Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Քաջարի Զեյթունցիները․

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Քաջարի Զեյթունցիները․

    Եկեք վերհիշենք Զեյթունցիներ պայքարը , որը կարևոր է նաև մեր երկրի օրհասական պահերին․Պատմական ինչ ակնարկներ կան նվիրված Զեյթունցիներին․ ՊԱտմական դեպքերի վերլությությունը, մեթոդի կիրառմամբ Կերպարային <<Հետո>>և <<ՄԻնչև >>քարտերի օգտագործմամբ․ Զեյթունի առաջին ապստամբությունը տեղի ունեցել 1862 թվականին օսմանյան կայսրության և Զեյթունի հայերի միջև։ Զեյթունի շրջանը երկար ժամանակ եղել է ինքնավար, գրեթե անկախ հայկական շրջան Օսմանյան կայսրության կազմում։ 1862 թվականի ամռանը Օսմանյան կայսրության սուլթանը փորձել է վերացնել Զեյթունի ինքնավարությունը, սակայն դա նրան չի հաջողվել։

  • #2
    Զեյթուն, (Зейтун, Zeitun), Գեղ, Ենի Շեհիր, Զեթոն, Զեթուն, Զեթուն բերդ, Զեթուն գեղ, Զեթուն գյուղաքաղաք, Զեթուն քաղաք, Զեյթին, Զեյթունի, Յուլիուպոլիս, Սուլեյմանիե, Սուլեյմանլը, Աուլեյմանլի, Ուլն, Ուլնի, Ուլնիա Ավան, գյուղ, բերդ, գյուղաքաղաք, բերդաքաղաք, քաղաք Կիլիկիայում, Ադանայի (նախկինում` Հալեպի) նահ-ի, Մարաշի գավ-ում, Զեյ-թուն գվռկ-ի կենտրոնը: Հնում կոչվում էր Ուլնիա (այստեղից էլ դրա անվան Յուլիուպոլիս տարբերակը), իսկ մեր օրերում արդեն սովորական գ-ի վերածված Զ թուրքերը կոչում են Սուլեյմանլի: Զ անունը ոմանք կապում են Սեթ անձնանվան, ոմանք էլ՝ ձիթենիների (որոնցով այնքան հարուստ է նրա շրջակայքը) հետ: Զ հիշատակվում է 16-րդ դ–ից: Գտնվում է Ջահան (Պիռամոս) գետի հովտում, անմատույց վայրում՝ շրջապատված լ-ներով: Զ մտնելու համար պետք է, անցնել նեղ կածաններով ու խուլ ձորերով: Օգտվելով իրենց ք–ի այդ անառիկ դիրքից՝ զեյթունցիները դարեր շարունակ հաջողությամբ կռվել են օտար բռնակալ-նվաճողների դեմ՝ պաշտպանելով իրենց ձորապետական ինքնուրույնությունը: Զ-ի կլիման բարեխառն է, առողջարար: Շրջակայքի լ-ներից սկսվող գետակները խառնվում են իրար, կազմելով մի գետակ: Արմ մասով հոսում է Շուղուր գետակը, որի վրա, ք-ի սահմաններում եղել են երկու կամուրջ՝ Սուրենյան թաղը տանող Կարասի և Յաղուբյան թաղը տանող Շուղուրի կամուրջները: Գետակները ք-ի տարածքը երեք կողմից գոտևորում են իրենց խոր ու զառիվեր ձորերով: Զ-ը տեղադրված է բավական զառիթափ լ-նալանջի վրա և արտաքինից ամֆիթատրոնի տեսք ունի:

    Բնակչության ճնշող մասը կազմել են հայերը: 10-րդ դ վերջերին նրա 17840 բնակիչներից 17600-ը հայեր էին: 1896-ին բոլոր թուրքերը գաղթել էին և մնացել էին միայն հայերը: Պատմական աղբյուրների և ավանդությունների համաձայն սկբնակվում էին միայն հույներ և մի քանի տ հայեր: Հետագայում հայերի թիվն ավելանում է Ուլնիայից, ինչպես և Անիից եկած բնակիչների շնորհիվ: Հայերի թիվն առանձնապես արագ աճում է Բագրատունիների թագավորության անկումից, հետո (1045 թ), իսկ հույներինը` աստիճանաբար նվազում: Զ բաժանված էր 4 գլխավոր թաղերի` Շովորյան, Յաղուբյան, Ենի-Դունյայան կամ Վերին և Սուրենյան, որոնք իրենց անունները ստացել էին իշխողների անուններից: Վերջիններիս իշխանական իրավունքները վերացան 1865–ին, երբ Զ-ում հաստատվեց թուրքական կառավարչություն: Տները դասավորված են շարքերով, իրար ընդհուպ կպած: 17-րդ դ Զ-ում հիշատակվում է 8 եկեղեցի, որոնց թիվը հետագայում հասնում է 10—11-ի, չհաշված երկու վանքերը (ս Փրկիչ և ս Աստվածածին): Գործում էին 2 դպրոց, ավելի քան 600 աշակերտներով: Այստեղ ընդօրինակվել են բազմաթիվ ձեռագրեր: Զեյթունցիները քաջ ու կորովի, ազատասեր մարդիկ էին: Նրանք կարողացան իրենց ինքնուրույնությունը պահպանել մինչև 19-րդ դ 60-ական թթ-ը: Դրանից հետո էլ՝ 1895 — 96 թթ և աոաջին համաշխարհային պատերազմի տարիներին նրանք քաջաբար կռվեցին թուրքական ցեղասպանների դեմ: Նրանք երկաթի հանքավայրերից իրենք էին երկաթ հանում և կռում զենքեր: Զ-ի հայերի զբաղմունքի մեջ կարևոր էին այգեգործությունը, արհեստագործությունը, առևտուրը: Ք-ի կենտրոնում էր գտնվում շուկան՝ իր մի շարք կրպակներով: Զ հայերից զրկվեց 1915 թ մեծ եղեռնի ժամանակ, երբ նրա բնակիչներին քշեցին Սիրիայի անապատները: 20-ական թթ սկզբներին, երբ Կիլիկիան և Զ գրավվել էին Ֆրանսիայի կողմից, որոշ թվով զեյթունցիներ վերադարձան իրենց ք, բայց հետագայում, երբ Կիլիկիան տրվեց Թուրքիային, այստեղ վերադարձած զեյթունցիները հարկադրված դիմեցին արտագաղթի:

