Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Մայիսյան հերոսամարտերի պատմական դերն ու նշանակությունը

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Մայիսյան հերոսամարտերի պատմական դերն ու նշանակությունը

    1918թ. գարունը կարող էր վերջինը լինել ազգային այն հավաքականության համար,որ կոչվում է հայ ժողովուրդ:
    Ի՞նչ պիտի աներ բոլոր բարեկամներից մերժված ու թշնամիների ողորմածությանը թողնված մի ժողովուրդ,որն արնաքամ էր,հյուծված ու անօգնական:Միայն հրաշքը կարող էր փրկել նրան,և նա պատրաստվեց այդ հրաշքին:
    Մայիսյան հերոսամարտերում,որոնք հայոց պատմության ամենապայծառ էջերից են և հայ ժողովրդի գոյատևման հզորագույն գրավականը,աչքի ընկան նաև հայ ժողովրդի արի զավակները:
    Փա՛ռք մայիսյան հերոսամարտի մասնակիցներին,որոնց ազգասիրության և հայրենասիրության արդյունքում պահպանվել է այդ հողակտորը:
    https://www.youtube.com/watch?v=rYws7YyLhOs
    Վերջին խմբագրողը՝ Սիրանուշ Մուրադյան; 23-08-17, 22:45.

  • #2
    20-րդ դարի առաջին մեծ ոճրագործությունից՝ Մեծ Եղեռնից հետո, հայ ժողովուրդը կրկին կանգնեց բնաջնջման եզրին:Թուրքերը երեք ուղղություններով շրջապատել էին Արևելյան Հայաստանը և ձգտում էին տիրանալ այս փոքրիկ հողակտորին:
    Ինչպես Ավարայրի ճակատամարտի ժամանակ՝ 451 թվականի մայիսի 26-ին,այնպես էլ Սարդարապատի հերոսամարտի 1918 թվականի մայիսի 26-ին,հայ ժողովուրդը դարձավ մեկ բռունցք,ուժգին հարվածով թշնամուն դուրս շպրտեց երկրի սահմաններից:

    Comment

    • #3
      Հարգելի կոլեգաներ,որո՞նք էին Սարդարապատի,Ղարաքիլիսայի և Բաշ-Ապարանի հերոսամարտերի նշանակությունը:

      Comment

      • #4
        Ալեքսանդրապոլի անկումով հայկական բնօրրանը կտրվեց Թիֆլիսից և մենակ , ինքն իրեն մնալով , ժողովրդական տարերային պատերազմ սկսեց թուրք օկուպանտների դեմ և բնական կամ արհեստական ամրություն չունեցող Սարդարապատի հարթավայրում ոչ միայն հերոսաբար կանգնեցրեց , այլև ջախջախեց ու ետ շպրտեց թուրքական բանակը։
        Սարդարապատի հաղթանակը դարբնել է հերոսացած ամբողջ ժողովուրդը` հայ զորքն ու աշխարհազորայինները, ռազմաճակատի հրամանատար գնդապետ Դանիել բեգ Աբիսողոմ Փիրումյանի ղեկավարությամբ։

        Comment

        • #5
          Թեհմինե Սահակյան-ի խոսքերից Նայել գրառումը

          Շնորհակալ եմ հարգելի՛ Թեհմինե արձագանքի համար:
          Վճռական բախումը տեղի պիտի ունենար մայիսի 26-ին՝ Ավարայրի ճակատամարտի օրը:Զարմանալի այս զուգատիպությունն առաջինը շանթել էր զորավար Փիրումյանին՝ համոզելով,որ Վերնայինի մատն է խառնված:Եվ լուսաբացը Մասիսների առաջ դիմավորելով՝ նա Աստծուց խնդրել էր միայն մի բան՝այսօրվա զինվորության վրա թող թևածեն Ավարայրի նահատակների սուրբ հոգիները:

