Հայտարարություն

Collapse
No announcement yet.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՅ ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿ

Collapse
X
  •  
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՅ ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿ

    Վան» գործողություն – Պաշտպան Փեշտիմալջյանի ճառը – ՀԱՅԵՐԻ ԴԱՏԸ ՓԱՐԻԶԻ  ԵՐԴՎՅԱԼՆԵՐԻ ԱՏՅԱՆՈՒՄ – ԼՈՒՍԱՒՈՐ ԱՒԵՏԻՍ‏





    Հայ ազգի երկարատև պատմության մեջ կա մի սև էջ,որի մասին յուրաքանչյուր հայ խոսում է տխրությամբ ու լացով,դա 1915 թվականին տեղի ունեցած ցեղասպանությունն էր,որն իրականացվեց Օսմանական կայսրության կողմից:Այս էջը հավերժ կապված է ու հավերժ կմնա հայ ազգի պատմության մեջ:
    Մեկ դար առաջ թուրքերը որոշեցին ոչնչացնել մի ամբողջ ազգ,մի ողջ ժողովուրդ,չնայելով սեռին ու հասակին:Մեկ ու կես միլիոն մարդ զոհվեց միայն այն պատճառով,որ հայէր:Ցեղասպանության պատճառով հարյուրավոր երեխաներ լույս աշխարհ չեկան,հարյուրավոր մարդիկ մեռան գաղթի ճանապարհին,հազարավոր մարդիկ թողեցին իրենց հայրենիքն ու գաղթեցին օտար երկրներ,հազարավոր աչքեր արցունքով լցվեցին:Մի ամբողջ ազգ մեռավ թուրքի սրով:

    Այս էր պատճառը , որ մի խումբ հայրենասերներ վրեժը սրտներում իրականացրեցին այնպիսի գործողություններ, որոնցով քնած Եվրոպային, ինչու չէ նաև հայ երիտասարդությանը հիշեցնելու, որ ինչ էլ լինի, այդ անիրավները պատասխան պիտի տան իրենց ոճրագործությունների համար:Այդ գործողությունները շատերը կոչեցին ահաբենչություն:Հայոց ցեղասպանության արդյունքում հայության զգալի մասը հայրենալքվեց՝ հաստատվելով տարբեր երկրներում: Իսկ հայրենիքի մի փոքր հատվածը (Արևելյան Հայաստանը) սկսած 1922 թվականից փաստացի ու իրավաբանորեն անկախ չէր, գտնում էր ԽՍՀՄ-ի կազմի մեջ: Սակայն հայոց պահանաջատիրության ու հայ դատի միակ պայքարողը սփյուռքն էր, Խորհրդային Հայաստանում նման օրակարգային խնդիր չկար դրված:

    Ստացվում է, որ հայկական պետականության բացակայության պայմաններում, հայությունը իրական լծակ չուներ միջազգային քաղաքական թատերաբեմում ընդունված իրավական ընթացակարգերով առաջ քաշելու իր պահանջները, իսկ սփյուռքն էլ որպես այդպիսին միասնական ղեկավարման մարմին չուներ, որը լիազորված լիներ հանդես գալու բոլոր սփյուռքահայերի անունից: Պետք է նշել, որ հայ դատը, հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ միայն բոլոր հայերի նվիրական տեսլականն է, այլև արտերկրում հայապահպանության կարևորագույն խթան:

    1970-ականներին՝ Հայոց ցեղասպանությունից ավելին քան կես դար անց սփյուռքը ծանր իրավիճակում էր գտնվում. Սառը պատերազմի իրողությունը իր կանոններն էին թելադրում ու հայկական արդարացի պահանջները անցել էին երկրորդական պլան: Սփյուռքն ինքնին կանգնած էր ուծացման եզրին, անհրաժեշտություն էր զգված հայապահպանական նոր ազդակի: Ինչն էլ իրեն երկար չսպասեցրեց, 1975 թվականին ձևավորվեց ԱՍԱԼԱ-ն՝ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը (Armenian Secret Army for the Liberation of Armenia), որը ռազմաքաղաքական ընդահատակյա կազմակերպություն էր։


    https://www.youtube.com/watch?v=oIdjOJun9N0

    https://sway.office.com/y2Qy2PpALRNc...ccessible=true
    Վերջին խմբագրողը՝ Նառա Միկոյան1979; 01-05-21, 21:28.