    Զեյթուն, Зейтун, Zeytun, Զե թին, Զեթոն, Զեթուն, Զեյթին, Սուլեյմանիե, Ուլն, Ուլնի, Ուլնիա, Ուլնիայի գավաո — «Գավառ» («սանջակ»), գավառակ (կազա), «նահանգ», իշխանություն («ձորապետություն») Լեռնային Կիլիկիայում, Հալեպի (Ադանայի) նահ–ի, Մարաշի գավ-ում: Տարածվում էր Ջահան (Պիռամոս) գետի վերնագավառում: Լ–նային է, տարբեր ուղղություններով ձգվում են մի շարք լշ-ներ, որոնք Զ-ի շուրջը կազմում են մի բարձրաբերձ բնական պարիսպ, այն դարձնելով անառիկ: Շրջապատված լիներվ, լ-ներով, Զ-ն ունի տաք կլիմա: Ընտանի կենդանիներից այստեղ պահում են խո շոր ու մանր եղջերավոր անասուննեը, ձիեր, ջորիներ, էշեր: Գետահովիտներում՝ հաջողությամբ աճում են ցորենը, գարին, ոսպը, սիսեռը, եգիպտացորենը, շաղգամը, խաղողի ավելի քան երկու տասնյակ տեսակներ, մրգատուներ, ձիթապտղի ծառը, նուշը, բանջարաբոստանային կուլտուրաներ ևն: Բավական ընդարձակ տարածություն են գրավում անտառները, որոնցում հաջողությամբ աճում են խնկենին, գիհին, բևեկնին, կաղնին, թեղին ևն: Այստեղից արտահանվող ապրանքների մեջ կարևոր տեղ էին գրավում չամիչը մեղրը, մորթին, երկաթը և փայտանյութը: Զ–ում կան մի շարք հանքային հորդաբուխ աղբյուրներ, հարուստ երկաթահանքեր, ոսկեբեր ավազներ: Ըստ Վ. Քինեի տվյալների` Զ–ը 19-րդ դ վերջերին ուներ 39 գ՝ 24023 բնակչով, իսկ ըստ Կիլիկիայի պատրիարքարանի տվյալների 28 գ` 35804 բնակչով, որից հայեր` 27640 հոգի, թուրքեր՝ 8344: Այլ աղբյուրների համաձայն 19-րդ դ-ի վերջերին ունեցել է 32 գ՝ 21500 բնակչով, որոնցից 18500-ը՝ հայեր: 1922-ին ուներ 30000 բնակիչ: Թուրքական իշխանությունների կազմակերպած պարբերական ջարդերի և տեղահանությունների հետևանքով Զ զրկվել էր իր բնիկ բնակիչներից: Այժմ այնտեղ հայ բնակչություն գրեթե չկա: Զ-ը սկզբում մտնում էր Հալեպի նահ-ի Մարաշի գավ–ի, հետագայում՝ Ադանայի նահ-ի Մարաշի գավ–ի, իսկ այժմ՝ Մարաշի նահ–ի մեջ: Նրա տարածքը 1080-1375-ին մտնում էր Կհլի կիայի հայկական պետության մեջ, 15–16-րդ դդ ենթարկվում էր թուրքական զանազան ցեղերի, 1517-ին ընդունել է թուրքական հպատակություն, 1626—27-ին` սուլթան Մուրադ 4-րդ այստեղի հայերին տվեց կիսաանկախության իրավունք: 16–18-րդ դդ Զ կառավարվում էր 4 իշխանական տների՝ Շովրոյաննե քի, Յաղոբյանների, Ենի–Դունցանների և Սուրենյանների կողմից: Զ–ի գավ–ին վերաբերող հարցերը վճռում էր իշխանական խորհուրդը՝ ավագ իշխանի և արքեպիսկոպոսի ղեկավարությամբ: Մինչև 13-րդ դ–ի երկրորդ կեսը Զ փաստորեն ձորապետություն» էր՝ թուրքական տիրապետությյունն անվանական էր: Շրջակա թուրքերը 1780-ին, 1808-ին, 1819-ին, 1829-ին, 1835-ին ասպատակել են, բայց Զ–ի լեռնական հայերը միշտ հաղթանակով են դուրս եկել: 1860֊ական թթ Թուրքիան ձեռնարկում է իսպառ վերացնել Զ–ի անկախությունը: Այդ հողի վրա 1862 թ բռնկվեց զեյթունցիների ապստամբությունը, որն ավարտվեց հաղթանակով: Հաղթանակով էին ավարտվել նաև 1780—1909 թթ տեղի ունեցած մյուս ապստամբությունները: Զեյթունցիները համառ դիմադրություն ցույց տվեցին 1895—36 թթ համիդյան ցեղասպաններին: 1915-ի մարտին Զ-ի հայությունը բռնությամբ տեղահանվեց և քշվեց Սիրիայի անապատները, իսկ գավ–ի կենտրոնը հրդեհվեց և բնակչության մի մասը կոտորվեց: Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիան պարտվելուց հետո Ֆրանսիան գրավեց Կիլիկիան: 1500 զեյթունցիներ վերադարձան իրենց բնակավայրերը, բայց երբ 1939–ին Ֆրանսիան Կիլիկիան հանձնեց Թուրքիային՝ Զ վերջնականապես դատարկվեց հայերից:

    Comment


    • #3

      Զեյթունցիների 1862 թ. ապստամբությունը Հայ ազատագրական շարժման
      •փայլուն դրվագներից մեկն է։ Տավրոսի հայ խիզախ լեռնականների այդ զինված
      ելույթը թուրքական բռնապետության դեմ ամենաջերմ արձագանքը գտա։Լ
      մեր ժողովրդի լայն խավերում և զգալի հետքեր թողեց նրա քաղաքական // քան ֊
      քի պատմության մեջ։
      Զեյթունը Լեռնային Կիլիկիայի մի մասը կազմող այդ երկրամասը ընկնում
      է Մ արաշից դեպի հյուսիս-արևմուտք, J? ահ ան (Պյուռամիս) գետի ակունքներում:
      ЦЬյթուն անունով կոչվել է ինչպես ամբողջ գավառը, այնպես էյ նրա
      կեն տրոնը հանդիսացող գյուղաքաղաքը՛։ Հնոլմ գավառն անվանվել է նան
      Ոլլնիա^։ Զեյթունը ունի բազմաթիվ ձորեր և անանցանելի կիրճեր, որոնք քեռ֊
      ների հետ միասին նրան տալիս են անառիկ դիրք:
      Ջեյթունում համեմատաբար ստվար հայ բնակչություն հաստատվել է
      դեռևս Կիլիկիայի հայկական պետության գոյության ժամանակաշրջանում* •
      •բնակչության թիվը տարբեր ժամանակներում տարբեր է եղել։ 1860-ական թթ•
      “՛այ բնակչոլթյունր մոտավոր հաշվով կազմում էր 35— 40 հազար, որի։/
      17 հա զարը ապրում էր գավառի կենտրոնը. հանդիսացող Հէե յթուն գյուղ աքա –
      դա քում f իսկ մնացածը նրա շրջակայքում գտնվող հայկական գյուղերում։
      XIX դարի 50—60֊ական թթ• գավառի տնտեսական կյանքը ուներ փակ,
      ն ա տուր ալ բնույթ։ 9՛յուղաց իության սոցիալական շերտ ավորումը դեռևս թույլ
      էր արտահայտվում։ Երկրի վարչաձևր իր վրա կրում էր տոհմ ական ֊նահ ա ֊
      պետական կարգերի դրոշմը։ Յուրաքանչյուր գ/ոլղ ուներ ծերունիների խորհուրդ,
      որի դերը, սակայն, անվանական էր։ Ւշխանոլթյունը փաստորեն գտնր֊
      վում էր գյուղապետի, այսպես կոչված, քեհյայի ձեռքում։ Րուն Զեյթուն •՛սվանը
      բաժանված էր չորս թաղի։ Յուրաքանչյուր թաղ ուներ իր թաղապետը, որը
      <(իշխան» տիտղոսն էր կրում։ IIովորաբար թաղապետներն իրենց պաշտոնները
      վարում էին ժառանգաբար։ Ֆրանսիացի Լեոն Պոլը, որ 1864 թ. այցելել էր
      Զեյթուն, թաղապետ ների մասին գրում էր, թե նրանք ((ընտրվում են տոհմի
      կամ հանճարի առավելության համար և միայն իրանց հայրենասիրության և Monument_to_Zeytun_Resistance_at_Surp_Kevork_Armenian_Church,_Aleppoքաշության պատճառող են կարգվում ժողովրդի գլուխ, և ժող ովուրդր կարող է
      մերժել այդ իշխաններին, եթե նրանք որևէ հանցանք ունենան))՛՝։
      Լ. Պոլի այս պնդումը միակողմանի էր։ Ինչպես քեհյաներր գյուղերում,
      այնպես էլ թաղասլե տները («իշխանները») Զեյթուն ավանում հանդիսանում
      կին վերնախավի ներկայացուցիչները։ Նրանց վարչական ֊ք աղա քակ ան դիրքը
      պայմանավորված էր իրենց սոցիալական դիրքով։
      Ընդհանուր բնույթ կրող հարցերը, որոնք վերաբերում էին ամբողջ դա –
      վառին Լերկրինքննվում էին գավառային խորհրդի կողմից, որի մեջ մտնում
      էին առանձին գյուղեր ներկայացնող քեհյաները և Զեյթուն գյուղաքաղաքի
      թաղապետները՝ «իշխանները»։ Ա (դ օրգանում խոշոր դեր էին խաղում Զեյթոլնի
      հոգևորականության ներկայացուցիչները։
      Զեյթուն գավառի այս յուրատեսակ վարչաձևի մասին մի շարք հեղինակ
      ներ անցյալում արտահայտել են բավական արտառոց տեսակէտներ: Վիկտոր
      Լանգլուան Զեյթուն ի վարչաձևը համարում էր «ռեսպուբլիկականյ> , իսկ է լԷղ.!տ
      Ռևկլյուն «կոնֆեդերատիվ ռեսպուբլիկական»’t Հայ հեղինակներից մի քանիսն
      աշխատել են գործն այնպես պատկերացնել, թե իբր Զեյթուն ում բացակա յել
      են սոցիալական ներքին հակասությունները և դասակարգային պայքարը®» Այդ
      ևս սխալ էւ Չնայած տոհմական՜ն ահա պետ սւկ ան կյանքի որոշ գծերի առկա֊
      լութ չանը, Զեյթունում, ինչպես նաև նրա հարևան մյուս գավառներում, տիրում
      Էին ֆեոդալական հարաբերություններըԶեյթոլնն
      իրավականորեն գտնվում Էր иուլթանական Թ՛ուրքիայի տիրապետության
      տակ, բայց փաստորեն ուներ կիսանկախ դրություն> Գավառի
      վարչական, դատական, քաղաքական, կրոնական և այլ բնույթի գործերը լուծվում
      Էին ինքնուրույն կերպով, առանց թուրքական կառավարության միջաւք
      ըտոլթ յանէ Սակայն զեյթունցիները, թեև ոչ միշտ, հարկ Էին վճարում սուլթանական
      կա ռավա րությանր^:
      XIX դարի առաջին կեսին զեյթունցիներր մի քանի անգամ զինված ընդհարումներ
      ունեցան թուրքական զորքերի հետւ Այսպեււ, օրինակ, սուլթանական
      զորքերը 1808, 1819, 1829, 1835 թթ. արշավեցին այդ կիսանկախ երկրի
      ւէրա։ Զեյթունցիներր, որ քսՀջ և հմուտ կռվողներ Էին, հերոսաբար դիմադրում
      և հաճախ հետ Էին շպրտում թշնամուն։ Այդ զինված ընդհարումների ու կռիվների
      հիմնական պատճառն այն Էր, որ զեյթունցիներր երբեմն հրաժարվում
      Էին հարկ վճարել սուլթանական կառավարությանր, իսկ վերջինս ձգտում Էր
      պարբերաբար և որքան հնարավոր Է շատ հարկեր և տուրքեր ստանալ նրանցից•
      Զեյթունցիների 1862 թ. ապստամբությունը, սակայն, այլ բնույթ ուներ,
      նրա շարժառիթները գերազանցապես քաղաքական Էին։ Ինչպիսի պարագաներում
      տեղի ունեցավ Զեյթունի այդ նշանավոր հերոսամարտը։ 1862թ. Մարաշի կուսակալ Ազիզ փաշան կանոնավոր զորքով ծրագրեց հարձակվել Զեյթունի վրա: Թուրքական բանակի թիվը հասնում էր մոտ 40 հազար մարդու: Սրանց դեմ դուրս եկավ զեյթունցիների 7 հազարանոց զորախումբը, որը զինված էր ընդամենը պապենական հնաոճ հրացաններով, մահակներով ու քարերով: Իր բազմապատիկ թվական գերազանցության և սպառազինության շնորհիվ փաշան հուլիսի 27-ին գրավեց մի քանի հայկական գյուղեր, որից հետո զեյթունցիների ջոկատները շրջակա գյուղերի բնակչության հետ ամրացան քաղաքում: Օգոստոսի 2-ին թուրքական ուժերը տարբեր կողմերից արդեն շրջապատել էին Զեյթունը: Լեռնականներն իրենց ամբողջ ռազմական ուժը բաժանեցին չորս հիմնական մասերի և խելամիտ ու հանդուգն գործողություններով դժվարին ճակատամարտերում կարողացան հակահարված տալ թշնամուն: Թուրքերը ծանր կորուստներ տալով, զեյթունցիներին թողնելով բավական քանակությամբ ռազմավար, դուրս քշվեցին Զեյթունի սահմաններից: Թուրքական բանակի դեմ մղվող մարտերում իրենց ռազմական տաղանդն ու քաջությունը ցուցադրեցին զեյթունցի իշխաններ Մ. Յաղուպյանը, Ն. Սուրենյանը և ուրիշներ: Իրենց սխրանքներով աչքի ընկան վարդապետ Մահտեսի Գրիգորը, Մարկոս Թաշճյանը և առհասարակ մարտնչող ողջ հայ բնակչությունը:
      Այս պարտությունից հետո, չհրաժարվելով Զեյթունը գրավելու իր մտադրությունից, կառավարությունը Աշիր փաշային նշանակեց զորահրամանատար: Նախատեսվում էր նոր, 150-հազարանոց բանակով հարձակվել Զեյթունի վրա, հիմնահատակ անել այն և սրի քաշել հայ բնակչությանը: Սակայն զեյթունցիները կարողացան խուսափել արհավիրքից՝ դիմելով Կ.Պոլսի պատրիարքի և ֆրանսիական կառավարության օգնությանը: Վերջինս ձգտում էր ուժեղացնել իր ազդեցությունը Օսմանյան Թուրքիայում, ուստի խոստացավ օգնել նրանց՝ ճնշում գործադրելով թուրքական կառավարության վրա: Փոխարենը Ֆրանսիան ակնկալում էր կաթոլիկական դավանանքի ընդունումը զեյթունցիների կողմից: Իսկ օսմանյան կառավարությունը, զգուշանալով Կիլիկիայում Ֆրանսիայի ազդեցության ուժեղացումից, տեղի տվեց: Զեյթունի պաշարումը վերացվեց, լեռնականներն իրենց հերթին զիջումներ արեցին կառավարությանը: Նրանք այդուհետև պետք է ենթարկվեին օսմանյան վարչական կառավարմանը, կանոնավորապես վճարեին հարկերը՝ փոխարենը օգտվելով իրենց ազգային-եկեղեցական գործերը ինքնուրույն վարելու իրավունքից:
      Այսպես ավարտվեց 1862թ. Զեյթունի հերոսական պայքարը, որը խոր հետք թողեց ազգային ինքնագիտակցության և ազատագրական պայքարի հետագա ընթացքի վրա: Հայությունը բնաշխարհում և. գաղթավայրերում նյութական միջոցներ էր հանգանակում և ուղարկում Կիլիկիա՝ աջակցելով նրա քաջակորով բնակչությանը: Զեյթունի իրադարձությունների ազդեցությամբ Վանում, Էրզրումում, Մուշում և Կ.Պոլսում տեղի ունեցան հուզումներ և հանրահավաքներ: Զեյթունցիների պայքարը նպաստեց հայ հասարակական մտքի վերելքին, գրականությունն ու հրապարակախոսությունը համակեց ազատագրական տրամադրություններով: Բանաստեղծ և հասարակական գործիչ Մ. Պեշիկթաշլյանը «Անձնվեր» ընկերության մեջ միավորված իր համախոհների հետ նյութական ու բարոյական աջակցություն էին ցույց տալիս զեյթունցիներին: Մ. Պեշիկթաշլյանը գրեց իր բանաստեղծությունների զեյթունյան շարքը, որտեղ գեղարվեստական մեծ ուժով է պատկերված զեյթունցիների պայքարը: Հ. Սվաճյանի «Մեղուն», Զմյուռնիայի «Ծաղիկը» և այլ պարբերականներ նույնպես արձագանքեցին հերոսամարտի։

