Հայտարարություն

Collapse
No announcement yet.

ԱՌՑԱՆՑ ԵՎ <<ԿԵՆԴԱՆԻ>> ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂՈՒՄԸ ԱՄՓՈՓԻՉ ԴԱՍԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • ԱՌՑԱՆՑ ԵՎ <<ԿԵՆԴԱՆԻ>> ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂՈՒՄԸ ԱՄՓՈՓԻՉ ԴԱՍԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

    <<Պատմություն>> առարկայի <<կենդանի>> դասավանդման մեր երկարատև փորձը ցույց է տալիս, որ որոշ թեմաների և հատկապես ամփոփիչ դասերի կազմակերպման ընթացքում ծագում են մի շարք խնդիրներ, որոնք կապված են գիտելիքի գնահատման օբյեկտիվության, ավելի մեծ թվով պատասխանող աշակերտների ներգրավվածություն ապահովելու և դասի կազմակերպման ինտենսիվության կամ օպերատիվության հետ։Հաշվի առնելով ունեցած փորձով,գիտելիքներով կիսվելու կարևորությունը՝ուզում եմ ինքս կազմակերպել խորհրդատվություն պատմության ուսուցիչների համար:Խորհրդատվության ընթացքում կփորձեմ վերհանել ամփոփիչ դասերի կազմակերպման ավանդական և ՏՏ ռեսուրսների կիրառմամբ մեթոդները, դրանց տարբերությունները և առավելությունները:
    Ուսուցիչների համար տեխնոլոգիան առաջարկում է անսպառ ռեսուրսներ, կփորձենք գտնել այն լավագույն գործիքները, որոնք կարող են օգտագործվել ամփոփիչ դասերի ընթացքում:

  • #2
    Հարգելի գործընկեր, ողջունում եմ Ձեր մուտքը, կարծում եմ, հետաքրքիր և օգտավետ քննարկում կունենանք։

    Comment


    • #3
      Հարգելի տիկին Բաղիյան,շատ լավ թեմա եք ընտրել և վստահ եմ ,որ Ձեր կուտակած փորձով և գիտելիքներով մեզ հետ կկիսվեք.

      Comment


      • #4
        Շատ հետաքրքիր թեմա եք ընտրել ։ Չնայած պատմություն չեմ դասավանդում, բայց սիրով կմասնակցեմ քննարկմանը ։
        Վերջին խմբագրողը՝ Maro; 27-02-21, 18:53.

        Comment


        • #5
          Ողջունում եմ բոլորին։Հարգելի՛ Բաղիյան, շատ հետաքրքիր խնդիր եք առաջ քաշել, քանի որ ամփոփման դասերին ստուգում ենք աշակերտների գիտելիքները մի ամբողջ թեմայից կամ բաժնից, ուստի նպատակահարմար է կիրառել մի քանի մեթոդներ ։Մեթոդների կիրառումը ,իմ կարծիքով,էլ ավելի հետաքրքիր ու արդյունավետ է դարձնում դասը։

          Comment


          • #6
            Հարգարժան Բաղիյան,ուսանելի տեսակետ եք ներկայացրել։Կարծում եմ,թեմատիկ կրկնությունները թեստերի միջոցով,կտա հնարավորություն ավելի շատ սովորողների ընդգրկել և այդ հարցերը կարելի է համակարգչով ներկայացնել։

            Comment


            • #7
              Հարգելի Կարինե,կարծում եմ տեխնոլոգիաների կիրառումը դասապրոցեսին հետաքրքրություն է առաջացնում երեխաների մոտ ,իսկ ստուգումն էլ դարձնում է հետաքրքիր և հնարավորինս անաչառ։

              Comment


              • #8
                Հարգելի կոլեգաներ, շնորհակալ եմ արձագանքելու համար:
                Վստահ եմ, նման արհեստավարժ ուսուցիչների հետ խորհրդատվությունը արդյունավետ և բազմաբովանդակ կլինի:

                Comment


                • #9
                  Այսօր ցանկանում եմ խոսել ամփոփիչ դասի, որպես դասի մի տեսակի մասին:

                  Ամփոփիչ դասը (գիտելիքների ընդհանրացման և համակարգման դասը) ----այս տեսակի դասերը սովորաբար տրվում են դասընթացի մեծ բաժիններ կամ թեմաներ ուսումնասիրելուց հետո: Նման դասերը պետք է խնամքով պլանավորել, որպեսզի ուսուցիչը գրագետ օգնի աշակերտներին ընդհանրացումներ կատարել և համակարգել մեծ քանակությամբ գիտելիքները: Դրանք նախատեսված են գիտելիքներն ու հմտությունները խորը և տևական դարձնելու համար: Այս տեսակի դասի ժամանակ ուսուցիչը կարող է և պետք է օգտագործի ինչպես ավանդական, այնպես էլ ժամանակակից մեթոդներ ՝աշակերտների մոտ խորը և համապարփակ գիտելիքներ ձևավորելու , թեմատիկ և կիսամյակային գրավորներին, , քննություններին նախապատրաստվելու համար: Կախված նախորդ դասերին սովորողների ինքնուրույն աշխատանքի արդյունքներից ,և բանավոր ու գրավոր առաջադրանքների պատասխաններից, հատկապես եթե կան խնդրահարույց թեմաներ և հարցեր, որոնք սովորողների մեծամասնությունը թույլ է տիրապետում, ուսուցիչը կարող է ընտրել դասընթացի այդ տարրերը: Իհարկե, դա կպահանջի որոշակի լրացուցիչ ժամանակ դասին պատրաստվելու համար, բայց դասավանդման արդյունավետությունը դրանից մեծապես շահում է: Ուսուցչի հմտությունն էլ հենց նրանում է, որ կարողանա գտնել անհրաժեշտ նյութեր , մեթոդներ և գործիքներ աշակերտներին ներգրավելու համար:
                  Վերջին խմբագրողը՝ Baghiyan Karine; 23-02-21, 21:07.

