Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ազգային երգերի ու պարերի դերը արդի կրթական համակարգում:

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Ազգային երգերի ու պարերի դերը արդի կրթական համակարգում:

    Ողջույն, հարգելի գործընկերներ: Ինչպես արդեն հայտնի է 2015 թվականից հանրակրթական հիմնական դպրոցների 5-7-րդ դասարաններում դասավանդվող << Ազգային երգ ու պար >> առարկան փորձարարական ծրագիր է դարձել: Թեմայի ընտրությունը կատարվել է հաշվի առնելով այն փաստը, որ առարկան ուսումնասիրվում է հանրակրթական հիմնական ոչ բոլոր դպրոցներում: Ուստի անհրաժեշտ եմ համարում այս հարթակում կիսվել իմ փորձով և միասին բացահայտելու այս հետաքրքիր, բազմաբովանդակ, այսօրվա համար անհրաժեշտ այս առարկայի խորքերը: Հուսով եմ բոլորդ կունենաք ձեր ակտիվ մասնակցությունը և միասին․ համատեղ աշխատանքի շնորհիվ կփորձենք սովորել, սովորեցնել և փոխանցել ազգայինը: Հաճելի և ուսանելի քննարկում եմ մաղթում բոլորիս:

    Յուրաքանչյուր ազգ, ժողովուրդ հանդիսանում է իր նախնիների հոգևոր և նյութական մշակույթի, ծիսական ու կրոնական համոզմունքների, էթնիկ ու կենցաղային սովորույթների կրողն ու փոխանցողը ներկա ու ապագա սերունդներին։ Պարերի և երգերի դերը շատ կարևոր է ազգային դիմագծի ընդգծման և սերնդի դաստիարակման գործընթացում: Սա գիտակցում է նաև ժամանակակից սերունդը։ <<Ազգային երգ ու պար>> առարկան շաղկապված է պատմություն և մայրենի լեզու և գրեթե բոլոր առարկաների հետ: << Ազգային երգ ու պար >> առարկան հնարավորություն է տալիս այսօրվա հային զգալու, ապրելու, կրելու, փոխանցելու ազգային դիմագիծը: Եվ, ի վերջո, եթե ծառն արմատներ չունեցավ, հաստատուն չի կարող կանգնել հողի վրա, ուր մնաց՝ ճյուղեր արձակի ու վերև բարձրանա:
    Երեխաների՝ ազգային ոգով դաստիարակությունը, նրանց կողմից հայկական ինքնության գիտակցումը, կարևորագույն բաղադրիչն են սերնդակերտման առաքելության մեջ։

    Կոմիտասը ժամանակին ազգային պար երևույթի մասին ասել է. «Պարն արտահայտում է յուրաքանչյուր ազգի բնորոշ գծերը, մանավանդ բարքն ու քաղաքակրթության աստիճանը»:

    Վերջին խմբագրողը՝ RIMA.XANZADYAN; 18-11-21, 19:30.

  • #2
    RIMA.XANZADYAN-ի խոսքերից Նայել գրառումը

    Օ՜... հրաշալի թեմա եք քննարկում, հարգելի Ռիմա: Հայ երեխան պարտավոր է փայլուն իմանա այն ամենն, ինչ իր մեջ ազգայինի նույնիսկ փոքրիկ տարր է պարունակում: Այդ իսկ պատճառով անչափ ուրախ կլինեմ թե՛ որպես ուսուցիչ, թե՛ որպես հայ երեխայի մայր, որ հայկական դպրոցներում ազգային երգի, պարի ուսուցումը փորձնականից դառնա պարտադիր:

    Comment

    • #3
      Մառա Առաքելյան-ի խոսքերից Նայել գրառումը

      Շնորհակալ եմ անչափ,հույս ունեմ իսկապես փորձի փոխանակումը կստացվի;

      Comment

      • #4
        Բավականին հետաքրքիր թեմա եք սկսել,ես որպես տնօրեն արդեն երրորդ տարին է առարկան ներդրել եմ մեր դպրոցում և ամեն օր համոզվում եմ,որ այսօրվա հայ աշակերտը կարիք ունի ազգային արժեքների,նա պետք է կրողն ու շարունակողը լինի:

        Comment

        • #5
          Անչափ շներհակալ եմ հարգելի Բալյան ջան,իսկապես դուք այն համարձակ տնօրեններից եք ,որ կարևորել եք առարկայի դերը։Իսկ առարկան սիրվում է աշակերտների կողմից ։

          Comment

          • #6
            Հարգելի Ռիմա, հետաքրքիր և շատ կարևոր թեմա եք բարձրացրել: Մեր դպրոցում այդ առարկան դեռ չի ուսուցանվում: Շատ կարևոր է, որ այն դառնա պարտադիր: Աշակերտները կծանոթանան մեր ազգային երգ ու պարին, մշակույթին, շատ կարևոր արժեքներին: Շնորհակալ եմ թեման բարձրացնելու համար, սիրով կմասնակցեմ քննարկումներին:
            Լիլիթ Խառատյան, Ազնվաձորի միջնակարգ դպրոցի դասվար
            <<Հարմոնիա>> հիմնադրամ, Cisco Ցանցային ակադեմիայի շրջանավարտ

            Comment

            • #7
              Կարևոր, հրաշալի թեմա եք ընտրել, հարգելի Ռիմա։ Ազգային երգն ու պարը ,ինչպես մայրենի լեզուն, ազգի ինքնությունը, ինքնագիտակցությունն ու գոյությունը պահպանող կարևոր միջոցներն են։ Սիրով կմասնակցեմ Ձեր քննարկմանը։

              Comment

              • #8
                Ես նույնպես Շնորհակալ եմ Ազատուհի Քոչարյան ջան հետաքրքրության համար,հույս ունեմ այս հարթակում իսկապես կկարողանամ ազգայինի նկատմամբ մեծ սեր առաջացնել:
                Վերջին խմբագրողը՝ RIMA.XANZADYAN; 19-11-21, 20:24.

                Comment

                • #9
                  Ազատուհի Քոչարյան-ի խոսքերից Նայել գրառումը
                  Կարևոր, հրաշալի թեմա եք ընտրել, հարգելի Ռիմա։ Ազգային երգն ու պարը ,ինչպես մայրենի լեզուն, ազգի ինքնությունը, ինքնագիտակցությունն ու գոյությունը պահպանող կարևոր միջոցներն են։ Սիրով կմասնակցեմ Ձեր քննարկմանը։
                  Ազգային մոտիվներով միջոցառման բաղադրիչները դպրոցական տարատեսակ միջոցառումների համն ու հոտն են լինում:

                  Comment

                  • #10
                    RIMA.XANZADYAN-ի խոսքերից Նայել գրառումը
                    Ողջույն, հարգելի գործընկերներ: Ինչպես արդեն հայտնի է 2015 թվականից հանրակրթական հիմնական դպրոցների 5-7-րդ դասարաններում դասավանդվող << Ազգային երգ ու պար >> առարկան փորձարարական ծրագիր է դարձել: Թեմայի ընտրությունը կատարվել է հաշվի առնելով այն փաստը, որ առարկան ուսումնասիրվում է հանրակրթական հիմնական ոչ բոլոր դպրոցներում: Ուստի անհրաժեշտ եմ համարում այս հարթակում կիսվել իմ փորձով և միասին բացահայտելու այս հետաքրքիր, բազմաբովանդակ, այսօրվա համար անհրաժեշտ այս առարկայի խորքերը: Հուսով եմ բոլորդ կունենաք ձեր ակտիվ մասնակցությունը և միասին․ համատեղ աշխատանքի շնորհիվ կփորձենք սովորել, սովորեցնել և փոխանցել ազգայինը: Հաճելի և ուսանելի քննարկում եմ մաղթում բոլորիս:

                    Յուրաքանչյուր ազգ, ժողովուրդ հանդիսանում է իր նախնիների հոգևոր և նյութական մշակույթի, ծիսական ու կրոնական համոզմունքների, էթնիկ ու կենցաղային սովորույթների կրողն ու փոխանցողը ներկա ու ապագա սերունդներին։ Պարերի և երգերի դերը շատ կարևոր է ազգային դիմագծի ընդգծման և սերնդի դաստիարակման գործընթացում: Սա գիտակցում է նաև ժամանակակից սերունդը։ <<Ազգային երգ ու պար>> առարկան շաղկապված է պատմություն և մայրենի լեզու և գրեթե բոլոր առարկաների հետ: << Ազգային երգ ու պար >> առարկան հնարավորություն է տալիս այսօրվա հային զգալու, ապրելու, կրելու, փոխանցելու ազգային դիմագիծը: Եվ, ի վերջո, եթե ծառն արմատներ չունեցավ, հաստատուն չի կարող կանգնել հողի վրա, ուր մնաց՝ ճյուղեր արձակի ու վերև բարձրանա:
                    Երեխաների՝ ազգային ոգով դաստիարակությունը, նրանց կողմից հայկական ինքնության գիտակցումը, կարևորագույն բաղադրիչն են սերնդակերտման առաքելության մեջ։

                    Կոմիտասը ժամանակին ազգային պար երևույթի մասին ասել է. «Պարն արտահայտում է յուրաքանչյուր ազգի բնորոշ գծերը, մանավանդ բարքն ու քաղաքակրթության աստիճանը»:
                    Հարգելի՛ Ռիմա, բավականին արդիական և պահանջված թեմա եք բարձրաձայնում,սիրով կմասնակցեմ քննարկումներին

                    Comment

                    • #11
                      Մառա Առաքելյան-ի խոսքերից Նայել գրառումը

                      Ազգային մոտիվներով միջոցառման բաղադրիչները դպրոցական տարատեսակ միջոցառումների համն ու հոտն են լինում:
                      Մառա Առաքելյան ջան ճիշտ եք,բացի այդ մի տեսակ ուժ էլ է տալիս ։

                      Comment

                      • #12
                        gohar66-ի խոսքերից Նայել գրառումը

                        Հարգելի՛ Ռիմա, բավականին արդիական և պահանջված թեմա եք բարձրաձայնում,սիրով կմասնակցեմ քննարկումներին
                        Գոհար Մանուկյան ջան ուրախ կլինեմ,իսկապես ազգային երգերնով ու պարերով պիտի մեր աշակերտներին պատվաստենք։
                        Վերջին խմբագրողը՝ RIMA.XANZADYAN; 20-11-21, 01:25.

                        Comment

                        • #13
                          Լիլ-ի խոսքերից Նայել գրառումը
                          Հարգելի Ռիմա, հետաքրքիր և շատ կարևոր թեմա եք բարձրացրել: Մեր դպրոցում այդ առարկան դեռ չի ուսուցանվում: Շատ կարևոր է, որ այն դառնա պարտադիր: Աշակերտները կծանոթանան մեր ազգային երգ ու պարին, մշակույթին, շատ կարևոր արժեքներին: Շնորհակալ եմ թեման բարձրացնելու համար, սիրով կմասնակցեմ քննարկումներին:
                          Լիլիթ ջան շնորհակալ եմ ։

                          Comment

                          • #14
                            AnnaBalyan-ի խոսքերից Նայել գրառումը
                            Բավականին հետաքրքիր թեմա եք սկսել,ես որպես տնօրեն արդեն երրորդ տարին է առարկան ներդրել եմ մեր դպրոցում և ամեն օր համոզվում եմ,որ այսօրվա հայ աշակերտը կարիք ունի ազգային արժեքների,նա պետք է կրողն ու շարունակողը լինի:
                            Անչափ շներհակալ եմ հարգելի Բալյան ջան,իսկապես դուք այն համարձակ տնօրեններից եք ,որ կարևորել եք առարկայի դերը։Իսկ առարկան սիրվում է աշակերտների ,ասեմ ավելին նաև ուսուցիչների կողմից։

                            Comment

                            • #15
                              gohar66-ի խոսքերից Նայել գրառումը

                              Հարգելի՛ Ռիմա, բավականին արդիական և պահանջված թեմա եք բարձրաձայնում,սիրով կմասնակցեմ քննարկումներին
                              Շնորհակալ կլինեմ,քանի ,որ իսկապես հիմա ազգային արժեքները պիտի մտնեն մեր արյան մեջ։

                              Comment

                              Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                              Working...
                              X

                              Debug Information