Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Մայիսյան հերոսամարտերի պատմական դերն ու նշանակությունը

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • barseghyan1977@bk.ru
    replied
    Մայիսյան հերոսամարտերը մեր պատմության մեջ բախտորոշ նշանակություն ունեցան,ունեցան նաև մեծ խորհուրդ: Առաջին խորհորդը մեր ոգու հաղթանակի խորհուրդն է. իսկապես գոյամարտ էր մեր հողի պահպանությանն համար: Երկրորդ խորհուրդը միասնակության խորհորդն էր. անկախ դասակարգային, կուսակցական պատկանելիությունից, բոլորը մեկ բռունցք դարձած միավորվեցին և հավաքական ուժը հաղթանակ տարավ: Երրորդ կարևոր խուրհուրդը մեր կանոնավոր զորամիավորումների ու աշխարհազորայիների միասնական հանդես գալն էր: Իսկ ամենամեծ խուհուրդը կարելի է համարել եմ մեր պետականության վերականգնման հրաշքը: Իսկապես հրաշք էր. եթե չլիներ մայիսյան հերոսամարտերը, չէր լինի Հայաստանի Առաջին Հանրապետությունը:

    Թողնել հաղորդագրություն:


  • Սիրանուշ Մուրադյան
    replied
    Երբ Սարդարապատի հուշակոթողի կառուցումը մոտենում էր ավարտին, Ռաֆայել Իսրայելյանը ընկերներին խնդրեց հիշել ռազմահայրենասիրական բնույթի, բայց չծեծված ասույթներ: Սակայն երկու տասնյակի չափ ասույթներից ոչ մեկը նրա սրտով չէր. օրինակ՝ «Մահ իմացեալ՝ անմահութիւն», «Շո՛ւնչդ տուր, հոգի՛դ, բայց հայրենիքդ մի՛ տուր թշնամուն», «Դարեր կռվում ենք ատամ-ատամի, մեռնում ենք կանգնած, եթե մահ ունենք»: Իսրայելյանն ուզում էր պարզ, հստակ ու ազդեցիկ խոսքեր։ Արդյունքում փորագրվեց «Հավերժ փառք Սարդարապատի ճակատամարտի հերոսներին»։ Բայց այսքանով պատմությունը չավարտվեց. երբ ճարտարապետը բացումից առաջ գնացել էր ստուգելու՝ պակաս բան չկա, տեսավ` փառքի խոսքերը փորագրված չեն: Բարձրացավ պատի երկայնքով դրված տախտակի վրա, սկսեց կավիճով գրել տառերը, ու չորս վարպետները փորագրելով շարժվում էին նրա հետևից: Արագ ավարտեցին աշխատանքը. առանց նախնական չափումների, գծագրերի, քանոնների… Տառերը շարվել էին ճշգրիտ հեռավորությամբ:

    Թողնել հաղորդագրություն:


  • Սիրանուշ Մուրադյան
    replied
    Տոնդ շնորհավո՛ր Հայ ու Հայաստան

    20-րդ դարը հայ ժողովրդի համար նշանավորվեց անկախության հռչակմամբ,որի սկիզբը դարձավ 1918թ. մայիսի 28-ի հաղթանակն ու Անկախ Հանրապետության ամրագրումը:
    Հայ ժողովուրդն իր մեջ ուժ գտավ,իր միասնությամբ և մարտնչող զավակների արյան գնով կերտելու Սարդարապատի,Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի հերոսամարտերը,որոնք որոշիչ դարձան երկրի ու ժողովրդի համար և ազդարարեցին Հայոց պետականության վերականգնման մասին:
    Ստեղծվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը,որին հաջորդեց Հայաստանի Խորհրդային Հանրապետությունը և պետականության այդ հենքի վրա կայացավ մեր Երրորդ հանրապետությունը` այսօրվա Հայաստանը։
    Փառք մեր հերոս մայրերին,եկե՛ք գլուխ խոնարհենք նահատակների հիշատակի առաջ:
    Շնորհավորում եմ համայն հայությանը:Շնորհավորում եմ և մաղթում միասնություն,ուժ և եռանդ,քանզի մեր բոլոր նվաճումները մեր միասնության ու կայունության արդյունքն են:Հիմա էլ եկե՛ք շարունակենք միասնական ուժերով կերտել և հզորացնել մեր սիրելի՛ հայրենիքը։
    Հայը միշտ հաղթել է,հաղթում է ու կհաղթի։Եղել են,կանք ու կշատանանք։
    Վերջին խմբագրողը՝ Սիրանուշ Մուրադյան; 29-05-18, 19:40.

