Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Պատումներ մերօրյա հերոսների մասին

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Պատումներ մերօրյա հերոսների մասին



    Հետպատերազմական իրավիճակում հասարակությանն անհրաժեշտ է ներկայացնել անհավանական անձնազոհության, աներևակայելի սխրանքների այն դրվագները, որոնք կերտել են մեր 18-20 տարեկան պատանինները:
    Ուսուցչական հանրությունն առավել քան խոցելի վիճակում հայտնվեց. մեզնից շատերը կորցրեցին իրենց լավագույն սաներին, հարազատներին, հայտնվեցին պատմության դասավանդման առջև ծառացած նոր մարտահրավերների առջև:
    Հասարակության առողջացման, վաղվա օրվա նկատմամբ հավատի վերականգնման համար անհրաժեշտ է, որ մենք արժևորենք, պատմենք ու հիշենք այն լուսավոր երիտասարդներին ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին հանուն մեր վաղվա լինելիության:
    Առաջարկում եմ այս քննարկման ընթացքում հրապարակենք մերօրյա հերոսների սխրանքների մասին պատմող դրվագներ:
    Վերջին խմբագրողը՝ Նաիրա Բարիկյան; 23-04-21, 17:36.

  • #2
    Նաիրա Բարիկյան-ի խոսքերից Նայել գրառումը

    Հետպատերազմական իրավիճակում հասարակությանն անհրաժեշտ է ներկայացնել անհավանական անձնազոհության, աներևակայելի սխրանքների այն դրվագները, որոնք կերտել են մեր 18-20 տարեկան պատանինները:
    Ուսուցչական հանրությունն առավել քան խոցելի վիճակում հայտնվեց. մեզնից շատերը կորցրեցին իրենց լավագույն սաներին, հարազատներին, հայտնվեցին պատմության դասավանդման առջև ծառացած նոր մարտահրավերների առջև:
    Հասարակության առողջացման, վաղվա օրվա նկատմամբ հավատի վերականգնման համար անհրաժեշտ է, որ մենք արժևորենք, պատմենք ու հիշենք այն լուսավոր երիտասարդներին ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին հանուն մեր վաղվա լինելիության:
    Առաջարկում եմ այս քննարկման ընթացքում հրապարակենք մերօրյա հերոսների սխրանքների մասին պատմող դրվագներ:
    Հարգելի Նաիրա,իրոք,ներկայի հրամայականը մեր հերոսներին արժևորելն է,բայց դրան զուգահեռ՝պետք է նաև վերականգնենք մեր աշակերտների փշրված հավատը ապագայի նկատմամբ:

    Comment


    • #3
      gohar66-ի խոսքերից Նայել գրառումը

      Հարգելի Նաիրա,իրոք,ներկայի հրամայականը մեր հերոսներին արժևորելն է,բայց դրան զուգահեռ՝պետք է նաև վերականգնենք մեր աշակերտների փշրված հավատը ապագայի նկատմամբ:
      Հարգելի Գոհար, համամիտ եմ ,որ մեծ անելիք ունենք այդ գործում : Այսօր մեզնից յուրաքանչյուրն էլ ավելի պարտավորված է հուսադրելու, ոգևորելու, աջակցելու, որ մեր աշակերտներն իրենց առջև դնեն համարձակ նպատակներ ու անվախ ընթանան դրանց իրագործման ուղով:
      Ըստ իս արժևորումը վաղվա օրվա նկատմամբ հավատը վերականգնելու միջոցնեից մեկն է: Մեր հերոսների սխրանքները նաև մեր հզոր հոգու, հայրենասիրության, մարդասիրության ու անմնացորդ նվիրումի օրինակներ են:

      Comment


      • #4
        Դժվար է խոսել անցյալով, դժվար է մտքերն ի մի բերել:
        Առաջին հերոսը ում կներկայացնեմ, համեստ ու լուռ, խոժոռ դեմքով, փխրուն հոգավ, փոքրամարմին ,բայց կուռ կամքով Արման Դերձյանն է:
        Արմանն իմ դասղեկական դասարան է եկել 11-րդ դասարանում Լոռվա գեղատեսիլ Մարգահովիտ գյուղից: Եկել էր հստակ նպատակներով, իր մարդկային բարձր որականերով, հասուն մտածողությամաբ:
        Ավաղ չարաբաստիկ պատերազմը հոկտեմբերի 20-ին իր գիրկն առավ մեր հերոս տղային։ Նա անմահացավ Որոտանի սահմանները պաշտպանելիս։
        Հայաստանի Հանրապետության նախագահի՝ 2020 թվականի դեկտեմբերի 11-ի հրամանգրով հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Արման Անդրանիկի Դերձյանը հետմահուպարգևատրվելէ Մարտական ծառայության մեդալով։
        Վերջին խմբագրողը՝ Նաիրա Բարիկյան; 19-05-21, 00:11.

        Comment

        Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
        Working...
        X

        Debug Information