Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Պատերազմների պատմական լուսաբանումը

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Պատերազմների պատմական լուսաբանումը

    Պատմության դասագրքերում զգալի տեղ է հատկացված պատերազմների պատմությանը:Որը յուրահատուկ հետաքրքրություն է առաջացնում աշակերտների մոտ: Ուսուցչի խնդիրն է ամեն մի պատերազմի պատմություն ուսուցանելիս ցույց տալ տվյալ պատերազմի բնույթը, առիթը , պատճառները , նաև արդյունքները: Աշակերտներին սովորեցրել ենք, որ լինում են արդարացի և անարդարացի պատերազմներ: Անարդարացի են զավթողական բոլոր տիպի պատերազմները և արդարացի են օտար զավթիչների դեմ պատերազմները: Հաճախ աշակերտները պատերազմների պատճառը առիթի հետ են շփոթում:Ի՞նչ հնարներ կիրառի, ի՞նչ հարցերի վրա ուշադրություն դարձնի ուսուցիչը, որպեսզի պատերազմների լուսաբանումը ճիշտ ընկալվի աշակերտի կողմից:
    Բերենք օրինակներ: Շնորհակալություն:
    Վերջին խմբագրողը՝ Մկրտչյան Արփենիկ; 12-11-17, 19:16.

  • #2
    Միքայելյան Անժելա-ի խոսքերից Նայել գրառումը
    Պատմության դասագրքերում զգալի տեղ է հատկացված պատերազմների պատմությանը: որը յուրահատուկ հետաքրքրություն է առաջացնում աշակերտների մոտ: Ուսուցչի խնդիրն է ամեն մի պատերազմի պատմություն ուսուցանելիս ցույց տալ տվյալ պատերազմի բնույթը, առիթը , պատճառները , նաև արդյունքները: Աշակերտներին սովորեցրել ենք, որ լինում են արդարացի և անարդարացի պատերազմներ: Անարդարացի են զավթողական բոլոր տիպի պատերազմները և արդարացի են օտար զավթիչների դեմ պատերազմները: Հաճախ աշակերտները պատերազմների պատճառը առիթի հետ են շփոթում:Ի՞նչ հնարներ կիրառի, ի՞նչ հարցերի վրա ուշադրություն դարձնի ուսուցիչը, որպեսզի պատերազմների լոսաբանումը ճիշտ ընկալվի աշակերտի կողմից:
    Բերենք օրինակներ: Շնորհակալություն:
    Պատերազմները երբեմն սկսում են որպես անարդարացի և դառնում արդարացի:Օր. Ֆրանս-պրուսական պատերազմը: Սկզբում Գերմանիայի համար դա արդարացի պատերազմ էր , սակայն երբ Նապոլեոնի 3-ի բանակները Սեդան ամրոցի մոտ կապիտուլացվեցին , այդ օրվանից Գերմանիան սկսեց անարդարացի պատերազմ : Ուստի ուսուցչի խնդիրն է բացատրել աշակերտին ,թե ինչպես են փոխվում պատերազմները:
    Վերջին խմբագրողը՝ Գայանե Սիմոնյան; 12-11-17, 16:39.

    Comment


    • #3
      Միքայելյան Անժելա-ի խոսքերից Նայել գրառումը
      Պատմության դասագրքերում զգալի տեղ է հատկացված պատերազմների պատմությանը: որը յուրահատուկ հետաքրքրություն է առաջացնում աշակերտների մոտ: Ուսուցչի խնդիրն է ամեն մի պատերազմի պատմություն ուսուցանելիս ցույց տալ տվյալ պատերազմի բնույթը, առիթը , պատճառները , նաև արդյունքները: Աշակերտներին սովորեցրել ենք, որ լինում են արդարացի և անարդարացի պատերազմներ: Անարդարացի են զավթողական բոլոր տիպի պատերազմները և արդարացի են օտար զավթիչների դեմ պատերազմները: Հաճախ աշակերտները պատերազմների պատճառը առիթի հետ են շփոթում:Ի՞նչ հնարներ կիրառի, ի՞նչ հարցերի վրա ուշադրություն դարձնի ուսուցիչը, որպեսզի պատերազմների լոսաբանումը ճիշտ ընկալվի աշակերտի կողմից:
      Բերենք օրինակներ: Շնորհակալություն:


      Հարգելի Անժելա, այս թեման հետաքրքրեց նաև ինձ՝ մաթեմատիկայի ուսուցչիս: Պատմություն առարկայի ուսուցանումը պետք է խարսխվի ոչ թե թվերը, փաստերը և անունները մեխանիկորեն սերտելու ու մտապահելու վրա, այլ պետք է սովորողի մոտ զարգացնի դեպքերը, փաստերն ու փաստարկները ճիշտ համադրելու, պատճառահետևանքային կապերը բացահայտելու, վերլուծություններ և ճիշտ մտահանգումներ կատարելու կարողություններ: Այլապես առարկայի դասավանդումը դառնում է ինքնանպատակ, կյանքից և իրականությունից կտրված: Ձեր առաջարկած թեմայում զգացվում է աշակերտին սերտողականությունից զերծ պահելու և դեպի ակտիվ ուսուցման հարթակ մղելու դրական միտում: Շնորհակալություն:
      Վերջին խմբագրողը՝ Գայանե Սիմոնյան; 12-11-17, 16:39.
      Գայանե Սիմոնյան, Կոտայքի մարզի Ակունքի միջն. դպրոց
      https://lib.armedu.am/user/profile/462

      Comment


      • #4
        Գայանե Սիմոնյան-ի խոսքերից Նայել գրառումը
        Հարգելի Անժելա, այս թեման հետաքրքրեց նաև ինձ՝ մաթեմատիկայի ուսուցչիս: Պատմություն առարկայի ուսուցանումը պետք է խարսխվի ոչ թե թվերը, փաստերը և անունները մեխանիկորեն սերտելու ու մտապահելու վրա, այլ պետք է սովորողի մոտ զարգացնի դեպքերը, փաստերն ու փաստարկները ճիշտ համադրելու, պատճառահետևանքային կապերը բացահայտելու, վերլուծություններ և ճիշտ մտահանգումներ կատարելու կարողություններ: Այլապես առարկայի դասավանդումը դառնում է ինքնանպատակ, կյանքից և իրականությունից կտրված: Ձեր առաջարկած թեմայում զգացվում է աշակերտին սերտողականությունից զերծ պահելու և դեպի ակտիվ ուսուցման հարթակ մղելու դրական միտում: Շնորհակալություն:
        Շնորհակալություն հարգելի Գայանե,ճիշտ նկատեցիք, որ առարկայի դասավանդումը պետք է լինի ոչ ինքնանպատակ, կյանքից ու իրականությունից կտրված, մանավանդ այն իրականությունից, որում մենք ենք ապրում, ցավոք՝ պատերազմական:

        Comment


        • #5
          Այս հարցում օգնության կհասնի նաև գեղարվեստական գրականությունը: Որպեսզի պատմական որևէ անցք կամ իրադարձություն ավելի տպավորիչ, պատկերավոր դառնա և աշակերտների մոտ հետաքրքրություն առաջացնի, կարելի է հանձնարարել ընթերցել համապատասխան գեղարվեստական գիրքը:Կարևոր է, որ աշակերտները գիրքը ընթերցելիս ուշադրություն դարձնեն նաև գեղարվեստական կողմին `բնության նկարագրություններ, հերոսների հոգեվիճակի նկարագրություններ: Սրանք առաջին հայացքից հաճախ երկրորդական են թվում, և աշակերտների մեծ մասը հաճախ շրջանցում է այս հատվածները:
          Վերջին խմբագրողը՝ Սուսան Շառաջյան; 12-11-17, 19:15.

