Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Հայոց պատմության դերը ավագ դպրոցում

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Հայոց պատմության դերը ավագ դպրոցում

    Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր ժողովրդի պատմություն նրա անցած ուղին է,նրա կենսագրությունն ու հիշողությունը, նրա կերտած հոգևոր և նյութական արժեքների ամբողջությունը։ Հայոց պատմության իմացության շնորհիվ է ձևավորվում հայի ազգային ինքնագիտակցությունն ու մտածողությունը,նրա միջոցով է աճող սերունդը ծանոթանում պատմամշակութային ժառանգությանը։Հայոց պատմության իմացությունը,սովորողների համար դառնում է հայրենասիրության,անձնուրաց պայքարի և ազգային ինքնագիտակցության հիմնական աղբյուր։Դասավանդելով պատմություն,մեր նպատակը այն չէ,որ մենք պատմաբաններ նախապատրաստենք,այլ զարգացնենք ճանաչողական կարող
    ություններ ու հմտություններ,հիմք դնենք ինքնաճանաչողությանը։Հետևաբար առաջարկում եմ բազմիցս անգամ Հայոց պատմության դասաժամերը անցկացնել թանգարաններում,հուշարձանների մոտ,մշակութային կենտրոններում,պատմական կոթողների մոտ և այլուր՝չէ որ Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ։Սիրելի’մանկավարժներ,ինչ կարծիք ունեք դուք վերոնշյալի մասին։

  • #2
    Բարև Ձեզ տիկին Կիրակոսյան։ Կարծում եմ նման առաջարկությունները շատ ուսանելի կլինեն և սովորողները ավելի մեծ ակտիվություն կցուցաբերեն դասապրոցեսի ընթացքում։

    Comment


    • #3
      Շնորհակալություն,Անյուտա Բասենցյան։Օրինակ՝<<ֆիդայական շարժումը>>թեման,մենք անցկացրինք ֆիդայինների հուշարձանախմբի մոտ,որը անցավ շատ հետաքրքիր,սովորողները շատ էին ոգևորվել՝ նույնիսկ հայդուկներին նվիրված երգեր երգեցին։

      Comment


      • #4
        Բարև ձեզ, հարգելի Ռուզաննա շատ կարևոր հարց եք բարձրացրել: Այո իսկապես հայոց պատմության դասավանդումը ավագ դպրոցում պետք շահեկանորեն տարբեր լինի հիմնական դպրոցից: Մասնավորապես ,հայոց պատմությունը ավագ դպրոցում պետք է ապահովի գիտականությունը և հետազոտական հմտությունների զարգացումը::

        Comment


        • #5
          Rk061961-ի խոսքերից Նայել գրառումը
          Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր ժողովրդի պատմություն նրա անցած ուղին է,նրա կենսագրությունն ու հիշողությունը, նրա կերտած հոգևոր և նյութական արժեքների ամբողջությունը։ Հայոց պատմության իմացության շնորհիվ է ձևավորվում հայի ազգային ինքնագիտակցությունն ու մտածողությունը,նրա միջոցով է աճող սերունդը ծանոթանում պատմամշակութային ժառանգությանը։Հայոց պատմության իմացությունը,սովորողների համար դառնում է հայրենասիրության,անձնուրաց պայքարի և ազգային ինքնագիտակցության հիմնական աղբյուր։Դասավանդելով պատմություն,մեր նպատակը այն չէ,որ մենք պատմաբաններ նախապատրաստենք,այլ զարգացնենք ճանաչողական կարող
          ություններ ու հմտություններ,հիմք դնենք ինքնաճանաչողությանը։Հետևաբար առաջարկում եմ բազմիցս անգամ Հայոց պատմության դասաժամերը անցկացնել թանգարաններում,հուշարձանների մոտ,մշակութային կենտրոններում,պատմական կոթողների մոտ և այլուր՝չէ որ Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ։Սիրելի’մանկավարժներ,ինչ կարծիք ունեք դուք վերոնշյալի մասին։
          Ողջունելի նախաձեռնություն է տիկին Կիրակոսյան, քանի որ այսօր շատ կարևոր է աշակերտների մոտ քննադատական և վերլուծական մտածելակերպ ձևավորելը:Իսկ ի՞նչ կասեք 12-րդ դասարանի ,,հայոց պատմություն,,առարկայի ավարտական քննության մասին.Ձեր կողմից վերը նշված մոտեցմամբ աշխատելիս աշակերտը արդյո՞ք կկարողանա հաղթահարել քննության պահանջները:

          Comment


          • #6
            Տիկին Բարսեղյան,շնորհակալություն Ձեզ արձագանքելու համար։12-րդ դասարանցիների համար ճիշտ եք նկատել այդ մոտեցման արդյունավետության հարցը։Կարծում եմ,յուրաքանչյուր ամիս 1-2 անգամը չի խանգարի,գուցե ավելի տպավորվեն թեմաները։

            Comment


            • #7
              Կարինե Ալեքսանյան-ի խոսքերից Նայել գրառումը
              Բարև ձեզ, հարգելի Ռուզաննա շատ կարևոր հարց եք բարձրացրել: Այո իսկապես հայոց պատմության դասավանդումը ավագ դպրոցում պետք շահեկանորեն տարբեր լինի հիմնական դպրոցից: Մասնավորապես ,հայոց պատմությունը ավագ դպրոցում պետք է ապահովի գիտականությունը և հետազոտական հմտությունների զարգացումը::
              Շնորհակալություն,Կարինե Ալեքսանյան՝համակարծիք լինելու համար։Դուք ճիշտ եք նկատել ասելով՝ավագ դպրոցում պետք է ապահովի գիտականությունը և հետազոտական հմտությունների զարգացումը։

              Comment


              • #8
                Rk061961-ի խոսքերից Նայել գրառումը
                Շնորհակալություն,Անյուտա Բասենցյան։Օրինակ՝<<ֆիդայական շարժումը>>թեման,մենք անցկացրինք ֆիդայինների հուշարձանախմբի մոտ,որը անցավ շատ հետաքրքիր,սովորողները շատ էին ոգևորվել՝ նույնիսկ հայդուկներին նվիրված երգեր երգեցին։
                Հարգելի Կիրակոսյան, կարծում եմ, որ ոչ միայն ավագ, նպատակահարմար է միջին դպրոցում էլ դասերն անցկացնել թանգարաններում, հաճախակի կազմակերպել պատմական էքսկուրսիաներ։ Ցեղասպանության թանգարանում <<Մեծ եղեռն>> թեմայով դաս եմ անցկացրել և՛ ավագ և՛ միջին դպրոցի աշակերտների հետ հետ։ Հուզիչ էր․․․ Աշակերտները շատ էին տպավորվել։

                Comment


                • #9
                  Տիկին Բասենցյան,համամիտ եմ Ձեզ հետ,այդ մեթոդիվ սովորողների ճանաչողական կարողությունները ավելի կզարգանան։

                  Comment

                  Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                  Working...
                  X

                  Debug Information