Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Մայիսյան հերոսամարտերի պատմական դերն ու նշանակությունը

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • #31
    Parandzem-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչու չէ, Արցախի բռնակցումը Ադրբեջանին , որի հետևանքները կրում ենք մինչ այսօր, 1937 ու 1949թվականները, հազարավոր անմեղ մարդկանց սպանդն ու անհիմն աքսորը....
    Լիովին համամիտ եմ հարգելի՛ Փառանձեմ,մեծերը երբեմն վեհացնում են Խորհրդային ժամանակաշրջանը,բայց պատմությունը մեզ այլ բան է սովորեցնում:

    Comment


    • #32
      Այդ հաղթանակը բարձրացրեց զորքի և ժողովրդի տրամադրությունը։ Հարկ է նշել, որ հայրենիքի և Երևանի պաշտպանության համար ոտքի ելավ Երևանի ու Արարատյան դաշտի ողջ հայ բնակչությունը։ Հարյուրավոր մարդիկ, անկախ կուսակցական պատկանելությունից, մասնագիտությունից, քաղաքական համոզմունքներից ու տարիքից, ներկայանում էին զորամաս և կամավոր մեկնում ճակատ։ Գյուղացիները տրամադրում էին փոխադրամիջոցներ, փամփուշտ, սննդամթերք, մտնում աշխարհազորայինների շարքերը, փորում խրամատներ։ Հերոսամարտը ստացավ համաժողովրդական բնույթ, հայ ժողովուրդը համախմբվել, մի բռունցք էր դարձել, որովհետև յուրաքանչյուր հայ գիտակցում էր, որ ինքը մարտնչում է հանուն հայրենիքի, հանուն կյանքի ու ազգային արժանապատվության։ Արարատյան դաշտի ինքնապաշտպանության ոգին Երևանի դիկտատոր Արամ Մանուկյանն էր (1879-1919թթ.)։ Նրա աննկուն կամքի և հմուտ կազմակերպչական ջանքերի շնորհիվ հայ ժողովուրդը հաղթանակ տոնեց։

      Comment


      • #33
        _ Արդ կատարվել է վատթարագույնը
        Վտանգված է մեր բու գոյությունը։
        Հրաշքներ չկան, սակայն հրաշքն է մեր փրկությունը։
        _ Հրաշք եք ուզու՞մ ,_ հոխորտաց Վեհը,
        Զորք ու զորավար խառնել եք իրար
        Թո'ղ այդպես լինի, հրաշք կլինի,
        Կանչեք ինձ մոտ սրբազանին։
        Ներս է մտնում Գարեգինը,
        _ Հիմա Արամը հաղորդեց ինձ բոթ,
        Թուրքն է մոտեցել, և նրա հետ են քրդերը բրդոտ։
        Վերջն է աշխարհի,վերջն է աշխարհի,
        Խփեք զանգերը աստծո տաճարի,
        Զանգերը բոլոր, բոլոր վանքերի,
        Ազգը թող դիմի զենքի_ զրահի,
        Ելնի պաշտպանի հողը հայրենի։
        Նեռն է գրոհում, արյան է ծարավ։
        Օ, անգութ աստված, որ մեղքի համար
        Դարձնում ես հոտիս գեհենի ավար,
        Խփեք զանգերը և դու'ք էլ զինվեք,
        Կազմեցեք գնդեր մահապարտների,
        Փութացեք դաշտը նոր Ավարայրի։
        Աստված ընդառաջ, գնա' Գարեգին,
        Հիշիր վարդանանց Ղևոնդ Երեցին։
        Զանգեր հնչեցին,զանգերը թռան
        Վանքերը առան, ղողանջը տարան
        Սրտերը առան ահավոր բոթը
        Ժայթքեց հայ արյան սուրբ թնդանոթը։
        Ի զեն, ժողովուրդ, և ամեն անհատ
        Բոլորն անխտիր դեպ Սարդարապատ։

        Comment


        • #34
          Նույն օրը զանգակահարությունը տարածվում է ամենուրեք,և մայիսի 22-ից մինչև մայիսի 29-ը,ութ օր շարունակ ,Արագածի երկու լանջերից մինչև Արաքս և Սարդարապատից մինչև Սևան գիշեր-ցերեկ անդադար ղողանջում էին բոլոր եկեղեցիների զանգերը:

          Comment


          • #35
            Սարդարապատի ճակատամարտը հայ ուսումնասիրողների կողմից գնահատվում է որպես հայ ժողովրդի ազատագրական պայքարի փայլուն էջերից մեկը:Տարած հաղթանակի շնորհիվ Արևելյան Հայաստանի զգալի մասը փրկվեց թուրքական զավթումից,և հնարավորություն ստեղծվեց պետականության վերականգնման համար:

            Comment


            • #36
              Մայիսյան հաղթանակների արդյունքում ՝ 1918թ. մայիսի 28-ին ծնվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը,որը պատմական օրինաչափ անհրաժեշտություն էր:Մեր նորաստեղծ հանրապետության առջև շատ կային չլուծված հիմնախնդիրներ/ազգային բանակ,պետական կառավարման մարմիններ,սոցիալ-տնտեսական և մշակութային բազում խնդիրներ/:Թերևս թվարկվածներից ամենակարևորը ազգային բանակի ՝ անկախ պետության գոյության պահպանության հիմնաքարի ստեղծման և կազմավորման անհրաժեշտությունն է:
              Առաջին հանրապետությունը հիմնադրվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակահատվածում,երբ երիտթուրքական բնաջնջման ծրագրից խուսափած բազմահազար հայ գաղթականներն ու սովը,տրանսպորտային ուղիների շրջափակումը,Քեմալական Թուրքիայի 1920 թվականի հարձակումը,ինչպես նաև Խորհրդային Ռուսաստանի նվաճողական քաղաքականությունը հնարավորություն չէին ընձեռելու ղեկավարներին ստեղծել կայուն պետություն:
              Վերջին խմբագրողը՝ Սիրանուշ Մուրադյան; 05-10-17, 00:10.

              Comment


              • #37
                1918թ. մայիսի 26-ին լուծարվեց Անդրկովկասյան սեյմը և դրանով իսկ կազմալուծվեց Անդրկովկասյան Հանրապետությունը։ Այդ նույն օրը Վրաստանը հռչակեց իր անկախությունը, հաջորդ օրը՝ Ադրբեջանը, իսկ մայիսի 28-ին Թիֆլիսում գործող Հայոց Ազգային խորհուրդը որոշում կայացրեց հռչակել Հայաստանի անկախությունը։ Ընդունված հայտարարագրում մասնավորապես ասվում էր. «Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծարումով և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր կացության հանդեպ՝ Հայոց Ազգային խորհուրդը իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն»։

                Comment


                • #38
                  Այսպիսով ՝ Սարդարապատի,Ղարաքիլիսայի և Բաշ-Ապարանի հերոսամարտերում հայ ժողովուրդը կարողացավ արժանի հակահարված տալ ու վիժեցնել Արևելյան Հայաստանը զավթելու և տեղի հայությանը ոչնչացնելու երիտթուրքերի ծրագիրը:Մայիսյան հերոսամարտը ամբողջ հայ ժողովրդի հավաքական ուժի և ազգային միասնության հաղթանակն էր:Ավելին,եղեռն տեսած,կյանքի ու մահվան եզրին կանգնած հայ ժողովուրդը ոչ միայն պահպանեց իր ֆիզիզկական գոյությունը,այլև ստիպեց հակառակորդին՝ հաշվի նստել իր հետ և ճանաչել իր
                  անկախ ապրելու իրավունքը:Մայիսյան հերոսամարտերը հիմք հանդիսացան Հայաստանի պետական անկախության համար:Եվ հենց այդ հաղթանակի օրերին հռչակվեց Հայաստանի անկախությունը:Մայիսյան հերոսամարտը դարձավ հայոց նոր ժամանակների Ավարայրը,որ իր խաղացած դերով ու նշանակությամբ,հիրավի,հայ ժողովրդի պատմության ամենահերոսական դրվագներից է :Այս դեպքերով,կարելի է ասել,փակվում է հայ ժողովրդի ողբերգական ու հերոսական իրադարձություններով հարուստ նոր պատմության շրջանը և սկսվում նորագույն՝ հայկական պետականությունների պատմության ժամանակաշրջանը:

                  Comment


                  • #39
                    Հերոսությունը մեր ժողովրդի լինելիության հենքն է, իսկ հերոսականության փողփողացող դրոշը՝ արդարությունը:

                    Comment


                    • #40
                      Հիշենք, որ մենք ի վերուստ հայ մնալու պատգամ ունենք:

                      Comment


                      • #41
                        Արսենյան-ի խոսքերից Նայել գրառումը
                        Հերոսությունը մեր ժողովրդի լինելիության հենքն է, իսկ հերոսականության փողփողացող դրոշը՝ արդարությունը:
                        Դեռ հազարամյակներ առաջ հայ ժողովրդի գլխին կախված է եղել բնաջնջման վտանգը,հայի հետ շատ ազգեր են սկսել իրենց պատմությունը,սակայն պատմական որևէ ժամանակաշրջանում դուրս են եկել պատմության ասպարեզից:
                        Լիովին համամիտ եմ հարգելի՛ Արսենյան , հերոսության և անձնազոհության շնորհիվ է,որ ծածանվում է մեր եռագույնը:
                        Վերջին խմբագրողը՝ Սիրանուշ Մուրադյան; 24-11-17, 22:37.

