Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ազգային խորհրդի ձևավորման պատմությունից

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Ազգային խորհրդի ձևավորման պատմությունից

    Անցյալը եղել է, ոչ ոք այն չի ջնջի և դա խորացնում է ապագան:Դա խորացնում է կյանքի իմաստը:


    Դ.Դեմիրճյան

    Հարգելի ուսուցիչնե'ր, բոլորիս հայտնի է, որ պատմությունը դա ինչուների և տողատակերը կարդալու գիտություն է: Այս գիտության բուն էության մեջ էլ կայանում է նրա հիմնական խնդիրը, այսինքն` ոչ միայն թվեր մտապահել (ինչպես ցավոք ընդունված է համարել), այլ փաստերը վերլուծելով , ինչ՞ու հարցին պատասխանելով հասնել իրողության, ճշմարտության արմատներին:
    Դասագրքային նյութը միշտ էլ սնուցման կարիք է զգում,որը կատարվում է օժանդակ աղբյուրներից և գրականությունից: Ահա այդպիսի մի շրջան է համարվում հայոց պատմության նորագույն շրջափուլը, որի մեջ կան շատ թերի լուսաբանված հարցեր: Հանդիպում են հարցեր, որոնք պարզապես դուրս են մնացել մասնագետների ուշադրությունից և հաճախ դրանք լոկ պատմվում են առանց բուն հարցի մեջ խորանալու, ասես անգիրի նման: Դասագիրքն էլ իր հերթին նման հարցերի բացատրությունը թողնում է ուսուցչի հայեցողությանը: Նմանատիպ թեմաները շատ են պատմության մեջ, առավել շատ նորագույն շրջանի մեջ: Այդ թեմաների շարքին է դասվում ՙՙՀայաստանի առաջին հանրապետությունը" թեման:
    Այպիսով, հարգելի գործընկերներ, ուզում եմ սկսել խորհրդատվություն այս թեմայի վերաբերյալ, հիմնավորված տեղեկատվության հիման վրա, այդ իսկ պատճաով ուզում եմ նախապես իմանալ , թե դուք ին՞չ կարծիք ունեք այս հարցի առնչությամբ:
    Վերջին խմբագրողը՝ manush; 25-06-18, 11:35.

  • #2
    Հարգելի գործընկեր, շատ հետաքրքիր գործ եք սկսել, կարծում եմ, որ Ձեր տված գիտելիքները պիտանի և օգտակար կլինեն մեզ մեր հետագա աշխատանքի ընթացքում:

    Comment


    • #3
      Շնորհակալություն,հարգելի Լիանա:Հուսով եմ իմ ձեռնարկած խորհրդատվությունը Ձեզ համար կլինի պիտանի

      Comment


      • #4
        Աշխեն11-ի խոսքերից Նայել գրառումը
        Անցյալը եղել է, ոչ ոք այն չի ջնջի և դա խորացնում է ապագան:Դա խորացնում է կյանքի իմաստը:


        Դ.Դեմիրճյան

        Հարգելի ուսուցիչնե'ր, բոլորիս հայտնի է, որ պատմությունը դա ինչուների և տողատակերը կարդալու գիտություն է: Այս գիտության բուն էության մեջ էլ կայանում է նրա հիմնական խնդիրը, այսինքն` ոչ միայն թվեր մտապահել (ինչպես ցավոք ընդունված է համարել), այլ փաստերը վերլուծելով , ինչ՞ու հարցին պատասխանելով հասնել իրողության, ճշմարտության արմատներին:
        Դասագրքային նյութը միշտ էլ սնուցման կարիք է զգում,որը կատարվում է օժանդակ աղբյուրներից և գրականությունից: Ահա այդպիսի մի շրջան է համարվում հայոց պատմության նորագույն շրջափուլը, որի մեջ կան շատ թերի լուսաբանված հարցեր: Հանդիպում են հարցեր, որոնք պարզապես դուրս են մնացել մասնագետների ուշադրությունից և հաճախ դրանք լոկ պատմվում են առանց բուն հարցի մեջ խորանալու, ասես անգիրի նման: Դասագիրքն էլ իր հերթին նման հարցերի բացատրությունը թողնում է ուսուցչի հայեցողությանը: Նմանատիպ թեմաները շատ են պատմության մեջ, առավել շատ նորագույն շրջանի մեջ: Այդ թեմաների շարքին է դասվում ՙՙՀայաստանի առաջին հանրապետությունը" թեման:
        Այպիսով, հարգելի գործընկերներ, ուզում եմ սկսել խորհրդատվություն այս թեմայի վերաբերյալ, հիմնավորված տեղեկատվության հիման վրա, այդ իսկ պատճաով ուզում եմ նախապես իմանալ , թե դուք ին՞չ կարծիք ունեք այս հարցի առնչությամբ:
        Հարգելի Աշխեն, շատ հետաքրքիր թեմա եք ընտրել, համամիտ եմ, որ շատ հաճախ դասագրքերում զետեղված նյութերը լրացուցիչ մեկնաբանություններ են պահանջում: Սիրով կսպասեմ նոր մեկնաբանությունների:

        Comment


        • #5
          Հարգելի Կարինե կարծում եմ իմ սկսած խորհրդատվությունը իսկապես կծառայի նպատակին և օգտակար կլինի ուսուցիչների համար: Պատմության մեջ ին՞չու հարցին պատասխանելը ամենակարևոր հրամայականներից մեկն է:

          Comment


          • #6
            Հարգելի գործընկեր, շատ ճիշտ եք նկատել, որ շատերը տիրապետելով թվականների, անունների ու անվանումների իմացությանը, կարծում են, թե բավարար գիտելիքներ ունեն պատմությունից։ Չնվազեցնելով դրանց կարևորությունը, հավելեմ, որ անհրաժեշտ է նաև տիրապետել վերլուծելու, ընդհանրացնելու, համադրելու, հետևություններ անելու կարողությանը։ Ձեր նախաձեռնությունը ողջունելի է, սպասում ենք նոր լուսաբանումների Ձեր նշած թեմայի վերաբերյալ։

            Comment


            • #7
              Հարգելի Լուսինե ,հաճախ ինչպես աշակերտները,այնպես էլ մասնագետների մի մասը առարկան ընկալում են պարզապես հեքիաթ:Կարծում եմ սա է պատճառը պատմությունից դասեր չքաղելու:Միշտ էլ հարկավոր է խորանալ փաստերի և երևույթների մեջ:Այս դեպքում ուսուցումը ավելի արդյունավետ կլինի:Տրամաբանություն տեսնելով առարկայի մեջ աշակերտներն էլ ավելի սիրով կսովորեն առարկան:

              Comment


              • #8
                Սիրելի Աշխեն, շատ ողջունելի նախաձեռնություն է:Մեր օրերում պետք է արժևորել ՙՙհայոց պատմություն՚՚ առարկայի դերը,իսկ 100-ամյակին ընդառաջ թեման շատ տեղին է և լուսաբանման կարիք ունի:

                Comment


                • #9
                  Հարգելի կոլեգա,նորագույն շրջանը շատ արդիական է ,անցյալը միշտ էլ ներկա է մեր կյանքում:Անցյալը քննարկելով և վերլուծելով կարելի է խուսափել պատմական սխալներից և դասեր քաղել պատմական անցյալից:

                  Comment


                  • #10
                    Հարգելի կոլեգա,դուք շատ ճիշտ եք նկատել,որ վերլուծությունը և տրամաբանությունը մեր դասագրքերում բացակայում է: Շատ հետաքրքիր է,իմանալ,թե տվյալ թեմայի կոնկրետ ,որ հարցին եք անդրադարձ կատարել: Սպասում եմ նոր լուսաբանումների:

                    Comment


                    • #11
                      Իսկապես հետաքրքիր թեմա է ընտրված, որն հուսով եմ դասընթացի մասնակիցներին կտա շատ չլուսաբանված և չմեկնաբանված հարցերի պատասխաններ։ Սպասում եմ հետաքրքիր լուսաբանումների և մեկնաբանությունների։

                      Comment


                      • #12
                        9-րդ և 11-րդ դասարաններում է ուսումնասիրվում հայոց պատմության նորագույն շրջանը, որը սկսվում է Հայաստանի առաջին հանրապետության ստեղծումով: Այս շրջանին վերաբերվող դազագրքային նյութը բավականին խրթին է:Դասագիրքը հպանցիկ ներկայացնում է մի շարք փաստեր,որոնք բացատրության կարիք են զգում:Այդպիսի դասերի շարքին է պատկանում 《Հայոց անկախ պետության կայացումը》դասի հետևյալ պարբերությունը

                        Comment


                        • #13
                          《Անկախ պետականության կերտման գործընթացը ստանձնեց Հայոց կենտրոնական ազգային խորհուրդը,որը գտնվում էր Թիֆլիսում,իսկ մինչև կառավարության ժամանումը Երևան երկրում օրինականություն և կարգուկանոն հաստատելու ուղղությամբ մեծ աշխատանք կատարեց հայոց ազգային խորհուրդը ` Արամ Մանուկյանի գլխավորությամբ ,մինչև 1918թ. հուլիսի 17-ին ՀՀ կառավարությունը և Հայոց ազգային խորհուրդը մեկնեցի Թիֆլիսից և 2 օր անց ժամանեցին Երևան》:
                          Աշակերտներին միշտ հետաքրքրում է այն հարցը,թե ինչ՞ու էր Հայոց Կենտրոնական ազգային խորհուրդը գտնվում Թիֆլիսում:
                          Հարգելի գործընկերներ ,այս հարցի կապակցությամբ կատարել եմ հետազոտական աշխատանք և ունեմ մշակված տեսակետ,սակայն ինձ հետաքրքրում է նաև Ձեր տեսակետները,եթե երբևէ անդրադարձ եք կատարել այս հարցին:

                          Comment


                          • #14
                            Հարգելի Աշխեն, ըստ իս, քանի որ Անդրկովկասը Ռուսական կայսրության մաս էր կազմում և Թիֆլիսն էլ նրա վարչական ու քաղաքական կենտրոնն էր տասնամյակներ շարունակ, հետևաբար հայ քաղաքական վերնախավն էլ այնտեղ պետք է գտնվեր։ Ուրախ կլինեմ, եթե հաղորդեք նոր տեղեկություններ և նոր լույսի ներքո նայենք այդ իրադարձությանը։

                            Comment


                            • #15
                              Նմանատիպ խորհուրդների ստեղծման գործում կարևոր է եղել նաև քաղաքական իրավիճակը: Պատմությունից մեզ հայտնի է տվյալ շրջանի բարդ և խճճված լինելը: Այս ամենի հետ կարծում եմ անմիջական կապ ուներ նաև Ռուսաստանում տեղի ունեցած Փետրվարյան հեղափոխությունը:

                              Comment

                              Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                              Working...
                              X