    Թողնել հաղորդագրություն:


  • Ruzanna3
    replied
    Մայիսյան պայծառ արևն էր շողում
    Ու քե՛զ, հաղթանակ ,լույսով պարուրում,
    Մայիսյան դալար կանաչն էր ծլում
    Ու քե՛զ, հաղթանակ,իր գիրկը կանչում ...
    Հաղթանակ անցած ,սուրբ մասունք դարձած:

    Թողնել հաղորդագրություն:


  • Ruzanna3
    replied
    Հերոսների ծնուննդը միշտ էլ թվում է անսպասելի
    Եվ հետո մարդկանց դարեր շարունակ զարմանք պատճառում ,
    Բայց նրանք կյանքում միշտ էլ ծնվում են լոկ այն պատճառով ,
    Որ անչափ շատ են սպասել նրանց ...
    Նրանք ծնվում են ,որ ապացուցեն ,
    Թե հրաշք չկա ,
    Կա միայն կարիք,
    Նրանք ծնվում են ,որ ապացուցեն ,
    Թե այնտեղ է լոկ սխրանքն սկսվում ,
    Ուր վերջանում է ամեն մի հնար :
    Փա՛ռք հերոսներին ,
    Փա՛ռք հավերժական ...

    Թողնել հաղորդագրություն:


  • Նաիրա Աղաբեկովա
    replied
    Հարգելի Սիրանուշ Մուրադյան, միանգամայն իրավացի եք, շնորհակալ եմ արձագանքի համար:

    Թողնել հաղորդագրություն:


  • Սիրանուշ Մուրադյան
    replied
    Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր


    1968 թվականի կառուցված հուշահամալիրը խորհրդանշում է Սարդարապատի հերոսամարտի պատմական նշանակությունը հայրենիքի փրկության և Հայոց հնագույն մշակույթի պահպանության համար։ Թանգարանը ստեղծվել է Հայաստանի նախարարների խորհրդի 1978 թ. փետրվարի 16-ի թիվ 82 որոշմամբ և այցելուների առաջ իր դռներն է բացել 1978 թ. սեպտեմբերի 13-ին։ Թանգարանում պահպանվում, ցուցադրվում և ուսումնասիրվում են հայ էթնոսի մշակութային ժառանգությանը վերաբերող պատմամշակութային արժեքներ՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։
    Կցված ֆայլեր

    Թողնել հաղորդագրություն:


  • Սիրանուշ Մուրադյան
    replied
    Narine.-ի խոսքերից Նայել գրառումը
    Եկար, հաղթանակի' Մայիս, եկար...
    Ես հավատում էի քո մեծ գալուն:
    Սանձահարվեց մրրիկը խելագար,
    Դու աշխարհին ավետելով գարուն`
    Եկար, հաղթանակի Մայի'ս, եկա'ր:

    Եվ դու հաղթանակի Մայի'ս եկար,
    Ընկած հերոսների արյան ցոլքով,
    Վերադարձողների հույսով պայծառ,
    Մեր տքնությամբ, կռվով և այս երգով
    Եկար:

    Շնորհակալություն, հարգելի՛ Մարինե թեմային անդրադառնալու համար:
    Երբ չի լինում ելք ու ճար,
    Խենթերն են գտնում հնար,
    Այսպես ծագեց, արեգակեց
    Սարդարապատի մարտը մեծ:

    Զանգեր, ղողանջեք,
    Սրբազան քաջերին կանչեք
    Այս արդար մարտին:
    Սերունդներ, դուք ձեզ ճանաչեք
    Սարդարապատից:

    Ավարայրից ջանք առանք,
    Այստեղ մի պահ կանգ առանք,
    Որ շունչ առած շունչներս տանք
    Սարդարապատի պատի տակ:

    Բայց մենք չընկանք, մենք միշտ կանք,
    Մենք չհանգանք` դեռ կգանք,
    Երբ տան զանգը, ահազանգը,
    Որ մեր հոգու պարտքը տանք:


    Պարույր Սևակ
    Վերջին խմբագրողը՝ Սիրանուշ Մուրադյան; 16-05-18, 21:21.

