Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Քաղաքակրթություն

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Քաղաքակրթություն

    Անգլերեն «քաղաքակրթություն» բառը գալիս է 16-րդ դարի ֆրանսիական «քաղաքակիրթ» բառից «Քաղաքակրթության փիլիսոփայության» մեջ (1923) Ալբերտ Շվյուցերը երկու կարծիք է արտահայտում։ Առաջինը ամբողջովին նյութական է, մյուսը՝ և՛ նյութական, և՛ էթնիկական։ Նա նշում է, որ մարդկությունը կորցնում է էթնիկական քաղաքակրթության գաղափարը։ 17-րդ դարի վերջերին և 19-րդ դարի սկզբներին ֆրանսիական հեղափոխության ընթացքում քաղաքակրթություն բառն օգտագործվել է եզակի, բայց ոչ երբեք հոգնակի և նշանակել է մարդկության առաջադիմությունն ամբողջությամբ վերցրած: Բայց սա Ֆրանսիայում: Քաղաքակրթությունն օգտագործվում է որպես հաշվելի գոյական 20-րդ դարում: Այն դառնում է սովորական` նշանակելով պարզապես մշակույթ: Միայն այս ընդհանրացված իմաստով հնարավոր է դառնում խոսել «միջնադարյան քաղաքակրթության» մասին: Էլիասի հասկացողությամբ սա կլիներ պարադոքս: Արդեն 18-րդ դարում կար շատ կարևոր տարբերակում մշակույթի և քաղաքակրթության միջև: Քաղաքակրթության մասին նոր մոտեցումներ մշակվեցին Գերմանիայում: Կյերկեքզարդը, Նիցշեն, նաև Գյոթեն մշակույթները տեսնում էին որպես բնական օրգանիզմներ, որոնք չեն սահմանվում բնական, ռացիոնալ գործողություններով, այլ նախատրամադրված են դեպի ժողովրդական ոգին:

    Հարգելի՛ մասնակիցներ, ի՞նչ է քաղաքակրթությունը ըստ ձեզ: Ի՞նչ լրացումներ կարող եք անել:

  • #2
    Որոշ փիլիսոփաներ քաղաքակրթություն ասելով հասկանում են մարդկային հասարակության մեջ գոյություն ունեցող օրենքների, հոգևոր և բարոյական չափորոշիչների, գիտության, արվեստի ու փիլիսոփայության կատարելագործում, առաջընթաց: Դրան հակառակ, մի շարք պեսիմիստ պատմաբաններ համարում են, որ քաղաքակրթությունը հետընթաց է, զարգացման դադար ու անկում: Գերմանացի փիլիսոփա Օսվալդ Շպենգլերը եվրոպական քաղաքակրթության վերաբերյալ իր հիմնական աշխատությունն անգամ անվանել է «Եվրոպայի մայրամուտը»: Իր հերթին Շպենգլերը գտնում էր, որ մարդկային հասարակությունն իր հիմնավորումից մինչև մեր օրերն ստեղծել է 10 քաղաքակրթություններ.
    1. Եգիպտական
    2. Չինական
    3. Ասորա-բաբելոնա-փյունիկյան, խալդական կամ հին սեմական
    4. Հնդկական
    5. Իրանական
    6. Հրեական
    7. Հունական
    8. Հռոմեական
    9. Նոր-սեմական կամ արաբական
    10. Գերմանո-ռոմանական կամ եվրոպական

