Էքսկուրսիաների կազմակերպման արդյունավետությունը պատմություն առարկայից

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ
  • Manukyan Gohar
    Սկսնակ մասնակից
    • Apr 2017
    • 26

    Էքսկուրսիաների կազմակերպման արդյունավետությունը պատմություն առարկայից

    Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ ձեր կարծիքներն ու մտահղացումները գրառել այս թեմայի շուրջ:
    Վերջին խմբագրողը՝ Gayane Lachinyan; 14-08-18, 19:02.
  • Marine6
    Մոդերատոր
    • Mar 2017
    • 157

    #2
    Գոհար ջան շնորհակալություն թեմայի համար: Այդ հարցը մենք քննարկում ենք պատմության դասերի հետ կապված: Հայրենասիրություն չեն քարոզում: Ուզում ես երեխան հայրենասեր լինի՝ հայրենիքդ ցույց տուր, էքսկուրսիաներ կազմակերպիր: Միայն այդ ձևով երեխան կսիրի իր հայրենիքը:

    Comment

    • Աննա Անանյան
      Մոդերատոր
      • Sep 2014
      • 88

      #3
      Ամեն հայրենիք ցույց տվող ու էքսկուրսիա կազմակերպող չի կարող, ցավոք, սիրել տալ հայրենիքը: Մեր դպրոցներում էքսկուրսիաներ մեծ մասամբ կազմակերպում են դասղեկները` տարեվերջին, իսկ դասղեկների քանի տոկոսն է նախ` ճանաչում էդ հայրենիքը, հետո սիրում և վերջապես կարողանում ներկայացնել: Ասենք` դասղեկը ֆիզկուլտուրայի (օրինակս լրիվ պատահական է, չքաղաքականացնել) ուսուցիչ է, կամ քիմիայի: Նա պիտի չափազանց պատասխանատվությամբ վերաբերվի էքսկուրսիային, ոչ թե դա դարձնի քեֆ-ուրախություն: Էքսկուրսիային էլ պիտի պատրաստվել հանգամանալից, ինչպես որ դասին. գուցե մի բան էլ ավելի: Գնում են ինչ որ տեսարժան վայր, լուսանկարվում ու մտածում մի տեղ նստել հաց ուտելու մասին: Այնինչ`պիտի ոչ միայն ներկայացնել, այլ այնպես ներկայացնել, որ աշակերտը գիտակցի ուր է եկել, սիրի, խոր տպավորություններով հեռանա, մտածի...: Եթե կհետաքրքրի, կասեմ ինքս ոնց եմ կազմակերպում: Շնորհակալություն հետաքրքիր թեմայի համար
      Աննա Անանյան

      Comment

      • Lusine Zargaryan
        Սկսնակ մասնակից
        • Jan 2018
        • 20

        #4
        Տվեք երեխաներին հետաքրքրասիրություն:
        Գիտելիքը նա կգտնի ինքը;
        Անատոլի Գին

        Comment

        • Աշխեն11
          Ավագ մասնակից
          • Dec 2017
          • 141

          #5
          Հարգելի գործընկեր, էքսկուրսիաները պատմության դասի բաղկացուցիչ մասը պետք է լինի: Երեխաները մինչև չճանաչեն իրենց հայրենիքը, չեն սիրի և հայոց պատմությունն էլ չեն սովորի ըստ հավուր -պատշաճի:

          Comment

          • Larisa0504
            Մոդերատոր
            • Mar 2017
            • 154

            #6
            Հարգելի Գոհար
            Թեման արդիական է հատկապես ուսումնական տարվա ավարտին, երբ բոլոր դասարանները պատրաստվում են էքսկուրսիաների: Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ և յուրաքանչյուր աշակերտ ցանկանում է ծանոթանալ իր երկրի հարստություններին: Աշխատանքները համակարգում է դասղեկը, ով պետք է համագործակցի դպրոցի պատմության ու աշխարհագրության ուսուցիչների հետ, ովքեր հետաքրքիր տեղեկություններով կօգնեն արդյունավետ անցկացնելու միջոցառումը:

            Comment

            • Հռիփսիմե Հարությունյան
              Մոդերատոր
              • Sep 2018
              • 232

              #7
              Հարգելի Գոհար, իհարկե կարևոր է, որ էքսկուրսիան հայրենասիրության, հայրենաճանաչման նպատակ ունենա: Եվ պատմության և այլ առարկաների ուսուցիչները մեր դպրոցում նույնպես նպատակային էքսկուրսիա են կազմակերպում: Օրինակ այս տարի որոշ դասղեկներ Հայաստանի առաջին Հանրապետության հարյուրամյակի կապակցությամբ էքսկուրսիաներ կազմակերպեցին դեպի Սարդարապատ:

              Comment

              • Դիանա Հակոբյան
                Մասնակից
                • Jan 2019
                • 45

                #8
                Միանշանակ կարելի է ասել, որ էքսկուրսիաների դերը բավականին մեծ է, քանի որ աշակերտների մոտ ավելի է ամրապնդվում դասաթեման եւ աճում է հետաքրքրությունը պատմութուն առարկայի նկատմամբ, հատկապես, եթե դասաթեմային անմիջապես հաջորդում է էքսկուրսիան։ Օրինակ Վանի թագավորության դասաթեման ավելի լավ կամրապնդվի սովորողների մոտ, եթե այցելեն Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան։

                Comment

                • Tatev83
                  Ավագ մասնակից
                  • Jan 2019
                  • 206

                  #9
                  Manukyan Gohar-ի խոսքերից Նայել գրառումը
                  Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ ձեր կարծիքներն ու մտահղացումները գրառել այս թեմայի շուրջ:
                  Հարգելի Գոհար, իհարկե շատ կարևոր են ճանաչողական էքսկուրսիաները:Մի բան է լսելը,մեկ այլ բան`սեփական աչքերով տեսնելը:Այն ավելի տպավորիչ է դարձնում սովորածը:

                  Comment

                  Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                  Working...
                  X

                  Debug Information