Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Մայիսյան հերոսամարտերի պատմական դերն ու նշանակությունը

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Հերոսների ծնուննդը միշտ էլ թվում է անսպասելի
    Եվ հետո մարդկանց դարեր շարունակ զարմանք պատճառում ,
    Բայց նրանք կյանքում միշտ էլ ծնվում են լոկ այն պատճառով ,
    Որ անչափ շատ են սպասել նրանց ...
    Նրանք ծնվում են ,որ ապացուցեն ,
    Թե հրաշք չկա ,
    Կա միայն կարիք,
    Նրանք ծնվում են ,որ ապացուցեն ,
    Թե այնտեղ է լոկ սխրանքն սկսվում ,
    Ուր վերջանում է ամեն մի հնար :
    Փա՛ռք հերոսներին ,
    Փա՛ռք հավերժական ...

    Comment


    • Մայիսյան պայծառ արևն էր շողում
      Ու քե՛զ, հաղթանակ ,լույսով պարուրում,
      Մայիսյան դալար կանաչն էր ծլում
      Ու քե՛զ, հաղթանակ,իր գիրկը կանչում ...
      Հաղթանակ անցած ,սուրբ մասունք դարձած:

      Comment


      • Տոնդ շնորհավո՛ր Հայ ու Հայաստան

        20-րդ դարը հայ ժողովրդի համար նշանավորվեց անկախության հռչակմամբ,որի սկիզբը դարձավ 1918թ. մայիսի 28-ի հաղթանակն ու Անկախ Հանրապետության ամրագրումը:
        Հայ ժողովուրդն իր մեջ ուժ գտավ,իր միասնությամբ և մարտնչող զավակների արյան գնով կերտելու Սարդարապատի,Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի հերոսամարտերը,որոնք որոշիչ դարձան երկրի ու ժողովրդի համար և ազդարարեցին Հայոց պետականության վերականգնման մասին:
        Ստեղծվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը,որին հաջորդեց Հայաստանի Խորհրդային Հանրապետությունը և պետականության այդ հենքի վրա կայացավ մեր Երրորդ հանրապետությունը` այսօրվա Հայաստանը։
        Փառք մեր հերոս մայրերին,եկե՛ք գլուխ խոնարհենք նահատակների հիշատակի առաջ:
        Շնորհավորում եմ համայն հայությանը:Շնորհավորում եմ և մաղթում միասնություն,ուժ և եռանդ,քանզի մեր բոլոր նվաճումները մեր միասնության ու կայունության արդյունքն են:Հիմա էլ եկե՛ք շարունակենք միասնական ուժերով կերտել և հզորացնել մեր սիրելի՛ հայրենիքը։
        Հայը միշտ հաղթել է,հաղթում է ու կհաղթի։Եղել են,կանք ու կշատանանք։
        Վերջին խմբագրողը՝ Սիրանուշ Մուրադյան; 29-05-18, 19:40.

        Comment


        • Երբ Սարդարապատի հուշակոթողի կառուցումը մոտենում էր ավարտին, Ռաֆայել Իսրայելյանը ընկերներին խնդրեց հիշել ռազմահայրենասիրական բնույթի, բայց չծեծված ասույթներ: Սակայն երկու տասնյակի չափ ասույթներից ոչ մեկը նրա սրտով չէր. օրինակ՝ «Մահ իմացեալ՝ անմահութիւն», «Շո՛ւնչդ տուր, հոգի՛դ, բայց հայրենիքդ մի՛ տուր թշնամուն», «Դարեր կռվում ենք ատամ-ատամի, մեռնում ենք կանգնած, եթե մահ ունենք»: Իսրայելյանն ուզում էր պարզ, հստակ ու ազդեցիկ խոսքեր։ Արդյունքում փորագրվեց «Հավերժ փառք Սարդարապատի ճակատամարտի հերոսներին»։ Բայց այսքանով պատմությունը չավարտվեց. երբ ճարտարապետը բացումից առաջ գնացել էր ստուգելու՝ պակաս բան չկա, տեսավ` փառքի խոսքերը փորագրված չեն: Բարձրացավ պատի երկայնքով դրված տախտակի վրա, սկսեց կավիճով գրել տառերը, ու չորս վարպետները փորագրելով շարժվում էին նրա հետևից: Արագ ավարտեցին աշխատանքը. առանց նախնական չափումների, գծագրերի, քանոնների… Տառերը շարվել էին ճշգրիտ հեռավորությամբ:

          Comment


          • Մայիսյան հերոսամարտերը մեր պատմության մեջ բախտորոշ նշանակություն ունեցան,ունեցան նաև մեծ խորհուրդ: Առաջին խորհորդը մեր ոգու հաղթանակի խորհուրդն է. իսկապես գոյամարտ էր մեր հողի պահպանությանն համար: Երկրորդ խորհուրդը միասնակության խորհորդն էր. անկախ դասակարգային, կուսակցական պատկանելիությունից, բոլորը մեկ բռունցք դարձած միավորվեցին և հավաքական ուժը հաղթանակ տարավ: Երրորդ կարևոր խուրհուրդը մեր կանոնավոր զորամիավորումների ու աշխարհազորայիների միասնական հանդես գալն էր: Իսկ ամենամեծ խուհուրդը կարելի է համարել եմ մեր պետականության վերականգնման հրաշքը: Իսկապես հրաշք էր. եթե չլիներ մայիսյան հերոսամարտերը, չէր լինի Հայաստանի Առաջին Հանրապետությունը:

            Comment

            Sorry, you are not authorized to view this page
            Working...
            X