                  Comment


                  • #10

                    Comment


                    • #11
                      Հարգելի կոլեգաներ, ստորև ներկայացնում եմ այն պահանջները, որոնք ըստ իս կարևոր են ամփոփիչ դասը վարելու համար:: Կուզենայի իմանալ, ձեր կարծիքները այդ մասին:
                      Ամփոփիչ դասի պահանջները
                      1.Կազմակերպչական պահ, դասի համար հոգեբանորեն հարմարավետ և պատասխանատու մթնոլորտի ստեղծում,
                      2. Դասի ընթացքում աշխատանքային ծրագրի հայտարարում:
                      3.Կենտրոնացում դասի նպատակների և խնդիրների վրա:
                      4.Անհատական ​​փաստերի, իրադարձությունների, երեւույթների կրկնություն և ընդհանրացում; 5.Հիմնական տեսական դրույթների և առաջատար գաղափարների կրկնություն և համակարգում:
                      6..Աշակերտների հետ միասին արված եզրակացություններ և ընդհանրացումներ:
                      7.Առաջադրանքներ, հարցեր, հրահանգներ, որոնք թույլ են տալիս համակարգել թեմաների նյութը, դասընթացը՝ սովորաբար ներկայացված բարդ ինտերակտիվ առաջադրանքների տեսքով (ինտերակտիվ գրատախտակի վրա):
                      8..Ամփոփել դասի արդյունքները, բաժնի ուսումնասիրության արդյունքները, դասընթացի ուսումնասիրությունը:
                      9.Բերել լրացուցիչ գրական աղբյուրներ, ՏՏ ռեսուրսներ, որոնք թույլ են տալիս ուսումնասիրել այս բաժինը, դասընթացն ավելի ընդարձակ կամ խորը:

                      Comment


                      • #12
                        Իմ կարծիքով, ամփոփման դասերին ուսուցչին պարզ է դառնում ,թե հատկապես որ թեման են աշակերտները յուրացրել,որտեղ են թերացել և այլն։Այդ իսկ պատճառով բազմազան մեթոդների կիրառումը պարտադիր է դառնում։Իմ կարծիքով կարելի է նաև կիրառել քարտային աշխատանք,որի ստուգումը հանձնարարվում է աշակերտներին,դրանով իսկ ստուգվում է մի քանի աշակերտների գիտելիքները միանգամից։Նույն աշխատանքը կարելի է կիրառել ՏՏ օգնությամբ սահիկաշարի տեսքով։

                        Comment


                        • #13
                          Հարգելի տիկին Բաղիյան.
                          Դուք ճիշտ եք ներկայացրել Հայոց պատմության դասընթացի ուսումնասիրության գործում կրկնության և ընդհանրացման դասի նպատակն ու բովանդակությունը՝իհարկե գիտելիքների հետ միասին,հաշվի առնել նաև կարողությունների և հմտությունների զարգացումը։
                          Ի՞նչ եք կարծում,արդյո՞ք պատմություն դասավանդողներիս նպատակը միայն այսքանն է,թե՞ կարևորը նաև պատմական փաստերի պատճառահետևանքային կապերի վերլուծությունն է ու դասը արդիական դարձնելը։
                          Վերջին խմբագրողը՝ Rk061961; 24-02-21, 14:52.

                          Comment


                          • #14

                            Հարգելի՛ Բաղիյան, Ձեր ընտրած թեման և՛ հետաքրքիր է, և՛ կարևոր։ Տարատեսակ մեթոդների և հնարների զուգակցումն ու համադրումը, անշուշտ, կնպաստի դասանյութի և անցած թեմաների բազմաշերտ ու խորը ընկալմանը։ Միաժամանակ, նորագույն տեխնոլոգիաների կիրառումը դասապրոցեսում արդյունավետ է տարբեր թեմաների ընկալումը դյուրացնելու, սովորողների մեջ հետաքրքրություն առաջացնելու և իհարկե, տեսողական հիշողության զարգացման տեսանկյունից։


                            Comment


                            • #15
                              Ըստ իս ցանկացած գիտություն ուսումնասիրելիս ձեռք բերված գիտելիքների համակարգումն ու ընդհանրացումը կարևոր քայլերից մեկն է նյութի արդյունավետ յուրացման համար ։ Այս առումով ամփոփիչ դասերի կազմակերպման համար նպատակային մեթոդների ճիշտ ընտրությունը անհրաժեշտություն է ուսումնական գործընթացում։ Այդպիսի դասերի անցկացման համար ձեր մշակած պլանը արդյունավետ է և օրինակելի։
                              Վերջին խմբագրողը՝ Գայանե Մաղաքյան; 25-02-21, 00:09.

                              Comment

                              Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                              Working...
                              X

                              Debug Information