          Comment


          • #6
            Սուսան Շառաջյան-ի խոսքերից Նայել գրառումը
            Այս հարցում օգնության կհասնի նաև գեղարվեստական գրականությունը: Որպեսզի պատմական որևէ անցք կամ իրադարձություն ավելի տպավորիչ, պատկերավոր դառնա և աշակերտների մոտ հետաքրքրություն առաջացնի, կարելի է հանձնարարել ընթերցել համապատասխան գեղարվեստական գիրքը:Կարևոր է, որ աշակերտները գիրքը ընթերցելիս ուշադրություն դարձնեն նաև գեղարվեստական կողմին `բնության նկարագրություններ, հերոսների հոգեվիճակի նկարագրություններ: Սրանք առաջին հայացքից հաճախ երկրորդական են թվում, և աշակերտների մեծ մասը հաճախ շրջանցում է այս հատվածները:
            Հարգելի Սուսան Շառաջյան, շնորհակալություն անդրադարձի համար:Պատմություն առարկան միջառարկայական կապով սերտորեն առընչվում է գրականություն առարկայի հետ: Բայց այսօր , ցավոք քիչ են կարդում և այդ բացը կրկին ուսուցչի ուսերին է, ով կամ պետք է պատմի կամ համապատասխան փոքրիկ ֆիլմ ցուցադրի: Օր. երբ անցնում եմ Սյունիքի ազատագրական պայքարը 1720-ական թթ., ապա հանձնարարում եմ կարդալ Րաֆֆի «Դավիթ Բեկ», բայց միայն 10%-ն էլ չի կարդում ,հավատացե՜ք:Այդժամ օգնության է հասնում ֆիլմի ցուցադրումը:

            Comment


            • #7
              Հարգելի Անժելա, արդար պատերազմի գաղափարը հիմնավորվում է Քրիստոսի հետևյալ խոսքի վրա.«Սուր վերցնողները սրով կընկնեն» (Մատթ. 26.52): Ըստ այս գաղափարի`պետք է պատերազմել արդարության, խաղաղության վերահաստատման համար:
              Հայ ժողովրդի արդարացի պատերազմներից է «Վարդանանց պատերազմը»: Ավարայրի ճակատամարտում հայ ժողովուրդը բարոյական հաղթանակ տարավ`դավանափոխ չլինելով:
              Վերջին խմբագրողը՝ Մկրտչյան Արփենիկ; 12-11-17, 21:41.

              Comment


              • #8
                Մկրտչյան Արփենիկ-ի խոսքերից Նայել գրառումը
                Հարգելի Անժելա, արդար պատերազմի գաղափարը հիմնավորվում է Քրիստոսի հետևյալ խոսքի վրա.«Սուր վերցնողները սրով կընկնեն» (Մատթ. 26.52): Ըստ այս գաղափարի`պետք է պատերազմել արդարության, խաղաղության վերահաստատման համար:
                Հայ ժողովրդի արդարացի պատերազմներից է «Վարդանանց պատերազմը»: Ավարայրի ճակատամարտում հայ ժողովուրդը բարոյական հաղթանակ տարավ`դավանափոխ չլինելով:
                Գիտեք հարգելի՜ Արփենիկ, դավանափոխությունը լոկ միջոց էր Պարսկաստանի շատ ավելի հեռուն գնացող քաղաքական նպատակների համար, որոնք ի վերջո պետք է հանգեցնեին հայ ժողովրդին ֆիզիկապես ձուլելու և ոչնչացնելու փաստին:
                «Չգիտակցված մահը մահ է , գիտակցված մահը՝ անմահություն: Սա էր Վարդանանց պատերազմի գաղափարախոսությունը:

                Comment


                • #9
                  Մկրտչյան Արփենիկ-ի խոսքերից Նայել գրառումը
                  Հարգելի Անժելա, արդար պատերազմի գաղափարը հիմնավորվում է Քրիստոսի հետևյալ խոսքի վրա.«Սուր վերցնողները սրով կընկնեն» (Մատթ. 26.52): Ըստ այս գաղափարի`պետք է պատերազմել արդարության, խաղաղության վերահաստատման համար:
                  Հայ ժողովրդի արդարացի պատերազմներից է «Վարդանանց պատերազմը»: Ավարայրի ճակատամարտում հայ ժողովուրդը բարոյական հաղթանակ տարավ`դավանափոխ չլինելով:
                  Հարգելի՛ Արփենիկ շարունակելով Ձեր գրառումը,ավելացնեմ նաև մյուս արդարացի պատերազմը ՝ <<Մայիսյան հերոսամարտերը>>,որոնք իրավմամբ հայ ժողովրդի ամենապայծառ ու փառահեղ էջերից մեկն է:Բնաջնջման հերթական ծրագիր թուրքերի կողմից,որը հանդիպեց հայ ժողովրդի համառ դիմադրությանը:
                  Վերջին խմբագրողը՝ Սիրանուշ Մուրադյան; 12-11-17, 23:30.

