Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Երկաթյա շերեփը և իր խորհուրդը

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Երկաթյա շերեփը և իր խորհուրդը

    Ապրիլյան քառօրյան ևս մեկ անգամ ցույց տվեց, ու պետք է լինել ուժեղ, միասնական:Եվ միայն դրանով կարող ենք մեր թշնամուն և ոչ միայն նրան հասկացնել, որ ոչ մի թիզ հող չենք տա:Եվ ինչպես ասել է Խրիմյան Հայրիկը մեզ <<Երկաթյա շերեփ>> է պետք, որ կարողանանք պահանջել , ոչ թե << թղթի շերեփով>> աղերսել:Գիտակցում ենք այդ ամենը, որ միայն տնտեսապես, հզոր, կայուն, Հայաստանն է կարող աշխարհին ներկայանալ իր պահանջով:
    <<Ժողովուրդ ամենից առաջ քո ազատության հույսը քո վրա դիր, քո խելքին, բազկին ուժ տուր, մարդ ինքն իրմե պետք է աշխատի, որ փրկվի>>-Գրել է Խրիմյանը:
    Իմ կարծիքով Խրիմյանի այս խոսքերը արդիական են նաև այսօր:Իսկ ձեր կարծիքո՞վ.......

  • #2
    - Հայե՜ր, պի՛նդ բռնեցեք ձեր ձեռքի երկաթյա շերեփը, հաստա՛տ մնացեք այն վեմի վրա, ուր կանգնած եք այսօր, վա'յ այն ազգին, որ իր հույսը դնում է հեռավոր մեծամեծների խղճի վրա: Խրիմյան Հայրիկ


    Նա մեր մեջ է այսօր և մեր մեջ պիտի մնա միշտ և ցույց տա նաև հետագա սերունդներին երկաթե շերեփիճանապարհը , որո՛վ միայն մեր ժողովուրդը պիտի կարողանա պաշտպանել ու պահպանել իր հայրենի արդի պետությունը և այդ վեմի վրա հաստատ ու ամուր կանգնած, պիտի կարողանա իրականացնել բոլոր իր արդար երազանքները:
    Վերջին խմբագրողը՝ Gayane Lachinyan; 05-04-18, 18:22.

    Comment


    • #3
      Manukyan Gohar-ի խոսքերից Նայել գրառումը
      Ապրիլյան քառօրյան ևս մեկ անգամ ցույց տվեց, ու պետք է լինել ուժեղ, միասնական:Եվ միայն դրանով կարող ենք մեր թշնամուն և ոչ միայն նրան հասկացնել, որ ոչ մի թիզ հող չենք տա:Եվ ինչպես ասել է Խրիմյան Հայրիկը մեզ <<Երկաթյա շերեփ>> է պետք, որ կարողանանք պահանջել , ոչ թե << թղթի շերեփով>> աղերսել:Գիտակցում ենք այդ ամենը, որ միայն տնտեսապես, հզոր, կայուն, Հայաստանն է կարող աշխարհին ներկայանալ իր պահանջով:
      <<Ժողովուրդ ամենից առաջ քո ազատության հույսը քո վրա դիր, քո խելքին, բազկին ուժ տուր, մարդ ինքն իրմե պետք է աշխատի, որ փրկվի>>-Գրել է Խրիմյանը:
      Իմ կարծիքով Խրիմյանի այս խոսքերը արդիական են նաև այսօր:Իսկ ձեր կարծիքո՞վ.......
      Հայի ազգային հիշողությունը ջերմացնող և մեր ժողովրդի հազարամյակների ուղին լուսավորող աստղ է Խրիմյան Հայրիկի ավանդը:Հայ ժողովրդին «Երկաթե Շերեփ» պատգամած անմոռանալի վանեցի՝ Խրիմյան Հայրիկի «թղթե շերեփի» փոխաբերությունը թևավոր խոսք էր դարձել , որը արդիական է նաև այսօր:
      Վերջին խմբագրողը՝ Gayane Lachinyan; 05-04-18, 18:45.

      Comment


      • #4
        Երկաթյա կանցլերի մտքերն ու ասույթները Օտտո ֆոն Բիսմարկի խորիմաստ մտքերը.

