Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ազգային խորհրդի ձևավորման պատմությունից

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Հարգելի Լուսինե, միանշանակ անհրաժեշտ է մեթոդի ընտրությունը ճիշտ կատարել: Իմ փորձից դուրս գալով կարող եմ ասել ,որ 11-րդ դասարանում խիստ արդյունավետ է գործում դեբատի մեթոդը: Այս պարագայում թեմայից առանձնացվում է վիճելի մի հարց և առաջադրվում քննարկման:Նախ ներկայացվում է տեսակետ, ապա քննարկվում, այնուհետև առաջադրվում է ներկայացված տեսակետին հակասող մի այլ տեսակետ ևս : Տեսակետները պետք է հիմնավորվեն փաստերով: Արդյունքում և'դասն է հետաքրքիր անցնում և' ուսուցանվող թեման դառնում արդյունավետ: 9-րդ դասարանում այս մեթոդը այնքան էլ իրեն չի արդարացնում:

    Comment


    • Օրինակելի դասի պլան

      1.Ուսուցիչ- Ա.Մինասյան

      2.Առարկա- հայոց պատմություն

      3.Դասարան- 9-րդ

      4.Աշակերտների քանակը- 24

      5.Թեմա-《Առաջին ազգային խորհրդի ձևավորման պատմությունից》

      6.Բովանդակային բաղադրիչները`

      .Հայաստանի անկախացմանը նպաստող պատմական նախադրյալները

      .Ներկայացնել Ազգային խորհուրդը և դրա գործառույթները

      .Բացահայտել Ազգային խորհրդի դերը

      .Ներկայացնել Թիֆլիսի Ազգային պորհրդի ժամանելը Երևան

      .Ներկայացնել Ազգային խորհրդի կատարած աշխատանքները

      .Հովհաննես Քաջազնունին իբրև վարչապետ

      .Քաջաջազնունու ձախողումները և ձեռքբերումները իբրև վարչապետի

      .Ներկայացնել սեփական տեսակետը տիրող քաղաքական իրավիճակի և Քաջազնունու ձեռնարկած միջոցառումների մասին

      7.-Դասի նպատակները և խնդիրները

      .Աշակերտը պետք է`

      .Պատկերացում ունենա տվյալ պատմական ժամանակաշրջանի վերաբերյալ

      .Ներկայացնի Ազգային խորհրդի ձևավորման պատմական արմատները

      .Կարևորի հայ քաղաքական գործիչների դերը պատմական բարդ-հակասական ժամանակահատվածում

      .Ներկայացնի և պատկերացնի գաղափարական անհաշտության վնասները

      .Կարողանա գիտակցել ազգանվեր մարդկանց գործադրած ջանքերի դերը և չնսեմացնի դրանք

      .Միայն քննադատաբար չմոտենա պատմությանը

      .Զուգահեռներ տանի Հայաստանի երրորդ հանրապետության հետ
      8.Հիմնական հասկացություններ և անուններ


      Ազգային բյուրո, Ազգային պորհուրդ, վարչապետ, եռապատկման սկզբունք, կոալիցիա, կոալիցիոն կառավարություն, Հովհաննես Քաջազնունի, Ավետիք Սահակյան, Ալեքսանդր Խատիսյան, Ավետիս Ահարոնյան

      9.Մեթոդներ- խոսքային -համագործակցային, տրամաբանական-դեդուկտիվ

      10.Դասատիպ- թեմայի ամփոփում

      11.Դիդակտիկ պարագաներ- դասագիրք, Առաջին հանրապետությանը վերաբերվող նկարներ, քարտեզ, տետրեր, սալիկահանդես