      Comment


      • #4
        Զեյթունցիների 1862 թ. ապստամբությունը Հայ ազատագրական շարժման
        •փայլուն դրվագներից մեկն է։ Տավրոսի հայ խիզախ լեռնականների այդ զինված
        ելույթը թուրքական բռնապետության դեմ ամենաջերմ արձագանքը գտա։Լ
        մեր ժողովրդի լայն խավերում և զգալի հետքեր թողեց նրա քաղաքական // քան ֊
        քի պատմության մեջ։
        Զեյթունը Լեռնային Կիլիկիայի մի մասը կազմող այդ երկրամասը ընկնում
        է Մ արաշից դեպի հյուսիս-արևմուտք, J? ահ ան (Պյուռամիս) գետի ակունքներում:
        ЦЬյթուն անունով կոչվել է ինչպես ամբողջ գավառը, այնպես էյ նրա
        կեն տրոնը հանդիսացող գյուղաքաղաքը՛։ Հնոլմ գավառն անվանվել է նան
        Ոլլնիա^։ Զեյթունը ունի բազմաթիվ ձորեր և անանցանելի կիրճեր, որոնք քեռ֊
        ների հետ միասին նրան տալիս են անառիկ դիրք:
        Ջեյթունում համեմատաբար ստվար հայ բնակչություն հաստատվել է
        դեռևս Կիլիկիայի հայկական պետության գոյության ժամանակաշրջանում* •
        •բնակչության թիվը տարբեր ժամանակներում տարբեր է եղել։ 1860-ական թթ•
        “՛այ բնակչոլթյունր մոտավոր հաշվով կազմում էր 35— 40 հազար, որի։/
        17 հա զարը ապրում էր գավառի կենտրոնը. հանդիսացող Հէե յթուն գյուղ աքա –
        դա քում f իսկ մնացածը նրա շրջակայքում գտնվող հայկական գյուղերում։
        XIX դարի 50—60֊ական թթ• գավառի տնտեսական կյանքը ուներ փակ,
        ն ա տուր ալ բնույթ։ 9՛յուղաց իության սոցիալական շերտ ավորումը դեռևս թույլ
        էր արտահայտվում։ Երկրի վարչաձևր իր վրա կրում էր տոհմ ական ֊նահ ա ֊
        պետական կարգերի դրոշմը։ Յուրաքանչյուր գ/ոլղ ուներ ծերունիների խորհուրդ,
        որի դերը, սակայն, անվանական էր։ Ւշխանոլթյունը փաստորեն գտնր֊
        վում էր գյուղապետի, այսպես կոչված, քեհյայի ձեռքում։ Րուն Զեյթուն •՛սվանը
        բաժանված էր չորս թաղի։ Յուրաքանչյուր թաղ ուներ իր թաղապետը, որը
        <(իշխան» տիտղոսն էր կրում։ IIովորաբար թաղապետներն իրենց պաշտոնները
        վարում էին ժառանգաբար։ Ֆրանսիացի Լեոն Պոլը, որ 1864 թ. այցելել էր
        Զեյթուն, թաղապետ ների մասին գրում էր, թե նրանք ((ընտրվում են տոհմի
        կամ հանճարի առավելության համար և միայն իրանց հայրենասիրության և աշության պատճառող են կարգվում ժողովրդի գլուխ, և ժող ովուրդր կարող է
        մերժել այդ իշխաններին, եթե նրանք որևէ հանցանք ունենան))՛՝։
        Լ. Պոլի այս պնդումը միակողմանի էր։ Ինչպես քեհյաներր գյուղերում,
        այնպես էլ թաղասլե տները («իշխանները») Զեյթուն ավանում հանդիսանում
        կին վերնախավի ներկայացուցիչները։ Նրանց վարչական ֊ք աղա քակ ան դիրքը
        պայմանավորված էր իրենց սոցիալական դիրքով։
        Ընդհանուր բնույթ կրող հարցերը, որոնք վերաբերում էին ամբողջ դա –
        վառին Լերկրինքննվում էին գավառային խորհրդի կողմից, որի մեջ մտնում
        էին առանձին գյուղեր ներկայացնող քեհյաները և Զեյթուն գյուղաքաղաքի
        թաղապետները՝ «իշխանները»։ Ա (դ օրգանում խոշոր դեր էին խաղում Զեյթոլնի
        հոգևորականության ներկայացուցիչները։
        Զեյթուն գավառի այս յուրատեսակ վարչաձևի մասին մի շարք հեղինակ
        ներ անցյալում արտահայտել են բավական արտառոց տեսակէտներ: Վիկտոր
        Լանգլուան Զեյթուն ի վարչաձևը համարում էր «ռեսպուբլիկականյ> , իսկ է լԷղ.!տ
        Ռևկլյուն «կոնֆեդերատիվ ռեսպուբլիկական»’t Հայ հեղինակներից մի քանիսն
        աշխատել են գործն այնպես պատկերացնել, թե իբր Զեյթուն ում բացակա յել
        են սոցիալական ներքին հակասությունները և դասակարգային պայքարը®» Այդ
        ևս սխալ էւ Չնայած տոհմական՜ն ահա պետ սւկ ան կյանքի որոշ գծերի առկա֊
        լութ չանը, Զեյթունում, ինչպես նաև նրա հարևան մյուս գավառներում, տիրում
        Էին ֆեոդալական հարաբերություններըԶեյթոլնն
        իրավականորեն գտնվում Էր иուլթանական Թ՛ուրքիայի տիրապետության
        տակ, բայց փաստորեն ուներ կիսանկախ դրություն> Գավառի
        վարչական, դատական, քաղաքական, կրոնական և այլ բնույթի գործերը լուծվում
        Էին ինքնուրույն կերպով, առանց թուրքական կառավարության միջաւք
        ըտոլթ յանէ Սակայն զեյթունցիները, թեև ոչ միշտ, հարկ Էին վճարում սուլթանական
        կա ռավա րությանր^:
        XIX դարի առաջին կեսին զեյթունցիներր մի քանի անգամ զինված ընդհարումներ
        ունեցան թուրքական զորքերի հետւ Այսպեււ, օրինակ, սուլթանական
        զորքերը 1808, 1819, 1829, 1835 թթ. արշավեցին այդ կիսանկախ երկրի
        ւէրա։ Զեյթունցիներր, որ քսՀջ և հմուտ կռվողներ Էին, հերոսաբար դիմադրում
        և հաճախ հետ Էին շպրտում թշնամուն։ Այդ զինված ընդհարումների ու կռիվների
        հիմնական պատճառն այն Էր, որ զեյթունցիներր երբեմն հրաժարվում
        Էին հարկ վճարել սուլթանական կառավարությանր, իսկ վերջինս ձգտում Էր
        պարբերաբար և որքան հնարավոր Է շատ հարկեր և տուրքեր ստանալ նրանցից•
        Զեյթունցիների 1862 թ. ապստամբությունը, սակայն, այլ բնույթ ուներ,
        նրա շարժառիթները գերազանցապես քաղաքական Էին։ Ինչպիսի պարագաներում
        տեղի ունեցավ Զեյթունի այդ նշանավոր հերոսամարտը։ 1862թ. Մարաշի կուսակալ Ազիզ փաշան կանոնավոր զորքով ծրագրեց հարձակվել Զեյթունի վրա: Թուրքական բանակի թիվը հասնում էր մոտ 40 հազար մարդու: Սրանց դեմ դուրս եկավ զեյթունցիների 7 հազարանոց զորախումբը, որը զինված էր ընդամենը պապենական հնաոճ հրացաններով, մահակներով ու քարերով: Իր բազմապատիկ թվական գերազանցության և սպառազինության շնորհիվ փաշան հուլիսի 27-ին գրավեց մի քանի հայկական գյուղեր, որից հետո զեյթունցիների ջոկատները շրջակա գյուղերի բնակչության հետ ամրացան քաղաքում: Օգոստոսի 2-ին թուրքական ուժերը տարբեր կողմերից արդեն շրջապատել էին Զեյթունը: Լեռնականներն իրենց ամբողջ ռազմական ուժը բաժանեցին չորս հիմնական մասերի և խելամիտ ու հանդուգն գործողություններով դժվարին ճակատամարտերում կարողացան հակահարված տալ թշնամուն: Թուրքերը ծանր կորուստներ տալով, զեյթունցիներին թողնելով բավական քանակությամբ ռազմավար, դուրս քշվեցին Զեյթունի սահմաններից: Թուրքական բանակի դեմ մղվող մարտերում իրենց ռազմական տաղանդն ու քաջությունը ցուցադրեցին զեյթունցի իշխաններ Մ. Յաղուպյանը, Ն. Սուրենյանը և ուրիշներ: Իրենց սխրանքներով աչքի ընկան վարդապետ Մահտեսի Գրիգորը, Մարկոս Թաշճյանը և առհասարակ մարտնչող ողջ հայ բնակչությունը:
        Այս պարտությունից հետո, չհրաժարվելով Զեյթունը գրավելու իր մտադրությունից, կառավարությունը Աշիր փաշային նշանակեց զորահրամանատար: Նախատեսվում էր նոր, 150-հազարանոց բանակով հարձակվել Զեյթունի վրա, հիմնահատակ անել այն և սրի քաշել հայ բնակչությանը: Սակայն զեյթունցիները կարողացան խուսափել արհավիրքից՝ դիմելով Կ.Պոլսի պատրիարքի և ֆրանսիական կառավարության օգնությանը: Վերջինս ձգտում էր ուժեղացնել իր ազդեցությունը Օսմանյան Թուրքիայում, ուստի խոստացավ օգնել նրանց՝ ճնշում գործադրելով թուրքական կառավարության վրա: Փոխարենը Ֆրանսիան ակնկալում էր կաթոլիկական դավանանքի ընդունումը զեյթունցիների կողմից: Իսկ օսմանյան կառավարությունը, զգուշանալով Կիլիկիայում Ֆրանսիայի ազդեցության ուժեղացումից, տեղի տվեց: Զեյթունի պաշարումը վերացվեց, լեռնականներն իրենց հերթին զիջումներ արեցին կառավարությանը: Նրանք այդուհետև պետք է ենթարկվեին օսմանյան վարչական կառավարմանը, կանոնավորապես վճարեին հարկերը՝ փոխարենը օգտվելով իրենց ազգային-եկեղեցական գործերը ինքնուրույն վարելու իրավունքից:
        Այսպես ավարտվեց 1862թ. Զեյթունի հերոսական պայքարը, որը խոր հետք թողեց ազգային ինքնագիտակցության և ազատագրական պայքարի հետագա ընթացքի վրա: Հայությունը բնաշխարհում և. գաղթավայրերում նյութական միջոցներ էր հանգանակում և ուղարկում Կիլիկիա՝ աջակցելով նրա քաջակորով բնակչությանը: Զեյթունի իրադարձությունների ազդեցությամբ Վանում, Էրզրումում, Մուշում և Կ.Պոլսում տեղի ունեցան հուզումներ և հանրահավաքներ: Զեյթունցիների պայքարը նպաստեց հայ հասարակական մտքի վերելքին, գրականությունն ու հրապարակախոսությունը համակեց ազատագրական տրամադրություններով: Բանաստեղծ և հասարակական գործիչ Մ. Պեշիկթաշլյանը «Անձնվեր» ընկերության մեջ միավորված իր համախոհների հետ նյութական ու բարոյական աջակցություն էին ցույց տալիս զեյթունցիներին: Մ. Պեշիկթաշլյանը գրեց իր բանաստեղծությունների զեյթունյան շարքը, որտեղ գեղարվեստական մեծ ուժով է պատկերված զեյթունցիների պայքարը: Հ. Սվաճյանի «Մեղուն», Զմյուռնիայի «Ծաղիկը» և այլ պարբերականներ նույնպես արձագանքեցին հերոսամարտի։

