Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Մայիսյան հերոսամարտերի պատմական դերն ու նշանակությունը

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • #46
    Դուք իրավացի եք Սիրանուշ ,և անցնելով այդ դժվարին ճանապարհով ,մենք այսօր ուղղակի իրավունք չունենք չզարգացնել և չհզորացնել մեր սեփական հայրենիքը:

    Comment

    • #47
      Սիրանուշ Մուրադյան-ի խոսքերից Նայել գրառումը
      1918թ. գարունը կարող էր վերջինը լինել ազգային այն հավաքականության համար,որ կոչվում է հայ ժողովուրդ:
      Ի՞նչ պիտի աներ բոլոր բարեկամներից մերժված ու թշնամիների ողորմածությանը թողնված մի ժողովուրդ,որն արնաքամ էր,հյուծված ու անօգնական:Միայն հրաշքը կարող էր փրկել նրան,և նա պատրաստվեց այդ հրաշքին:
      Մայիսյան հերոսամարտերում,որոնք հայոց պատմության ամենապայծառ էջերից են և հայ ժողովրդի գոյատևման հզորագույն գրավականը,աչքի ընկան նաև հայ ժողովրդի արի զավակները:
      Փա՛ռք մայիսյան հերոսամարտի մասնակիցներին,որոնց ազգասիրության և հայրենասիրության արդյունքում պահպանվել է այդ հողակտորը:
      https://www.youtube.com/watch?v=rYws7YyLhOs
      Հարգելի Սիրանուշ, մայիսյան հերոսամարտերը հայ ժողովրդի պատմության փառահեղ էջերից է, երբ ցեղասպանություն ապրած հայի ոգին չընկրկեց , այլ քաջ հայորդիների շնորհիվ բռունցք դարձած դուրս շպրտեց թշնամուն և 6 դարյա դադարից հետո կրկին անկախացավ՝ հռչակվելով անկախ հանրապետություն:Շնորհակալություն:

      Comment

      • #48
        Միքայելյան Անժելա-ի խոսքերից Նայել գրառումը
        Հարգելի Սիրանուշ, մայիսյան հերոսամարտերը հայ ժողովրդի պատմության փառահեղ էջերից է, երբ ցեղասպանություն ապրած հայի ոգին չընկրկեց , այլ քաջ հայորդիների շնորհիվ բռունցք դարձած դուրս շպրտեց թշնամուն և 6 դարյա դադարից հետո կրկին անկախացավ՝ հռչակվելով անկախ հանրապետություն:Շնորհակալություն:
        Շնորհակալություն թեմային անդրադառնալու համար:Հարգելի՛ Անժելա,այո՛ Մայիսյան հերոսամարտերի պատմական նշանակությունն էլ կայանում է նրանում,որ հայ ժողովուրդը կրկին ծնվեց,հարատևեց,հաղթահարեց ևս մեկ բնաջնջման փորձություն:Եվ իհարկե, մենք բոլորս պարտավոր ենք խոնարհվել բոլոր այն մարդկանց առջև,ովքեր իրենց ավանդն ունեն մեր անկախ պետականության ստեղծման գործում:

        Comment

        • #49
          Մայիսյան հերոսամարտեր

          Մայիսյան հերոսամարտերում թերևս կարելի առանձնացնել շատ կարևոր ու առաջնային մի փաստ.հայ ժողովուրդը կենաց ու մահվան կռիվ մղեց միայնակ ՝ առանց որևէ մեկի օգնության:Այս ճակատամարտերը ապացուցեցին,որ բարձր է հայ ժողովրդի մարտական ոգին,որ կարող են առանց կողմնակի աջակցության հաղթանակ տանել ու հիմք դնել անկախության:
          Չենք մոռանում նաև Արցախյան ազատամարտի մասին,հայ ժողովուրդը մեկ բռունցք դարձավ,ադրբեջանցուն ու թուրքին ետ շպրտեց մեր պատմական Արցախ աշխարհից:Արդյունքում ունեցանք Հայկական երկրորդ Հանրապետությունը:
          Ամբողջ աշխարհը ականատես եղավ Քառօրյա պատերազմին,որը կրկին լցված էր մեծ հայրենասիրությամբ և քաջությամբ:Քառօրյա պատերազմը տվեց հերոսների մի ամբողջ համաստեղություն,որոնց անունները միշտ վառ կմնան մեր հուշերում:
          Վերջին խմբագրողը՝ Սիրանուշ Մուրադյան; 17-11-17, 19:51.