      12.Միջառարկայական կապ- գրականություն, երգ

      Ներառարկայական կապ- համաշխարհային պատմություն

      13.Դասի ընթացքը- Դասը սկսվում է Հայաստանի օրհներգով, այնուհետև ներկայացվում է անկախության հռչակագիրը, որից հետո արտասանվում է մի հատված Մ.Նալբանդյանի 《Մանկության օրեր》բանաստեղծությունից: Այնուհետև ուսուցիչը պատմական ակնարկի միջոցով սկսում է թեման :Դեդուկտիվ-տրամաբանական մեթոդով վեր է հանում դասի նպատակները և խնդիրները: Դասի ավարտից մոտ10-15ր առաջ հանձնարարվում է պատրաստել ցուցապաստառ《Ազգային խորհրդի ձևավորման պատմությունից》վերնագրով:Վերջում աշակերտները ներկայացնում են ցուցապաստառը:

      Comment


      • Հարգելի Աշխեն, շատ մանրամասն և օրինակելի դասապլան եք մշակել, անպայման կկիրառեմ: Սովորաբար օրինակելի պլանները ներկայացվում եմ համառոտ: Շատ շնորհակալություն:

        Comment


        • Հարգելի Աշխեն, համոզված եմ, որ դասի հաջողությունը ապահովված կլինի Ձեր բերած օրինակելի պլանով: Շնորհակալություն:

          Comment


          • Աշխեն11-ի խոսքերից Նայել գրառումը
            Օրինակելի դասի պլան

            1.Ուսուցիչ- Ա.Մինասյան

            2.Առարկա- հայոց պատմություն

            3.Դասարան- 9-րդ

            4.Աշակերտների քանակը- 24

            5.Թեմա-《Առաջին ազգային խորհրդի ձևավորման պատմությունից》

            6.Բովանդակային բաղադրիչները`

            .Հայաստանի անկախացմանը նպաստող պատմական նախադրյալները

            .Ներկայացնել Ազգային խորհուրդը և դրա գործառույթները

            .Բացահայտել Ազգային խորհրդի դերը

            .Ներկայացնել Թիֆլիսի Ազգային պորհրդի ժամանելը Երևան

            .Ներկայացնել Ազգային խորհրդի կատարած աշխատանքները

            .Հովհաննես Քաջազնունին իբրև վարչապետ

            .Քաջաջազնունու ձախողումները և ձեռքբերումները իբրև վարչապետի

            .Ներկայացնել սեփական տեսակետը տիրող քաղաքական իրավիճակի և Քաջազնունու ձեռնարկած միջոցառումների մասին

            7.-Դասի նպատակները և խնդիրները

            .Աշակերտը պետք է`

            .Պատկերացում ունենա տվյալ պատմական ժամանակաշրջանի վերաբերյալ

            .Ներկայացնի Ազգային խորհրդի ձևավորման պատմական արմատները

            .Կարևորի հայ քաղաքական գործիչների դերը պատմական բարդ-հակասական ժամանակահատվածում

            .Ներկայացնի և պատկերացնի գաղափարական անհաշտության վնասները

            .Կարողանա գիտակցել ազգանվեր մարդկանց գործադրած ջանքերի դերը և չնսեմացնի դրանք

            .Միայն քննադատաբար չմոտենա պատմությանը

            .Զուգահեռներ տանի Հայաստանի երրորդ հանրապետության հետ
            8.Հիմնական հասկացություններ և անուններ


            Ազգային բյուրո, Ազգային պորհուրդ, վարչապետ, եռապատկման սկզբունք, կոալիցիա, կոալիցիոն կառավարություն, Հովհաննես Քաջազնունի, Ավետիք Սահակյան, Ալեքսանդր Խատիսյան, Ավետիս Ահարոնյան

            9.Մեթոդներ- խոսքային -համագործակցային, տրամաբանական-դեդուկտիվ

            10.Դասատիպ- թեմայի ամփոփում

            11.Դիդակտիկ պարագաներ- դասագիրք, Առաջին հանրապետությանը վերաբերվող նկարներ, քարտեզ, տետրեր, սալիկահանդես