    Comment

    • #3
      Պատմականորեն մշակույթը այսպես կոչված «առաջադեմ» մշակույթն է՝ ի տարբերություն ավելի հավանական պարզունակ մշակույթների։ Քաքակրթությունը լայն իմաստով հակադրվում է կենտրոնացված հասարակություններին, այդ թվում՝ քոչվորական մշակույթներին , նեոլիթյան հասարակություններին կամ որսորդությանն ու հավաքչությանը։ Քաղաքակրթությունները հիմնվում են խիտ բնակեցված վայրերում, որտեղ կա իշխող վերնախավ և կախյալ քաղաքային և գյուղական բնակչություն, իսկ իշխանությունը վերնախավի ձեռքում է, որն իր վերահսկողությունն է սահմանում բնության և մարդկանց վրա։ Քաղաքակրթությունների ծագման ամենավաղ շրջանը ընդհանուր առմամբ կապված է նեոլիթյան հեղափոխության վերջնական փուլերի հետ, որն ավարտվում է քաղաքաշինական հեղափոխությամբ, պետության կազմավորմամբ, քաղաքական զարգացմամբ և իշխող վերնախավի առաջացմամբ։

      Comment

      • #4
        Քաղաքակրթության մասին առավել ամբողջական բանաձև է սահմանել Վիլ Դյուրանը. «Քաղաքակրթությունը մշակութային ստեղծագործմանը խթանող սոցիալական կարգ է։ Այն բաղկացած է չորս տարրերից՝ տնտեսական ապահովություն, քաղաքական կազմակերպում, բարոյական ավանդույթներ և գիտելիքի ու արվեստների ձգտում: Այն սկսվում է այնտեղ, ուր վերջանում են քաոսը և անապահովությունը: Քանզի, երբ հաղթահարվում է վախը, ապա ազատվում են հետաքրքրասիրությունը և կառուցողականությունը, ու մարդը բնական մղումով անցնում է ճանաչողությանը և բարեկարգությանը» ։

        Comment

        • #5
          Բնական, տնտեսական ու մարդկային ռեսուրսների զավթմանը և վերաբաշխմանը նպատակամղված նվաճողական քաղաքականությամբ պայմանավորված պատերազմները պարբերաբար հանգեցրել են ավերածություններով և մարդկային հսկայական կորուստներվ ուղեկցվող աշխարհաքաղաքական վերաբաժանումների: Առավելության ձգտող և մեկը մյուսի դեմ պատերազմող կայսրությունների ու պետությունների բարձրացումը, ընդարձակումը և անկումն ուղեկցվել են քաղաքակրթությունների ելևէջներով:

          Comment

          • #6
            1. Այս կամ այն հասարակական ֆորմացիայի կողմից պատմականորեն ստեղծված հասարակական
            զարգացման և նյութական մշակույթի մակարդակը:
            2. Մարդկության հոգևոր, նյութական ու քաղաքական մակարդակի բարձր աստիճան:
            3. Մասնավորապես՝ արդի քաղաքակրթական աստիճանը, որ բնորոշվում է առավել զարգացած երկրների մակարդակով:

            Comment

            • #7
              Արևիկ Ոսկանյան-ի խոսքերից Նայել գրառումը
              Որոշ փիլիսոփաներ քաղաքակրթություն ասելով հասկանում են մարդկային հասարակության մեջ գոյություն ունեցող օրենքների, հոգևոր և բարոյական չափորոշիչների, գիտության, արվեստի ու փիլիսոփայության կատարելագործում, առաջընթաց: Դրան հակառակ, մի շարք պեսիմիստ պատմաբաններ համարում են, որ քաղաքակրթությունը հետընթաց է, զարգացման դադար ու անկում: Գերմանացի փիլիսոփա Օսվալդ Շպենգլերը եվրոպական քաղաքակրթության վերաբերյալ իր հիմնական աշխատությունն անգամ անվանել է «Եվրոպայի մայրամուտը»: Իր հերթին Շպենգլերը գտնում էր, որ մարդկային հասարակությունն իր հիմնավորումից մինչև մեր օրերն ստեղծել է 10 քաղաքակրթություններ.
              1. Եգիպտական
              2. Չինական
              3. Ասորա-բաբելոնա-փյունիկյան, խալդական կամ հին սեմական
              4. Հնդկական
              5. Իրանական
              6. Հրեական
              7. Հունական
              8. Հռոմեական
              9. Նոր-սեմական կամ արաբական
              10. Գերմանո-ռոմանական կամ եվրոպական
              Շնորհակալություն արձագանքի և նյութի տեղադրման համար, հարգելի Արևիկ, այո, նման բացատրություններ կան քաղաքակրթության վերաբերյալ։ Բայց կա նաև հետևյալ տեսակետը։ Այն համարվում է հասարակական զարգացման, նաև նյութական ու հոգևոր մշակույթի մակարդակ, աստիճան։ Քաղաքակրթություն հասկացությունը երևան է եկել
              18-րդ դարում և սերտորեն կապված է մշակույթ հասկացության հետ։ Ֆրանսիացի փիլիսոփաները քաղաքակիրթ էին համարում բանականության և արդարության սկզբունքների վրա հիմնված հասարակությունը։ Ըստ Օ. Շպենգլերի՝ քաղաքակրթությունը ցանկացած մշակույթի որոշակի զարգացման փուլն է։ Հիմնական հատկանիշներն են արդյունաբերության ու տեխնիկայի զարգացումը, արվեստի ու գրականութան աստիճանական անկումը, մարդկանց մեծ քանակության կուտակումները խոշոր քաղաքներում, ժողովուրդների վերաճումը անդեմ զանգվածների։ Քաղաքակրթությունը որոշ բարդ համակարգ է՝ քաղաքական զարգացման մակարդակով, մշակութային առանձնահատկությամբ, հաղորդակցության սիմվոլիկ համակարգերով: Այն այնպիսի համալիր հասարակություն է, որը բնութագրվում է քաղաքակրթությամբ, էլիտար մշակույթով, սոցիալական հաղորդակցության համակարգերով (գրային համակարգ), սոցիալական շերտավորմամբ և բնական միջավայրով։

              Comment

              • #8
                Լ ի ա-ի խոսքերից Նայել գրառումը
                1. Այս կամ այն հասարակական ֆորմացիայի կողմից պատմականորեն ստեղծված հասարակական
                զարգացման և նյութական մշակույթի մակարդակը:
                2. Մարդկության հոգևոր, նյութական ու քաղաքական մակարդակի բարձր աստիճան:
                3. Մասնավորապես՝ արդի քաղաքակրթական աստիճանը, որ բնորոշվում է առավել զարգացած երկրների մակարդակով:
                Շնորհակալություն, հարգելի Լիա, ես էլ եմ համամիտ ձեր արտահայտած կարծիքին։

                Comment

                • #9
                  Լ ի ա-ի խոսքերից Նայել գրառումը
                  Բնական, տնտեսական ու մարդկային ռեսուրսների զավթմանը և վերաբաշխմանը նպատակամղված նվաճողական քաղաքականությամբ պայմանավորված պատերազմները պարբերաբար հանգեցրել են ավերածություններով և մարդկային հսկայական կորուստներվ ուղեկցվող աշխարհաքաղաքական վերաբաժանումների: Առավելության ձգտող և մեկը մյուսի դեմ պատերազմող կայսրությունների ու պետությունների բարձրացումը, ընդարձակումը և անկումն ուղեկցվել են քաղաքակրթությունների ելևէջներով:
                  Քաղաքակրթությունները սերտորեն կապված են այլ սոցիալական-քաղաքատնտեսական հատկանիշների հետ, ներառյալ կենտրոնացումը, մարդկանց կենցաղը, աշխատանքի մասնագիտացումը, առաջընթացը, շահագործման գաղափարախոսությունները, մոնումենտալ ճարտարապետությունը, հարկման համակարգը և հասարակության կախվածությունը գյուղատնտեսությունից։

                  Comment

                  • #10
                    Քաղաքակրթություն (լատ. Civis – քաղաքային, քաղաքացիական, պետական) հասկացությունը ձեւավորվել է XVIII դ. Արեւմտյան Եվրոպայում: Ներկա փուլում այն դարձել է մարդկային հասարակության ինքնաճանաչման, բնության, հասարակության եւ մշակույթի հետ նրա ունեցած կապի եւ փախհարաբերակցության կարեւո մի արժեհամակարգ:

                    Հին հույները եւ հռոմեացիները իրենց համարում էին առավել զարգացած եւ քաղաքակիրթ, քան այն բարբարոսական ցեղերը, որոնք չէին ապրում նստակյաց կյանքով, չունեին էթնոմշակույթային ու հասարակական-քաղաքական այն կարեւոր արժեքները, որոնք ձեւավորվել էին հին հունական եւ հռոմեական պետություններում: Այսպիսով, իրավամբ կարելի է նշել, որ քաղաք-պետությունների ի հայտ գալով, մարդկությունը թեւակոխեց, հոգեւոր, մշակույթային, քաղաքական եւ հասարակական զարգացման մի նոր փուլ, որտեղ նրանք սկսեցին ստեղծել քաղաքակրթական արժեքներ:

                    Comment

                    • #11
                      Քաղաքակրթությունը, որպես առանձին հասկացություն ի հայտ եկավ XVIII դ. երկրորդ կեսին Արեւմտյան Եվրոպայում, ֆրանսիական հեղափոխության նախօրեին: Ֆրանսիացի իմաստասեր-լուսավորիչներ Մոնտեսքիոյի, Վոլտերի, Տյուգոյի եւ այլոնց աշխատություններում, քաղաքակրթությունը սահմանվել է որպես բարոյականության եւ արդարամտության սկզբունքների վրա հիմնված հասարակություն: Մորգանը եւ Էնգելսը քաղաքակրթությունը սահմանել են որպես բարբարոսությանը հաջորդած հասարակական զարգացման փուլ: Մարքսիստական պատմագրությունը այս հասկացությունը օգտագործել է պատմությունը, դիալեկտիկական մատերիալիզմի տեսանկյունից փուլերի բաժանելու համար, այսինքն այս եզրույթը կիրառել է գոյաբանության շրջանակներում: Այս համատեքստում քաղաքակրթությունը սահմանվում է որպես հասարական-քաղաքական կացություն, ինչպես նաեւ հոգեւոր զարգացման հայտանիշների համախմբում, որը մարդկային հասարակության զարգացման բարձր մակարդակով տարբերվում է նախնադարյան վիճակից:

                      Comment

                      • #12
                        Ներկայումս պատմագիտության մեջ գերիշխում է պատմության փուլաբաժանման քաղաքակրթական մոտեցումը: Համաձայն որի` մարդկության անցած ուղին, իր սկզբնավորման պահից մինչեւ մեր օրերը, ստորաբաժանվում է երեք փուլերի.
                        1. Միջարդյունաբերական (Հին եւ միջին դարեր)
                        2. Արդյունաբերական (XVII – XX դդ.)
                        3. Հետարդյունբերական (XX դ. կեսերից մինչեւ մեր օրերը)

                        Քաղաքակրթական մոտեցման հիմքում ընկած է համաշխարհային պատմության մեջ ընդհանուր զարգացման միտումները, քաղաքակրթական արժեքները, որոնք տվյալ պատմական ժամանակահատվածում բնորոշ են բոլոր երկրներին եւ ժողովրդիներին:
                        Գոյություն ունի տեխնածին քաղաքակրթություն հասկացությունը, որի ներքո անհրաժեշտ է հասկանալ այն հանրությունը կամ դրանց ամբողջությունը, որին բնորոշ է բնությունն ի շահ իրեն փոխակերպելու ձգտումը ու անհատական գործունության ազատությունը, ինչն էլ որոշում է անհատի հարաբերական անկախությունը սոցիալական խմբից: Այս քաղաքակրթությանը պատկանում են հիմնականում Արեւմտյան Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի պետությունները:
                        Ավանդական քաղաքակրթություն ասելով սովորաբար հասկացվում է հասարակություն կամ դրանց ընդհանրություն, որին բնորոշ է բնական գոյապայքարից կախվածության բարձր աստիճանը, ինչպես նաեւ անհատի ամուր կապի իր սոցիալական խմբի հետ: Նման քաղաքակրթության ներկայացուցիչներ են հանդիսանում իսլամի հիման վրա կառուցված հասարակությունները: Համաձայն մեկ այլ սահմանման, քաղաքակրթություն է սեփական ճակատագրի միասնականությունը ընդունող մարդկանց գերակա մեծամասնությունը: Քաղաքակրթության գաղափարը` միասնական ճակատագրի գաղափարն է:

                        Comment

                        • #13

                          • #14
                            Անահիտ Բաղդասարյան-ի խոսքերից Նայել գրառումը
                            Անգլերեն «քաղաքակրթություն» բառը գալիս է 16-րդ դարի ֆրանսիական «քաղաքակիրթ» բառից «Քաղաքակրթության փիլիսոփայության» մեջ (1923) Ալբերտ Շվյուցերը երկու կարծիք է արտահայտում։ Առաջինը ամբողջովին նյութական է, մյուսը՝ և՛ նյութական, և՛ էթնիկական։ Նա նշում է, որ մարդկությունը կորցնում է էթնիկական քաղաքակրթության գաղափարը։ 17-րդ դարի վերջերին և 19-րդ դարի սկզբներին ֆրանսիական հեղափոխության ընթացքում քաղաքակրթություն բառն օգտագործվել է եզակի, բայց ոչ երբեք հոգնակի և նշանակել է մարդկության առաջադիմությունն ամբողջությամբ վերցրած: Բայց սա Ֆրանսիայում: Քաղաքակրթությունն օգտագործվում է որպես հաշվելի գոյական 20-րդ դարում: Այն դառնում է սովորական` նշանակելով պարզապես մշակույթ: Միայն այս ընդհանրացված իմաստով հնարավոր է դառնում խոսել «միջնադարյան քաղաքակրթության» մասին: Էլիասի հասկացողությամբ սա կլիներ պարադոքս: Արդեն 18-րդ դարում կար շատ կարևոր տարբերակում մշակույթի և քաղաքակրթության միջև: Քաղաքակրթության մասին նոր մոտեցումներ մշակվեցին Գերմանիայում: Կյերկեքզարդը, Նիցշեն, նաև Գյոթեն մշակույթները տեսնում էին որպես բնական օրգանիզմներ, որոնք չեն սահմանվում բնական, ռացիոնալ գործողություններով, այլ նախատրամադրված են դեպի ժողովրդական ոգին:

                            Հարգելի՛ մասնակիցներ, ի՞նչ է քաղաքակրթությունը ըստ ձեզ: Ի՞նչ լրացումներ կարող եք անել:
                            Հարգելի Անահիտ պետք է նշել, որ աշխարհագրական առումով՝ <<մշակույթը>> ավելի սահմանափակ հասկացություն է, կարող է վերաբերել առանձին ազգի կամ ոչ ընդարձակ տարածքի․ օրինակ՝ հայկական մշակույթ, ռուսական մշակույթ և այլն։ Մինչդեռ քաղաքակրթությունը ձևավորվում է տարբեր ազգային մշակույթների մասնակցությամբ, դրանց փոխազդեցության արդյունքում։ Այդ պատճառով էլ քաղաքակրթությունը սովորաբար ավելի մեծ տարածք է զբաղեցնում, իսկ բովանդակությամբ ավելի հարուստ ու ընդհանրական է։

                            Comment

                            • #15
                              Հարգելի՛ գործընկերներ, խնդրում եմ միանալ քննարկմանը:

                              Ի՞նչ առանձնահատկություններ ունի քաղաքակրթությունը, ինչո՞վ են քաղաքակրթությունները տարբերվում այլ հասարակական ձևերից:

                              Comment

                              Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                              Working...
                              X

                              Debug Information