Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Հայաստանի խորհրդարանը և քաղաքական կուսակցությունները 1918-1920թթ.

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Հայաստանի խորհրդարանը և քաղաքական կուսակցությունները 1918-1920թթ.

    Հարգելի գործընկերներ, թեմայի քննարկումը կարևորել եմ, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ներկա ծանր իրավիճակը և նմանություններ տեսնելով հարյուր տարի առաջ կատարված և այսօր կատարվող իրադարձություններ մեջ։ Ակնկալում եմ ձեր ակտիվ մասնակցությունը թեմայի լուսաբանման գործում։
    Մենք ապրում ենք ժողովրդավարական, պետաիրավական և քաղաքական կառույցների ձևավորման ու կայացման բարդ ու հակասական ժամանակաշրջանում: Մերօրյա դժվարին առաջընթացի ճանապարհին ճիշտ կողմնորոշվելու համար առաջնահերթ խնդիրներից է անդրադառնալ մեր հեռու և մոտիկ անցյալի պատմության էջերին: Այդպիսի մի ուսանելի և դասառատ ժամանակաշրջան է Հայաստանի առաջին Հանրապետության (1918-1920թթ.) շրջանը:

    Ներկայումս մեր անկախ պետականության կայացման, նրա հետագա զարգացման ու կատարելագործման ճանապարհին չափազանց մեծ գիտագործնական ու պատմաճանաչողական նշանակություն ունի Հայաստանի առաջին Հանրապետության ամբողջական պատմության ու մասնավորապես նրա խորհրդարանի պատմական փորձի ուսումնասիրումը և ընդհանրացումը, որոնք, անկասկած, կարող են օգտաշատ և ուսանելի լինել ներկայիս Հայաստանի պետաիրավական ու պետաքաղաքական կառույցների ձևավորման գործում:
    Վերջին խմբագրողը՝ Լ ի ա; 21-12-21, 22:19.

  • #2
    Հավասարարժեք չափով կարևոր է նաև հայ քաղաքական կուսակցությունների հարուստ ու հակասական պատմական անցյալի, նրանց գործունեության և դրանց արդյունքում կուտակած փորձի գիտական ընդհանրացումը և ստացած պատմական դասերի հաշվառումը:

    Ակներև է, որ ժողովրդավարական երկրում կուսակցությունների գոյությունն ու գործունեությունը սերտորեն կապված են խորհրդարանի և ընդհանրապես իշխանության քաղաքական համակարգի հետ: Խնդիր է դրված հետազոտել Հայաստանի առաջին Հանրապետության պետաիրավական և հասարակական-քաղաքական երկու շատ էական կառույցներ՝ Հայաստանի խորհրդարանը և հայ քաղաքական կուսակցությունները: Սրանք այնպիսի առանցքային հաստատություններ են, առանց որոնց հնարավոր չէ ամբողջական պատկերացում կազմել ՀՀ հասարակական-քաղաքական և պետական կյանքի մասին: Ժողովրդավարական համարվող պետության մեջ անհնար է պատկերացնել խորհրդարանը առանց կուսակցությունների:

    Comment


    • #3
      Հայ քաղաքական կուսակցությունների գործունեության գնահատման կարևոր չափանիշ է համարվել պետականության գաղափարի պաշտպանության նկատմամբ նրանց վերաբերմունքը: Անկախ պետականությունը վեր պետք է դասել ամեն մի կուսակցական, դասակարգային, ընկերային նեղ շահերից: Պետականությունը հստակորեն տարբերակվել է կառավարությունից՝ կառավարող կուսակցությունից:

      Միաժամանակ խնդիր է դրվել հայ քաղաքական կուսակցությունների գաղափարախոսության, ծրագրերի և պրակտիկ մարտավարության հիման վրա բացահայտել ու դասակարգել նրանց ըստ գաղափարաքաղաքական ուղղվածության:

      Հայ քաղաքական /ազգային և ոչ ազգային/ կուսակցությունների գործունեության լուսաբանման ու բնութագրման համար չափանիշ է ընդունվել ազգաշահության, պետականության, անկախության, մշակութային և համանման այլ արժեքներ:

      Այսպիսով, խնդիր է դրվել ներկայացնել ՀՀ խորհրդարանի գիտական ու ամբողջական պատմությունը, բացահայտել Հայաստանի պետականության ձևն ու կառուցվածքը, միջազգային իրավունքի չափանիշներին պետականության համապատասխանելը, նրա ժողովրդավարական մակարդակն ու բնույթը:
      Վերջին խմբագրողը՝ Լ ի ա; 21-12-21, 22:08.

      Comment


      • #4
        Թեման պատկերավոր ներկայացնելու համար կօգտագործեմ գծագրեր և աղյուսակներ, որոնց միջոցով մատուցվող նյութը կդառնա պատկերավոր և հեշտ ընկալելի։
        Վերջին խմբագրողը՝ Լ ի ա; 23-12-21, 16:57.