                  Comment


                  • #10
                    Հարգելի Անժելա, այս թեման ինչպե՞ս եք ներկայացնում նոր մեթոդներով:

                    Comment


                    • #11
                      Մկրտչյան Արփենիկ-ի խոսքերից Նայել գրառումը
                      Հարգելի Անժելա, այս թեման ինչպե՞ս եք ներկայացնում նոր մեթոդներով:
                      Հարգելի Արփենիկ , «Վարդանանց պատերազմ» թեման այնքան բովանդակալից է և ընդարձակ ,որ հնարավորություն է տալիս կիրառելու տարբեր մեթոդներ և հնարներ: Կատարել ենք խմբային աշխատանք, պաստառներ ենք պատրաստել, դերային խաղ ենք կազմակերպել, ֆիլմ ենք դիտել, որը իդեպ , դասերից հետո ենք դիտել: Թեման ներկայացրել ենք նաև գծապատկերի միջոցով:
                      Վերջին խմբագրողը՝ Մկրտչյան Արփենիկ; 13-11-17, 00:26.

                      Comment


                      • #12
                        Միքայելյան Անժելա-ի խոսքերից Նայել գրառումը
                        Հարգելի Արփենիկ , «Վարդանանց պատերազմ» թեման այնքան բովանդակալից է և ընդարձակ ,որ հնարավորություն է տալիս կիրառելու տարբեր մեթոդներ և հնարներ: Կատարել ենք խմբային աշխատանք, պաստառներ ենք պատրաստել, դերային խաղ ենք կազմակերպել, ֆիլմ ենք դիտել, որը իդեպ , դասերից հետո ենք դիտել: Թեման ներկայացրել ենք նաև գծապատկերի միջոցով:
                        Շնորհակալություն հարգելի՛ Անժելա հետաքրքրի թեմա եք առաջակել ,և գեղեցիկ ձևով եք ներկայացնում խմբային աշխատանքը։
                        Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
                        Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

                        Comment


                        • #13
                          Միքայելյան Անժելա-ի խոսքերից Նայել գրառումը
                          Հարգելի Արփենիկ , «Վարդանանց պատերազմ» թեման այնքան բովանդակալից է և ընդարձակ ,որ հնարավորություն է տալիս կիրառելու տարբեր մեթոդներ և հնարներ: Կատարել ենք խմբային աշխատանք, պաստառներ ենք պատրաստել, դերային խաղ ենք կազմակերպել, ֆիլմ ենք դիտել, որը իդեպ , դասերից հետո ենք դիտել: Թեման ներկայացրել ենք նաև գծապատկերի միջոցով:
                          Ներկայացնեմ այդ թեման գծապատկերի միջոցով.
                          Կցված ֆայլեր
                          Վերջին խմբագրողը՝ Մկրտչյան Արփենիկ; 13-11-17, 21:02.

                          Comment


                          • #14
                            Աստված չի ցանկանում չարիք, պատերազմներ: Սակայն դրանց պատահելը թույլ է տալիս, որովհետև անգամ նմանատիպ իրողություններից բարիք է վեր հանում:
                            Պատերազմները նաև խրատ են որոշ ժողովուրդներին: Այս կարծիքն է արտահայտում Սուրբ Բարսեղ Կեսարացին` ասելով. «Աստված պատերազմներով պատիժներ է ուղարկում պատժի արժանիներին»:

                            Comment


                            • #15
                              Հարգելի Անժելա, թեման բավականին արդիական է, քանի որ մենք՝ հայերս , ապրում ենք մի այնպիսի տարածաշրջանում, որտեղ պատերազմական իրավիճակները պայթունավտանգ են: Որքանով ես գիտեմ, պատերազմները երբեմն լինում են արդարացի և անարդարացի , և անարադարացի պատերազմներում հաճախ արդարացի հերոսական մարտեր են լինում:

                              Comment

                              Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                              Working...
                              X