          Comment

          • #50
            Սիրանուշ Մուրադյան-ի խոսքերից Նայել գրառումը
            Մայիսյան հերոսամարտերում թերևս կարելի առանձնացնել շատ կարևոր ու առաջնային մի փաստ.հայ ժողովուրդը կենաց ու մահվան կռիվ մղեց միայնակ ՝ առանց որևէ մեկի օգնության:Այս ճակատամարտերը ապացուցեցին,որ բարձր է հայ ժողովրդի մարտական ոգին,որ կարող են առանց կողմնակի աջակցության հաղթանակ տանել ու հիմք դնել անկախության:
            Ամբողջ աշխարհը ականատես եղավ Քառօրյա պատերազմին,որը կրկին լցված էր մեծ հայրենասիրությամբ և քաջությամբ:Քառօրյա պատերազմը տվեց հերոսների մի ամբողջ համաստեղություն,որոնց անունները միշտ վառ կմնան մեր հուշերում:
            Քառօրյա պատերազմը ևս մեկ անգամ փաստեց , որ հայ ժողովրդին ծնկի բերել անհնարին է, հայի ոգին աննկուն է:

            Comment

            • #51
              Հարգելի՛ գործընկերներ,յուրաքանչյուր հայ պետք է իմանա իր երկրի պատմության,հատկապես հաղթանակների մասին,պետք է կարևորի և արժևորի յուրաքանչյուր հաղթանակի պտուղները,հաղթանակների մասին խոսելիս երեխաները մեծ ոգևորություն և հիացմունք են ապրում,լցվում են հայրենասիրությամբ:Մեր պատանիները ավելի են սկսում գնահատել հայրենիքի դերը ազգապահպանության գոյության հարցում:

              Comment

              • #52
                Սիրանուշ Մուրադյան-ի խոսքերից Նայել գրառումը
                1918թ. գարունը կարող էր վերջինը լինել ազգային այն հավաքականության համար,որ կոչվում է հայ ժողովուրդ:
                Ի՞նչ պիտի աներ բոլոր բարեկամներից մերժված ու թշնամիների ողորմածությանը թողնված մի ժողովուրդ,որն արնաքամ էր,հյուծված ու անօգնական:Միայն հրաշքը կարող էր փրկել նրան,և նա պատրաստվեց այդ հրաշքին:
                Մայիսյան հերոսամարտերում,որոնք հայոց պատմության ամենապայծառ էջերից են և հայ ժողովրդի գոյատևման հզորագույն գրավականը,աչքի ընկան նաև հայ ժողովրդի արի զավակները:
                Փա՛ռք մայիսյան հերոսամարտի մասնակիցներին,որոնց ազգասիրության և հայրենասիրության արդյունքում պահպանվել է այդ հողակտորը:
                https://www.youtube.com/watch?v=rYws7YyLhOs
                Հարգելի Սիրանուշ Մուրադյան, Մայիսյան հերոսամարտերի պատմական դերն ու նշանակությունը ցույց տալու և օբեկտիվ դատողություններ անելու գործում ինձ շատ է օգնում Բագրատ Ուլուբաբյանի «Սարդարապատ» վեպը :

                Comment

                • #53
                  Սոֆյա Առաքելյան-ի խոսքերից Նայել գրառումը
                  Հարգելի Սիրանուշ Մուրադյան, Մայիսյան հերոսամարտերի պատմական դերն ու նշանակությունը ցույց տալու և օբեկտիվ դատողություններ անելու գործում ինձ շատ է օգնում Բագրատ Ուլուբաբյանի «Սարդարապատ» վեպը :
                  Շնորհակալություն Սոֆյա ջան թեմային անդրադառնալու համար,ավելացնեմ նաև <<Սարդարապատի հերոսամարտը>>
                  Հ.Գ.Թուրշյան.Հայաստան հրատարակչություն Երևան 1969թ.:Գիրքը ևս հետաքրքիր տեղեկություններ է պարունակում թեմայի վերաբերյալ:

                  Comment

                  • #54
                    Սիրանուշ Մուրադյան-ի խոսքերից Նայել գրառումը
                    Հարգելի՛ գործընկերներ,յուրաքանչյուր հայ պետք է իմանա իր երկրի պատմության,հատկապես հաղթանակների մասին,պետք է կարևորի և արժևորի յուրաքանչյուր հաղթանակի պտուղները,հաղթանակների մասին խոսելիս երեխաները մեծ ոգևորություն և հիացմունք են ապրում,լցվում են հայրենասիրությամբ:Մեր պատանիները ավելի են սկսում գնահատել հայրենիքի դերը ազգապահպանության գոյության հարցում:
                    Հարգելի՛ Սիրանուշ,դուք շատ ճիշտ եք,եթե մենք ճիշտ դաստիարակենք մեր երեխաներին ,ապա շատ շուտով կկարողանանք տեսնել մեր աշխատանքի պտուղներն ի դեմս կրթված, հայրենասեր ,ազգասեր երիտասարդների ,որոնք կգնահատեն մեր այնքան դժվարությամբ ստացած անկախությունը և ազատությունը:

                    Comment

                    • #55
                      Սիրանուշ Մուրադյան-ի խոսքերից Նայել գրառումը
                      20-րդ դարի առաջին մեծ ոճրագործությունից՝ Մեծ Եղեռնից հետո, հայ ժողովուրդը կրկին կանգնեց բնաջնջման եզրին:Թուրքերը երեք ուղղություններով շրջապատել էին Արևելյան Հայաստանը և ձգտում էին տիրանալ այս փոքրիկ հողակտորին:
                      Ինչպես Ավարայրի ճակատամարտի ժամանակ՝ 451 թվականի մայիսի 26-ին,այնպես էլ Սարդարապատի հերոսամարտի 1918 թվականի մայիսի 26-ին,հայ ժողովուրդը դարձավ մեկ բռունցք,ուժգին հարվածով թշնամուն դուրս շպրտեց երկրի սահմաններից:
                      Հարգելի՛ Սիրանուշ, հայ ժողովուրդը միշտ էլ օրհասական պահերին միավորվել և փրկել է իր հայրենիքը կործանումից,լինի դա Ավարայր,Սարդարապատ,Բաշ Ապարան ,թե ապրիլյան քառօրյա:Ինչպես ասել էր Սևակը `միշտ եղել ենք ,կանք, ու դեռ կլինենք:

                      Comment

                      • #56
                        Ծովինար Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը

                        Մենք հայերս մի բռունցք ենք դառնում այն ժամանակ,երբ թշնամին մոտ է լինում իր նպատակի իրականացմանը և ,երբ գտնվում ենք միաձուլման վտանգի տակ:Ճիշտ նկատեցինք հարգելի՛ Ծովինար,օրհասական պահերին ենք սկսում գնահատել հայրենիքի և ազգի կարևորության մասին:

                        Comment

                        • #57
                          Հարգելի՛ Սիրանուշ, կարծում եմ, եթե մենք էլ հրեաների նման միասնական լինեիք և առաջինը մտածեինք մեր հայրենիքի բարեկեցության մասին ,ապա այսօր Հայաստանն էլ տնտեսության ոլորտում թռիչքաձև զարգացում կապրեր և մեր ժողովուրդը`օրվա հաց վաստակելու համար ,ստիպված չէր լինի բռնել արտագաղթի ճամփան:

                          Comment

                          • #58
                            Ծովինար Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                            Հարգելի՛ Սիրանուշ, կարծում եմ, եթե մենք էլ հրեաների նման միասնական լինեիք և առաջինը մտածեինք մեր հայրենիքի բարեկեցության մասին ,ապա այսօր Հայաստանն էլ տնտեսության ոլորտում թռիչքաձև զարգացում կապրեր և մեր ժողովուրդը`օրվա հաց վաստակելու համար ,ստիպված չէր լինի բռնել արտագաղթի ճամփան:
                            Ծովինար ջան դիտարկումները ցույց են տալիս,որ յուրաքանչյուր երկրի ներսում էլ կան բազմաթիվ չլուծված և հասարակության բարեկեցությանը խանգարող խնդիրներ,կարծում եմ,որ մեր երկրի ու ժողովրդի մեջ էլ կլինի միասնականություն և համախմբվածություն,եթե լինեն Անդրանիկ Օզանյաններ,Մոնթե Մելքոնյաններ,Խրիմյան Հայրիկներ,Արամ Մանուկյաններ....
                            Վերջին խմբագրողը՝ Սիրանուշ Մուրադյան; 24-11-17, 22:06.

                            Comment

                            • #59
                              Հայաստանի և Հայոց պատմության մասին բոլորս պարտավոր ենք իմանալ,անկախ մեր մասնագիտական ուղղվածությունից:Հարգելի՛ կոլեգա, Մայիսյան հերոսամարտերը,հիրավի, մեր պատմության ամենապայծառ էջերից մեկն է:Հայ ժողովուրդը մեկ բռունցք դարձած ազատագրեց պատմական այն փոքրիկ հողակտորը,որի վրա ապրում,արարում ենք մենք:

                              Comment

                              • #60
                                Անահիտ Սիմոնյան-ի խոսքերից Նայել գրառումը
                                Հայաստանի և Հայոց պատմության մասին բոլորս պարտավոր ենք իմանալ,անկախ մեր մասնագիտական ուղղվածությունից:Հարգելի՛ կոլեգա, Մայիսյան հերոսամարտերը,հիրավի, մեր պատմության ամենապայծառ էջերից մեկն է:Հայ ժողովուրդը մեկ բռունցք դարձած ազատագրեց պատմական այն փոքրիկ հողակտորը,որի վրա ապրում,արարում ենք մենք:
                                Շնորհակալություն,մեր հազարամյա պատմության մեջ փառավոր հաղթանակներ և անդառնալի կորուստներ ու պարտություններ բազմիցս եղել է ,դա սովորեցնում է պատմությունը,ինչպես նաև սովորեցնում է ,որ յուրաքանչյուր պահի պետք է լինենք միասնական ու համախմբված:Ասվածի վառ ապացույցը մենք տեսնում և ականատես ենք լինում:Հայը եղել է,կա ու կլինի:Բլորիս պետք է միավորի մեկ գաղափարախոսություն կամ նշանաբան:

                                Comment

                                Sorry, you are not authorized to view this page
                                Working...
                                X