  • #2
    ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹԵԱՆ ՀԱՅ ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿԻ ԿՈՉԸ ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹԵԱՆ – SpurkԱՍԱԼԱ-ի (ՀԱՀԳԲ-ի) նպատակն է զինված գործողություններով համաշխարհային հասարակության ուշադրությունը հրավիրել Հայկական հարցի վրա, թուրքական պետությանը ստիպել ճանաչելու 1915-23 թվականների ցեղասպանությունը և բռնագրավված Արևմտյան Հայաստանը վերադարձնել նրա իսկական տիրոջը` հայ ժողովրդին։ ՀԱՀԳԲ-ի ռազմական գործողությունները գլխավորապես ուղղված էին թուրքական դիվանագետների, պետական պաշտոնատար անձանց, դեսպանատների, հյուպատոսարանների, թուրքական ավիաընկերության գրասենյակների, ինչպես նաև օտարերկրյա այն բոլոր հաստատությունների դեմ, որոնք դրամական կամ ռազմական օժանդակություն են ցույց տալիս թուրքական պետությանը։ ՀԱՀԳԲ-ի դրամական միջոցները գոյանում էին մեծահարուստների նվիրատվություններից (Սիրիա, Լիբանան, Հունաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Ավստրալիա)։

    ՀԱՀԳԲ իրեն թշնամի է համարել ԱՄՆ-ին, ՆԱՏՕ-ին և բոլոր այն պետություններին, որոնք զորավիգ էին Թուրքիային, և բարեկամ` բոլոր հեղափոխական շարժումներին՝ սերտորեն գործակցելով քրդական և արաբական դեմոկրատական ու հեղափոխական շարժումների հետ։ ՀԱՀԳԲ-ը գտնում էր, որ Խորհրդային Հայաստանը չպետք է միջամտի սփյուռքի պահանջատիրական խնդրին, Թուրքիայից ազատագրված տարածքի անկախացումը կամ միացումը պետք է լուծվի համաձայն հայ ժողովրդի ցանկության։

    http://https://www.storyjumper.com/book/read/85282115/-
    Վերջին խմբագրողը՝ Նառա Միկոյան1979; 01-05-21, 21:24.

    Comment


    • #3
      Hayastan - Գուրգեն Յանիկյան մարդ, ով 12 կրակոցով վրեժխնդիր... | Facebook ԱՍԱԼԱ-ն սկզբնական շրջանում կոչվում էր «Գուրգեն Յանիկյան դատապարտյալի խումբ»: Կազմակերպությունն ահաբեկչական գործողությամբ առաջին անգամ գործել է 1975 թվականին: ՀԱՀԳԲ-ի ասպարեզ գալը ժողովրդի զայրույթի պոռթկում էր ոչ միայն Մեծ եղեռնի և Հայկական հարցում օտար պետությունների հանցավոր լռության դեմ, այլև ըմբոստություն հայ քաղաքական կառույցների անգործության հանդեպ: Այդ պատճառով հայ քաղաքական կազմակերպությունները վերապահությամբ ընդունեցին ՀԱՀԳԲ-ին

      ԱՍԱԼԱ-ի մեծամասշտաբ օպերացիաները կյանքի կոչվեցին 1970-ականներից մինչև 1990-ականների սկիզբը: Մինչև այն պահը, երբ կազմակերպությունը տարանջատվեց, նրանից առանձնացավ «ՀԱՀԳԲ վերփոխված շարժումը», որին էր հարում նաև Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանը:

      ՀԱՀԳԲ իր հոգևոր հայր է համարել Գուրգեն Յանիկյանին, ով անձամբ ականատես է եղել Մեծ Եղեռնին ու ազգի վրեժի զգացումը միշտ ապրել է նրա մեջ: Որպես իրական արարող հայ՝ Յանիկյանը նաև ինժեներ, գրող (արժանացել «Մարկ Տվեն» մրցանակին) է եղել: Մասնագիությունը ստացել է Մոսկվայի պետական համալսարանում, ապա տեղափոխվել է Միացյալ Նահանգներ, ուր մի քանի նովելներ է հրատարակել7 տարեկան հասակում՝ 1973 թվականի հունվարի 27-ին Յանիկյանը ԱՄՆ-ի Սանտա-Բարբարա քաղաքի «Բալթիմոր» հյուրանոց է հրավիրել Լոս Անջելեսում թուրքական գլխավոր հյուպատոսին և փոխհյուպատոսին արդարություն պահանջել Հայոց ցեղասպանության համար և արդյունքում սպանել նրանց ՛Դատարանում հանդես է եկել թուրքական ժխտողականության դեմ, պաշտպանել Արևմտյան Հայաստանի ազատագրության գաղափարը։ Դատարանում Գուրգեն Յանիկյանն ասել է. «Ես երկու մարդ չեմ սպանել, այլ երկու չարիք եմ ոչնչացրել: Ինձ համար նրանք մարդ չէին»:

      https://www.youtube.com/watch?v=QeRNfzaoNPk

      Comment


      • #4
        ՀԱՀԳԲ-ի ռազմական գործողություններըԱՍԱԼԱ-ն վերանայում է «մարտավարական դադար»-ի իր որդեգրած վարքագիծը․  հայտարարություն - Հրապարակ

