Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Մայիսյան հերոսամարտերի պատմական դերն ու նշանակությունը

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • #16
    Ծովինար Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Համամիտ եմ,որ Սարդարապատը գոյամարտ էր , պայքար էր այս արևի տակ սեփական տեղը ունենալու համար ,և որպես շարունակություն ու արդյունք եղավ առաջին հանրապետության ծնունդը,ինչը ևս մեկ անգամ ստիպեց ողջ աշխարհին ճանաչել հային և նրա երկիրը ,որպես համաշխարհային քաղաքականության անբաժանելի մաս,որպես անկախ և ազատ պետություն:
    Շնորհակալ եմ հարգելի՛ Ծովինար,շարունակեմ Ձեր միտքը,ավելացնեմ,որ Մայիսյան այդ հերոսամարտից 600-ամյա ընդմիջումից հետո վերածնվեց հայոց անկախ պետականությունը՝ 1918-1920թթ. Հայաստանի Առաջին Հանրապետությունը:Սարդարապատը մեր ժողովրդի համար համազգային հաղթանակի խորհրդանիշ է,ազատության խորհրդանիշ:

    Comment


    • #17
      Դուք իրավացի եք,քանզի հենց առաջին հանրապետության ծնունդն էր ,որ հավատ ներշնչեց հայ ժողովրդին այդքան տառապանքներից հետո:

      Comment


      • #18
        Ծովինար Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
        Դուք իրավացի եք,քանզի հենց առաջին հանրապետության ծնունդն էր ,որ հավատ ներշնչեց հայ ժողովրդին այդքան տառապանքներից հետո:
        Ավելին,հայ ժողովուրդը ոչ միայն պաշտպանեց իր ֆիզիկական գոյությունը,այլև ստիպեց հակառակորդին հաշվի նստել իր հետ և ճանաչել իր անկախ ապրելու իրավունքը:
        <<Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով ու Վրաստանի և Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր դրության հանդեպ Հյաոց Ազգային խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն ու միակ իշխանություն:Որոշ ծանրակշիռ պատճառներով թողնելով մոտիկ օրերը կազմել հայոց ազգային կառավարություն,Ազգային խորհուրդը ժամանակավորապես ստանձնում է կառավարաակն բոլոր ֆունկցիաները՝ հայկական գավառների քաղաքական և վարչական ղեկը վարելու համար>>:
        Հայոց Ազգային խորհուրդ
        1918թ. մայիսի 30
        Թիֆլիս
        Վերջին խմբագրողը՝ Սիրանուշ Մուրադյան; 24-11-17, 22:32.

        Comment


        • #19
          Սիրելի՛ Սիրանուշ, շնորհակալություն տեսանյութի համար:

          Comment


          • #20
            Հասմիկ Հակոբյան-ի խոսքերից Նայել գրառումը
            Սիրելի՛ Սիրանուշ, շնորհակալություն տեսանյութի համար:
            Շնորհակալ եմ հարգելի՛ Հասմիկ:Համոզված եմ,որ պատմական յուրաքանչյուր իրադարձության ուսումնասիրության համար կարևոր նշանակություն ունի տեսանյութը,որի շնորհիվ ձեռք բերված գիտելիքները ավելի կայուն ու ամուր է լինում:
            Վերջին խմբագրողը՝ Սիրանուշ Մուրադյան; 24-11-17, 22:35.

            Comment


            • #21
              Սիրանուշ Մուրադյան-ի խոսքերից Նայել գրառումը
              Շնորհակալ եմ հարգելի՛ Ծովինար,շարունակեմ Ձեր միտքը,ավելացնեմ,որ Մայիսյան այդ հերոսամարտից 600-ամյա ընդմիջումից հետո վերածնվեց հայոց անկախ պետականությունը՝ 1918-1920թթ. Հայաստանի Առաջին Հանրապետությունը:Սարդարապատը մեր ժողովրդի համար համազգային հաղթանակի խորհրդանիշ է,ազատության խորհրդանիշ:
              Մայիսյան հերոսամարտերի շնորհիվ ծնվեց 1-ին հանրապետությունը,որի հիման վրա խորհրդային կարգեր հաստատելուց հետո Ռուսաստանը Խորհրդային Հայաստանին ստիպված տվեց հանրապետության կարգավիճակ ,ոչ թե մի շարք ուրիշ ժողովուրդների նման ինքնավար մարզերի կարգավիճակ : Դե Խորհրդային Հայաստանի տարածքում էլ ստեղծվեց ՀՀ-ն:

              Comment


              • #22
                gaya71-ի խոսքերից Նայել գրառումը
                Մայիսյան հերոսամարտերի շնորհիվ ծնվեց 1-ին հանրապետությունը,որի հիման վրա խորհրդային կարգեր հաստատելուց հետո Ռուսաստանը Խորհրդային Հայաստանին ստիպված տվեց հանրապետության կարգավիճակ ,ոչ թե մի շարք ուրիշ ժողովուրդների նման ինքնավար մարզերի կարգավիճակ : Դե Խորհրդային Հայաստանի տարածքում էլ ստեղծվեց ՀՀ-ն:
                Հարգելի՛ Գայանե շնորհակալություն արձագանքի համար,կարծում եմ,որ Խորհրդային Ռուսաստանն էլ ուներ իր հետագա պլանները Հայաստանի հետ կապված,դրա վառ ապացույց էր Հայաստանի Հանրապետությունում Խորհրդային կարգերի հաստատումը,որն ուներ և՛ բացասական,և՛ դրական կողմեր:
                Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը նպատակ ուներ ժամանակ շահել,սպասել,որ Հայաստանը լիակատար ռազմական պարտություն կրի Թուրքիայից,և հարմար պահին խաղաղ ճանապարհով խորհրդայնացնել:Նոյեմբերի վերջին,երբ Հայաստանը արդեն պարտվել էր,երկրի խորհրդայնացումը դարձավ օրակարգի հարց:
                Այսպիսով՝ քեմալա-բոլշևիկյան ռազմաքաղաքական հարվածների տակ Հայաստանի Հանրապետությունը անկում ապրեց և խաղաղ ճանապարհով խորհրդայնացվեց:Ստեղծված իրավիճակում Հայաստանը այլընտրանք չուներ:Խորհրդային Հայաստանը դարձավ Հայաստանի առաջին հանրապետության իրավահաջորդը:
                Վերջին խմբագրողը՝ Սիրանուշ Մուրադյան; 12-10-17, 13:00.

                Comment


                • #23
                  Հարգելի Սիրանուշ կարծում եմ ,որ ստեղծված պայմաններում ավելի շատ դրականն էր ,քան բացասականը:

                  Comment


                  • #24
                    Ծովինար Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                    Հարգելի Սիրանուշ կարծում եմ ,որ ստեղծված պայմաններում ավելի շատ դրականն էր ,քան բացասականը:
                    Հարգելի՛ Ծովինար միգուցե բացասական կողմերը քիչ էին,սակայն խոր հետք թողեցին պատմության մեջ/Նախիջևանի հանձնումը Ադրբեջանին,զանգվածային սպանությունները և այլն/:

                    Comment


                    • #25
                      Հերոսամարտերի ընթացքում աչքի ընկան իրենց հայրենասիրությամբ և ազգի նվիրվածությամբ շատ հայորդիներ,հատկապես մեծ էր Արամ Մանուկյանի/Սարգիս Հովհաննսիսյան/,Դանել Բեկ-Փիրումյանի,Պավել Փիրումյանի,Մովսես Սիլիկյանի,Թովմաս Նազարբեկյանի,Դրաստամատ Կանայանի,Անդրանիկ Օզանյանի և շատ այլազգի գեներալների՝ Պերեկյոստովի, Սիլինի ,Սակելյարիի դերը՝ հայ ժողովրդի զավակներին միավորելու և ոգևորելու գործում:
                      1917թ. նոյեմբերից սկսեց ձևավորվել Հայկական բանակային կորպուսը:Այդ աշխատանքներում ներգրավվեցին ցարական բանակի հայազգի գեներալներ ու բարձրաստիճան սպաներ:Հայկական կորպուսի հրամանատար նշանակվեց գեներալ Թովմաս Նազարբեկյանը,իսկ կոմիսար՝ Դրաստամատ Կանայանը:Բանակային կորպուսի մեջ էր մտնում նաև արևմտահայերից կազմված երկրապահ կամավորական զորաբաժինը,որի հրամանատար նշանակվեց գեներալի կոչում ստացած Անդրանիկը:Անդրանիկի կողքին խիզախաբար կռվում էին Սեբաստացի Մուրադը,Սեպուհը/Արշակ Ներսիսյան/,Գարեգին Նժդեհը և ուրիշներ:
                      Հայկական զինուժը հետագայում դարձավ հայկական ազգային բանակի հիմքը:
                      Վերջին խմբագրողը՝ Սիրանուշ Մուրադյան; 12-10-17, 13:11.