            12.Միջառարկայական կապ- գրականություն, երգ

            Ներառարկայական կապ- համաշխարհային պատմություն

            13.Դասի ընթացքը- Դասը սկսվում է Հայաստանի օրհներգով, այնուհետև ներկայացվում է անկախության հռչակագիրը, որից հետո արտասանվում է մի հատված Մ.Նալբանդյանի 《Մանկության օրեր》բանաստեղծությունից: Այնուհետև ուսուցիչը պատմական ակնարկի միջոցով սկսում է թեման :Դեդուկտիվ-տրամաբանական մեթոդով վեր է հանում դասի նպատակները և խնդիրները: Դասի ավարտից մոտ10-15ր առաջ հանձնարարվում է պատրաստել ցուցապաստառ《Ազգային խորհրդի ձևավորման պատմությունից》վերնագրով:Վերջում աշակերտները ներկայացնում են ցուցապաստառը:
            Հարգելի Աշխեն, Ձեր առաջարկած դասի պլանը շատ ուսուցանող է, կարծում եմ, այն անպայման կօգտագործեմ իմ դասերին: Շատ շնորհակալություն նման հիանալի պլանի համար:

            Comment


            • https://lib.armedu.am/resource/24649 այս հղումով կարող եք դիտել Առաջին Ազգային Խորհրդին վերաբերվող տեսասահիկը

              Comment


              • Աշխեն11-ի խոսքերից Նայել գրառումը
                https://lib.armedu.am/resource/24649 այս հղումով կարող եք դիտել Առաջին Ազգային Խորհրդին վերաբերվող տեսասահիկը
                Հարգելիՙ Աշխեն, ուսուցողական տեսասահիկ է: Կեցցեՙք:
                Վերջին խմբագրողը՝ Մինասյան Նորա; 08-06-18, 21:47.

                Comment


                • Հարգելի Աշխեն, շնորհակալություն Ազգային խորհրդի պատմությանն անդրադառնալու և հետաքրքիր անդրադարձներ ու պարզաբանումներ անելու համար: Իսկ տեսասահիկը կատարյալ դարձրեց այս ամբողջ գործընթացը: Այն լրացրեց և ավարտուն դարձրեց քննվող նյութը: Տվյալ թեմային անդրադառնալիս, անպայման կօգտվեմ այդ կարևոր տեսասահիկից:

                  Comment


                  • Աշխեն11-ի խոսքերից Նայել գրառումը
                    https://lib.armedu.am/resource/24649 այս հղումով կարող եք դիտել Առաջին Ազգային Խորհրդին վերաբերվող տեսասահիկը
                    Հարգելի Աշխեն շատ ուսուցողական տեսասալիկ եք ներկայացրել, որն անպայման կկիրառեմ դասերիս ընթացքում:

                    Comment


                    • Հարգելի Աշխեն ուսուցման գործընթացում շատ կարևոր է մեթոդների և դիդակտիկ պարագաների ընտրությունն ու օգտագործումը։Քո ներկայացրած տեսասահիկը իսկապես ուսուցողական է, որը կօգնի ուսուցչին հասկանալի մատուցել դասի նյութը։ Այն կօգտագործեմ իմ դասերի ընթացքում:
                      Վերջին խմբագրողը՝ manush; 13-06-18, 18:37.

                      Comment


                      • Հարգելի գործընկերներ, շատ շնորհակալություն

                        Comment


                        • Սիրելի Աշխեն, համոզված եմ, որ Ձեր պատրաստած տեսասահիկը որպես նմուշ-օրինակ կծառայի շատ ուսուցիչների համար: Շնորհակալություն:

                          Comment


                          • Սիրելի Աշխեն, Ձեր պատրաստած սալիկահանդեսը շատ ուսուցանող է և հետաքրքիր,համոզված եմ, որ այն որպես նմուշ-օրինակ կծառայի շատ ուսուցիչների համար: Շնորհակալություն:

                            Comment


                            • Շնորհակալություն, հարգելի Աշխեն, հետաքրքիր տեսակետ ներկայացնելու համար, բնական է , որ մեր` պատմության ուսուցիչներիս, հիմնական նպատակն է ոչ միայն փաստեր և իրադարձություններ սովորեցնելը, այլ անցյալի պատմության քննարկման, վերլուծման , համադրման և հակադրման հիման վրա ճիշտ ուղի կերտելը...

                              Comment


                              • Զգացված եմ , որ կարողացել եմ օգտակար լինել:

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X