Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Մայիսյան հերոսամարտերի պատմական դերն ու նշանակությունը

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • #76
    Միքայելյան Անժելա-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալություն հարգելի Սիրանուշ, հետաքրքիր էր և բովանդակալից:
    Այո՜, Հայաստանի անկախացումը պատմական անհրաժեշտություն էր , որը իրականացավ հերոսների կյանքի գնով: Մոտենում է համայն հայության նվիրական ու փառապանծ տոնը: Կարելի է կազմակերպել շրջայց թանգարանում , որտեղ աշակերտները կտեսնեն և կծանոթանան հայ ժողովրդի հերոսական պայքարի դրվագներին, պատմությանը:
    Շնորհակալություն հարգելի՛ Անժելա թեմային անդրադառնալու համար,այո՛ մոտենում է հայ ժողովրդի հաղթանակների փայլուն և սխրագործություններով լի տոներից մեկի՝ Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակը:Պետք է մեծ շուքով, հանդիսավորությամբ ու խանդավառությամբ տոնենք,երեխաներին ծանոթացնենք մեր պատմության հերոսական էջերին:
    Առաջարկում եմ միջոցառում կազմակերպել հենց Սարդարապատում՝ զանգերի ղողանջների ներքո ՝լսելի դարձնելով թշնամուն:

    Comment


    • #77
      Շնորհակալություն հարգելի կոլեգա,շատ հետաքրքիր թեմա է,միևնույն ժամանակ շատ արդիական,քանզի մայիսյան հերոսամարտի օրինակը պետք է վառ պահել,և դժվարին ժամանակներում անհրաժեշտ է բռունցքվել հանուն հայրենիքի:

      Comment


      • #78
        Հարգելի Անժելա, շնորհակալություն մեր ժողովրդի արժանապատիվ հաղթանակների թեմային անդրադառնալու համար: Հետաքրքիր ժողովուրդ ենք. համախմբվում ենք միայն այն ժամանակ, երբ սպառնում է թշնամին: Մայիսը մեզ համար հաղթանակների ամիս է և փառք Աստծո, փառք հայրենիքի համար նահատակված մեր բոլոր հայորդիներին:

        Comment


        • #79
          Աշխեն11-ի խոսքերից Նայել գրառումը
          Շնորհակալություն հարգելի կոլեգա,շատ հետաքրքիր թեմա է,միևնույն ժամանակ շատ արդիական,քանզի մայիսյան հերոսամարտի օրինակը պետք է վառ պահել,և դժվարին ժամանակներում անհրաժեշտ է բռունցքվել հանուն հայրենիքի:
          Շնորհակալություն հարգելի՛ Աշխեն թեմային անդրադառնալու համար:Հայ ժողովուրդը օրհասական պահերին է միայն բռունցք դառնում,որից և սարսափում է մեր թշնամին:Պետք է Մայիսյան հերոսամարտերի պատմությունը առանձնացնել,բարձրաձայնել ու լսելի դարձնել ողջ աշխարհին,որ այն իրոք հերոսամարտ էր ու մղվում էր կենաց ու մահվան կռվի՝ հանուն հայրենիքի:

          Comment


          • #80
            Հարգելի գործընկեր, շատ խրախուսելի է Ձեր ընտրած թեման,քանզի վերջինս հայոց պատմության այն էջերից է, որը միայն հպարտության զգացումով է պարուրում յուրաքանչյուր հայի:Սա պատմական մի դրվագ է ,որը հայ ազգի անկոտրում կամքի, բռունցքվելու վառ ապացույցն է: Մայիսյան հերոսամարտերը հայ ազգի հայրենասիրության վառ դրսևորումներից մեկն է: Այն հավերժ օրինակ պետք է ծառայի հայ մանուկներկ համար:

            Comment


            • #81
              Շնորհակալություն,հարգելի՛ Աշխեն,դուք իրավացի եք. հայ ժողովուրդը իր հազարամյա գոյության ընթացքում բազմիցս պատերազմներ է մղել,որոնք պսակվել են հաղթանակով,թերևս Մայիսյան հերոսամարտերր միակ փառավոր հաղթանակների պսակն է,որ հայ ժողովուրդը նվաճեց արյան գնով ՝ թշնամուն ցույց տալով,որ ցեղասպանության ծանր ու դաժան հարվածները չեն կարողացել կոտրել այն ժողովրդին,ով պայքարելու և անկախ ապրելու պատմություն է կերտել:

              Comment


              • #82
                Սիրանուշ Մուրադյան-ի խոսքերից Նայել գրառումը
                Բացարձակ ճշմարտություն է,որ պատմության և պետականության կերտման ճանապարհին հայ ժողովուրդը ունեցել է բազմաթիվ հաղթանակներ :Մայիսյան հերոսամարտերի փայլուն հաղթանակը պսակվեց հասարակ ռամիկից մինչև գեներալների համախմբվածության և նվիրվածության արդյունքում:
                Հարգելի' Սիրանուշ, հայ ժողովուրդը մշտապես ապացուցել է, որ սեփական հայրենիքի փրկության համար պատրաստ է ամեն ինչի, իսկ երբ օրհասական դրությունից փրկում են սեփական հայրենիքը կրկին անցնում են իրենց առօրյա կյանքին. քարից հաց են ստեղծում և պայքարում, մաքառում ու գոյության կռիվ մղում: Հայոց պատմությունը իր բազմադարյա քառուղիներում ունի ասածիս բազմաթիվ ապացույցներ. սկսած Հայկի և Բելի ճակատամարտից մինչև ապրիլյան քառօրյա:

                Comment


                • #83
                  Parandzem-ի խոսքերից Նայել գրառումը
                  Սարդարապատը մեր միասնական բռունցքի թափն էր, մեր գոյության գրավականը, հայի Հայրենական պատերազմը, որի շարունակությունը դարձավ Արցախը .... «Հայրենակիցնե´ր, եղբայրնե´ր եւ որդինե´ր, հին դարերում, երբ հայոց զորքը պատրաստվում էր թշնամու դեմ գնալու, նրա հրամանատարները գալիս էին Էջմիածին` կաթողիկոսի մոտ` նրա աջը համբուրելու եւ օրհնությունն առնելու:
                  Բայց այս անգամ վտանգն այնքան ահավոր է ու մեծ, որ ահա ես եմ Սուրբ Էջմիածնից եկել ձեր բոլորի ձեռքը համբուրելու, որ փրկենք հայրենիքը, փրկենք ձեր պատիվը, հայի պատիվը…»:
                  Եվ արտասվում է ապագա կաթողիկոսը, արցախցի հայորդին, ում ելույթն, իրոք, շրջադարձային էր: Ականատեսները վկայում են, որ ճակատի մի հատվածում, երբ խուճապ ու փախուստ էր սկսվել, հոգևորականներից մեկը պառկել էր նահանջող զինվորների առաջ ու հայտարարել. «Ինձ կրնկակոխ արեք, նոր փախեք»: Նահատակին վայել այս վարքից ցնցված՝ նահանջողները շրջվել շարունակել են սրբազան պատերազմը: Խոսքը Տեր ԳԱՐԵԳԻՆ եպիսկոպոս ՀՈՎՍԵՓՅԱՆի մասին է
                  (հետագայում` Գարեգին Ա Հովսեփյան. Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիո)
                  Պետք է մատնանշել ,որ այդ ժամանակահատվածում Գարեգին Հովսեփյանը դեռ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը չէր :

                  Comment


                  • #84
                    Հարգելի գործընկեր ,այս թեմայի լուսաբանման ժամանակ շատ հետաքրքիր կլինի անդրադարձ կատարել այն հայ հերոսներին ,ովքեր անձնուրացաբար մարտնչեցին հանուն հայրենիքի:Օրինակ `շատ հետաքրքիր է իմանալ Նիկոլայ Ղորղանյանի մասին:

                    Comment


                    • #85
                      Սիրանուշ Մուրադյան-ի խոսքերից Նայել գրառումը
                      20-րդ դարի առաջին մեծ ոճրագործությունից՝ Մեծ Եղեռնից հետո, հայ ժողովուրդը կրկին կանգնեց բնաջնջման եզրին:Թուրքերը երեք ուղղություններով շրջապատել էին Արևելյան Հայաստանը և ձգտում էին տիրանալ այս փոքրիկ հողակտորին:
                      Ինչպես Ավարայրի ճակատամարտի ժամանակ՝ 451 թվականի մայիսի 26-ին,այնպես էլ Սարդարապատի հերոսամարտի 1918 թվականի մայիսի 26-ին,հայ ժողովուրդը դարձավ մեկ բռունցք,ուժգին հարվածով թշնամուն դուրս շպրտեց երկրի սահմաններից:

                      Էլ տեղ չկար նահանջի, մի բուռ հող էր մնացել.
                      Եվ մի ճամփա՝ մեզ ծանոթ դեռ Տղմուտի ափերից,
                      Մահով մահին հաղթելու վերջին ճիչն էր նորից
                      Իր մերկությամբ տիրաբար ամենքի դեմ ծառացել:
                      Մենք ոսոխի դեմ ելանք առյուծի պես վիրավոր,
                      Ու նետվեցինք գրոհի՝ ապավինած մեր բազկին,
                      Սարդարապատը դարձավ նոր Ավարայր փառավոր,
                      Ուր ծառս եղավ մահվան դեմ գոյատևման մեր հոգին:

                      Comment


                      • #86
                        Ու մեր բախտը, որ դրված մազից կախված նժարի ,
                        Հոգևարքում էր արդեն, երերում էր ու տնքում,
                        Ժպտաց նորից հավատով գալիք պայծառ օրերին,
                        Դյուցազնական մեր ոգին մնաց անպարտ, աննկուն:
                        Մենք հաղթեցինք չարիքին՝ կանգնած կամքով անսասան
                        Սարդարապատը դարձավ նոր Ավարայր հաղթական :