        գլխավորապես ուղղված էին.

        պետական պաշտոնատար անձանց

        թուրքական դիվանագետների

        դեսպանատների

        հյուպատոսարանների

        «Թուրքական Օդային Գծեր» ընկերության գրասենյակների

        .ինչպես նաև օտարերկրյա այն բոլոր հաստատությունների դեմ, որոնք դրամական կամ ռազմական օժանդակություն են ցույց տալիս թուրքական պետությանը:ՀԱՀԳԲ-ի ռազմական գործողություններն ունեին եռակի բնույթ.
        • Անձնասպան մարտական խմբերի թռուցիկ գործողություններ,
        • Հարձակումներ թուրքական դիվանագետների վրա,
        • Թուրքական հաստատությունների գնդակոծումներ:
        ՀԱՀԳԲ-ի եռանդուն գործողությունները ու դրանց միջազգային արձագանքները արթնացրին Սփյուռքին: Թմբիրից դուրս եկան անգամ այն գաղթօջախները, որոնք ազգային-ազատագրական շարժումներին մասնակցելու առումով համարվում էին «հանգած»: Այդպիսիներից էր հնդկահայ գաղութը: 1982թ. ապրիլին այստեղ ստեղծվեց ՀԱՀԳԲ-ի համակիր խումբ, որը սկսեց հրատարակել «Հայաստան-Սարդարապատ» թերթը ու դարձավ ԱՍԱԼԱ-ի մասնաճյուղ Հնդկաստանում:
        ԱՍԱԼԱ-ն ներփակված շարժում չէր, այլ ձգտում էր եռանդուն մասնակցություն ունենալ տվյալ երկրի ժողովրդի պայքարին ընդդեմ շահագործման, բռնաճնշումների ու հալածանքների: Այսպես, օրինակ, նա մասնակցում էր Կիպրոսի հույն բնակչության պայքարին: Սակայն ՀԱՀԳԲ-ի բնույթից բխող առանձնահատկությունները ինչ արագությամբ նրան միջազգայնացրեցին, նույն արագությամբ էլ նրա դեմ հանեցին հզոր ուժերին: Այն երկրների պետական կառույցները, որտեղ ստեղծվում էին ՀԱՀԳԲ-ի ջոկատներ կամ համակիր կառույցներ, ամեն ինչ անում էին դրանք վերացնելու, նվազագույնը՝ դրանց վրա ճնշում բանեցնելու, որպեսզի շարժումն ապաքաղաքականացվեր կամ ԱՍԱԼԱ−ի ներկայությունը սահմանափակվեր տվյալ երկրի հայկական գաղութով, այդ գաղութի հոգսերով, այսինքն թույլ չտալու, որ շարժումը վերածվեր ազատագրական պայքարի հզոր միջոցի:
        Բայց միջազգային հետադիմությանը չհաջողվեց կասեցնել ՀԱՀԳԲ-ի հաղթարշավը: Մեկը մյուսի հետևից ասալայական ջոկատներ ձևավորվեցին Ֆրանսիայում, Պարսկաստանում, Կիպրոսում, Անգլիայում:
        Ընդհանուր առմամբ ԱՍԱԼԱ-ն հսկայական նշանակություն ունեցավ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում, իսկ հետագայում նրա մարտիկներն իրենց ներդրում ունեցան նաև Արցախի ազատագրման գործում:


        Բոլոր գործողությունները կրում էին Արևմտյան Հայաստանի քաղաքների անունները:Այդ գործողությունների մասին գրվում են նաև երգեր:
        Վերջին խմբագրողը՝ Նառա Միկոյան1979; 01-05-21, 20:53.

