Մուդրոսի զինադադարից հետո հայությունը լցվում է լավատեսությամբ՝ հուսալով հասնել իր կորուստների հատուցմանը և ազգային իղձերի իրականացմանը:
Հաղթող պետությունների կողմից Փարիզում վեհաժողով էր հրավիրված, և Խաղաղության վեհաժողովին վերապահված էր հետպատերազմյան աշխարհի ճակատագիրը որոշել և վերաձևել քաղաքական քարտեզը: Կարծես հեռանկարներ էին բացվում հայկական հարցի արդարացի լուծման համար: Այս իրավիճակից ելնելով էր պատվիրակություն ուղարկվում Փարիզ՝ հայկական պահանջները ներկայացնելու համար:
Հարգելի' կոլեգաներ, եկե'ք քննարկենք, թե ի՞նչ բովանդակություն ուներ հուշագիրը, որ ներկայացվելու էր <<Տասի խորհրդին>>:
Comment