նշանավոր իրադարձություններ ու հաղթանակներ կարելի է գտնել: Ճակատագրի բերումով, թե պատմական անքննելի օրինաչափությամբ ստացվել է այնպես, որ շատ բաներ մեզ մայիսին է հաջողվել, հատկապեսՙ հաղթանակներ տոնել ու այն էլՙ ճակատագրական նշանակություն ունեցող հաղթանակներ: Ամենահայտնի հաղթական մայիսների մեր շքահանդեսն սկսվում է Ավարայրով: Մայիսյան հաղթանակների շարքում առանձնանում է նաեւ 1915 թ. Վանի հերոսամարտն ընդդեմ թուրքական ցեղասպանների, որն ավարտվեց մայիսի 16-ին: Մայիսյան հաղթարշավի մյուս հանգրվանը Հայրենական մեծ պատերազմում տարած փառահեղ հաղթանակն էր: Ամեն տարի մայիսին հայ ժողովուրդը նշում է իր համար ճակատագրական մեկ այլ հաղթանակի օր` Արցախի հնագույն մայրաքաղաք Շուշիի ազատագրման օրը, որը բեկումնային դարձավ ղարաբաղյան պատերազմում եւ նախանշեց հետագա հաղթանակների ուղին...

              http://www.azg.am/AM/2017050505

              [ATTACH=CONFIG]5971[/ATTACH]
              Շնորհակալություն Ձեր արձագանքի համար, հարգելի Գայանե:

              Comment


              • #8
                Արևիկ Ոսկանյան-ի խոսքերից Նայել գրառումը
                Մայիսը հայ ժողովրդի պատմության ողջ ընթացքում հատուկ նշանակություն է ունեցել: Մայիսը կարելի է համարել հաղթանակների ամիս՝ Ավարայրի ճակատամարտը, Սարդարապատը, Հայրենական մեծ պատերազմը և, իհարկե, Շուշիի հաղթանակը: Այս վերջինը եկավ հաստատելու, որ հայի հերոսական տեսակը ի վիճակի է վերարտադրվելու:
                Շնորհակալություն հարգելի Արևիկ, հատկապես Արցախյան ազատամարտը մեզ ցեղասպանված ժողովրդից վերածեց հաղթանակող տեսակի:

                Comment


                • #9
                  Մինասյան Լիլիթ-ի խոսքերից Նայել գրառումը
                  Մայիսը հայ մարդու համար ունի մեծ խորհուրդ` դա նրա ազգային դարավոր իղձերի, ազատության, նրա կապույտ երազների իրականացման խորհուրդն է:
                  Դեռևս 20-րդ դարասկզբին հայ ժողովրդի միասնականության շնորհիվ սկիզբ դրվեց մայիսյան հաղթանակերին` 1918թ մայիսյան հերոսամարտեր` Սարդարապատ, Բաշ Ապարան, Ղարաքիլիսա, որի արդյունքում ծնվեց Հայաստանի 1-ին Հանրապետությունը, 1945թ մայիսի 9-ին Հայրենական Մեծ պատերազմի հաղթական ավարտով սկիզբ դրվեց խաղաղության մի երկարատև ընթացքի, և վերջապես 1992թ մայիսի 9-ին Արցախի հինավուրց բերդաքաղաք Շուշիի ազատագրմամբ սկիզբ դրվեց ազատ հայրենիքում ապրելու և արարելու հավերժական մի շրջանի:
                  Կարելի էր նաև չնչին ադրադարձ կատարել նաև Ավարայրին :

                  Comment


                  • #10
                    Մինասյան Լիլիթ-ի խոսքերից Նայել գրառումը
                    Շնորհակալություն հարգելի Արևիկ, հատկապես Արցախյան ազատամարտը մեզ ցեղասպանված ժողովրդից վերածեց հաղթանակող տեսակի:
                    Լիլիթ ջան ստացվեց, որ մայիս ամիսը հայերիս համար քառատոն հաղթանակների ամիս է...