          Comment

          • #6
            Մայր Արաքս գետից մինչև Քորփալու
            Կռիվ էր գնում այնքան ահարկու
            Ասես Արագած ու Մասիս սարից
            Լավան է ժայթել հայ ցասումից։
            Տաս հազար հայեր մի հոգի դարձած
            Վանի գնդերը և գունդը Մոկաց
            Գունդը Երզնկա, գունդը Զեյթունի,
            Խումբը Սմբատի , Դալի Ղզարի,
            Ջահանգիր փաշայի, անհաղթ Մուրադի
            Ջարդում են թուրքին առանց դադարի։
            Պանդուխտն էլ հաղթած Սառնաղբյուր գյուղում
            Թուրքի դիրքերի թիկունքն է խրվում։
            Զարկում է , ցրում այնքան մոլեգին,
            Որ չի դիմանում , թուրքը գրոհին։
            Եվ անմահների գունդն է գրոհում,
            Նրանց շարքերում փարաջայավոր
            Մեր սուրբ հայրերն այնպես են սուրում,
            Ասես Աստծո մոտ դրախտ են գնում։
            Օն ընդ առաջ , հայոց քաջեր,
            Ո՞վ է ուզում մեզ նվաճել
            Մի խուժան թուրք։
            Լուրը թռչում է դեպի Երևան
            _ Թուրքը փախչում է
            Զորքերն հայկական հետապնդում են
            Ստորագրում է զորավար Սիլիկյան։
            Թուրքը հեռացավ հայ ազգը մնաց
            Եվ նրա գլխին բորբ արև ծողաց,
            Շողաց եռագույն դրոշի բոցով
            Նոր ուժով ծաղկեց մեր հողն ավետյաց։
            Հայոց գնդերը զարկով ահագին
            Ջարդեցին թուրք ողնաշարը ծուռ
            Ու նա մոռացած երազն իր անգին,
            Փախչեց սարսափած միչև Կարսի դուռ։

            Comment

            • #7

              Հարգելի Թեհմինե,հայ ժողովրդի պատմության հետ կապված իրադարձությունները միշտ էլ դարձել են մեր բանաստեղծների լավագույն գոհարները և ոգեշնչել են սերնդեսերունդ/Խաչատուր Աբովյան՝ <<Վերք Հայաստանի>>,Պարույր Սևակ՝ <<Անլռելի զանգակատուն>>,Րաֆֆի՝ <<Սամվել>> և այլն/:

              Comment

              • #8
                Իմ կարծիքով,Սարդարապատը բախտորոշ գոյամարտ էր,որտեղ ինքնապաշտպանության գերագույն մղումով ոտքի էին ելել հայ ժողովրդի բոլոր դասերն ու դասակարգերը,հոսանքներն ու կուսակցությունները:
                <<Բռունցքը սեղմվելու սահման ունի,որից հետո այն դառնում է քարից ամուր,>>/Հ.Թուրշյան/

                Comment

                • #9
                  Մայիսը մեր ժողովրդի համար խորհրդանշական ամիս է,համազգային մաքառման,պայքարի ու փառահեղ հաղթանակների ամիս:Ավարայր,Սարդարապատ,Շուշի՝ մայիսյան երեք գոյամարտեր,որ հիրավի բախտորոշ եղան մեր ժողովրդի համար:
                  Վերջին խմբագրողը՝ Սիրանուշ Մուրադյան; 24-11-17, 22:26.

                  Comment

                  • #10
                    Մեզ համար մայիսը սկսվում է Ավարայրից ու ավարտվում Շուշիում։ Ավարայրը պարսկական բռնակալության դեմ հայ ժողովրդի մղած առաջին հայրենական պատերազմն էր հանուն հավատի , հանուն հայրենիքի, որ մեզ պարգեւեց գոյատեւման իրավունք ու մահ իմացյալի գիտակցություն։
                    Սարդարապատը մեզ փրկեց լավագույն դեպքում հայկական գավառական մի փոքրիկ երկրամաս լինելու տխուր հեռանկարից ու պարգեւեց մեզ պետականություն։ Սարդարապատը դարձավ հայոց պետականության ծննդավայր, այն վերականգնեց մեր ժողովրդի հավաքական ինքնավստահությունը ու առաջացրեց հավատ սեփական ուժի նկատմամբ։

                    Comment

                    • #11

                      Շնորհակալ եմ հարգելի՛ Թեհմինե,շարունակելով միտքը ավելացնեմ,որ Սարդարապատի ճակատամարտը գնահատվում է որպես հայ ժողովրդի ազատագրական պայքարի փայլուն էջերից մեկը:Տարած հաղթանակի շնորհիվ Արևելյան Հայաստանի զգալի մասը փրկվեց թուրքական զավթումից և հնարավորություն ստեղծվեց պետականության վերականգնման համար:

                      Comment

                      • #12
                        Սարդարապատը մեր միասնական բռունցքի թափն էր, մեր գոյության գրավականը, հայի Հայրենական պատերազմը, որի շարունակությունը դարձավ Արցախը .... «Հայրենակիցնե´ր, եղբայրնե´ր եւ որդինե´ր, հին դարերում, երբ հայոց զորքը պատրաստվում էր թշնամու դեմ գնալու, նրա հրամանատարները գալիս էին Էջմիածին` կաթողիկոսի մոտ` նրա աջը համբուրելու եւ օրհնությունն առնելու:
                        Բայց այս անգամ վտանգն այնքան ահավոր է ու մեծ, որ ահա ես եմ Սուրբ Էջմիածնից եկել ձեր բոլորի ձեռքը համբուրելու, որ փրկենք հայրենիքը, փրկենք ձեր պատիվը, հայի պատիվը…»:
                        Եվ արտասվում է ապագա կաթողիկոսը, արցախցի հայորդին, ում ելույթն, իրոք, շրջադարձային էր: Ականատեսները վկայում են, որ ճակատի մի հատվածում, երբ խուճապ ու փախուստ էր սկսվել, հոգևորականներից մեկը պառկել էր նահանջող զինվորների առաջ ու հայտարարել. «Ինձ կրնկակոխ արեք, նոր փախեք»: Նահատակին վայել այս վարքից ցնցված՝ նահանջողները շրջվել շարունակել են սրբազան պատերազմը: Խոսքը Տեր ԳԱՐԵԳԻՆ եպիսկոպոս ՀՈՎՍԵՓՅԱՆի մասին է
                        (հետագայում` Գարեգին Ա Հովսեփյան. Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիո)