        Comment


        • #5
          Ասալան իր առաջին գործողությունն իրականացրեց 1975թ-ին:իր 10ամյա գործունեության ընթացքում ԱՍԱԼԼան իրականացրել է մոտ 300 գործողություն:Բուն Թուրքիայում 1976-1983թթ-ին;Կազմակերպվեցին մի շարք պայթեցումներ, ինչպես օրինակ Աթաթուրքի դամբարանում, թուրքական պահեստի զինապահեստում,իզմիրի ռազմածովային ուժերի նավահանգստում:Թուրքական և արևմտյան մամուլը ԱՍԱԼԼԱ_ն վարկաբեկոլու համար ներկայացնում էր տեղեկություններ, ըստ որի այս և այլ գործողություններ ը ֆինանսավորում են զենքի բիզնեսով զբաղվող Սարգիս Սուֆոյանը, Շառլ Ազնավուրը կամ Գյուլբեկյան ֆոնդը:Այն ինչ ԱՍԱԼԼԱ-ի մարտիկները հաճախ սեփական միջոցներով են հոգացել իրենց ծախսերը:
          ԱՍԱԼԼԱ-ի մեկ գործոսղության համար շատ հաճախ սփյուռքը տրամադրել է 250 հազր դոլար, իսկ Լիսաբոն 5-ի համար միայն Կանադան է150000 դոլար:
          Դառնալով հայ գաղտնի բանակին պետք է ասել, որ առաջին անգամ աշխարհը տեսավ ԱՍԱԼԼԱ-ն 1980թ-ին, երբ Ժնևի հյուրանոցներից մեկում անժամանակ պայթեց այն ռումբը, որը նախատեցված էր Ժնևում Թուրքիայի դեսպանատան պայթեցման համար:Հենց այդ ժամանակ էր նաև , որ բացահայտվեցԱՍԱԼԱ-ի միակ մահապարտ հայուհին՝ Սյուզի Մահսերճյանը:Իսկ առաջին բացահայտած անդամը Ալեքս Ենգոմիշյանն էր:

          Կարին գործողություն

          1982թ. օգոստոսի 7-ին ՀԱՀԳԲ-ի մարտիկները, ճեղքելով թուրքական անվտանգության պատնեշը , մտաԱնկարայի գլխավոր օդակայան և հարձակվեցին թուրքական ռազմական ոստիկանությանոստիկանությանկենտրոնի վրա:Հանկարծակի և ուժգին գրոհը խուճապ առաջացրեց թուրքական ոստիկանության շարքերում:ՀԱՀԳԲ-ի մարտիկները պատանդ վերցրեցին 250 մարդ:Նրանք 5 ժամ օդակայանը պահեցին իրենց ձեռքում:
          Սկսվում են բանակցություններ:Օդակայան բերվեցին հայ հոգևորոկաններ, որոնք թուրքական ճնշման տակ փորձեցին համոզել հայ մարտիկները պահանջում էին Թուրքիայի իշխանություններից ընդունել արևմտահայության պահանջատիրությունը, ճանաչել Հայկական հարցը:Փոխհրաձգության ժամանակ սպանվեց թուրքական 40 զինվոր:Ծանր վիրավորվեց Լևոն Էքմեքչյանը գերի ընկավ : Անկարայի օդակայանի այս աննախադեպ գործողությունը կնքվել էր <<Կարին>> անունով:<<Կարին>> գործողությունն ամբողջ ուժով աշխարհին նորից փաստեց, որ հայ երիտասարդները պատրաստ են զոհվել իրենց կյանքը հանուն Արևտյան Հայստանի ազատագրության, հանուն ոտնահարված պատմական ճշմարտության:Լևոն Էքմեքչյանը դեպի մահ գնաց հպարտորեն անվախ նայելով իր դահիճների աչքերին:Սիլվա Կապուտիկյանը Լևոն Էքմեքչյանին նվիրված գրել է բանաստեղծություն.

          Գիշերային ռեքուիէմ

          ...Կ՚ անձրեւէ, տղաս... աշունը թաց է,
          Ուրկից յայտնուեց կախաղանը այս. 33 տարի առաջ այս օրը Թուրքիայում մահապատժի ենթարկվեց ASALA-ի մարտիկ Լևոն  Էքմեքչյանը - Ermeni haber ajansı
          Գիշերը ամբողջ աչքերս բաց են,
          Քեզ որտե՞ղ տարան, ի՞նչ արին տղաս:

          Անխռով անցաւ մեր ողջ ցերեկը,
          Մինչ այնտեղ՝ ճոճուող քո մարմինն էր սառ...
          Մեզ համա՛ր էիր որոնում ելքը,
          Մոլորուած, մոլի սակայն մեզ համար:

          Այդ դու՛ չմեռար, մենք ենք մեռածը,
          Մենք՝ մեղկութեան մէջ հափրացած սերունդ.
          Կ՚անձրեւէ, տղաս... Աշունը թաց է,
          Թաց՝ աչքերուն պէս խեղճ, խաբուած սերունդ...