                      Comment


                      • #26
                        Հարգելի Սիրանուշ, նրանք բոլորն էլ նվիրյալներ էին և մեր պարտքն է միշտ վառ պահել նրանց անունները և նրանց օրինակով սերունդներ կրթենլ:

                        Comment


                        • #27
                          Ծովինար Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                          Հարգելի Սիրանուշ, նրանք բոլորն էլ նվիրյալներ էին և մեր պարտքն է միշտ վառ պահել նրանց անունները և նրանց օրինակով սերունդներ կրթենլ:
                          Լիովին համամիտ եմ հարգելի՛ Ծովինար,համոզված եմ,որ նրանց կատարած սխրանքների և քաջագործությունների շնորհիվ շատ սերունդներ կարող են դաստիարակվել:

                          Comment


                          • #28
                            1918թ 21-ը մայիսի,սուրբ Էջմիածին
                            Ամենուր սուգ է ու խառնաշփոթ
                            Գլխահակ կանգնած վեհափառի մոտ
                            Արամն է խոսում.
                            -Ողորմած մեր տեր, Շեվքի փաշայի զորքերն անարգել
                            Սարդարապատի կայարանն են զավթել։
                            Զորքը անզոր է , կորցրել է ոգին,
                            Սիլիկյան ասաց , այս օրհասական վտանգի պահին
                            Բյուրական տարեք մեր վեհափառին։
                            Ասես փուլ եկավ երկինքը վերից,
                            Ունքերն ամպերին, շրթունքը դողաց,
                            Առաջին անգամ Աստծո տաճարում
                            Ծեր վեհափառը դառնորեն գոռաց.
                            - Դու հասկանում ես, թե ինչ ես ասում,
                            Փախչեմ Բյուրական , վախենամ թուրքերն
                            Ու Լուսավորչի աթոռը լքեն։
                            - Ների՛ր վեհափառ , պահն է արտառոց,
                            Այս մեծ օրհասական թե զորքը հայոց ,
                            Չի պաշտպանելու կաթողիկոսին,
                            Ուրեմն ես էլ զինվոր կլինեմ
                            Ու մայր տաճարում պատվով կմեռնեմ...

                            Comment


                            • #29
                              Շնորհակալա եմ Թեհմինե ջան գեղեցիկ գրառման համար,համոզված եմ,եթե հայ ազգից ծնվեն նման մտածելակերպ ունեցող Վեհապառներ ու հայորդիներ՝ հայ ազգը միշտ հաղթելու և ծածանելու է իր եռագույնը:

                              Comment


                              • #30
                                Սիրանուշ Մուրադյան-ի խոսքերից Նայել գրառումը
                                Հարգելի՛ Ծովինար միգուցե բացասական կողմերը քիչ էին,սակայն խոր հետք թողեցին պատմության մեջ/Նախիջևանի հանձնումը Ադրբեջանին,զանգվածային սպանությունները և այլն/:
                                Ինչու չէ, Արցախի բռնակցումը Ադրբեջանին , որի հետևանքները կրում ենք մինչ այսօր, 1937 ու 1949թվականները, հազարավոր անմեղ մարդկանց սպանդն ու անհիմն աքսորը....

                                Comment

                                Sorry, you are not authorized to view this page
                                Working...
                                X