        Հաղթողները պարտվողներին թողնում են միայն աչքեր, որպեսզի նրանք կարողանան լաց լինել։

        Դարաշրջանի մեծ հարցերը վճռվում են ոչ թե ճառերով և մեծանասնության քվեարկությամբ,այլ երկաթով և արյամբ։
        Հեղափոխություններ պատրաստում են հանճարները, իրականացնում՝ մոլեռանդները, իսկ դրա պտուղներից օգտվում են սրիկաները։

        Comment


        • #5
          <Երկաթե շերեփ> էր կոչվում Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի ամսաթերթը, որը հրատարակվել է 1985-1989 թվականներին։

          Comment


          • #6
            Երբ Խրիմյան Հայրիկը, որպես Բեռլինի կոնգրես մեկնող հայկական պատվիրակության ղեկավար, գնում է Եվրոպա, նրան հարցնում են` ինչպես պետք է կատարեք ձեզ հանձնարարված դիվանագիտական առաքելությունը, եթե եվրոպական ոչ մի լեզու չգիտեք: Իսկ նա պատասխանում է` «Ես պիտի խոսեմ մի լեզվով, որը համաշխարհային լեզու է. ես պիտի լացեմ»:
            Կոնգրեսից հետո, իր տպավորությունները նա ասյպես էր կիսում` «Բեռլինի մեջ բոլոր հպատակ ազգերին հոգեճաշ հարիսա էին բաժանում: Ինձ ուղարկել էիք, որ հայերին հասնող բաժինը վերցնեմ բերեմ: Բոլորը երկաթե շերեփով վերցրին տարան իրենց բաժինը, իսկ իմ շերեփը թղթից էր, որը հարիսայի մեջ լխճվեց, ընկավ մեջը: Ինձ ոչինչ չհասավ և ես ձեռնունայն վերադարձա»:

            Բոլոր լացողների, խնդրողների շերեփները միշտ թղթից են լինելու: Դա պետք է հասկանար Խրիմյան Հայրիկը: Մի բան, որ հիմա էլ չեն հասկանում շատերը։

            Comment


            • #7
              Մենք պետք է կռվենք և ոչ լաց լինենք

              https://youtu.be/2HltX0uPy_w

              20180405_194558.jpg

              Comment


              • #8
                Լ ի ա-ի խոսքերից Նայել գրառումը
                Երբ Խրիմյան Հայրիկը, որպես Բեռլինի կոնգրես մեկնող հայկական պատվիրակության ղեկավար, գնում է Եվրոպա, նրան հարցնում են` ինչպես պետք է կատարեք ձեզ հանձնարարված դիվանագիտական առաքելությունը, եթե եվրոպական ոչ մի լեզու չգիտեք: Իսկ նա պատասխանում է` «Ես պիտի խոսեմ մի լեզվով, որը համաշխարհային լեզու է. ես պիտի լացեմ»:
                Կոնգրեսից հետո, իր տպավորությունները նա ասյպես էր կիսում` «Բեռլինի մեջ բոլոր հպատակ ազգերին հոգեճաշ հարիսա էին բաժանում: Ինձ ուղարկել էիք, որ հայերին հասնող բաժինը վերցնեմ բերեմ: Բոլորը երկաթե շերեփով վերցրին տարան իրենց բաժինը, իսկ իմ շերեփը թղթից էր, որը հարիսայի մեջ լխճվեց, ընկավ մեջը: Ինձ ոչինչ չհասավ և ես ձեռնունայն վերադարձա»:

                Բոլոր լացողների, խնդրողների շերեփները միշտ թղթից են լինելու: Դա պետք է հասկանար Խրիմյան Հայրիկը: Մի բան, որ հիմա էլ չեն հասկանում շատերը։
                9-2-1-4-638.jpg
                Կցված ֆայլեր
                Վերջին խմբագրողը՝ Gayane Lachinyan; 05-04-18, 22:30.

                Comment


                • #9
                  Ժողովո՛ւրդ, ամենեն առաջ քո ազատության հույսը քո վրա դիր, քո խելքին ու բազուկին ուժ տուր, մարդ ինքնիրմե պիտի աշխատի, որ փրկվի…

                  nerqin-anhamerashxutyunn-aveli-na122378.1.jpg xh-3-638.jpg ԽՐԻՄՅԱՆ-ՀԱՅՐԻԿ.jpg 602297_215568838622793_728772418_n-1.jpg

                  Հարգելի Հովհաննիսյան, սխալմամբ կցված մանրանկարները հայտնվեցին Ձեր գրառման մեջ:

                  Comment


                  • #10
                    Manukyan Gohar-ի խոսքերից Նայել գրառումը
                    Ապրիլյան քառօրյան ևս մեկ անգամ ցույց տվեց, ու պետք է լինել ուժեղ, միասնական:Եվ միայն դրանով կարող ենք մեր թշնամուն և ոչ միայն նրան հասկացնել, որ ոչ մի թիզ հող չենք տա:Եվ ինչպես ասել է Խրիմյան Հայրիկը մեզ <<Երկաթյա շերեփ>> է պետք, որ կարողանանք պահանջել , ոչ թե << թղթի շերեփով>> աղերսել:Գիտակցում ենք այդ ամենը, որ միայն տնտեսապես, հզոր, կայուն, Հայաստանն է կարող աշխարհին ներկայանալ իր պահանջով:
                    <<Ժողովուրդ ամենից առաջ քո ազատության հույսը քո վրա դիր, քո խելքին, բազկին ուժ տուր, մարդ ինքն իրմե պետք է աշխատի, որ փրկվի>>-Գրել է Խրիմյանը:
                    Իմ կարծիքով Խրիմյանի այս խոսքերը արդիական են նաև այսօր:Իսկ ձեր կարծիքո՞վ.......
                    Պատերազմելը և հաղթելը հայ ժողովրդի ոչ միայն ֆիզիկական գոյության երաշխիքն են ,այլև դրանք նպաստել են մեր հոգեկերտվածքի ձևավորմանը:
                    Բոլոր հաղթանակների բանալին մեռնելու կամքն է:

                    Comment


                    • #11
                      ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԻ ԽՈՍՔԸ' ԱՐՏԱՍԱՆՎԱԾ
                      ԽՐԻՄՅԱՆ ՀԱՅՐԻԿԻ ԱՂԲՅՈԻՐ-ՀՈԻՇԱՐՁԱՆԻ
                      ՌԱՑՄԱՆ ԱՌԻԹՈՎ
                      (12 հոկտեմբերի 1982 թ.)
                      «Հսւ'յ մարդ, հիշիր դու միշտ եյւկաթ շերեփը Հայրիկի»:
                      Մեզ համար հոգեկան անհուն մխիթարություն է այս պահին ոդջունել ու օրհնել լուսաբնակ Հայրապետ Մկրտիչ Խրիմյան Հայրիկի հիշատակին նվիրված աղբյուր-հուշարձանը, կառուցված Սուրբ էջմիածնի հողամասի վրա, ոչ հեռու նրա շիրիմից, արդյամբ Մայր Սթափս բարերար տիար Միհրան Բուխանյանի, հարազատ զավակ Վասպուրական աշխարհի:
                      Խրիմյան Հայրիկը, կաթողիկոս Ամենայն Հայոց, հոգևոր դաստիարակ հայրենի հողը մշակող խոնարհ ժողովրդի, մարգարեաշունչ «նվագող վշտից հայրենեսւց», բանաստեղծ և վարպետ կենդանի խոսքի, մարտի հրավեր կարդացող ռահվիրա ի խնդիր հայոց ազատագրության, վաղուց ի վեր պաշտամունքի առարկա Է դարձել համայն հայության:
                      Հայ ազատագրական շարժման արյունոտ ճանապարհի վրա, Խրիմյան Հայրիկը իր ուրույն տեղն ունի, մանավանդ «երկաթե շերեփ»-ի խորհուրդով:
                      Ընդհանուր ազգաց պատմության մեջ 19-րդ դարը նկատվել Է բռնակալ պետությունների, հատկապես Օսմանյան կայսրության լծից բազում ազգությունների ազատագրման դար: Ա|դ ճանապարհի վրա պատմական Է 1878 թվականը, երբ ռուս-թուրքական պատերազմից հետո, Բեռլինում վեհաժողով էր գումարվում, որոշելու համար բախտը Օսմանյան կասրոզՅյան լծի
                      տակ հեծող մի քանի ազատատենչ ազգությունների: Այդ օրերին հայերը ևս Բեռլին ուղարկեցին իրենց պատվիրակներին, որպեսզի վեհաժողովին ներկայացնեն հայոց արդար դատը: Պատվիրակությունը գլխավորում Էր Մկրտիչ Խրիմյան արքեպիսկոպոսը: Պատվիրակության մեկնումի պահին հարց տվեցին Խրիմյան Հայրիկին, թե ի՞նչ լեզվով պիտի խոսի Բեռլինում, քանի որ, բացի հայերենից, նա այլ լեզու չգիտեր: Խրիմյան Հայրիկը պատասխանեց. «Ես պիտի գնամ Բեռլին, պիտի ներկայանամ վեհաժողովին ու պիտի արտասվեմ»: Նա հավատում Էր, թե
                      իր արտասուքով պիտի շարժեր խիղճը աշխարհի մեծամեծների:
                      Հղումը՝ http://echmiadzin.asj-oa.am/12264/1/p.10-11.pdf
                      Վերջին խմբագրողը՝ սուսան1965; 05-04-18, 23:34.