                        Ստեղծագործել են աշակերտները

                        Comment


                        • #87
                          Աշխեն11-ի խոսքերից Նայել գրառումը
                          Հարգելի գործընկեր ,այս թեմայի լուսաբանման ժամանակ շատ հետաքրքիր կլինի անդրադարձ կատարել այն հայ հերոսներին ,ովքեր անձնուրացաբար մարտնչեցին հանուն հայրենիքի:Օրինակ `շատ հետաքրքիր է իմանալ Նիկոլայ Ղորղանյանի մասին:
                          Նիկոլայ Ադամի Ղորղանյանը ծնվել է Թիֆլիսում։ Ավարտել է Միխայելովո-Վորոնեժյան կադետական կորպուսը, Նիկոլաևյան հեծելազորային ուսումնարանը, սպայական հեծելազորային դպրոցը։ Մասնակցել է առաջին համաշխարհային պատերազմին, արժանացել է գնդապետի կոչման, եղել է Արխանգելոգրադյան հեծյալ գնդի հրամանատար։ 1917 թվականին եկել է Հայաստան և ծառայության անցել Հայկական կորպուսում։ Մասնակցելով Ղարաքիլիսայի ճակատամարտին` 4 օր պահել է ռազմաճակատի կենտրոնական հատվածը: 1918 թվականի օգոստոսի 9-ին նշանակվել է Ապարանի հեծելազորային միացյալ գնդի հրամանատար, 1919 թվականի մարտի 26-ին՝ ռազմական նախարարության հանձնարարությունների գծով գեներալի պաշտոնակատար (դերակալ գեներալ), 1920 թվականի սկզբին՝ Վաղարշապատի կայազորի պետ: 1918-1920 թվականներին մասնակցել է Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը:

                          1921 թվականին, հավատալով բոլշևիկների խոստմանը, չի հեռացել Հայաստանից: Սակայն ձերբակալվել է և զոհ է գնացել կարմիր նենգությանը` բոլշևիկների հրամանով կացնահար սպանվել է Երևանի բանտում:
                          Վերջին խմբագրողը՝ Սիրանուշ Մուրադյան; 21-03-18, 19:55.

                          Comment


                          • #88
                            Անահիտ Բաղդասարյան-ի խոսքերից Նայել գրառումը
                            Ու մեր բախտը, որ դրված մազից կախված նժարի ,
                            Հոգևարքում էր արդեն, երերում էր ու տնքում,
                            Ժպտաց նորից հավատով գալիք պայծառ օրերին,
                            Դյուցազնական մեր ոգին մնաց անպարտ, աննկուն:
                            Մենք հաղթեցինք չարիքին՝ կանգնած կամքով անսասան
                            Սարդարապատը դարձավ նոր Ավարայր հաղթական :

                            Ստեղծագործել են աշակերտները
                            Հարգելի ՛ Անահիտ շնորհակալ եմ թեմային անդրադառնալու և հետաքրքիր մեջբերում կատարելու համար:Մեծ ոգևորություն և ուրախություն եմ ապրում, երբ տեսնում եմ մեր երեխաների ստեղծագործական աշխատանքները:Հայ ժողովրդի հաղթանակները ոգեշնչման աղբյուր են եղել բազում հեղինակների համար: Ուրախ և հպարտ եմ, որ այսօր էլ ունենք այն սերունդը, որը փառաբանում է իմ ժողովրդի փառավոր պատմությունը:

                            Comment


                            • #89
                              Շնորհակալություն, հարգելի Սիրանուշ Մուրադյան, կարևոր թեմա եք քննարկում։ Այն շատ ուսանելի է։

                              Հույս ունեմ, որ անկախության գաղափարը կհաղթանակի վերջնականապես, և Մայիսի 28-ի խորհուրդը կդառնա հայ մարդու անկախության ու ազատության հանգանակը:

                              Comment


                              • #90
                                Եսայան-ի խոսքերից Նայել գրառումը
                                Շնորհակալություն, հարգելի Սիրանուշ Մուրադյան, կարևոր թեմա եք քննարկում։ Այն շատ ուսանելի է։

                                Հույս ունեմ, որ անկախության գաղափարը կհաղթանակի վերջնականապես, և Մայիսի 28-ի խորհուրդը կդառնա հայ մարդու անկախության ու ազատության հանգանակը:
                                Շնորհակալություն, հարգելի՛ Եսայան,համակարծիք լինելու համար:Այո՛, Մայիսի 28-ի խորհուրդը մեծ է և անհամեմատելի:Մայիսիյան հաղթանակների պսակը դարձավ Անկախության հռչակումը:Համայն հայության ամենանվիրական երազանքն է այս փառավոր էջերը փոխանցել սերնդեսերունդ, թեկուզ դարեր և հազարամյակներ հետո:

                                Comment

                                Sorry, you are not authorized to view this page
                                Working...
                                X