                        Comment

                        • #13
                          Parandzem-ի խոսքերից Նայել գրառումը

                          Շնորհակալ եմ հարգելի՛ Փառանձեմ:
                          Կաթողիկոսը ճամփու դնելով ամեն տեսակ խորհրդատուներին,որոնք նահանջի ուղի էին մատնացույց անում նրան,հաստատ ու աներեր քայլերով հուսադրելով ամենքին,վեհարանից իջնում է Մայր տաճար հայոց միշտ խուլ Աստծուն առաքելու ավանդական լալահառաչ <<տեր ողորմյան>>:Մայր տաճարի զանգերը ղողանջում են:Շուտով Մայր տաճարի զանգերին ձայնակցում են Էջմիածնի բոլոր վանքերի,ապա մոտակա գյուղերի բոլոր եկեղեցիների զանգերը:Նույն օրը զանգակահարությունը տարածվում է ամենուրեք,և մայսիս 22-ից մինչև մայիսի 29-ը ,ութ օր շարունսակ,Արագածի երկու լանջերից մինչև Արաքս և Սարդարապատից մինչև Սևան գիշեր-ցերեկ անդադար ղողանջում էին բոլոր եկեղեցիների զանգերը:
                          Վերջին խմբագրողը՝ Սիրանուշ Մուրադյան; 03-02-18, 22:59.

                          Comment

                          • #14
                            Սարդարապատը բախտորոշ գոյամարտ էր,հայ ժողովրդի կորիզի կենաց և մահու կռիվ:Երեք տարի առաջ թուրքական բռնակալները կոտորել էին հայ ժողովրդի ամբողջ կեսը,այսօր եկել էին վերջ տալու նրա երկրորդ կեսին:Ասորեստանցիների ու բաբելոնցիների,հեթիթների ու փյունիկեցիների հետ պատմության ասպարեզ իջած,սակայն միայն ինքը փյունիկ մնացած,հին,բայց հավերժ նոր հայ ժողովուրդը միահամուռ կամքով պայքարում էր այս արևի տակ իր տեղն ունենալու իր արդար իրավունքի համար:Նա ոչ թե սովորոկան կռիվ,այլ գոյամարտ էր մղում և քաջության հրաշքներով զարմացնում ու սարսափեցնում թշնամուն:
                            Մայիսյան հերոսամարտերի մասին խոսելով ՝ չանդրադառնալ մյուս երկու հերոսամարտերին անկարելի է:Բաշ-Ապարան և Ղարաքիլիսա:Այս երկու գոյամարտերը ևս ունեն մեծ նշանակություն,ռազմական առումով, բնականաբար մեր բանակը սակավաթիվ էր,սակայն թշնամուն ցույց տվեց,որ միասնականության և հայրենասիրության շնորհիվ կարելի անկարելին դարձնել կարելի:
                            Մայիսի 24-28-ը ահեղ մարտեր տեղի ունեցան Ղարաքիլիսայի մոտ:Երկու կողմերն էլ ունեցան մեծ կորուստներ:Չնայաց թշնամին ի վերջո գրավեց Ղարաքիլիսան և շարժվեց առաջ,սակայն այնտեղ նույնպես հայերը ցույց տվեցին հիրավի հերոսական դիմադրություն:Դա խոստովանել էր հենց թուրք հրամանատարությունը:
                            Վերջին խմբագրողը՝ Սիրանուշ Մուրադյան; 12-10-17, 13:37.

                            Comment

                            • #15
                              Համամիտ եմ,որ Սարդարապատը գոյամարտ էր , պայքար էր այս արևի տակ սեփական տեղը ունենալու համար ,և որպես շարունակություն ու արդյունք եղավ առաջին հանրապետության ծնունդը,ինչը ևս մեկ անգամ ստիպեց ողջ աշխարհին ճանաչել հային և նրա երկիրը ,որպես համաշխարհային քաղաքականության անբաժանելի մաս,որպես անկախ և ազատ պետություն:

                              Comment

                              Sorry, you are not authorized to view this page
                              Working...
                              X