                      Comment


                      • #12
                        Manukyan Gohar-ի խոսքերից Նայել գրառումը
                        Ապրիլյան քառօրյան ևս մեկ անգամ ցույց տվեց, ու պետք է լինել ուժեղ, միասնական:Եվ միայն դրանով կարող ենք մեր թշնամուն և ոչ միայն նրան հասկացնել, որ ոչ մի թիզ հող չենք տա:Եվ ինչպես ասել է Խրիմյան Հայրիկը մեզ <<Երկաթյա շերեփ>> է պետք, որ կարողանանք պահանջել , ոչ թե << թղթի շերեփով>> աղերսել:Գիտակցում ենք այդ ամենը, որ միայն տնտեսապես, հզոր, կայուն, Հայաստանն է կարող աշխարհին ներկայանալ իր պահանջով:
                        <<Ժողովուրդ ամենից առաջ քո ազատության հույսը քո վրա դիր, քո խելքին, բազկին ուժ տուր, մարդ ինքն իրմե պետք է աշխատի, որ փրկվի>>-Գրել է Խրիմյանը:
                        Իմ կարծիքով Խրիմյանի այս խոսքերը արդիական են նաև այսօր:Իսկ ձեր կարծիքո՞վ.......
                        Ցավոք, հարգելի Գոհար, մեր պետության մեջ մեզ թույլ էլ չեն տա, որ թղթե շերեփից բացի այլ շերեփներ օգտագործենք(ներքին անհամերաշխությունը ավելի շատ է Հայրենիքը կորստյան մատնում, քան եկած թշնամին):
                        Լիլիթ Կորյունի Սահակյան

                        https://forum.armedu.am/member.php/5808-Lilit-Sahakyan

                        https://lib.armedu.am/user/profile/2640

                        Comment


                        • #13
                          Լ ի ա-ի խոսքերից Նայել գրառումը
                          Երկաթյա կանցլերի մտքերն ու ասույթները Օտտո ֆոն Բիսմարկի խորիմաստ մտքերը.

                          Հաղթողները պարտվողներին թողնում են միայն աչքեր, որպեսզի նրանք կարողանան լաց լինել։

                          Դարաշրջանի մեծ հարցերը վճռվում են ոչ թե ճառերով և մեծանասնության քվեարկությամբ,այլ երկաթով և արյամբ։
                          Հեղափոխություններ պատրաստում են հանճարները, իրականացնում՝ մոլեռանդները, իսկ դրա պտուղներից օգտվում են սրիկաները։
                          Շնորհակալություն հարգելի Լիա, թեմային արձագանքելու և խորիմաստ մտքերով կիսվելու համար:

                          Յուրաքանչյուրը, ով գոնե մեկ անգամ նայել է մարտի դաշտում ընկնող զինվորի ապակիացող աչքերին ,պատերազմ սկսելուց առաջ լավ կմտածի։

                          Օտտո ֆոն Բիսմարկ

                          Comment


                          • #14
                            Լ ի ա-ի խոսքերից Նայել գրառումը
                            <Երկաթե շերեփ> էր կոչվում Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի ամսաթերթը, որը հրատարակվել է 1985-1989 թվականներին։
                            Երկաթե շերեփը հիշատակվում է հայ ռոք-երաժիշտ Արեգ Նազարյանի «Անհնազանդություն» երգի մեջ:

                            https://hy.wikipedia.org/wiki/Երկաթե_և_թղթե_շերեփ

                            Comment


                            • #15
                              Միքայելյան Անժելա-ի խոսքերից Նայել գրառումը
                              Պատերազմելը և հաղթելը հայ ժողովրդի ոչ միայն ֆիզիկական գոյության երաշխիքն են ,այլև դրանք նպաստել են մեր հոգեկերտվածքի ձևավորմանը:
                              Բոլոր հաղթանակների բանալին մեռնելու կամքն է:
                              Շնորհակալություն հարգելի Անժելա, գրառման համար:Այո բոլոր հաղթանակների բանալին մեռնելու կամքն է:

                              Հայը կռվում է աննահանջ և սխրագործում ավելի իբրև կամավոր, քան պարտադիր ծառայության զինովոր:

                              Գարեգին Նժդեհ

                              Comment

                              Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                              Working...
                              X

                              Debug Information