                    Comment


                    • #11
                      Վ. Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                      Լիլիթ ջան ստացվեց, որ մայիս ամիսը հայերիս համար քառատոն հաղթանակների ամիս է...
                      Այո, տիկին Հովհաննիսյան, Դուք լիովին ճիշտ եք:

                      Comment


                      • #12
                        Սոֆյա Առաքելյան-ի խոսքերից Նայել գրառումը
                        Կարելի էր նաև չնչին ադրադարձ կատարել նաև Ավարայրին :
                        Հարգելի Սոֆյա, շնորհակալություն Ձեր դիտարկման համար, այս հարթակն էլ հենց նման <<բացթողումներ>> հիշեցնելու և միասին այն վերհանելու համար է:

                        Comment


                        • #13
                          1918թ.՝ 100-ամյա պատմական իրողություն...

                          1918 թվականի գարունը թերևս ամենաբախտորոշ ժամանակաշրջանն էր հայոց պատմության մեջ: Ցեղասպանության ենթարկված, պատերազմի արհավիրքներում անօգնական մնացած հայ ժողովրդի բեկորները` ծվատված ու բզկտված հավաքված Արևելյան Հայաստանում, սպասում էին օրհասին:

                          Անդրկովկասյան Սեյմի և Թուրքիայի միջև Տրապիզոնի հաշտության բանակցությունների տապալումից հետո թուրքական բանակը վերսկսեց հարձակումը: Թեև թուրքերի հարձակման նպատակը ողջ Անդրկովկասի նվաճումն էր, մի քանի հարյուր կիլոմետր ձգվող ռազմաճակատի գիծը պաշտպանում էին միայն հայկական փոքրաթիվ ուժերը: Վրացիներն ու ադրբեջանցիները ոչ միայն հրաժարվեցին թուրքերի դեմ կռվելուց, այլև իրենց պառակտիչ գործունեությամբ քայքայում էին հայկական ճակատը: Մարտին թուրքերը գրավեցին Սարիղամիշը: Հայերի հույսը լավ ամրացված Կարսն էր, սակայն քաղաքը երկար չդիմադրեց` Անդրկովկասյան Սեյմի ղեկավարության ապաշնորհության պատճառով: Ճանապարհը դեպի Կովկաս թուրքական զորքերի համար այլևս բաց էր: Հայության գլխին կրկին կախվեց ոչնչացման սպառնալիքը: Մայիսի 15-ին թուրքական զորքերը գրեթե առանց դիմադրության գրավեցին Ալեքսանդրապոլն ու Շիրակի դաշտավայրը: Այստեղից թուրքական բանակը բաժանվեց երեք մասի: Առաջին մասը երկաթուղու ուղղությամբ արշավեց դեպի Արարատյան դաշտ և Երևան, մյուս մասը, շրջանցելով Արագած լեռը, Երևանի վրա արշավեց Բաշ-Ապարանի ճանապարհով, երրորդ մասն արշավեց Լոռի` նպատակ ունենալով գրավել Թիֆլիսը: Երևանի և Թիֆլիսի գրավումից հետո թուրքերը տարբեր ուղղություններով պիտի արշավեին Բաքվի վրա: Բնականաբար, թուրքական բանակն իր ճանապարհին կողոպտում ու սպանում էր հայ ժողովրդին: Հայության արևելյան հատվածի գլխին ևս կախվեց ցեղասպանության սպառնալիքը: ուրքերին դիմագրավելու համար հայությունը լարեց բոլոր ուժերը: Հայ քաղաքական միավորումները համախմբված գործի անցան: Հիմնական ծանրությունն ընկավ Հայկական կորպուսի երևանյան զորախմբի վրա, որի հրամանատարն էր գեներալ Մովսես Սիլիկյանը: Արարատյան երկրում պաշտպանության կազմակերպումը ստանձնեց Արամ Մանուկյանը: Զարգացնելով հաջողությունը` թուրքական զորքերը մայիսի 21-ին գրավեցին Սարդարապատը: Հայկական զինուժը թուրքերին դիմավորեց Սարդարապատ կայարանի մատույցներում: Սարդարապատի ճակատամարտի հրամանատարությունը հանձն առավ գնդապետ Դանիել բեկ Փիրումյանը: Առաջին իսկ օրը հրետանային համազարկից հետո հայկական բանակը հակահարձակման անցավ և հետ գրավեց Սարդարապատ գյուղն ու կայարանը: Թուրքերը նահանջեցին Արաքսկայարան, ապա համախմբելով ուժերը` կրկին գրոհի անցան: Մի քանի օր տևած կռիվների արդյունքում թուրքական 15000-ոց բանակը գլխովին ջախջախված փախուստի դիմեց դեպի Ալեքսանդրապոլ:

                          Comment


                          • #14
                            1. Սարդարապատի հերոսամարտ

                            -5-638.jpg

                            Թուրքերին դիմակայելու համար կատարվեց հայկական զինված ուժերի վերադասավորում։ Ստեղծվեց Երևանյան զորախումբը, որի հրամանատարն էր գեներալ Մովսես Սիլիկյանը։
                            Արարատյան դաշտ ներխուժած թուրք ասկյարները (զինվորները) մայիսի 21-ին գրավեցին Սարդարապատ (Արմավիր) գյուղն ու կայարանը։ Հայ ժողովուրդը ազգային-ազատագրական պայքարի ելավ, ուր վճռվելու էր նրա լինել-չլինելու հարցը։

                            Մայիսի 22-ի վաղ առավոտյան եկեղեցու զանգերի ղողանջների ներքո սկսվեց Սարդարապատի պատմական ճակատամարտը։ Սարդարապատի զորաջոկատը, որի հրամանատարը գնդապետ Դանիել Բեկ-Փիրումյանն էր, հրետանային նախապատրաստությունից հետո անցավ հակահարձակման։ Հայկական զինուժը հուժկու գրոհով հետ վերցրեց թշևամու կողմից մեկ օր առաջ գրաված Սարդարապատը։ Թուրքերը, մեծ կորուստներ տալով, խուճապահար նահանջեցին մինչև Արաքս կայարանի մոտակա բարձունքները։ Իսկ մի քանի օր տևած համառ ու ծանր մարտերից հետո թուրքական 15-հազարանոց զորքը ջախջախվեց և նահանջեց դեպի Գյումրի։
                            Այդ հաղթանակը բարձրացրեց զորքի և ժողովրդի տրամադրությունը։ Հարկ է նշել, որ հայրենիքի և Երևանի պաշտպանության համար ոտքի ելավ Երևանի ու Արարատյան դաշտի ողջ հայ բնակչությունը։

                            Comment


                            • #15
                              Հարգելի Լիլիթ Մինասյան, միանգամայն համակարծիք եմ Ձեր՝ վերը նշված դիտարկամնը, սակայն, ի հավելումն նշեմ, որ ինչպես Դուք նշեցիք՝ <<Մայիսը հայ մարդու համար ունի մեծ խորհուրդ` դա նրա ազգային դարավոր իղձերի, ազատության, նրա կապույտ երազների իրականացման խորհուրդն է>>, ուստի հայ ժողովրդի համար, գտնում եմ, որ մայիս ամսվա հաղթական խորհուրդը սկիզբ է առնում դեռ հեռավոր 451 թվականից, երբ մայիսի 26-ին Ավարայրի դաշտում հայն ապացուցեց իր՝ ապրելու ու արարելու իրավունքը համաշխարհային պատմության ամբողջ ընթացքում: Ինչպես դիպուկ նկատեցիք, 1918 թվականին Սարադարապատի, Բաշ Ապարանի ու Ղարաքիլիսայի կռիվներում հայը կրկին լուծեց լինելիության բարդ խնդիրը, ապա Մեծ Հայրենական ու կրկին հայերի բացառիկ մասկացությունը աշխարհամարտին, կես դար չբոլորած կրկին պատերազմ՝ Արցախյան հերոսամարտ ու կրկին փառքի դափնիներ, սակայն Ձեր կողմից չհիշատակվեց շուրջ երկու տարվա պատմություն ունեցող Ապրիլյան քառօրյան, ուր հայ զինվորը, արհամարհելով դավադիր թշնամու բլից կրիգ - ի մասին երազանքը, հերթական անգամ ցույց տվեց, որ իր նախնիների արժանի զավակն է, հերոս պապերի պարծանք - ժառանգը: Շուրջ 100 քաջորդիների արյամբ մինչև ատամները զինված արյունարբու ոսոխը ետ կանգնեց, այն էլ հարկադրված և հենց այդ կորյունների արյամբ է, որ անկախ է Հայաստան աշխարհը:
                              Հ.Գ. Շնորհակալ եմ Ձեզ նման պատրիոտիկ թեման բարձրաձայնելու համար, էնպես որ գալիք ամիսը հաղթական է:

                              Comment

                              Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                              Working...
                              X

                              Debug Information