        Comment


        • #5
          Հայաստանի Առաջին Հանրապետությունը ստեղծվել է 1918թ. Մայիսի 28-ին՝ մայիսին տեղի ունեցած Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի պատմական նշանակություն ունեցող ճակատամարտերի արդյունքում, որոնք փաստորեն հիմք հանդիսացան դարեր առաջ կորսված հայոց անկախ պետականության վերականգնման համար: Այն գոյատևեց ընդհամենը երկուսուկես տարի՝ ներքին ու արտաքին բարդ իրադրության պայմաններում: Կարճ ժամանակում հաջողվում է կազմավորել իշխանության մարմիններ, սկսվում է բանակաշինության գործը, մի շարք պետությունների հետ հաստատվում են դիվանագիտական հարաբերություններ, հետզհետե աշխուժանում է երկրի մշակութային կյանքը:

          Առաջին աշխարհամարտը և 1917թ. Ռուսաստանյան հեղափոխությունը արմատական տեղաշարժեր ու փոփոխություններ առաջացրին ինչպես ամբողջ Ռուսական կայսրության, այնպես էլ Անդրկովկասի ու Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում: Երբեմնի հզոր կայսրության հիմքերը թուլացան: Սկսվեց ազգային շարժումների չտեսնված աճ: Բուռն վերելք էր ապրում հայ ազգային կյանքը:

          Հայ հասարակական-քաղաքական կյանքում նշանակալի իրադարձություն էր 1917թ. սեպտեմբեր-հոկտեմբերին բազմակուսակցական հիմունքներով արևելահայերի համագումարի հրավիրումը: Ստեղծվեցին Ազգային ժողովը և նրա կազմից առանձնացված Հայոց ազգային խորհուրդը /կենտրոնական/՝ որպես արևելահայ կյանքի գերագույն գործադիր մարմին:

          Հայաստանի անկախության հռչակումից և 1918թ. հունիսի 4-ի Բաթումի հաշտության պայմանագրի կնքումից հետո Հայոց կենտրոնական ազգային խորհուրդը ձեռնամուխ եղավ իշխանության մարմինների ու առաջին հերթին գործադիր կառավարության և օրենսդիր /խորհրդարանի/ մարմինների ձևավորմանը:
          Վերջին խմբագրողը՝ Լ ի ա; 23-12-21, 16:58.

          Comment


          • #6
            Մինչ նորակազմ կառավարությունը Թիֆլիսից կժամաներ Երևան, տեղում պետական կառուցվածքներ ստեղծելու և կարգուկանոն հաստատելու ուղղությամբ հսկայական կազմակերպչական աշխատանքներ էին կատարել Երևանի Հայոց ազգային խորհուրդն ու ժողովրդի կողմից դիկտատոր ճանաչված Արամ Մանուկյանը։ Նրա գլխավորությամբ ստեղծվել էր 《Ժամանակավոր վարչություն》, որը մեծ աշխատանք էր կատարել հայկական պետականության ձևավորման համար։
            Հայաստանի առաջին հանրապետությունը եղել է Խորհրդարանական հանրապետություն։
            Կցված նկարում ներկայացված է խորհրդարանական հանրապետության հատկանիշները, փոքրիկ պատմական ակնարկ և իշխանության ճյուղերը։

            You do not have permission to view this gallery.
            This gallery has 1 photos.

            Comment


            • #7
              Հայաստանի պատմության մեջ առաջին օրենսդիր մարմինը՝ խորհրդարանը, ձևավորվել է 1918 թվականի ամռանը՝ Առաջին Հանրապետության 1918 թվականի մայիսի 28-ին անկախության հռչակումից երկու ամիս անց։ Քանի որ ժամանակը և քաղաքական հանգամանքները թույլ չէին տալիս միանգամից անցկացնել խորհրդարանի ընտրություններ, որոշվեց Հայոց ազգային խորհրդի անդամների /15/ թվաքանակի կոսակցական համամասնությամբ եռապատկելու /բացի երեք անկուսակցականներից/, ինչպես նաև հանրապետությունում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ հրավիրելու միջոցով կազմել Հայաստանի խորհուրդը: Երեք անկուսակցականները չէին կարող եռապատկվել: Նրանք զբաղեցրին ընդամենը երկու տեղ, որովհետև երրորդ անդամը՝ Տիգրան Բեկզադյանը, կառավարության հանձնարարությամբ անցավ դիվանագիտական աշխատանքի: Ընդհանուր 46 պատգամավոր, որից 38-ը՝ հայեր: ՀՀ Խորհրդում ներկայացված էին հետևյալ քաղաքական ուժերը. Հայ Յեղափոխական Դաշնակցություն, Հայ ժողովրդական կուսակցություն (ռամկավարներ), Սոցիալ դեմոկրատներ և Սոցիալիստ հեղափոխականներ։

              Առաջին խորհրդարանի կազմն է: Նախագահ ընտրվեց Ավետիք Սահակյանը:
              You do not have permission to view this gallery.
              This gallery has 1 photos.

              Comment


              • #8
                Հայաստանի առաջին Հանրապետության երկրորդ խորհրդարանը ձևավորվել է ընտրությունները միջոցով: Խորհրդարանի 1919թ. Հունիսի 21-23-ի ընտրությոնները եղան առաջինը և միակը Հայաստանի Հանրապետությունում: Ընտրություններն անցկացվեցին համամասնական /կուսակցական/ ընտրակարգով և այն ժամանակվա համար բացառիկ ժողովրդավարությամբ: Ընտրություններին իրավունք ունեին մասնակցելու 20 տարին լրացած քաղաքացիները՝ առանց սեռի, ազգության, ընդհանոր, գաղտնի, հավասար, ուղղակի քվեարկությամբ: Ընտրացուցակներում գրանցվեց 366 հազար մարդ: 1919 թվականից հայ կանայք ևս ստացան ընտրելու և ընտրվելու իրավունք։ 1919 թվականին ընտրություններում ընտրվեցին երեք կին պատգամավորներ՝ երեքն էլ ՀՅԴ-ից՝ Կատարինե Զալյան-Մանուկյան (Արամ Մանուկյանի կինը), Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյան և Վարվառե Սահակյան (Վարյա, Ավետիք Սահակյանի կինը):

                Երկրորդ խորհրդարանի կազմն է: Նախագահ ընտրվեց Ավետիս Ահարոնյանը:
                You do not have permission to view this gallery.
                This gallery has 1 photos.

                Comment

                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                Working...
                X

                Debug Information