        Comment


        • #5
          ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ, ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ

          76. Զեյթունի 1862թ. ապստամբությունը

          2014/07/18

          Տեսարան Զեյթունից
          Տեսարան Զեյթունից

          Զեյթունի կիսանկախ վիճակը

          19-րդ դարի երկրորդ կեսի ազատագրական պայքարի ցայտուն օրինակներից է Զեյթունի ինքնապաշտպանությունը: Զեյթուն քաղաքը (և համանուն գավառը) գտնվում է Թուրքիայի տարածքում` լեռնային Կիլիկիայում: Տեղանքը դժվարանցանելի է, շրջապատված լեռներով: Վաղ ժամանակներից այստեղ հայ ազգաբնակչություն էր կենտրոնացել: Հայությունը, ապավինած իր արիությանն ու անմատչելի լեռներին, կարողացել էր դարեր շարունակ հետ մղել նվաճողներին և պահպանել էր իր կիսանկախ դրությունը: Զեյթուն գավառը և քաղաքը փաստորեն կառավարում էին հայկական ավանդական իշխանական տները, որոնք թեթև հարկ էին վճարում սուլթանական իշխանությանը: Զեյթունում և գավառում 19-րդ դարի 2-րդ կեսին բնակվում էին 35-40 հազար հայեր և շուրջ 8,5 հազար մահմեդականներ: Իր կիսանկախ վիճակով և ազգասիրական վարակիչ օրինակով Զեյթունը դարձել էր օսմանյան իշխանությունների աչքի փուշը: Վերջիններս բազմիցս փորձել էին հնազանդեցնել նրան, սակայն միշտ էլ պարտություն էին կրել: Անհաջողության մատնվեցին նաև օսմանյան կառավարության փորձերը՝ Զեյթունը դարձնել կառավարչի նստավայր և բնակիչներին պարտադրել կանոնավորապես հարկեր վճարել: 1860թ. հուլիսին կառավարությունը որոշեց փոխել իրավիճակը և վերջնականապես հնազանդեցնել զեյթունցիներին:
          Զեյթունի 1862 թ-ի ապստամբության ղեկավարները. ձախից աջ` իշխան Ղազար Շովրոյանը, տեր Մովսես Խաչուկենցը և իշխան Աստվածատուր Ենիտունյանը
          Զեյթունի 1862 թ. ապստամբության ղեկավարները. ձախից աջ` իշխան Ղազար Շովրոյանը, տեր Մովսես Խաչուկենցը և իշխան Աստվածատուր Ենիտունյանը

          Զեյթունի ինքնապաշտպանությունը

          1862թ. Մարաշի կուսակալ Ազիզ փաշան կանոնավոր զորքով ծրագրեց հարձակվել Զեյթունի վրա: Թուրքական բանակի թիվը հասնում էր մոտ 40 հազար մարդու: Սրանց դեմ դուրս եկավ զեյթունցիների 7-հազարանոց զորախումբը, որը զինված էր ընդամենը պապենական հնաոճ հրացաններով, մահակներով ու քարերով:

          Իր բազմապատիկ թվական գերազանցության և սպառազինության շնորհիվ փաշան հուլիսի 27-ին գրավեց մի քանի հայկական գյուղեր, որից հետո զեյթունցիների ջոկատները շրջակա գյուղերի բնակչության հետ ամրացան քաղաքում:

          Օգոստոսի 2-ին թուրքական ուժերը տարբեր կողմերից արդեն շրջապատել էին Զեյթունը: Լեռնականներն իրենց ամբողջ ռազմական ուժը բաժանեցին չորս հիմնական մասերի և խելամիտ ու հանդուգն գործողություններով դժվարին ճակատամարտերում կարողացան հակահարված տալ թշնամուն: Թուրքերը, ծանր կորուստներ տալով, զեյթունցիներին թողնելով բավական քանակությամբ ռազմավար, դուրս քշվեցին Զեյթունի սահմաններից:

          Թուրքական բանակի դեմ մղվող մարտերում իրենց ռազմական տաղանդն ու քաջությունը ցուցադրեցին զեյթունցի իշխաններ Մ. Յաղուպյանը, Ն. Սուրենյանը և ուրիշներ: Իրենց սխրանքներով աչքի ընկան վարդապետ Մահտեսի Գրիգորը, Մարկոս Թաշճյանը և, առհասարակ, մարտնչող ողջ հայ բնակչությունը:
          «Զեյթունի 1862 թ-ի պաշտպանությունը». (1962 թ., գործ՝ Զուլում Գրիգորյանի)
          «Զեյթունի 1862 թ. պաշտպանությունը». (1962 թ., գործ՝ Զուլում Գրիգորյանի)