    Թողնել հաղորդագրություն:


  • Narine.
    replied
    Սիրանուշ Մուրադյան-ի խոսքերից Նայել գրառումը
    1918թ. գարունը կարող էր վերջինը լինել ազգային այն հավաքականության համար,որ կոչվում է հայ ժողովուրդ:
    Ի՞նչ պիտի աներ բոլոր բարեկամներից մերժված ու թշնամիների ողորմածությանը թողնված մի ժողովուրդ,որն արնաքամ էր,հյուծված ու անօգնական:Միայն հրաշքը կարող էր փրկել նրան,և նա պատրաստվեց այդ հրաշքին:
    Մայիսյան հերոսամարտերում,որոնք հայոց պատմության ամենապայծառ էջերից են և հայ ժողովրդի գոյատևման հզորագույն գրավականը,աչքի ընկան նաև հայ ժողովրդի արի զավակները:
    Փա՛ռք մայիսյան հերոսամարտի մասնակիցներին,որոնց ազգասիրության և հայրենասիրության արդյունքում պահպանվել է այդ հողակտորը:
    https://www.youtube.com/watch?v=rYws7YyLhOs
    Եկար, հաղթանակի' Մայիս, եկար...
    Ես հավատում էի քո մեծ գալուն:
    Սանձահարվեց մրրիկը խելագար,
    Դու աշխարհին ավետելով գարուն`
    Եկար, հաղթանակի Մայի'ս, եկա'ր:

    Եվ դու հաղթանակի Մայի'ս եկար,
    Ընկած հերոսների արյան ցոլքով,
    Վերադարձողների հույսով պայծառ,
    Մեր տքնությամբ, կռվով և այս երգով
    Եկար:

    Թողնել հաղորդագրություն:


  • Սիրանուշ Մուրադյան
    replied
    Էմմա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայ ժողովրդի համար մայիս ամիսն առանձնահատուկ է:Մայիսի 9-ը կրկնակի հաղթանակի օր է՝ Հայրենական մեծ
    պատերազմի հաղթանակ և Շուշիի ազատագրում:
    Սրտանց շնորհավորում եմ բոլորիս այս երկու փառահեղ հաղթանակների օրվա կապակցությամբ:
    Բազում անգամներ մեզ վրա թշնամին հարձակվել է դավադրաբար,ու նրա ռազմական ներուժն այդ պահին գերազանցել
    էր մեր սպառազինությունները,սակայն դա մեզ չի կոտրել,այլ հակառակը`համախմբվում ենք և հասնում արդար հաղթանակի:
    Պատմությունն ապացուցում է,որ այդպիսի պահին հայը դառնում է միասնական,դառնում է վճռական ու պատրաստ կյանքի ու
    մահի կռիվ տալ հանուն իր ազգային արժեքների պահպանման համար:
    Շուշիի ազատագրումն Արցախյան պատերազմի շրջադարձային հաղթանակն էր,որը թերևս դարձավ այսօրվա անկախ Արցախի
    ստեղծման հիմքը:Իհարկե,սա հաղթանակ էր,որի համար հայ ժողովուրդը մեծ գին վճարեց,հազարավոր հայորդիների արյուն
    թափվեց հայրենական հողը պաշտպանելու և այն թշնամուն չզիջելու համար:Հանուն իր ընտանիքի,հանուն իր հայրենիքի,
    հանուն պապենական հողի հայը չվարանեց զենք վերցնել և սեփական արյամբ նվաճել հաղթանակը:Վստահ եմ՝ Շուշիում
    կերտվեց այն հաղթանակը,որը հայկական գենի մեջ էլ ավելի ամրապնդեց սեփականը պաշտպանելու և հանուն հայրենիքի
    և ազգի անգամ կյանքը վտանգելու գաղափարը:
    Կրկին շնորհավորում եմ բոլորիս,մեր երկրին խաղաղություն և անառիկ սահմաններ եմ մաղթում:
    Հպարտ եմ,որ ծնվել եմ հենց այս օրը։
    Փառաբանենք ղարաբաղյան հերոսամարտի մարտիկներին,հանձին Մխիթար Գևորգյանի,ում արյան շնորհիվ կերտվեց մեր
    պայծառ ապագան։Հպարտ եմ,որ իմ հարազատն ես Մխիթար Գևորգյան։
    Շնորհակալություն, սիրելի՛ Էմմա գրառման համար: Այո՛, ՄԱՅԻՍ ամիսը յուրահատուկ ամիս է հայ ժողովրդի համար, թվարկելով բոլոր հաղթանակները, որոնք հայ ժողովուրդը մղել է իր լինել չլինելու համար, այսօր հպարտանում ու փառաբանում ենք բոլոր հայտնի ու անհայտ հերոսներին, նրանց սխրագործության շնորհիվ է , որ հայ ազգը շարունակում է հարատևել, նորեն ծնվել ու արարել:
    Հպարտ եմ , որ զավակն եմ այն ժողովրդի, ում հաջողվել է բազում արհավիրքներից ու եղեռնագործությունից, պատերազմներից հետո կրկին կանգնել գլուխը բարձր, և չխոնարհվել ոսոխի առջև:

    Թողնել հաղորդագրություն:


  • Էմմա Խաչատրյան
    replied
    Հայ ժողովրդի համար մայիս ամիսն առանձնահատուկ է:Մայիսի 9-ը կրկնակի հաղթանակի օր է՝ Հայրենական մեծ
    պատերազմի հաղթանակ և Շուշիի ազատագրում:
    Սրտանց շնորհավորում եմ բոլորիս այս երկու փառահեղ հաղթանակների օրվա կապակցությամբ:
    Բազում անգամներ մեզ վրա թշնամին հարձակվել է դավադրաբար,ու նրա ռազմական ներուժն այդ պահին գերազանցել
    էր մեր սպառազինությունները,սակայն դա մեզ չի կոտրել,այլ հակառակը`համախմբվում ենք և հասնում արդար հաղթանակի:
    Պատմությունն ապացուցում է,որ այդպիսի պահին հայը դառնում է միասնական,դառնում է վճռական ու պատրաստ կյանքի ու
    մահի կռիվ տալ հանուն իր ազգային արժեքների պահպանման համար:
    Շուշիի ազատագրումն Արցախյան պատերազմի շրջադարձային հաղթանակն էր,որը թերևս դարձավ այսօրվա անկախ Արցախի
    ստեղծման հիմքը:Իհարկե,սա հաղթանակ էր,որի համար հայ ժողովուրդը մեծ գին վճարեց,հազարավոր հայորդիների արյուն
    թափվեց հայրենական հողը պաշտպանելու և այն թշնամուն չզիջելու համար:Հանուն իր ընտանիքի,հանուն իր հայրենիքի,
    հանուն պապենական հողի հայը չվարանեց զենք վերցնել և սեփական արյամբ նվաճել հաղթանակը:Վստահ եմ՝ Շուշիում
    կերտվեց այն հաղթանակը,որը հայկական գենի մեջ էլ ավելի ամրապնդեց սեփականը պաշտպանելու և հանուն հայրենիքի
    և ազգի անգամ կյանքը վտանգելու գաղափարը:
    Կրկին շնորհավորում եմ բոլորիս,մեր երկրին խաղաղություն և անառիկ սահմաններ եմ մաղթում:
    Հպարտ եմ,որ ծնվել եմ հենց այս օրը։
    Փառաբանենք ղարաբաղյան հերոսամարտի մարտիկներին,հանձին Մխիթար Գևորգյանի,ում արյան շնորհիվ կերտվեց մեր
    պայծառ ապագան։Հպարտ եմ,որ իմ հարազատն ես Մխիթար Գևորգյան։
    Վերջին խմբագրողը՝ Էմմա Խաչատրյան; 09-05-18, 08:55.

