Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Մայիսյան հերոսամարտերի պատմական դերն ու նշանակությունը

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • #61
    Մայիսյան հերոսամարտերի մեջ մեծ դերակատարություն է ունեցել Թովմաս Նազարբեկյանը:
    Թովմաս Նազարբեկյանը 1874 թ-ին ավարտել է Մոսկվայի ռազմական գիմնազիան, 1876 թ-ին՝ Ալեքսանդրյան ռազմական ուսումնարանը: Աչքի է ընկել 1877–78 թթ-ի ռուս-թուրքական (Արդահանի գրոհի ժամանակ) և 1904–05 թթ-ի ռուս-ճապոնական (Մուկդենի ճակատամարտում պարգևատրվել է ոսկե սրով) պատերազմներում:
    Առաջին համաշխարհային պատերազմի (1914–18 թթ.) ժամանակ կռվել է Կովկասյան ռազմաճակատում, եղել բրիգադի, 1915 թ-ին՝ Կովկասյան 2-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար: Նազարբեկյանի դիվիզիայում են գործել Հայկական կամավորական ջոկատները: 1915 թ-ի ապրիլի 17–18-ին Դիլմանի մոտ (Սալմաստի գավառ) Նազարբեկյանի հրամանատարությամբ ռուսական զորամասերը և Անդրանիկի ջոկատը (1200 զինվոր) ջախջախել են Խալիլ բեյի թուրքական կորպուսը: 1916 թ-ին Նազարբեկյանը նշանակվել է Կովկասյան 4-րդ կորպուսի` Վան–Կոփ ուղղությամբ գործող զորքերի խմբավորման, 1917 թ-ին՝ ռուսական բանակի կազմում ստեղծված Հայկական ազգային կորպուսի հրամանատար: 1918 թ-ի ապրիլին Նազարբեկյանը, որ ստանձնել էր նաև ռազմաճակատի հրամանատարությունը, դեմ էր անդրկովկասյան նոր կառավարության նախագահ Ակակի Չխենկելու՝ Կարսն առանց կռվի թուրքերին հանձնելու կարգադրությանը: Սակայն հետևել է Չխենկելու երկրորդ հրամանը, որին Նազարբեկյանն ստիպված ենթարկվել է:
    1918 թ-ի մայիսին Նազարբեկյանի ընդհանուր հրամանատարությամբ հայկական զորքերն ու կամավորները Բաշ Ապարանի և Սարդարապատի ճակատամարտերում հաղթել, իսկ Ղարաքիլիսայում կասեցրել են թուրքական զորքերի առաջխաղացումը: Հայաստանի առաջին հանրապետության օրոք (1918– 1920 թթ.) Նազարբեկյանը, չհարելով որևէ քաղաքական կուսակցության, շարունակել է զինվորական ծառայությունը. 1919 թ-ի մարտից եղել է հանրապետության ռազմական խորհրդի նախագահ և զորահրամանատար (սպարապետ): Նրա որոշմամբ՝ հայ զինվորն ունեցել է հատուկ համազգեստ՝ ռուսականի փոխարեն, հայերեն է թարգմանվել զինվորական կանոնագիրքը, հայերենով են տրվել հրամանները: Հայաստանում խորհրդային իշխանության հաստատումից հետո՝ 1921 թ-ի հունվարին, ի թիվս հայոց բանակի շուրջ 1400 սպաների, Նազարբեկյանն աքսորվել է Ռյազան (ՌԽՖՍՀ), ազատվելուց հետո (1921 թ-ի մայիս) բնակվել է Թիֆլիսում:
    Պարգևատրվել է ռուսական մարտական տարբեր աստիճանների շքանշաններով. Սբ Ստանիսլավի I և III (1915 և 1878 թթ.), Սբ Աննայի I–III (1915 և 1878 թթ.), Սբ Գեորգիի IV (1916 թ.), Սբ Վլադիմիրի II և III (1916 և 1905 թթ.):
    1994 թ-ին Երևանում լույս է տեսել Թովմաս Նազարբեկյանի «Հայկական կորպուսն ընդդեմ թուրքական զորքերի (1917 թ. նոյեմբեր – 1918 թ. հուլիս)» հուշերի գիրքը:

    Comment

    • #62
      Մայիսյան ճակատամարտերի անմահ հերոսների մասին խորհրդային տարիներին արգելված էր խոսել: Միայն անկախացումից հետո կարողացանք լիարժեք գնահատել նրանց մեծագույն գործը:
      Դանիել Բեկ-Փիրումյան-Սարդարապատի հերոս: Նրա ջանքերով հնարավոր եղավ կազմակերպել Սարդարապատի ռազմաճակատի գիծը և հակահարված տալ թուրք զավթիչներին: Սխրանքներ է գործել նաև նրա հորեղբորորդի Պողոս Բեկ-Փիրումյանը՝ որպես Ղարաբաղի մահապարտների գնդի հրամանատար:

      Comment

      • #63
        Սիրանուշ Մուրադյան-ի խոսքերից Նայել գրառումը

        Հարգելի Սիրանուշ, դուք իհարկե շատ կարևոր թեմա եք արծարծել ,մայիսյան հերոսամարտերը հայ ժողովրդի պատմության այն կարևոր էջերից է ,որով մենք սերունդներ ենք կրթում ,զարգացնում ենք նրանց մոտ այն գիտակցումը ,որ հայի միասնականությամբ կարող ենք սարեր շրջել:

        Comment

        • #64
          Միքայելյան Անժելա-ի խոսքերից Նայել գրառումը

          Հարգելի՛ Անժելա,ճիշտ եք ,խորհրդային տարիները իրենց հետքը թողեցին հայ հասարակության ,հատկապես այն դասի,ովքեր արյուն են թափել հայ հողի պահպանման և անվտանգության համար:Թերևս հնարավոր չէ չհիշել և չգնահատել այն մարդկանց,ում շնորհիվ գոյություն ունի մեր այս փոքրիկ,բայց հայրենականչ հողակտորը:

          Comment

          • #65
            Միքայելյան Անժելա-ի խոսքերից Նայել գրառումը
            Մայիսյան ճակատամարտերի անմահ հերոսների մասին խորհրդային տարիներին արգելված էր խոսել: Միայն անկախացումից հետո կարողացանք լիարժեք գնահատել նրանց մեծագույն գործը:
            Դանիել Բեկ-Փիրումյան-Սարդարապատի հերոս: Նրա ջանքերով հնարավոր եղավ կազմակերպել Սարդարապատի ռազմաճակատի գիծը և հակահարված տալ թուրք զավթիչներին: Սխրանքներ է գործել նաև նրա հորեղբորորդի Պողոս Բեկ-Փիրումյանը՝ որպես Ղարաբաղի մահապարտների գնդի հրամանատար:
            Շնորհակալություն հարգելի՛ Անժելա թեմային արձագանքելու համար,համոզված կարող եմ ասել,որ խորհրդային ժամանակաշրջանը իր բացասական հետքն է թողել <<Հայոց պատմության>> և <<Հայ գրականության>> վրա:Խորհրդային տարիներին հայ գրողներից շատերի ստեղծագործությունները չհրատարակվեցին <<հայրենիք>>,<<ազատություն>> թեմաների հետ առնչվելու պատճառով և ,բնականաբար հայ հերոսների անուններն էլ բարձրաձայնելու և արժանի ձևով հարգանքի արժանացնելու իրավունք չկար:

            Comment

            • #66
              Ծովինար Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
              Հարգելի Սիրանուշ, դուք իհարկե շատ կարևոր թեմա եք արծարծել ,մայիսյան հերոսամարտերը հայ ժողովրդի պատմության այն կարևոր էջերից է ,որով մենք սերունդներ ենք կրթում ,զարգացնում ենք նրանց մոտ այն գիտակցումը ,որ հայի միասնականությամբ կարող ենք սարեր շրջել:
              Շնորհակալություն հարգելի՛ Ծովինար:Մեր պատմության ուսուցիչներիս մեծագույն աշխատանքն էլ կայանում է նրանում,որ սովորողներին ճիշտ ուղղու միջոցով ցույց տրվի հայ ժողովրդի քաջագործությունները,որոնք իրենց փայլուն հաղթանակների արդյունքում դարձել են փառավոր ու հերոսական էջեր:

              Comment

              • #67
                Սարդարապատը վճռական մի կռիվ էր հանուն պետության ու ազգի ինքնապաշտպանության և գոյատևման։

                Comment

                • #68
                  Թեհմինե Սահակյան-ի խոսքերից Նայել գրառումը

                  Ամբողջ մայիսյան պայքարը մեր պետականության հետագա կայացման գրավականն է:Եվ ևս մեկ անգամ աշխարհին ներկայանալու որպես փոքր բայց անկախ պետություն:

                  Comment

                  • #69

                    Շնորհակալություն հարգելի՛ Թեհմինե թեմային անդրադառնալու համար,այո՛,իրավմամբ կարելի է ասել,որ Սարդարապատը հայ ժողովրդի լինելիության ու գոյության պահպանման վերջին ճիգն էր:Հայ ժողովուրդը արյան գնով կարողացավ պահպանել մեր պատմական հայրենիքի այս փոքրիկ հողակտորը:

                    Comment

                    • #70
                      Անգին Ասլանյան-ի խոսքերից Նայել գրառումը
                      Ամբողջ մայիսյան պայքարը մեր պետականության հետագա կայացման գրավականն է:Եվ ևս մեկ անգամ աշխարհին ներկայանալու որպես փոքր բայց անկախ պետություն:
                      Հարգելի՛ Անգին,շարունակելով Ձեր գրառումը ավելացնեմ,որ Սարդարապատը հիմք էր Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման,Ազգային բանակի և իշխանության մարմինների ստեղծման համար:

                      Comment

                      • #71
                        Սիրանուշ Մուրադյան-ի խոսքերից Նայել գրառումը
                        Հարգելի՛ Անգին,շարունակելով Ձեր գրառումը ավելացնեմ,որ Սարդարապատը հիմք էր Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման,Ազգային բանակի և իշխանության մարմինների ստեղծման համար:
                        Հարգելի՛ Սիրանուշ, Հայաստանի Հանրապետության ,Ազգային բանակի ստեղծման գործում Սարդարապատի ,Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերի դերը անհերքելի են :Բացի այդ հայապահպահության, ազգային ազատագրական ոգու պահպանության ,սեփական ինքնության կերտման ճանապարհին հայ ժողովուրդը մշտապես ունեցել է մեծ դժվարություններ և մայիսյան հերոսամարտերը այն բացառիկ դեպքերից է, երբ իր պայքարի ,մաքառման համար հայ ժողովուրդը պարգևատրվեց:
                        Վերջին խմբագրողը՝ Սիրանուշ Մուրադյան; 15-01-18, 16:33.

                        Comment

                        • #72
                          Ծովինար Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                          Հարգելի՛ Սիրանուշ, Հայաստանի Հանրապետության ,Ազգային բանակի ստեղծման գործում Սարդարապատի ,Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերի դերը անհերքելի են :Բացի այդ հայապահպահության, ազգային ազատագրական ոգու պահպանության ,սեփական ինքնության կերտման ճանապարհին հայ ժողովուրդը մշտապես ունեցել է մեծ դժվարություններ և մայիսյան հերոսամարտերը այն բացառիկ դեպքերից է, երբ իր պայքարի ,մաքառման համար հայ ժողովուրդը պարգևատրվեց:
                          Բացարձակ ճշմարտություն է,որ պատմության և պետականության կերտման ճանապարհին հայ ժողովուրդը ունեցել է բազմաթիվ հաղթանակներ :Մայիսյան հերոսամարտերի փայլուն հաղթանակը պսակվեց հասարակ ռամիկից մինչև գեներալների համախմբվածության և նվիրվածության արդյունքում:

                          Comment

                          • #73
                            100-ամյակին ընդառաջ:

                            Comment

                            • #74
                              Հարգելի՛ կոլեգաներ Ձեզ եմ ներկայացնում <<Մայիսյան հերոսամարտեր>> թեմայով սլայդ-ներկայացում,որըի միջոցով դասն ավելի պատկերավոր և արդյունավետ է լինում:
                              Շնորհակալություն:
                              https://lib.armedu.am/resource/21812

                              Comment

                              • #75
                                Սիրանուշ Մուրադյան-ի խոսքերից Նայել գրառումը
                                Հարգելի՛ կոլեգաներ Ձեզ եմ ներկայացնում <<Մայիսյան հերոսամարտեր>> թեմայով սլայդ-ներկայացում,որըի միջոցով դասն ավելի պատկերավոր և արդյունավետ է լինում:
                                Շնորհակալություն:
                                https://lib.armedu.am/resource/21812
                                Շնորհակալություն հարգելի Սիրանուշ, հետաքրքիր էր և բովանդակալից:
                                Այո՜, Հայաստանի անկախացումը պատմական անհրաժեշտություն էր , որը իրականացավ հերոսների կյանքի գնով: Մոտենում է համայն հայության նվիրական ու փառապանծ տոնը: Կարելի է կազմակերպել շրջայց թանգարանում , որտեղ աշակերտները կտեսնեն և կծանոթանան հայ ժողովրդի հերոսական պայքարի դրվագներին, պատմությանը:

                                Comment

                                Sorry, you are not authorized to view this page
                                Working...
                                X