          Comment


          • #6
            Շապին Գարահիսար

            1983թ. հունվարի 22-ին իրականացվեց Շապին Գարահիսար գործողությունը, որն իրականացվեց Փարիզում գտնվող թուրքական ավիաուղիների գրասենյակի դեմ:Նույն օրն էլ ՀԱՀԳԲ-ն հատուկ հայտարարությամբ ստանձնեց <<Շապին Գարահիսար գործողության պատասխանատվությունն ընդգծելով, որ այդ գործողությամբ<<անգամ մը եւս թուրք ֆաշիստ վարչակարգին և անոր դաշնակից միջազգային իմպերիալիզմինհասկացնելու , թե հայ ժողովուրդը և անոր հեղափոխական կազմակերպությունը ՀԱՀԳ բանակը, որոշած են պայքարել ու սաստկացնել զայն մինչև թուրքերու կողմէ բռանագրաված հայկական հողերու վերջական ազատագրում>>:1983թ. հուլիսի 7-ին Փարիզում սկսվեց Աբրահամ Թովմասյանի դատավարությունը:Նա դատապարտվեց 30 ամսվա բանտարկության;

            Վան գործողություն

            1981 թ. սեպտեմբերի 24-ին չորս հայ երիտասարդներ գրոհեցին Փարիզի Հոսման պողոտայի վրա գտնվող թուրքական հյուպատոսարանը եւ գրավելով այն մոտ վաթսուն մարդու պատանդ վերցրին: Սկսվեց Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) «Եղիա Քեշիշյան» մարտախմբի «Վան» գործողությունը: Փոխհրաձգության ժամանակ հյուպատոսարանի թուրք հսկիչ-պահապանը սպանվեց, երկու հայ գրոհային` Վազգեն Սիսլյանն ու Հակոբ Ջուլֆայանը վիրավորվեցին: Սակայն նրանց մարտընկերներ` Գեւորգ Գյուզելյանն ու Արամ Բասմաջյանը պաշարումը շարունակեցին եւ երկար բանակցություններից հետո համաձայնվեցին պատանդներին բաց թողնել պայմանով, որ իրենց նկատմամբ քաղաքական դատ տեղի ունենա: Դատավարությունը տեղի ունեցավ 1984 թ. հունվարին՝ Փարիզում, մարտիկները դատապարտվեցին 7 տարվա ազատազրկման:

            https://www.youtube.com/watch?v=2sLOYUqKOVg
            https://www.youtube.com/watch?v=rL7SnndzZAE

            Լիսաբոն 5

            Լիսաբոնյան Հնգյակ – Armenia Today Յուրաքանչյուր ժողովրդի պատմության բախտորոշ պահերին ծնվում են անհատներ, ովքեր իրենց ապրած կյանքով ու գործունեությամբ անջնջելի հետք են թողնում և ուղղեցույց դառնում` որպես կորսվածի վերադարձ, դեպի ինքության ճանապարհ:
            Այս վեհ գաղափարների իրագործման ավետողները Եղիշեյի ՙՉիմացիալ մահ մահ է,իմացյալ մահ անմահություն էՙՙ սուրբ պատգամը սրտներում դարձան բեյրութահայ 20-22 տարեկան անձնազոհ երիտասարդներ Վաչե Տաղլեյանը, Սիմոն Յահլիյանը, Սեդրակ Աճեմյանը, Սարգիս Աբրահամյանը և Արա Քրճլեյանը: 1983 թվականի հուլիսի 27-ին նշանակետ ընտրեցին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում տեղակայված թուրքական դեսպանատունը: Ներս մտնելու պահին նրանց վրա կրակ բացեց պորտուգալացի ոստիականը և առաջին զոհը դարձավ Սիմոնը, սակայն պատասխան կրակ չբացեցին քանզի նրանց վրեժը թուրքերին էր ուղղված և որոշ ժամանակ անց ներկաների հետ` պայթեցվեց ամբողջ դեսպանատունը:

            Նրանք բոլորը ծնված ու ապրած էին հայրենիքից հեռու, բայց հայրենիքի մասին տառապալից ու հերոսական պատմություններով սնված ու ֆիդայական հերոսական պայքարի դասերը սերտած, նրանք եիրտասարդ էին, լի հետաքրքություններով,որոնք սակայն պարուրված էին անձանազոհությամբ ու գաղափարական ավյունով: Համեստ էին, սակայն վեհանձն ու անզիվ, քաջարի ու տոկոն կամքով: Նրանց համար հայրենիքն էր բացարձակ արժեքը, այն կորուսյալ հայրենիքը, որ բախտ չունեցան տեսնել: Նրանք Ծիծեռանկաբերդում մեր նահատակների հոգիների հանգստության համար չաղոթեցին, Սարդարապատում չղողանջեցրին զանգերը, Շուշիում հաղթական պար չպարեցին, բայց դարձան մեր նորագույն պատմության ռահվիրանները:
            <<Լիզբոն 5>> գործողության մասին շատ է գրվել ու վերլուծվել տարբեր տեսանկյուններից և իրարամերժ գնահատականներ տրվել, այն կոչվելով ահաբեկչություն, արկածախնդրություն, չհաջողված գործողություն:Սակայն այսօր Արցախյան զինված ու հաղթանակած պայքարի բարձունքից հետ նայելով միանգամայն պարզ է դառնում տղաների հերոսական գործողության արդիականությունը և զինյալ պայքարի ճշմարտացիությունը:Նրանք իրենց անձնազոհ արաքով ապացուցեցին, որ իրենց նպատակը ամենևին էլ ահաբեկչությունը չէ և ոչ էլ թուրք սպանելը, այլ իրենց ողջակիզելով՝ նվիրաբերելը հայոց արդարացի դատին: Նրանք իրենց արարքով հիշեցիրին համաշխարհային հանրությանը, որ հայոց ցեղասպանության բեռը նաև նրանց ուսերին է և միայն դրանից հետո աշխարհի մի շարք երկրներ ու կառույցներ ճանաչեցին այն:Այդ հանդուգն սխրանքը ուղղված էր հայ քնած երիտասարդությանը, որոնք արդեն սփյուռքի երրորդ սերունդը լինելով,հեռացել էին հայկական արմատներից ու կարծես մոռացել էին մեր դատը և վերջապես այն ուղղված է մեր հայրենքում ապրող երիտասարդությանը, որոնք ազատագրված ու անկախ հայրենքի ժառանգորդը լինելով հանդերձ, դժվարությունների տակ կքած երկրի բեռին չդիմանալով հաճախ լքում են երկիրը, մինչդեռ Լիզբոնի քաջորդիները անգամ այդ անկախ հայրենիքը չտեսած իրենց ողջակիզեցին ,հանուն մեր գոյի, մեր անկախ ու բարեկեցիք ապրելուն և մեզ թողեցին կյանքի ու պայքարի մարտադաշտը: Ահա այս հավերժության անհունությունից պիտի հայ երիտասարդը քաղի իր գաղափարական դասերը:
            Հավերժ փառք նրանց անմոռաց հիշատակին:
            Հիշեք հայեր բալիկներուդ
            Դեռ ծիլ տված գալիքներուդ
            Որ քեզ ամառ պիտի տային
            Բայց կես ճամփին ընկան կիսատ
            Դեռ չտեսած հողն Արարատ

            Հիշեք հայեր ընկողներին
            Որ չհասած մեր հողերուն
            Ընկան հինգն էլ ի սեր հայոց
            զոհված որդոց
            Որ Դեր Զորում ընկած են դեռ
            Հայ վրեժի հույսով անմեռ;

            Հ. Շիրազ


            https://www.youtube.com/watch?v=mReTdlp-Opw
            Վերջին խմբագրողը՝ Նառա Միկոյան1979; 02-05-21, 22:01.

            Comment


            • #7
              Ահա նրանք անձնազոհ մեր մարտիկները



               

              Comment


              • #8
                Սիրելի ուսուցիչներ Ձեզ եմ ներկայացնում նաև իմ դասի պլանը և սպասում եմ Ձեր արձագանքներին:Կիսվեք Ձեր տեղեկություններով, դասերով, նյութերով, որպեսզի ամբողջական լինի մեր պատկերացումներն ԱՍԱԼԱ-ի մարտիկների մասին:

                https://drive.google.com/file/d/1TBR...ew?usp=sharing

                 
                Վերջին խմբագրողը՝ Նառա Միկոյան1979; 01-05-21, 21:25.

                Comment

                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                Working...
                X

                Debug Information