          Այս պարտությունից հետո, չհրաժարվելով Զեյթունը գրավելու իր մտադրությունից, կառավարությունը Աշիր փաշային նշանակեց զորահրամանատար: Նախատեսվում էր նոր` 150-հազարանոց բանակով հարձակվել Զեյթունի վրա, հիմնահատակ անել այն և սրի քաշել հայ բնակչությանը: Սակայն զեյթունցիները կարողացան խուսափել արհավիրքից՝ դիմելով Կ.Պոլսի պատրիարքի և ֆրանսիական կառավարության օգնությանը: Վերջինս ձգտում էր ուժեղացնել իր ազդեցությունը Օսմանյան Թուրքիայում, ուստի խոստացավ օգնել նրանց՝ ճնշում գործադրելով թուրքական կառավարության վրա: Փոխարենը Ֆրանսիան ակնկալում էր կաթոլիկական դավանանքի ընդունումը զեյթունցիների կողմից: Իսկ օսմանյան կառավարությունը, զգուշանալով Կիլիկիայում Ֆրանսիայի ազդեցության ուժեղացումից, տեղի տվեց: Զեյթունի պաշարումը վերացվեց, լեռնականներն իրենց հերթին զիջումներ արեցին կառավարությանը: Նրանք այդուհետև պետք է ենթարկվեին օսմանյան վարչական կառավարմանը, կանոնավորապես վճարեին հարկերը՝ փոխարենը օգտվելով իրենց ազգային-եկեղեցական գործերը ինքնուրույն վարելու իրավունքից:

          Այսպես ավարտվեց 1862թ. Զեյթունի հերոսական պայքարը, որը խոր հետք թողեց ազգային ինքնագիտակցության և ազատագրական պայքարի հետագա ընթացքի վրա: Հայությունը բնաշխարհում և գաղթավայրերում նյութական միջոցներ էր հանգանակում և ուղարկում Կիլիկիա՝ աջակցելով նրա քաջակորով բնակչությանը: Զեյթունի իրադարձությունների ազդեցությամբ Վանում, Էրզրումում, Մուշում և Կ.Պոլսում տեղի ունեցան հուզումներ և հանրահավաքներ: Զեյթունցիների պայքարը նպաստեց հայ հասարակական մտքի վերելքին, գրականությունն ու հրապարակախոսությունը համակեց ազատագրական տրամադրություններով: Բանաստեղծ և հասարակական գործիչ Մ. Պեշիկթաշլյանը «Անձնվեր» ընկերության մեջ միավորված իր համախոհների հետ նյութական ու բարոյական աջակցություն էին ցույց տալիս զեյթունցիներին: Մ. Պեշիկթաշլյանը գրեց իր բանաստեղծությունների զեյթունյան շարքը, որտեղ գեղարվեստական մեծ ուժով է պատկերված զեյթունցիների պայքարը: Հ. Սվաճյանի «Մեղուն», Զմյուռնիայի «Ծաղիկը» և այլ պարբերականներ նույնպես արձագանքեցին հերոսամարտին:

          http://www.findarmenia.com/arm/history/24/450
          Կցված ֆայլեր

          Comment


          • #6
            ԶԵՅԹՈՒՆՑԻՆԵՐԻ ՀԻՄՆԸ


            Զեյթունցիների Հիմնը
            Խոսք՝ Հովհաննես Չաքրյանի
            Երաժշտություն՝ Տիգրան Չուխաջյանի

            Արևն ելավ, Զեյթունցինե՛ր,
            Դեհ ձի հեծնենք, առնենք զենքեր,
            Դիմենք առաջ,
            Ինչո՞ւ, ինչո՞ւ գլուխ ծռենք,
            Բռնավորին մեր վիզ պարզած։

            Զեյթունցի ենք, մեր սփոփանք,
            Էն պատերազմ և արշավանք,
            Գնդակ, վառոդ, սուր, հրացան,
            Խաղալիք են մեր հավիտյան։

            Քանի թմրինք, բա՛վ է, եղբարք,
            Շրջենք աչերս աջ ու ահյակ,
            Շատ ստրուկներ եղան ազատ,
            Միայն մենք ենք հլու հպատակ:

            Ամբողջ հինգ դար գերի ենք մենք,
            Մենք մեր շղթայք պատրաստեր ենք,
            Ինչո՞ւ այժմ մենք չստիպենք,
            Մեր գերողին կրելու զայն։

            Կեցցե՛ Զեյթուն, ապրի՛ Զեյթուն,
            Թող չտեսնե ստրկություն,
            Քանի ունի մեզ պես որդիք,
            Ապրի՛ Զեյթուն, կեցցե՛ Զեյթուն։

            Զէյթունցիներուն

            Հրաբուխ մը ժայթքեց Զէյթունի վեհ կողերէն,
            Սրբեց մուրը նախատինքի հայ ճակատներէն։
            Քաջ Զէյթունցիք ձգեցին տուն, հպարտ ու վէս,
            Զարկին թրքաց վատ խուժանը առիւծների պէս։

            Հոն կանգնեցին սուրբ դրօշակ .արեամբ ներկեցին
            Անոր վրայ Ազատութիւն կամ Մահ գրեցին։
            Եւ Հայաստան վեց դարերու քնէն արթնցած,
            Ծնելասէր հայ մայրերու «Մի՛ լաք» որոտաց։

            Մահն ամէն տեղ մէկ է տղերք, վայ որ վատանամ,
            Մեռէ՛ք յօժար, որ ‘րկութեան օրը մօտենայ,
            Հապօ՛ն Ի զէն Զէյթունցիներս, ձեզ հետ թո՛ղ ըլլան
            Մեծ Խաչակրին աչքն ու թեւեր ձեզ պատսպարած։

            Comment


            • #7
              Հարգելի Սյուզաննա, շնորհակալություն,այս թեման մեկ անգամ ևս կարևորելու համար։
              Հայ ժողովրդի պատմության այս դրվագները վեր են հանում հայի ազգային ոգին ու նկարագիրը։

              Comment


              • #8
                Karine1-ի խոսքերից Նայել գրառումը
                Հարգելի Սյուզաննա, շնորհակալություն,այս թեման մեկ անգամ ևս կարևորելու համար։
                Հայ ժողովրդի պատմության այս դրվագները վեր են հանում հայի ազգային ոգին ու նկարագիրը։
                Շնորհակալ եմ թեման արժևորելու համար․

                Comment

                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                Working...
                X

                Debug Information