    Թողնել հաղորդագրություն:


  • Սիրանուշ Մուրադյան
    replied
    Հայրապետյան Քրիստինե-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Սիրանուշ այս թեման ամենահերոսականն է, փայլուն հաղթանակ և դրանով առանձնանում է 1918թ. գարունը:
    Շնորհակալություն հարգելի՛ Քրիստինե թեմային անդրադառնալու համար:
    https://www.facebook.com/sardarapat100/

    Թողնել հաղորդագրություն:


  • Սիրանուշ Մուրադյան
    replied
    Ստեփանյան Նելլի-ի խոսքերից Նայել գրառումը
    Մայիսի 9-ին նշվում է Հայրենական պատերազմում Խորհրդային բանակի տարած հաղթանակի և Շուշիի ազատագրման տոները: Հայրենական պատերազմին մասնակցել է շուրջ 600 հազար հայ, 300 հազարը չի վերադարձել, 100-ն արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման, 27-ը դարձել` Փառքի 3-րդ աստիճանի ասպետ, մոտ 70 հազարը պարգևատրվել է շքանշաններով ու մեդալներով: Տասնամյակներ են անցել այն օրվանից, երբ Խորհրդային բազմազգ ժողովուրդը հաղթանակ տարավ հիտլերյան Գերմանիայի դեմ մղված պայքարում: Իսկ 21 տարի առաջ հայ ժողովուրդն ազատագրեց Արցախի մայրաքաղաք Շուշին:
    Շնորհակալություն սիրելի՛ Նելլի գրառման համար, թերևս հնագույն ժողովուրդներից միայն հայ ազգն է դարերով մաքառել, անցել բազում արհավիրքների միջով, իսկ այսօր մենք բոլորս պետք է խոնարհվենք ՄԱՅԻՍՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐԻ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ առջև: Պատմության ամենամեծ հաղթանակները տոնել ենք մայիս ամսին .
    451թ. մայիսի 26 ՝ Ավարայրի ճակատամարտ
    1918թ. մայիս ՝ Սարդարապատի, Բաշ- Ապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտ
    1945թ. մայիսի 9՝ Հայրենական Մեծ պատերազմի հաղթական ավարտ
    1992թ. մայիսի 9՝ Շուշիի ազատագրում
    Այս ճակատամարտերը իրենց ուրույն տեղն ու պատմական կարևոր նշանակությունն են ունեցել:

    Թողնել հաղորդագրություն:


  • Հայրապետյան Քրիստինե
    replied
    Սիրանուշ Մուրադյան-ի խոսքերից Նայել գրառումը
    1918թ. գարունը կարող էր վերջինը լինել ազգային այն հավաքականության համար,որ կոչվում է հայ ժողովուրդ:
    Ի՞նչ պիտի աներ բոլոր բարեկամներից մերժված ու թշնամիների ողորմածությանը թողնված մի ժողովուրդ,որն արնաքամ էր,հյուծված ու անօգնական:Միայն հրաշքը կարող էր փրկել նրան,և նա պատրաստվեց այդ հրաշքին:
    Մայիսյան հերոսամարտերում,որոնք հայոց պատմության ամենապայծառ էջերից են և հայ ժողովրդի գոյատևման հզորագույն գրավականը,աչքի ընկան նաև հայ ժողովրդի արի զավակները:
    Փա՛ռք մայիսյան հերոսամարտի մասնակիցներին,որոնց ազգասիրության և հայրենասիրության արդյունքում պահպանվել է այդ հողակտորը:
    https://www.youtube.com/watch?v=rYws7YyLhOs
    Հարգելի Սիրանուշ այս թեման ամենահերոսականն է, փայլուն հաղթանակ և դրանով առանձնանում է 1918թ. գարունը:

    Թողնել հաղորդագրություն:


  • Ստեփանյան Նելլի
    replied
    Մայիսի 9-ին նշվում է Հայրենական պատերազմում Խորհրդային բանակի տարած հաղթանակի և Շուշիի ազատագրման տոները: Հայրենական պատերազմին մասնակցել է շուրջ 600 հազար հայ, 300 հազարը չի վերադարձել, 100-ն արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման, 27-ը դարձել` Փառքի 3-րդ աստիճանի ասպետ, մոտ 70 հազարը պարգևատրվել է շքանշաններով ու մեդալներով: Տասնամյակներ են անցել այն օրվանից, երբ Խորհրդային բազմազգ ժողովուրդը հաղթանակ տարավ հիտլերյան Գերմանիայի դեմ մղված պայքարում: Իսկ 21 տարի առաջ հայ ժողովուրդն ազատագրեց Արցախի մայրաքաղաք Շուշին:

    Թողնել հաղորդագրություն:

Sorry, you are not authorized to view this page
Working...
X