                        Comment


                        • #42
                          Սիրանուշ Մուրադյան-ի խոսքերից Նայել գրառումը
                          1918թ. գարունը կարող էր վերջինը լինել ազգային այն հավաքականության համար,որ կոչվում է հայ ժողովուրդ:
                          Ի՞նչ պիտի աներ բոլոր բարեկամներից մերժված ու թշնամիների ողորմածությանը թողնված մի ժողովուրդ,որն արնաքամ էր,հյուծված ու անօգնական:Միայն հրաշքը կարող էր փրկել նրան,և նա պատրաստվեց այդ հրաշքին:
                          Մայիսյան հերոսամարտերում,որոնք հայոց պատմության ամենապայծառ էջերից են և հայ ժողովրդի գոյատևման հզորագույն գրավականը,աչքի ընկան նաև հայ ժողովրդի արի զավակները:
                          Փա՛ռք մայիսյան հերոսամարտի մասնակիցներին,որոնց ազգասիրության և հայրենասիրության արդյունքում պահպանվել է այդ հողակտորը:
                          https://www.youtube.com/watch?v=rYws7YyLhOs
                          Հարգելի՛ Սիրանուշ շատ հետաքրքիր և պատմական նշանակություն ունեցող թեմա եք առաջարկել քննարման համար:Կարծում եմ,որ յուրաքանչյուր հայ,առանց մասնագիտական տարբերության,պետք է իմանա իր երկրի անցյալի՝ հաղթանակած պատմության օրինակների մասին:
                          Շնորհակալություն:

                          Comment


                          • #43
                            Անահիտ Սիմոնյան-ի խոսքերից Նայել գրառումը
                            Հարգելի՛ Սիրանուշ շատ հետաքրքիր և պատմական նշանակություն ունեցող թեմա եք առաջարկել քննարման համար:Կարծում եմ,որ յուրաքանչյուր հայ,առանց մասնագիտական տարբերության,պետք է իմանա իր երկրի անցյալի՝ հաղթանակած պատմության օրինակների մասին:
                            Շնորհակալություն:
                            Լիովին համամիտ եմ հարգելի՛ Անահիտ Ձեր գրառման հետ,համոզված եմ,որ յուրաքանչյուրիս պարտքն նաև մեր իմացածը սերնդեսերունդ փոխանցելը:

                            Comment


                            • #44
                               Հարգելի Սիրանուշ Մուրադյան ,դուք շատ ճիշտ եք ,քանզի դաստիարակելով մեր մատաղ սերնդին սեփական ազգի հերոսական անցիալով,մենք կարող ենք վստահ լինել ,որ տվյալ սերունդը անհրաժեշտ պահին ոտքի կկանգնի և կպաշտպանի իր հողը հայրենի :Դրա վառ օրինակն էր ապրիլյան քառօրյա պատերազմը ,երբ 18-20 տարեկան տղաները իրենց արյան գնով փրկեցին մեզ:

                              Comment


                              • #45
                                Ծովինար Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                                 Հարգելի Սիրանուշ Մուրադյան ,դուք շատ ճիշտ եք ,քանզի դաստիարակելով մեր մատաղ սերնդին սեփական ազգի հերոսական անցիալով,մենք կարող ենք վստահ լինել ,որ տվյալ սերունդը անհրաժեշտ պահին ոտքի կկանգնի և կպաշտպանի իր հողը հայրենի :Դրա վառ օրինակն էր ապրիլյան քառօրյա պատերազմը ,երբ 18-20 տարեկան տղաները իրենց արյան գնով փրկեցին մեզ:
                                Իհարկե չենք կարող և իրավունք էլ չունենք մոռանալ մեր հերոսներին՝ նահատակված այն տղաներին,ովքեր անձնազոհության և հայրենասիրության մեծ ռահվիրաներ էին:Հազարամյակներ շարունակ հայ ժողովուրդը մաքառել է իր անկախության պահպանման համար:Չմոռանանք նաև,որ 451թվականի Ավարայրի ճակատամարտը ուղղված էր հայ ժողովրդի կրոնափոխությանը:Յուրաքանչյուր ճակատամարտ և թշնամու անողոք հարված միտված է եղել հայ ժողովրդի ոչնչացմանը:
                                Վերջին խմբագրողը՝ Սիրանուշ Մուրադյան; 16-10-17, 19:11.

                                Comment

                                Sorry, you are not authorized to view this page
                                Working...
                                X